Օնիկ Գասպարյան

ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետը։  

ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին: Պաշտոնից ազատվել է 2021 թվականի մարտի 18-ին։

Ծնվել է 1970 թ. հունվարի 6-ին, Իջեւան քաղաքում: ովորել է Իջեւանի N5 միջնակարգ դպրոցում: ովորել եւ ավարտել է ք.Երեւանի N147 միջնակարգ դպրոցը: ովորել եւ ավարտել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ: ովորել եւ «ոսկե» մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան: ովորել եւ գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։

1988 - 1990թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում որպես պարտադիր ժամկետային զինծառայող: 1990 - 1993թթ. մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը Իջեւանի «Սարոյի» ջոկատի կազմում: 1993 - 1998թթ. ծառայել է 51191 զորամասում զբաղեցնելով գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի օգնականի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնները: 1994թ. մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է:

բաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները:
բաղեցրել է 51191 զորամասի հրամանատարի պաշտոնը:
բաղեցրել է 68617 զորամասի հրամանատարի պաշտոնը:
բաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
բաղեցրել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ:
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-գնդապետ» զինվորական կոչում:
Օ․ Գասպարյանի հանդեպ քրգործ չի հարուցվել կեղծիքի համար․ հարց է առաջանում՝ ինչու է լռել Փաշինյանը․ Ն․ Զոհրաբյան |tert.am|

Օ․ Գասպարյանի հանդեպ քրգործ չի հարուցվել կեղծիքի համար․ հարց է առաջանում՝ ինչու է լռել Փաշինյանը․ Ն․ Զոհրաբյան |tert.am|

tert.am: Մենք վերջին շրջանում կառավարության բերած նախագծերի քննարկումներին չենք մասնակցում, մասնակցում ենք միայն այն նախագծերի քննարկումներին, որոնք նպատակահարմար ենք համարում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու՞ «Բարգավաճ Հայաստանը» ԱԺ նիստերին չի մասնակցում։ «Երկրում, օրինակ, հարկային օրենսգրքի կամ ջրային օրենսգրքի «բոլտին կամ շուռուփին» վերաբերող քննարկումները էական չեն, և շատ ավելի կարևոր օրակարգ կա, որ այս հարթակում պետք է քննարկվի, ինչը, ցավոք, չի քննարկվում։ Ինձ համար ոչ  միայն հասկանալի չէ, այլև մերժելի է այն ամենը, ինչ անում է այս քաղաքական թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,-ասաց նա՝ նշելով, թե երեկ Նիկոլ Փաշինյանը մեկնարկ տվեց նախընտրական քարոզարշավին և փորձեց ստերով, մանիպուլյացիաներով քողարկել այն բոլոր հարցերը, որոնք քարոզարշավի ժամանակ տալու են իրեն։ «Իրեն հարցնելու էին՝ եթե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրն ասել էր, որ մեր ռեսուրսները բավարար չեն, և մենք ունենալու ենք բանակցային շատ ավելի վատ իրավիճակ, և պատերազմը պետք է կանգնեցնել, ինչո՞ւ չեն կանգնեցրել։ Իրեն թվաց, թե կանխեց բոլոր այդ հարցերը, որ խնդրահարույց են լինելու քարոզարշավի ժամանակ։ Նա իր հայտարարություններով իրեն դրեց հերթական փակուղու մեջ»,-ասաց Զոհրաբյանը՝ նշելով նաև, թե դեռևս դեկտեմբերին տված հարցազրույցում Փաշինյանը չի հերքել, որ Գասպարյանը նման բան է ասել պատերազմի 4-րդ օրը, ավելին՝ հաստատել է։ Դիտարկմանը, թե Փաշինյանն ասել է՝ կարող է ԱԽ նիստից ձայնագրություն հրապարակել, պատգամավորն արձագանքեց, որ եթե այդ ձայնագրությունը հրապարակվի, լինելու է մոնտաժված։«Եթե Գասպարյանը 1,5 ամիս առաջ նման հայտարարություն է արել, և հենց այդ ժամանակ նրա հանդեպ քրեական գործ չի հարուցվել ապատեղեկատվություն տարածելու համար, տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու է լռել Փաշինյանը»,-ասաց նա՝ նշելով, թե այդպիսով իշխանությունն իրեն դնում է փակուղային վիճակում։ Անդրադառնալով ԱԺ-ում իմքայլականների ծափահարություններին և պարզաբանումներին, թե ՀՀ-ի ու Արցախի համար են ծափահարել, Զոհրաբյանն արձագանքեց, թե նրանք Արցախի ու Հայաստանի ապագայի համար պետք է մտածեին այն ժամանակ, երբ քանիցս եղել է հնարավորություն՝ տարածքային ու մարդկային ավելի նվազ կորուստներով կանգնեցնել պատերազմը, բայց չեն արել։
13:30 - 15 ապրիլի, 2021
Փաշինյանը հայտնեց, որ իր խորհրդականները պատերազմի ընթացքում խորհուրդ են տվել ԶՈւ-ում կտրուկ պաշտոնանկություններ անել

 |armenpress.am|

Փաշինյանը հայտնեց, որ իր խորհրդականները պատերազմի ընթացքում խորհուրդ են տվել ԶՈւ-ում կտրուկ պաշտոնանկություններ անել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Արցախի պատերազմի ընթացքում իր երկու խորհրդականները խորհուրդ են տվել կտրուկ պաշտոնանկություններ իրականացնել Զինված ուժերում: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանի հարցին: Գորգիսյանը հետաքրքրվեց, թե Փաշինյանն իր խորհրդականների հետ արդյոք քննարկել է ԳՇ պետի՝ նախորդ տարվա օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ներկայացրած զեկույցը, ի՞նչ խորհուրդ են տվել խորհրդականները։ «Այդ թեմայով մենք քննարկումներ ունեցել ենք ժամանակին,  և երեկ էլ Անվտանգության խորհրդի նիստում եղել է քննարկում, և այդ ժամանակ իմ գլխավոր խորհրդական և ներկայիս պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն արտահայտել է իր դիրքորոշումները: Դրանք գաղտնագրված տեղեկություններ են, մենք կքննարկենք նպատակահարմարությունը նաև այդ տեղեկատվությունը գաղտնազերծելու, եթե տեսնենք, որ դրանից Հայաստանի պետական շահերը չեն տուժում»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը գաղտնիք բացեց և ասաց, որ իր երկու խորհրդականներն էլ պատերազմի ընթացքում խորհուրդ են տվել իրականացնել շատ կտրուկ պաշտոնանկություններ: Փաշինյանը նշեց, որ չի կարող ասել, թե ափսոսում է, որ չի հետևել այդ խորհրդին, քանի որ չգիտի, թե պատերազմական այդ իրավիճակում կտրուկ պաշտոնանկություններ անելը կփոխեր իրավիճակը, թե ոչ: «Ես վստահ չեմ, որ նոր նշանակված պաշտոնյաներն այդ խելահեղ իրավիճակում կհասցնեին իրավիճակը առնել տիրապետության տակ: Իմ երկու խորհրդականներն էլ ինձ խորհուրդ են տվել ԶՈՒ-ում դեռևս պատերազմի ընթացքում իրականացնել կտրուկ պաշտոնանկություններ, բայց ես այդ իրավիճակում հնարավոր չեմ համարել դա»,-ասաց Փաշինյանը:  
18:27 - 14 ապրիլի, 2021
Կդիտարկենք ԱԽ նիստի ձայնագրության՝ Օնիկ Գասպարյանի հայտարարության հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու հարցը․ Նիկոլ Փաշինյան

Կդիտարկենք ԱԽ նիստի ձայնագրության՝ Օնիկ Գասպարյանի հայտարարության հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու հարցը․ Նիկոլ Փաշինյան

Օնիկ Գասպարյանը ինքն է ինձ տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցների մասին։ Ես բառացի գիտեմ, թե նա ինչ է խոսել, Սերժ Սարգսյանը ինչ է ասել։ Ես գիտեմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից։ Ես գիտեմ, որ Օնիկ Գասպարյանի՝ պետական հեղաշրաջման փորձի շրջանում Օնիկ Գասպարյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ Այդ հանդիպումը եղել է նախագահ Արմեն Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո, Օնիկ Գասպարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։ Այս մասին Ազգային ժողովում ի պատասխան «Լուսավոր Հայասատան» խմբակցության ղերկավար Էդմոն Մարուքյանի  հարցի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   Մարուքյանը հիշեցրեց, որ մարտի մեկի հանրահավաքի ժամանակ վարչապետը  ասել է, որ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով է հայտարարություն գրել և ստորագրել։ Մարուքյանը պահանջել է ապացույցներ ներկայացնել, քանի որ հայտարարությունը եղել է հրապարակային, ապա ապացույցներ նույնպես պետք է լինեն։  «Ապացույցներ չհրապարակվեցին, նշանակում է, որ մարդուն հանիրավի մեղադրանքներ ներկայացվեցին։ Այսօր Աժ ամբիոնից հղում կատարեցիք Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությանը և ասացիք, որ նման հայտարարություն չի արել, ընդհակառակը՝ հակառակ հայտարարութուն է արել, դրանից հետո Օնիկ Գասպարյանն էլ հայտնեց, որ իրականությանը չի համապատասխանում Ձեր ասածները և դուք կեղծում եք Անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունները։ Հիմա ինչպե՞ս հասկանանք, ով է ճիշտ և սխալ, և ինչքան է շարունակվելու առանց ապացույցների մարդկանց մեղադրելու գործընացը։ Կա ապացույց, ուրեմն հրապարակեք ԱԽ նիստի այդ հատվածի ձայնագրությունը։ Նոյեմբերի 17-ին Օնիկ Գասպարյանը հայտնել է, որ նման հայտարարություն է արել, 2021 թվականի ապրիլի 15-ին Դուք ասում եք չի արել,այսքան ամիսների ընթացքում ինչո՞ւ չէիք հերքում»։  Վարչապետը պատասխանեց, նշելով, որ Մարուքյանի առաջ քաշած տարբերակը լավ առաջարկ է և իրենք կդիտարկեն ԱԽ նիստի ձայնագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու և հրապարակելու հարցը։ «Այն ինչ ես մեջբերեցի կարող եք համարել գրեթե բառացի մեջբերում ՝ ԱԽ երկու նիստերում տեղի ունեցած Օնիկ Գասպարյանի ելույթներից։ Դրանք գաղտնի, փաստաթղթերով ավելի մանրամասն արձանագրված են և իմ այսօրվա ասվածները ապացուցելի են։ Ես կհանձնարարեմ, որ վաղը Ձեզ հրավիրեն կառավարություն, որպեսզի ծանոթանաք բոլոր փաստաթղթերի հետ»,- պատասխանեց վարչապետը։ Մարուքյանը հակադարձեց, թե իր տեղեկություններով Նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանն է հանձնարարել Օնիկ Գասպարյանին՝ հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր գալիս են դեպի կառավարության, ԱԺ շենքերի վրա, նաև քաղաքական ուժերի հետ։ Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը հանդիպել էր նաև Մարուքյանի հետ։   «Ես գիտեմ, թե ում հետ հանդիպելու թույլտվություն է ստացել Օնիկ Գասպարյանը, ում դեպքում չի ստացել։ Բոլոր բարձրաստիճան զինվորական իրավունք ունեն քաղաքական շփումներ ունենալ միայն իմ թույլտվության պարագայում։ Ես այդ ամենը տարբերում եմ», -եզրափակեց վարչապետը։  
17:46 - 14 ապրիլի, 2021
ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը․ Օնիկ Գասպարյանը հաստատում է իր հայտարարությունը |armlur.am|

ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը․ Օնիկ Գասպարյանը հաստատում է իր հայտարարությունը |armlur.am|

armlur.am: Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի` նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ Այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ասաց. «Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը եւ ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը, եւ օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել եւ ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի եւ իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»։ Ավելի վաղ Օնիկ Գասպարյանի զեկույցի այս կետը հերքել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։  
13:17 - 14 ապրիլի, 2021
Օնիկ Գասպարյանը ասել է՝ ԶՈՒ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմը դադարեցնելու մասին

Օնիկ Գասպարյանը ասել է՝ ԶՈՒ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի․ Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմը դադարեցնելու մասին

Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 19-ի հայտարարության այդ կետը` 4-րդ օրը պատերազմը դադարեցնելու մասին, իրականության հետ որևէ աղերս չունի։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020թ․ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ։ Ընդհակառակը՝ ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, Զինված ուժերը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի։ ԳՇ պետը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել, որովհետև 2020թ․ օգոստոսի 21-ին ԱԽ նիստում ունեցած ելույթում, զեկույցում հավաստիացրել է․ «Արցախյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ-ն կարող է առկա ուժերով ու միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները»»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ սա ՀՀ ԳՇ պետի գնահատականն է եղել 2020թ․օգոստոսի 21-ին և 2020թ․ սեպտեմբերի 30-ին։ Նրա խոսքով՝ այս ամենը չի նշանակում, թե ՀՀ քաղաքական ղեկավարությունը միջոցներ չի ձեռնարկել րոպե առաջ հրադադար հաստատելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց հրադադարի վերաբերյալ երեք պաշտոնական հայտարարությունների և պայմանավորվածությունների մասին։ Նա, մանրամասն ընթերցելով նշված պայմանավորվածությունների բովանդակությունները, նշեց, որ հրադադարը երեք անգամ էլ չի կայացել, քանի որ Ադրբեջանը չի կատարել դրանք։ Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 17-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։ Ավելի վաղ զեկույցի այս կետը հերքել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
10:34 - 14 ապրիլի, 2021
Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը դատարանը մերժել է |tert.am|

Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը դատարանը մերժել է |tert.am|

tert.am: ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։ Այս մասին  տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Դատարանը գտել է, որ պատասխանող Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի փաստարկները՝ հայցի ապահովումը վերացնելու վերաբերյալ, չեն կարող հիմք հանդիսանալ հայցի ապահովման միջոցը վերացնելու համար: Դատարանը մերժել է նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Փաշինյանի՝ հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին ներկայացված միջնորդությունը` հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ:
14:03 - 05 ապրիլի, 2021
ԳՇ պետը չէր կարող ներկայացնել որևէ զեկույց՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու. Դավիթ Տոնոյան |tert.am|

ԳՇ պետը չէր կարող ներկայացնել որևէ զեկույց՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու. Դավիթ Տոնոյան |tert.am|

tert.am: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը այսօր մասնակցում էր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հոգեհանգստի արարողությանը։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, որ պատերազմի 4-րդ օրն ինքը ԱԽ նիստում զեկուցել է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին։ «Գլխավոր շտաբի պետը չէր կարող ներկայացնել որևիցե մի զեկույց առանց ինձ հետ համաձայնեցնելու և այսքանով ես ավարտում եմ իմ խոսքը:Ազգային անվտանգության խորհրդի նիստերը պետական գաղտնիք են պարունակում և ես չեմ պատրաստվում պետական գաղտնիք բացահայտել, «Իսկանդեր» կիրառվել է, թե ոչ, դա նույնպես պետական գաղտնիք է»,- նշեց նա: Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 17-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։ Այս հայտարարությունը հերքել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Առավել մանրամասն՝ tert.am-ում։
21:00 - 02 ապրիլի, 2021
Դատախազությունը Օնիկ Գասպարյանի դիմումը ուղարկել է ՀՔԾ |armenpress.am|

Դատախազությունը Օնիկ Գասպարյանի դիմումը ուղարկել է ՀՔԾ |armenpress.am|

armenpress.am: Դատախազությունը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Փետրվարի 25-ին ԶՈՒ ԳՇ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ բարձրաստիճան սպայակազմը պահանջեց վարչապետի եւ կառավարության հրաժարականը։ Վարչապետը դա որակեց ռազմական հեղաշրջման փորձ։ Նա նույն օրը միջնորդեց ՀՀ նախագահին` Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ դիմեց Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից: Նույն օրը Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին ներկայացրեց առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ։ Նախագահը չստորագրեց Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու վարչապետի կողմից ներկայացված նախագիծը եւ չդիմեց Սահմանադրական դատարան։ Նախագահը մարտի 11-ին առարկություններ ներկայացրեց նշանակման նախագծի վերաբերյալ, սակայն այդ առարկությունները վարչապետի կողմից չընդունվեցին, եւ հիմնավորումներով հետ ուղարկվեցին նախագահին. Արտակ Դավթյանը մի քանի օր անց իրավունքի ուժով ստանձնեց ԳՇ պետի պաշտոնը։ Օնիկ Գասպարյանը դիմեց ՀՀ վարչական դատարան, որը մարտի 17-ին բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Սակայն, վարչապետի աշխատակազմը պարզաբանում տարածեց, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։ Ինչից հետո Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը մարտի 22-ին հայտարարեց Դատախազություն հաղորդում ներկայացնելու մասին:
14:45 - 26 մարտի, 2021
Օնիկ Գասպարյանի դիմումը քննող դատավորը դիմել է ԲԴԽ |azatutyun.am|

Օնիկ Գասպարյանի դիմումը քննող դատավորը դիմել է ԲԴԽ |azatutyun.am|

azatutyun.am: Իրավունքի ուժով ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանի դիմումը քննող դատավոր Մհեր Պետրոսյանը երեկ երեկոյան դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), այս մասին ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Իր անհանգստությունը ԲԴԽ-ին ներկայացրած դատավորն անցած շաբաթ քննելով Օնիկ Գասպարյանի դիմումը ընդդեմ հանրապետության նախագահի և վարչապետի միջանկյալ որոշում էր կայացրել, որից բխում է, որ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը դեռ Գասպարյանն է: Վարդազարյանն ասաց, որ իրենք անհանգստանալու հիմք և ռեալ սպառնալիքներ չեն տեսել։ «Ազատության» հարցին, թե ի՞նչ ազդակներ են եղել անհանգստանալու համար, Վարդազարյանը չմեկնաբանեց։ Վերջերս էլ մամուլը գրել էր, որ ԱԱԾ-ն այցելել է դատավորին, փորձել մուտք գործել նրա աշխատասենյակ, բայց, ինչպես դատավորն էր փոխանցել, ԲԴԽ դիմելուց հետո այցը ընդհատվել էր։ Նշենք՝ Գասպարյանը դատարանում վիճարկում էր իր պաշտոնանկությունը։ Օրերս հայտնի դարձավ, որ Օնիկ Գասպարյանի դիմումը քննելով՝ վարչական դատարանը որոշել է բավարարել նրա միջնորդությունը, որով Գասպարյանն ու փաստաբանը դատարանին խնդրել են մինչև այս գործը ըստ էության քննելը Գասպարյանին համարել ԶՈւ գլխավոր շտաբի պետ։ Ի պատասխան՝ կառավարությունը պարզաբանեց՝ «Օնիկ Գասպարյանն ազատված է ԳՇ պետի պաշտոնից, ԳՇ նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է»։ Արտակ Դավթյանը մարտի 22-ին իրավունքի ուժով դարձավ Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ։
13:29 - 26 մարտի, 2021
Ինչ ես ասել եմ, արձանագրված է և փաստացի կա. ԱԽ քարտուղարն անդրադարձավ ԳՇ պետի մասին իր հայտարարությանը |1lurer.am|

Ինչ ես ասել եմ, արձանագրված է և փաստացի կա. ԱԽ քարտուղարն անդրադարձավ ԳՇ պետի մասին իր հայտարարությանը |1lurer.am|

1lurer.am: «Իմ հայտարարությունը հիմնված է փաստաթղթերի և արձանագրությունների վրա: Անվտանգության խորհրդի այդ նիստն ամբողջությամբ արձանագրված է, և այն, ինչ ես ասել եմ, արձանագրված է և փաստացի կա: Պատմության տեսանկյունից, կարծում եմ, որ եթե հնարավորություն լինի դա հրապարակելու, ապա միանշանակ հաստատվելու են բոլոր թեզերը, որոնք ես ասել եմ»,- հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իր հարցազրույցներից մեկում հնչեցրած պնդմանը, թե գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ԱԽ նիստում պատերազմը դադարեցնելու մասին ռազմական գործողությունների չորրորդ օրը չի ասել, այլ ավելի շուտ: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ պատերազմը դադարեցնելու քննարկում առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստում: «Այդ նիստում է հնչել միտքը, թե մեր կարողությունները 2-3 օրվա մեջ չեն ձգելու: Ի դեպ, այդ նիստին մասնակցել են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները»,- նշեց Գրիգորյանը: ԱԽ քարտուղարի խոսքով՝ սլաքները դեպի զինված ուժեր ուղղելու որևէ նպատակ չկա, զինված ուժերը նույնիսկ պետք է պատերազմի մասին զեկույց պատրաստեր՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: «Եթե մենք ուզում էինք սլաքներն ուղղել դեպի զինված ուժեր, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք և սլաքները կուղղեինք դեպի զինված ուժեր: Որևիցե նման նպատակ չունենք, չենք ունեցել և չենք ունենա: Մեղավորներ եկեք չփնտրենք: Անհրաժեշտ է, որ զինված ուժերը պատրաստեն համապարփակ զեկույց պատերազմի մասին, և մենք հանգամանալից հանրության հետ կխոսենք»,- նշեց Գրիգորյանը: Իսկ թե ինչու իշխանություններն ուշ արձագանքեցին գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին և ուշ հերքեցին նրա խոսքերը, թե իբր ռազմական գործողությունների չորրորդ օրն է առաջարկել դադարեցնել պատերազմը, Գրիգորյանը մեկնաբանեց. «Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը, ընդհանուր անվտանգային միջավայրը, մենք գտել ենք, որ ավելի լավ է կենտրոնանալ բանակի բարեփոխումների վրա, քան այդ հարցերի: Քանի որ այս պահին այդ հայտարարությունը որևէ ձևով բանակի բարեփոխումների վրա չի ազդելու, և մենք անվտանգային մեր աշխատանքը կատարելու ենք, նոր փորձել ենք պարզաբանումներ մտցնել: Սա, ի դեպ, հանրային մակարդակում ամենաշահարկված թեման է. չկա մեկ քաղաքական գործիչ, որ այդ մասին խոսած չլինի, ինչ-որ ձևով շահարկած չլինի, դրա համար անհրաժեշտություն կար պարզաբանում մտցնելու»:
12:48 - 25 մարտի, 2021
Արտակ Դավթյանին ԳՇ պետ համարելու՝ Կառավարության հայտարարության վերաբերյալ քրեական հոդվածներով հաղորդումներ կներկայացվեն դատարան. Օնիկ Գասպարյանի փաստաբան |tert.am|

Արտակ Դավթյանին ԳՇ պետ համարելու՝ Կառավարության հայտարարության վերաբերյալ քրեական հոդվածներով հաղորդումներ կներկայացվեն դատարան. Օնիկ Գասպարյանի փաստաբան |tert.am|

tert.am: ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել Արտակ Դավթյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված համարելու մասին։ Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը, մեկնաբանելով Կառավարության հայտարարությունը, ասաց՝ գործադիրը արհամարհում է դատական ակտը, ինչի կապակցությամբ քրեական հոդվածներով համապատասխան հաղորդումներ կներկայացվեն իրավասու մարմիններին: «Օնիկ Գասպարյանը դատական ակտի ուժով ԳՇ պետ է, մինչդեռ Պաշտպանության նախարարը և վարչապետը իրենց գործողություններով և անգործությամբ խոչընդոտում են, որ Գասպարյանը անցնի իր լիազորություններին: Մենք վարչական դատարանում այսօրվա հայտարարության վերաբերյալ հայցի հիմքի առարկայի լրացում կանենք, հուսով եմ՝ շուտով կունենանք ևս մեկ փաստաթուղթ, որով կճանաչվի Արտակ Դավթյանի կողմից Գլխավոր շտաբի պետ լինելու իրավահարաբերության բացակայությունը: Եթե դատարանը բավարարի մեր առաջիկա միջնորդությունը, ապա կունենանք մի թուղթ, որով պետք է հաստատվի, որ Արտակ Դավթյանը ԳՇ պետ չէ»,- նշեց նա:
12:18 - 22 մարտի, 2021
Իրավական որևէ կազուս չկա. Բադասյանը՝ Օնիկ Գասպարյանի ազատման և Արտակ Դավթյանի նշանակման մասին |1lurer.am|

Իրավական որևէ կազուս չկա. Բադասյանը՝ Օնիկ Գասպարյանի ազատման և Արտակ Դավթյանի նշանակման մասին |1lurer.am|

1lurer.am: Որևէ իրավական կազուս չկա՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանի ազատմանը: «Օնիկ Գասպարյանն ազատված է զբաղեցրած պաշտոնից, և Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնում: Ես խորհուրդ կտամ ուղղակի սահմանադրական անվտանգության շրջանակում վերլուծել՝ ինչ է նշանակում իրավունքի ուժով ուժի մեջ մտած որոշում կամ իրավունքի ուժով հետևող որևէ իրադարձություն, այդտեղ մեկնաբանություն, որ հայցի ապահովման միջոցով հնարավոր է կասեցնել որևէ գործընթաց կամ արդեն ավարտված գործընթացը վերանայել, կարծում եմ, որ տեղին չէ, և դրանք շահարկումների դաշտում են»,- նշեց Բադասյանը: Վարչական դատարանի կողմից ընդունված միջանկյալ որոշման մասով էլ Բադասյանը նշեց, որ դրանից ամենևին էլ չի բխում որևէ սահմանադրական պրոցես, Գասպարյանը պաշտոնում վերականգվել չի կարողանա: Անդրադառնալով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարածած հայտարարությանը՝ Արտակ Դավթյանի՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելու մասին, Բադասյանը նշեց. «Վարչապետի հայտարարությունն ընդամենը արձանագրում է: Սահմանադրությունը նշում է, որ եթե համապատասխան առաջարկ է ներկայացվում, այնուհետև այդ առաջարկը առարկություններով նախագահի կողմից վերադարձվում է, վարչապետի կողմից այն չի ընդունվում, և եթե նախագահը չի դիմում ՍԴ և չի ստորագրում, ապա իրավունքի ուժով համապատասխան հրամանագիրը մտնում է ուժի մեջ: Այսինքն՝ այսօր սահմանադրական դրույթն ուժի մեջ է մտել»:
11:27 - 22 մարտի, 2021
Օնիկ Գասպարյանի ներկայացրած հայցադիմումներից մեկը մակագրվել է դատավոր Լիանա Հակոբյանին |news.am|

Օնիկ Գասպարյանի ներկայացրած հայցադիմումներից մեկը մակագրվել է դատավոր Լիանա Հակոբյանին |news.am|

news.am: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացված երեք հայցադիմումներից մեկը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։ Նշենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Առաջին հայցով արձանագրել են, որ եթե Սահմանադրությունը թույլ է տալիս ազատել ԳՇ պետին, ուրեմն ազատումը եղել է անօրինական, որովհետեւ կամայականության արդյունք է եղել, պատճառաբանված վարչական ակտ չի կայացվել։ Երկրորդ հայցը վերաբերում է ակտն առոչինչ ճանաչելուն՝ հաշվի առնելով, որ Սահմանադրությունը լիազորություն չի տալիս նախագահին՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու եւ նա պետք է պաշտոնավարի օրենքով սահմանված ժամկետում, հետեւաբար՝ այն ընդունված է համարվելու ոչ իրավաչափ մարմնի կողմից, չունի օրինական ուժ եւ ենթակա չէ կատարման։ Երրորրդ հայցը վերաբերում է իրավահարաբերություններին, մասնավորապես, հայցվորը խնդրել է դատարանին՝ ճանաչման հայցի շրջանակներում ճանաչել Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայությունը։    
19:56 - 19 մարտի, 2021