Վայոց ձորի մարզ

Վայոց ձորը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի կենտրոնական մասում։ Սահմանակից է հյուսիսում Գեղարքունիքի, հյուսիս-արեւելքում՝ Արարատի, հարավում՝ Սյունիքի մարզերին, արեւելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին, արեւմուտքում՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը:

Մարզկենտրոնը` քաղաք Եղեգնաձորն է։ Բնակչության թիվն ըստ Վայոց ձորի մարզի բնակչության ռեգիստրի` (01.01.2019 թվականի դրությամբ)  60663 է։Բնակավայրերի թիվը` 55, որից քաղաքային` 3, գյուղական` 52։

«Ես երկրի իրավիճակից ելնելով գնացել եմ այդ քայլին». դեպքի մասին է պատմում  Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինը |news.am|

«Ես երկրի իրավիճակից ելնելով գնացել եմ այդ քայլին». դեպքի մասին է պատմում Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինը |news.am|

news.am: Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում օրերս Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած Արցախից տեղահանված կինը՝ Նարինե Ասատրյանը պնդում է, որ ինքը գիտակցված է այդ քայլն արել, իրեն ոչ ոք ոչինչ չի դրդել: «Ես երկրի իրավիճակից ելնելով գնացել եմ այդ քայլին: Ամեն օր զոհ ունենք, ամեն օր հող ենք կորցնում, դա հերի՞ք չի, որ ես գնամ այդ քայլին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա: Նարինեն նշում է, որ ինքը հատուկ է  գնացել այն վայրը, որտեղ պետք է գար Փաշինյանը. «Ես հատուկ, միտումնավոր գնացել եմ այնտեղ, որ հարվածեմ նրան: Ճիշտ է՝ անձրեւանոցը ես միտումնավոր չեմ վերցրել, որովհետեւ անձրեւ էր գալիս, բայց այդ պահին այդպես ստացվեց, որ անձրեւանոցը հատուկ հարվածելու նպատակով գցեցի նրանց կողմը: Նիկոլ Փաշինյանը իր կարեւոր գործերը թողած եկել, ասֆալտ էր ստուգում, ասֆալտ անողը թող էդ հարցով զբաղվի: Ադրբեջանցիները մտել են գյուղ, մարդկանց ցանած արտերում խրամատ են փորել, մարդկանց տներն են մտնում դա պատճառ է, որ ես նման վերաբերմունք ցույց տամ»: Արցախի Քարեգահ գյուղից տեղահանված եւ Մալիշկա գյուղում հաստատված կինը ինքնակամ է ներկայացել ոստիկանութուն. պնդում է՝  իր հանդեպ ոչ մի բռնություն չի կիրառվել: Նարինեն բազմազավակ մայր է, 7 երեխաներ ունի: Նա ընտանիիքի հետ Մալիշկայում վարձով է բնակվում, մինչեւ հիմա դեռ բնակարան չի ստացել: Սակայն Նարինեին սեփական տան հարցն այնքան էլ չի հուզում, կինը պատրաստ է իրենց ընտանիքին տրամադրվելիք 10 միլիոն դրամը փոխանցել բանակին: «Ես այդ գումարը սրտանց նվիրում եմ բանակին, ինձ տուն պետք չի: Մեկնաբանություններում գրում են, որ ես գումարով եմ այդ քայլը արել, բայց նման բան չկա, դեռ ավելին՝ ես այդ գումարը սրտանց կփոխանցեմ բանակին: Էս երկրի վիճակը որ նայում ենք, ես տուն առնեմ, էդ տունն էլ եմ կորցնելու, ամեն օր զոհ ունենք»,- հավելեց նա:
09:47 - 13 ապրիլի, 2023
Ջերմուկում իրավիճակը խաղաղ է. Վահագն Արսենյան

Ջերմուկում իրավիճակը խաղաղ է. Վահագն Արսենյան

Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ջերմուկում իրավիճակը խաղաղ է․  «Հարգելի հայրենակիցներ, (պատասխանում եմ ձեզ անհանգստացնող հարցերին) Ջերմուկում իրավիճակը խաղաղ է: Հետևեք միայն ՀՀ պաշտպանության նախարարության լրահոսին»: Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր իսկ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։
21:33 - 11 ապրիլի, 2023
Վարչապետի ուղղությամբ անձրեւանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար, չի պատրաստվում ներողություն խնդրել

 |aravot.am|

Վարչապետի ուղղությամբ անձրեւանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար, չի պատրաստվում ներողություն խնդրել |aravot.am|

aravot.am: Երեկ Վայոց Ձորի մարզում վարչապետի ուղղությամբ անձրեւանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար ու չի պատրաստվում ներողություն խնդրել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց նրա ամուսինը՝ Սուրեն Զաքարյանը: «Սիրտը նեղված է եղել, ջղայնացած, երեք տարին քիչ չէ, էս վերջին օգոստոսին ենք դուրս եկել, սիրտը տրաքեց, էլի: Ես խոսել եմ վարչապետի հետ, ինչ պետք էր, ասել եմ, բայց ոչ մի բան ցույց չտվեցի, ինձ զսպեցի։ Իսկ կնոջս թույլ չտվեցին, որ գա խոսի, որովհետեւ գիտեին՝ էմոցիոնալ է»,- պատմեց Զաքարյանը: Նրա խոսքով՝ այս փուլում միջադեպի վերաբերյալ ո՛չ ինքը, ո՛չ իր կինը չեն խոսելու՝ պաշտպանական մարտավարությունից ելնելով. «Փաստաբանն ասել է՝ ոչ մի հարցազրույց մի տվեք, քանի դեռ քննություն է ընթանում»։  Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում 47-ամյա մի կին չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները, ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։ Անձը երեկ ձերբակալվել էր, իսկ այսօր հայտնի դարձավ, որ ազատ է արձակվել։  Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու փորձը) հատկանիշներով նախատեսվել է քրեական վարույթ։  
13:59 - 11 ապրիլի, 2023
Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինն ազատ է արձակվել. ՔԿ խոսնակ
 |news.am|

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինն ազատ է արձակվել. ՔԿ խոսնակ |news.am|

news.am: Վայոց ձոր կատարած այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինն ազատ է արձակվել։ Այս մասին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից։ Հիշեցնենք, որ Մալիշկա գյուղում 47-ամյա կինը մոտեցել է բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ եւ Կենտրոնական փողոցների խաչմերուկ։ Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին եւ անտեսելով վերջիններիս հորդորները, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ իր մոտ գտնվող անձրեւանոցը դիտավորությամբ նետելով նրա ուղղությամբ։ 47-ամյա կինը ձերբակալվել էր։ Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
09:34 - 11 ապրիլի, 2023
Վայոց Ձորում  կինն անձրևանոցը նետել է Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Վայոց Ձորում կինն անձրևանոցը նետել է Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ․ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

2023թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկ է մոտեցել 47-ամյա մի կին։ Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները, ժամը 14:40-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում, ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։ Հետաքննության մարմնի կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսվել է քրեական վարույթ։ Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքները։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:28 - 10 ապրիլի, 2023
Վարչապետին է ներկայացվել Վայոց ձորի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Վայոց ձորի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ:  Եղեգնաձորում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Վայոց ձորի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետին նախ ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտում իրականացված պետական օժանդակության ծրագրերը: Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում ստեղծվել է 49,5 հա ինտենսիվ այգի (7 հա խաղողի և 42,5 հա ինտենսիվ պտղատու այգի), պետական օժանդակության ծրագրի շրջանակում մարզում աշնանացան ցորենի ցանքատարածությունը կազմել է 339,1 հա, լիզինգային ծրագրով ձեռք է բերվել 18 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, տրամադրվել է 330 միավոր վարկ (1 մլրդ 1 մլն դրամ): Նույն լիզինգային ծրագրի շրջանակում մարզում ձեռք են բերվել ագրոպարենային սարքավորումներ, ինչի նպատակով ծախսվել է 201 մլն, 200 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա ընթացքում Վայոց ձորում կնքվել է 54 մթերման պայմանագիր, ինչպես նաև ապահովագրական 42 պայմանագիր, որից փոխհատուցվել է 16-ը: 2022 թվականի ընթացքում մարզում ձեռք է բերվել 63 գլուխ տոհմային եղջերավոր կենդանի, կառուցվել է 3 «խելացի» անասնաշենք, ինչի համար ներդրվել է 40 մլն 500 հազար դրամ: Արդեն իսկ մարզում առկա է 6 «խելացի» անասնագոմ, ընթացիկ տարում նախատեսվում է հիմնել ևս 5-ը: Մարզում առկա է 15 հազար 900 հեկտար վարելահող, որից մշակվում է 60 տոկոսը: Աշխատանքներ են տարվում մշակվող ցանքատարածքների ծավալը տարեցտարի ընդլայնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանին նաև զեկուցվել է մարզում իրականացված ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի մասին: Այնուհետև վարչապետին զեկուցվել է  2018-2022թթ. մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ մարզի համայնքներում 2018-2022թթ. իրականացվել է 105 սուբվենցիոն ծրագիր, որի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 4 մլրդ 863 մլն դրամ, ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմել է 2 մլրդ 807 մլն դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 2 մլրդ 23 մլն դրամ: 2022թ. համար ներկայացվել է սուբվենցիոն ծրագրերի 34 հայտ, որից հաստատվել է 27 ծրագիր: Ընդհանուր գումարը կազմում է 3 մլրդ 825,7 մլն դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 2 մլրդ 139,7 մլն դրամ (55,9 %), իսկ համայնքի մասը՝ 1 մլրդ 685,9 մլն դրամ (44,1 %): 2023թ. համար ներկայացվել է 29 հայտ, որից դեռևս հաստատվել է 4 ծրագիր, ընդհանուր գումարը կազմում է 266 մլն դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 163, իսկ համայնքի մասը՝ 103 մլն դրամ: Զեկուցվել է 2022թ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին՝ ըստ ոլորտների: Ըստ այդմ՝ իրականացվել է 4958քմ բակերի բարեկարգում, 18 մետր կամրջակի կառուցում, 6000 մետր մայթերի սալարկում, 2170 քմ հուշահամալիրի կառուցում, 600 քմ հողատարածքի գնում՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով, 63 քմ մանկապարտեզի վերանորոգում, 5235մ ասֆալտապատում,  370 քմ հասարակական շենքերի վերանորոգում, 31,1կմ լուսավորության անցկացում, 9804մ ջրամատակարարման/ջրահեռացման աշխատանքներ, 11847մ ոռոգման համակարգի կառուցում: Տեղեկացվել է, որ 2018 թվականից մինչ օրս Վայոց ձորի մարզում հիմնանորոգվել կամ կառուցվել է ընդհանուր 165 կմ ճանապարհ: Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է կադրային ապահովման, վերապատրաստման և ատեստավորման ընթացքի մասին: Մշակութային և սպորտային միջոցառումների շարքում անդրադարձ է կատարվել «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարին, «Մենք քեզ հետ ենք Հայոց բանակ» խորագրով համերգին, «Ֆրանսիայի օրեր Վայոց ձորում» շրջանակում տեղի ունեցած միջոցառումներին, «Քույր դպրոցներ» ծրագրին, «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին, մասսայական սպորտին առնչվող ծառայությունների իրականացմանը և այլ միջոցառումների: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասով ներկայացվել է, որ 17 մանկապարտեզից շուրջ տարին գործում է 13-ը, ջեռուցման խնդիր ունեն 4-ը, հիմնանորոգված են 7-ը, մասնակի վերանորոգման և կահավորման կարիք ունեն 9-ը, հիմնանորոգման կարիք ունի 1-ը: Արենի համայնքում կառուցվում է 1 մանկապարտեզ, 2023թ. նախատեսվում է կառուցել երկու մանկապարտեզ Եղեգիս և Արենի համայնքներում: ՏՄԱԿ-ի կողմից վերապատրաստվել է 49 մանկավարժ 8 նախադպրոցական ուսումնական հաստատություններից: Վարչապետին ներկայացվել է առողջապահության ոլորտում առկա վիճակն ու հաշվետու տարում կատարված աշխատանքները: Մասնավորապես՝ Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի բժշկական կենտրոնների, ԱԱՊԿ ՊՈԱԿ ֆիզիկական վիճակը, խնայողությունների հաշվին իրականացված ծրագրերը և առողջապահական միջոցառումները: Նշվել է, որ միջոցառումների շրջանակում իրականացվել է 245 վիրահատություն Վահագն Ագլամիշյանի անվան մարզային ակնաբուժական կենտրոնում, իրականացվել է մարզի դպրոցականների տեսողության սկրինինգ՝ 2100 շահառուի համար:  Առողջապահական համակարգում ներդրումների մասով ներկայացվել է, որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Եղեգնաձորի ԲԿ Համակարգչային շերտագրման (ՀՇ) բաժանմունքում, ձեռք է բերվել ՀՇ սարք: ԿԽՄԿ հովանավորությամբ հիմնվել է  անհետաձգելի բուժօգնության 3 կայան Վայքի ԲՄ-ում, Ջերմուկի ԱԿ-ում և Խաչիկի ԲՄԿ-ում, ձեռք է բերվել շտապ բուժօգնության երկու մեքենա: Զեկուցվել են վարչատարածքային բարեփոխումների, զբոսաշրջության, քաղաքաշինության, տրանսպորտային և ճանապարհաշինության ուղղությամբ կատարված աշխատանքները, մանրամասներ են ներկայացվել Վայոց ձորի մարզի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման, միջին նորոգման և կառուցվածքի վերականգնման մասին: Ներկայացնելով 2021-2022թթ. Վայոց ձորի մարզի տնտեսական զարգացման ցուցանիշները, պատասխանատուները տեղեկացրել են, որ արդյունաբերության ոլորտում 2021 թ. համեմատ 2022-ին գրանցվել է 10,3 տոկոս աճ, գյուղատնտեսության ոլորտում՝ 9,1 տոկոս աճ, շինարարության ոլորտում՝ 36,3 տոկոս աճ, ծառայությունների ոլորտում՝ 35,1 տոկոս աճ, առևտրի ոլորտում եղել է 1,1 տոկոս նվազում: Հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների սեփական եկամուտները նախատեսված են եղել 1 մլրդ 191 մլն դրամ, սակայն հավաքագրվել է 1 մլրդ 101 մլն դրամ սեփական եկամուտ: Կատարողականը կազմել է 92 տոկոսից ավելի: Նշվել է, որ զբոսաշրջության ոլորտն ունի սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն և այս բնագավառը մարզի գերակա ուղղություններից մեկն է: Նախորդ տարվա ընթացքում մարզ է այցելել 175 հազար զբոսաշրջիկ, որը 2021 թվականի համեմատ ավելի է 17 հազարով:  Վարչապետին նաև զեկուցվել է, որ ընթացքի մեջ են Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի, Չիվա, Եղեգիս, Գոմք բնակավայրի նոր մոդուլային դպրոցների շինարարական աշխատանքները, Գետափի միջնակարգ դպրոցը նախագծման փուլում է, Եղեգնաձորի հիվանադանոցի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, մասնակի կարգավորվել են 9 դպրոցների առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները, նորոգվել է Գլաձոր համայնքի ոռոգման ընդհանուր ջրագիծը: Տեղեկացվել է, որ ուսուցիչների կամավոր ատեստավորում է անցել դեռևս 16 մանկավարժ, որոնց ամսական աշխատավարձը կրկնապատկվել է` դառնալով 250-300 հազար դրամ: Հաշվետվության շրջանակում անդրադարձ է կատարվել նաև արտաքին կապերի և միջազգային համագործակցության մասով իրականացված աշխատանքներին: Վարչապետն ընդգծել է մարզպետարանների կողմից իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի ինտենսիվության հարցում գործադիրին պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը` ծրագրերը շարունակաբար լավարկելու նպատակով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խրախուսել ինտենսիվ գյուղատնտեսական ծրագրերը բնակչության շրջանում, որոնք էապես բարձրացնում են արդյունավետությունը: Միաժամանակ, ընդգծվել է մարզում առկա մշակվող հողատարածքների ծավալների, ինտենսիվ այգիների ծրագրերի ընդլայնման, սպանդանոցների գործունեության խթանման, համայնքների սեփական եկամուտների շարունակական ավելացման, տարբեր համայնքներում սուբվենցիոն և այլ ծրագրերի միջոցով ճանապարհաշինական ծրագրերի ընդլայնման կարևորությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել  է նաև աշխատանքներ տանել ուսուցիչների շրջանում` ատեստավորվող մանկավարժների թիվն առաջիկայում ավելացնելու նպատակով: Վարչապետը նշել է, որ իրականացվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում մանկավարժները կարող են գործունեությունը շարունակել անկախ տարիքից, այսինքն` մասնագիտական հմտությունների բերումով: Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է նաև ճանապարհների զարգացման ռազմավարություն ունենալու, ճանապարհամերձ հատվածներում ապօրինի շինությունների դեմ պայքարի, ճանապարհների տեխնիկակական շերտի ապահովման անհրաժեշտությունը:  Անդրադարձ է կատարվել նաև Վայոց ձորում ժամանակակից մարզական համալիրի կառուցման հնարավորությանը, զբոսաշրջության տարբեր ճյուղերի զարգացման հեռանկարներին և այլ ընթացիկ հարցերի:  
15:37 - 10 ապրիլի, 2023
Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին. ԱՄՆ դեսպանը տպավորվել է Հայաստանի բնությամբ և մշակութային ժառանգությամբ
 |armenpress.am|

Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին. ԱՄՆ դեսպանը տպավորվել է Հայաստանի բնությամբ և մշակութային ժառանգությամբ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը կիսվել է Հայաստանի բնությունից, մշակութային ժառանգությունից ստացած իր տպավորություններով: Դեսպանն այս մասին գրառում է կատարել ու լուսանկարներ տեղադրել «Թվիթեր»-ի իր էջում: «Սյունիք և Վայոց Ձոր ճամփորդելիս հնարավորություն ունեցա զգալու, վայելելու Հայաստանի բնության գեղեցկությունը և  յուրահատուկ մշակութային ժառանգությունը, համտեսելու տարածաշրջանային որոշ համեղ ուտեստներ և հանդիպելու Հայաստանի տաղանդավոր արհեստավորների հետ։ Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին»,-գրել է դեսպանը: Դեսպանը մարտի 10-ին հանդիպումներ էր ունեցել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, քննարկել մարզերում տնտեսական և անվտանգության իրավիճակը։
11:44 - 11 մարտի, 2023
Սահմանամերձ համայնքների բնակիչները կոմունալ ծախսերի համար կառավարությունից փոխհատուցում կստանան
 |news.am|

Սահմանամերձ համայնքների բնակիչները կոմունալ ծախսերի համար կառավարությունից փոխհատուցում կստանան |news.am|

news.am: Սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու նպատակով կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում ընդունել է որոշում: 2022 թ. ՀՀ պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 973672.6 հազար դրամ գումար, որը տրամադրվելու է Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 3), Վայոց ձորի (թվով 2), Սյունիքի (թվով 5), և Տավուշի (թվով 11) մարզերի 23 սահմանամերձ համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով: Կոմունալ ծառայությունների վարձավճարների փոխհատուցման կարգը հաստատվել է դեռևս 2014թ–ին։ Դրանից հետո համայնքների ցանկը մի քանի անգամ վերանայվել է, այդ թվում` 2020թ–ի պատերազմից հետո, երբսահմանամերձ համայնքների թիվն ավելացավ։ Այսօր սահմանամերձ բնակավայրերի թիվը 82 է։ Նշենք, որ 2021թ–ին նույն ծրագրով փոխհատուցում են ստացել 81 համայնքներ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 1 տարի առաջ կազմել է 1 մլրդ 155 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ շահառու համայնքների թիվը 1-ով ավելացել է, գումարը` 181 մլն–ով նվազել։ Լուսանկարը՝ Հետքի/Տավուշի մարզ
13:58 - 23 փետրվարի, 2023
ԵՄ դիտորդական առաքելության գլխավոր շտաբն այսօր պաշտոնապես բացվեց Եղեգնաձորում

ԵՄ դիտորդական առաքելության գլխավոր շտաբն այսօր պաշտոնապես բացվեց Եղեգնաձորում

Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ողջունել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում: «Եվրամիության առաքելությունը Հայաստանում է: Որոշումը Բրյուսելում պաշտոնապես հաստատել են ԵՄ արտաքին գործերի նախարարները: Դիտորդական առաքելության գլխավոր շտաբն այսօր պաշտոնապես բացվեց Հայաստանի Եղեգնաձոր քաղաքում։ Նիդերլանդները հպարտ է այս հարցում իր ներդրումն ունենալու համար»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է դեսպանը: Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։  Առաքելությունը իր աշխատանքը սկսել է այսօր։ Հայաստանում ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի թվում 100 մարդ է, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ 
17:23 - 20 փետրվարի, 2023
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ջերմուկում տեղի է ունեցել Հակակառուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել են օրենսդիր, գործադիր, դատական համակարգերի, ինչպես նաև Քաղաքացիական հասարակության և այլ մարմինների ներկայացուցիչներ: Անցնելով օրակարգային հարցերին, նախ անդրադարձ է կատարվել կոռուպցիայի կանխարգելման ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: Մասնավորապես, քննարկվել են հայտարարագրման համակարգին, կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանը, հակակառուպցիոն կրթությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Նշվել է, որ հայտարարագրման համակարգը տվել է դրական արդյունքներ վերահսկողության առումով: Համակարգի զարգացման ուղղությամբ արդեն իսկ ներդրվել է էլեկտրոնային նոր համակարգ, որով էլ այս տարի պաշտոնատար և նրանց փոխկապակցված անձինք լրացնելու են հայտարարագրերը: Տվյալ համակարգում արդեն իսկ ներբեռված են մի շարք տվյալներ և հնարավորություն է տալու առավել պարզ եղանակով լրացնել հայտարարագրերը: Համակարգն ունենալու է տեղեկատվությունը ներբեռնելու հնարավորություն և իրականացնելու ինքնուրույն վերլուծություն: Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից էապես ավելացել են հայտարարգրերի վերլուծության ծավալները` ռիսկային ցուցանիշների հիման վրա: 2020 թվականի համեմատ նախորդ տարի Գլխավոր դատախազություն առավել քիչ թվով գործեր են ուղարկվել, սակայն ավելացել են վարչական վարույթները: Նշվել է, որ հանձնաժողովի գործունեությունը և հայտարարագրման համակարգը շարունակաբար բարելավելու նպատակով անհրաժեշտ են օրենսդրական նոր փոփոխություններ: Կուսակցությունների ֆինանսական վերահսկողության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման ոլորտում ներդրվել են կոռուպցիան կանխարգելող մեխանիզմներ: Կարևորվել է հակակառուպցիոն կրթության ուղղությամբ իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Պատասխանատուները նշել են, որ հակակառուպցիոն կրթության ծրագրեր են ներդրվելու նախակրթարաններից մինչև բուհական համակարգ: Միաժամանակ, ներկայումս ընթացքի մեջ է Հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման գործընթացը: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել բարեվարքության ուսումնասիրություններին, հանրային ծառայությունում շահերի բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության, նվերների ընդունման և բարեվարքության հետ կապված այլ հարցերի: Քննարկման առարկա են դարձել նաև կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգին, վերջինիս հնարավորություններին, առկա խնդիրներին և դրանց լուծման հեռանկարաներին առնչվող հարցեր: Ամփոփելով` վարչապետը կարևորել է հակակառուպցիոն ոլորտում իրականացվելիք նոր ծրագրերի, համակարգերի զարգացման ու օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հանրային պատշաճ իրազեկման ապահովումը: «Այժմ մենք պետք է կենտրոնանանք Հակակառուպցիոն նոր ռազմավարության բովանդակության վրա: Այսօրվա նիստում հնչեցված առաջարկությունները պետք է դառնան ուղենիշ ռազմավարության համար: Հակակառուպցիոն քաղաքականության և կոռուպցիայի դեմ սկզբունքային պայքար մղելու մեր կառավարության հանձնառությունը և կամքը որևէ կերպ սասանված չէ անգամ մեկ մի միլիմետր»,- ընդգծել է վարչապետը` ավելացնելով, որ պետք է ունենալ հակակառուպցիոն հստակ ստանդարտներ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է պատկան գերատեսչությունների կողմից մամուլում ներկայացված կոռուպցիոն բնույթի հրապարակումների վերաբերյալ պատշաճ հետաքննության իրականացումը: «Սա սկզբունքային հարց է, որևէ բան անարձագանք թողնել չի կարելի, պետք է գնանք մինչև վերջ և արդյունքների մասին հանրությանը տրամադրենք տեղեկատվություն»,- նշել է վարչապետը: Առանձնակի կարևորվել է նաև ազդարարման համակարգի վերաբերյալ քաղաքացիների շրջանում ակտիվ հանրային իրազեկման իրականացումը: «Ազդարարի ինստիտուտի զարգացմանը պետք է անպայման մեծ ուշադրություն դարձնել և այդ խնդիրը ներառել հակակառուպցիոն քաղաքականության նոր ռազմավարության մեջ»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը:
15:21 - 11 փետրվարի, 2023
Ռուսաստանը շարունակում է մնալ եղբայրական Հայաստանի կողքին. ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան
 |news.am|

Ռուսաստանը շարունակում է մնալ եղբայրական Հայաստանի կողքին. ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան |news.am|

news.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Վայոց ձորում, տեղեկացրել են Երեւանում Ռուսական տան մամուլի ծառայությունում։ Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը հանդիպել է մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ։ Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանի մարզերի հետ աշխատանքի հետագա խորացման եւ համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ։ «Չնայած նոր մարտահրավերներին՝ Ռուսաստանը շարունակում է մնալ եղբայրական Հայաստանի կողքին»,- նշել է Կոպիրկինը՝ հիշեցնելով երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության դերի եւ նշանակության մասին։ Մարզպետն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին եւ ավելացրել, որ մարզը շահագրգռված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ։ Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի աջակցությունը մշտական բնույթ կկրի։
14:00 - 03 փետրվարի, 2023
Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքի, Արարատի ու Վայոց ձորի մարզերում

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքի, Արարատի ու Վայոց ձորի մարզերում

Երկրաշարժ է գրանցվել Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ․ այն զգացվել է նաև Հայաստանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ «Սույն թվականի հունվարի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը18:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 14:41-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Խոյ քաղաքից 22 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 5.0 մագնիտուդով երկրաշարժ»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ըստ Փրկարար ծառայությունից հայտնում են նաև, որ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում 3-4 բալ, Վայոց ձորի մարզում 3 բալ, Արարատի մարզում 2-3 բալ ուժգնությամբ։ 
19:22 - 29 հունվարի, 2023
Կառավարությունը կփոխհատուցի Ջերմուկի հյուրանոցների ու հյուրատների կոմունալ ծախսերը
 |civilnet.am|

Կառավարությունը կփոխհատուցի Ջերմուկի հյուրանոցների ու հյուրատների կոմունալ ծախսերը |civilnet.am|

civilnet.am: Կառավարությունը հաստատեց Ջերմուկում 2022 թվականի սեպտեմբերին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է Ջերմուկում հյուրանոցային ու հյուրատնային գործունեություն իրականացնող 20 տնտեսվարողների գազի ու էլեկտրաէներգիայի ծախսը փոխհատուցել։ Ընդհանուր առմամբ այս նպատակին կուղղվի 50-60 միլիոն դրամ։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ մոտ երեք անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը։ 2021-ի սեպտեմբեր-դեկտեմբերին հյուրանոցների, հյուրատների իրացման շրջանառությունը կազմել է ավելի քան 670 միլիոն դրամ, իսկ 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 294 միլիոն։ Լուսանկարը՝ Ջերմուկի ճոպանուղին՝ ադրբեջանական հրետակոծությունից հետո  
11:28 - 26 հունվարի, 2023
Վայոց ձորի մարզպետի կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելությունը զսպող ազդեցություն է ունեցել

Վայոց ձորի մարզպետի կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելությունը զսպող ազդեցություն է ունեցել

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելությունը զսպող ազդեցություն է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի սաhմանին։ Այդ մասին նա ասաց այսօր՝ Կառավարության նիստից hետո ունեցած ճեպազրույցի ընթացքում։  Հարցին՝ արդյոք ԵՄ դիտորդները ֆիքսել են, որ ադրբեջանցիները Հայաստանի ինքնիշխան տարածքում են գտնվում, Արարատ Գրիգորյանը ասաց․ «Կարծում եմ՝ այո, քանի որ այդ hանգամանքները փաստացի ներկայացրել ենք, և իրենք իրենց աչքով դա տեսել են»։ Արարատ Գրիգորյանը hստակ տեղեկություն չուներ՝  դիտորդական խումբը hանդիպել է ադրբեջանցիների hետ, թե ոչ․ «Ինֆորմացիա չունեմ, hամենայն դեպս, իմ տեղեկությամբ՝ մեր կողմից այն կողմ չեն գնացել, hանդիպում, իմ կարծիքով, չեն ունեցել, բայց ինֆորմացիա չունեմ։ Դիտորդական խումբը մեր տարածքում է աշխատում»։  Մարզպետը նաև ասաց, որ Ջերմուկի զբոսաշրջության ոլորտում դրական տեղաշարժ կա․ «Մեր hյուրանոցների մի մասը ամբողջությամբ ծանրաբեռնված են եղել, մի մասը՝ ոչ, բայց ունենք hանգստացնողներ, ունենք զինվորների hարազատներ, ովքեր գալիս են, hանգստանում են, իրենց երեխաներին են այցելում։ Կարծում եմ՝ եթե այս ուղղվածությունը գնա, Ջերմուկում փոփոխություն կլինի տուրիստական առումով»։ Հոկտեմբերի 6-ին Պրահայում  Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպման ընթացքում   Հայաստանն իր համաձայնությունն էր հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակն էր վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սկսել էր գործել հոկտեմբերից՝ երկու ամիս ժամկետով։ Դեկտեմբերի 19-ին էլ Եվրամիության խորհուրդը որոշել էր Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային, պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում։
13:20 - 05 հունվարի, 2023