Վիճակագրական կոմիտե

Վիճակագրական կոմիտեն «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետական մարմին է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է: Վիճակագրական կոմիտեն ՀՀ պաշտոնական վիճակագրության գլխավոր արտադրողն է եւ համակարգում է ազգային վիճակագրական համակարգում պաշտոնական վիճակագրության մշակմանը, արտադրությանը եւ տարածմանն ուղղված ողջ գործունեությունը, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի:

Կոմիտեի հիմնական առաքելությունն է հավաքագրել եւ հրապարակել վիճակագրական տվյալներ կառավարության եւ հասարակության օգտագործման համար։ Կարեւորագույն նպատակներից է սպառողներին շուկայի պահանջարկին համապատասխան վիճակագրական արտադրանքի տրամադրումը։ Ծառայության հիմնական խնդիրներն են՝

  • տնտեսական եւ հասարակական գործընթացների ու դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության համակարգի կազմակերպումը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց, հիմնարկներին ու միջազգային կազմակերպություններին, ինչպես նաեւ հանրությանը սահմանված կարգով տեղեկատվությամբ ապահովումը,
  • միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված չափանիշներին համապատասխան վիճակագրության միասնական մեթոդաբանության ապահովումը,
  • պետական վիճակագրական ռեգիստրի վարումը,
  • վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչների վարումը,
  • վիճակագրական տեղեկատվության աղբյուր հանդիսացող փաստաթղթերի ձեւերի մշակման համակարգումը,
  • միջգերատեսչական տեղեկատվական ռեսուրսների համադրելիության նպատակով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում նշված կազմակերպություններին՝ վիճակագրական տեղեկատվության սեփական բազաներ ստեղծելու աջակցությունը,
  • պետական ամփոփ վիճակագրական տեղեկատվության մատչելիության ապահովումը,
  • մարդահամարների անցկացումը:


Կոմիտեի նախագահն է Ստեփան Մնացականյանը, տեղակալը՝ Լեւոն Միրզոյանը, խորհդրականաը՝ Ջուլիետտա Միրզոյանը։

Աշխատողների թվաքանակի վերաբերյալ Փաշինյանի պնդումները հակասում են վիճակագրական կոմիտեի տվյալներին |fip.am|

Աշխատողների թվաքանակի վերաբերյալ Փաշինյանի պնդումները հակասում են վիճակագրական կոմիտեի տվյալներին |fip.am|

fip.am: Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով երկրում սոցիալական վիճակի մասին, հայտարարեց, որ այս տարվա հուլիսին աշխատողների թվաքանակի և միջին աշխատավարձերի գծով գրանցվել է նկատելի աճ։  «Մենք կարող ենք արձանագրել, որ 2020 թ․ հուլիսին, հուլիսի տվյալներն ամենավերջին տվյալներն են, որ մենք ունենք, հանրապետությունում առկա է 613,062 աշխատատեղ։ Խոսքը վճարվող աշխատատեղերի մասին է։ 2019-ի համեմատությամբ դա ավել է 6597 աշխատատեղով՝ 1.1 տոկոսով։ Այսինքն՝ 2020 թ․ օգոստոսին մենք ավելի շատ գրանցված աշխատատեղ ունենք, քան 2019 թ․ օգոստոսին»,- նշեց վարչապետը։ Փաշինյանը անդրադարձավ նաև միջին աշխատավարձերի աճին՝ հայտնելով, որ դրանք աճել են ավելի քան 7 տոկոսով. «Մեկ մարդու միջին աշխատավարձն ավել է 13,841 դրամով կամ 7․14 տոկոսով»։  «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց համեմատել վարչապետի ներկայացրած տվյալները Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած ցուցանիշների հետ։ Պարզվեց, որ դրանք հակասում են իրար։ Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչպես է ստացվել այդ անհամապատասխանությունը։  Աշխատողների թվաքանակի մասին Այսպես, ըստ ԱՎԾ տվյալների՝ այս տարվա հուլիս ամսին հանրապետությունում գրանցված աշխատողների թվաքանակը եղել է 632,410, ինչը մոտ 19,350-ով ավել է Փաշինյանի ներկայացրած ցուցանիշից։ Վարչապետն իր խոսքում աշխատողների այս տարվա թվաքանակը համեմատել էր նախորդ տարվա հետ և հայտարարել, որ այս ցուցանիշը մոտ 6600-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ Ստացվում է, որ ըստ վարչապետի՝ նախորդ տարվա հուլիսին Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակը եղել է ավելի քան 606,400։ Սակայն այստեղ ևս Նիկոլ Փաշինյանի հրապարակած թվերը չեն համապատասխանում պաշտոնական վիճակագրությանը։ Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2019 թ. հուլիսին երկրում կար մոտ 603 հազար գրանցված աշխատող։ Աշխատողների թվաքանակի վերաբերյալ տվյալների նման տարբերությունը հասկանալու համար կապ հաստատեցինք ԱՎԾ-ի ու Պետական եկամուտների կոմիտեի հետ՝ խնդրելով պարզաբանել այս տարբերության պատճառը։ Ի պատասխան՝ ԱՎԾ-ից Fip.am-ին հայտնեցին, որ վիճկոմիտեն իր ցուցանիշները մշակելիս հիմնվել է ՊԵԿ-ից ստացված տվյալների վրա, և ներկայացված ցուցանիշի հաշվարկման համար հիմք է հանդիսացել հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված աշխատողերի թվաքանակը։ Իսկ ՊԵԿ-ի պարզաբանման համաձայն՝ վարչապետի հրապարակած տվյալները վերաբերում են հուլիսին եկամտային հարկի և սոցիալական վճարների ամսական հաշվարկներով ներկայացված աշխատակիցների թվաքանակին։  Առավել հասկանալի և պատկերավոր բացատրելու համար բերենք մի օրինակ։ Եթե 3 տարբեր տեղերում աշխատող և եկամուտ ստացող աշխատողին ՊԵԿ-ն իր հաշվետվություններում ներկայացնում է որպես 1 աշխատող, ապա վիճակագրական կոմիտեն նույն ցուցանիշը հաշվարկում և հաշվետվություններում ներկայացնում է որպես 3 աշխատող, ինչն էլ հանգեցրել է աշխատատեղերի վերաբերյալ վարչապետի և ԱՎԾ տվյալների անհամապատասխանությանը։   Միջին աշխատավարձի մասին Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա վարչապետի խոսքով՝ այս տարվա հուլիսին միջին աշխատավարձը 2019-ի հուլիսի համեմատ աճել է մոտ 13,800 դրամով կամ 7․1 տոկոսով։ Սա նշանակում է, որ նախորդ տարվա հուլիսին երկրում միջին աշխատավարձը կազմել է 193,850 դրամ, իսկ այս տարվա հուլիսին՝ արդեն 207,700 դրամ։ Սակայն վիճակագրական կոմիտեի տվյալներն այլ են։ Այսպես, նախորդ տարվա հուլիսին միջին աշխատավարձը կազմել է 187,280 դրամ, իսկ այս տարի ավելացել է ընդամենը 4710 դրամով կամ 2․5 տոկոսով՝ դառնալով 191,990 դրամ։ Այստեղ ևս վարչապետի ու Ազգային վիճակագրական ծառայության տվյալները էականորեն տարբերվում են, ինչը հիմք է տալիս պնդելու, որ վարչապետն օգտվում է Պետական եկամուտների կոմիտեից վերցված տվյալներից։ Մինչդեռ ՊԵԿ-ը աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակում, և ԱՎԾ-ն է համարվում դրա հրապարակման միակ պաշտոնական աղբյուրը։  Վարչապետն անտեսո՞ւմ է պաշտոնական վիճակագրությունը Ստացվում է, որ երկու պետական գերատեսչություններ միևնույն ցուցանիշը ստանալու համար օգտվում են միևնույն աղբյուրից, սակայն հաշվարկի մեթոդաբանության փոփոխության պատճառով ստանում տարբեր ցուցանիշներ, ինչը և բերում է վարչապետի հրապարակած տվյալների և պաշտոնական տվյալների հակասության։ Անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ վարչապետը չի ներկայացնում պաշտոնական՝ ԱՎԾ-ի տվյալները, այլ օգտվում է ՊԵԿ-ի տրամադրած ցուցանիշներից։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ կառավարության նիստում վարչապետի կողմից հնչեցված թվերը՝ կապված աշխատողների թվաքանակի և միջին աշխատավարձերի վերաբերյալ, չեն համապատասխանում պաշտոնական վիճակագրությանը, իսկ նման տարբերությունը բացատրվում էր ՊԵԿ-ի և ԱՎԾ-ի՝ նույն տվյալների մշակման մեթոդաբանական տարբերությամբ։ Մինչդեռ վիճակագրական կոմիտեն է փաստացի հանդիսանում պաշտոնական վիճակագրության մշակողը, արտադրողը և տարածողը։  Սևադա Ղազարյան 
17:05 - 11 սեպտեմբերի, 2020
Զբոսաշրջային ռեգիստրը կբարեփոխվի |civilnet.am|

Զբոսաշրջային ռեգիստրը կբարեփոխվի |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը զբոսաշրջային ռեգիստր վարելու նոր կարգ ու մեխանիզմ է ունենալու, որն ավելի ճշգրիտ տվյալներ է տրամադրելու Հայաստան ժամանող զբոսաշրջիկների վերաբերյալ։ Այս հարցն ընդգրկված է սեպտեմբերի 3-ի կառավարության նիստի օրակարգում։  Զբոսաշրջային վիճակագրությունը վարվել է Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից, որն այդ տվյալները ստանում է Հայաստանի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից (ՍԷԿՏ)։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մասին տեղեկատվությունը այսուհետ ներառելու է քաղաքացիության, սեռատարիքային խմբերի, սահմանային անցման կետերի, ինչպես նաև կրկնվող զբոսաշրջային այցելությունների մասին տեղեկատվություն։ «Զենտա» ՍՊԸ-ն համապատասխան սերվերներում իրականացրել է ծրագրային փոփոխություններ, որոնք թույլ կտան ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ զբոսաշրջիկների վերաբերյալ։  Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ սա թույլ կտա ավելի ճշգրիտ վերլուծություններ ու հետազոտություններ կատարել, նաև տվյալ բնագավառում արդյունավետ պետական քաղաքականություն ունենալ։ 
09:49 - 03 սեպտեմբերի, 2020
Ինտերնետի պահանջարկն աճել է, բջջային կապինը՝ նվազել. կապի շուկան՝ համավարակի օրերին |hetq.am|

Ինտերնետի պահանջարկն աճել է, բջջային կապինը՝ նվազել. կապի շուկան՝ համավարակի օրերին |hetq.am|

hetq.am: 2020 թվականի առաջին կիսամյակում ինտերնետի մատակարարման շուկայի ընդհանուր հասույթը աճել է 12.1%-ով, բջջային կապինը՝ նվազել 20.9%-ով։ Այս տարի  ինտերնետի պահանջարկը Հայաստանում շարունակել է աճել՝ ի տարբերություն բջջային կապի, որից հեռահաղորդակցության օպերատորներն ավելի քիչ հասույթ են ստանում։  Չնայած այս միտումը կապի հայկական շուկայում նոր չէ, սակայն ակնհայտ էր, որ այս տարվա մարտի սկզբից բռնկված համավարակի արդյունքում մի շարք աշխատողներ, դպրոցականներ և այլք անցան օնլայն ռեժիմի, որն էականորեն մեծացրեց ինտերնետի պահանջարկը։  Փոխարենը կրճատվում է բջջային շուկան։ Եթե տարիներ առաջ օպերատորների՝ բջջային շուկայից ստացվող հասույթը մի քանի անգամ գերազանցում էր ինտերնետի մատակարարումից ստացվող հասույթը, ապա այժմ ինտերնետն առաջ է անցել։ Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կապի շուկայի ընդհանուր հասույթը  կազմել է մոտ 69 մլրդ դրամ։ Այս գումարը գոյանում է ինչպես հեռահաղորդակցության ոլորտից՝ բջջային կապի և ինտերնետի մատակարարումից, այնպես էլ՝ որոշ չափով հեռուստառադիոծրագրերի հեռարձակումից։    Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալների՝ 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ կապի շուկայի հասույթը նվազել է 4%-ով։ Սա տեղի է ունեցել հիմնականում բջջային կապի շուկայի կրճատման հետևանքով։  Կապի շուկայի առաջատարը հեռահաղորդակցության ոլորտն է, որի հիմնական հատվածը բջջային ու ինտերնետ հասանելիության ծառայություններն են (տե՛ս գրաֆիկում)։    Այս տարվա առաջին կիսամյակում բջջային շուկայի հասույթը կազմել է 20.5 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ 20.9%-ով նվազել է։ Փոխարենը 12.1%-ով աճել է ինտերնետի մատակարարումից ստացվող հասույթը՝ կազմելով 28 մլրդ դրամ։  Կրճատվել է նաև հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացվող հասույթը։  Նաև հարկ է նշել, որ ոչ մեծ տեմպերով՝ 3.2%-ով աճել է մալուխային հեռուստատեսության մատակարարումից ստացվող հասույթը։      Կապի շուկայի ընդհանուր հասույթը սկսել է կրճատվել մարտից, որի արդյունքում առաջին եռամսյակում ոլորտում անկումը կազմել է 1.2%: Երկրորդ եռամսյակում այս անկումը խորացել է՝ կազմելով 6.8%: Այսինքն՝ չնայած ինտերնետի պահանջարկի աճին, կապի ընդհանուր շուկայի վրա համավարակի ազդեցությունը երկրորդ եռամսյակում զգացվել է։    Շարունակությունը՝ hetq.am-ում
10:01 - 01 սեպտեմբերի, 2020
Հայաստանի 8 մարզում բնակչությունը նվազել է, Երևանում` 6600-ով ավելացել |hetq.am|

Հայաստանի 8 մարզում բնակչությունը նվազել է, Երևանում` 6600-ով ավելացել |hetq.am|

hetq.am: Մեկ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչությունն ավելացել է 1400-ով։ Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառվել է 2 միլիոն 963 հազար մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 միլիոն 961 հազար 600 մարդ։ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի ժողովրդագրական ժողովածուն՝ հուլիսի 1-ի դրությամբ։ Բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա (2011թ. հոկտեմբերի 12-21-ն անցկացված), որոնց ամեն տարի ավելացվում է տվյալ տարածքի ծնվածների և եկողների (հաշվառված) թվաքանակը, հանվում է մահացածների և տվյալ տարածքից մեկնածների՝ հաշվառումից դուրս եկածների թիվը: Մշտական բնակչության թիվը տարեսկզբի դրությամբ ավելացել է 3300-ով։ Հունվարի 1-ի դրությամբ Հանրապետությունում հաշվառվել էր 2 959 700 մարդ։ «1992 թվականից առաջին անգամ միգրացիոն սալդոն կիսամյակային կտրվածքով դրական է եղել։ Սահմանափակումներով պայմանավորված՝ մարդիկ Հայաստանից չեն գնացել, չեն կարողացել այստեղի քաղաքացիությունից դուրս գալ։ Մենք նաև, ի շնորհիվ կորոնավիրուսի, ունենք միգրացիոն սալդոյի դրական աճ, և բնական աճն էլ է դրական, նման պարագայում 3300-ով հունվարի դրությամբ մեր բնակչությունը աճել է, իսկ նախորդ տարվա համեմատ 1400-ով»,- այս հանգամանքներով է պայմանավորում բնակչության թվաքանակի աճը ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը։ 2019 թվականի հուլիսի 1-ի համեմատությամբ՝ մշտական բնակչությունն ավելացել է քաղաքներում, դրան հակառակ՝ 1600-ով նվազել գյուղական համայնքներում։ Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված բնակչությունից 1 միլիոն 895 հազարը քաղաքային բնակչությունն է եղել, 1 միլիոն 67 հազարը՝ գյուղական։ Մշտական բնակչության 37 %-ը Երևանից է եղել՝ 1 միլիոն 87 հազար։ Նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատությամբ զգալիորեն՝ 6600-ով, ավելացել է մայրաքաղաքի բնակչության թիվը։ Բնակչության հաշվառմամբ պարզվում է, որ Երևանում, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում քաղաքային բնակչությունն ավելի շատ է, քան գյուղականը։ Բնակչության թվով երկրորդ մարզը Արմավիրն է։ Հուլիսի 1-ի դրությամբ այստեղ հաշվառվել է 264 հազար մարդ, որից 83 հազարը ՝ քաղաքներում, 181 հազարը՝ գյուղերում։ Նախորդ տարվա համեմատութամբ բնակչության թիվը աճել է Արարատի (+200 մարդ), Արմավիրի (+600 մարդ) մարզերում, դրան հակառակ՝ նվազել է Գեղարքունիքում (-800 մարդ), Արագածոտնում (-400), Լոռիում (-1800 մարդ): Կոտայքում բնակչությունը 100-ով է նվազել, 1200-ով՝ Շիրակում, 500-ով՝ Սյունիքում, Վայոց ձորում բնակչությունը նվազել է 300-ով, Տավուշում՝ 900-ով։ Արտակ Մարկոսյանը «Հետք»-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց մարզերում բնակչության թվի նվազման կապակցությամբ։ Ասում է՝ ցավոք սրտի մարզերում ժողովրդագրական վիճակն այդքան էլ լավ չէ։ Նրա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 10 մարզի կտրվածքով բնական աճը բացասական է եղել 447-ով։ Նրա դիտարկմամբ՝ այս կիսամյակ 6 մարզում գրանցվել է դեպոպուլյացիա՝ մահերը գերազանցել են ծնունդները։ ժողովրդագետի համար վատ ցուցիչ է, որ Գեղարքունիքի մարզում արդեն երկրորդ եռամսյակն է՝ գրանցվում է դեպոպուլյացիա այն դեպքում, երբ մարզը ծնելիության հաճախության ամենաբարձր ցուցանիշն է ունեցել։ Նա լիահույս է՝ հուլիսի 1-ից մեկնարկած առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ 300 000 դրամ նպաստ վճարելու ծրագիրը կխթանի ծնելիության աճը, ծնունդների անկման տեմպը կդանդաղի։ Բայց ծրագրերի ազդեցության չափը հասկանալու համար մասնագետին երկու տարի է անհրաժեշտ։ Ժողովրդագետն ընդգծում է՝ այս ծրագրերով Կառավարությունը չպետք է միայն սահմանափակվի ծնելիության խթանմամբ: Մարդկանց սոցիալ-տնտեսական աճն ապահովելու համար պետք է ապակենտրոնացում սկսվի. պետական մի շարք մարմիններ պետք է տեղափոխվեն մարզեր՝ Գյումրի, Վանաձոր և այլ մեծ քաղաքներ։ Նա լիահույս է, որ պետական մարմինների տեղափոխման արդյունքում մարզերում կյանքը կակտիվանա, տնտեսական շարժը կբարելավի մարզերում ապրողների սոցիալ-տնտեսական վիճակը։  Երևանի բնակչությունը՝ թվերով 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ Երևանի մշտական բնակչության թիվը կազմել է 1 միլիոն 87 հազար մարդ։ Նախորդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ բնակչությունը ավելացել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, բացի Նորք-Մարաշից, որտեղ բնակչության նույն թիվն է հաշվառվել։ Շարունակությունը՝ hetq.am-ում
16:07 - 10 օգոստոսի, 2020
Պետական բյուջեի եկամուտները նվազել են, ծախսերը՝ ավելացել |lragir.am|

Պետական բյուջեի եկամուտները նվազել են, ծախսերը՝ ավելացել |lragir.am|

lragir.am: Այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նվազել են, ծախսերը՝ ավելացել։ Պակասուրդը առաջին կիսամյակում կազմել է 48 մլրդ 836.7 մլն դրամ։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է պետական բյուջեի նախնական ամփոփ ցուցանիշները, ըստ որի՝ այս տարվա հունավար-հունիսին պետական բյուջեի եկամուտները կազմել են 716 մլրդ 700.6 մլն դրամ՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի 758 մլրդ 502.5 մլն դրամի փոխարեն։ Ծախսերը 2020 թվականի առաջին կիսամյակում կազմել են 765 մլրդ 537.3 մլն դրամ՝ 2019-ի նույն ժամանակահատվածի 636 մլրդ 637.2 մլն դրամի դիմաց։ Բյուջեի ծախսերն այս տարվա առաջին կիսամյակում աճել են 20.2 տոկոսով։ Պետական բյուջեի եկամուտների 680 մլրդ 289.3 մլն դրամը գոյացել է հարկերից և տուրքերից։ 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրված հարկերի և տուրքերի ծավալը նվազել է․ 2019-ի առաջին կիսամյակում հավաքագրվել էր 713 մլրդ 384.4 մլն դրամ հարկ ու տուրք։
11:23 - 08 օգոստոսի, 2020
Հունիսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7․5 տոկոսով․ շինարարությունը դարձյալ ամենամեծ անկումն է արձանագրել |armtimes.com|

Հունիսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7․5 տոկոսով․ շինարարությունը դարձյալ ամենամեծ անկումն է արձանագրել |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի հունիսին 2019-ի հունիսի համեմատ նվազել է 7.5 տոկոսով: Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Աճ է արձանագրել միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 1.5 տոկոսով, սպառողական գնաճը կազմել է 1.7 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 2.6 տոկոս: Ինչպես նախորդ մի քանի ամիսներին, այս դեպքում եւս ամենամեծ անկումն արձանագրվել է շինարարության ոլորտում։ 2020-ի հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ նվազումը կազմել է 23.3 տոկոս: Ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) նվազել է 15.9 տոկոսով։ Առեւտրի շրջանառությունը նվազել է 12.4 տոկոսով:       Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները 2020-ի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 10.2 տոկոսով. արտահանումը նվազել է 0.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15.2 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 13.7 տոկոսով։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 2.4 տոկոսով։ Ընդհանուր առմամբ հունվար-հունիսին 2019-ի հունվար-հունիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4.7 տոկոսով։   Հունվար-հունիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.7 տոկոսով։
12:40 - 27 հուլիսի, 2020
Հայաստանում 2020-ի հունվար-մայիսին ավելի քիչ մարդ է մահացել, քան 2019-ի նույն ժամանակում |armenpress.am|

Հայաստանում 2020-ի հունվար-մայիսին ավելի քիչ մարդ է մահացել, քան 2019-ի նույն ժամանակում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2020 թվականի հունվար-մայիսին ծնվել է 12 հազար 894 մարդ, նույն ժամանակում մահացել է 11  հազար 547 մարդ, մահերի թիվը 2019-ի հունվար-մայիսի համեմատ նվազել է 2.1 տոկոսով: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ ժողովրդագրական իրավիճակը ներկայացնող տվյալները:  2020թ. հունվար-մայիսին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 111.7 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 112.9 տոկոսի համեմատ:  2020 թվականի հունվար-մայիսին Հայաստանում ծնվել է 12 հազար 894 մարդ: Այս թիվը 2019-ի հունվար-մայիսի 13 հազար 322 ծնունդների համեմատ նվազել է 3.2 տոկոսով: 2018-ի հունվար-մայիսին ծնվել էր 13 հազար 444 մարդ: 2020 թվականի հունվար-մայիսին Հայաստանում մահացել է 11  հազար 547 մարդ: Մահերի թիվը 2.1 տոկոսով նվազել է 2019-ի հունվար-մայիսի ցուցանիշից, երբ գրանցվել էր 11 հազար 795 մահվան դեպք, 2018-ին հունվար-մայիսին մահերի թիվը 11 հազար 316 է եղել:  Բնական հավելաճը 2020 թվականի հունվար-մայիսին 2019-ի նույն ժամանակի համեմատ նվազել է 180-ով՝ կազմելով 1 347: Բնական հավելաճը 2018-ին 2 128 էր:  Վիճակագրական կոմիտեից նաև տեղեկացրել են, որ «2020 թվականի վիճակագրական ծրագրով» նախատեսված է ժողովրդագրական ցուցանիշներն ամփոփել և հրապարակել եռամսյակային պարբերականությամբ: Սակայն, կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված, 2020թ. հունվար-մայիսի որոշ ժողովրդագրական ցուցանիշներ ամփոփվել են շտապ եղանակով և ներկայացվել են նախնական տվյալները:
18:34 - 06 հուլիսի, 2020
Սպասելիքները թույլ են տալիս վստահաբար ասել, որ տարեվերջում շինարարությունն աճ է արձանագրելու․ Ղուլարյան |armtimes.com|

Սպասելիքները թույլ են տալիս վստահաբար ասել, որ տարեվերջում շինարարությունն աճ է արձանագրելու․ Ղուլարյան |armtimes.com|

armtimes.com: Համավարակով պայմանավորված՝ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերն անկում են արձանագրել։ Ծանր վիճակում է գտնվում մասնավորապես շինարարության ոլորտը։ Այդ է վկայում վերջին ամիսների վիճակագրությունը։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ մայիսին 2019-ի մայիսի համեմատ շինարարության ծավալներն ամենամեծ անկումն են գրանցել վիճակագրական ցուցանիշներում՝ 27 տոկոս։ Հունվար-մայիս ամիսների կտրվածքով՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ եւս այս ճյուղն ամենամեծ անկումն է արձանագրել՝ 13.4 տոկոս։ Նախորդ տարվա հունվար-մայիսին ոլորտը 6.1 տոկոսանոց աճ էր արձանագրել։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի կարծիքով՝ շինարարության ոլորտը տարեվերջին անկումային չի լինի, ավելին՝  նա վստահեցրեց, որ ոլորտն արդեն տեմպ է հավաքում։ Արմեն Ղուլարյանը պատասխանել է թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին: - Պարո՛ն Ղուլարյան, Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ շինարարության ոլորտում ամենամեծ անկումն է գրանցվել։ Ե՞րբ կվերականգնվի այն։ - Արդեն բավականին ծրագրեր են կյանքի կոչվել, եւ անզեն աչքով էլ տեսանելի է, որ շինհրապարակներում աշխատանքները մեկնարկել են։ Մենք նույնպես պետական ծրագրերով շինարարության մրցույթների փուլին ենք հասել։ 22 օբյեկտի մրցույթ ենք հայտարարել, որից 20-ը՝ դպրոց, 2-ը՝ առողջապահական նշանակության օբյեկտներ։ Համոզված ենք, որ մինչեւ հուլիսի կես պայմանագրեր կկնքենք, եւ շինարարությունները կսկսվեն, այսինքն՝ շինարարությունը թափ է առնում։ - Շինարարությունը հե՞շտ վերականգնվող ոլորտ է, անկումային վիճակից հետո կհաջողվի՞ արագ խնդիրները կարգավորել։ - Իհարկե, ո՛չ։ Ոլորտը վերականգնելը բարդ է, քանի որ այն կապված է բանվորական ուժի, նյութական ապահովվածության, տեխնիկայի ներգրավվածության, շինանյութի ձեռքբերման հետ, նաեւ ժամանակ է պետք՝ նախապատրաստվելու համար, բայց վարչապետն էլ հայտարարեց, որ շինարարական կազմակերպությունները նախապատրաստվեն՝ մրցույթներին մասնակցելու համար։ Կարող եմ ասել, որ սա բարդ գործընթաց է, բայց երկրի առաջին դեմքից սկսած՝ ամեն ինչ արվում է, որ կարողանանք վերականգնման գործընթացը արագ կազմակերպել։ - Առաջիկայում հիմնականում պետական ծրագրերով շինարարություննե՞ր են սպասվում, թե՞ մասնավոր հատվածից եւս ակտիվություն եք ակնկալում։ - Իհարկե, մասնավորից էլ ենք ակնկալում։ Օրինակ՝ Կառավարության որոշմամբ՝ մասնավոր ներդրողը Երեւանի Ադոնցի 19/8 հասցեում հանրային ծառայողների համար բազմաբնակարան բնակելի շենքային համալիր է կառուցելու։ Կառուցապատողը շինթույլտվությունները ստացել է քաղաքապետարանից, շինարարությունն արդեն ընթանում է։ Բնակարանային ապահովության հարցով արդեն երկրորդ ծրագիրն ենք ներկայացրել Կառավարությանը։ Կարծում եմ՝ դա եւս առաջիկայում կշտկվի եւ կշրջանառվի։ Այդ ծրագիրն այլ կառուցապատողից է։ Կան նաեւ այլ ներդրումային ծրագրեր, ներդրողները դիմում են մեզ, համալիր ուսումնասիրության փուլ են անցնում, թույլտվություն են ստանում, եւ սկսվում է շինարարությունը։ Համավարակի պատճառով մի քիչ հետ ենք ընկել, բայց 2-րդ կիսամյակը կլինի շատ ակտիվ վերականգնման փուլ։ - 2020 թվականի տարեկան արդյունքներով շինարարության ոլորտում կհաջողվի՞ աճ արձանագրել, ի՞նչ եք կանխատեսում։ - Սպասելիքները թույլ են տալիս վստահաբար ասել՝ այո՛։ Ես համոզված եմ, որ ոլորտային առումով համեմատության մեջ շինարարությունը աճ է արձանագրելու։ Շինարարությունը միշտ լոկոմոտիվային դեր է ունեցել եւ մյուս ճյուղերին իր հետեւից տարել է։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:30 - 29 հունիսի, 2020
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 5 ամսում նվազել է 3.9 տոկոսով |armenpress.am|

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 5 ամսում նվազել է 3.9 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-մայիսին 3.9 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.4 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 23.4 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-մայիսին նվազումը կազմել է 10.8 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 4.2 տոկոսով: 2020 թվականի հունվար-մայիսին սպառողական գների ինդեքսն աճել է 0.3 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ ևս նույն չափով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 8.3 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-մայիսին աճել է 7.9 տոկոսով՝ կազմելով 190 հազար 166 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 8.7 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 7.1 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 11.2 տոկոսով, ընդ որում՝  արտահանումը նվազել է 8.1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ նվազել է 12.8 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-մայիսին եղել է 483.95:
15:30 - 26 հունիսի, 2020
Մայիսին 2019-ի մայիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 12․8 տոկոսով |armtimes.com|

Մայիսին 2019-ի մայիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 12․8 տոկոսով |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի մայիսին 2019-ի մայիսի համեմատ նվազել է 12.8 տոկոսով: Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Աճ է արձանագրել միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 6.8 տոկոսով, սպառողական գնաճը կազմել է 1.2 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը կազմել է 1.1 տոկոս: Ամենամեծ անկումը դարձյալ տեղի է ունեցել շինարարության ոլորտում։ 2020-ի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ նվազումը կազմել է 27 տոկոս: Ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) նվազել է 19.4 տոկոսով։ Առեւտրի շրջանառությունը նվազել է 18.4 տոկոսով: Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները 2020-ի մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17.3 տոկոսով. արտահանումը նվազել է 8.7 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 11.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 0.1 տոկոսով։ Ընդհանուր առմամբ հունվար-մայիսին 2019-ի հունվար մայիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 3.9 տոկոսով։  
13:45 - 25 հունիսի, 2020
Որ ուղղություններով է նվազում ներմուծումը |hetq.am|

Որ ուղղություններով է նվազում ներմուծումը |hetq.am|

hetq.am: Հայաստանի տնտեսության համար այդ բարդ օրերին նվազում է ոչ միայն արտահանումը, այլև՝ ներմուծումը։ Չնայած ընդհանուր ցուցանիշի նվազմանը՝ մի քանի երկրներից ներմուծումը շարունակում է աճել, օրինակ՝ Ռուսաստանից։ Ավելացել է սննդի ու հանքահումքային արտադրանքի ներմուծումը, իսկ մնացած խոշոր ապրանքատեսակները կրճատվել են։ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած ամենաթարմ տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին չորս ամիսներին (2020թ. հունվար-ապրիլին) Հայաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 1 մլրդ 323 մլն դոլարի ապրանք։ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ներմուծումը կրճատվել է 11.5%-ով։ Այս նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 692 մլն դոլար՝ նվազելով 8.1%-ով։ Ինչպես Հայաստանի արտահանման, այնպես էլ ներմուծման կազմում ամենամեծ տեսակարար կշիռը Ռուսաստանինն է։ Եվ ի տարբերություն մյուս խոշոր ուղղությունների, Ռուսաստանից ներմուծումը շարունակել է աճել։ Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստան ներմուծված ապրանքների 34.9%-ը ռուսական ծագման են։ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 462 մլն դոլար՝ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ աճելով 8.1%-ով։  Հայաստանի ներմուծման աշխարհագրական կառուցվածքում մյուս ամենամեծ կշիռ ունեցող երկիրը Չինաստանն է։ Հունվար-ապրիլին Չինաստանի կշիռը Հայաստանի ներմուծման կազմում 14.2% է։ Բացարձակ թվով այն կազմել է մոտ 188 մլն դոլար՝ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 16.4%-ով։ Մյուս երկրներն անհամեմատ ավելի փոքր կշիռ ունեն Հայաստանի ներմուծման կազմում։ Չինաստանին հաջորդում են Իրանը (5.5%  տեսակարար կշռով) և Թուրքիան (4.7%-ով)։  Առաջին տասնյակում են նաև Գերմանիան, Իտալիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Վրաստանն ու Բելառուսը։ Թվարկվածներից աճել է միայն Ուկրաինայից, Ֆրանսիայից և Բելառուսից կատարվող ներմուծումը։ Իսկ մնացած երկրների գծով անկում է գրանցվել։  Ներմուծման ծավալներն ու դրանց համեմատությունը 2019 թվականի հունվար-ապրիլի հետ, մանրամասն կարող եք տեսնել գրաֆիկում։      Հայաստանի ներմուծման կառուցվածքն, ի տարբերություն արտահանման, դիվերսիֆիկացված է։ Եթե արտահանվող ապրանքների մոտ 80%-ը զբաղեցնում են միայն չորս ապրանքախմբեր, ապա ներմուծման կազմում նման բարձր կենտրոնացվածություն չկա։ Ինչպես գրել ենք մեր նախորդ նյութում, Հայաստանից արտահանվող ապրանքների առաջատարներն են հանքահումքը, պատրաստի սննդի արտադրանքը, ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը, ինչպես նաև՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները, դրանցից պատրաստված իրերը։ Իսկ ներմուծման ապրանքային կառուցվածքում առավել մեծ կշիռ ունեն հանքահումքը, մեքենաներն ու սարքավորումները, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերական արտադրանքը (այստեղ ներառված է նաև դեղորայքը), պատրաստի սննդի արտադարանքը, մանածագործական իրերը և այլն։ 2020 թվականի հունվար-ապրիլին Հայաստան է ներմուծվել 261 միլիոն դոլարի հանքահումքային արտադրանք, որը 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 3.2%-ով ավելացել է։ Ավելացել է նաև պատրաստի սննդի արտադրանքի ներմուծումը։ Աճը կազմել է 20.7%՝ հասնելով 119 մլն դոլարի։ Նույն ընթացքում ներմուծվել են 217 մլն դոլարի մեքենաներ, սարքավորումներ ու մեխանիզմներ, որոնց ընդհանուր արժեքը նվազել է 10.9%-ով։ Շարունակությունը՝ hetq.am-ում
15:35 - 10 հունիսի, 2020
Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը 17,2 տոկոս անկում է գրանցել. Վիճակագրական կոմիտե |civilnet.am|

Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը 17,2 տոկոս անկում է գրանցել. Վիճակագրական կոմիտե |civilnet.am|

civilnet.am: Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն (ՏԱՑ) ապրիլ ամսին նախորդ տարվա ապրիլի համեմատ գրանցել է շեշտակի՝ 17,2 տոկոս անկում․ այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Համաձայն այդ տվյալների՝ ապրիլ ամսին շեշտակի կրճատվել է շինարարության ծավալը՝ 51%, առևտրի շրջանառությունը՝ 33%, ծառայությունների ծավալը՝ 16%: Շեշտակի կրճատվել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը. արտահանումը՝ 30%-ով՝ կազմելով 146 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 27,4%-ով` կազմելով 297 մլն դոլար: Արդյունաբերական արտադրանքի ծավալն ապրիլ ամսին անցյալ տարվա ապրիլի համեմատ կրճատվել է 8,6%-ով: Չնայած տնտեսական ակտիվության ցուցանիշի շեշտակի անկմանը՝ ապրիլ ամսին, համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, աճել են աշխատավարձերը: Միջին ամսական աշխատավարձն աճել է 9,8%-ով, որից պետական հատվածում աճը կազմել է 5,1%, իսկ ոչ պետական հատվածում՝ 12,8%: Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցել է -1,7% անկում: Շինարարության ծավալը կրճատվել է 22%-ով, առևտրի շրջանառությունը՝ 8,6%, իսկ ծառայությունների ծավալը գրանցել է գրեթե զրոյական աճ՝ 0,1%: Արտահանումը կրճատվել է 8,1%-ով, ներմուծումը՝ 11,5%-ով:
16:34 - 25 մայիսի, 2020
Առաջին եռամսյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 14.6%-ով նվազել է |hetq.am|

Առաջին եռամսյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 14.6%-ով նվազել է |hetq.am|

hetq.am: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 311 264 զբոսաշրջիկ։ Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալները, 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 14.6%-ով։ Միևնույն ժամանակ, Հայաստանից արտերկիր մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել է 275 716, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ կրճատվել է 13.3%-ով։ Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին։
14:59 - 05 մայիսի, 2020
2020 թվականի հունվար-փետրվարին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8․7 տոկոսով |armtimes.com|

2020 թվականի հունվար-փետրվարին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8․7 տոկոսով |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի հունվար-փետրվարին 2019-ի նույն ամիսների համեմատ աճել է 8.7 տոկոսով: Նախորդ տարվա նույն ամիսներին աճը կազմել էր 6․5 տոկոս։  Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: 2020-ի հունվարի ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 5․8 տոկոս: Էլեկտրաէներգիայի արտադրության ցուցանիշն աճել է 23.1 տոկոսով: Ծառայությունների ծավալն (առանց առեւտրի) աճել է 11.2 տոկոսով: Սպառողական գների ինդեքսը նվազել է 0․1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գներն աճել է 0․7 տոկոսով: Առեւտրի շրջանառությունն ավելացել է 6.3 տոկոսով: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2019-ի հունվար-փետրվարի համեմատ աճել է 15.3 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 10.4 տոկոսով (190 հազար 468 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2020-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2․4 տոկոսով, ընդ որում, արտահանումն աճել է 8/8տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 0․8 տոկոսով:
14:44 - 25 մարտի, 2020