Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը. համագործակցության հուշագիր է ստորագրվել

Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը. համագործակցության հուշագիր է ստորագրվել

Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի գլխավորած պատվիրակությունը։   Այցը ՀՀ տեղի է ունենում 2023 թ. սեպտեմբերի 6-ին Վրաստան կատարած այցի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից արված պաշտոնական հրավերի շրջանակներում։   ՀՀ քննչական կոմիտեում մարտի 5-ին կայացել է քննչական երկու մարմինների ղեկավարների հանդիպումը։   Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել իր վրաց գործընկերոջը՝ հրավերն ընդունելու համար և վստահություն հայտնել, որ պատասխան այցը նոր հարթություն կտեղափոխի Հայաստանի քննչական կոմիտեի և Վրաստանի հատուկ քննչական ծառայության համագործակցությունը՝ համահունչ երկու բարեկամ երկրների միջև ավանդաբար ջերմ հարաբերություններին, ինչպես նաև կխթանի երկկողմ և բազմակողմ միջազգային-իրավական փոխգործակցությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը միտված է ժամանակի պահանջներին համարժեք, անդրազգային հանցավորությանը քրեաիրավական գործիքակազմով հակազդելու կառույցների ներուժի զարգացմանը։   Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, վստահություն հայտնել, որ հայ և վրաց ժողովուրդների միջև դարավոր եղբայրության պատմությունը, երկու երկրների միջև զարգացող բազմավեկտոր սերտ կապերը վստահության նախադրյալներ են ապահովում քննչական մարմինների հարաբերությունները ևս որակապես նոր մակարդակ տեղափոխելու համար։ Նա ընդգծել է նախաքննության որակի բարելավմանը, փորձի փոխանակմանն ուղղված համատեղ նախագծեր իրականացնելու կարևորությունը՝ ի շահ երկու երկրներում իրավակարգի ամրապնդման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության։   Հանդիպման արդյունքում Արգիշտի Քյարամյանը և Կառլո Կացիտաձեն ստորագրել են ՀՀ քննչական կոմիտեի և Վրաստանի հատուկ քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր։ Դրանով նախատեսվում է համագործակցության ծավալում նախաքննության ոլորտում լավագույն պրակտիկայի և մեթոդների փոխանակման, երկու գերատեսչությունների կարողությունների ամրապնդման համար վերապատրաստման դասընթացների անցկացման, տեղեկատվության փոխանակման, համատեղ խորհրդակցությունների անցկացման, միջազգային թեմատիկ համաժողովներին մասնակցության ուղղություններով:   Արգիշտի Քյարամյանի ուղեկցությամբ պարոն Կացիտաձեն շրջել է ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքում, նրան ներկայացվել են Կոմիտեի ընթացիկ գործունեության ապահովման և նախաքննության իրականացման նյութատեխնիկական ռեսուրսները։   Ի նշան բարեկամության և երկկողմ հարաբերությունների սերտացման՝ Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը ՀՀ քննչական կոմիտեի բակում եղևնի է տնկել։   Վրացական պատվիրակության այցը շարունակվում է, որի շրջանակներում նախատեսված են նաև այլ միջոցառումներ։
18:54 - 05 մարտի, 2024
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Գ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հ.Գ.-ն մեղադրվում է այլ անձանց հետ համատեղ, 2019 թվականից Telegram հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով «կոկաին», «մեթամֆետամին», «ԼՍԴ», «մարիխուանա» և «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցների իրացման, հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 155 մլն 518 հազար դրամի ֆինանսական միջոցների օրինականացման մեջ: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Գ.-ի տեղափոխումը Երևան:
09:57 - 28 փետրվարի, 2024
ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակը Վրաստանից նոր մակարդակի ջանքեր է պահանջում. Բորել |1lurer.am|

ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակը Վրաստանից նոր մակարդակի ջանքեր է պահանջում. Բորել |1lurer.am|

1lurer.am: Եվրամիությունը Վրաստանին կոչ է արել արագացնել բարեփոխումների իրականացումը, այդ թվում՝ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում, և իրականացնել ինը քայլերը, որոնք նախատեսված են Եվրահանձնաժողովի հանձնարարականներով եվրաինտեգրման ճանապարհին։ Հայտարարությունն արվել է Բրյուսելում կայացած ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի նիստում: Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ թեկնածու երկրի կարգավիճակը, որը Վրաստանին տրվել է 2023 թվականի դեկտեմբերին, նոր մակարդակի ջանքեր է պահանջում։ Նա նշել է, որ Բրյուսելը մտադիր է մեծացնել Թբիլիսիին տրամադրվող օգնությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամից՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում: Այժմ այդ գումարը կազմում է 63 մլն եվրո։ Նիստից հետո կայացած ճեպազրույցում Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Վրաստանը մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ չնայած Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակին։ «Մենք պատժամիջոցներ չենք կիրառում և այդ առումով ունենք շատ ամուր փաստարկներ։ Միևնույն ժամանակ, Վրաստանը չի օգտագործվում պատժամիջոցները շրջանցելու համար»,-ասել է Կոբախիձեն, նաև վստահեցրել, որ Թբիլիսին ակտիվորեն աջակցում է Կիևին՝ «ելնելով վրաց և ուկրաինացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող հատուկ բարեկամությանից»։
12:56 - 21 փետրվարի, 2024
Վրաստանը կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությանը. Կոբախիձե
 |1lurer.am|

Վրաստանը կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությանը. Կոբախիձե |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի իշխանությունները կշարունակեն հետևել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությունը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Երբ խոսքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում մեր քաղաքականության մասին է, մենք շատ հստակ դիրքորոշում ունենք։ Մենք պատժամիջոցներ չենք սահմանում, և մենք շատ ամուր փաստարկներ ունենք այդ հարցում։ Վրաստանը չի օգտագործվում պատժամիջոցները շրջանցելու համար. դա մեր քաղաքականությունն է, որին մենք հետևում ենք և պատրաստվում ենք հետևել հետագայում»,- հայտարարել է Կոբախիձեն՝ Բրյուսելում Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ: Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը կշարունակի քաղաքական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային:
21:34 - 20 փետրվարի, 2024
Դարչիաշվիլին ու Ֆիդանը քննարկել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը |1lurer.am|

Դարչիաշվիլին ու Ֆիդանը քննարկել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերության օրակարգի կարևոր հարցեր։ Նրանք ընդգծել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տարանցիկ ներուժը և շեշտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության վերաբերյալ, որի շրջանակներում մարտին կկայանա Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ԱԳ նախարարների եռակողմ նախարարական հանդիպումը։ «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանում ընթացող գործընթացներին և անվտանգության մարտահրավերներին։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի կայուն զարգացման անհրաժեշտությանը, ինչպես նաև Վրաստանի և Թուրքիայի դերին տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ Հանդիպմանը ևս մեկ անգամ վերահաստատվել է Թուրքիայի ամուր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
20:02 - 15 փետրվարի, 2024
Բարեկամ Վրաստանի հետ համագործակցության խորացումը Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան

Բարեկամ Վրաստանի հետ համագործակցության խորացումը Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում կարևոր և պատասխանատու այդ առաքելությունն ի շահ Վրաստանի և վրացի ժողովրդի ծառայեցնելու գործում: Բարեկամ Վրաստանի հետ բազմոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը Հայաստանի Կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Հավատացած եմ, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր հորիզոններ է բացահայտելու բոլոր ոլորտներում երկկողմ գործակցությունն առավել ընդլայնելու համար: Վերահաստատում եմ Հայաստանի կառավարության և անձամբ իմ պատրաստակամությունը սերտորեն համագործակցել Ձեր ղեկավարած կառավա­րության հետ՝ ի բարօրություն մեր երկրների ու եղբայրական ժողովուրդների»:
19:21 - 09 փետրվարի, 2024
Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցը կկատարի Բրյուսել
 |armenpress.am|

Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցը կկատարի Բրյուսել |armenpress.am|

armenpress.am: Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցով կմեկնի Բրյուսել։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի հանրային հեռարձակողի հրապարակումից։ Կոբախիձեն իր առաջիկա այցի մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանում կայացած քվեարկությունից հետո, որի արդյունքներով վստահության քվե է տրվել Իրակլի Կոբախիձեի գլխավորած կառավարությանը։ Նոր վարչապետի այցը Բրյուսել կկայանա փետրվարի 20-21-ը։ «Սկզբունքորեն այցը Բրյուսել նախատեսված է փետրվարի 20-21-ը։ Դա վերաբերում է ինչպես Եվրամիությանն, այնպես էլ ՆԱՏՕ-ին։ Օրակարգն արդեն որոշված է։ Համապատասխանաբար, առաջին այցը տեղի կունենա Բրյուսել»,- նշել է Կոբախիձեն: Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է Իրակլի Կոբախիձեին վարչապետ նշանակելու մասին հրամանը։ 
12:15 - 09 փետրվարի, 2024
Վրաստանում հայտնաբերել են Օդեսայից Վորոնեժ ուղևորվող պայթուցիկ նյութերով բեռ

Վրաստանում հայտնաբերել են Օդեսայից Վորոնեժ ուղևորվող պայթուցիկ նյութերով բեռ

Վրաստանում Օդեսայից Վորոնեժ ուղեւորվող պայթուցիկ նյութերով բեռ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը։ Նշվում է, որ ավտոտրանսպորտային միջոցի խուզարկության արդյունքում հանվել է էլեկտրամեքենայի համար նախատեսված 2 միավոր մարտկոց։ Երկուսի մեջ էլ ընդհանուր առմամբ վեց միավոր հատուկ պայթուցիկ սարք է եղել տեղադրված։ Հետախուզական ծառայությունը չի բացառել, որ պայթուցիկ նյութերի տեղափոխման կազմակերպիչները ծրագրել են ահաբեկչություններ իրականացնել նաև Վրաստանում։ Նշվում է, որ երկրի Պետական անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ որոնողական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված գործընթացում ներգրավված են եղել 7 անձ Վրաստանից, 3 անձ Ուկրաինայից և 2 անձ Հայաստանից։ Գործընթացը ներառում է նշված պայթուցիկ սարքերը Վրաստան ներմուծում, երկրի ներսում տեղափշարժ, դեպի ՌԴ բեռնարկղերից մեկի տարանցում, իսկ մյուսի՝ մայրաքաղաքում տեղադումը։ Ըստ հայտարարության՝ նշված գործընթացը կազմակերպել է Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն, որը Բաթումի քաղաքից է․ «Հետաքննությունը պարզել է նաև, որ վերոնշյալ անձինք, բացառությամբ Շարաշիձեի, հավանաբար չեն իմացել պայթուցիկ սարքերի մասին»։ Պայթուցիկները Վրաստան են առաքվել Ուկրաինայից Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով, իսկ Վրաստան են հասել հունվարի 19-ին, հայտնել են Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունից։
13:52 - 05 փետրվարի, 2024
Վրաստանի կառավարության նոր ծրագրում առաջնահերթություն են ԵՄ ինտեգրումն ու ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը |1lurer.am|

Վրաստանի կառավարության նոր ծրագրում առաջնահերթություն են ԵՄ ինտեգրումն ու ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի խորհրդարան է ներկայացվել Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ նոր կառավարության կազմը և ծրագիրը՝ «Եվրոպական պետություն կառուցելու համար» անվամբ: Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը կբացվի հաջորդ շաբաթ: Օրենսդիրը պետք է վստահություն հայտնի կառավարությանը, ինչի համար բավարար կլինի 150 ձայնից 76-ը։ Դրան նախորդելու են քննարկումներ հանձնաժողովներում, խմբակցություններում և քաղաքական խմբերում։ Կառավարության ներկայացրած ծրագրում որպես առաջնահերթություն նշվել են երկրի կայունությունն ու անվտանգությունը, ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Գերակայությունների թվում է նաև Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը և Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը: Միևնույն ժամանակ, Կոբախիձեն նշել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն կանխել Արևմուտքի սահմանած հակառուսական պատժամիջոցները շրջանցելու փորձերը: Վրաստանի նոր կառավարության հիմնական ուղղությունը, համաձայն ծրագրի, կրկին կլինի Եվրամիությանը և եվրատլանտյան կառույցներին Թբիլիսիի անդամակցության համար արդյունավետ քայլերի ձեռնարկումը: Շեշտվում է նաև Վրաստանի տարածաշրջանային և գլոբալ դերակատարման ուժեղացումը: Կառավարության կազմում միակ փոփոխությունը, ինչպես նախկինում հայտնել էր Կոբախիձեն, կվերաբերի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին, որի փոխարեն ներկայացվել է խորհրդարանի փոխխոսնակ Իրակլի Չիկովանին:
13:56 - 03 փետրվարի, 2024