Ներքին գործերի նախարարություն

2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքով Հայաստանում ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն։ 

Նախարարությունը ներառում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը։

Նորաստեղծ նախարարության առաջին և այժմ գործող ղեկավարը Վահե Ղազարյանն է։ 

Կմշակվի հանրային իրազեկման քարոզարշավների նախագծման և իրականացման ձեռնարկի նախագիծ

Կմշակվի հանրային իրազեկման քարոզարշավների նախագծման և իրականացման ձեռնարկի նախագիծ

Փետրվարի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասին և միջազգային փորձագետ տիկին Ժիվիլե Նավիցկայտե-Բաբկինին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Հանդիպմանը ներկա էր նաև ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը։ Փոխնախարար Արփինե Սարգսյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել գերատեսչության նորաստեղծ հանրային հաղորդակցության և իրազեկման ստորաբաժանման կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքի համար։ Նա իր խոսքում առանձնացրել է ինչպես հանրային, այնպես էլ ներքին հաղորդակցության զարգացումը՝ ընդգծելով հաղորդակցության ռազմավարության մշակման անհրաժեշտության մասին, որն ապահովելու է ռազմավարական հաղորդակցության շրջանակներում մեկ ձայնով հանդես գալու հնարավորությունը։ Թոմաս Բիկմանասն ու Ժիվիլե Նավիցկայտե-Բաբկինը շնարհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և ներկայացրել վերջին օրերին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության գործընկերների հետ աշխատանքի, ինչպես նաև «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի «Հանրային իրազեկման քարոզարշավի մշակում և իրականացում» գործողության շրջանակներում իրենց առաքելության մանրամասներ։ Նշենք, որ փետրվարի 5-9-ը վերոհիշյալ ծրագրի շրջանակներում Հայաստան էր այցելել միջազգային փորձագետ Ժիվիլե Նավիցկայտե-Բաբկինը։ Նա հաղորդակցման ոլորտում ավելի քան 20 տարվա փորձառություն ունեցող մասնագետ է, աշխատել է Լիտվայի կառավարության, դատական և իրավապահ մարմինների հետ։ Տիկին Նավիցկայտե-Բաբկինը մասնակցել է արտերկրում իրականացվող միջազգային նախագծերի՝ զարգացնելով հաղորդակցման համակարգերը (ներքին և արտաքին), իրականացնելով հանրային իրազեկման և հաղորդակցության հետ կապված արշավներ:   Ծրագրի շրջանակներում Հայաստանում առաջին առաքելության ընթացքում նա աշխատել է ՆԳՆ գործընկերների հետ, ներկայացրել ԵՄ և Լիտվայի իրավապահ մարմինների փորձը՝ ինստիտուցիոնալ փոփոխությունների շրջանակներում հանրային իրազեկման արշավներ նախագծելու և իրականացնելու ուղղությամբ: Հաջորդ առաքելության ընթացքում փորձագետի և համապատասխան ոլորտի մասնագետների հետ հաղորդակցության ռազմավարության շրջանակներում կմշակվի հանրային իրազեկման քարոզարշավների նախագծման և իրականացման մեթոդաբանության/ձեռնարկի նախագիծ՝ հանրային հաղորդակցության ոլորտում շարունակական արդյունքների հասնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
20:16 - 10 փետրվարի, 2024
Միագրացիայի և քաղաքացիության ծառայությունն անդրադարձել է Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային ծառայությունները փակելու խոսակցություններին

Միագրացիայի և քաղաքացիության ծառայությունն անդրադարձել է Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային ծառայությունները փակելու խոսակցություններին

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն անդրադարձել է շրջանառվող խոսակցություններին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակելու վերաբերյալ։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանել են, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։ Նշվում է, որ բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածել տարածքային ստորաբաժանումների, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլև այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ապաստանի հայցերի ընդունում, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընդունում և այլն։ «Այս մոտեցումը հնարավորություն կտա քաղաքացիներին և օտարերկրացիներին ծառայություններից ավելի ճկուն տարբերակով օգտվելու և վերացնելու նշված դիմումները ներկայացնելու համար պարտադիր Երևանի գլխամասային գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը։ Հարկ է նաև ընդգծել, որ անձնագրային ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն յուրաքանչյուր քաղաքացու պարագայում առաջանում է մի քանի տարին մեկ անգամ, անձնագիրն, օրինակ, ստանդարտ ընթացակարգով, տրամադրվում է 10 տարի ժամկետով։ Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության նշումը /ելքի կնիք/ չեղարկվել է ս.թ. հունվարի 1-ից, ինչով ևս վերացել է տարին մեկ անգամ անձնագրային ծառայություն այցելելու անհրաժեշտությունը,- ասված է պարզաբանման մեջ։ Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով իրականացվող ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր մարզում հիմնել մեկ անձնագրային ստորաբաժանում, որի շրջանակում նախաձեռնվել է ստորաբաժանումների օպտիմալացում՝ թիվը 63-ից հասցնելով 47-ի։ Այս համատեքստում նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։ Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային ծառայությունները փակելու մասին ահազանգել է Հայաստանի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ այդ հարցով դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարին, որի պատասխանը կհրապարակի։
14:57 - 06 փետրվարի, 2024
Հայաստանի ոստիկանության պետը հանդիպումներ է ունեցել Եվրոպոլի և ՍԻՊՈԼ-ի ղեկավարների հետ

Հայաստանի ոստիկանության պետը հանդիպումներ է ունեցել Եվրոպոլի և ՍԻՊՈԼ-ի ղեկավարների հետ

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։  Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության և Եվրոպոլի միջև ստորագրված աշխատանքային համաձայնագրի դրույթների իրականացմանը, Եվրոպոլի SIENA համակարգին միանալու և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ՀՀ պատվիրանությունը հանդիպում է ունեցել նաև CEPOL-ի (Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալություն) գործադիր տնօրեն Մոնտսերատ Մարին Լոպեսի հետ։ Առարկայական քննարկումներ են եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի կարիքների վերաբերյալ։ Տիկին Մարին Լոպեսը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ներկայացված խնդիրների լուծմանը։ Երկկողմ հանդիպում է տեղի ունեցել նաև ՀՀ պատվիրակության և Կիպրոսի փոխոստիկանապետի միջև։ Քննարկվել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և Կիպրոսի ոստիկանական ակադեմիայի միջև համագործակցության պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ Ստեֆան չել Մարե ակադեմիայի ռեկտորի հետ հանդիպման ընթացքում էլ որոշվել է վերանայել գործող պայմանագիրը` համագործակցության նոր ուղիներ ու ձևեր հաստատելու նպատակով։
14:06 - 02 փետրվարի, 2024
Թմրաշրջանառության դեմ պայքարի միջգերատեսչական նոր հանձնաժողով կստեղծվի
 |1lurer.am|

Թմրաշրջանառության դեմ պայքարի միջգերատեսչական նոր հանձնաժողով կստեղծվի |1lurer.am|

1lurer.am: ՆԳՆ-ի գլխավորության կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային ամբողջովին նոր հանձնաժողով, որի նպատակն է ՀՀ-ում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի շրջանառությունը կանոնակարգելն ու ապօրինի շրջանառությունը կանխարգելելը: Ակնկալվում է նաև, որ կապահովվի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության և անօրինական շրջանառության դեմ պայքարում ՀՀ միջազգային պարտավորությունների կատարումը: «Այս ոլորտում իրավական առումով 2003 թվականին նմանատիպ հանձնաժողով ձևավորված է եղել, սակայն տարիներ շարունակ չի երաշխավորվել դրա պրակտիկ, ինչպես և կայուն գործունեությունը, ինչը ակնհայտորեն համահունչ չի կարող լինել ժամանակակից իրավիճակին, մարտահրավերներին, պրակտիկ աշխատանքի օպերատիվությանը»,- Կառավարության փետրվարի 1-ի նիստին ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:   Պրոբլեմը ծավալվում է մեծ տեմպերով, և կարիք կա արձանագրելու նաև ցուցանիշները՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հանձնաժողովի ստեղծումը վկայում է խնդրի ծավալների մեծացման մասին, թեև թվերի մեծացումը կարող է վկայել նաև պայքարի արդյունքների մասին: «Շրջանառության մի հսկա մասը տեղի է ունենում սոցիալական ցանցերով, և, իհարկե, մենք դեպքեր ունենք, երբ սոցիալական ցանցերով տեղի ունեցող հանցագործություները բացահայտել ենք՝ ինչ-որ շղթաներ, հանցավոր խմբեր և այլն, բայց մենք այստեղ շատ լուրջ համակարգման խնդիր ունենք»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ խնդրի ծավալներն ակնհայտորեն մեծ են, տոննայով թմրամիջոցների բացահայտման դեպքեր են գրանցվում, և որ պետք է շնագիտական աշխատանքներն այս առումով ևս ուժեղացնել: ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն իր հերթին նշեց, որ մաքսային մարմնի կողմից հայտնաբերվող թմրանյութերի 60-80 տոկոսը փոստային առաքանիներով է գալիս, այսինքն՝ հոսքն էապես տեղափոխվել է փոստային առաքանիներ, և այս պահին աշխատանքներ են իրականացվում նաև այդ ուղղությամբ:
13:26 - 01 փետրվարի, 2024
Մի շարք մարզերում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Մի շարք մարզերում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։  Փակ են՝ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք), Բերդ-Ճամբարակ (բուք է) և Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհները, Դիլիջանի, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Սյունիք գյուղից «Զանգեր» կոչվող հատվածը (միակողմանի) փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը՝ բեռնատարների համար։ Դժվարանցնելի են՝ Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Գոգավան-Ստեփանավան և Բլագոդարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհները՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Սյունիքի մարզի, Ափնա-Ծիլքար, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհները՝ կցորդիչով բեռնատարների համար։ Կոտայքի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի (բացառությամբ Բերդ քաղաքի) մարզերում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ստեփանավան, Վանաձոր, Տաշիր, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն: Շիրակի մարզի «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և Ծաղկահովիտ գյուղում բուք է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մինչև փետրվարի 15-ը, ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
14:24 - 27 հունվարի, 2024
Երևան-Սևան ավտոճանապարհին կողաշրջվել է «Գազել»․ նախնական տվյալներով եղել է 14 ուղևոր

Երևան-Սևան ավտոճանապարհին կողաշրջվել է «Գազել»․ նախնական տվյալներով եղել է 14 ուղևոր

Երևան-Սևան ավտոճանապարհին գազել է շուռ եկել։  ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի կողաշրջված վիճակում ՀՀ ՆԳՆ փրկարարները հայտնաբերել են «Գազել» մակնիշի Գավառ-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը: Պարզվել է, որ «Գազելն» ինքնավթարվել է, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Նախնական տվյալներով՝ «Գազելի» մեջ եղել է 14 ուղևոր, փրկարարները, կանչի վայր հասնելով, արձանագրել են 3 տուժած, ովքեր տեղափոխվում են բժշկական կենտրոն։ Մյուս հավանական տուժածների վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է։ Քաղաքացիներից մեկին տեղափոխել են «Հերացի» բժշկական կենտրոն, 2-ին՝ «Աբովյան» բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիների վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան։ Ավելի ուշ կհայտնենք դեպքի մանրամասները։
12:06 - 23 հունվարի, 2024
Վարդենիսի անձնագրային բաժանմունքը կտեղափոխվի Մարտունի․ բնակիչները դժգոհ են որոշումից
 |factor.am|

Վարդենիսի անձնագրային բաժանմունքը կտեղափոխվի Մարտունի․ բնակիչները դժգոհ են որոշումից |factor.am|

factor.am: Սահմանամերձ Վարդենիս քաղաքի անձնագրային և վիզաների վարչությունը կտեղափոխվի․ այս մասին Factor TV-ի խմբագրություն են ահազանգում բնակիչները։ Նրանք լսել են, որ փետրվարի 15-ից վարչությունը տեղափոխվելու է Վարդենիսից շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաք։  Վարդենիսի անձնագրային բաժանմունքը երկու աշխատակից ունի և գրեթե միշտ հերթում սպասող քաղաքացիներ․ որոշումը նրանց համար անակնկալ է, բաժանմունքի տեղափոխումը՝ խնդիր։ Որոշումը հանրային մեծ դժգոհություն է հարուցել․ բնակիչների գլխավոր խնդիրն այն է, որ հանրային տրանսպորտ չի գործում․ կա՛մ տաքսիով պիտի հասնեն Մարտունի քաղաք, կա՛մ մեքենայով։ Եթե բաժանմունքը տեղափոխվի, նրանք կկորցնեն աշխատանքը, քանի որ չեն կարող ամեն օր Վարդենիսից հասնել Մարտունի։  ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց բաժանմունքների տեղափոխման մասին լուրերը։ «Տարածքային ստորաբաժանումների օպտիմալացումը բարեփոխումների բնականոն հատվածն է։ Հաշվի են առնվում անձնագրային ստորաբաժանումների իրականացրած գործառույթները, նաև՝  բնակչության սպասարկման ծածկույթը»,- մեզ հետ զրույցում ասաց խոսնակը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:45 - 22 հունվարի, 2024
Հայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք
 |armenpress.am|

Հայտնաբերվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ներկայացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Մամուլի ասուլիսի ժամանակ Արամ Հովհաննիսյանը նախ նշեց, որ ոլորտը ոստիկանության համար համարվում է խնդրահարույց՝ հաշվի առնելով այդ հանցագործության տարածվածությունն ու աճը։ «Իրավասու մարմինների հետ ձեռնարկվել են բոլոր միջոցները հարցի համակարգային լուծման ուղղությամբ։ Որպես մեջբերում նշեմ, որ նախորդ երկու տարիները ոստիկանության համար հայտարարվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի և այդ ուղղությամբ իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում 2354 դեպքով կամ ավելի քան 2,5 անգամ աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը։ Դրան զուգընթաց՝ նախորդ տարվա համեմատությամբ հայտնաբերվել են 1459-ով, կամ՝ շուրջ 3 անգամ ավել, թմրամիջոցների իրացման դեպքեր»,- ասաց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով իրականցվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 465 դեպք, որից 1126-ը իրացման դեպքեր են, իսկ 335-ը՝ ձեռքբերման։ «Հայտնաբերվել և ուսումնասիրման փուլում են գտնվում թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 խանութ և 35 ալիք։ Այս համատեքստում հարկ է նշել, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը թե՛ տարածաշրջանում և թե Եվրոպայում ունի կայուն աճի միտում։ Մասնավորապես, ըստ տվյալների վերլուծության՝ ԱՊՀ երկրներում այն աճել է 1,3 անգամ, իսկ եվրոպական երկրներում 10,6 տոկոսով»,- եզրափակեց Հովհաննիսյանը։
17:35 - 15 հունվարի, 2024
ՀՀ-ի և Ավստրիայի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագիր կվավերացվի
 |1lurer.am|

ՀՀ-ի և Ավստրիայի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագիր կվավերացվի |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի և Ավստրիայի կառավարությունները միմյանց հետ արագ և արդյունավետ ընթացակարգեր կունենան երկու երկրների տարածքներում գտնվող, սակայն անկանոն կարգավիճակ ունեցող կամ դրա թույլտվությունը չունեցող քաղաքացիների հետընդունման հարցում: Այդ մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը ԱԺ-ում ներկայացրեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ արդյունքում առաջարկվում է կանոնակարգել ռեադմիսիոն պրոցեսները Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Դաշնային Հանրապետության միջև: «Համաձայնագրի նպատակն այն է, որ փոխադարձության սկզբունքով կանոնակարգվեն այն դեպքերը, երբ անկանոն միգրացիոն հոսքեր կան ԵՄ տարածքում»,- ասաց նա և տեղեկացրեց, որ նախագիծն ինքնությունը չպարզված կամ անկանոն պրոցեսների արդյունքում ԵՄ որևէ երկրում հայտնված անձանց հետվերադարձման դեպքերի կանոնակարգումն է: Անդրադառնալով վիճակագրությանը՝ Արփինե Սարգսյանը նշեց, որ 2023-ին ԵՄ երկրներից ստացվել է 411 հայց, որոնց մասով ՀՀ-ի պատասխանը 92,9 տոկոսով եղել է դրական: Դա ցույց է տալիս ՀՀ-ի պատրաստակամությունը՝ հետ ընդունելու այն բոլոր քաղաքացիներին, որոնք անկանոն միգրացիոն հոսքերի արդյունքում են հայտնվել ԵՄ տարածաշրջանում: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ ինչն է փոխվում գործող օրենքում: Արփինե Սարգսյանը պարզաբանեց՝ նախկինում՝ մինչև ՀՀ-ԵՄ մեկ միասնական հովանոցի ներքո հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը, ՀՀ-ն ունեցել է երկկողմ համաձայնագրեր ոչ բոլոր ԵՄ պետությունների հետ, և խնդիր էր առաջանում այն տեսանկյունից, որ ԵՄ տարածաշրջանում տարբեր երկրներ տարբեր կերպ էին կարգավորում ռեադմիսիոն ընդհանուր պրոցեսները: Սա թույլ է տալիս մեկ միասնական քաղաքականություն վարել այդ հարցում: «Օրինակ՝ կարող է ՀՀ քաղաքացին կեղծ անձնագրով հատել ԵՄ տարածքը, և ԵՄ որևէ երկրի Կառավարության համար տվյալ կեղծ անձնագրի հանգամանքը հայտնի լինի կամ հայտնի չլինի, և նրանք իրենց տվյալների բազայով չիդենտիֆիկացնեն այդ անձին՝ որպես օրինական հիմքերով տվյալ երկրի տարածքում բնակվող անձ: Եվ այս պայմաններում, ենթադրենք, եթե ամեն ինչ ակնհայտ է, այսինքն՝ անձը պարզ է, մնացած պրոցեսները կարգին են, կարիք չկա հաղորդակցվելու որևէ երկրի Կառավարության հետ, և ավտոմատ արտաքսման ռեժիմն է գործում: Բայց այն իրավիճակներում, երբ քննարկման տեղիք կա, այսինքն՝ ԵՄ տվյալ երկիրը կամ ՀՀ-ն դեռևս պետք է քննարկեն հարցը և հասկանան՝ արդյոք անձը ենթակա՞ է ռեադմիսիայի՝ ՀՀ հետընդունման, թե՞ չէ, այս համաձայնագիրն ուղղված է այս հարաբերությունների կարգավորմանը և երաշխիքներ է ստեղծում ՀՀ քաղաքացու համար, որ եթե նա անօրինական, անկանոն միգրացիոն պրոցեսների արդյունքում հայտնվել է ԵՄ երկրի տարածքում, հետ ընդունվի ՀՀ, այլ չմնա օդից կախված ինչ-որ կարգավիճակի»,- ասաց նա:   Հարակից զեկուցող Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ նախագծի մասով ստացվել են դրական եզրակացություններ, այդ թվում՝ ՍԴ-ինը: Նա նաև պարզաբանեց, թե ինչու է այս համաձայնագիրն անհրաժեշտ ՀՀ-ին: «Քանի որ ՀՀ-ն ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում է, և ԵՄ-ն շատ կարևորում է, որպեսզի ընդհանուր առմամբ անկանոն միգրացիայի դեմ պայքարում կողմերը պատրաստակամություն հայտնեն իրենց քաղաքացիներին, որոնք գտնվում են ԵՄ անդամ երկրներում, հետ ընդունելու, այն դեպքում, երբ այդ քաղաքացիները չունենան կարգավիճակ գտնվելու, որը համապատասխանում է այդ երկրների օրենսդրությանը»,- ասաց նա:
13:37 - 15 հունվարի, 2024
Վարչապետին է ներկայացվել ՆԳՆ 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել ՆԳՆ 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին այցելել է Ներքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջնահերթություններն ու գերակայությունները՝ անդրադառնալով նաև գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներին և ձեռնարկված քայլերին։ Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվել Ներքին գործերի նախարարության ամբողջական ձևավորման ուղղությամբ։ 2023-ին հաստատվել են նախարարության և ենթակա 3 պետական մարմինների կանոնադրություններն ու կառուցվածքը, նախարարության թվակազմը, որի արդյունքում ընդհանուր առմամբ կօպտիմալացվի 629 հաստիք՝ արդյունավետ կառավարում ունենալու և գործառույթների կրկնակիությունը բացառելու սկզբունքով։ Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների գերակշիռ մասն արդեն իսկ բաց և թափանցիկ մրցութային ձևաչափով ձևավորվել և գործում է։ ՆԳՆ ձևավորմամբ ոչ ոստիկանական գործառույթները (հատկապես պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունները) տեղափոխվել են նախարարության տիրույթ։ Հաշվետու ժամանակահատվածում գործարկվել է քաղաքացիներին սպասարկող Արտաշատի հաշվառման-քննական բաժինը՝ միջազգային ստանդարտներին համապատասխան նոր լուծումներով և մոտեցումներով։ Ոստիկանության կառուցվածքային վերափոխման շրջանակներում ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց 4 հենասյունային ուղղություններով՝ Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանական գվարդիա և Համայնքային ոստիկանություն։ Վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումները Երևանում և մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները՝ ուղղաձիգ և արդյունավետ կառավարմամբ. օրենսդրական, կառուցվածքային փոփոխությունները, կառավարման սխեմաները, տեխնիկական նոր հագեցվածության տեսլականը հստակեցված են։ 2023-ին Պարեկային ծառայությունը՝ որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդել, ամբողջությամբ ներդրվել է ողջ հանրապետության տարածքում։ Պարեկային ծառայությունն ունի լիովին նոր նյութատեխնիկական հագեցվածություն, այդ թվում՝ գործարանային վիճակում գտնվող 631 ավտոմեքենա, որից 75-ը տրամադրվել է Եվրոպական միության կողմից։ Անդրադառնալով Պարեկային ծառայությանը և ընդհանրապես համակարգում նոր կադրերի գործունեության հետ կապված հարցին՝ վարչապետը նշել է. «Մեր ընկալումն այն է, որ հետագայում՝ երկարաժամկետում, Ոստիկանությունում աշխատելու միակ ուղին պետք է լինի Պարեկային ոստիկանությունը: Այսինքն, եթե որևէ մեկն ուզում է աշխատել Ոստիկանությունում՝ պետք է սկսի Պարեկային ոստիկանությունից, հետո իր կրթական ամեն փուլի համար վերապատրաստվի: Մարդը պետք է իմանա, որ ինքը հնարավորություն ունի աճելու և հասնելու մինչև Ոստիկանության ամենաբարձրագույն ղեկավար կազմ»: Ընդգծվել է, որ յուրաքանչյուր մարզում Պարեկային ծառայությանը զուգահեռ ձևավորվել են նաև ծառայության գործունեությանն օժանդակող Օպերատիվ կառավարման կենտրոններ, որոնք հանդիսանում են քաղաքացիներից ահազանգերի ընդունման կենտրոններ, տալիս են անհրաժեշտ խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մոտեցնում պարեկային կարգախումբ՝ ապահովելով դժվարին իրավիճակում հայտնված անձանց կարճ ժամանակահատվածում Ոստիկանության աջակցության ցուցաբերումը: Սևանա լճում և ափամերձ տարածքներում գործարկվել է Ջրային պարեկային ծառայությունը, որը միտված է անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու տեսլականի իրացմանը: Ջրային պարեկային ծառայությունը համալրվել է նավերով, սկուտերներով, ռադիոկապի միջոցներով, ջրային տեխնիկայի տեղափոխման համար նախատեսված ծառայողական ամենագնացներով, նաև կառուցվել և կահավորվել են մոդուլային շենքեր։ Պարեկային ծառայությունում կին պարեկների ներգրավման խթանման նպատակով հայտարարվել է նոր ընդունելություն, որտեղ գերակշիռ տեղերը հատկացվել են կին դիմորդներին։ Ընդունելության արդյունքներով 140 կին մասնակցել է ծառայության շարքերը համալրելու նպատակով անցկացվող քննություններին։ Նախորդ տարվա ընթացքում Ազգային ժողովի կողմից ընդունվել են Համայնքային ոստիկանության վերաիմաստավորմանն ու Քրեական ոստիկանության վերափոխմանն ուղղված օրենսդրական փաթեթները: Քրեական ոստիկանությունում կադրային համալրման նպատակով հայտարարված բաց մրցույթին կարող են դիմել նաև քաղաքացիական անձինք։ Քրեական ոստիկանի պաշտոնի նշանակումն իրականացվելու է ՆԳՆ կրթահամալիրում ուսումնառության միջոցով։ Տեղեկացվել է, որ 2023-ի ընթացքում հաստատվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգը, մշակվել, ներառական հանրային քննարկումների փուլ է անցել և միջազգային փորձաքննական դրական գնահատականի արժանացել «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Նոր օրենքով բացառվում է Ոստիկանության գվարդիայի երկակի կարգավիճակը, այն լինելու է մաքուր ոստիկանական ծառայություն՝ դուրս բերվելով «այլ զորքերի» կարգավիճակից։ Սրանով իսկ կբարելավվի նաև ոստիկանության գվարդիայի նկատմամբ քաղաքացիական ու խորհրդարանական վերահսկողությունը։ Հաշվետու ժամանակահատվածում կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք ոստիկաններին հնարավորություն են տալիս անցնել ատեստավորում և աշխատավարձից բացի ստանալ նաև հավելավճար: Ատեստավորման արդյունքներով ոստիկանները կարող են կրկնապատկել իրենց դրամական ապահովումը։ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունքներով է նաև, որ աճել է Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը։ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ 2023թ. հունվար-մարտ ամիսների համար Հայաստանի բնակչության շրջանում արվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, որի արդյունքներով ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը զբաղեցրել է երկրորդ տեղը 58% ցուցանիշով՝ բնակչության կողմից հայաստանյան կառույցների աշխատանքից բավարարված լինելու ցուցիչի գնահատմամբ: Համաձայն միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական-տեղեկատվական պորտալի 2023-ին ներկայացրած «Հանցավորության և անվտանգության ինդեքսի» ամփոփ տվյալների, Հայաստանն ուսումնասիրված 142 երկրների շարքում զբաղեցնում է 7-րդ տեղը (2022 թ.՝ 8, 2018 թ.՝ 18): Երևան քաղաքն իր հերթին 416 քաղաքներից ընդգրկվել է 20 ամենաանվտանգ քաղաքների շարքում, իսկ տարածաշրջանում առաջինն է:Վարչապետը գոհունակություն է հայտնել արձանագրված արդյունքներից և նշել. «Իհարկե, այս տվյալները շատ լավն են, այս փուլի համար մենք գոհ ենք, բայց հույս ունեմ, որ միջազգային իմիջի առումով շատ ավելի լուրջ խնդիրներ ենք դնում մեր առաջ։ Այսինքն` եթե մենք այսօր, ցավոք, առայժմ միայն ներքին անվտանգության իմաստով այս կազմակերպության տեսակետից 7-րդն ենք, դա նշանակում է, որ խնդիր պետք է դնենք ավելի առաջ գնալ, և մեր նպատակը պետք է լինի ամենաանվտանգ երկիր լինելը: Եվ նույնն էլ մայրաքաղաք Երևանը:Զբոսաշրջային կազմակերպություններն իրենց փաթեթները ձևավորելիս այսպիսի բաներին շատ մեծ ուշադրություն են դարձնում: Պետք է միշտ մատը զարկերակի վրա պահել, որտեղ հետընթաց ենք ունենում կամ առաջընթաց չենք ունենում՝ խորանանք, հասկանանք՝ ի՞նչն է պատճառը: Իհարկե, առաջին հերթին այս պրոցեսը կապված է Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատանքի հետ: Այսինքն՝ սա ամենակարևորն է: Մենք ամեն տարի այս ուղենիշը պետք է ունենանք մեր Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքը գնահատելիս»:Նշվել է, որ 2023 թվականը Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարվել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի: Այս համատեքստում իրականացված մեծածավալ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում 2023-ի 11 ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվն աճել է 2.354-ով կամ շուրջ 2,5 անգամ (1.445-3.799), որից 2.287-ը թմրամիջոցների իրացման դեպքեր են: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է համացանցի միջոցով իրականացվող թմրամիջոցների անօրինական շրջանառության 465 դեպք, որից 126-ը՝ իրացման դեպքեր են, իսկ 339-ը՝ ձեռքբերման։ Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային 650 «խանութ» և 35 «ալիք»։Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին և նշել. «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ունենք դեպքերի աճ, ինչը նշանակում է նաև բացահայտման ցուցանիշի աճ։ Այստեղ կա բանավեճ, ավելի ճիշտ ոչ թե բանավեճ, այլ փաստարկներ։ Մեր գործընկերների մի մասն ասում է, որ եթե մենք առավել արդյունավետ պայքարելիս լինեինք թմրամիջոցների դեմ, դա պիտի պաշտոնական վիճակագրության մեջ արտահայտվեր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների աճի թվով։ Բայց ես չեմ կարող չհամաձայնել նաև նրա հետ, որ, այնուամենայնիվ, այն եզրակացությունն էլ, որ եթե այդքան բացահայտում ենք` նշանակում է՝ շատ է:Այստեղ Ոստիկանության և քննչական մարմինների գործառույթն, իհարկե, պարզ է՝ բացահայտել, բայց նախ կիբեռտարածքում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հանցավորությունների և հարաբերությունների այս խնդրի հետ առնչվելու ռազմավարություն է պետք ունենալ: Երկրորդը, խնդրի հետ առնչվող միջգերատեսչական աշխատանքային խումբ է պետք ստեղծել, որպեսզի նրանք ինչ-որ առումով թիմային պատասխանատվություն ունենան: Հաջորդը, ես շատ եմ կարևորում կինոլոգիական ծառայության զարգացումն այս առումով: Եվ պետք է շատ հրատապ և առաջնային այս կոմպլեքս մոտեցմամբ գնալ առաջ»: Զեկուցվել է, որ վերջին 38 օրերի ընթացքում հանրապետության միջպետական և հանրապետական ավտոճանապարհներին իրականացվել է ուժեղացված ծառայություն: ՃՏՊ-ների թիվը նշված ժամանակահատվածում նվազել է 396-ով, զոհերի թիվը՝ 17-ով: Ճանապարհների ուժեղացված ծառայությունը կրելու է շարունակական բնույթ: Անդրադառնալով ՆԳՆ ենթակա Փրկարար ծառայությանը՝ զեկուցվել է, որ ատեստավորման հնարավորություն է տրվել նաև փրկարար ծառայողներին։ Համակարգում գերազանց ատեստավորված փրկարարն այսօր ստանում է 437.000 ՀՀ դրամ (զուտ) դրամական ապահովում՝ նախկին 232.000-ի (զուտ) փոխարեն։ Աղետների ռիսկի կառավարման, փրկարարական աշխատանքում նաև բնակչության մասնակցությունն ապահովելու, պետություն-համայնք փոխգործակցության արդյունավետությունը երաշխավորելու նպատակով Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում և Երևան քաղաքում ստեղծվել են մեկական արագ արձագանքման կամավորական թիմեր: Յուրաքանչյուր թիմում 12-ական կամավորներ անցել են համապատասխան դասընթացներ, նրանց հատկացվել է մասնագիտական արտահագուստ, անձնական պաշտպանիչ միջոցներ, նվազագույն փրկարարական գույք, առաջին օգնության պարագաներ: Հաշվետու ժամանակահատվածում ՆԳՆ փրկարար ծառայությունը համալրվել է 8 «Պոլարիս» մակնիշի ամենագնացներով։ Ձեռք են բերվել 2 անօդաչու թռչող սարքեր։ Աղետներին դիմակայունության բարձրացման միջոցառումների շրջանակում հաստատվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ Այն ձևակերպում է ՀՀ դիմակայուն զարգացման և բնակչության պաշտպանության ուղղությամբ պետության համակարգային բարեփոխումների օրակարգն ու առաջնահերթությունները։ Ռազմավարական միջոցառումների իրականացումը միտված է հանրապետության դիմակայունության բարձրացմանը, ռեֆլեքսային մակարդակում աղետին արձագանքելու ունակ և անվտանգային մշակույթ կրող քաղաքացի ունենալուն: Նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ում անցկացվել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող HOPE FSX 2023 լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը, որն իր բնույթով և ծավալով աննախադեպ է եղել։ Ուսումնավարժանքին մասնակցել են միջազգային հումանիտար կազմակերպությունների և ծրագրի կոնսորցիումի անդամ երկրների՝ Վրաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի և Հյուսիսային Մակեդոնիայի միջազգային որոնողափրկարարական բազմանդամ թիմեր, դիտորդներ և միջազգային փորձագետներ: ՆԳՆ ձևավորմամբ պայմանավորված՝ ներկայումս ընթանում է ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորման գործընթաց, որի նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից: Մշակվում է միասնական կրթահամալիրի ձևավորման հայեցակարգ, որի նպատակն է ստեղծվելիք կրթահամալիրի կրթական ծրագրերի իրականացումը նպատակաուղղել Ոստիկանության գվարդիայի, Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության, Փրկարար ծառայության և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կադրային պահանջարկը բավարարելուն, սկսած նշված համակարգեր առաջին անգամ ծառայության անցնելուց, մինչև ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացում, ուղղահայաց ու հորիզոնական կարիերային առաջընթացի ապահովում: Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթական ենթակառուցվածքները պետք է ինտեգրել Ակադեմիական քաղաքում և սկսել նախ հայեցակարգային հատվածի նախագծումը: «Սպայական ավագ դպրոց, Սպայական համալսարան. վերնագիրը կա, բայց ինչպե՞ս ենք մենք սպայական ընդհանուր մի խմբից ինտեգրելու, դուրս բերելու տարբեր ուղղություններ՝ բանակ, ոստիկանություն, փրկարար ծառայություն, հատուկ ծառայություններ և այլն: Այստեղ շատ լուրջ միջգերատեսչական բովանդակային աշխատանք պետք է արվի, ես համոզված եմ, որ այդ ճանապարհով է պետք գնալ: Այն նոր բովանդակություն է ունենալու և դրանով իսկ ավելի բարդ է: Ընդհանրապես, մեզ պետք է մտածել երկրում օրգանիկ սպայական խավ ունենալու մասին: Այն շատ ֆորմալ չէ, հստակ գծագրված չէ, բայց սպայական խավը պետության համար ունի առանցքային նշանակություն»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կրիպտոարժույթների ոլորտում համապատասխան կարգավորումներին, զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, Փրկարար ծառայության բարեփոխումներին, վերջինիս տեխնիկական հագեցվածության ապահովմանը, ինչպես նաև այլ հարցերի: Այս համատեքստում վարչապետը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ:
14:15 - 11 հունվարի, 2024
2023-ին ՀՀ-ն ԵՄ-ից ստացել է անօրինական բնակվող քաղաքացիների վերադարձման 411 հայտ. Արփինե Սարգսյան
 |aysor.am|

2023-ին ՀՀ-ն ԵՄ-ից ստացել է անօրինական բնակվող քաղաքացիների վերադարձման 411 հայտ. Արփինե Սարգսյան |aysor.am|

aysor.am: v class="html-content"> 2023-ին ՀՀ-ն ԵՄ-ից ստացել է անօրինական բնակվող քաղաքացիների վերադարձման 411 հայտ, որից 92,99 տոկոսը դրական պատասխան է ստացել. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի դաշնային կառավարության միջեւ` «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին  հարցի քննարկմանը հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ «Սա չի նշանակում, որ ՀՀ-ն հրաժարավում է հետ ընդունել ՀՀ քաղաքացիներին, որոնք անկանոն բնակվում են ԵՄ անդամ պետություններում։ Սա հավաստումն է այն բանի, որ, օրինակ, շատ դեպքերում Եվրոպական երկրներում չճշտված հանգամանքներում բնակվող անձինք դրական պատասխանի չեն արժանացել և հետընդունման ենթակա չեն»,-ասաց նա։
13:01 - 10 հունվարի, 2024
Հաստատվել են Աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը

Հաստատվել են Աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը

Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ հաստատվել են Աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը։ «2023 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել են Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը: Սահմանված են հինգ գերակայություններ՝ Համակարգի գործառույթային և մեթոդաբանական հիմքերի բարելավում, ինչը նախատեսում է միջոցառումներ՝ ուղղված աղետների ռիսկի կառավարման համակարգի կառույցների և կազմակերպությունների դերերի հստակ բաշխմանն ու համակարգմանը, կանոնակարգերի և աշխատակարգերի հստակեցմանը, ռիսկի ինդեքսավորման և գնահատման մեթոդաբանության մշակմանը, ինչպես նաև քաղաքաշինական նորմերի բարելավմանը։ Տեխնոլոգիահեն համակարգի շարունակական բարելավում, ինչը նախատեսում է միջոցառումներ՝ ուղղված համայնքներում աղետների ռիսկի էլեկտրոնային քարտեզների ներդրմանը և այլն։ Մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված գործողություններ, ինչը սահմանում է միջոցառումներ՝ ուղղված համակարգում ներգրավված անձնակազմի գիտելիքների ու կարողությունների բարելավմանը, ինչպես նաև կամավոր փրկարարական համակարգի ներդրման հիմքերի ձևավորմանը։ Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնում և պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր մեխանիզմների մշակում։ Անվտանգության մշակույթի ամրապնդում, ինչը ենթադրում է հանրային իրազեկվածության մակարդակի շարունակական բարձրացում և ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ հանրային հաղորդակցության համակարգի կայացում: Այս համատեքստում նախատեսվում է բոլոր ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ նախադպրոցական, կրթական ծրագրերում ներառել աղետների ռիսկի կառավարման կրթական բաղադրիչը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու համար բոլոր հանրային վայրերում ունենալ հանրամատչելի տեղեկատվական ցուցանակներ: Այլ կերպ ասած՝ նպատակը ռեֆլեքսային մակարդակում աղետին արձագանքելու ունակ և անվտանգային մշակույթ կրող քաղաքացի ունենալն է: Իրականացվել է Մեղրի և Ագարակ քաղաքային բնակավայրերի սեյսմիկ ռիսկի մոդելավորում, որը ներկայացնում է վատթարագույն սցենարները երկրաշարժի դեպքում։ Մոդելավորումը հնարավորություն է տալիս բացահայտել բնակավայրի առավել խոցելի տարածքները, շենքերն ու շինությունները, ինչպես նաև բնակչության շրջանում հնարավոր կորուստները՝ գիշերային և ցերեկային ժամերին։ Այն փաստացի ներառում է սեյսմիկ միկրոշրջայնացման գործընթացը՝ 200-200 մետր շառավղով։ Այս մոդելները համայնքի ղեկավարությանը հնարավորություն են տալիս բնակչության շրջանում իրականացնելու արդյունավետ քաղաքաշինական գործընթացներ և ապահովելու կայուն զարգացում՝ աղետների ռիսկի գիտակցմամբ։ Նախատեսվում է մոդելավորում իրականացնել նաև Երևան և Վանաձոր քաղաքների համար։ 2023 թվականին Հայաստանում անցկացվել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող «HOPE FSX 2023» լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը։ Ուսումնավարժանքին մասնակցել են միջազգային հումանիտար կազմակերպությունների և ծրագրի կոնսորցիումի անդամ երկրների՝ Վրաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի և Հյուսիսային Մակեդոնիայի միջազգային որոնողափրկարարական բազմանդամ թիմեր, դիտորդներ և միջազգային փորձագետներ։ Նպատակն էր բարելավել Հայաստանի Հանրապետության և գործընկեր երկրների փրկարարական խմբերի բնակչության պատրաստվածության և արձագանքման կարողությունները՝ ավերիչ երկրաշարժերին դիմակայելու ուղղությամբ։ Նմանատիպ վարժանքները կրելու են շարունակական բնույթ։ Աղետների ռիսկի կառավարման և փրկարարական աշխատանքում նաև բնակչության մասնակցությունն ապահովելու, պետություն-համայնք փոխգործակցության արդյունավետությունը երաշխավորելու նպատակով Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում և Երևանում ստեղծվել են արագ արձագանքման կամավոր թիմեր։ Յուրաքանչյուր թիմում 12-ական կամավորներ անցել են համապատասխան դասընթացներ, հատկացվել են մասնագիտական արտահագուստ, անձնական պաշտպանիչ միջոցներ, փրկարարական գույք, առաջին օգնության պարագաներ։ Թիմերի հետ անցկացվել են վարժանքներ։ Թիմերը նաև ներգրավվել են Փրկարար ծառայության կողմից անցկացվող վարժանքներին և արտակարգ իրավիճակների վերացման աշխատանքներին։ Դիմակայուն պետություն ձևավորելը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է և այս ուղղությամբ ՆԳ նախարարությունը հետևողականորեն շարունակելու է ռազմավարության միջոցառումների պատշաճ իրականացումը»-ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
11:43 - 06 հունվարի, 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, իսկ Աշոցքի տարածաշրջանում բուք է: Այս մասին ըեղեկացնում է Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։ Հանրապետության տարածքում կան նաև այլ փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը, ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Տիգրանաշենի ոլորանները (մերկասառույց) և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Փրկարար ծառայությունը խորհուրդ է տալիս կիրառել անվաշղթաներ։ Մաստարա-Լանջիկ և Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
10:29 - 06 հունվարի, 2024