Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նախագահի տեղակալն է նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Որոշել ենք ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ․ Բաբկեն Թունյան |armtimes.com|

Որոշել ենք ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ․ Բաբկեն Թունյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ որոշել են ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ։ «Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և նաև մյուս հանձնաժողովների իմքայլական պատգամավորներով, որոնք տնտեսության հարցերով զբաղված են, քննարկել ենք ու որոշել ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ, այսինքն՝ աշխատանքային խումբ կլինի, որը կզբաղվի այն բոլոր օպերատիվ լուծում պահանջող խնդիրներով, որոնք մեր գործարարները ունենում են՝ կլինեն շինթույլտվությունների հետ կապված, թե տարբեր պետական մարմինների աշխատանքի հետ: Փորձելու ենք այդ խումբը մաքսիմալ արագ կազմակերպել ու հնարավորություններ ապահովել, որ մարդիկ իրենց հարցերի պատասխանները շատ արագ ստանան»։ Թունյանը նշեց, որ աշխտանքային խմբում պատրաստ են ներգրավել նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին։ «Աշխատանքային խումբ ստեղծելու որոշման նախագիծը և աշխատակարգը առաջիկա նիստերից մեկում կամ հանձնաժողովի արտահերթ նիստում կհաստատենք»։ Պատգամավորը նաև կոչ արեց պետական մարմինների բոլոր աշխատակիցներին օպերատիվ գտնվել և բիզնեսի համար լրացուցիչ խնդիրներ չստեղծել։
12:46 - 02 դեկտեմբերի, 2020
Համայնքները ֆինանսական մուտքերն ավելացնելու նոր հնարավորություն կստանան |armenpress.am|

Համայնքները ֆինանսական մուտքերն ավելացնելու նոր հնարավորություն կստանան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի համատեղ հեղինակած օրինագծին, որը հնարավորություն կտա ավելացնել համայնքների ֆինանսական մուտքերը: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովում ներկայարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: «Փաթեթով նախատեսվում է սահմանել, որ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, այդ թվում բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների համար ներկայիս ճանապահային հարկի փոխարեն յուրաքանչյուր 1 քմ-ի համար վճարվում է տեղական տուրք՝ ավագանու սահմանած կարգին և պայմաններին  համապատասխան»,-ասաց Սիմոնյանը:  Միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող սոցիալական գովազդն ազատվում է հարկումից: Միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկում է սահմանված հարկի 25 %-ի չափով:  Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատեց, որ սա նշանակում է համայնքների ֆինանսական եկամուտների ավելացում: Փոխնախարարը համաձայնեց: «Այս պահի դրությամբ այն միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները, որոնց վրա գովազդ է տեղադրվում, և որոնք անցնում են համայնքների բնակավայրերով, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է թույլտվություն տալիս: Եվ ապակենտրոնացման քաղաքականությունից ելնելով՝ բնակավայրերի միջով անցնող հատվածներում գովազդային վահանակ տեղադրելու թույլտվության լիազորությունը տալիս ենք համայնքներին»,-ասաց նա ու հավելեց, որ այսպիսով համայնքները նոր լիազորություններ կստանան և նոր մուտքեր կապահովեն:  Առաջարկվող կարգավորումն արդեն իսկ Երևանում գործում է: Նախագիծը նպատակ ունի հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար:  
12:03 - 02 դեկտեմբերի, 2020
Նախատեսվում է բարձրացնել կիբեռանվտանգության և ինտերնետ հասանելիության մակարդակը |armenpress.am|

Նախատեսվում է բարձրացնել կիբեռանվտանգության և ինտերնետ հասանելիության մակարդակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2021 թ. նախատեսում է մի շարք միջոցառումներով երկրում բարձրացնել կիբեռանվտանգության մակարդակը: ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 9.1 մլրդ դրամ, այդ թվում՝ 1.1 մլրդ դրամը ապարատի պահպանման ծախսերն են: Այս հատկացումների շրջանակում նախարարությունը 2021-ին նախատեսում է իրականացնել մի շարք ծրագրեր և միջոցառումներ»,- ասաց Արշակյանը: Նախատեսվում է, օրինակ, պաշտպանության ոլորտում իրականացնել հետազոտական և նախագծային աշխատանքներ: «Նախատեսվում է բարձրացնել կիբեռանվտանգության և ինտերնետ հասանելիության մակարդակը Հայաստանում»,- ասաց նախարարը:  Նշված նպատակների իրագործման համար իրականացվելու են մասնագետների պատրաստման «Բուհ-մասնավոր համագործակցություն» (380 մլն դրամ), «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծագիր (1 մլրդ դրամ), «Հայկական վիրտուալ կամուրջ», որի շրջանակում տեղի և այլ երկրների ստարտափ ընկերությունների միջև կամուրջ կստեղծվի (1.18 մլրդ դրամ) և այլ ծրագրեր:
16:08 - 03 նոյեմբերի, 2020
Հաջորդ տարվա պետբյուջեից ՏԿԵ նախարարությանը կտրամադրվի ավելի քան 210 մլրդ դրամ |armenpress.am|

Հաջորդ տարվա պետբյուջեից ՏԿԵ նախարարությանը կտրամադրվի ավելի քան 210 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2021 թվականին պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 210.87 մլրդ դրամ՝ առանց բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի: ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: «Պետբյուջեով նախատեսվում է մեր նախարարության գծով 210.87 մլրդ դրամ՝ առանց բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղված ծրագրերի, որոնց գումարը 37.3 մլրդ դրամ է: Նախատեսվող վարկային ծրագրերի գումարներն առանց դեֆիցիտային ծրագրերի 51.2 մլրդ դրամ են, իսկ դրամաշնորհային ծրագրերը՝ 14.7 մլրդ դրամ»,- ասաց Տերտերյանը: Էներգետիկայի համակարգի զարգացման ծրագրերին ուղղվող գումարն, օրինակ, 34.6 մլրդ դրամ է, որից 33.1 միլիարդը ներառվել է բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման մեջ: Անդրադառնալով Արմավիր քաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցերին՝ փոխնախարարն ասաց, որ նախատեսում են կառուցել մաքրման կայան: Մեկը կառուցվելու է Սևանում, մյուսը՝ Մեծամորում, որը սպասարկելու է նաև Արմավիրին:
15:09 - 03 նոյեմբերի, 2020
ՊԵԿ-ը հարկեր-ՀՆԱ նախատեսված ցուցանիշից ավելի բարձր թիրախ է սահմանել |armenpress.am|

ՊԵԿ-ը հարկեր-ՀՆԱ նախատեսված ցուցանիշից ավելի բարձր թիրախ է սահմանել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում, չնայած ռազմական դրությանը, հարկերի հավաքագրման գործընթացն իրականացվում է հաջողությամբ: Պետական եկամուտների կոմիտեն թիրախավորել է հարկային եկամուտների հավաքագրման ավելի բարձր ցուցանիշ, քան նախատեսված է օրենքով: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց  ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ բյուջեով նախատեսված 1 տրլն 320.5 մլրդ դրամի հարկային եկամուտների հավաքագրման կատարողականի մասով սպասումները մի փոքր ավելի են: «Եվ որպես վարչարարություն իրականացնող կառույց՝ ՊԵԿ-ը թիրախավորել է ավելի բարձր ցուցանիշ, ինչը հնարավորություն կտա և՛ գերակատարել նշված պլանային ցուցանիշը, և՛ ապահովել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ավելի բարենպաստ, արդյունավետ արդյունքներ»,- ասաց Հովաննիսյանը: Գործող օրենքով նախատեսված է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության 21.5 տոկոս, սակայն ՊԵԿ նախագահի խոսքով՝ իրենք ավելի բարձր թիրախ են սահմանել: Նա հույս հայտնեց, որ պատերազմական գործողությունները հնարավորինս շուտ կավարտվեն և առաջիկա երկու ամիսը հնարավորություն կտա ամբողջությամբ իրականացնել նախատեսված ծրագրերը:
12:51 - 03 նոյեմբերի, 2020
Պարգևավճարները 21,7 %-ով չեն ավելացել․ Ջանջուղազյանը պարզաբանում է |factor.am|

Պարգևավճարները 21,7 %-ով չեն ավելացել․ Ջանջուղազյանը պարզաբանում է |factor.am|

factor.am: Պարգևավճարին պետք է վերաբերվել ոչ թե որպես շռայլություն կամ որպես շքեղություն, այլ որպես վարձատրության համակարգի բաղկացուցիչ մաս և որպես միջազնկյալ լուծում, քանի դեռ պետական հատվածի բարեփոխումների ծրագիրը չի հասել իր տրամաբանական փուլին, երբ կարող ենք արձանագրել, որ աշխատանքի ծանրաբեռնվածությունը պետական համակարգում բաշխված է համաչափ և աշխատանքի վարձատրությունը համարժեք է:ԱԺ-ում 2021թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: «Երբ որ ակնկալում ենք, որ պետական համակարգը պետք է որակյալ ծառայություն մատուցի, ենթադրվում է, որ դա կարող ենք կազմակերպել միայն արդյունավետ պետական համակարգ ունենալու պայմաններում: Եվ միջանկյալ լուծում է կիրառվում, քանի դեռ չի տրվել հիմնական լուծում, թե ինչպես պետք է փոխվի աշխատանքի վարձատրության համակարգը պետական կառավարման համակարգում: 2,8 տոկոս աճ է եղել վարձատրության համակարգում. սահուն հենքով բյուջետավորման սկզբունք է կիրառվել»,- նշեց Ջանջուղազյանը: Նա նաև ընդգծեց, որ պարգևավճարի տրամաբանությունը չի փոխվել, դա աշխատավարձի 30-ն տոկոսն է կազմում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հակադարձեց՝ նշելով, որ 2021 թվականի պետական բյուջեով պարգևատրումների, դրամական խրախուսումների համար նախատեսված է 18 միլիարդ 825 միլիոն դրամ, իսկ այս ցուցանիշը 21, 7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Դիմելով Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե որ գործոնների արդյունքում է այս թիվը մեծացել և կառավարությունն արդյո՞ք մտադիր է փոփոխել այս թիվը՝ հաշվի առնելով պատերազմական դրությամբ պայմանավորված իրավիճակի փոփոխությունը:  
11:56 - 03 նոյեմբերի, 2020
Տնտեսությունն անկումից դանդաղ դուրս է գալիս. Բաբկեն Թունյան |armenpress.am|

Տնտեսությունն անկումից դանդաղ դուրս է գալիս. Բաբկեն Թունյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տնտեսությունը կորոնավիրուսի համավարակի արդյունքում առաջացած անկումից դանդաղ դուրս է գալիս, այս միտումը նկատելի է ամսական դինամիկայում:  ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հույս հայտնեց, որ առաջիկա ամիսներին անկումը կհասնի մինիմումի: Հունվար-հունիսի կտրվածքով արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.7 տոկոսի նվազում: Թունյանը նկատեց, որ հունվար-մայիսի, հունվար-ապրիլի համեմատ անկման տեմպն ավելացել է: Սակայն նա շատ կարևորեց նաև ամսական դինամիկան, այսինքն` ամիսը ամսվա համեմատ տեմպը որքանով է փոփոխվել: «Անկումը փաստացի սկսվել է մարտից: 2020-ի մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը նախորդ տարվա մարտի համեմատ 4.1 տոկոս էր, ապրիլին այդ անկումը խորացավ մինչև 16.3 տոկոս, որից հետո մայիսի անկումը 2019-ի մայիսի համեմատ դարձավ 12.8 տոկոս, իսկ հունիսին նախորդ հունիսի նկատմամբ ունենք 7.5 տոկոս անկում: Այսինքն, եթե մենք նայում ենք ամսական դինամիկայով, ապրիլին ամենախորը անկումն ենք ունեցել, երբ ամենախիստ սահմանափակումների ժամանակն էր: Հիմա անկման տեմպը թուլացել է, և եթե այս դինամիկան շարունակվի, տեմպն ավելի կթուլանա, և չի բացառվում, որ վերջին եռամսյակում, այսինքն` հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին ամսական կտրվածքներով ունենանք տնտեսական ակտիվության վերականգնում: Եվ այս ամսական դրական փոփոխությունները, եթե տեղի ունենան, կազդեն ընդհանուր տարեկան ցուցանիշի վրա: Սակայն, թե ինչ չափով կազդի և վերջում ինչ ցուցանիշ կունանանք, կախված է այն հանգամանքից, թե տնտեսությունն ու հակահամաճարակային իրավիճակն ինչպես կզարգանան»,-ասաց Թունյանը: Անդրադառնալով տնտեսության առանձին ճյուղերին՝ պատգամավորը նկատեց, որ գրեթե բոլոր ճյուղերում նույն պատկերն է, ապրիլին եղել է խորը անկում, մայիս, հունիս ամիսներին սկսվել է որոշակի վերականգնում: Արդյունաբերության ճյուղը մյուսներից մի քիչ տարբերվում է, որովհետև արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի աճ: Այն հունվար-հունիսին 1.5 տոկոսով աճել է, սակայն ամսական կտրվածքով, օրինակ 2020-ի հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ դեռ նվազել է 2.4 տոկոսով: Թունյանը նկատեց, որ արդյունաբերության աճը հիմնականում հանքարդյունաբերության ոլորտի աճի հաշվին է: Հունվար-մայիսին արդյունաբերության ընդհանուր աճը 2.4 տոկոս է եղել, այդ թվում մշակող արդյունաբերությունը մոտ 3.4 տոկոսով անկում է ապրել, բայց հանքարդյունաբերությունն աճել է 25.7 տոկոսով: «Այս պահին Հայաստանի տնտեսության հիմնական հենարաններից մեկը մնացել է հանքարդյունաբերության ոլորտը: Ինչքան էլ որ դա դուր չգա բնապահպանական թևին կամ այլ կարծիք ունեցողներին, բայց փաստն այն է, որ հանքարդյունաբերությունն այսօր ապահովում է թե հարկերի, թե երկիր մտնող արտարժույթի, թե տնտեսական ցուցանիշների զգալի մասը»,-նշեց նա: Գյուղատնտեսության աճը հունվար-հունիսին կազմել է 1.7 տոկոս: Պատգամավորը ենթադրում է, որ դա բերքատվության կամ կառավարության կողմից գյուղատնտեսական վարկերի, խելացի անասնագոմերի, ջերմոցների կառուցման համար տրված արտոնությունների հետևանքն է: Թունյանը տնտեսական անկման տեմպի թուլացման գործոններից մեկը տնտեսական գործունեությունների վերաբացումն է համարում: «Եթե ի սկզբանե հանրային սննդի օբյեկտների գործունեությունը ընդհանրապես արգելվում էր, հիմա դրանք կարող են որոշակի կանոններ պահպանելով գործել: Բացի դրանից նաև մարտ, ապրիլ ամիսներին, երբ հակաճգնաժամային փաթեթները սկսեցին մշակվել, արդեն մայիսի սկզբից մտան կյանքի մեջ՝ և գործատուներին, և առանձին ընկերություններին աջակցությունը, և սոցիալական օգնությունը, որոնք տնտեսության մեջ էլ պահանջարկ են ձևավորում»,-ասաց Թունյանն ու նկատեց, որ անկման տեմպի թուլացումը այս երկու գործոններով կարող է պայմանավորված լինել: Պատգամավորը նշեց, որ կառավարության ամենաթարմ գնահատականներով, որը արտացոլված է 2021 թվականի բյուջեի նախագծի մեջ, այս տարվա համար կանխատեսվում է 2.6 տոկոս տնտեսական անկում: Բայց տարբեր գնահատականներ տատանվում են 2-10 տոկոսի միջակայքում, սակայն թե վերջնական թիվը որքան կլինի, Թունյանը չի շտապում կանխատեսումներ անել՝ նաև այն պատճառով, որ տնտեսական իրավիճակը սերտորեն կապված է առողջապահական իրավիճակի հետ, ամեն օր հաստատվող դեպքերի հետ: Նա հույս հայտնեց, որ երկրին կհաջողվի, առաջիկա ամիսներին տեմպը թուլացնելով, անկումը բերել մինիմումի: Նա անգամ չբացառեց, որ երկիրը կարողանա զրոյական վիճակով դուրս գալ, բայց դա գերլավատեսական սցենարի դեպքում: «Կարող ենք ասել, որ տնտեսությունն անկումից դանդաղ դուրս է գալիս»,-նշեց պատգամավորը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:17 - 31 հուլիսի, 2020
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հուլիսի 14-ին հրավիրած արտահերթ նիստում շարունակել է հանձնաժողովի նախորդ օրվա նիստին  երկրորդ ընթերցմամբ ներկայացված` Կառավարության հեղինակած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթի քննարկումը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն անդրադարձել է խնդրահարույց դրույթներին եւ տեղեկացրել, որ հստակեցվել են բոլոր հարցերը: Պատգամավորները բարձրաձայնել են հարցադրումներ, որոնք առնչվել են հանքավայրի գրավադրմանը, պաշարների վերագնահատմանը, վերընթաց պոչամբարների արգելմանը, ապարների լցակույտերի ճակատագրին, փորձաքննությունների մեջ տեսչական մարմինների ներառմանն ու այլ խնդիրների: Քննարկման արդյունքում հանձնաժողովականները քվեարկությամբ կողմ դիրքորոշում են ներկայացրել:
15:41 - 14 հուլիսի, 2020
Տեղական արտադրության կոնյակի գովազդը նույնպես ժամը 06:00-22:30-ը կարգելվի |armenpress.am|

Տեղական արտադրության կոնյակի գովազդը նույնպես ժամը 06:00-22:30-ը կարգելվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որի նպատակն է վերացնել ԵԱՏՄ շրջանակում որպես խոչընդոտ որակված դրույթը:  Նախագիծը հավանություն ստացավ հանձնաժողովի հուլիսի 13-ի նիստում: Ներկայումս «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» պարբերության համաձայն արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը 06:00-22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի գովազդը: Այսինքն` այս ժականակում թույլատրված է բացառապես հայկական արտադրության կոնյակի գովազդ իրականացնել: Նախագծով առաջարկվում է օրենքից հանել «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի» բառերը: «Այս բառակապակցությունը ԵԱՏՄ շրջանականերում ԵԱՏՄ գործընկերների և հանձնաժողովի կողմից որակվել է որպես խոչընդոտ և անհավասար պայման՝ մյուս ԵԱՏՄ երկրների համանման խմիչք արտադրող կամ գործունեություն իրականացնող ընկերությունների համար: Եվ 2019-ին ֆիքսվել է որպես խոչընդոտ և ընդունվել է համապատասխան որոշում: Անդամ երկիրը պարտավոր է վերացնել որպես որոշում ձևակերպված ցանկացած խոչընդոտ և ստեղծել հավասար պայմաններ: Այս տարի հունվարի 31-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ընդունվել է որոշում՝ համաձայն որի 3 ամիս ժամանակ է տրվել կառավարություններին հայտնաբերված խոչընդոտները վերացնելու համար»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:  Խոսքը 10 խոչընդոտի մասին է, Հայաստանի պարագայում 2 խոչընդոտներից մեկը հանդիսանում է հենց Գովազդի մասին օրենքում «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի» անվասար պայմանի ստեղծման դրույթը: Հուլիսի 17-ին տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որի ժամանակ բոլոր երկրները պետք է ներկայացնեն այդ կարգադրության շրջանակում իրականացված միջոցառումները: 
14:00 - 13 հուլիսի, 2020
Պետք է հասկանանք, թե իրենք «բնիկ երևանցու» դիմաց ինչ ակնկալիքներ ունեն պետությունից․ Բաբկեն Թունյան |lragir.am|

Պետք է հասկանանք, թե իրենք «բնիկ երևանցու» դիմաց ինչ ակնկալիքներ ունեն պետությունից․ Բաբկեն Թունյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ։ Պարոն Թունյան, գույքահարկի դրույքաչափի բարձրացման վերաբերյալ օրենքի շուրջ մեծ դժգոհություն է բարձրացել։ Ստեղծվել է «բնիկ երևանցիների» նախաձեռնություն, նրանք պահանջում են չբարձրացնել գույքահարկը, ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրադարձությունները։ Այն մարդկանց, ովքեր իրենց համարում են «բնիկ երևանցի» ու գտնում են, որ բնիկ լինել-չլինելը կարող է որևէ դեր խաղալ անձնային հարաբերությունների մեջ, ես հրավիրում եմ Ազգային ժողով՝ քննարկման։ Թող ներկայացուցիչներ ընտրեն, գան ու քննարկենք։ Նախ մի հատ պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում «բնիկ երևանցի», հետո հասկանանք, թե իրենք այդ «բնիկ երևանցու» դիմաց ինչ ակնկալիքներ ունեն պետությունից ու ինչ պարտավորվածություն են զգում սեփական քաղաքի նկատմամբ։ Կգան, կքննարկենք, իմ կարծիքով՝ ինչքան էլ կարծիքները տարբեր լինեն, զրուցելը չի խանգարում։ Գույքահարկի դրույքաչափի բարձրացումը մարդիկ լրացուցիչ հարկային բեռ են որակում։ Ինչո՞ւ պետք է թանկանա գույքահարկը։ Հարկային բեռը մի կողմից պետությունը նվազեցրել է նախորդ տարի՝ եկամտային հարկը իջեցնելով, որը հաջորդ երեք տարիներին շարունակելու է նվազել։ Մյուս կողմից, գույքահարկն է բարձրացվել։ Ինչո՞ւ, որովհետև եկամտային հարկը գնում է պետական բյուջե, իսկ գույքահարկը գնում է համայնքային բյուջե։ Այսինքն՝ մենք սրանով համայնքներին ֆինանսական անկախություն ենք տալիս, որ համայնքները սեփական միջոցներ ունենան ու կարողանան իրենց խնդիրները լուծել։ Մենք ուզում ենք, որ այն իրավիճակը չլինի, որ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ պատգամավորը վեր կենա ու գյուղում գտնվող 100 մետրանոց ինչ-որ ջրագծի կամ գյուղի մանկապարտեզի վերանորոգման մասին խոսի։ Մենք ասում ենք՝ եղբայր, գույքահարկը թող գնա համայնքային բյուջե, ձեր համայնքն է, ինքներդ կորոշեք, թե ոնց եք ծախսում։ Եթե կորոշեք, որ այդ համայնքում կան անապահով մարդիկ, ովքեր չեն կարողանում գույքահարկը տալ, դրա հնարավորությունն էլ կա։ Համայնքի բյուջեի եկամուտների 10 տոկոսի չափով այդ համայնքը կարող է որոշակի արտոնություններ տալ, չեղարկել գույքահարկը, հետաձգել վճարումը։ Բացի դրանից, այդ բեռը, որ ասում են ծանրանում է, միանգամից չի ծանրանում։ Այդ բեռը աստիճանական է լինելու, և առաջին երկու-երեք տարիներին մարդիկ այդ ծանրությունը գրեթե չեն էլ զգալու։ Եթե կզգան, որ սա սխալ բան է, իրենց շահերին հակասում է, իրենց դեմ է, ուզում են, որ նախկինի նման լինի, որ կոպեկներով համայնքային նշանակության հողեր օտարվեն․․․ Իսկ այդ կադաստրային արժեքները նաև հենց դրա համար են սահմանվել, որ, օրինակ, 10 մլն արժեցող հողի կադաստրային արժեքը վերցրել ու գնահատել են ասենք 1 մլն դրամ և դրա կես գնով՝ 500 հազար դրամով օտարել են չգիտեմ ում։ Ջրի գնով պետական ու համայնքային սեփականությունը տարիներ շարունակ մսխել են։ Հիմա կադաստրային արժեքների վերանայումը մեզ թույլ է տալիս այդ ամենը կանոնակարգել, էլ չեն կարողանա ջրի գնով պետական ու համայնքային հողերը ծախել։ Էլ չեն կարողանա մի քանի հազար դոլարով վարձակալության տալ ու ցույց տալ, որ, օրինակ, 100 հազար դրամով են տվել։ Ավելին՝ Lragir.am-ում։
16:18 - 28 հունիսի, 2020
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է հարկային ոլորտին առնչվող օրինագիծ

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է հարկային ոլորտին առնչվող օրինագիծ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 25-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Նպատակը կադաստրային արժեքի հիման վրա անշարժ գույքի հարկի հաշվարկման համակարգից անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա հարկման համակարգին անցումն է: Նախագծի ընդունումը կնպաստի տեսանելի հարստության կամ ունեցվածքի համար արդարացի հարկային բեռի սահմանմանը՝ ապահովելով պետության վերաբաշխման գործառույթի արդյունավետ իրականացումն, ինչպես նաեւ կբարձրացնի տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական կայունության ու ֆինանսական անկախության մակարդակը: Կսահմանվեն անշարժ գույքի հարկով հարկման նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար` նոր դրույքաչափեր: Կվերացվեն բնակարանների եւ բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ համապատասխանաբար՝ 10մլն դրամ եւ 7մլն դրամ գնահատված արժեք ունեցող գույքային միավորների համար սահմանելով 0-05 տոկոս հարկման դրույքաչափ: Հարկային բեռի կտրուկ աճը կանխելու նպատակով հարկման նոր համակարգին անցում կկատարվի չորս տարվա ընթացքում: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ են ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Նրանք առաջարկում են հարկման նոր համակարգին անցում կատարել ոչ թե 4, այլ 6 տարվա ընթացքում: 200մլն եւ ավելի անշարժ գույքի հարկը հաշվարկել մեկի փոխարեն մեկուկես տոկոսով: Փոխնախարարի հավաստմամբ՝ գործադիրն ընդունել է առաջարկություններն, ինչպես նաեւ ներկայացրել խմբագրական բնույթի առաջարկնեն: Հանձնաժողովականներն իրենց դիրքորոշումն արտահայտել են կողմ քվեարկությամբ:
13:42 - 25 հունիսի, 2020
ԱԺ հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին

ԱԺ հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 16-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նախորդ օրն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:Ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի` առաջարկվում է յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարել նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի եւ նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով` զուգահեռաբար վերացնելով նաեւ կանխավճարի որեւէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը: 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար տնտեսավարող սուբյեկտները շահութահարկի կանխավճարներ առհասարակ չեն կատարի: Առաջին ընթերցումից հետո առաջարկներ չէին ներկայացվել:
12:57 - 16 հունիսի, 2020
Ձևավորել ենք ունիվերսալ աջակցության գործիք, որից օգտվել է 800 կազմակերպություն․ էկոնոմիկայի նախարար |1lurer.am|

Ձևավորել ենք ունիվերսալ աջակցության գործիք, որից օգտվել է 800 կազմակերպություն․ էկոնոմիկայի նախարար |1lurer.am|

1lurer.am: «Ձգտում ենք եղած սահմանափակ միջոցներն առավելագույն արդյունավետությամբ հասցեավորել շահառուներին»,- ԱԺ տնտեսական հարցերի, ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադառնալով համավարակի պայմաններում հարկային արտոնությունների տրամադրմանը՝ ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։  Նախարարի խոսքով՝ մի շարք երկրներ կիրառեցին այն փորձը, որ հետաձգեցին կամ ազատեցին բոլորի հարկերը։ Խաչատրյանը շեշտեց՝ դրանք այլընտրանքային են. փոխարենը իրենք հարկերը վճարելու համար անտոկոս վարկ են տրամադրել։ «Մեր կառավարության մոտեցումն այն է եղել, որ կան տարբեր կազմակերպություններ, որոնց մի մասի գործունեությունը բարդացել է, մի մասինը՝ ոչ։ Եթե նրանց գործունեությունը չի բարդացել, հարկային արտոնություն տրվի ո՞ր ինչ լինի։  Բա ո՞վ վճարի այն հարկերը, որ աջակցություն ցուցաբերվի խոցելի խմբերին»,- ասաց նախարարը։ Անդրադառնալով տուժած ոլորտներին տրվող աջակցության ծրագրերին՝ նախարարն ընդգծեց, որ, օրինակ, 3-րդ միջոցառմամբ փոքր բիզնեսի համար աննախադեպ արագ և որակյալ վարկային ռեսուրսներ են առաջարկում։ Ըստ նախարարի՝ աննախադեպ է, քանի որ, որքան հիշում է՝ միակ դեպքն է վերջին տարիներին, երբ ասում են՝ բանկային համակարգը չի որոշում՝ այդ կազմակերպությանը վարկ տա՞, թե՞ ոչ։  Եթե կազմակերպությունը ցուցաբերել է իրեն որպես օրինապահ հարկ վճարող  և օրինապահ վարկառու, ապա իր 2019 թվականի շրջանառության 10 տոկոսի չափով, ավտոմատ եղանակով, վարկային ռեսուրս է հատկացվում։ 2 տարի ժամկետով ոչ մի տոկոսագումար վճարելու խնդիր չի ունենում։ «Ձևավորել ենք այնպիսի ունիվերսալ աջակցության գործիք, որից օգտվել են 800 կազմակերպություն, փոքր բիզնեսներ։ Հանրագումարով՝ այսօրվա դրությամբ  9 միլիարդ դրամ այդ եղանակով տրված վարկային ռեսուրսներ երկու ամսվա ընթացքում հասցվել են մասնավոր հատվածին, որ կարողանան, իրենց կարիքները գնահատելով, հասնել վաղվա օրվան»,- շեշտեց Խաչատրյանը։ Նախարարը նաև նշեց, որ չեն համարում, որ բոլոր հարցերի ճիշտ պատասխաններն  առ այսօր գտել են։ Չբացառեց, որ առանձին ոլորտներում  առանձնահատուկ կարգավորումներ կլինեն։ Ընդգծեց, որ մասնավոր հատվածը դեռևս չի հաղթահարել ճգնաժամից դուրս գալու ժամանակահատվածի շոկը, երբ հասնեն այն կետին, որ պետք է քննարկեն, թե կազմակերպությունները ոնց պետք է վերականգնեն՝  հնարավոր է նոր համապատասխան լուծումներ լինեն։
15:47 - 08 հունիսի, 2020
Առաջարկվում է սեպտեմբերի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում բացառապես անկանխիկ եղանակով փոխանցել կենսաթոշակը |hetq.am|

Առաջարկվում է սեպտեմբերի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում բացառապես անկանխիկ եղանակով փոխանցել կենսաթոշակը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» և հարակից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում է անցնել կենսաթոշակների վճարման միայն անկանխիկ եղանակի: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ապրիլի 15-ին: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի խոսքով` պատգամավորներն առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացրել, առաջարկներ եղել են գործադիրից: Նախագծով առաջարկվում է այս տարվա հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում անցնել բացառապես անկանխիկ եղանակով կենսաթոշակը փոխանցելու կարգին: Կառավարությունն առաջարկում է «հուլիսի 1» ժամկետը փոխարինել «սեպտեմբերի 1» ժամկետով` առկա իրողությամբ պայմանավորված: Խորհրդարանի տեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արձագանքեց` անկանխիկ վճարային եղանակին անցնելու այս պրոցեսը սահուն չի կազմակերպվում, ավելի ճիշտ կլիներ համայնքներում բանկային ենթակառուցվածքները զարգանային, նոր անցում լիներ: Փոխնախարարը պատասխանեց` Կառավարությունն ընտրել է փուլային տարբերակը. նախ այդ համակարգին անցնում են խոշոր քաղաքները, ապա խոշոր գյուղերը, և վերջում` փոքր գյուղերը: Եթե այս ընթացքում բանկային ենթակառուցվածքների հասանելիության խնդիր լինի, ապա ժամկետների փոփոխություն կլինի: «Եթե ուզում ենք, որ մարդիկ առանց լրացուցիչ դժվարությունների անցնեն անկանխիկ եղանակի, պետք է այդ պահանջը իմպերատիվ լինի այն մարդկանց համար, ովքեր նոր են թոշակի անցնում, իսկ գործող թոշակառուների համար ընտրության հնարավորություն պիտի լինի»,-ասաց Բաբկեն Թունյանը: Փոխնախարարն արձագանքեց, որ Կառավարությունը հակված է քննարկվող տարբերակին, և հավելեց` այն ազդակ է լինելու նաև բանկային համակարգի համար` համայնքներում ենթակառուցվածնքների զարգացման համար: Նախագիծը ստացավ հանձնաժողովի հավանությունը` ընդգրկվելով քառօրյա նիստերի օրակարգ: Առանձին կատեգորիայի անձինք, ինչպես 75 և ավելի տարեկան թոշակառուները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն և շարժունակության խնդիր ունեցողները, կարող են իրենց դիմումների հիման վրա ընտրել կանխիկ փոխանցման տարբերակը:
16:40 - 20 մայիսի, 2020