ՀԾԿՀ

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստեղծվել է 2004 թ. դեկտեմբերի 25-ին։ Կարգավորում է էներգետիկայի բնագավառը, ջրային համակարգը և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը։

Հունվարի 1–ից ջրի սակագինը կթանկանա՝ կազմելով 200,47 դրամ․ ՀԾԿՀ

Հունվարի 1–ից ջրի սակագինը կթանկանա՝ կազմելով 200,47 դրամ․ ՀԾԿՀ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ: Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 9-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2022 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ: Հանձնաժողովը ծառայությունների սակագների հաշվարկներում  ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը նախաձեռնել էր մոնիթորինգ, որի արդյունքում հաշվարկված լրացուցիչ մանրածախ ջրամատակարարման ծավալը կազմել է 2 137 566 խորանարդ մետր։ Զուգահեռաբար՝ սոցիալապես անապահով համարվող ընտանիքների համար հնարավորինս նվազ սակագներ սահմանելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի №1880-Ն որոշումը: Վարձակալության պայմանագրի մնացած 10 տարիների ընթացքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների կտրուկ տատանումները չեզոքացնելու և սպառողների համար հնարավորինս կայուն սակագնային քաղաքականություն ապահովելու  նպատակով «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ», «Վեոլիա Ջուր» ընկերությունների և ՀՀ կառավարության (ի դեմս Ջրային կոմիտեի) միջև 2021 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրվել է №24 համաձայնագիրը, որի հիման վրա համապատասխան փոփոխություններ են կատարվել «Վեոլիա Ջուր» ընկերության լիցենզիայի պայմաններում։ Նոր սակագները կգործեն  2022 թվականի հունվարի 1-ից: 
15:26 - 30 նոյեմբերի, 2021
Նախատեսվում է, որ առաջիկա 10 տարվա կտրվածքով ջրի սակագնի փոփոխություն չի լինի |armenpress.am|

Նախատեսվում է, որ առաջիկա 10 տարվա կտրվածքով ջրի սակագնի փոփոխություն չի լինի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում  նախատեսվում է 2022-ի հունվարի 1-ից սպառողների համար փոփոխել ջրի սակագինը, քննարկվում է ներկայիս 180 դրամի փոխարեն առաջիկա 10 տարվա համար կայուն գին՝ 200 դրամ սահմանելու տարբերակը, իսկ սոցիալապես անապահով խմբի սպառողների համար ջրի սակագինը նախատեսվում է չփոփոխել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Ավելի վաղ «Վեոլիա ջուր»-ը ջրի սակագինը շուրջ 43 դրամով բարձրացնելու, այսինքն մոտ 223 դրամ դարձնելու հայտ է ներկայացրել: Հանձնաժողովն արդեն վերջացնում է Ջրային կոմիտեի և «Վեոլիա» ընկերության հետ քննարկումները՝ համաձայնագրի կնքման համար, որով նախատեսվում է, որ առաջիկա 10 տարվա կտրվածով վարձավճարների փոփոխություն չի լինի: «Այսինքն, կունենանք շուրջ 200 դրամի մոտ սակագի: Միաժամանակ շրջանառության մեջ է դրվում կառավարության որոշում, որով առաջարկվում է սոցիալապես անապահով սպառողների խումբ առանձնացնել, որոնց համար գինը չի բարձրանա»,-ասաց Բաղրամյանը: Այս հարցով հանձնաժողովի նիստը կկայանա նոյեմբերի վերջին: Իսկ սակագնի հնարավոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից: Այսպիսով սոցիալապես անապահով խմբի սպառողների համար սակագինը չի բարձրանա, այս պահին քննարկվում է մնացածինը՝ 200 դրամի շրջանակներում: Անդրադառնալով ընկերությունում մոնիթորինգի արդյունքներին՝ Բաղրամյանն ասաց, որ մոնիթորինգի արդյունքներն արդեն ամփոփել են: «Երեկ արձանագրությունն ուղարկվել է ընկերությանը: Շուրջ 2 մլն ջրի ծավալի ավելացում կլինի: Մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ: Կավելացվի փաստացի ծավալը»,-ասաց ՀԾԿՀ նախագահը:
10:46 - 10 նոյեմբերի, 2021
Արա Նռանյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

Արա Նռանյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

Ազգային ժողովում ավարտվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը։ Քվեարկության արդյունքներով Արա Նռանյանն ընտրվեց ՀՀ ՀԾԿՀ անդամ։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 75-ը։ Կողմ է քվեարկել 68 պատգամավոր, դեմ՝ 7։ 1997-2000թթ․ Նռանյանն աշխատել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում՝ որպես Տարիֆիկացիայի և վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետ, 2000-2001թթ․ եղել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության Պետական բաժնեմասի կառավարման բաժնի պետ, 2001-2004թթ․՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում Ռազմավարական ծրագրերի մշակման և վերլուծության բաժնի պետ, իսկ 2004-2007թթ․՝ ՀՅԴ Բյուրոյում տնտեսական հարցերով խորհրդական։   2007-2012թթ․ եղել է ԱԺ պատգամավոր՝ ՀՅԴ խմբակցությունից, 2015-2016թթ․՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ Կոլեգիայի անդամ, 2016-2019թթ․՝ ՀՀ վերահսկիչ պալատի (ՀՀ հաշվեքննիչ պալատ) նախագահի տեղակալ։ Նռանյանի կենսագրությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ, ԱԺ-ում նրա ընտրության հարցով քննարկումն առավել մանրամասն՝ այստեղ։
15:51 - 05 հոկտեմբերի, 2021
ԱԺ-ն քննարկում է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը․ ընդդիմադիրներն առաջադրել են Արա Նռանյանի թեկնածությունը

ԱԺ-ն քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը․ ընդդիմադիրներն առաջադրել են Արա Նռանյանի թեկնածությունը

ՀՀ ԱԺ-ն քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասնաբար առաջադրել են Արա Նռանյանի թեկնածությունը, որը տնտեսագետ է, տնտեսագիտության թեկնածու։ 1997-2000թթ․ Նռանյանն աշխատել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում՝ որպես Տարիֆիկացիայի և վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետ, 2000-2001թթ․ եղել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության Պետական բաժնեմասի կառավարման բաժնի պետ, 2001-2004թթ․՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում Ռազմավարական ծրագրերի մշակման և վերլուծության բաժնի պետ, իսկ 2004-2007թթ․՝ ՀՅԴ Բյուրոյում տնտեսական հարցերով խորհրդական։   2007-2012թթ․ եղել է ԱԺ պատգամավոր՝ ՀՅԴ խմբակցությունից, 2015-2016թթ․՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ Կոլեգիայի անդամ, 2016-2019թթ․՝ ՀՀ վերահսկիչ պալատի (ՀՀ հաշվեքննիչ պալատ) նախագահի տեղակալ։   Նռանյանի կենսագրությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։  Նռանյանն իր ելույթում նշեց, որ ՀԾԿՀ-ի պատասխանատվության տիրույթում են ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները․ «Դրանք մեր տնտեսության այն հատվածներն են, որոնք առնչվում են բոլոր քաղաքացիների, տնտեսվարողների եւ պետության շահերին, ունեն կարեւորագույն սոցիալ-տնտեսական նշանակություն, ինչպես նաեւ հսկայական ազդեցություն՝ երկրի անվտանգության մակարդակի վրա։ Հանձնաժողովը կոչված  է վարելու այնպիսի գործունեություն, որը կհավասարակշռի բոլոր կողմերի շահերը՝ ներառելով սպառողներին, խոշոր տնտեսվարողներին, եւ, առհասարակ, պետությունը»,- ասաց թեկնածուն՝ հավելելով, որ զարգացման այս փուլում այդ ոլորտները կանգնած են լրջագույն մարտահրավերների առջեւ, եւ որ միայն բոլոր կողմերի համատեղ ջանքերով է հնարավոր հաղթահարել դրանք։ Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին՝ Նռանյանը նշեց, որ, թեեւ երկարացնում ենք Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը, սակայն պետք է գիտակցենք, որ դա հավերժ չի կարող շարունակվել, եւ առաջիկայում կանգնելու ենք նոր խնդիրների լուծման անհրաժեշտության առջեւ․ «Դրանց լուծումը պահանջելու է ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլ նաեւ ժամանակ։ Աշխատանքը պահանջելու է կամք, վճռականություն, հետեւողականություն»։ Նռանյանը դրական ազդակ արձանագրեց այն, որ նոր ատոմակայանի կառուցման մասին գրված է կառավարության ծրագրում։
13:08 - 05 հոկտեմբերի, 2021
Հզորության մեծ պաշար ունենք, երբևիցե խնդիր չենք կարող ունենալ. ՀԿԾՀ նախագահը՝ էլեկտրաէներգիայի մասին |armenpress.am|

Հզորության մեծ պաշար ունենք, երբևիցե խնդիր չենք կարող ունենալ. ՀԿԾՀ նախագահը՝ էլեկտրաէներգիայի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրական հզորության, սպառողների պահանջարկը բավարարելու խնդիր չունի և չի կարող ունենալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: «Մենք ունենք ատոմակայանի պարտադրած 141 օր կանգառ, ՀԱԷԿ-ի ծառայության ժամկետի երկարաձգման ամենահիմնական աշխատանքներն են այս տարի իրականացվելու են: Բնականաբար այդ էլեկտրաէներգիան պետք է փոխարինեինք մեր եղած ռեսուրսով, փոխարինվել է Հրազդան ջէկ-ի արտադրության ռեսուրսով: Հրազդան ջէկ-ի արտադրությամբ կազմվել է հաշվեկշիռ և սակագները սահմանվել են: Մայիսին հնարավորություն է եղել էժան էլեկտրաէներգիա ներմուծել Վրաստանից»,-ասաց Բաղրամյանը: Այսպիսով` ներմուծված հզորության չափով Հրազդանի ջէկ-ը կանգնեցվել է: ՀԾԿՀ նախագահը ներկայացրեց Հրազդան ջէկ-ի սակագները. «Էլեկտրաէներգիան շուրջ 33 դրամ է, Վրաստանից ներմուծվում է մոտ 24 դրամով: Այսինքն՝ ամեն կվտ-ում 9 դրամ օգուտ է ստեղծվում համակարգում: Եվ այդ օգուտները մյուս տարի սակագները վերանայելիս իջեցվելու են սակագներից»: Մինչև պատերազմում Արցախում տարածքներ կորցնելը, էժան էլեկտրաէներգիա էր ներկրվում այնտեղից: «Մինչև պատերազմը նախատեսված էր 300-330 մլն ներկրում անել: Դա շատ ավելի էժան գնով էր մատակարարվում, քան հիմա փոխարինել ենք»,-ասաց Բաղրամյանը: Էլեկտրաէներգիայի պահանջարկը առաջնահերթ բավարարվում է ամենաէժան կայաններով, իսկ չբավարարող մասը լրացվում է ջերմակայաններով: «Հզորությունների այնքան մեծ պաշար ունենք, երբևիցե խնդիր չենք ունենա: Ունենք տեղակայված շուրջ 3000 մեգավատտ հզորություն, մեր պիկային հզորությունը հասնում է 1200 մեգավատտի»,-ասաց Բաղրամյանը: Պահանջարկը սկզբում բավարարվում է ամենաէժան էլեկտրաէներգիայով՝ ատոմակայան, հիդրոէլեկտրակայանների կասկադներ, հետո նոր պահանջարկի պակասող մասը լրացնում է ջերմակայանը՝ որպես ամենաթանկ կայան: «Հզորության կամ մեր սպառողների պահանջարկը բավարարելու խնդիր չունենք, այլ հարց է, որ արտադրության կառուցվածքի փոփոխությունը բերում է արտադրող կայաններում արտադրության սակագնի թանկացման»,-ասաց նա:  
16:52 - 02 հունիսի, 2021
ԱԺ-ն ընտրեց ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ անդամներ |armenpress.am|

ԱԺ-ն ընտրեց ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ անդամներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի անդամ և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ: Քվեարկության արդյունքները ներկայացրեց պատգամավոր Արփի Դավոյանը: Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել էր Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցել էր 82 պատգամավոր, 3 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր: Կողմ էր քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի նշանակման համար «Իմ քայլը» առաջադրել էր Շուշան Սարգսյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցել էր կրկին 82 պատգամավոր, անվավեր էր ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ էր քեարկել 79 պատգամավոր, դեմ՝ 2-ը:
13:43 - 26 մայիսի, 2021
ՀԾԿՀ-ն հրապարակել է 2020 թվականի գործունեության հաշվետվությունը

ՀԾԿՀ-ն հրապարակել է 2020 թվականի գործունեության հաշվետվությունը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է 2020 թվականի գործունեության հաշվետվությունը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարածած հաղորդագրությունը ստորև․ «Համաձայն  «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 14-րդ հոդվածի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացնում է մինչև սույն թվականի մայիսի 1-ը մամուլում հրապարակման ենթակա՝ հանձնաժողովի 2020 թվականի գործունեության հաշվետվությունը: Առանձին բաժիններով ներկայացվում է տեղեկատվություն հանձնաժողովի գործունեության շրջանակում օրենսդրական նախաձեռնությունների, հանձնաժողովի իրավական ակտերի բարեփոխումների, սակագնային քաղաքականության, լիցենզավորման, սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների, կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության, ներդրումային ծրագրերի համաձայնեցման, գնումների գործարքների մոնիթորինգի, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի, հանձնաժողովի գործունեության հրապարակայնության, միջազգային համագործակցության ուղղություններով իրականացված աշխատանքների, ինչպես նաև հանձնաժողովի կողմից 2020 թվականի ընթացքում ապահովված բյուջետային մուտքերի վերաբերյալ»:
16:38 - 28 ապրիլի, 2021
2022-ից բնակիչները կարող են տեղադրել գազի հաշվիչների էլեկտրոնային ճշտիչներ

2022-ից բնակիչները կարող են տեղադրել գազի հաշվիչների էլեկտրոնային ճշտիչներ

2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բնակիչ-բաժանորդներն ու կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունները սեփական նախաձեռնությամբ եւ միջոցներով կարող են առեւտրային հաշվառքի իրենց սարքերը համալրել բնական գազի ճնշման եւ ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով։ Գազի հաշվառման էլեկտրոնային ճշտիչները սարքեր են, որոնք հնարավորություն են տալիս գազի հավառման ժամանակ հաշվի առնել նաեւ օդի ջերմաստիճանը եւ մթնոլորտային ճնշումը։ Այժմ միայն իրավաբանական անձինք կարող են օգտագործել գազի հաշվառման էլեկտրոնային ճշտիչներ։ Սակայն 2020 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2005 թվականի հուլիսի 8-ի՝ «Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման մեջ փոփոխություններ է արել՝ ի թիվս այլնի սահմանելով, որ արդեն 2022 թվականից բնակիչներն էլ կարող են տեղադրել էլեկտրոնային ճշտիչներ։ 2020 թվականի հունվարին Infocom-ն անդրադարձել էր այս թեմային՝ զրուցելով Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության անդամ Հրանտ Ղարաբեկյանի հետ, որը տեւական ժամանակ ուսումնասիրել էր հարցը։ Վերջինս մանրամասնել էր, որ կախված ճնշումից եւ ջերմաստիճանից՝ գազն ունի տարբեր ծավալ։ Նրա խոսքով՝ երբ մենք գնում ենք գազը «Գազպրոմ Արմենիա»-ից, եւ երբ ասում են, որ այդ գազը մեկ խորանարդ է, ի նկատի ունեն ծովի մակարդակի բարձրության վրա, 0 կամ 20 աստիճան՝ կախված ստանդարտներից։ Գազի ծավալը բարձրադիր գոտիներում ավելի ընդարձակ է,  եւ այդ հաշվիչը ավելի շատ է պտտվում եւ ավելի շատ է ցույց տալիս:  Ղարաբեկյանն սկսել է ավելի մանրամասն ուսումնասիրել, եւ պարզվել է, որ կոմերցիոն ընկերությունների մոտ տեղադրված են հաշվիչներ, որոնք էլեկտրոնային եղանակով այդ պահին ծախսվող գազի համար հաշվի են առնում ինչպես արտաքին ճնշումը, այնպես էլ գազի ջերմաստիճանը, որը կարող է զգալի տատանումներ տալ ամսվա վերջի հաշվարկում: Սակայն այդ գործոնը, մեր զրուցակցի պնդմամբ, մեր բնակչության համար հաշվի չէր առնվում։ Թե ինչի հիման վրա է որոշվել, որ կոմերցիոն ընկերություններում մի ձեւ հաշվարկվի, բնակչության համար՝ մեկ այլն, ՀԾԿՀ-ն երկարատեւ գրագրությամբ էլ չէր ներկայացնել հաշվարկները՝ հղվելով այն փաստի վրա, որ օրենքով սահմանված չէ, որ այդ հաշվարկները իրենք պետք է անեն:  Այդուհանդերձ, որոշման մեջ փոփոխություններ են եղել, եւ բնակիչները եկող տարի արդեն կկարողանան իրենց միջոցներով տեղադրել էլեկտրոնային ճշտիչ սարքեր։ 
19:01 - 27 մարտի, 2021
Հայաստանում էլեկտրաէներգիայի գինը որոշ սպառողների համար փետրվարի 1-ից կբարձրանա․ ՀԾԿՀ

Հայաստանում էլեկտրաէներգիայի գինը որոշ սպառողների համար փետրվարի 1-ից կբարձրանա․ ՀԾԿՀ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 10-ից սկսված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2021 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել վերանայել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները։ Մասնավորապես, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկների համաձայն՝ սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն անհրաժեշտ է բարձրացնել 2.27 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Արդյունքում, առաջարկվում է՝1) սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների (բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի) համար գործող սակագները թողնել անփոփոխ,2) իսկ մնացած սպառողների համար բարձրացնել 3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
17:29 - 20 դեկտեմբերի, 2020
Հայաստանի բոլոր բնակավայրերում առկա է 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթ․ ՀԾԿՀ

Հայաստանի բոլոր բնակավայրերում առկա է 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթ․ ՀԾԿՀ

2019 թվականի ընթացքում Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրականացրած՝ 800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի տրամադրման մրցույթի հաղթող «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն՝ թույլտվությամբ սահմանված պարտավորությունների կատարման արդյունքում հանրային շարժական կապի 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով է ապահովել հանրապետության բնակավայրերի 99.9 տոկոսը (1002 բնակավայր), այդ թվում՝ նշված տեխնոլոգիայի ծածկույթով չապահովված 121 բնակավայրերը։ Այս մասին հայտարարում է ՀԾԿՀ-ն: Հաշվի առնելով նաև 88.2 տոկոս (885 բնակավայր) բնակավայրերում «Յուքոմ» ՓԲԸ-ի հանրային շարժական կապի 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթի առկայությունը՝ ներկայումս Հայաստանի 100 տոկոս բնակավայրերն ապահովված են առնվազն մեկ օպերատորի հանրային շարժական կապի 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի ծածկույթով, իսկ 88.1 տոկոս (884 բնակավայր) բնակավայրերում առկա է 4G+/LTE Advanced տեխնոլոգիայի հիման վրա 2 օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթի փոխադարձ ներթափանցելիություն։ Ընդ որում, հանրապետության 36 բնակավայրերում (այդ թվում՝ 23 քաղաքներում) առկա է նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի շարժական կապի 4G+ տեխնոլոգիայի ծածկույթ, որը բնակչության ընդգրկվածության առումով կազմում է 55,5 տոկոս (ավելի քան 1 միլիոն 640 հազար մարդ)։
17:33 - 16 սեպտեմբերի, 2020
ՀԾԿՀ-ն մոնիթորինգ է նախաձեռնել «Վեոլիա Ջուր» ընկերությունում

ՀԾԿՀ-ն մոնիթորինգ է նախաձեռնել «Վեոլիա Ջուր» ընկերությունում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա Ջուր» ընկերությունում նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Աս մասին տեղեկացրին ՀԾԿՀ մամուլի բաժնից: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 2020 թվականի օգոստոսի 7-ին ներկայացված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրության շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:  Հանձնաժողովը հայտնում է, որ խմելու ջրի ոլորտում ապօրինի միացումների կամ ապօրինի ջրօգտագործման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու դեպքում քաղաքացիները կարող են դրանք տրամադրել հանձնաժողովին՝ զանգահարելով (010) 584 529 հանձնաժողովի թեժ գծին: Միաժամանակ տեղեկացնում է, որ ցանկության դեպքում կարող են անձամբ մասնակցել վերը նշված մոնիթորինգին: 
11:25 - 20 օգոստոսի, 2020