էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան։ 

Էդմոն Մարուքյանը ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին, Վանաձորում, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահն է, 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2002թ․ ավարտել է Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության բաժինը, 2006 թ․ ավարտել է Վարշավայի Հելսինկյան Հիմնադրամի Մարդու Իրավունքների բարձրագույն դասընթացը, 2007թ․ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան, 2010թ․ ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը։

2012թ․ մայիսի 6-ին Մարուքյանը մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2017թ․ ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով։ 2018թ․ դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կարող են դադարեցնել Բաքվի կողմից ԼՂ-ի նկատմամբ սովը զենքի վերածելը. Մարուքյան |armenpress.am|

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կարող են դադարեցնել Բաքվի կողմից ԼՂ-ի նկատմամբ սովը զենքի վերածելը. Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X սոցցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և հայտարարել է, որ Միջազգային հանրությունը, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կարող են դադարեցնել սովը զենքի վերածելը, որն Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես լծակ էթնիկ զտումների և ցեղասպանության համար: Մարուքյանը նշել է. «Այս մարդասիրական շարասյունը դեռ այստեղ է ՝ սպասելով, թե երբ կհասնի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որպեսզի բավարարի նրանց ամենատարրական կարիքները և դադարեցնի սովը: Սակայն Լաչինի միջանցքը, որը կյանքի ճանապարհ է, արդեն ամիսներ շարունակ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ 120 000 մարդ, որից 2000-ը հղի կանայք, 30 000 երեխա, 20 000 տարեց և 9.000 հաշմանդամ տառապում են թերսնուցումից և ամեն օր սպասում են Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը: Միջազգային հանրությունը, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կարող են դադարեցնել սովը զենքի վերածելը, որն Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես լծակ էթնիկ զտումների և ցեղասպանության համար»:
12:40 - 13 օգոստոսի, 2023
Հայաստանը Արցախի փակ միջանցքի հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում. Մարուքյան |azatutyun.am|

Հայաստանը Արցախի փակ միջանցքի հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում. Մարուքյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը Արցախի փակ միջանցքի հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, սակայն թե երբ հստակ չէ, հայտարարել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում։ «Որևէ մեկը չի կարող ասել՝ երբ, որ օրը, բայց Հայաստանի Հանրապետությունը հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Ինչո՞ւ եմ ասում աշխատանքներ են ընթանում, որովհետև առանց նախապատրաստական աշխատանքի գոնե այն ծավալով, որ հույս ունենանք, որ կարող ենք ակնկալել արդյունք մեզ համար, կարծում եմ, ակնհայտ է, որ չի կարելի այդ մի կրակոցն ուղղակի холостой կրակել», - նշեց Մարուքյանը: Օրերս հրապարակված հրատապ ուղերձում Արցախի նախագահը Երևանին հորդորել էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը անհապաղ դարձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման առարկա, Արտգործնախարարությունից մինչև այս պահը չէին հստակեցնում՝ արդեն դիմել են, թե՝ ոչ։ Մարուքյանը տեղեկացրեց, որ Հայաստանն աշխատում է այն ուղղությամբ, որ Անվտանգության խորհրդի անդամները ու հատկապես 5 մշտական անդամներից որևէ մեկը չխոչընդոտի գործընթացին։ Մշտական անդամներն են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան։ «Այդ իմաստով նախորդ անգամների հետ չէի համեմատի, որովհետև այս անգամ մենք տրամադրված ենք գնալու բանաձևի համար: Մենք դեռևս երբեք չենք գնացել բանաձևի հետևից: Այսինքն՝ այս իմաստով շատ կարևոր է, որ մանրամասն աշխատանք տարվի և մեր ակնկալիքը լինի այն, որ հստակ Լաչինի միջանցքի հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև ակնկալենք: Մեզ պետք է նվազագույնը 9 կողմ ձայն և դրա հետ կապված, ես կարծում եմ, որ լուրջ աշխատանքներ տարվել են, տարվում են և պետք է տարվեն», - ընդգծեց հատուկ հանձնարարություններով դեսպանը: Մինչ հայկական կողմը դիմելուց առաջ նախապատրաստվում է, ըստ Մարուքյանի, Բաքվում ևս գիտեն, որ Երևանը Լաչինի միջանցքի հարցն Անվտանգության խորհուրդ տանելու մտադրություն ունի և պատասխան քայլերի է դիմում։ Ո՞րն երկիրն է այս հարցում աներկբա աջակցում Հայաստանին հարցին, Մարուքյանը պատասխանեց. - «Հիմա սխալ կլինի որևէ երկրի անուն հրապարակել, այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բանաձևի ընդունման պրոցեսը բաց և հրապարակային է: Նախորդ բանակցությունները, օրինակ, հայտարարության վերաբերյալ, նախագահողի հայտարարության վերաբերյալ այլ ընթացակարգեր են և այնտեղ կան քննարկումներ, որոնք հրապարակային չեն, չեն երևում: Այս պարագայում դուք տեսնելու եք՝ որ երկիրն ինչ դիրքորոշում կունենա»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
09:31 - 11 օգոստոսի, 2023
Մորենո Օկամպոյի զեկույցը ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ․ Մարուքյան |armenpress.am|

Մորենո Օկամպոյի զեկույցը ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ․ Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի այն  հայտարարությանը, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը կողմնակալ է։ «Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազի զեկույցում եզրակացություն է արվում Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպան քաղաքականության մասին, և եթե այն կողմնակալ լիներ կամ հիմնված չլիներ փաստերի վրա, Հիքմեթ Հաջիևը և ադրբեջանական ողջ քարոզչությունը երբեք ուշադրություն չէին դարձնի դրան և իրենց ժամանակից ոչ մի րոպե չէին ծախսի դրան անդրադառնալու վրա: Հետևաբար, սա փաստերով և վերլուծություններով զեկույց է, որն ապագայում կարող է մեղադրական եզրակացություն դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ»,-  գրել է Մարուքյանը։ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի այն  հայտարարությանը, որ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը կողմնակալ է։ «Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազի զեկույցում եզրակացություն է արվում Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպան քաղաքականության մասին, և եթե այն կողմնակալ լիներ կամ հիմնված չլիներ փաստերի վրա, Հիքմեթ Հաջիևը և ադրբեջանական ողջ քարոզչությունը երբեք ուշադրություն չէին դարձնի դրան և իրենց ժամանակից ոչ մի րոպե չէին ծախսի դրան անդրադառնալու վրա: Հետևաբար, սա փաստերով և վերլուծություններով զեկույց է, որն ապագայում կարող է մեղադրական եզրակացություն դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Մարուքյանը։
19:34 - 10 օգոստոսի, 2023
Ադրբեջանը սովն օգտագործում է որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ քաղաքական գործիք. Էդմոն Մարուքյան
 |armenpress.am|

Ադրբեջանը սովն օգտագործում է որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ քաղաքական գործիք. Էդմոն Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբայովի՝ ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցին, որտեղ ադրբեջանցի պաշտոնյան անկեղծորեն խոստովանել է, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը և սովի զենքը օգտագործում է որպես քաղաքական գործիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Այս մասին Մարուքյանը գրառում է կատարել X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում։ «Մենք վերահաստատում ենք մեր պահանջն Ադրբեջանին՝ դադարեցնել սովը որպես քաղաքական գործիք օգտագործել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ ստիպելու համար ընդունել իր պայմանները, ինչը մարդկության դեմ հանցագործություն է»,- գրել է Մարուքյանը։
19:21 - 08 օգոստոսի, 2023
Այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումները. Էդմոն Մարուքյան |armenpress.am|

Այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումները. Էդմոն Մարուքյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կարծում է՝ այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի իրավունքը՝ արժանապատիվ ապրելու հայրենիքում։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում: Մարուքյանը շեշտել է. «ԵԱՀԿ-ն և այլ միջազգային դերակատարներ 30 տարի շարունակ հսկայական ջանքեր են գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար, մինչդեռ 22.07.23-ին, ի լրումն իր նմանատիպ մեկնաբանությունների, Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց՝ իր «ցմահ առաքելությունը պատերազմում հաղթելն էր»: Մարուքյանն ընդգծել է՝ մենք բախվում ենք 2020-ի պատերազմի սարսափելի հետևանքներին, որ սանձազերծել էր Ադրբեջանը համաշխարհային կարգի և իրավունքի ցանկացած նորմի և սկզբունքի դեմ, բայց այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի իրավունքը՝ արժանապատիվ ապրելու հայրենիքում։  «Վե՛րջ տվեք Լաչինի միջանցքի շրջափակմանը»,- եզրափակել է նա:
22:21 - 04 օգոստոսի, 2023
Որևէ փոփոխություն դեռ չունենք. Մարուքյանը՝ հումանիտար բեռները ԼՂ հասցնելու մասին
 |1lurer.am|

Որևէ փոփոխություն դեռ չունենք. Մարուքյանը՝ հումանիտար բեռները ԼՂ հասցնելու մասին |1lurer.am|

1lurer.am: Այս պահին նորությունների իմաստով դեռ որևէ փոփոխություն չունենք: Այդ մասին ասաց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հումանիտար բեռները ԼՂ բնակչությանը հասցնելու ադրբեջանական կողմի արգելքին:  «Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը գնալով սրվում է. 30 հազար երեխա շարունակում են թերսնվել: Շուրջ 120 հազար մարդ ունի տարրական առաջնային սննդի և առաջնային պարագաների, բազմաթիվ հիվանդներ՝ դեղորայքի կարիք, որի մասին առողջապահության, ԱՍՀ նախարարության մեր մասնագետները մանրամասն իրազեկում են: Ամբողջ աշխարհի բոլոր տեսակի միջազգային մարդասիրական, մարդու իրավունքներով զբաղվող բոլոր կառույցներն իրազեկված են: Դուք նաև երեկ տեսաք Եվրոպական Միության արտաքին հարցերով զբաղվող բարձր հանձնակատարի հայտարարությունը: Մենք մի նպատակ ունենք՝ հումանիտար բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին, որ այն հասնի ԼՂ. որևէ այլ նպատակ չկա, և ի սկզաբե իրազեկել ենք բոլորին, որ անգամ խոսքը այս բեռնատարների դեպի ԼՂ գնալու մասին չէ, այսինքն՝ որ որևէ ձևի չկարողանան ասել, որ սա սադրանք է: Չնայած՝ էլի ասում են, բայց այդ իմաստով մենք որևէ տեղ չենք թողել որ որևէ փաստ, որևէ մոտեցում կարողանան օգտագործել թե՛ այս նախաձեռնության դեմ, թե՛ որևէ այլ կերպ: Ըստ էության, այն հայտարարությունները, որ արվում են, ներվային ջղաձգումներ են, որովհետև գնալով ապացուցվում է բոլոր հարթակներում, բոլոր մակարդակներում, որ Ադրբեջանը շուրջ 120 հազար մարդու շրջափակել և սովի է մատնում 21-րդ դարում: Սա միջազգային մարդասիարկան իրավունքի ոտնահարում է, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում է. այս իմաստով մենք որևէ քայլ չկա, որ ասեմ, որ չենք արել, որ չապացուցենք, և այս ամեն ինչը շատ ակնհայտ է»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Նա հիշեցրեց, որ երեկ ԱԳՆ-ում հավատարմագրված բոլոր դեսպանները, դիվանագետները, միջազգային կառույցների ներկայացուցիչները ուսումնասիրել են բեռները, տեսել են, իրազեկված են, իրենք իրենց մայրաքաղաքներ են ներկայացրել այդ ամենը: «Դիվանագիտական մակարդակում ամբողջական աշխատանք տարվում է, նաև հումանիտար մակարդակում՝ նույնը: Այս իմաստով մեր քայլերը շատ կանխատեսելի են և համահունչ են մեր ստանձնած պարտավորություններին, նոյեմբերի եռակողմ հայտարարությանը, ըստ որի՝ Լաչինի միջանցքը պետք է գործի, և դա միակ կապն է ՀՀ հետ, և դա ոչ միայն սնունդն ապահովելու, առաջնային ապրանքներ տեղ հասցնելու կապն է, այլև ՀՀ հետ հատուկ կապի իմաստով է այն արձանագրված, որի տակ ստորագրել են Ադրբեջանի նախագահը, ՌԴ նախագահը և ՀՀ վարչապետը: Այս իմաստով ես ուզում եմ ուղղակի ասել, որ բոլոր քայլերն արվում են, սակայն հումանիտար ճգնաժամն օր օրի ավելի է խորանում: Պետք է շարունակենք մեր գործողությունները, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ երեկ մարդասիրական օգնությամբ բեռնված երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն հասցվեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր արդեն 228 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։  Մինչ բեռնատարների շարժվելը, դրանք բացվեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ՝ ցույց տալու, որ բեռնատարները բեռնված են բացառապես հումանիտար օգնությամբ, իսկ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը դիտորդների հետ հետևեց բեռների՝ դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։
15:49 - 27 հուլիսի, 2023
Երևանը հերքում է Բաքվին․ Բրյուսելում Աղդամի ճանապարհով մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածություն չի եղել
 |armenpress.am|

Երևանը հերքում է Բաքվին․ Բրյուսելում Աղդամի ճանապարհով մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածություն չի եղել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հերքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, թե  «Բրյուսելում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են, որ ԼՂ-ին անհրաժեշտ ապրանքները կմատակարարվեն Աղդամի ճանապարհով, իսկ Հայաստանը, հումանիտար բեռ ուղարկելով Լաչինի միջանցքով, խախտում է պայմանավորվածությունը։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մարուքյանը շեշտել է, որ Հիքմեթ Հաջիևը ստում է, նման պայմանավորվածություն չի եղել։ Մարուքյանը նշել է, որ օրերս Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի  ղեկավարների և ԵՄ խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդամենը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Աղդամի  ճանապարհով հումանիտար  օգնություն տրամադրել։ «Այսինքն, տեսեք տարբերությունը։ Սա Շառլ Միշելի հայտարարությունն է, և այն որպես Հայաստանի հետ պայմանավորվածություն ներկայացնելը տոտալ սուտ է։ Հայաստանն այս պահին հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ստում է միջազգային հանրությանը, թե Լաչինի միջանցքը բաց է»,-  ասել է Մարուքյանը՝ նշելով, որ Հայաստանի կողմից հուլիսի 26-ին ուղարկված հումանիտար բեռն այս պահին սահմանային հատվածում կանգնած է, իսկ Հայաստանի կառավարությունը մինչ այդ ևս 500 տոննա բեռ ուղարկել էր, սակայն դա նույնպես Գորիսի պահեստներում է, քանի որ միջանցքով անցկացնել հնարավոր չի եղել։ Նա հավելեց, որ Ադրբեջանում փորձել են հրատապ կարգով հավաքել այդ երկրում հավատարմագրված դեսպաններին և պատմել, թե «իրենք պատրաստ են բեռներ տրամադրել Աղդամի ճանապարհով, ինչպես պայմանավորվել են Բրյուսելում»։  «Դա սուտ է, և, բնականաբար, դրան համապատասխան արձագանք կտրվի»,- հայտարարել է Մարուքյանը։ Հատուկ հանձնարարություններով դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը Լաչինի միջանցքի «տերերից» մեկն է՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ «Կա Լաչինի միջանցք, որն Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ հաստատված՝ Հայաստանի հետ կապը պահպանող միակ ճանապարհն է։ Հայաստանի համար հայտնի միակ միջանցքն այդ միջանցքն է, կյանքի  ճանապարհը դա է, հիմա մենք այդ կյանքի ճանապարհով փորձում ենք հումանիտար բեռներ փոխանցել»,- ասաց նա։ Մարուքյանը հստակեցրեց, որ Ադրբեջանի սպեկուլյացիաներից խուսափելու համար ի սկզբանե հայտարարել են, որ որևէ նպատակ չունեն այնպես անել, որ բեռնատարների մոտենալն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետին անակնկալ լինի ադրբեջանցիների համար։ «Մենք ասում ենք, որ բեռնատարները հասել են սահմանային հատված, և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները կարող են բեռները վերցնել և փոխանցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Սրանք են մեր քայլերը, և տեսնում ենք, որ Ադրբեջանը որևէ կետից չի կարողանում բռնվել, որ մեր քայլը պրովոկացիա որակի, հիմա էլ ասում են, թե Բրյուսելում պայմանավորվել ենք Աղդամի ճանապարհի մասին։ Դա ակնհայտ սուտ է։ Ես կարծում եմ, որ Շառլ Միշելի գրասենյակից ևս պետք է արձագանքեն այս ստին, որովհետև այն կառուցված է Շառլ Միշելի հայտարարության հիման վրա»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
23:27 - 26 հուլիսի, 2023
Սովի ու էթնիկ զտման սպառնալիքի տակ ապրող մարդկանց թիրախավորելը, քննադատելը, ծաղրելը ո՞ր տրամաբանության մեջ է. Մարուքյան

Սովի ու էթնիկ զտման սպառնալիքի տակ ապրող մարդկանց թիրախավորելը, քննադատելը, ծաղրելը ո՞ր տրամաբանության մեջ է. Մարուքյան

Արդեն տևական ժամանակ է, ինչ սոցիալական ցանցերում նկատվում է մի անհասկանալի և միևնույն ժամանակ զազրելի արշավ: Հենց այս պահին այդ արշավն իր գագաթնակետին է հասնում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով․ «Ամեն ինչ կարելի է հասկանալ, բայց թշնամու կողմից շրջափակման մեջ հայտնված, սովի ու համակարգված էթնիկ զտման սպառնալիքի տակ պայքարող մարդկանց թիրախավորելը, քննադատելը, ծաղրելը, ո՞ր տրամաբանության մեջ է տեղավորվում, ես ուղղակի չեմ հասկանում և հրաժարվում եմ անգամ փորձել հասկանալ: Եթե որևէ բանով չեք կարող օգնել՝ ուղղակի լռե՜ք։ Պատկերացնու՞մ եք ժամանակին Լենինգրադի բլոկադայի ժամանակ, շրջափակման մեջ հայտնված հազարավոր մարդկանց կամ նրանց ղեկավար կազմակերպիչներին ոչ շրջափակված գյուղերից և քաղաքներից իրենց հայրենակիցները քննադատեին, դատափետեին։ Անպատկերացնելի է, չէ՞... Թշնամու կողմից սովի ու էթնիկ զտման ճիրաններում հայտնված ժողովրդին դասեր տալու շարժառիթը ո՞րն է, ի՞նչ եք ուզում դրանով ասել, ինչի՞ եք ուզում հասնել: Եթե կարող եք մի բանով օգնել, օգնե՜ք, իսկ, եթե՝ ոչ, հեռու՜ մնացեք իրենց իրավունքների համար պայքար մղող մարդկանցից»:
10:59 - 18 հուլիսի, 2023
Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում. Մարուքյանը պատասխանել է Ալիևի օգնականին
 |tert.am|

Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում. Մարուքյանը պատասխանել է Ալիևի օգնականին |tert.am|

tert.am: ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի պնդմանն առ այն, թե իբր Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը բաց է, իսկ այնտեղ ապօրինաբար տեղադրված անցակետը կապ չունի օրեր առաջ Արցախում երկու երեխայի մահվան հետ։ «Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում՝ տարածելով հին ընտանեկան տեսանյութ և փորձելով կոծկել իր պետության և իր նախագահի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը։ Ադրբեջանը պատանդ է պահում 120.000 էթնիկ հայի, այդ թվում՝ 30.000 երեխայի, կտրելով նրանց ամբողջ աշխարհից, արգելափակելով գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը և սովամահ անելով այդ մարդկանց։ Սա այն է, ինչ Հաջիևը փորձում է թաքցնել իր կեղծ հայտարարությամբ։ ԼՂ բնակիչ երեխաներ՝ Լեո 3 տարեկան և 6 տարեկան Գիտան մահացել են ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով. այս հանցագործության անմիջական պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է», - գրել է Մարուքյանը: Հիշեցնենք, որ Հաջիևն արձագանքել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի թվիթերյան գրառմանը նրա վերաբերյալ, որ Արցախում բնակվող երկու երեխայի՝ 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մահը Արցախի շրջափակման հետևանք է։ «Լաչինի միջանցքի 7-ամսյա արգելափակումն ու Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումն անդառնալի և կործանարար ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի վրա: Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մահը լուրջ մարդասիրական իրավիճակի հետևանք է: 21-րդ դարն է: Սա չպետք է հանդուժվի», - գրել էր Միրզոյանը՝ կից հրապարակելով երեխաների լուսանկարներ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի Աղաբեկալանջ գյուղում բնակվող 3 տարեկան Լեոյի և 6 տարեկան Գիտայի միայնակ մայրը հուլիսի 7-ին քնած երեխաներին տանը մենակ է թողել՝ 5 կմ քայլելով գնացել մինչև մոտակա Մարտակերտ քաղաք՝ ձեթ, շաքար և այլ մթերքներ ձեռք բերելու։ Արթնանալուն պես երեխաները սկսել են փնտրել մորը։ Համաձայն ճանապարհային տեսախցիկների կադրերի՝ երեխաները հոգնել են և որոշել նստել ճանապարհի մոտ կայանված լքված մեքենան: Նրանք ի վերջո քնել են։ Երեխաները մահացել էին փակ մեքենայում ջերմային հյուծումից։  
10:24 - 14 հուլիսի, 2023
Միջազգային հանրությունը պետք է հետևի Ադրբեջանի գործողություններին՝ կանխելու նախապատրաստվող հերթական սադրանքը. Մարուքյան |factor.am|

Միջազգային հանրությունը պետք է հետևի Ադրբեջանի գործողություններին՝ կանխելու նախապատրաստվող հերթական սադրանքը. Մարուքյան |factor.am|

factor.am: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին, միջազգային հանրությունը պետք է հետևի ադրբեջանական կողմի գործողություններին՝ կանխելու հերթական սադրանքն ու Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Հատուկ հանձնարարություններով դեսպանը նշել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին` պատճառաբանելով, թե իբր հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղում զոհված 4 զինծառայողները Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողներ են։ «Ադրբեջանական կողմի մեղադրանքներն ամբողջությամբ սուտ են, ԼՂ-ում հայաստանցի զինծառայողներ չկան, սպանված զինծառայողները եղել են Լեռնային Ղարաբաղից:Շարունակությունը՝ factor.am-ում
17:53 - 01 հուլիսի, 2023
Ադրբեջանի հերթական սանդրանքը փորձ է՝ ի չիք դարձնելու միջազգային հանրության բոլոր ջանքերը․ Մարուքյան |1lurer.am|

Ադրբեջանի հերթական սանդրանքը փորձ է՝ ի չիք դարձնելու միջազգային հանրության բոլոր ջանքերը․ Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի տեսանյութը։ «Տեսանյութում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը ռուս խաղաղապահների ներկայությամբ փորձում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում տեղադրել Ադրբեջանի դրոշը: Հայաստանի սահմանապահների գործողություններից հետո փորձը ձախողվել է։ Լարվածությունն աճում է ամեն օր՝ ուղեկցվելով մշտական հարձակումներով, և սա ևս մեկ փորձ է՝ խաթարելու շարունակվող խաղաղ գործընթացը և ի չիք դարձնելու միջազգային հանրության բոլոր ջանքերը»,- նշել է Մարուքյանը: Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, սակայն փորձը կանխվել է։ Ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն արգելվել են Ադրբեջանի կողմից: 
18:34 - 15 հունիսի, 2023
Միջազգային հանրության լռությունը կարող է հանգեցնել Հայաստանի դեմ նոր ագրեսիայի. Մարուքյան
 |armtimes.com|

Միջազգային հանրության լռությունը կարող է հանգեցնել Հայաստանի դեմ նոր ագրեսիայի. Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում ամերիկահայ ներդրումների հաշվին կառուցվող գործարանի մեքենաների և ենթակառուցվածքների վրա։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հրապարակելով վնասված մեքենաների ու ենթակառուցվածքների լուսանկարներն ու նշելով, որ ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ։ «Սա աղաղակող պահվածք է, որը հակասում է խաղաղ գործընթացի ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին և ուժ չկիրառելու կամ նույնիսկ սպառնալու բոլոր պարտավորությունների կոպտագույն խախտում է: Մենք խստորեն դատապարտում ենք այս սադրիչ պահվածքը և կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ պատժամիջոցները և ուղղակի կոչերը՝ զերծ մնալու նման ապակառուցողական մոտեցումից։ Միջազգային հանրության լռությունը կամ Ադրբեջանի դեմ  հասցեական պատժիչ միջոցների բացակայությունը կարող է հանգեցնել նոր ագրեսիայի ժողովրդավարական Հայաստանի դեմ»,- շարունակել է Մարուքյանը։
10:49 - 14 հունիսի, 2023
Մարուքյանը Ստոկհոլմում ներկայացրել է Հայաստանի տարածքային ամբողջականության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները

Մարուքյանը Ստոկհոլմում ներկայացրել է Հայաստանի տարածքային ամբողջականության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը մայիսի 26-28-ը Ստոկհոլմում անցկացվող` Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) կոնգրեսում կազմակերպված «Պատերազմն Ուկրաինայում և դրա հետևանքները Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկմանը ներկայացրել է Հայաստանի տարածքային ամբողջականության և ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները: «Ներկայացրել եմ նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտումները, հայ ռազմագերիների վերադարձի, օրեր առաջ երկու զինծառայողների առևանգման դեպքի, 2021-ից մինչ օրս Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիաների շարքի և օկուպացիայի, Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման պահանջի, Լաչինի միջանցքի շրջափակման և ապօրինի անցակետի տեղադրման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ նախապատրաստման հանգամանքները: Խոսել եմ նաև ընթացող խաղաղության պայմանագրի բանակցություններից և դրա խոչընդոտներից: Ներկայացրել եմ մեր տեսլականը՝ խաղաղության պայմանագրի երաշխիքների կամ երաշխավորների ինստիտուտի մասին, որում դերակատարում կարող են ունենալ ԵՄ-ն և միջազգային հանրությունը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու հեռանկարով: Պատասխանել եմ քննարկման մասնակիցների բոլոր հարցերին»,- ֆեյսբուքի իր էջում հայտնել է Մարուքյանը:
11:53 - 29 մայիսի, 2023
Սոթքում փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի հերթական հարձակումը. Մարուքյանը՝ Պատելին |news.am|

Սոթքում փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի հերթական հարձակումը. Մարուքյանը՝ Պատելին |news.am|

news.am: Նախ, դա փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի հերթական չսադրված հարձակումը, որը հայտնի է ԴԱԻՇ-ի նման մարտական վարքագծով։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելի հայտարարությանը, թե Սոթքի հատվածում տեղի է ունեցել փոխհրաձգություն: Մարուքյանը նաեւ նշել է. «Հայկական բանակը ձեռնարկեց անհրաժեշտ քայլեր՝ պաշտպանելու մեր ինքնիշխան տարածքը. Երկրորդ՝ մեր պահանջն է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այսինքն՝ այն վարչական սահմաններին, որոնք գոյություն ունեին երկու երկրների միջև ԽՍՀՄ-ից անկախանալու ժամանակ։ Երրորդ՝ 2022 թվականին Պրահայում և Սոչիում Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից։
14:00 - 12 մայիսի, 2023
Նոր սադրանքը կրկին ապացուցում է ուժով և սպառնալիքով ճնշում գործադրելու Ադրբեջանի գործելաոճը. Մարուքյան
 |armtimes.com|

Նոր սադրանքը կրկին ապացուցում է ուժով և սպառնալիքով ճնշում գործադրելու Ադրբեջանի գործելաոճը. Մարուքյան |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է հայկական կողմի վրա ուժով և սպառնալիքներով ճնշում գործադրելու Ադրբեջանի մշտական քաղաքականությունը։ Այս մասին  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ հայկական դիրքերի հրետակոծությունն ու վիրավոր մարտիկներին տարհանող շտապօգնության մեքենան կրակի տակ առնելը  վկայում են Ադրբեջանի՝ բանակցային գործընթացում հայկական կողմին իր պայմանները թելադրելու փորձի մասին։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Հայկական կողմը ունի 3 վիրավոր:
10:16 - 11 մայիսի, 2023