Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Փաշինյանը 3 տարի առաջ «ձեռքը կկտրեր», հիմա կողմ է հանձնելուն. ինչ է սպասվում Տավուշում.

 |factor.am|

Փաշինյանը 3 տարի առաջ «ձեռքը կկտրեր», հիմա կողմ է հանձնելուն. ինչ է սպասվում Տավուշում. |factor.am|

factor.am: Մեծաթիվ անվտանգության աշխատակիցներով ու թիմակիցներով Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր իր ծննդավայր Տավուշ, որ ասի՝ Ադրբեջանին են հանձնելու Ալիևի պահանջած չորս գյուղերը։ Փաշինյանն իր հետ Ոսկեպար ու Կիրանց էր տարել Հայաստանի տարածքի մանրակերտն ու կրկնել, որ այս սահմաններից դուրս Հայաստան չկա։ Ուշագրավ է, որ ի տարբերություն իր վերջին ասուլիսի ընթացքում ցուցադրած մանրակերտի, որտեղ նաև Արծվաշենն էր, Տավուշում արդեն Արծվաշենը չկար։  Այս կապակցությամբ ամբողջ օրվա ընթացքում չհաջողվեց կառավարությունից պարզաբանում ստանալ։  Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Ոսկեպարում Փաշինյանն ասաց՝ եթե հիմա գնանք այստեղից, ասենք՝ ոչ, շաբաթվա վերջում պատերազմ կսկսվի։  Ինչպե՞ս Տավուշի մարզի գյուղերը հայտնվեցին Ադրբեջանին հանձնվող տարածքների ցանկում։  2020 թվականի նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան, մինչ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի ստորագրությամբ ընդունված վերջնական հայտարարությունը, որով պատերազմը դադարում էր Արցախում, մամուլում հրապարակվեց եռակողմ այդ փաստաթղթի նախնական տարբերակը։ Այդ փաստաթղթի 2-րդ կետով նախատեսվում էր Ադրբեջանին հանձնել Ղազախի շրջանի գյուղերը։ Արդեն հաջորդ օրը կառավարության պաշտոնական կայքում հրապարակված տարբերակում այդ կետը չկար։ Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելու՝ նախնական  փաստաթղթի շրջանառությունից շուրջ կես տարի անց՝ 2021 թվականի հունիսի 4-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ իրեն ստիպում էին, որ ստորագրեր, հանձներ, բայց ավելի շուտ ձեռքերը կկտրեր, քան նման բան կաներ։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից շուրջ երեք տարի անց ձեռքերը կտրելու ցանկությունը փոխարինվել է նոր զիջումների գնալու որոշումներով։ Քարտեզագիր Ռուբեն Գալչյանի խոսքով՝ չկա որևէ փաստաթուղթ, որն ապացուցում է ՀՀ-ում ադրբեջանական գյուղերի առկայություն։ Եթե այս գյուղերն անցնեն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, ապա Հայաստանը ռազմավարական նշանակության ճանապարհների կորուստ է ունենալու։ Հայաստան-Վրաստան մայրուղու մի հատվածն անցնում է այն տարածքներով, որը Փաշինյանն առաջարկում է հանձնել Ադրբեջանին։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
22:03 - 19 մարտի, 2024
Հօգուտ Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման լավագույն փորձից հրաժարվելը, միջազգային փորձի անտեսումը ազգային կենսական շահերից հրաժարվելու վկայությունն են. «Հայաստան» խմբակցություն

Հօգուտ Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման լավագույն փորձից հրաժարվելը, միջազգային փորձի անտեսումը ազգային կենսական շահերից հրաժարվելու վկայությունն են. «Հայաստան» խմբակցություն

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով մարտի 18-ին Տավուշի մարզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։ «Մարտի 18-ին Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հաստատում են ընթացող բանակցային գործընթացում ադրբեջանական նախապայմանները միակողմանիորեն բավարարելու մեր բոլոր մտահոգությունները: Մասնավորապես. • Առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման՝ հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից: • Հատվածական սահմանազատման և սահմանագծման գործընթացը հենց Տավուշի մարզից սկսելը հանգեցնելու է ՀՀ առաջնագծի ամենաամուր և կահավորված հատվածի կազմաքանդմանը, էապես ջլատելու է ՀՀ պաշտպանական հնարավորություններն այդ հատվածում, անմիջական վտանգներ է ստեղծելու սահմանամերձ բնակչության համար: Ռազմավարական ճանապարհների նկատմամբ վերահսկողության փաստացի կորուստը բազմապատկելու է ՀՀ անվտանգային սպառնալիքները: Սեփական ժողովրդին շարունակաբար պատերազմով սպառնալու միջոցով ադրբեջանական չդադարող պահանջների կատարումը ոչ միայն չի կանխելու Ադրբեջանի կողմից նոր պահանջների առաջ քաշումը, այլև պարարտ հող է ստեղծելու վերջինիս կողմից նոր ագրեսիվ գործողությունների համար: Հօգուտ Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման լավագույն փորձից հրաժարվելը, միջազգային փորձի անտեսումը ազգային կենսական շահերից հրաժարվելու վկայությունն են: Հարկ է ընդգծել, որ հօգուտ այլ պետության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները, տարածքներ հանձնելը պետության դեմ ծանրագույն հանցագործություններ են»,- ասված է հայտարարության մեջ:
20:07 - 19 մարտի, 2024
Տավուշում տեղի ունեցողը որևէ կապ չունի պետական սահմանի դելիմիտացիայի հետ. սա անօրինական գործընթաց է. Թաթոյան

Տավուշում տեղի ունեցողը որևէ կապ չունի պետական սահմանի դելիմիտացիայի հետ. սա անօրինական գործընթաց է. Թաթոյան

Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սա անօրինական, միջազգային կանոններին հակասող գործընթաց է` մեր իրավունքների զանգվածային խախտումների և խաթարված անվտանգության հեռանկարով: Ադրբեջանն էլ այդքանով կանգ չի առնելու: Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ, որը բերելու է համայնքների մեկուսացման, միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ դառնալու են անօգտագործելի ու վտանգված, իսկ, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները չեն լրացնելու բացը: Վտանգվելու է հատկապես Տավուշով հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը: Ռազմավարական օբյեկտներ (գազատարներ, ջրային ռեսուրսներ և այլն) հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո: Լինելու են նոր տեղահանվածներ, մարդիկ զրկվելու են ազատ ու անվտանգ տեղաշարժվելու, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից, անօգտագործելի են դառնալու արոտավայրեր, խոտհարքներ ու վարելահողեր, այգիներ, խաթարված է լինելու մարդկանց արժանապատվությունն ուհոգեկան անդորրը: Այսինքն` տեղի է ունենալու այն, ինչ առկա է Սյունիքում, Վայոց ձորում ու Գեղարքունիքում` անվտանգության ընդգծված ռազմավարական խնդիրներով: Էլ չեմ խոսում համայնքների հարևանությամբ պարբերական դարձած ադրբեջանական կրանոցների ու ականների պայթյունների մասին: 2020թ. նոյեմբերից սկսած` բոլոր հնարավոր եղանակներով անընդհատ ասել եմ, որ անվտանգությունը չի կարելի առանձնացնել մարդուց, որ մարդու իրավունքները պետք է դրվեն Հայաստանի դիվանագիտության, բոլոր միջազգային հարթակներում քննարկումների հիմքում: Սա կօգներ ամրապնդել Հայաստանի միջազգային պաշտպանությունը, այդ թվում` պետական սահմանները պաշտպանելով: Ներկայում տեղի ունեցողն արդյունք է կոպիտ սխալներով քաղաքականության, որը միայն ուժեղացրել է ու շարունակում է ուժեղացնել Ադրբեջանին և թուլացրել Հայաստանի դիրքերը:
14:10 - 19 մարտի, 2024
Չորս գյուղերը ադրբեջանական են, ՀՀ-ին են անցել 1990-ականներին, այնտեղ հայեր չկան․ ՔՊ-ական պատգամավոր  |tert.am|

Չորս գյուղերը ադրբեջանական են, ՀՀ-ին են անցել 1990-ականներին, այնտեղ հայեր չկան․ ՔՊ-ական պատգամավոր |tert.am|

tert.am: Սահմանազատումը և սահմանագծումը, որքանով ես եմ տեղյակ, պետք է իրականացվի ընդհանուր Տավուշի մարզում, ո՛չ Բաղանիսից, ո՛չ էլ Բերքաբերից չի խոսվել, որ պետք է տրվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։ Լրագրողի հարցին՝ ո՞ր գյուղերն են, որ պետք է հանձնվեն Ադրբեջանին, Ղալումյանն ասաց․ «ՀՀ-ից նման գյուղեր չկան։ Հարցը շատ նուրբ ու զգայուն է, Փաշինյանը սահմանի բնակիչների հետ երկար հանդիպել ու ներկայացրել է իրավիճակը։ Գյուղերի պատկանելու կամ չպատկանելու հարցի պատասխանը տալու է սահմանազատող հանձնաժողովը՝ քարտեզների ու համատեղ աշխատանքի հիման վրա։  ՀՀ 29․800-ից որևէ տարածք չի հանձնվելու, այս գյուղերի պատկանելությունը իմ համարելով չի ու բացարձակ նշանակություն չունի, թե ում տիրապետության տակ է, կա միջազգային իրավունք։ Ադրբեջանի տիրապետության տակ էլ բազմաթիվ հայկական հողեր կան։ Նշված գյուղերը փաստացի ադրբեջանական բնակեցված գյուղեր են եղել, իսկ այն 31 գյուղերը, որոնց մասին Փաշինյանն է խոսում, հանդամասեր են, խոտհարքներ են, վարելահողեր են»։ Հարցին՝ հանձնվող գյուղերի բնակիչների հարցը ինչպե՞ս է լուծվելու, Ղալումյանը ասաց․ «Այնտեղ ոչ մի հայկական բնակավայր չկա, դրանք ադրբեջանական գյուղեր են եղել, որոնք 1990-ականներին անցել են ՀՀ-ի վերահսկողության տակ, բայց այնտեղ հայեր չեն ապրում։ Համոզված չեմ, որ այնտեղ տուն կա,  եթե լինեն էլ, պետության կողմից լուծում կստանան։ Այս ամենը խաղաղության գործընթացի մի մասն է, պետք է գնալ լուծումների ու այդ հարցը մեկընդմիշտ լուծել»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:43 - 19 մարտի, 2024
Ադրբեջանը չի նահանջելու, բայց մենք պետք է կանգնենք մեր սահմանագծին և լինենք պահանջողի դիրքում. Փաշինյան |tert.am|

Ադրբեջանը չի նահանջելու, բայց մենք պետք է կանգնենք մեր սահմանագծին և լինենք պահանջողի դիրքում. Փաշինյան |tert.am|

tert.am: Եթե մենք այստեղ ենք կանգնած, մեր կանգնած տեղն օրինական է և որևէ մեկը մեզ հարվածելու իրավունք չունի, եթե մենք կանգնենք այնտեղ, մենք կդառնանք թիրախ։ Այս մասին երեկ՝ մարտի 18-ին Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանագծման ու սահմանազատման խնդրին։ «Չկա այնպիսի հարց, որ դուք տալիս եք, բայց մենք մեզ չենք տալիս։ Ընդհակառակը, կան բազմաթիվ հարցեր, որ ձեր մտքով չեն անցնում բայց մենք մեզ տալիս ենք։ Դուք պետք է հարց տաք՝ եթե մենք գալիս և հստակ կանգնում ենք սահմանագծին, Ադրբեջանը մնացած բոլոր տեղերում, որտեղ սահմանագծից առաջ է, նահանջելո՞ւ է։ Ես ձեզ ուղիղ ուզում եմ ասել՝ ո՛չ, չի նահանջելու, բայց սա իրադրության մեր գնահատականը չի փոխում, որովհետև այս իրադրության մեջ մեզ ավելի լավ է մենք կանգնենք մեր սահնագծին և լինենք պահանջողի դիրքում, քան կանգնենք սահմանագծից առաջ՝ իմանալով, որ նրանք դա որպես թիրախ են օգտագործելու»,- նշել է վարչապետը։ «Սա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանն է։ Մենք ուզում ենք, որ բոլորը ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչեն, բայց մյուս կողմից մեկ-մեկ տպավորություն է, որ մենք ինքներս ՀՀ տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում։ Ինչ-որ տեղ սկսվում է երկիրը, մենք չպիտի նայենք՝ ինչից է 50 մետր հեռու, որտեղ էլ սկսվի ինչ-որ բանից 50 մետր հեռու է լինելու, 100 մետր այն կողմ, կամ թեկուց երեք սմ։ Մեր խնդիրն հետևյալն է՝ 1 մմ ճշտությամբ մեր երկրի տարածքը որոշենք։ Երբ խոսում ենք տների մասին մեր հարցը պետք է ձևակերպենք մի ձև․ այս տունը ՀՀ տարածում է, թե ՀՀ տարածքում չէ։ Եթե ՀՀ տարածքում չէ, ՀՀ կառավարությունը պետք է ասի՝ հարգելի՛ քաղաքացի, որքան պետք է փոխհատուցենք, որ Դուք Ոսկեպարում մեկ ուրիշ տեղ տուն կառուցեք կամ գանք մենք կառուցենք»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Շուռնուխում այժմ ևս նույն խնդիրն է, սակայն մարդիկ ապրում են և տներ են կառուցվում։ Փաշինյանի խոսքով մարդիկ այս սահմանին կարող են ազատ ապրել այն պայմաններում, երբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լինի այնպիսին, ինչպիսին հայ-վրացական կամ նույնիսկ հայ-թուրքական սահմանին է, իսկ սահմանագծումը թույլ կտա անտեսանելի պարիսպ կառուցել։ «Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում։ Հետո որ իրար մի տեղ տեսնենք, Երևանի Հանրապետության հրապարակում, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, մենք էդքան ինֆորմացիա չունենք, բա դու էդքան տեղեկություն գիտեիր, բա դու ինչ էիր անում»,- հայտնել է Փաշինյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:49 - 19 մարտի, 2024
Որպեսզի ստանանք այն, ինչ լեգիտիմ մերն է, պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ լեգիտիմ մերը չի. Փաշինյան
 |news.am|

Որպեսզի ստանանք այն, ինչ լեգիտիմ մերն է, պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ լեգիտիմ մերը չի. Փաշինյան |news.am|

news.am: Եթե մենք ուզում ենք ամուր պահանջենք, որ Ադրբեջանը տա, պետք է մենք գանք կանգնենք մեր սահմանի դիրքերին: Այս մասին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում բնակիչների հետ դահլիճում հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կիրացի վարչական ղեկավարի հարցին, թե եթե Խրեմլու գյուղը տան, իրենք կարողանալո՞ւ են գնալ, օրինակ, այն բարձրունքներ, որոնք Բերքաբերի հողերն են: Փաշինյանը նաև հավելեց. «Մենք էլ բարձրացնում ենք 31 գյուղերի հարցը, որի մեջ մտնում է Բերքաբերը, Այգեհովիտը, Վազաշենը, Պառավաքարը, ցուցակը հրապարակվել է: Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա: Տավուշի մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է այդ գյուղի վարչական շրջանի ղեկավարը, ուզում են ծանոթանալ: Տավուշում Ասկիպարա անունով գյուղ կա՞, այդ գյուղի բնակիչներն ովքե՞ր են: Այն, ինչ լեգիտիմ մերն է ստանալու համար, պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ լեգիտիմ մերը չի: Ես եկել եմ ձեզ տեղյակ պահելու և խնդրելու, որ էդ բարոյական, քաղաքական հնարավորությունը տաք, որ մենք այդ ճանապարհով գնանք: Մենք կվերադառնանք ժամանակ առ ժամանակ: Երբ ես կունենամ էական նոր տեղեկատվություն կամ քննարկելու տարբերակներ, ես կգամ էս ֆորմատով էլի կխոսենք: Ես եկել եմ կիսվելու այս տեղեկատվությունը և ձեզ խնդրելու, որ դուք այդ հնարավորությունը տաք, որ մենք հլը ոտ-ոտ, պուճուր-պուճուր քայլենք առաջ, տեսնենք՝ հնարավո՞ր է էս խաղաղ հանգիստ ճանապարհով գնալ և մեր երկրի տարածքային ամբողջականությունը ֆիքսել: Մենք պետք է ամեն հնարավոր անենք դրա համար, հետո գանք ձեզ ասենք՝ ինը ստացվեց, ինչը չստացվեց:
10:30 - 19 մարտի, 2024
Վարչապետի՝ Տավուշ այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ

Վարչապետի՝ Տավուշ այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Ոսկեպարում վարչապետը հանդիպել է տեղի, ինչպես նաև Բաղանիսի բնակիչներին, այնուհետև եղել Կիրանցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Ոսկեպարում ունեցած իր խոսքում վարչապետը նշել է. «Ինչպես նախկինում պայմանավորվել էինք, ասել էի, երբ ձեր բնակավայրի հետ կապված գործնական խնդիրներ կլինեն լուծելու՝ կգամ և անձամբ ձեզ հետ կքննարկեմ և կզրուցեմ: Ի՞նչ գործնական հարց եմ եկել ձեզ հետ քննարկելու: Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ: Ի՞նչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում ընդհանրապես, և կոնկրետ Հայաստանի Հանրապետության դեպքում: Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը: Բոլորս գիտենք, դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսում կամ որտեղ է ավարտվում, դա նույն բանն է, նայած որ կողմից նայես Հայաստանի Հանրապետությունը»: Վարչապետը ներկաներին ցույց է տվել Հայաստանի ուրվագիծը և նշել, որ այն մեր իմացած Հայաստանի Հանրապետությունն է: «Սահմանազատման և սահմանագծման գործընթացը հետևյալն է. սահմանագծման հանձնաժողովները պետք է գնան և տեղում որոշեն, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը, և դա պետք է դառնա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև պետական սահման: Ինչո՞ւ ենք այս հատվածին անդրադառնում և ինչո՞ւ ենք հիմա եկել կոնկրետ Ոսկեպարի հետ այս հարցը քննարկում, որովհետև կան որոշ խնդիրներ, որոնց հետ կապված քննարկում կիրականացնենք: Արձանագրումը հետևյալն է. տեսնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման իրական գործընթաց կարող ենք սկսել այս՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում: Ի՞նչ առանձնահատկություն կա այստեղ: Գիտեք, որ Ադրբեջանը բարձրաձայնում է 4 գյուղերի մասին, 4 ոչ անկլավային գյուղերի մասին ենք դեռ խոսում: Գիտեք, որ մենք բարձրաձայնում ենք 31 գյուղերի մասին: Մենք բարձրացնում ենք այդ հարցը, իրենք բարձրացնում են այն հարցը: Եվ երբ մենք ուզում ենք այս քննարկումներում առաջ գնալ, անգամ եթե հենվում ենք այն տրամաբանության վրա, որ մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց վիճակում, իրենք դրանից պակաս, Ադրբեջանն օգտագործում է մի այսպիսի փաստարկ, որ Հայաստանի Հանրապետության բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, այսինքն՝ գյուղի բնակելի տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ չէ: Իրենք ի՞նչ են ասում, ասում են՝ եկեք փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքներն ազատենք, հետո քննարկենք, խոսենք գյուղերի, բնակավայրերի կենսական նշանակության տարածքների մասին: Իհարկե մենք հակադարձում ենք, ասում ենք, որ գյուղը միայն գյուղապետարանը չէ, գյուղը նաև նրա կենսական տարածքներն են, նկատի ունեմ այդ քննարկումների ժամանակ մենք բոլոր փաստարկները բերում ենք, և այդ փաստարկներն արդարացի են: Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք, մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում: Եվ այս է նաև պատճառը, որ որոշել ենք գնալ այս հատվածներում Հայաստանի Հանրապետության սահմանի ճշգրտման ու դա անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- նշել է վարչապետը: Հաջորդիվ վարչապետը պատասխանել է բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են սահմանազատմանն ու սահմանագծմանը, ենթակառուցվածքներին, հնարավոր խնդիրներին ու դրանց լուծումներին: Վարչապետը նշել է, որ հնչեցված բոլոր հարցերն ու նկատառումները հաշվի կառնվեն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ՝ գործընթացի մասին տեղեկատվությունը կիսելու և առկա հարցերը քննարկելու նպատակով: Տավուշի մարզպետարանում վարչապետի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բնակչության հետ հանդիպումներում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ հետագա քայլերը: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ընդգծելով ենթակառուցվածքների ու այլ խնդիրների լիարժեք լուծման անհրաժեշտությունը:
23:35 - 18 մարտի, 2024
«Ո՞նց ենք զորքն անցնելու, գնալու հող մշակելու». տավուշցիները՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո
 |azatutyun.am|

«Ո՞նց ենք զորքն անցնելու, գնալու հող մշակելու». տավուշցիները՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի երկու գյուղում՝ Ոսկեպարում ու Կիրանցում է եղել, հանդիպել բնակիչների հետ։ Մասնակիցներից շատերը հրաժարվեցին հարցազրույցից, բայց ոմանք նշեցին, որ նախապես հայտարարված է եղել հանդիպման մասին։ Նրանց խոսքով՝ գրեթե բոլոր տներից գոնե մեկ անդամ հնարավորություն ունեցել է ներկա լինելու, կարողացել են իրենց հարցերն ուղղել։ «Ազատության» զրուցակիցներից շատերը չպատմեցին թե կոնկրետ ինչ են խոսել, ինչ է ասվել, բայց իրենց մտահոգությունները փարատված չէին համարում։ Տավուշցիներից մեկի խոսքով՝ Կիրանցի հարակից Խեյրիմլի ադրբեջանական նախկին գյուղից այն կողմ ինքը վարելահող է մշակել, մտահոգված էր՝ ի՞նչ կլինի դրա ճակատագիրը, եթե վերջնական որոշում լինի հանձնել այն։ Այդ դեպքում ստացվում է, որ ինքը ստիպված է լինելու ադրբեջանական տարածքով անցնել իր վարելահողին հասնելու համար։ Բնակիչներից մեկն էլ ասում է, որ վարչապետի ցուցադրած քարտեզի մակետի համաձայն՝ իր տան մի մասը նման սահմանագծման պարագայում անցնում է Ադրբեջանին։ Հարցրել է վարչապետին՝ ի՞նչ կլինի իր տան ճակատագիրը։ Նիկոլ Փաշինյանը, ըստ մասնակիցների, հստակ պատասխաններ չի տվել, բայց խոստացել է՝ բոլոր մտահոգությունները հաշվի կառնվեն, հավելել է, որ բանակցությունները վերջնական չեն։ Նա ասել է, որ վերջնական որոշման դեպքում ևս մեկ անգամ կհանդիպի տավուշցիների հետ։ «Ասաց՝ մինչև վերջնական բան լինի, նոր կգամ, կգամ, ձեզ հետ նորից կզրուցեմ։ Վերջնական ոչ մի բան չասաց։ Մենք ասել ենք, որ այնտեղ մեզ հող ունենք, ասաց՝ դա մեր քարտեզի մեջ է, մեր տարածքն է։ Լավ, մեր տարածքն է, բայց եթե ինքը եկավ, իրենց զորքը եկավ, էդտեղ նստեց, մենք ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք։ Ո՞նց կարա ինքը մեզ ապահովի, որ մենք գնանք այնտեղ, հող մշակենք», - ասաց Կիրանցի բնակիչ Հարութ Ավալյանը։ «Նույն Ղարաբաղի բանը գալու է այստեղ էլի։ Մենակ դուրս ենք գալու, գնանք մի տեղ, բռնելու են, տանեն, էդպես պիտի լինի էլի։ Չենք կարողանալու գնանք մեր հողը, երեխուն չենք կարալու թողնել՝ մենակ գնա դպրոց», - նշեց նա։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
21:59 - 18 մարտի, 2024
Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին |azatutyun.am|

Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին |azatutyun.am|

azatutyun.am: Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակետը։ «Ամենակարևոր ասելիքն այն օրվա ասուլիսի ասելիքն էր՝ Հայաստանի այն նույն ուրվագիծը, որ ցույց եմ տվել այնտեղ, ցույց եմ տվել նաև այստեղ», - ի պատասխան «Ազատության» հարցին, թե ի՞նչ առաջարկեց, ի՞նչ մտքերով էր եկել՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահեցրեց՝ մոտ 3.5 ժամ տևած հանդիպմանը Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչները կիսվել են իրենց մտահոգություններով, իսկ հանդիպման տեսագրությունը կհրապարակվի։ «Բնականաբար, մեզ էլ են ասել, և մենք այդ հարցերին պատասխանել ենք։ Եվ մեր մոտեցումն այն է, որ մարդկանց բարձրացրած այնպիսի մի հարց պետք է չլինի, որը մնա անպատասխան։ Եթե մնա անպատասխան, դա նշանակում է, որ մենք լուծում չունենք հարցին», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը։ Հարցին՝ «այդ պատասխանով է՞ր եկել այսօրվա հանդիպմանը», վարչապետն ասաց. - «Որոշ հարցերին այո, պատասխանով էինք եկել, բայց որոշ հարցերի հետ կապված էլ ես մարդկանց ուղիղ ասացի, որ ես այսօր եկել եմ ոչ միայն հարցերին պատասխանելու, այլև հարցերը հավաքելու և այդ հարցերը կառավարության սեղանին՝ որպես օրակարգ դնելու և դրանց պատասխանի շուրջ մտածելու և պատասխանով վերադառնալու համար։ Հարցեր կային, որ տեղում դրանց սրությունը, այսպես ասած, ավելի էմոցիոնալ ու ավելի գործնական զգացի»։ Ամենակարևորը, նրա խոսքով, այն է, որ մարդկանց մտահոգությունները և անվտանգությունը, ապագայի նկատմամբ նրանց հավատը գործնականում պետք է «տեղում ցույց տալով, կառուցակարգերով հիմնավորեն»։ Անցած շաբաթ մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը խոստացել էր այցելել Տավուշ և զրուցել բնակիչների հետ։ Այդ օրը գործադիրի ղեկավարը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը սկսվի հենց Տավուշի մարզից։ Պաշտոնական Բաքուն պահանջել է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։  
17:39 - 18 մարտի, 2024
«ՀՀ-ն պարտավոր է հայտարարել, որ քանի դեռ ՀՀ սուվերեն տարածքները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ ՀՀ զինված ուժերը ոչ մի քայլ հետ չեն գնա իրենց զբաղեցրած դիրքերից». «Հայաքվե» |aravot.am|

«ՀՀ-ն պարտավոր է հայտարարել, որ քանի դեռ ՀՀ սուվերեն տարածքները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ ՀՀ զինված ուժերը ոչ մի քայլ հետ չեն գնա իրենց զբաղեցրած դիրքերից». «Հայաքվե» |aravot.am|

aravot.am: «Հայաքվե» նախաձեռնությունն ուղևորություն էր կազմակերպել Տավուշի սահմանագիծ, որտեղ հնարավորություն եղավ շփվելու վտանգված գյուղերի բնակիչների հետ, այցելելու առաջնագիծ, տեղում ծանոթանալու իրադրությանը:Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից, որը գտնվում է առաջնագծի անմիջական հարևանությամբ, «Հայաքվեն» հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում է գործող իշխանություններից վերջ դնելու մեր հայրենիքի տարածքների միակողմանի հանձմանը, և հորդորում մեր բանակին և բոլոր քաղաքացիներին նախանձախնդիր և վճռական լինել երկրի պաշտպանության հարցում: Հայտարարության տեքստում ասվում է․ «Մարտի 9-ին Ադրբեջանի բռնապետական իշխանությունը պահանջ ներկայացրեց Հայաստանի Հանրապետությանը՝ անհապաղ Ադրբեջանին հանձնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի չորս բնակավայրեր։ Թշնամու լկտի պահանջն է անվերապահ հանձնել այդ գյուղերը՝ նույնիսկ նախքան այդ հատվածում սահմանագծում և սահմանազատում կատարելը։Մարտի 12-ի իր ասուլիսում Հայաստանի օկուպացիոն վարչախմբի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմի նշած գյուղերը չեն պատկանում Հայաստանի Հանրապետությանը, չեն գտնվում Տավուշի մարզում՝ ըստ էության պատրաստակամություն հայտնելով բավարարել Բաքվի բռնապետական վարչախմբի պահանջը։ Կատարել Բաքվի պահանջը՝ նշանակում է հետ քաշել հայկական զինված ուժերը պաշտպանական կարևորագույն բնագծերից և այդպիսով թուլացնել Հայաստանի Հանրապետության առավել հուսալիորեն պաշտպանվող սահմանը։ Ընդ որում, Ադրբեջանը Հայաստանից պահանջում է իրեն հանձնել տարածքներ, այն դեպքում, երբ ինքը բռնազավթել է հարյուրավոր քառակուսի կիլոմետր տարածքներ Հայաստանի Հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերից, և լկտիաբար հայտարարում է, որ մի սանտիմետր անգամ հետ չի քաշվելու իր զբաղեցրած դիրքերից։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հայտարարել, որ քանի դեռ ՀՀ սուվերեն տարածքները գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ, քանի դեռ չի արվել սահմանագծում ու սահմանազատում, որը հաստատվել է պարտադիր ուժ ունեցող համաժողովրդական հանրաքվեով, ՀՀ զինված ուժերը ոչ մի քայլ հետ չեն գնա իրենց զբաղեցրած դիրքերից, ավելին՝ ամեն ինչ կանեն վերականգնելու ՀՀ սուվերեն տարածքը։ Համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության 205-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:22 - 18 մարտի, 2024
Առաջնորդվում եմ ոչ թե հայկական գյուղ կամ ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ ՀՀ գյուղ և Ադրբեջանի գյուղ․ Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան Տավուշի գյուղերի վերաբերյալ հարցին

Առաջնորդվում եմ ոչ թե հայկական գյուղ կամ ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ ՀՀ գյուղ և Ադրբեջանի գյուղ․ Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան Տավուշի գյուղերի վերաբերյալ հարցին

ՀՀ որևէ պաշտոնյա իրավունք չունի վարելու որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ տարածքի որևէ մարզի որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու վերաբերյալ։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինա Վարդանյանի հարցին։ Նշենք, որ Միրզոյանը ներկայացնում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ «Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ մեկին։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմներ; Այսինքն՝ եթե որևէ մեկը վերազանցի սա, պետք է բխեն այլ գործողություններ։ Հետևաբար մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում»,- ասաց Միրզոյանը։ Քրիստիա Վարդանյանը արձագանքեց՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ բառախաղ են անում հայկական և ոչ հայկական գյուղերի մասով։ Միրզոյանն էլ պատասխանեց․ «Ես առաջնորդվում եմ, համենայն դեպս էս հարցում, էս համատեքստում, ոչ թե հայկական գյուղ կամ չգիտեմ ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ Հայաստանի Հանրապետության գյուղ և Ադրբեջանի գյուղ»։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ իրենց համոզմամբ երկու երկրների միջև փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենան Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ «Սա նշանակում է, որ այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել 2 երկրների միջև ԽՍՀՄ փլուզման պահին, պետք է վերարտադրվեն գետնի վրա, այսպես ասած։ Ինչ այդ սահմանից կլինի ձախ, պետք է պատկանի ՀՀ-ին, ինչ կլինի աջ, պետք է պատկանի Ադրբեջանին։ Էստեղ որևէ գաղտնիք չկա»։ Տեղից հարց հնչեց, թե արդյո՞ք Ադրբեջանը համաձայն է դրան, ինչին ի պատասխան ԱԳ նախարարը նշեց, որ սա հայկական կողմի համոզմունքն է, որին աջակցում են մի շարք այլ գործընկերներ․ «Չունենք վստահություն, որ ադրբեջանական կողմը լիովին ընդունում է սա»։ Ի հավելումն վերոնշյալին՝ Միրզոյանը հիշեցրեց, որ Ադրբեջանական կողմը ստորագրել է Ալմաթիի հռչակագիրը, և նշեց, որ ադրբեջանցի գործընկերներին էլ են հիշեցնում, որ Ադրբեջանի նախագահը սա ընդունել է գրավոր կերպով Պրահայում, ընդունել է Սոչիում գրավոր հայտարարության մեջ, նույնն ընդունել է Բրյուսելում։ «Ուզում եմ ասել, որ փոխըմբռնումը այս ուղղությամբ այս պահի դրությամբ, այս հարցով ավելին է, քան օրինակ չգիտեմ մի ամիս առաջ։ Ես նույնիսկ տպավորություն ունեմ, որ մենք շատ մոտ ենք այս հարցով փոխադարձ համաձայնության գալուն»,- ասաց Միրզոյանը՝ հստակեցնելով, որ խոսքը երկու երկրների միջև սահմանազատման, տարածքային ամբողջականության ճանաչման հիմք՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ եղած սահմանագիծը ընդունելու մասին հարցի վերաբերյալ է։ Հարցին, թե որտեղ է այդ գիծը, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ այդ գիծը կարելի է գտնել ԽՍՀՄ իրավասու մարմինների կազմած, իրավական անհրաժեշտ գործընթացները կազմված և դրանք անցած իրավական ակտերում և դրանցից բխող քարտեզներում․ «Թե որոնք են դրանք, փոխադարձ համաձայնության այս պահին չկա»։ Նա հիշեցրեց, որ հայկական կողմն առաջարկել է 1974-78թթ․ ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի քարտեզներում, բայց քննարկումները դեռևս շարունակվում են։
12:53 - 15 մարտի, 2024
Գնել Սանոսյանը չի բացառում սահմանային որոշ հատվածներում ենթակառուցվածքների վերակառուցումը
 |civilnet.am|

Գնել Սանոսյանը չի բացառում սահմանային որոշ հատվածներում ենթակառուցվածքների վերակառուցումը |civilnet.am|

civilnet.am:  Տավուշի մարզի չորս գյուղերը, որոնք Ադրբեջանը պահանջում է, Հայաստանի վարչական տարածքում չեն։ Այս մասին մարտի 13-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նախարարն ասել է, որ հայկական կողմն իր հերթին 31 գյուղերի տարածքներ է պահանջում Ադրբեջանից։ «Սահմանազատումն ու սահմանագծումը նրա համար են, որ հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այս կողմ Հայաստանն է, այն կողմ՝ Ադրբեջանը։ Որոշակի սահմանագիծ կա, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է աշխատեն՝ հասկանալու համար, թե որ քարտեզներով են աշխատելու: Պետք է երկու կողմերի համար ընդունելի ինչ-որ քարտեզ վերցնել՝ իրավական, որն էլ այդ գործընթացի համար հիմք կհանդիսանա»,- ասել է Սանոսյանը։ Հարցին, թե ինչու է վարչապետը շտապում ասել, որ այդ չորս գյուղերը Հայաստանի տարածքում չեն, երբ սահմանազատման գործընթացն ավարտված չէ, նախարարը պատասխանել է․ «Ինչքան էլ աշխատանքներն ավարտված չեն, բայց կան աշխատանքներ, այսինքն՝ ինչ-որ աշխատանքներ են արել, կան որոշակի քարտեզներ, որոնցում ինչ-որ բան է երևում»։ Գնել Սանոսյանի խոսքով՝ որոշ հատվածներում ՀՀ ենթակառուցվածքները սահմանագծին մոտ են, և սահմանազատման գործընթացից հետո հնարավոր է՝ դրանք վերակառուցելու անհրաժեշտություն առաջանա։ «Այդ հատվածներում կան տեղեր, որտեղ մեր ենթակառուցվածքները սահմանագծին բավական մոտ են, որոշ տեղերում, գուցե պարզվի, որ հատում են սահմանը: Որոշ տեղերում հնարավոր է՝ վերակառուցելու հարց առաջանա: Խոսքն այսօրվա գործող որոշ ճանապարհների մասին է: Պետք է դրանք հստակեցվեն»,- ասել է նա: Նախարարը տեղեկացրել է, որ ենթակառուցվածքների վերակառուցման ուղղությամբ աշխատանքները դեռ չեն սկսվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հրավիրած ասուլիսին հայտարարել է, որ Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ «1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն»։ «ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել»,- ասել է Փաշինյանը։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը մարտի 9-ին հայտարարություն էր տարածել՝ Հայաստանից պահանջելով անհապաղ վերադարձնել չորս գյուղերը, որոնք, ըստ Բաքվի, Ադրբեջանի Ղազախի շրջանի մասն են։ Ներկայում այդ գյուղերն ընդգրկված են Հայաստանի Տավուշի մարզում։ Դրանք են Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը (Աղաշը), Խեյրիմլին և Կըզըլ Հաջիլին։ Այս գյուղերի մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։ Գլխավոր լուսանկարը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագոտուց՝ Տավուշի մարզում/ Կարեն Հարությունյան  
17:36 - 13 մարտի, 2024
Փաշինյանը հայտարարեց, որ այն ճանապարհները, որոնք դուրս են գալիս ՀԽՍՀ սահմանից, պետք է վերակառուցվեն այլ կերպ

Փաշինյանը հայտարարեց, որ այն ճանապարհները, որոնք դուրս են գալիս ՀԽՍՀ սահմանից, պետք է վերակառուցվեն այլ կերպ

Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Պատասխանելով «Տավուշից գյուղեր հանձնել-չհանձնելու մասին» հարցին՝ Փաշինյանն ասաց, որ դա անընդունելի ու անհեթեթ խոսակցություն է։  Փաշինյանի խոսքով նախկինում քննարկումներում էդպիսի ֆոն կար, որ հնարավոր է այն ճանապարհներում, որտեղ մի կտոր դե յուրե Հայաստանի գիծը հատում է, նորից մտնում է ՀՀ տարածք, այդ հատվածը ՀՀ-ն պահի, ուրիշ տեղից համարժեք չափով տա․ «Բայց հետագայում ես ինքս եկել եմ եզրակացության, որ չէ, պետք չի էդպես վարվել, որովհետեւ դա ստեղծում ա լրացուցիչ անորոշություններ, եւ պետք ա գնալ, էդ ճանապարհները դուրս ա՞ գալիս ՀԽՍՀ սահմանից, սենց ա՞ մտնում, ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ։  Փաշինյանի խոսքով՝ ինքն այդ հանձնարարականը արդեն տվել է․ «Առաջիկայում պատեհ առիթով կգնամ եւ էս մեր գյուղերի բնակիչներին կբացատրեմ, թե ինչ եմ մտածում եւ ինչու եմ էդպես մտածում»։ Փաշինյանը նշեց, որ այդպիսի ճանապարհ կա Ոսկեպար գյուղի հատվածում, որ ճանապարհի մի կտոր դե յուրե Հայաստանի գիծը հատում է, նորից մտնում է ՀՀ տարածք։
16:38 - 12 մարտի, 2024
Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանական մամուլում բարձրաձայնված անուններով գյուղեր երբեք չեն եղել ՀՀ տարածքում

Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանական մամուլում բարձրաձայնված անուններով գյուղեր երբեք չեն եղել ՀՀ տարածքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ ադրբեջանական կողմի հայտարարություններին, որ ր Հայաստանն «անհապաղ պետք է վերադարձնի 4 գյուղերը»։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի՝ միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ»։ Միևնույն ժամանակ պահանջում է ազատել 4 «օկուպացված» գյուղեր։ «Այս ֆոնին Ադրբեջանը սկսել է զորավարժություններ իրականացնել։ Ձեր գնահատականը իրավիճակին, և այս պայմաններում ինչպես եք պատկերացնում խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- ասաց լրագրողը՝ հարց ուղղելով Փաշինյանին։ «Զգում եմ, որ այդ հարցի շուրջ կա որոշակի շփոթ և որոշակի թերըմբռնում, թյուրըմբռնում։ Որովհետև եկեք նախ արձանագրենք, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի այդ արձանագրումից ելնելով կարողանանք հստակ ձևակերպել, թե որտեղ ինչպես Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ և որտեղ է, որ ըստ էության չունի կամ հնարավոր է՝ չունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ։ Ես նախ ուզում եմ անդրադառնալ նրան, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Ես առաջին անգամ վիզուալ պատասխան եմ պատրաստել (ցուցադրում է Հայաստանի քարտեզ)․ Հայաստանի Հանրապետությունը սա է»,- ասաց Փաշինյանը։ Նա առաջարկեց մի պահ մի կողմ թողնել Ադրբեջանին, այլ Հայաստանի ելակետից հանդես գանք․ «Որն է մեր ելակետը, որովհետև ասվում ա, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, Հայաստանի Հանրապետության տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, և ՀՀ տարածքում, ընդ որում ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո։ Պատկերը, որ ես ցույց տվեցի, ուղղակի պատկեր չէ, ՀՀ դե յուրե ամրագրված․․․ [այս պահին ուղիղ եթերից մի հատված կտրվում է և Փաշինյանի խոսքն ամբողջությամբ չի լսվում, բայց նա, ըստ ամենայնի, նկատի ուներ, որ դա Հայաստանի Հանրապետության դե յուրե տարածքն է։]»։ Այնուհետև Փաշինյանը շարունակեց խոսել Ալմա Աթայի հռչակագրից։ Նա նշեց, որ որ Ալմա Աթայի հռչակագիրը վերահաստատվել է և դարձել սահմանների և միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք, և, հետևաբար, այդ համաձայնության բերումով ԽՍՀՄ նախկին ադմինիստրատիվ սահմաններից ինչ գտնվում է պայմանական ասած «այն կողմում» Ադրբեջան է, ինչ այս կողմում՝ Հայաստան է։ «Հիմա դելիմիտացիայի գործընթացում մենք պետք է աշխատենք որևէ ֆորմատով այդ սահմանը վերարտադրելու վրա։ Եվ հիմա էս պրոցեսում մենք պետք ա արձանագրենք, որ մենք պետք ա ելնենք դե յուրե իրողությունից․ էն, ինչ-որ Հայաստան է, Հայաստան է, էն, ինչ-որ Հայաստան չէ, Հայաստան չէ, էն, ինչ-որ Ադրբեջան է, Ադրբեջան է։ Հիմա կա ուրիշ հարց՝ որ փուլից և որտեղից սկսել դելիմիտացիայի գործընթացը։ Ամենատարբեր տեսակետներ կան, որ դելիմիտացիան պետք է ամբողջությամբ ծայրից ծայր անել, հետո նոր անդրադառնալ կոնկրետ գործողությունների և այլն։ Էս հարցի վերաբերյալ ես չեմ բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից, և այս գործընթացի շուրջ որոշում կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վելուծությունից և Հայաստանի շուրջ առկա մարտահրավերները և իրադրության կայունության ապահովման պահանջները և անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ։ Բանակցային պրոցեսներում երբեմն եղել է տպավորություն, թե մենք կարող ենք որոշակի իրողությունները հաշվի առնելով սահմանի գծի վերականգնմումից հետո կամ զուգընթաց տարածքների որոշակի փոխանակումներ անել, փոխանակում էն իմաստով, որ չնայած դե յուրե սահմանն էստեղ ա, բայց դե ֆակտո իրողությունները նկատի ունենալով ինչ-որ փոփոխություններ անենք, բայց ես տեսնում եմ, որ նման հնարավորությունները մեծ չեն, կամ դա կարող է դեֆորմացնել գործընթացը և լրացուցիչ ռիսկեր բերել, և,, այդ պատճառով ես կարծում եմ, առաջիկայում մենք պետք է գործողություններ անենք՝ հետևյալ տրամաբանությամբ [այստեղ դարձյալ խոսքն ընդհատվում է]»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ առաջիկայում այլեցություն կունենա Տավուշի մարզ՝ նաև տեղում հնարավոր խնդիրներին ծանոթանալու համար․ «Բայց այս պահի դրությամբ մենք որոշումներ չունենք, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է այս ընդհանուր պրոցեսը կառավարենք այդ տրամաբանությամբ։ Էլի եմ ասում, երբ ես հետևում եմ մեր փորձագետների և ոչ փորձագետների գնահատականներին, տեսնում եմ, որ, այնուամենայնից, էդտեղ ինչ-որ առումով կա շփոթ և մտածողության և դիտանկյան խնդիր, և իմ դիրքորոշումն այն է, որ, ասելով որ ՀՀ անվտանգության ապահովման հարցում պետք է առանցքային և կարևոր [դարձյալ տեսանյութը ընդհատվում է]»։ Փաշինյանն ասաց, որ երեք կարևոր պայման պետք է ապահովվի․ «Իրավական հենքը տեղի ունեցող պրոցեսի, որպեսզի մենք իրավունքից և օրինականությունից դուրս որևէ բան չանենք, երկրորդը՝ ֆունկցիոնալ հարցերի լուծումը՝ ենթակառուցվածքներ և այլն, երրորդը՝ անվտանգությունը, որովհետև պետք է ապահովվի դելիմիտացված սահմանի երկայնքով ապրող մարդկանց անվտանգությունը։ Էս առումով դելիմիտացված սահմանը պետք է դառնա երկաթյա երաշխիք՝ այդ հատվածի հարատև կայունության համար»։
12:46 - 12 մարտի, 2024
Ադրբեջանի պահանջը Տավուշի 4 գյուղերի հանձնման վերաբերյալ բանակցային գործընթացում նոր բան չէ. Աբրահամյան

Ադրբեջանի պահանջը Տավուշի 4 գյուղերի հանձնման վերաբերյալ բանակցային գործընթացում նոր բան չէ. Աբրահամյան

Ադրբեջանի պահանջը Տավուշի 4 գյուղերի հանձնման վերաբերյալ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում նոր բան չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սրա մասին Ալիևը բաց տեքստով մի քանի ամիս առաջ էր խոսում, երբ ասում էր, որ ոչ անկլավային 4 գյուղերն առանց պայմանի պետք է իրենց հանձնվի, իսկ 4 անկլավի մասով լրացուցիչ պետք է քննարկում արվի` հասկանալու համար, թե ինչպես է դրանց հետ հաղորդակցություն ապահովելու: Խնդիրներից մեկն այստեղ այն է, որ ինչ 2020 թվականից առաջ է եկել սահմանների ճշգրտման հարցը ու թեման բանակցությունների օրակարգի մաս դարձել, զուգահեռ Ադրբեջանը 2020-23 թվականների ընթացքում, ուժի ու պարտադրանքի միջոցով, սեփական պատկերացումների շրջանակներում, զավթել է ոչ միայն Արցախը, այլ ՀՀ մի շարք հատվածներ, որի հետևանքով հայկական կողմի մի քանի հարյուր զոհ է ունեցել: Ու մինչ Փաշինյանն ու իր թիմակիցներն ինքնագոհ զվարճանքների մեջ են` Ադրբեջանը դիվանագիտական և քարոզչական նախապատրաստություն է տեսնում՝ հերթական պահանջը կյանքի կոչելու համար»։
10:37 - 11 մարտի, 2024
«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներին բերման են ենթարկում Վերին Ոսկեպար այցելելու համար. Հրանտ Տեր-Աբրահամյան

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներին բերման են ենթարկում Վերին Ոսկեպար այցելելու համար. Հրանտ Տեր-Աբրահամյան

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանին (2020 թ.-ի պատերազմի մասնակից, նախկին քաղբանտարկյալ) և Հենրիկ Մկրտչյանին այս պահին բերման են ենթարկում Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք Վերին Ոսկեպարի տարածքն այցելելու համար: Այս մասին գրել է Հրանտ Տեր-Աբրահամյանը։ «Այդ տարածքում գտնվում է «Մարտական եղբայրության» և «Ազատազենի» կողմից համատեղ կառուցված կրակային պարապմունքների տարածքը, որտեղ մարզումներ էին իրականացվում տեղի համայնքների բնակիչների համար՝ համաձայն Նոյեմբերյանի համայնքապետարանի և Մարտական եղբայրության կնքած համագործակցության հուշագրի:  Վերին Ոսկեպարը նախկինում եղել է ադրբեջանական այսպես կոչված անկլավ Հայաստանի տարածքում: Այն գտնվում է Ոսկեպար գյուղից վերև, բարձունքում և ունի իշխող դիրք շրջակա տարածքի նկատմամբ:  Կիրակի՝ մարտի 3-ին, Ավետիս Ավետիսյանն ու Հենրիկ Մկրտչյանը մուտք են գործել Վերին Ոսկեպարի տարածք, որտեղ նրանց արդեն սպասելուց են եղել ոստիկանության ներկայացուցիչները: Վերջիններս ասել են, որ տարածք մուտք գործելու իրավունք չկա: Դրանից հետո տեղ է հասել նաև Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալը, որը նույնպես պնդել է, որ տղաները պետք է լքեն տարածքը, քանի որ այդտեղ գտնվելն անօրինական է,  որից հետո երկուսին ուղեկցել են ոստիկանության բաժանմունք՝ հիմնավորելու համար ոստիկանության պահանջը:  Մանրամասները կհաղորդենք իրավիճակի զարգացմանը զուգահեռ: Պարզ է, որ տեղի ունեցողն ունի հստակ քաղաքական իմաստ, և նախաձեռնությունն իրականում գալիս է ոչ թե Նոյեմբերյանի ոստիկանությունից, այլ ՀՀ ղեկավարությունից: Մեր խնդիրն ու հարցը հենց ՀՀ ղեկավարության հետ է՝ արդյո՞ք որ օրենքով կամ ինչպիսի իրավական հիմքով է ՀՀ քաղաքացիներին կամ հատկապես Մարտական եղբայրության անդամներին արգելված մուտքը Վերին Ոսկեպարի տարածք»։ 
16:58 - 03 մարտի, 2024