2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով, որը ավելի հայտնի է որպես Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով, 2019 թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում ստեղծված քննիչ հանձնաժողով: 

Հանձնաժողովը ստեղծվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով: Քննիչ հանձնաժողովի լիազորությունների իրականացումը տրված է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին, որը կազմված է 11 անդամից:

2019 թվականի հունիսի 4-ին հանձնաժողովը գումարել է առաջին նիստը։

Չեմ կարծում, որ մեր դաշնակիցները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ, չկա այդպիսի բան. Սերժ Սարգսյան
 |news.am|

Չեմ կարծում, որ մեր դաշնակիցները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ, չկա այդպիսի բան. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Երբեք, որեւէ պարագայում ես չեմ ղեկավարվել ոչ դավադրությունների տեսություններով, ոչ ենթադրում եմ, որ ամբողջ աշխարհը, այդ թվում մեր դաշնակիցները, մեր գործընկերները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ. չկա այդպիսի բան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի հետ կապված դավադրությունների թեմային: «Որ մենք ունենք  թշնամիներ, դա ակնհայտ է, բայց մենք ունենք նաեւ բազմաթիվ բարեկամներ: Բոլորին խորհուրդ եմ տալիս դավադրությունների տեսություններով չղեկավարվել: Այն, ինչ լսում եք կամ ընթերցում եք որեւէ ինտերնետային կայքում, փորձեք մեկ այլ աղբոյւրներից դա ստուգել, այնուհետեւ անել սեփական եզրակացությունը»,-ասաց նա: Սարգսյանը հավելեց, որ երբ արտակարգ դրությունը կվերանա, մանրամասն ցանկացած հարցի՝ տրամաբանական, անտրամաբանական, կպատասխանի. «Մեր այդ հանդիպումը, որի մասին ասում եմ՝ լինելու է բացառապես ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Այնուհետեւ ես առաջարկելու եմ, որ դահլիճում գտնվող լրագրողները որոշեն, թե երբ է լինելու եւ որ թեմայով: Ես պատրաստ եմ լինելու խոսելու ինչպես Արցախի խնդրի մասին, տնտեսության մասին, կոռուպցիայ մասին, այնպես էլ իհարկե, 2018-ի ապրիլյան իրադարձությունների մասին: Չի լինելու հարց, որին չեմ պատասխանելու»:
19:30 - 16 ապրիլի, 2020
Չի եղել պատգամավորների կողմից հնչած հարց, որին Սերժ Սարգսյանը չի պատասխանել. Անդրանիկ Քոչարյան
 |lragir.am|

Չի եղել պատգամավորների կողմից հնչած հարց, որին Սերժ Սարգսյանը չի պատասխանել. Անդրանիկ Քոչարյան |lragir.am|

lragir.am: Չի եղել պատգամավորների կողմից հնչած հարց, որին Սերժ Սարգսյանը չի պատասխանել այսօր: Այս մասին լրագրողներին ասաց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօրվա նիստը դեռ երկար կտևի, պատգամավորները շատ հարցեր ունեն, հարցից հարց է ծագում: Լրագրողների հարցին, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե ինքն էլ հարցեր ունի, արդյոք տվե՞լ է հարցեր հանձնաժողովի անդամներին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.  «Հարցե՞ր,  Սերժ Սարգսյանը մեզ հարցեր չի կարող տալ: Հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է: Սերժ Սարգսյանը պատասխանում է մեր հարցերին: Եվ իր իրավունքն է՝ պատասխանել, թե չպատասխանել»: Իսկ հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը հրաժարվե՞լ է որևէ հարցի պատասխանել, Քոչարյանը պատասխանեց՝ ոչ: «Սերժ Սարգսյանը մեզ ներկայացրել է իր տեսակետները ներածական, մենք ընդունել ենք և կկցենք մեր վերջնական եզրակացությանը»,- հավելեց նա:
18:45 - 16 ապրիլի, 2020
Պատրաստվում եմ ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ․ Սերժ Սարգսյան

Պատրաստվում եմ ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ․ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ երրորդ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ազգային ժողով` ներկա գտնվելու 2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին և պատասխանելու թեմայի վերաբերյալ հանձնաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին, տրամադրելու այն տեղեկությունները, որոնց, ենթադրաբար, չեն տիրապետում հանձնաժողովում: Նախագահ Սարգսյանը համաձայնել է մասնակցել այդ լսումներին, քանի որ իր պարտքն է համարում փակել ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված բոլոր տեսակի շահարկումների թեման: Հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Ապրիլյան պատերազմի հարցը ոչ մի դեպքում չպետք է պառակտի մեր ժողովրդին, թուլացնի մեր միասնությունը և վտանգի մեր պաշտպանունակությունը: Չորս տարի առաջ մենք հակառակորդի կողմից նենգաբար ենթարկվեցինք հարձակման: Սանձազերծած քառօրյա լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը կիրառեց իր զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները, բայց պաշտպանության բանակն ու րոպեներ հետո նրան օգնության հասած հազարավոր կամավորականներ հերոսաբար պաշտպանեցին իրենց վստահված տարածքները և խափանեցին հակառակորդի մտադրությունները: Ես հպարտ եմ մեր բանակով: 2016 թվականի ապրիլին մեր տղաները առանձնակի արիությամբ են մարտնչել: Ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ապրիլյան քառօրյայում մեր զինվորներն ու հրամանատարները խիզախությամբ գերազանցեցին արցախյան ազատամարտին մասնակցած իրենց հերոս հայրերին ու պապերին: Նրանք ջախջախեցին և կանգնեցրին Ադրբեջանի էլիտար ստորաբաժանումների առաջխաղացումը և, համաձայն մեր ու արտերկրի մեր որոշ գործընկերների հետախուզական տվյալների, հակառակորդին հասցրեցին անգամներ ավելի կորուստներ, քան մենք ունեցանք: Իմ մտքերն ու աղոթքները պատերազմում որդիներ կորցրած յուրաքանչյուր ընտանիքի հետ են: Ես խոր ցավով սգում եմ մեր նահատակված տղաների մահը և ափսոսանքով փաստում, որ այս ու ցանկացած այլ պատերազմում անհնարին է փրկել բոլորին: Հողը արյունով են պահում: Եվ փառք բոլոր նրանց, ում արյամբ է ներծծված հող հայրենին: Հանուն հայրենիքի նահատակված մեր զինվորների հարազատները միայն ու միայն մեծագույն հպարտություն պետք է ապրեն իրենց որդիների համար և ոչ մի դեպքում չտրվեն սադրանքների: Ոչ ոք իրավունք չունի կեղտոտ կասկածներով պղտորել նրանց մտքերն ու ավելորդ անգամ ցավեցնել նրանց հոգիները: Առաջին հերթին այդպիսիներին չեն ների գիտակցված մահն ընտրած և անմահացած մեր տղաները: Հայոց բանակի զինվորները հերթական անգամ դաս տվեցին հակառակորդին` պատճառելով ծանր կորուստներ և առժամանակ զսպելով Ադրբեջանի ռազմատենչ ձգտումները: Սակայն գալու է մի օր, երբ Բաքուն նորից նույնն է փորձելու անել, և երբ նրանք գնան այդ քայլին` կրկին անհնարին է լինելու փրկել բոլորին: Պատճառն այն չէ, որ մեր բանակը վատ է կառավարվել: Եթե ցանկանում ենք ոչ մի կորուստ չունենալ, ապա պետք է հրաժարվենք մեր իսկ հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ազգային նպատակից: Պատերազմից հետո դիվանագիտական ճակատում հակառակորդի հետ բանակցությունները պետք է բերեն խաղաղության և ապահովեն այդ համաձայնության իրագործումը, սակայն ոչ ի հաշիվ մեր ժողովրդի կենսական շահերի: Սա սոցիալական ցանցերի համար նախատեսված «լայվ-շոու» չէ, սա միջազգային ռեալ-քաղաքականություն է` նաև հետնաբեմում ընթացող գործողություններով: Մենք համազգային նշանակության հարցերում և առաջին հերթին` Արցախի հարցում պառակտվելու իրավունք չունենք: Դա չափազանց թանկ կարող է արժենալ մեր պետականության և ժողովրդի համար: Զգոն լինենք և ցանկացած նման փորձ դիտարկենք հենց այս տեսանկյունից: Ինքս էլ հարցեր ունեմ պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով: Սրանց դեռ միասին կանդրադառնանք և եզրակացություններ կանենք: Իսկ այսօր այդ հանձնաժողովի նիստում պատրաստվում եմ ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտեմ ու նաև այն, ինչ մտածում եմ…»,-ասված է ՀՀ երրորդ նախագահի հայտարարության մեջ»:
14:20 - 16 ապրիլի, 2020
Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին ԱԺ-ում կմասնակցի Ապրիլյան հանձնաժողովի նիստին |panarmenian.net|

Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին ԱԺ-ում կմասնակցի Ապրիլյան հանձնաժողովի նիստին |panarmenian.net|

panarmenian.net: Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ԱԺ Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։ ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է Սերժ Սարգսյանի պայմանը․ հանձնաժողովը հավաստիացրել է, որ նրան առանց որևէ նախապայմանի կտրամադրվի իր մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 6-ին գրություն էր ուղղել երրորդ նախագահին՝ մասնակցելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին: Սարգսյանի գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի լսումներին ներկայանալու, այդուհանդերձ, նա «ոչ հանձնաժողովում և ոչ էլ որևէ այլ ձևաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու» Ադրբեջանի կողմից 2016-ին սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի վերաբերյալ։
10:40 - 16 ապրիլի, 2020
Պատրաստակամ եմ նպաստելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող  հանձնաժողովի աշխատանքներին. Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողովին ներկայանալու համաձայնությունը ողջունելի է. Բակո Սահակյան
 |tert.am|

Պատրաստակամ եմ նպաստելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին. Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողովին ներկայանալու համաձայնությունը ողջունելի է. Բակո Սահակյան |tert.am|

tert.am: ՀՀ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր ինձ չի ուղղվել, բայց ցանկացած պարագայում և՛ ես, և՛ մենք բոլորս պատրաստակամ ենք նպաստելու այդ հանձնաժողովի աշխատանքները տրամաբանական ավարտին հասցնելուն, հատկապես որ այդ հանձնաժողովի անդամները և պատասխանատուները հայտարարել են, որ նրանց նպատակը մեկն է՝ վեր հանել այդ ժամանակաշրջանի բացերը և ամեն կերպ նպաստել, որ հետագայում նման զարգացումներ և գործողություններ լինելու դեպքում այդ բացերը չլինեն: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը՝ թե Սերժ Սարգսյանը մասնակցելու է այդ հանձնաժողովի աշխատանքներին, և չի բացառվում, որ հանձնաժողովը Արցախում նիստեր անցկացնի, արդյո՞ք Սահակյանը կմասնակցի: «Սերժ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը այդ հանձնաժողովին ներկայանալու և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելու, ինչը ողջունելի է»,-հավելեց Սահակյանը: Անդրադառնալով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանը հայտարարել է, որ Քոչարյանի ապօրինի կալանքը կարող է բացասաբար անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, և պետք է վերացվի կալանքը, և արդյո՞ք դա չի կարող շանտաժ համարել, Սահակյանը պատասխանեց, որ մոտեցումը հայտնել է, և այն ամեն անգամ նոր մեկնաբանություններով չի փոխվելու: «Այն, ինչ մտածում եմ, պատկերացնում եմ, հայտարարել եմ: Կարծում եմ, որ մենք բոլորս պարտավոր ենք, հաշվի առնելով այս գործընթացի յուրահատկությունը, ստեղծել բարենպաստ պայմաններ, որ այս գործն ստանա իր տրամաբանական գնահատականը, իսկ ես ավելի քան համոզված եմ, որ այդպիսի նախադրյալներ ունենք, և մեր ողջամտությունից, մեր գիտակցությունից, մեր պատասխանատվությունից է նաև կախված, թե ինչպիսի ավարտ կունենա այս գործընթացը»,-ասաց նա: Հարցին՝ ծանո՞թ է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, Սահակյանը պատասխանեց, թե ծանոթ է, և դրանում ոչ մի արտառոց բան չի տեսնում, առաջին դեպքը չէ, երբ անհրաժեշտության դեպքում Տեր-Պետրոսյանը իր տեսակետը հայտնում է: «Շատ բնական եմ համարում, որ նման իրավիճակներում մեր երկրի նախորդ պատասխանատուները իրենց տեսակետը հայտնում են: Նա իր պատրաստակամությունն է հայտնել այս շրջանում նույնպես հնարավորինս օգտակար լինելու: Ես մտածում եմ, որ ՀՀ նախագահը իր պատասխանատվությունն է ցուցաբերել և ցանկություն է հայտնել օգտակար լինել նաև այս շրջանում»,-նշեց Սահակյանը:
19:56 - 14 ապրիլի, 2020
Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Սպառիչ պատասխան ենք տվել ձայնագրության մասով առաջարկին» |armtimes.com|

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Սպառիչ պատասխան ենք տվել ձայնագրության մասով առաջարկին» |armtimes.com|

armtimes.com: Այսօր տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է Սերժ Սարգսյանին ուղարկվելիք պատասխանը: Պատասխանն ուղարկվել է Սարգսյանի գրասենյակին: Մեզ հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը: 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում գտնվող Սարգսյանը երեկ գրությամբ դիմել էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ իր պատրաստակամությունը հայտնելով արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո՝ ապրիլի 16-ին, այցելել հանձնաժողով՝ պայմանով, որ իր մասնակցությամբ նիստը ձայնագրվի եւ մեկ օրինակ տրամադրվի իրեն: Ապահովվելո՞ւ է Սերժ Սարգսյանի առաջ քաշած նախապայմանը, թե՞ ոչ, ի՞նչ հարցեր ունի հանձնաժողովը Սարգսյանին. այս եւ այլ հարցերի շուրջ խոսել է Տիգրան Կարապետյանը։ - Պարո՛ն Կարապետյան, Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել է, թե պատրաստ է ապրիլի 16-ին այցելել հանձնաժողով: Հանձնաժողովն արձագանքելո՞ւ է նրա այդ պատրաստակամությանը եւ առաջ քաշած նախապայմանին: - Հանձնաժողովն այսօր նիստ է անցկացրել, որտեղ քննարկել ենք Սարգսյանին ուղղված պատասխանը, եւ այն ուղարկել նրա գրասենյակ: Կարծում եմ՝ շուտով այդ պատասխանը նաեւ կհրապարակվի, բոլորդ կտեսնեք: - Սերժ Սարգսյանն իր նամակում նշել էր, որ կներկայանա պայմանով, եթե նիստը ձայնագրվի եւ մեկ օրինակ իրեն տրամադրվի: Դա ապահովվելո՞ւ է: - Քննիչ հանձնաժողովն ստեղծվել է օրենքի ուժով եւ առաջնորդվելու է բացառապես օրենքով տրված լիազորությունների շրջանակում: Ձայնագրություն տալու-չտալու մասով մեր արձագանքը նրան ուղղված պատասխանի մեջ կա, եւ այդ ամենը բխելու է ՀՀ օրենսդրությունից, այդ թվում՝ գաղտնիության մաս պարունակող տեղեկությունների չտարածելու պայմանից եւ այլն: Մեր օրենսդրությունը հստակ կարգավորում է գաղտնի տեղեկատվության տիրապետման իրավունք ունեցողներին եւ այդ ինֆորմացիան օգտագործելու բոլոր չափորոշիչները: Մենք օրենքին հղում ենք արել, եւ պատասխանը բխում է ՀՀ օրենքներից, հետեւաբար հրապարակելուց հետո դուք բոլորդ կտեսնեք այդ մասը: Կարծում եմ՝ սպառիչ պատասխան ենք տվել՝ ձայնագրություն տալու կամ չտալու հետ կապված Սերժ Սարգսյանի գրասենյակի առաջարկներին: - Ճի՞շտ եմ հասկանում՝ ձայնագրությունը կտրվի, բայց դա չտարածելու եւ չհանրայնացնելու պայմանո՞վ: - Ձայնագրությունը կտրվի՝ համաձայն ՀՀ օրենսդրության: Եթե օրենքով սահմանված պայմանները կապահովվի, ձայնագրությունը կտրվի: - Բայց հանձնաժողովի բոլոր նիստերը ձայնագրվում են, չէ՞, անկախ հրավիրված անձի պահանջից կամ առաջարկից: - Բացառապես բոլոր նիստերը ձայնագրվում են: Բոլոր գործընթացները՝ հանձնսժողով հրավիրված մադկանց հետ հարցազրույց, հարցեր, պատասխաններ, այդ ամբողջը ձայնագրվում է: Մենք այս պահին 100 ժամից ավելի ձայնագրություն ունենք: - Պարո՛ն Կարապետյան, ի՞նչ հարցեր ունի հանձնաժողովը Սերժ Սարգսյանին: - Քանի որ հարցերը պարունակում են հիմնականում պետական, ռազմական գաղտնիք, հարցերի բովանդակությունը հրապարակման ենթակա չէ այս պահին, իսկ հարցերի տրամաբանությունը կապված է Ապրիլյանին նախորդող, Ապրիլյանի ժամանակ եւ Ապրիլյանին հաջոդող ժամանակաշրջանում կայացված որոշումներին եւ կատարված գործողություններին: - Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ մինչեւ Սերժ Սարգսյանին հրավիրելը Խաչատուրովից հարցեր կան պարզելու, այն պարագայում, երբ Խաչատուրովը չի ընդունել նիստին մասնակցելու առաջարկը, բաց հարցեր չկա՞ն: - Իհարկե, այդ ժամանակվա զինված ուժերի գլխավոր շտաբի պետին մենք բազմաթիվ հարցեր ունեինք ուղղելու: Այդ առումով որոշակի խնդիրներ, իհարկե, առաջացնում է Յուրի Խաչատուրովի չգալը, բայց մենք մեր լիազորությունների շրջանակներում փորձում ենք այդ խոչընդոտները հաղթահարել եւ ամբողջական պատկերը ստանալ: Ամեն դեպքում, Յուրի Խաչատուրովի մասով մենք ասել ենք, որ դուռը բաց ենք թողնում եւ դեռեւս ակնկալում ենք, որ նա կգա հանձնաժողով: Հաշվի առնելով, որ իր անձի հետ կապված բազմաթիվ պատմություններ կան, եւ եթե այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, հանձնաժողով գալը կօգնի գեներալին, որը, ինչպես բազմաթիվ անգամ նշվել է, փայլուն մարտական ուղի է անցել, որ նրա վերաբերյալ հնչող ասեկոսեները մենք հերքենք, եթե իրականությանը չեն համապատասխանում: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:21 - 08 ապրիլի, 2020
Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին

Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին

Սերժ Սարգսյանի գրասենյակը պաշտոնական գրությամբ պատասխանել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գրությանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրության ժամկետի երկարաձգման որոշում կայացնելու դեպքում անգամ Սարգսյանը պատրաստ է ապրիլի 16-ին՝ ժամը 14:00-ին, այցելել քննիչ հանձնաժողով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Սերժ Սարգսյանի գրասենյակը։Պատասխանում նշվել է, որ Սերժ Սարգսյանը խնդիր չունի 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովին մանրամասներ ներկայացնելու՝ Ադրբեջանի կողմից 2016 թվականին սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի մասին։Գրասենյակը խնդրել է պարզաբանել` արդյոք հանձնաժողովի փակ նիստը ձայնագրվում, սղագրվում և պատշաճ կարգով արխիվացվո՞ւմ է, թե ոչ և տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանը նպատակահարմար է գտնում 2016 թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով այցելել ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո` պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվելու է իրեն, եթե նիստի ընթացակարգով ձայնագրություն նախատեսված է, հակառակ դեպքում` տալ ձայնագրման հնարավորություն:
16:21 - 07 ապրիլի, 2020
Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան
 |armtimes.com|

Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան |armtimes.com|

armtimes.com: «Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը քննել եւ լսել է բազմաթիվ մարդկանց: Հիմա հանձնաժողովը խնդիր է դրել լսել 2016 թվականի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին եւ ես տեղյակ եմ, որ Սերժ Սարգսյանն էլ է հրավիրված քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանելու»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում, քաղաքացիների հարցերին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների «ձգձգվելու» մասին հարցին եւ ասելով, թե չի կարծում, որ աշխատանքները ձգձգվում են: «Կարծում եմ, երբ Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը կներկայանան քննիչ հանձնաժողով, դա արդեն կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան: Նշեմ, որ հանձնաժողովն այս ընթացքում մոտ 25 հազար էջ փաստաթուղթ է ուսումնասիրվել եւ մեծ ծավալի աշխատանք է կատարվել: Հանձանժողովի աշխատանքների ժամկետը երկարացվել է մինչեւ հունիս ամիս եւ ես հուսով եմ, որ հանձնաժողովն արդեն այդ ժամանակ եզրակացություն կունենա»,-եզրափակեց վարչապետը: Հարցի պատասխանը՝ 3:13:05-ից.   
22:46 - 06 ապրիլի, 2020