Ֆինլանդիա

Բլինքենը վստահություն է հայտնել, որ Շվեդիան և Ֆինլանդիան շուտով կանդամակցեն ՆԱՏՕ-ին
 |armenpress.am|

Բլինքենը վստահություն է հայտնել, որ Շվեդիան և Ֆինլանդիան շուտով կանդամակցեն ՆԱՏՕ-ին |armenpress.am|

armenpress.am: Վաշինգտոնը վստահ է, որ Շվեդիան և Ֆինլանդիան շուտով կանդամակցեն ՆԱՏՕ-ին: Անկարայում նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից: «Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը երկկողմ հարաբերությունների խնդիր չէ: Մենք աջակցում ենք նրանց հնարավորինս շուտ անդամակցությանը դաշինքին… Նրանց զինված ուժերն առանց ձգձգումների փոխգործակցում են դաշինքի ուժերի հետ: Մենք վստահ ենք, որ շուտով կողջունենք այս երկու երկրներին դաշինքում: Երբ դա տեղի ունենա, ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամի անվտանգությունը կամրապնդվի, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի», - հայտարարել է Բլինքենն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ անցկացված մամուլի ասուլիսում։ Պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը հասկանում Է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ակտիվության հետ կապված Անկարայի անհանգստությունը և աշխատելու է այդ ուղղությամբ։ Բլինքենը նաև նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է աջակցություն ցուցաբերել Թուրքիային երկրաշարժերի հետևանքները վերացնելու գործում այնքան ժամանակ, որքան պահանջվի։ Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին տեղեկացրել էր Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունն առանձին քննարկելու պատրաստակամության մասին: «Նախագահ Էրդողանն անցյալ շաբաթ Ստոլտենբերգին հայտնել Է, որ մենք կարող Էինք այլ դիրքորոշում ունենալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության նկատմամբ», - ասել է թուրք դիվանագետը։ Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին Ֆինլանդիան և Շվեդիան անցած մայիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտ են ներկայացրել դաշինքին միանալու վերաբերյալ։ Սկզբում Թուրքիան արգելափակել Է այս հայտերի քննարկման գործընթացը, սակայն արդեն հունիսի 29-ին Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան անվտանգության հուշագիր են ստորագրել, որը նկատի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները։ Ներկա դրությամբ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը` Հունգարիան և Թուրքիան:
17:17 - 20 փետրվարի, 2023
Հելսինկին հույս ունի, որ արդեն Վիլնյուսի գագաթնաժողովին Ֆինլանդիան և Շվեդիան կմիանան ՆԱՏՕ-ին |azatutyun.am|

Հելսինկին հույս ունի, որ արդեն Վիլնյուսի գագաթնաժողովին Ֆինլանդիան և Շվեդիան կմիանան ՆԱՏՕ-ին |azatutyun.am|

azatutyun.am: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն կարծում է, որ Ֆինլանդիան և Շվեդիան կարող են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ մինչև Վիլնյուսում այս հուլիսին կայանալիք դաշինքի գագաթնաժողովը։ Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը Հելսինկիում Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ Հելսինկին և Ստոկհոլմը կատարել են դաշինքին միանալու բոլոր պահանջները, որոնք առաջ է քաշել Թուրքիան, որն արգելափակել է հյուսիսային երկու երկրների մուտքը ՆԱՏՕ և դեռ չի վավերացրել նրանց հայտերը։ «Այժմ մենք սպասում ենք արագ վավերացման գործընթացին, որը Ֆինլանդիային և Շվեդիային թույլ կտա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ Վիլնյուսի գագաթնաժողովում», - ասել է նա։ Ֆինլանդիան և Շվեդիան դիմել են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու 2022 թվականի մայիսին, սակայն Անկարան արգելափակել է անդամակցության գործընթացը՝ պահանջելով այս երկու երկրներից ահաբեկչական ճանաչել քրդական կազմակերպությունները և արտահանձնել ահաբեկչության կամ 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող անձանց։ Թուրքիայի և Շվեդիայի հարաբերությունները սրվել են հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի այրումից հետո։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստոկհոլմում հակաթուրքական գործողություններից հետո Շվեդիան չպետք է ակնկալի, որ Անկարան կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումին։ Այս պահին շվեդական հայտի վավերացման հետ կապված գործընթացը կասեցված է։
10:20 - 14 փետրվարի, 2023
Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցության համար Ֆինլանդիային ներկայացվող պայմանները
 |news.am|

Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցության համար Ֆինլանդիային ներկայացվող պայմանները |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դրական կպատասխանի ՆԱՏՕ-ին անդամակցության Ֆինլանդիայի հայտին, եթե Հելսինկին համարժեք դիրքորոշում զբաղեցնի։ Նա այս հայտարարությունն արել է TRT հեռուստաալիքի հետ զրույցի ժամանակ։ «Ինչ վերաբերում է Ֆինլանդիային, ապա, ինչպես արդեն ասել եմ, Հելսինկիի հետ գործընթացում մենք մեծ խնդիրներ չունենք։ Եթե Ֆինլանդիան շարունակի մնալ այդ դիրքորոշմանը, մեր պատասխանն էլ համարժեք կլինի»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան հավանություն չի տա Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ Անկարայի պահանջները բավարարված չեն։ Նրա խոսքով՝ այժմ թուրքերն ավելի շատ պատրաստ են հավանություն տալ ֆիննական, քան թե շվեդական հայտին։ Արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան պետք է կատարեն եռակողմ հուշագրի դրույթները։ Մինչ այդ Էրդողանը հնարավոր էր համարել, որ Անկարան Շվեդիայից առանձին դիտարկի Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտը։
09:52 - 02 փետրվարի, 2023
Ֆինլանդիան Թուրքիայից ոչ մի ապացույց չի ստացել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առաջընթացի մասին
 |armenpress.am|

Ֆինլանդիան Թուրքիայից ոչ մի ապացույց չի ստացել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առաջընթացի մասին |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրենք ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առաջընթացի ոչ մի ապացույց չեն ստացել Թուրքիայից: Այդ մասին տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից: «Արտաքին գործերի նախարարությունը որևէ ապացույց չի ստացել այն մասին, որ Թուրքիան առաջընթաց է գրանցել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման հարցում... Բացի այդ, ես կցանկանայի ասել, որ մինչ այժմ մենք որևէ կոնկրետ քայլ չենք տեսել Թուրքիայի կողմից», - կիրակի օրը Yle հարթակին ասել է Ֆինլանդիայի ԱԳՆ-ի քաղաքական վարչության գլխավոր տնօրեն Պիրիտա Ասունմաան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի խոսքերն այն մասին, որ Անկարան կարող է Շվեդիայից առանձին դիտարկել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը։ Ըստ արտաքին քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Թոնի Ալարանտի՝ Թուրքիան պետք է պաշտոնական հայտարարությամբ հանդես գա այն մասին, որ Ֆինլանդիան կատարել է անդամակցության համար համաձայնեցված բոլոր պայմանները, և որ ոչ մի նոր պայմաններ չեն լինի։ Ալարանտան հավելել է, որ դեռևս դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ունի էրդողանն՝ ասելով, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունը կդիտարկվի Շվեդիայից առանձին: «Միտքդ է գալիս «բաժանիր և տիրիր» քաղաքականության գաղափարը», - նշել է նա։ Հիշեցնենք՝ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ծայրահեղականներից մեկն այրել էր Ղուրանը՝ նախապես իշխանություններից թույլտվություն ստանալով ցույցն անցկացնելու համար: Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել էր ահաբեկչական կազմակերպությունների քարոզչությունը կանխելու համար Շվեդիայի ստորագրած եռակողմ հուշագրի պարտավորությունների ակնհայտ խախտում։ Իսկ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Ստոկհոլմն այլևս չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի հարցում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է «տարբեր կերպ» արձագանքել Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ինչը կարող է «ցնցել» Շվեդիային։ 
12:02 - 30 հունվարի, 2023
Թուրքիան կարող է «այլ կերպ» արձագանքել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ինչը կարող է «ցնցել» Շվեդիային․ Էրդողան

Թուրքիան կարող է «այլ կերպ» արձագանքել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ինչը կարող է «ցնցել» Շվեդիային․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ Թուրքիան կարող է «տարբեր կերպ» արձագանքել Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ինչը կարող է «ցնցել» Շվեդիային։ Այս մասին հայտնում է anews.com-ը։ Նա նաև անդրադարձել է Իսլամի դեմ ներկայիս հարձակումներին ու, Շվեդիայում Ղուրանն այրելու մասին խոսելով, ասել է, որ մարդիկ, որոնք արել են այդ գործողությունը, ցույց են տվել իրենց անիրազեկությունը։ «Արդյո՞ք նրանք վերացրին իսլամը՝ Ղուրանը այրելով։ Նրանք պարզապես ցույց տվեցին, թե որքան անտեղյակ են»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Հիշեցնենք՝ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ծայրահեղականներից մեկն այրել էր Ղուրանը՝ նախապես իշխանություններից թույլտվություն ստանալով ցույցն անցկացնելու համար: Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել էր ահաբեկչական կազմակերպությունների քարոզչությունը կանխելու համար Շվեդիայի ստորագրած եռակողմ հուշագրի պարտավորությունների ակնհայտ խախտում։ Իսկ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Ստոկհոլմն այլևս չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի հարցում:
22:22 - 29 հունվարի, 2023
ԱԽ քարտուղարը Ֆինլանդիայի պաշտոնյաների հետ հանդիպումներին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրավիճակը

ԱԽ քարտուղարը Ֆինլանդիայի պաշտոնյաների հետ հանդիպումներին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրավիճակը

Դեկտեմբերի 14-ին աշխատանքային այցով Ֆինլանդիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆինլանդիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի, Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Յուհո Էէրոլայի և Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վիլհելմ Յուննիլայի հետ։ Ինչպես տեղեկացրին ԱԽ գրասենյակից, հանդիպումների ընթացքում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժի, ինչպես նաև դեպի Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման արգելափակումն և դրանց հետևանքով առաջացած պարենային ու հումանիտար ճգնաժամը: Քարտուղար Գրիգորյանը կոչ է արել զրուցակիցներին հանդես գալ Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատականներով: Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարար պարոն Պեկկա Հաավիստոն արտահայտել է իր երկրի պատրաստակամությունն աջակցելու տարածաշրջանում կոնֆլիկտի հաղթահարմանը՝ այդ թվում նաև ԵԱՀԿ շրջանակներում:  Ջրուցակիցները նաև անդրադարձել են հայ-ֆիննական հարաբերությունների զարգացմանը։
19:21 - 14 դեկտեմբերի, 2022
Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիայի հասցեական դատապարտումը

Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիայի հասցեական դատապարտումը

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի ԳԱ 77-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ։ Արարատ Միրզոյանը Պեկկա Հաավիստոյին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական զինուժի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, ՄԱԿ կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին:  Հրադադարի ռեժիմի պահպանման և նոր ագրեսիայի բացառման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի հստակ և հասցեական դատապարտման կարևորությունը և կանխարգելիչ գործուն քայլերի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության հետագա զարգացման շուրջ։
15:00 - 22 սեպտեմբերի, 2022
Թուրքիայի հետ բանակցությունները ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ դժվարացել են. Անն Լինդե
 |news.am|

Թուրքիայի հետ բանակցությունները ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ դժվարացել են. Անն Լինդե |news.am|

news.am: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցությունները ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ դժվարացել են այն բանից հետո, երբ Ձախ կուսակցության պատգամավորները բարձրացրել են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դրոշը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «ՆԱՏՕ-ի բանակցությունները Թուրքիայի հետ էլ ավելի են դժվարացել այն բանից հետո, երբ Ձախ կուսակցության պատգամավորները բարձրացրել են ՔԱԿ-ի դրոշը։ Թուրքական ԶԼՄ-ները մշտապես լուսաբանում են այդ եւ նման իրադարձությունները։ Շվեդական օրենքներով՝ մենք ասում ենք, որ դա խոսքի ազատություն է։ Բայց մենք կարծում ենք, որ դա շատ անհարմար վիճակ է կառավարության համար»,- ասել է Լինդեն։ Նա ավելացրել է, որ օգոստոսի 26-ին տեղի ունեցած պատվիրակությունների նիստը պետք է կայանար Շվեդիայում, բայց տեղափոխվել է Ֆինլանդիա մի շարք նկատառումներով։
13:43 - 29 օգոստոսի, 2022
Շվեդիան և Ֆինլանդիան կամրապնդեն դաշինքի դիրքերը հեռավոր հյուսիսում․ Ստոլտենբերգ


 |factor.am|

Շվեդիան և Ֆինլանդիան կամրապնդեն դաշինքի դիրքերը հեռավոր հյուսիսում․ Ստոլտենբերգ |factor.am|

factor.am: Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կուժեղացնի դաշինքի դիրքերը հեռավոր հյուսիսում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կանադական The Globe and Mail թերթին տված մեկնաբանության մեջ։ Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինք մտնելու արդյունքում արկտիկական ութ երկրներից յոթը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ դաշինքը շահագրգռված է «Հեռավոր հյուսիսում անվտանգության, կայունության և համագործակցության պահպանմամբ»։ «Արկտիկան դարպաս է դեպի Հյուսիսային Ատլանտյան, որտեղով անցնում են առանցքային առևտրային և տրանսպորտային ուղիները՝ միացնելով Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան։ Ուստի չափազանց կարևոր է տարածաշրջանում նավարկության ազատության ապահովումը»,- ասել է Ստոլտենբերգը։ Ըստ պարբերականի՝ նրանց ռազմական ուժերը կբավականացնի Էստոնիային, Լատվիային և Լիտվային պաշտպանության համար։ Պարբերականը նշել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալով, Բալթիկ ծովը գործնականում կանցնի դաշինքի լիակատար վերահսկողության տակ։
16:43 - 25 օգոստոսի, 2022