Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Միխայիլ Միշուստինը որոշում է ստորագրել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու մասին
 |armeniasputnik.am|

Միխայիլ Միշուստինը որոշում է ստորագրել Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին: Համապատասխան որոշումը ստորագրել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը։ «Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն հիմնելու մասին նոտաների փոխանակման միջոցով համաձայնագիր կնքելու մասին Ռուսաստանի ԱԳՆ-ի առաջարկը»,-ասվում է փաստաթղթում: ՌԴ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է նոտաների փոխանակում իրականացնել։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է նախագծի մեջ կատարել փոփոխություններ, որոնք չեն լինի սկզբունքային: Հիշեցնենք, որ Սյունիքում ՌԴ հյուպատոսության հնարավոր բացման մասին առաջին անգամ մայիսի վերջին հայտնեց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Պալտովը։ Նրա խոսքով` Մոսկվայում մայիսի 25-ին կայացած Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել այս նախաձեռնությանը։ ՀՀ ԱԳՆ-ն դրական էր արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։
22:52 - 02 նոյեմբերի, 2023
Ուժային կառույցների ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են զեկուցել օպերատիվ իրավիճակը Սյունիքի մարզում

Ուժային կառույցների ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են զեկուցել օպերատիվ իրավիճակը Սյունիքի մարզում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների և մարզի ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։Խորհրդակցության ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում իրականացվող տարբեր ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը, առաջացած խնդիրները, ընդհանուր իրավիճակը։ Ուժային կառույցների ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են զեկուցել օպերատիվ իրավիճակը Սյունիքի մարզում։Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է նման հանդիպումներն ու քննարկումները: «Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին դիմավորելու և նրանց առաջնային խնդիրները համակարգված կերպով լուծելու համար»,- նշել է նախագահը:Խորհրդակցության ընթացքում նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում զրուցել է ներկաների հետ, անդրադարձել երկրի արտաքին քաղաքական և ներքաղաքական ընդհանուր իրավիճակին վերաբերող թեմաների: 
17:36 - 01 նոյեմբերի, 2023
Կապանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Կապանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Լիլիա Ասատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Սյունիքի մարզ, ք. Կապան):   Մասնավորապես՝   - հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարաններով, ախտահանման միջոցներով, տաք և սառը ջրով, չորացման հիգիենիկ սարքերով.   - սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքով.   - հատակը չի ունեցել հարթ մակերես, խոհանոցի պատերի վրա առկա են եղել ճաքեր, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից.   - խոհանոցի առաստաղն ունեցել է կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի բորբոսների աճի և մասնիկների թափվելու հնարավորություն.   - պատուհանները չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.   - չի պահպանվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը.   - սննդամթերքի հետ շփվող աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության.   - սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, աշխատանքային մակերևույթները ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման.   - սննդամթերքը պահպանվել է այլ տեսակի սննդամթերքի և ոչ սննդային արտադրանքի հետ՝ հանգեցնելով սննդամթերքի աղտոտմանը:   «Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:  
17:00 - 01 նոյեմբերի, 2023
Դեսպանը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը

Դեսպանը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը

ԱՄՆ դեսպանությունից հայտնում են՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հոկտեմբերի 28-ին ներկա է գտնվել ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Իր խոսքում դեսպանն ընդգծել է հաշվետվողականության ու թափանցիկության մշակույթի խթանման հարցում ոստիկանության բարեփոխումների կարևորությունը և վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ «Մենք խոր համոզմունք ունենք, որ ամուր, հաշվետու և արդարացի իրավապահ համակարգը ծառայում է որպես հիմք ցանկացած պետության համար, և ես գովեստով եմ փաստում վարչապետի և ներքին գործերի նախարարության ջանքերը ոստիկանական բարեփոխումների գործընթացի առաջնորդման հարցում»,- իր ելույթում նշել է Քրիստինա Քվինը։
13:50 - 30 հոկտեմբերի, 2023
Ադրբեջանը ոչ պաշտոնական խողովակներով նշում է՝ Արցախի հարցի ակտիվացումը բերելու է Սյունիքի դեմ համապատասխան արձագանքի․ Աբրահամյան
 |aysor.am|

Ադրբեջանը ոչ պաշտոնական խողովակներով նշում է՝ Արցախի հարցի ակտիվացումը բերելու է Սյունիքի դեմ համապատասխան արձագանքի․ Աբրահամյան |aysor.am|

aysor.am: Ադրբեջանցիները ոչ պաշտոնական խողովակներով նշում են, որ Արցախի հարցի ցանկացած ակտիվացում, այդ թվում` արցախցիների վերադարձ իրենց հայրենի օջախներ, բերելու է Սյունիքի դեմ Ադրբեջանի համապատասխան արձագանքի: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ադրբեջանն արցախցիների հարցը դիտարկում է Սյունիքում ադրբեջանցիների տեղավորման համատեքստում` սպառնալով, որ հակառակ դեպքում կոշտ միջոցների կդիմի:Հիշեցնեմ, որ ադրբեջանցիների` Հայաստան և, մասնավորապես, Սյունիք տեղափոխվելու օրակարգն Ադրբեջանը զարգացնում էր դեռ նախորդ տարի, երբ ՀՀ իշխանությունը հավաստիացնում էր, թե պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ադրբեջանցիները երկկողմ օրակարգում նորանոր պահանջներ էին դնում, որն, ի դեպ, սահուն միջազգային քննարկումների դաշտ էր մտնում հայաստանյան իշխանության հանցավոր անտարբերության պայմաններում: Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները համատեղ «ականներ են շարել» Արցախի հարցի ակտիվացման բոլոր ճանապարհների, որն անցնում է շանտաժի և սպառնալիքի ուղեկցությամբ», - գրել է նա:
13:33 - 30 հոկտեմբերի, 2023
ԵՄ-ն շուրջ 10 մլն եվրո կհատկացնի Հայաստանում կրթական կենտրոնների ստեղծման համար

 |factor.am|

ԵՄ-ն շուրջ 10 մլն եվրո կհատկացնի Հայաստանում կրթական կենտրոնների ստեղծման համար |factor.am|

factor.am: Global Gateway համաժողովի շրջանակում ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) նախագահ Վերներ Հոյերը ստորագրել են Հայաստանում կրթական ենթակառուցվածքների բարելավման ֆինանսական փաթեթի մի մասը: Փաթեթը ներառելու է 10 միլիոն եվրոյի դրամաշնորհ, որը տրամադրվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից EIB Global-ի միջոցով: Նշվում է, որ ծրագիրը ներառում է երկու արտադպրոցական կրթության և ուսուցիչների վերապատրաստման կենտրոնների կառուցում Հայաստանի հարավային Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում։ Կենտրոնները կգործարկվեն Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ նվիրված Հայաստանի գյուղական շրջաններում երեխաների և ընտանիքների համար կրթական հնարավորությունների զարգացմանն ու ենթակառուցվածքների կառուցմանը: Կենտրոնները 6-ից մինչև 18 տարեկան երեխաների համար կապահովեն հետդպրոցական կրթության հնարավորություններ և հասանելիություն երիտասարդական ծառայություններին: Հատուկ տրանսպորտային ցանցի միջոցով մինչև 6000 ուսանողներ կսովորեն այնպիսի առարկաներ, ինչպիսիք են մեխանիկա, ծրագրավորում, ձեռներեցություն, լեզուներ, արվեստ, երաժշտություն և աթլետիկա: Նրանք նաև օգտվելու են սոցիալական աշխատողների և կրթական խորհրդատուների ծառայություններից, ուսումնական ճամփորդություններից, արտաքին փորձագետների ու մասնագետների հետ քննարկումներրից: Նշվում է, որ ծրագիրն աջակցում է Հայաստանի համար «Ներդրումներ կրթության մեջ, հատկապես Սյունիքի մարզում» նախաձեռնությանը՝ Եվրոպական միության Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում: Բացի այդ, այն նաև հանդիսանում է «Դիմակայուն Սյունիք» եվրոպական նախաձեռնության անբաժանելի մասը, որն աջակցում է Հայաստանի հարավային շրջանի սոցիալ-տնտեսական ճկունությանը։ Նշվում է, որ տարածաշրջանն ամենաշատն է տուժել 2020 թվականի ռազմական գործողություններից և Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանությունից:
18:21 - 26 հոկտեմբերի, 2023
Կապանի համայնքապետարանի պատվիրակությունը Իրան է այցելել. քննարկել են համագործակցային հարցեր
 |news.am|

Կապանի համայնքապետարանի պատվիրակությունը Իրան է այցելել. քննարկել են համագործակցային հարցեր |news.am|

news.am: Հոկտեմբերի 20-23-ը Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադեյի հրավերով պաշտոնական այցով Սպահանում էր Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքի համայնքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորությամբ։ Այցի հիմնական նպատակը Սպահանի քաղաքապետարանի պատասխանատուների հետ խորհրդակցությունները և քննարկումներն էին՝ տարբեր ոլորտներում համագործակցությունների ու փորձի փոխանակման հնարավորությունների մասին:  Հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ Սիփան Եպիկոպոս Քեչեճյանի և համայնքի ղեկավարության ներկայացուցիչների հետ, այցելեց հայկական պատմամշակութային վայրեր: Սպահան կատարած այցի ընթացքում հայկական պատվիրակությանը ընկերակցում էր ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոս Արթուր Սարգսյանը։  
09:30 - 26 հոկտեմբերի, 2023
ՌԴ-ի հասցեին ՀՀ-ից հնչող հակասական խոսքերի հեղինակները պետք է պարզաբանում տան. Կոպիրկին
 |armeniasputnik.am|

ՌԴ-ի հասցեին ՀՀ-ից հնչող հակասական խոսքերի հեղինակները պետք է պարզաբանում տան. Կոպիրկին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արտերկրում, նախևառաջ, հետխորհրդային տարածքում ռուսական հյուպատոսական ներկայության ընդլայնումն այն գիծն է, որը հիմա տանում է ՌԴ-ն։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով Կապանում ՌԴ հյուպատոսության բացմանն ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքները։ «Սյունիքում բավական հաճախ եմ լինում, ես սիրում եմ այդ մարզը։ Այս անգամ այցս առանձնակի բնույթ էր կրում` հաշվի առնելով ողբերգական այն իրավիճակը, որը ստեղծվել է ԼՂ-ից հայերի հեռացման հետ կապված։ Նրանց ցավը մենք ընկալում ենք որպես մեր սեփականը, քանի որ մեր կապերը շատ խորն են, տևական, և այն, ինչ ապրում է հայ ժողովուրդը, միշտ Ռուսաստանում ընկալվել է որպես ինչ–որ անձնական բան», - ընդգծել է դիվանագետը։ Խոսելով Հայաստանում վերջին ամիսներին նոր թափ ստացած հակառուսական հռետորաբանության մասին` դեսպանը տարակուսանք է հայտնել, որ մարդիկ, որոնք մեղադրում են Ռուսաստանին շահադիտական նպատակներ հետապնդելու, հակահայկական դավադրությունների մեջ, տրամաբանական հակասություն չեն տեսնում իրենց խոսքերի և իրականում կատարվողի միջև։ Բավական է տեսնել, թե ինչպես են զարգանում երկու երկրների տնտեսական կապերը` հայ–ռուսական ապրանքաշրջանառությունը նախորդ տարի 5 մլրդ դոլար է կազմել, իսկ այս տարի այն էլ ավելի մեծ տեմպերով է աճում. առաջին 8 ամիսների ընթացքում այն արդեն գերազանցել է 4 մլրդ դոլարը։ Դեսպանի կարծիքով` հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հակասական հայտարարությունների հեղինակները պետք է պարզաբանում ներկայացնեն, որպեսզի բոլորին հասկանալի լինի։ Դիվանագետն ասում է, որ մեր երկրների, ժողովուրդների համար այդ թեման իսկապես շատ կարևոր է, այդ պատճառով ցանկալի է հստակություն ունենալ։ «Ռուսաստանի համար Հարավային Կովկասը մեր մեծ տան մի մասն է, քանի որ իսկապես դրանից շատ բան է կախված, և մեզ համար այն կենսական կարևորություն ունեցող տարածաշրջան է։ Հասկանալի է, որ Ռուսաստանն իր շահերն ունի, և նա դրանք առաջ է մղելու է, իրականացնելու է։ Սակայն ես լիովին համոզված եմ, որ ՌԴ-ի կարևորագույն, առանցքային շահերից մեկն այն է, որ տարածաշրջանում լինի հանգիստ, որպեսզի այստեղ ռազմական սրացումներ չլինեն, և որպեսզի այստեղ իսկապես պայմաններ ստեղծվեն կայուն և տնտեսապես արդյունավետ կյանքի համար», - եզրափակել է Կոպիրկինը։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հարաբերություններ են մարդկանց և ժողովուրդների միջև։ Հայերը մշտապես շատ մեծ դեր են խաղացել և՛ Ռուսական կայսրությունում, և՛ Խորհրդային Միությունում, և՛ այսօր`ՌԴ պետությունում։ Դիվանագետը հիշեցրել է, որ իր մայր բուհը` ՄԳԻՄՕ-ն (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտ), ստեղծվել է արևելյան լեզուների հայկական Լազարյան ինստիտուտի հենքի վրա, և սա բազմաթիվ օրինակներից մեկն է։ Այդ իսկ պատճառով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ամենևին էլ միայն աշխարհաքաղաքականությունը չէ։
11:00 - 20 հոկտեմբերի, 2023
ՆԳՆ ոստիկանության պետն ու զորքերի հրամանատարն այցելել են Սյունիքի մարզ

ՆԳՆ ոստիկանության պետն ու զորքերի հրամանատարն այցելել են Սյունիքի մարզ

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը հոկտեմբերի 18-ին այցելել են Սյունիքի մարզ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։  Նրանք եղել են Սյունիքի մարզի սահմանային այն անցակետերում, որտեղ հերթապահություն են իրականացնում Ոստիկանության զորքերի ծառայողները։  Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և գնդապետ Հայկ Բաբայանը այցելել են նաև Ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրեր, հետևել ոստիկանների ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։     Այցի շրջանակներում հանդիպում է եղել նաև ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում, որին ներկա էր նաև օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյանը: Քննարկվել են անցած 9 ամիսների ընթացքում մարզում օպերատիվ գործունեության, ինչպես նաև օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր։    Արամ Հովհաննիսյանը տեղում ծանոթացել է առկա խնդիրներին և տվել կոնկրետ հանձնարարականներ։Կարևորելով համակարգում բարեփոխումների ռազմավարությունը՝ ոստիկանության պետն անդրադարձել է առանցքային այն խնդիրներին, որոնց լուծումը պահանջում է ամենօրյա հետևողական և բարեխիղճ աշխատանք՝ օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքների հաշվառումով: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև ծառայողական կարգապահությանն առնչվող այլ հարցեր։
17:05 - 19 հոկտեմբերի, 2023
Շուռնուխի եւ Որոտանի՝ իրենց տները կորցրած բնակիչներին ամսական 68 հազար դրամի աջակցությունը կտրվի եւս 5 ամիս
 |news.am|

Շուռնուխի եւ Որոտանի՝ իրենց տները կորցրած բնակիչներին ամսական 68 հազար դրամի աջակցությունը կտրվի եւս 5 ամիս |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում որոշեց Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով իրենց տունը կորցրած բնակիչների օգնության ծրագրի ժամկետը երկարաձգել եւս 5 ամսով՝ մինչեւ այս տարվա դեկտեմվերը ներառյալ: Հիմնավորման մեջ նշվում է, որ այս ծրագրի շրջանակներում 2021-ի փետրվարից մինչև 2023-ի հուլիսը՝ ներառյալ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000.0 դրամ) և ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։ 2023 թվականի օգոստոսից միջոցառման շրջանակներում դրամական օգնություն  այլևս չի տրամադրվում։ Շուռնուխ բնակավայրում իրականացվում է բնակելի թաղամասի կառուցման ծրագիր, որով կառուցվում են թվով 13 բնակելի տներ՝ իրենց տները կորցրած անձանց համար, եւ շինարարական աշխատանքների վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի դեկտեմբեր ամիսը։ Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են, Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները ևս երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը՝ ներառյալ: Ըստ այդմ, ամսական 68000 դրամ աջակցությունը կտրամադրվի այս տարվա օգոստոսից մինչեւ դեկտեմբեր ամիսը՝ ներառյալ: Ըստ Սյունիքի մարզպետարանից ստացված տվյալների՝ 26.07.2023 դրությամբ աջակցության ցուցակում ընդգրկված շահառուների թիվն անփոփոխ է, այսինքն՝ 38 անձ է: Նախագծի ընդունման դեպքում այդ 38 անձի համար 5 ամիսներին (2023 թվականի օգոստոս-դեկտեմբեր) դրամական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ կլինի հատկացնել 12,920.0 հազ. դրամ գումար (38 x 5 x 68000=12,920.0հազար դրամ), որը նախատեսվում է ֆինանսավորել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
11:27 - 19 հոկտեմբերի, 2023
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների արդյունավետ լուծման ու համագործակցության հարցեր

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների արդյունավետ լուծման ու համագործակցության հարցեր

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) ներկայացուցիչ Կավիտա Բելանիին, ՄԱԿ ՓԳՀ (Ժնև) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լեկլեխքին, Եվրոպայի բյուրոյի և հայաստանյան ներկայացուցչության այլ պատասխանատուների։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որ ցուցաբերել ու ցուցաբերում է կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընդունելու գործընթացում Լեկլեխքը նշել է, որ գոհունակությամբ է լսում, որ գործակալությունն այդ դժվարին հանգամանքներում կարողացել է օգտակար լինել․ «Բայց, իհարկե, դա արեցիք Դուք, ու այդ կազմակերպված ու համատեղ աշխատանքը Ձեր պատասխանատվության և նաև հայ ժողովրդի հյուրընկալության շնորհիվ էր։ Շորհակալություն Ձեզ անձամբ, որովհետեև իմ գործընկերները նկարագրել են Ձեր ջանքերն ու պատմել կառուցողական համագործակցության մասին»։ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպման ընթացքում ներկաների հետ քննարկել է տեղահանված անձանց խնդիրների արդյունավետ լուծման ու այդ առումով համագործակցության հարցեր։ Մարզպետը նաև կարևորել է, որ անկախ ներկա նոր մարտահրավերներից, Սյունիքում բնականոն շարունակություն ունենան գործակալության կողմից նախկինում սկսված ու նախանշված ծրագրերը։
10:58 - 19 հոկտեմբերի, 2023