Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման ոլորտներում անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովումն է:

Տեսչական մարմնի ղեկավարն է Գեղամ Շախբազյանը։ Տեղակալներն են Արտյուշ Գրիգորյանը և Աշոտ Շահբազյանը։

ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Մալաթիա-Սեբաստիայում գործող հանրային տրանսպորտը. կազմվել է 4 վարչական արձանագրություն

ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Մալաթիա-Սեբաստիայում գործող հանրային տրանսպորտը. կազմվել է 4 վարչական արձանագրություն

Սեպտեմբերի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ, երկրորդ օրն անընդմեջ մշտադիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի  հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները դիտարկել են Covid-19-ի պայմաններում ավտոբուսային, միկրոավտոբուսային ինչպես նաև տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների գործունության ընթացքում հակահամաճարակային կանոնների պահպանումը (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, մանրադրամի համար նախատեսված արկղ, տրանսպորտային միջոցների ախտահանում)։ 35 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում կազմվել է 4 վարչական արձանագրություն։ Առաջիկա օրերին Տեսչական մարմինների ու պարեկային ոստիկանների կողմից մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կկրի շարունակական բնույթ:
17:59 - 07 սեպտեմբերի, 2021
ՔՏՀԱ տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հակահամաճարակային կանոնների 8 խախտում է հայտնաբերել

ՔՏՀԱ տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հակահամաճարակային կանոնների 8 խախտում է հայտնաբերել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ սեպտեմբերի 6-ին դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՔՏՀԱՏՄ տրանսպոտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են վարչական շրջանում ավտոբուսային, միկրոավտոբուսային և տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող 60 տրանսպորտային միջոց։Հայտնաբերվել է 8 խախտում, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ։ Համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով վերահսկողական աշխատանքները կշարունակվեն։
17:43 - 06 սեպտեմբերի, 2021
Հակահամաճարակային կանոնները չպահպանելու 4 դեպք է հայտնաբերվել Աջափնյակ վարչական շրջանում

Հակահամաճարակային կանոնները չպահպանելու 4 դեպք է հայտնաբերվել Աջափնյակ վարչական շրջանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխգործակցությամբ սեպտեմբերի 3-ին մշտադիտարկել են Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը։ «35 տրանսպորտային միջոցների դիտարկման արդյունքում հայտնաբերվել  է վարորդների կողմից դիմակ չկրելու 4 դեպք։ Դրանց վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։ Խախտումների դեպքում տուգանվում են ուղևորափոխադրող կազմակերպությունների տնօրենները»,- տեղեկացնում են ՔՏՀԱ տեսչական մարմնից: Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը նպատակաուղղված տեսչական վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ կիրականացվի նաև առաջիկա հանգստյան օրերին։
16:39 - 03 սեպտեմբերի, 2021
ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթում հանրային տրանսպորտի 7 տասնյակ մշտադիտարկում է արել, կազմել է 8 վարչական արձանագրություն

ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթում հանրային տրանսպորտի 7 տասնյակ մշտադիտարկում է արել, կազմել է 8 վարչական արձանագրություն

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ուղևորահոսքի թվի աճով պայմանավորված՝ սեպտեմբերի 1-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ ուժեղացված հսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: Տեսչական մարմինների դիտակետում է եղել Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Ըստ այդմ՝ ուսումնասիրվել է կանոնավոր ավտոմոբիլային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 70 տրանսպորտային միջոց, կազմվել 8 վարչական արձանագրություն։ Վերահսկողական աշխատանքից զատ՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուղևորներին ու վարորդներին հատկապես ուղևորահոսքի աճի պայմաններում հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու պարտադիր կատարման ցուցումներ են տվել։ Covid-19-ի տարածումը կանխարգելուն միտված հանրային տրանսպորտի վերահսկողությունը կլինի շարունակական։
16:32 - 01 սեպտեմբերի, 2021
Տեսչական մարմինները հանգստյան օրերին շարունակել են Երևանի հանրային տրանսպորտի մշտադիտարկումը

Տեսչական մարմինները հանգստյան օրերին շարունակել են Երևանի հանրային տրանսպորտի մշտադիտարկումը

Հանգստյան օրերին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակում մշտադիտարկել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի հասարակական տրանսպորտը: Տեսչական մարմինները կանգառներում ու շրջիկ կարգախմբերով ուսումնասիրել են ուղևորափոխադրում կատարող 125 տրանսպորտային միջոց: Դրա արդյունքում հայտնաբերված իրավախախումների համար կազմվել է 8 վարչական արձանագրություն: Իրավախախտումները վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն և ախտահանիչ հեղուկների բացակայությանը: Դիտարկմանը զուգահեռ՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները իրազեկման աշխատանք են տարել վարորդների և ուղևորների շրջանում: Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ ուժեղացված հսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի:
16:57 - 28 օգոստոսի, 2021
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Սիսիան համայնքում հայտնաբերված 19 առանձին խախտումների հիմքով դիմել է Գլխավոր դատախազություն

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Սիսիան համայնքում հայտնաբերված 19 առանձին խախտումների հիմքով դիմել է Գլխավոր դատախազություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 08.07.2021թ.-ի հրամանով՝ գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ հուլիսին ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ:Մասնավորապես․«Չոր Ձոր» ՍՊԸ-ն՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից՝ 12.08.2013թ.-ին մինչև  12.08.2063թ․-ը գործողության ժամկետով, «ԺԱՅՌԱԿՈՓ» ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 22.04.2013թ.-ին մինչև  22.04.2063թ.-ը գործողության ժամկետով, և «ՍԱԼԲԵԿԱ» ՍՊԸ-ն  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 20.10.2012թ.-ին մինչև 19.10.2035թ․-ը գործողության ժամկետով՝ լեռնահատկացման ակտերով և ընդերքարդյունահանման թույլտվությամբ ստացել են ընդերքի շահագործման իրավունք։Սակայն մինչ ստուգման պահը վերը նշված երեք ՍՊ ընկերություններն էլ՝ առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու և համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվել են ընդերքարդյունահանմամբ։ Արդյունքում՝ նշված երեք ՍՊ ընկերություններն էլ կնքել են գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի վարձակալության պայմանագրեր և, տարեկան վճարելով չնչին վարձավճար, էական վնաս են պատճառել համայնքին։Մեկ այլ դեպքում՝ Սիսիան համայնքին սեփականության իրավունքով պատկանող  գյուղատնտեսական նշանակության հողամասերում՝ քաղաքացի Ե․ Հ․-ին սեփականության իրավունքով պատկանող  գյուղատնտեսական նշանակության հողամասում, «Գենիկ Գրիգորյան» ԱՁ հավատարմագրային կառավարման իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասում կառուցվել և մինչ օրս գործում են հասարակական նշանակության շինություններ (հյուրանոց, գիշերային ակումբ, հացատուն և լցակայան), որոնց զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված հողամասերի նպատակային նշանակությունները համայնքի ղեկավարի կողմից փոխելուն ուղղված միջոցներ չձեռնարկելու հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքին։Հաջորդ դեպքում՝ Սիսիան համայնքի Հացավան գյուղում գտնվող «MJA Resort» հանգստի գոտու մի հատվածն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության համայնքային սեփականության և գյուղատնտեսական նպատակային նշանակության քաղաքացու սեփականության հողամասեր են, որոնց նպատակային նշանակությունները համայնքի ղեկավարի կողմից փոխելուն ուղղված միջոցներ չձեռնարկելու հետևանքով կրկին էական վնաս է պատճառվել համայնքին։2019․թ-ի մայիսի 30-ի՝ համայնքի ղեկավարի որոշմամբ Վ․ Բ․-ին ուղղակի վաճառքի կարգով օտարվել է 0.1հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս՝ կառուցապատված ինքնակամ շինությամբ:2019 թ․ նոյեմբերի 7-ին համայնքի ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ աճուրդում հաղթող ճանաչված Վ․ Բ․-ին օտարվել է 0.25հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հարևան հողամասը։ Սակայն վերոնշյալ հողամասերը ըստ ՀՀ կառավարության 09.08.2007թ. «ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքային համայնքի (բնակավայրերի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N980-Ն որոշման՝ իրենցից ներկայացնում են հասարակական կանաչապատ տարածք, հետևաբար՝ գործել է օտարման արգելք։Բռնակոթ համայնքի ղեկավար Ատոմ Առաքելյանը 02.11.2017թ. անհայտ հիմքով կնքել է առուվաճառքի պայմանագիր, որով  1.914հա մակերեսով գյուղատնտեսական հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել է իր որդուն՝ Հ․ Առաքելյանին, հաշվի չառնվելով, որ նշված հողամասի նկատմամբ գոյություն ունի 22.10.2008թ. Բռնակոթ համայնքի և «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲ ընկերության միջև վարձակալության պայմանագիր, և խնդիրը լուծել են միայն պայմանագրում փոփոխություն կատարելով։ Արդյունքում՝ փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որն էլ նշված հողամասից 0.0063հա մակերեսով հատվածը վարձակալության իրավունքով տրամադրել է «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ» ՍՊ ընկերությանը։Հաջորդ  երկու դեպքերով՝ համայնքային սեփականություն հանդիսացող և «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊ ընկերությանը վարձակալության իրավունքով պատկանող  գյուղատնտեսական նշանակության հողամասում կառուցվել և մինչ օրս գործում են հասարակական նշանակության «Խնձորի այգի» ռեստորան և հանգստի գոտի, քաղաքացի Ս․ Խ․-ին վարձակալության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասում կառուցվել է «ԱԿՎԱ Ռեզորթ» հանգստի գոտի, որոնց զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն և սեփականության իրավունքի գրանցմանն ուղղված համայնքի ղեկավարի կողմից միջոցներ չձեռնարկելու հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքին։04․11․2019թ․-ին Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվել է Սիսիան համայնքի Չարենցի փողոց 10/1-2 հասցեում գտնվող հողամասի աճուրդ, 2 մասնակիցների պարագայում ընդամենը 2-րդ քայլով հաղթող է ճանաչվել Վ․ Բ․-ն։ Հողամասի աճուրդով վաճառքին մասնակցած  չհաղթող  Գ․ Ե․-ի հայտում առկա ստորագրությունը և անձնագրում առկա ստորագրությունն առերևույթ տարբեր են։ Աճուրդով վաճառքի արդյունքների մասին թիվ 8 արձանագրության ուսումնասիրությունից պարզվում է, որ «աճուրդի կազմակերպիչ» գրառմամբ ռեկվիզիտում առկա ստորագրությունը չի համընկնում համայնքի ղեկավարի ստորագրության հետ, ուստի՝ վարկած է առաջանում, որ աճուրդը չի կազմակերպվել այն կազմակերպելու պարտավորություն ունեցող պաշտոնատար անձի՝ Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի կողմից։20․09․2017թ․ Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվել է Սիսիան համայնքի Ֆիզկուլտուրնիկների 5/3-2 հասցեում գտնվող հողամասի աճուրդ։ 2 մասնակիցների պարագայում ընդամենը 2-րդ քայլով հաղթող է ճանաչվել «Յուքոմ» ՍՊԸ-ն։ Այս դեպքում չհաղթող մասնակից եղել է ֆիզիկական անձ, որի պարագայում արժանահավատ չի դառնում այն հանգամանքը, որ ֆիզիկական անձը նպատակ է ունեցել Սիսիան համայնքի տվյալ հասցեի հողամասի գնորդը դառնալով՝ կառուցել կապի աշտարակ, ուստի՝ վարկած է առաջանում, որ կազմակերպվել է ձևական աճուրդ։Սիսիան համայնքի Չարենցի փողոցի 9/1 հասցեում գտնվող հողամասն աճուրդով վաճառքի արդյունքների մասին թիվ 4 արձանագրության հիմքով օտարվել է Ա․ Յ․-ին։ Աճուրդի մասնակիցների կողմից ներկայացված և գրանցված հայտերը ստորագրված չեն եղել, որի հիմքով վարկած է առաջանում, որ հայտերը չեն լրացվել մասնակիցների կողմից, և կազմակերպվել է ձևական աճուրդ։12․05․2017թ․ Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվել է Սիսիան համայնքի Պ․ Սևակի 23/23 հասցեում և Իսրայելյան 1/1-3 հասցեում գտնվող հողամասերի աճուրդ։ Առաջին դեպքում 3 մասնակիցների պարագայում ընդամենը 1 քայլով հաղթող է ճանաչվել Բ․ Գ-ն։ Մասնակիցներից՝ Ա․ Մ․-ի՝ աճուրդով վաճառքին մասնակցելու մասին հայտում առկա ստորագրությունն առերևույթ տարբեր է եղել անձնագրում առկա ստորագրությունից։ Երկրորդ հասցեի աճուրդի պարագայում 2 մասնակիցներից ընդամենը 1 քայլով հաղթող է ճանաչվել Արդեն Ղազարյանը։ Չհաղթող մասնակցի՝ Ա․ Ղ․-ի՝ աճուրդով վաճառքին մասնակցելու մասին հայտում առկա ստորագրությունն առերևույթ տարբեր է անձնագրում առկա ստորագրությունից։ Վերոգրյալով պայմանավորված՝ վարկած է առաջանում, որ երկու աճուրդներն էլ կազմակերպվել են ձևականորեն։17․12․2018թ․ Սիսիանի համայնքապետարանում կազմակերպվել է Սիսիան համայնքի Խանջյան փողոց 111 հասցեում գտնվող հողամասի և  04․06․2014թ․ Գայի 1-1/3 հասցեում գտնվող հողամասի աճուրդներ։  Առաջին դեպքում 2 մասնակիցների պարագայում ընդամենը 2-րդ քայլով հաղթող է ճանաչվել Վ․ Հ․-ն, իսկ երկրորդ դեպքում՝  2 մասնակիցների պարագայում ընդամենը 2-րդ քայլով հաղթող է ճանաչվել Գ․ Մ․-ն։ Վերոգրյալ հանգամանքներից ելնելով՝ վարկած է առաջանում, որ կազմակերպվել են ձևական աճուրդներ։Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բացահայտված  խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։
17:40 - 16 օգոստոսի, 2021
ՔՏՀԱ տեսչական մարմինը հրդեհային անվտանգության վերաբերյալ հերթական միջոցառումն է անցկացրել Լոռու մարզում

ՔՏՀԱ տեսչական մարմինը հրդեհային անվտանգության վերաբերյալ հերթական միջոցառումն է անցկացրել Լոռու մարզում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի և Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հրդեհների կանխարգելման և հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ համատեղ իրազեկող, քարոզչական բնույթի հանդիպում իրականացրին Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում:   Հանդիպմանը մասնակցեց ճամբարական 180 երեխա։   ՔՏՀՏՄ Լոռու տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետ Գևորգ Փիրոյանը ճամբարականներին իրազեկեց, թե հրդեհի բռնկման ականատես լինելու կամ կոնկրետ հրդեհային վիճակում հայտնվելու դեպքում ի՞նչ քայլեր պետք է կատարել հրդեհի տարածման վտանգից խուսափելու, արագ հրդեհաշիջմանը նպաստելու համար, ինչպե՞ս պետք է տարհանվել հրդեհի օջախից։   Տեսչական մարմնի ներկայացուցիչները ճամբարականներին ներկայացրին հրդեհների առաջացման պատճառները, հրդեհային անվտանգության կանոնները, առարկայական և գործնական ցուցադրվեցին կրակմարիչի կիրառումն ու դրա տեսակները։ Ճամբարականները ՔՏՀԱ տեսչական մարմնի ներկայացուցիչներից ստացան թեմայի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։   Նշենք, որ տեղեկատվական-քարոզչական այս հանդիպումը երրորդն էր։ Մինչ այս նմանատիպ հանդիպումներ են անցկացվել Կոտայքի մարզի ճամբարներում։աղա
17:11 - 12 օգոստոսի, 2021
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել հանրային տրանսպորտի հավաքակայաններում

ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել հանրային տրանսպորտի հավաքակայաններում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Երևանի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության մասնագետները հուլիսի 28-29-ը դիտարկումներ են իրականացրել «Երևանի ավտոբուս», «Դավիթ Հոլդինգ» ՓԲԸ-ներին պատկանող տրանսպորտային միջոցների  հավաքակայաններում։ Արդյունքում դիտարկվել են ավելի քան ութ տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից: Վերջին օրերին հանրային տրանսպորտի ներքին կահավորանքի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում եղած հրապարակումներին արձագանքելով Տեսչական մարմինը դիտարկումներ է իրականացրել տրանսպորտային միջոցների ներքին կահավորմանը ներկայացվող պահանջների ապահովման նկատմամբ։ Ըստ այդմ՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող հավաքակայանում ՏՄ ներկայացուցիչները տրանսպորտային միջոցների ուղեսրահներում որոշ թերություններ են արձանագրել և դրանք վերացնելու պարտադիր կատարման ցուցումներ են տվել։Զուգահեռ կատարված զննության արդյունքում ՏՄ մասնագետները տրանսպորտային միջոցների արտաքին կահավորմանը ներկայացվող պահանջների կատարման խախտումներ են բացահայտել, և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հիման վրա կազմվել են համապատասխան արձանագրություններ։ «Դավիթ Հոլդինգ» ՓԲԸ-ին պատկանող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված դիտարկման արդյունքում որոշ դեպքերում կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ՝ տրանպորտային միջոցի արտաքին կահավորմանը ներկայացվող պահանջների խախտումների վերաբերյալ։ Որոշ դեպքերում էլ, հաշվի առնելով իրավախախտման բնույթը, տրվել են պարտադիր կատարման ցուցումներ։Ներքին կահավորմանը առումով դիտարկման պահին տրանպորտային միջոցների պատշաճ տեսքն ապահովված է եղել։ Երևանի քաղաքապետարանը հուլիսի 25-ին նախազգուշացնող հրապարակում էր տարածել, ըստ որի հանրային տրանսպորտի ուղեսրահները և վարորդի խցիկները բացի՝ պրակտիկ, տեղեկատվական բնույթ կրող գրություններից, այլ առարկաներով չպետք է կահավորված լինեն, հակառակ դեպքում կարգազանց վարորդները կենթարկվեն պատասխանատվության։ Տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտում համապատասխան իրավական ակտերի պահանջների նկատմամբ վերահսկողությունը կրում է պարբերական բնույթ։
16:33 - 30 հուլիսի, 2021
Իրազեկման միջոցառումներ՝ Կոտայքի մարզի ճամբարներում. ՔՏՀԱ տեսչական մարմին

Իրազեկման միջոցառումներ՝ Կոտայքի մարզի ճամբարներում. ՔՏՀԱ տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, հրդեհատեխնիկական հետազոտություններին զուգահեռ, իրազեկման ու խորհրդատվության իր գործառույթի շրջանակներում այսօր՝ հուլիսի 23-ին, անցկացրել է երկրորդ՝ իրազեկող-խորհրդատվական միջոցառումը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի հրդեհային անվտանգության մասնագետները գործնական առաջադրանքների ու հանձնարարությունների միջոցով Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի  «Արագած», Աղավնաձոր համայնքի «Հեքիաթների կիրճ», Ծաղկաձորի «ԼԱՎԱ աղբյուր» ճամբարների հյուրերին՝ երեխաներ, ջոկատավարներ, ինչպես նաև նրանց սպասարկող անձնակազմին ներկայացրել են հրդեհային անվտանգության վերաբերյալ իրազեկող ու կիրառական տեղեկատվություն։ Որո՞նք են անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման պատճառները, ի՞նչ է պետք անել դրանցից խուսափելու համար, ի՞նչ են իրենցից ներկայացնում հրդեհային անվտանգության կանոններն ու տարհանման սխեմաները, ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկել հրդեհի ժամանակ, հրդեհաշիջման ի՞նչ ձևեր և միջոցներ կան։ Այս և հարակից մի շարք այլ հարցերի շուրջ անմիջական, ակտիվ ու գործնական երկխոսություն ծավալվեց ՔՏՀԱ տեսչական մարմնի ներկայացուցիչների ու ճամբարականների միջև։ Դպրոցահասակ երեխաներն իրենց հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ ՔՏՀԱՏՄ աշխատակիցներից ուսանելի ու սպառիչ պատասխաններ են ստացել։ Տեսչական մարմնի կողմից անցկացված այս և առաջիկայում ՀՀ այլ մարզերում իրականացվելիք միջոցառումների նպատակը հրդեհային անվտանգության առումով իրազեկվածության ու  տեղեկացվածության բարձրացմանը նպաստելն է։
17:22 - 23 հուլիսի, 2021
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է գլխավոր դատախազություն՝ Գորիսի քաղաքային պուրակի ապօրինի օտարման հիմքով

ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է գլխավոր դատախազություն՝ Գորիսի քաղաքային պուրակի ապօրինի օտարման հիմքով

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Ստուգման արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների  մի շարք խախտումներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը. «Մասնավորապես՝ համայնքի ղեկավարի 16.07.2019թ. N528-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.009հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Մհեր Բադիրյանին: Համայնքի ղեկավարի՝ 12.06.2020թ. N275-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.009հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Հայկ Պողոսյանին: Համայնքի ղեկավարի՝ 13.07.2007թ. N152-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Ժասմեն Խաչատրյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է Մհեր Բադիրյանին: Համայնքի ղեկավարի՝ 04.12.2008թ. N207-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Տիգրան Կարապետյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է «Յուքոմ» ՍՊԸ-ին: Համայնքի ղեկավարի՝ 13.07.2007թ. N154-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Ռուբեն Առաքելյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է Մհեր Բադիրյանին: Համայնքի ղեկավարի՝ 04.12.2008թ. N206-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108հա մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Գուրգեն Բախշյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է Մերի Մալինցյանին: Սակայն նշված 6 հողամասերն ըստ ՀՀ կառավարության 19.01.2006թ. «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային  համայնքի (բնակավայրերի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N39-Ն որոշման՝ իրենցից ներկայացնում են քաղաքային պուրակ, հետևաբար՝ գործել է օտարման արգելք։ Նշվածից բացի 30․04․2021թ․ Գորիս համայնքի ղեկավարը կայացրել է 261-Ա որոշումը՝ Գորիս քաղաքի Գ․ Տաթևացի փողոցի թիվ 4/3 հասցեում առկա ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին, մինչդեռ ՀՀ կառավարության 01․06․2006թ․ 1053-Ն որոշման համաձայն՝ հողամասը չմասնավորեցվող է, այսինքն՝ ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, որի հիմքով էլ ՀՀ կադաստրի կողմից գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է։ Արդյունքում թույլ  են տրվել  հետևյալ խախտումները՝ Համայնքային սեփականություն հանդիսացող քաղաքային պուրակ հողամասը օտարվել է, որը  դասվում է չմասնավորեցվող հողերի շարքին, և նշված հողամասի օտարումը արգելվում է, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում առկա ինքնակամ կառույցն օրինականացվել է ։ Ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
14:05 - 25 հունիսի, 2021
Տեսչական մարմինը Մեղրիում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

Տեսչական մարմինը Մեղրիում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Սյունիքի մարզի Մեղրի համայնքում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: Տեսչական մարմինը հետևյալ հաղորդագրությունն է տարածել. «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի(ՔՏՀԱ) ղեկավարի 11.05.2021թ. NԿ269-Ա և 17.05.2021թ. NԿ289-Ա հրամաններով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների  մի շարք խախտումներ։ Մասնավորապես,  համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից պարզվել է հետևյալը․ Համայնքի ղեկավարի 01.07.2020թ. որոշմամբ՝ Մեղրի համայնքի  սեփականություն հանդիսացող 0.4388հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ գործառնական նշանակության հողամասը  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Ռոլանդ Գևորգյանին: Հողամասը վաճառվել է՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ  այն վաճառքի պահին ծանրաբեռնված է եղել ապօրինի հասարակական շինությամբ։ Ընդ որում՝  առանց որևէ օրինական հիմքերի առկայության՝ օգտագործվում է նաև ինքնակամ ցանկապատված հարակից լճակը։ Մեկ այլ գործով՝ համայնքի սեփականություն 120.0հա մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ  գործառնական նշանակության հողամասը, վարձակալության իրավունքով 06.11.2008թ. կնքված պայմանագրով 25 տարի ժամկետով տրամադրվել է «Գորիս Էներջի» ՍՊԸ-ին։ Վերջինս առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոխելու և առանց  ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու և լեռնահատկացման, ընդերքարդյունահանման թույլտվության և համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվում էր ընդերքարդյունահանմամբ։ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 24.12.2014թ.-ին լեռնահատկացման ակտով և ընդերքարդյունահանման թույլտվությամբ ստացել է ընդերքի շահագործման իրավունք, որի գործողության ժամկետը մինչև 24.06.2022թ.-ն է։ Համայնքը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նշված ՍՊԸ-ն արդեն իսկ առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոխելու ինքնակամ արդյունահանել է՝ օգտագործելով վերգետնյա և ստորգետնյա տարածքները՝ որպես դատարկ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամաս (հարթ, ազատ տարածք) կազմել է հողաշինարարական գործ։ Այն  սահմանված կարգով 15.03.2021թ.-ին ստացել է դրական եզրակացություն՝ համայնքային սեփականություն հանդիսացող 38.84469հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսքից՝ ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու նպատակով։ Սակայն մինչ ստուգման պահը ՍՊԸ-ն համայնքի հետ օրենքով սահմանված կարգով վարձակալության պայմանագիր չէր կնքել։ Հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոխելու պահանջը շրջանցվել  է նաև  «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ-ի գործունեության դեպքում։  Ընկերությունն առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ իրեն օգտագործման տրամադրված  123.65հա մակերեսով հողամասից բացի  ինքնակամ օգտագործում է նաև համայնքային սեփականության գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ  գործառնական նշանակության հողամաս, որի մակերեսը տարեցտարի ընդլայնվում է։ «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ-ն չունի նաև պոչամբարի 37.0հա և 175.0հա մակերեսներով հողամասերի նկատմամբ օրենքով նախատեսված վարձակալության պայմանագրեր։ ՀՀ Սյունիքի մարզպետի 27.07.2009թ․ որոշմամբ՝ պետական սեփականություն հանդիսացող անտառային նպատակային նշանակության՝ անտառի արոտավայր գործառնական նշանակության 0.02հա մակերեսով հողամասը՝ կառուցապատման իրավունքի  պայմանագրով, 50 տարի ժամկետով տրամադրվել է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին։ Վարձակալված հողամասի վրա առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության ինքնակամ կառուցվել է բջջային կապի աշտարակ՝  հաշվի չառնելով այն պահանջը, որ անտառային հողերը տրամադրվում են միայն անտառօգտագործման նպատակով։ 25.06.2020թ. կայացած մրցույթի արդյունքներով Մեղրի քաղաքի  Արաքսաշեն 2-րդ թաղամաս 7/17 հասցեում առկա ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նկատմամբ վարձակալության իրավունք է ձեռք բերել «Կուրոս» ՍՊ ընկերությունը, հողամասը տրամադրվել է վարձակալության իրավունքով՝ թաքցնելով այն հանգամանքը, որ վարձակալության իրավունքով տրամադրելու պահին հողամասը շինություններով ծանրաբեռնված է եղել։ Արդյունքում թույլ  են տրվել  հետևյալ խախտումները՝ Քաղաքացիներին և համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի նպատակային նշանակությունները  փոխված չեն, Համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերը առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվել է ընդերքարդյունահանմամբ։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Հավելենք, որ ՏՄ կողմից իրականացված ստուգման արդյունքում Մեղրի համայնքում արձանագրված խախտումների բնույթով պայմանավորված  ի հայտ են գալիս հողամասերի՝ առերևույթ ձևական աճուրդների կազմակերպման և օտարման մի շարք հանգամանքներ, որոնք կներկայացվեն առանձին հրապարակմամբ»:
14:07 - 17 հունիսի, 2021
ՔՏՀԱՏՄ-ն Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում ապօրինի շահագործվող հանքերի գործով դիմել է դատախազություն

ՔՏՀԱՏՄ-ն Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում ապօրինի շահագործվող հանքերի գործով դիմել է դատախազություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱՏՄ) կառավարման խորհրդի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն՝ Տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021թ. ապրիլին  ստուգումներ է իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Արագածավան միավորված համայնքում։ Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Դրանից բացի՝ պարզվել է, որ մի շարք ընկերություններ շրջանցել են օրենքի մի շարք պահանջներ։ Մասնավորապես,  «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ին  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 05.12.2012թ. տրվել է 79,8հա մակերեսով լեռնահատկացման ակտ։ Դրա գործողության ժամկետը եղել է մինչև 08.03.2020թ.։ Հիմք ընդունելով 03.05.2017թ.-ի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանը՝ ժամկետը երկարացվել է մինչև 05.12.2041թ.-ը, և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի  24.12.2015թ.-ի հրամանում 79,8հա մակերեսը փոխվել է 80,43 հա մակերեսի: Սակայն մինչ  ստուգման պահը ԲԲԸ-ն համայնքային սեփականություն հանդիսացող 80.4հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասում զբաղվում էր ընդերքարդյունահանմամբ՝ առանց սահմանված կարգով համայնքի հետ հողամասի նկատմամբ որևէ իրավունքի պետական գրանցման հավաստող  փաստաթղթի՝ պայմանագրի առկայության։ «Արթվան» ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 29.08.2017թ.-ին լեռնահատկացման ակտով և ընդերքօգտագործման պայմանագրով ստացել է ընդերքարդյունահանման թույլտվությամբ ընդերքի շահագործման իրավունք,  որի գործողության ժամկետը  եղել է մինչև 29.08.2021թ.-ը, սակայն 2017-2018 թթ․ ընթացքում ՍՊԸ-ի  սեփականությունը հանդիսացող 0.5հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտավայր գործառնական նշանակության հողամասից՝ առանց նպատակային նշանակության փոփոխության, զբաղվել է ընդերքի արդյունահանմամբ՝ հողն առանց համայնքին հանձնելու և օրենքով նախատեսված համապատասխան պայմանագիր կնքելու։ «Վահրամ Պապիկյան» ՍՊԸ-ն  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից լեռնահատկացման ակտով և ընդերքարդյունահանման թույլտվությամբ 28.12.2012թ. ստացել է ընդերքի շահագործման իրավունք, որի գործողության ժամկետը մինչև 18.05.2025թ.-ն է։ Սակայն մինչ ստուգման պահը ՍՊԸ-ն  առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու և համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվում էր ընդերքարդյունահանմամբ։ «Լևադան» ՍՊԸ-ն  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից լեռնահատկացման ակտով և ընդերքարդյունահանման թույլտվությամբ 31.10.2012թ. ստացել է ընդերքի շահագործման իրավունք, որի գործողության ժամկետը մինչև 05.12.2026թ.-ն է։ Սակայն մինչ ստուգման պահը ՍՊԸ-ն  համայնքի սեփականությունը հանդիսացող 16.56144 հա մակերեսով, 0.44328հա մակերեսով և 4.39528հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ արոտավայր գործառնական նշանակության հողամասերից առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու և համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվում էր ընդերքարդյունահանմամբ։ Ելնելով վերոգրյալից՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։
15:22 - 01 հունիսի, 2021
Արտաշատում վաճառված հասարակական օգտագործման կանաչ տարածքների գործով ՔՏՀԱՏՄ-ն դիմել է դատախազություն

Արտաշատում վաճառված հասարակական օգտագործման կանաչ տարածքների գործով ՔՏՀԱՏՄ-ն դիմել է դատախազություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021թ. մարտ-ապրիլ ամիսներին  ստուգում է իրականացրել ՀՀ Արարատի մարզի մի շարք համայնքներում՝ այդ թվում Արտաշատ քաղաքային համայնքում։  Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննությունից պարզվել է, որ մի շարք խախտումներից բացի, համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2008թ. որոշմամբ քաղաքացի Լ. Խ-ին օտարվել է 0.0072հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում հողամասն առքուվաճառքի պայմանագրով օտարվել է քաղաքացի Վ. Ա-ին։  Համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2008թ. մեկ այլ որոշմամբ քաղաքացի Գ. Թ-ին օտարվել է 0.0072հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում հողամասը առքուվաճառքի պայմանագրով օտարվել է քաղաքացի Ա. Ա-ին։  Համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2016թ. որոշմամբ Գ. Պ-ին օտարվել է 0.197հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին 2012թ.  որոշմամբ քաղաքացի Գ. Պ-ին օտարվել է 0.03հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում համայնքի ղեկավարի  2014թ.  որոշմամբ նույն քաղաքացուն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի կարգով օտարվել և միավորվել է 0.01922հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, ինչից հետո 2014թ. տրվել  է  շինթույլտվություն, և  կառուցապատում է արվել։ Անշարժ գույքը ստացել է պետական գրանցում՝ 0.04922հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և անշարժ գույքի բաժնեմասի նվիրատվության պայմանագրով 2019թ. ստացել պետական գրանցում Գ. Պ-ի և Ա. Ա-ի անվանբ՝ որպես ընդհանուր բաժնային սեփականություն։  Արտաշատ համայնքի ղեկավարի՝ աճուրդում հաղթող ճանաչելու մասին մեկ այլ՝ 2014թ. որոշմամբ քաղաքացի Վ. Ա-ին օտարվել է 0.0072հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Հետագայում համայնքի ղեկավարի՝ ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու մասին 2019թ.  որոշմամբ՝ քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ավտոլվացման կետն օրինականացվել է և ստացել պետական գրանցում։ Համայնքի ղեկավարի մեկ այլ՝ լրացուցիչ հողատարածք հատկացնելու մասին 2008թ. որոշմամբ՝ քաղաքացի Գ. Ս-ին ուղղակի վաճառքի կարգով օտարվել է 0.01578հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս: Սակայն վերոնշյալ հողամասերը ըստ ՀՀ կառավարության 19.01.2006թ. «ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքային  համայնքի (բնակավայրերի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N33-Ն որոշման համարվում են  հասարակական օգտագործման կանաչ տարածքներ, հետևաբար՝ գործել է օտարման արգելք։ Ելնելով վերոգրյալից՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը թվարկված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։   
16:55 - 11 մայիսի, 2021
«Սուրմալուում» մարտին անցկացված անվտանգության տարեկան ստուգումների ժամանակ հայտնաբերվել են խախտումներ, նշանակվել է փորձաքննություն |tert.am|

«Սուրմալուում» մարտին անցկացված անվտանգության տարեկան ստուգումների ժամանակ հայտնաբերվել են խախտումներ, նշանակվել է փորձաքննություն |tert.am|

tert.am: Այս պահին վարկածներ չենք կարող նշել, քանի որ դեռ գործընթացը հետաքննության փուլում է: Նշանակվել է փորձաքննություն, մենք նույնպես ներգրավվելու ենք տարվող աշխատանքներում, հետաքննության գործընթացին:  Այս մասին այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի  գլխավոր մասնագետ Կարեն Կարապետյանը՝ խոսելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մասին: Կարապետյանը նշեց, որ հրդեհային և տեխնիկական անվտանգության տարեկան ստուգումներն իրականացվել են մարտի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում: ««Սուրմալու» առևտրի կենտրոնում ստուգման ընթացքում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության վերաբերյալ խախտումներ, որոնք արձանագրված են, կետերը բավական շատ են»,-ասաց նաև նշեց, որ խախտումներին ավելի լավ ծանոթանալու համար ճիշտ կլինի գրավոր դիմում գրել:
12:05 - 06 ապրիլի, 2021
Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում դիտարկվել է 60 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 10 արձանագրություն, որոնք վերաբերել են   ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն. ՔՏՀԱՏՄ

Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում դիտարկվել է 60 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 10 արձանագրություն, որոնք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն. ՔՏՀԱՏՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Ճանապարհային ոստիկանության հետ շարունակում են համատեղ  վերահսկողությունը՝ հանրային տրանսպորտի նկատմամբ՝ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման և անվտանգության կանոնների պահպանման նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմիմը: Սույն թվականի ապրիլի 5-ին ՏՄ մասնագետները ստուգայցերով եղել են Երևանի Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում։ Դիտարկվել է 60 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 10 արձանագրություն, որոնք վերաբերել են   ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Կոտայքի մարզում  ՏՄ տարածքային բաժնի մասնագետները դիտարկել են միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 11 տրանսպորտային միջոց։ Վարորդների և ուղևորների կողմից խախտումներ չեն եղել։ Հանրային տրանսպորտի վարորդներին տրվել են իրազեկման թերթիկներ։ Միայն 1 արձանագրություն է կազմվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից՝ «Հայավտոկայարան» ՓԲԸ սպասարկման տարածքում հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար։ Գեղարքունիքի մարզում ՏՄ մասնագետները Մարտունու տարածաշրջանում մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել 16 տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Կազմվել է 5 արձանագրություն 7 տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Արձանագրությունները կազմվել են  գերբեռնված երթևեկության, վարորդի և ուղևորների կողմից դիմակ չկրելու, ախտահանիչ հեղուկների ու իրազեկման թերթիկների բացակայության հիմքերով։ Համավարակի տարածումը կանխարգելելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով Տեսչական մարմինը շարունակում է վերահսկողություն իրականացնել մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։
17:14 - 05 ապրիլի, 2021
ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները շարունակում են հասարակական տրանսպորտի աշխատանքի դիտարկումը Երևանում և մարզերում

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները շարունակում են հասարակական տրանսպորտի աշխատանքի դիտարկումը Երևանում և մարզերում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով շարունակում է վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ։ Այս մասին հայտնեցին ՔՏՀԱ տեսչական մարմնից: Ապրիլի 2-ին ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային բաժինների տրանսպորտային անվտանգության աշխատակիցները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկել են 93 տրանսպորտային միջոց։ Կազմվել է 16 արձանագրություն, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակներ չկրելուն։ ՏՄ Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի տարածքային բաժինների տրանսպորտային անվտանգության աշխատակիցները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) հետ Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում համատեղ ստուգայցերով վերահսկել են COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը։   Իրականացված միջոցառման արդյունքում Արմավիր քաղաքում կազմվել է 24 արձանագրություն, որից 18-ը` իրազեկման թերթիկի բացակայության, 3-ական՝ գերծանրաբեռնված երթևեկության և վարորդի ու ուղևորների կողմից դիմակ չկրելու վերաբերյալ։ Վայոց ձորի մարզում դիտարկվել են 8 ներմարզային և 1 միջմարզային երթուղի՝ 9 միկրոավտոբուս, 2 տաքսի։ Մի քանի միկրոավտոբուսներում բացակայել են իրազեկման թերթիկները, ուղևորներն ու վարորդները հիմնականում պահպանել են հակահամաճարակային կանոնները։ Գեղարքունիքի մարզում,  մասնավորապես Գավառի տարածաշրջանում մշտադիտարկումներ և վերահսկողություն են իրականացվել 18 տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Արձանագրվել է 6 իրավախախտում՝ տրանսպորտային փոխադրամիջոցները գերբեռնված են եղել, ուղեսրահներում բացակայել են ախտահանիչ միջոցներն ու իրազեկման թերթիկները։ Տավուշի մարզում տեսուչները շրջայցեր են կատարել Իջևանի և Դիլիջանի ավտոկայաններում։ Խախտումներ չեն հայտնաբերվել, արձանագրություններ չեն կազմվել։ Հանրային տրանսպորտի վարորդներին իրազեկման թերթիկներ են տրվել։ Տեսչական մարմնի կողմից  հանրային տրանսպորտում վերահսկողությունը կլինի շարունակական։
17:22 - 02 ապրիլի, 2021