ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

ՆԳՆ փրկարար ծառայությունում քննարկվել են ճգնաժամային կառավարման միասնական համակարգի ներդրման հարցեր

ՆԳՆ փրկարար ծառայությունում քննարկվել են ճգնաժամային կառավարման միասնական համակարգի ներդրման հարցեր

Մարտի 26-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմիններին և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասին, լիտվացի փորձագետ Վիգանդես Քուրկուլիսին և տեղացի փորձագետ Արևիկ Սիմոնյանին։ Հանդիպմանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալները։ Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունն ուղղված ՆԳՆ լայնածավալ բարեփոխումների իրականացմանը։ Կարևորելով միջազգային փորձը արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում՝ Կամո Ցուցուլյանը մատնանշել է մասնագիտական աջակցության ցուցաբերումը, փորձագետների դերակատարումը և արդյունավետ փոխհամագործակցությունը։ Թոմաս Բիկմանասը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին`իրավապահ համակարգի և անվտանգության ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում, որի ենթաբաղադրիչներից մեկն է «Փրկարար ծառայության կառուցվածքի ակնարկ, ապակենտրոնացման մոդելի բացահայտումը»։ Բիկմանասը նշել է, որ ներկայումս ծրագրի աշխատանքային պլանի համաձայն՝ նախատեսվում է աշխատանքները շարունակել նոր ուղղություններով, որոնք ուղղված են փորձի փոխանակմանը, արտակարգ իրավիճակների ոլորտում օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններին, հատկապես` կառավարման ոլորտի բարելավմանը, Փրկարար ծառայության և նրա տարածքային ստորաբաժանումների հիերարխիկ կառավարմանը, ապակենտրոնացման մոդելի կիրարկմանը։ Ներկայացնելով լիտվացի փորձագետին՝ ծրագրի ղեկավարը նշել է, որ ընտրված միջազգային կարճաժամկետ փորձագետը բավականին լայն փորձ ունի Լիտվայի հրշեջ-փրկարարական վարչության ամենաբարձր պաշտոններում, ինչպես նաև միջազգային նախագծերի իրականացման գործում, որը մեկնարկած լայնածավալ բարեփոխումների ընթացքում կկիրառվի հօգուտ ծրագրի ենթաբաղադրիչի արդյունավետ իրականացմանը և փորձի տեղայնացմանը։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են ճգնաժամային կառավարման, արտակարգ իրավիճակներին առնչվող ահազանգերի կառավարման միասնական համակարգի ներդրման, արձագանքման կազմակերպման, ինչպես նաև այլ պատասխանատու գերատեսչությունների հետ համագործակցության հարցեր։ Կամո Ցուցուլյանը համառոտ ներկայացրել է ՆԳՆ փրկարար ծառայության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները, վերջին տարիներին ծառայության ձեռքբերումներն ու հաջողությունները, միջազգային փորձառությունը, ճգնաժամային կառավարման առանձնահատկությունները և ներկայիս առաջնահերթությունները։ Հյուրերը եղել են նաև ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Հոգեբանական աջակցության բաժնում և Բժշկական ապահովման վարչությունում, տեղում ծանոթացել ստորաբաժանումների գործունեությանը, տեխնիկական հագեցվածութանը և գործառույթներին։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ապահովվել ծրագրի իրականացման շարունակականությունը։
21:35 - 26 մարտի, 2024
Լարսը փակ է, որոշ ավտոճանապարհներ՝ դժվարանցանելի

Լարսը փակ է, որոշ ավտոճանապարհներ՝ դժվարանցանելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն)  և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի և Շիրակի մարզերում, Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Աբովյան, Ջերմուկ, Գավառ, Սևան, Ճամբարակ, Մարտունի, Ապարան, Թալին, Դիլիջան, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, Արագած, Տիգրանաշեն, Լանջառ գյուղերում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:58 - 25 մարտի, 2024
ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար

ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով միակողմանի փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Շիրակի մարզում, Արագածի տարածաշրջանում, Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին, Դիլիջան, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:Աշոցքի և Արագածի (մառախուղ է) տարածաշրջաններում բուք է:Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
19:01 - 22 մարտի, 2024