Սիսակ Գաբրիելյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 19-ին Երեւանում:

2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2016թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 2021թ.՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:  

Մասնակցել է «Օնլայն մեդիայի մարտահրավերները» վերապատրաստման դասընթացին (2015թ.,Պրահա):

2014թ. հունվար-սեպտեմբեր՝ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող:

2014-2018թթ.՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, հեռուստառադիոհաղորդավար, 2018թ.՝ «Քաղաքականությունը ներսից» հաղորդման հեղինակ եւ վարող:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Եթե նախագահը չի ստորագրելու օրենքը, մենք էլ առաջնորդվելու ենք այնպես, ինչպես Սահմանադրությամբ է նախատեսված |lragir.am|

Եթե նախագահը չի ստորագրելու օրենքը, մենք էլ առաջնորդվելու ենք այնպես, ինչպես Սահմանադրությամբ է նախատեսված |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ։ Պարոն Գաբրիելյան, արդյոք ձեզ համար անակնկալ էր, որ ՀՀ նախագահը որոշեց չստորագրել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները: Տեսակետ կա, որ նախագահը ձեռքերը լվաց այս գործընթացից և ասում է՝ ձեր իրականացրածն է, դուք էլ տակից դուրս եկեք: Ես չեմ կարող նախագահի փոխարեն ասել, թե ինչը նա լվաց: Անակնկալի մասով, նայած, թե ինչ ենք հասկանում անակնկալ ասելով: Ինձ համար անակնկալ կարող է լինել նաև այն, որ ինքը ստորագրում է, կամ որ դիմում է ՍԴ: Անակնկալ է նաև այն, որ ասում է՝ չեմ ստորագրում, որովհետև եթե մեր մեջ չկա պայմանավորվածություն, նրա յուրաքանչյուր քայլ քեզ համար նորություն է: Եթե անակնկալը զուտ նորության իմաստով ենք ընկալում, ապա այո, նորություն էր դա: Ծանոթ եմ այդ քննադատություններին, որ նախագահը չի ցանկացել ներգրավվել այս գործընթացում և այլն: Կարծում եմ՝ նախագահի աշխատակազմից կարելի է հարցնել, թե ինչու է նման եզրահանգման եկել: Այսինքն չկա՞ պայմանավորվածություն ձեր և նախագահի միջեւ: Խմբակցության մակարդակով որևէ պայմանավորվածություն չի եղել, եթե լիներ, ես վստահաբար կիմանայի: Այդուհանդերձ չունե՞ք տպավորություն, որ խնդրի լուծման այս տարբերակը նախագահը չի ողջունում: Չեմ կիսում այդ տեսակետը, որովհետև մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ ՍԴ երեք դատավորների և ՍԴ նախագահի լիազորությունները դադարել են Սահմանադրության ուժով, ոչ թե երեկ ընդունված ՍԴ մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով: Նախօրեին ընդունված նածագիծն ընդամենը կանոնակարգում էր նախևառաջ  պաշտոնաթող դատավորների թոշակի հարցը, ինչպես նաև հերթականությունը, հաջորդականությունը , թե ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող երեք սուբյեկտներից ով ինչ ժամկետում և հերթականությամբ պետք է առաջադրի: Եթե քննադատում են, որ նախագահը չի ուզեցել մասնակցել ինչ-որ գործընթացների, ես ընդամենն ասում եմ իմ տպավորությունը, որ ՍԴ դատավորների լիազորությունները միևնույն է դադարել են Սահմանադրության փոփոխությունների ուժով, հետևաբար, այս գործընթացը այդ դատավորների հետագա պաշտոնավարման հետ որևէ առնչություն չունի: Եթե նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ չի ստորագրելու այդ օրենքը, բնականաբար, մենք էլ առաջնորդվելու ենք այնպես, ինչպես Սահմանադրությամբ է նախատեսված: Սահմանադրությունն ասում է, որ նախագահը պետք է 21-օրյա ժամկետում ստորագրի օրենքը կամ դիմի ՍԴ: Եթե չի ստորագրում և չի էլ դիմում ՍԴ, ապա ժամկետի ավարտից հետո ԱԺ նախագահն իրավունք ունի 5-օրյա ժամկետում ստորագրել և հրապարակել օրենքի նախագիծը, որից հետո այն մտնում է ուժի մեջ: Այսինքն, եթե նախագահը չի ստորագրելու և չի դիմելու ՍԴ, ապա այդ մարդկանց թոշակի հարցը կարգավորող դրույթներն ընդամենը 21 օր ուշացումով են ուժի մեջ մտնելու: Սակայն անկախ նրանից, թե երբ ուժի մեջ կմտնի ՍԴ դատավորների թոշակի հարցը կարգավորող օրենքը, ինքը բարելավող նորմ է, թոշակը կհաշվարկվի նաև այդ 21 օրը: Դուք ՍԴ-ի ճգնաժամը լուծված համարո՞ւմ եք: Սահմանադրական ճգնաժամ ասելով մենք հիմնվում էինք ոչ թե անձերի, այլ սկզբունքի վրա: Մենք ասում էինք, որ Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ դատավորը պետք է պաշտոնավարի 21 տարի, ՍԴ նախագահը՝ 6 տարի: Բայց ստացվեց այնպես, որ դուք ոչ միայն ընտրակեղծարարությամբ մարդկանց քվեն ոտնահարեցիք, այլև այն, ինչը պարզ ճակատով հայտարարում էինք, նաև այդ ժամանակվա նախագահը հայտարարում էր, որ չի լինելու վարչապետ, այդ ամենը խաբեցիք, և ստացվեց այնպես, որ եթե հիմա չլինեին այս փոփոխությունները, մեր հասարակությունը առնվազն 20 տարի չէր տեսնելու այն ամենը, ինչը խոստացված էր, որովհետև Հրայր Թովմասյանը կպաշտոնավարեր 15 տարի և ավելի: ՍԴ-ում մենք դատավոր ունենք, որ արդեն 24 տարի պաշտոնավարում է: Հենց այստեղ էր, որ մենք ասում էինք՝ ճգնաժամ կա, որովհետև Սահմանադրությամբ գրված է, որ ՍԴ դատավորներն իրավունք ունեն ընտրվելու ՍԴ նախագահ, բայց իրենք այդ հնարավորությունից զրկված են, որովհետև քաղաքական վերնախավի համաձայնությամբ և թողտվությամբ տեղի է ունեցել իրավական աճպարարություն: Հիմա մենք ասում ենք, որ երբ այդ 3 թափուր տեղերը կհամալրվեն, արդեն Սահմանադրության 7-րդ գլխի դրույթների համաձայն ՍԴ-ի նոր համալրված կազմը ինքն իր միջից կընտրի ՍԴ նախագահ, որը կպաշտոնավարի ոչ թե մինչև թոշակի անցնելը, այլ 6 տարի ժամկետով: Արդյունքում մենք կունենանք ՍԴ նոր նախագահ և փոխնախագահ: Սա է մեր ասածը: Շարունակությունը՝ lragir.am-ում
17:21 - 02 հուլիսի, 2020
Դատարանը վերսկսել է Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու գործի քննությունը |hetq.am|

Դատարանը վերսկսել է Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու գործի քննությունը |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, այսօր պետք է հրապարակեր «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, այժմ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու գործով դատավճիռ, սակայն խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը որոշել է վերսկսել գործի քննությունը։ Այս մասինասաց գործով ամբաստանյալ Լևոն Գասպարյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։ Պաշտպանը նշեց, որ գործի վերսկսման պատճառը Լևոն Գասպարյանի՝ վերջին երեք տարիների ընթացքում դատավածության վերաբերյալ տեղեկատվության բացակայությունն է։ Թեև գործը դատարան ուղարկելու օրվա դրությամբ, ըստ առկա տեղեկանքի, Գասպարյանը նախկինում դատվածություն չի ունեցել՝ դատաքննությունը տևել է շուրջ երեք տարի, և դատարանում առկա չէ տեղեկանք՝ արդյոք վերջին երեք տարիների ընթացքում նույնպես Գասպարյանը չի ունեցել դատավածություն։ Դատարանը վերը նշված տեղեկանքը ստանալուց հետո նորից կհեռանա խորհրդակցական սենյակ։ Կարդալ ավելին՝ hetq.am-ում։ 
14:58 - 30 հունիսի, 2020
Սիսակ Գաբրիելյանը համամիտ է դատախազության՝ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը բողոքարկելու հետ |armenpress.am|

Սիսակ Գաբրիելյանը համամիտ է դատախազության՝ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը բողոքարկելու հետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը համամիտ է դատախազության՝ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը բողոքարկելու որոշման հետ, միաժամանակ վստահեցնում է, որ գործը զուտ իրավական գործընթաց է, քաղաքական տարր չկա: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Գաբրիելյանը նախ չցանկացավ արձագանքել ընթացող գործին՝ նկատելով, որ դատախազությունը բողոքարկելու է, գործը կքննվի նաև Վերաքննիչ դատարանում: «Հետևաբար այս պահին լրացուցիչը կարծիքը գուցե ընկալվի, որ իշխող քաղաքական ուժը փորձում է ինչ-որ ազդեցություն ունենալ դատական գործընթացների վրա»,-ասաց նա: Այնուամենայնիվ լրագրողների տարբեր հարցերից հետո պատգամավորը որոշակիորեն հայտնեց իր վերաբերմունքը. «Ես համամիտ եմ դատախազության որոշմանը, որ պետք է բողոքարկվի»: Գաբրիելյանը հիշեցրեց, որ ինչպես դատախազն էր նշել՝ հիմնական փաստաթղթերից մեկը հայտնաբերվել էր դեռ փետրվարից: «Ինձ համար տարօրինակ չէ, որ այդ փաստաթղթի հայտնաբերումից հետո, երբ հարցաքննվել են որոշ անձինք, տեղի է ունեցել Ծառուկյանի հայտարարությունը (խմբ.-կառավարության կազմը 100 տոկոսով փոխելու մասին)»,-նշեց նա ու շնորհավորեց ԲՀԿ-ին, որովհետև ողջ գործունեության ընթացքում առաջին անգամ է, որ պահանջում են պետության ղեկավարի հրաժարականը, և այդ պահանջից դեռ 10-15 օր հետո դեռ շարունակում են պահանջել:  Պատգամավորի խոսքով՝ նախկինում տարբեր առիթներով ուղիղ հարցադրմանը, թե պահանջու՞մ են արդյոք Սերժ Սարգսյանի հրաժարականը, ԲՀԿ-ի կողմից միշտ եղել է խուսափողական պատասխան:  «Մեկ անգամ հնչել է նմանատիպ արտահայտում, և դրանից շատ կարճ ժամանակ անց քաղաքականության էջ է փակվել»,-նշեց նա: Պատգամավորը նշեց՝ եթե չի սխալվում, ապա հարցաքննվել է մի անձնավորություն, որն առնչություն է ունեցել ԲՀԿ-ի հետ: «Երբ այս ամենը համադրում ենք ժամանակագրությամբ, պարզ է դառնում, որ իրենց հաստատ հասանելի կլիներ այդ ինֆորմացիան»,-ասաց նա: Պատգամավորի կարծիքով՝ նույնիսկ անտրամաբանական կլիներ, որ ԲՀԿ-ն հակառակը չպնդեր և չասեր, որ քաղաքական հետապնդում չկա, և կուսակցության առաջնորդը մեղավոր է և պետք է պատժվի: «Պարզ բան ասեմ, եթե կա քաղաքական հետապնդում, ես չեմ տեսել այնպիսի քաղաքական հետապնդում, որ հետապնդվողը ազատության մեջ լինի»,-նշեց Գաբրիելյանը:
13:11 - 22 հունիսի, 2020
Պատգամավորներն առաջարկում են Երևանի 10 վարչական շրջաններում վերացնել «կարմիր գծերը» |armenpress.am|

Պատգամավորներն առաջարկում են Երևանի 10 վարչական շրջաններում վերացնել «կարմիր գծերը» |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «Նախագծի ընդունման դեպքում «կարմիր գծերը» փաստացի կվերանան 12 վարչական շրջաններից 10-ում, այսինքն կգործեն երկու վարչական շրջաններում՝ Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում»,-ասաց Գաբրիելյանը:   Բոլոր այն տեղերում, որտեղ կլինեն «կարմիր գծեր», տեղադրված են լինելու տեսախցիկներ: Եվ վարորդը տուգանվելու դեպքում ստանալու է առնվազն 15 րոպեանոց տեսանյութը: Այսպիսով՝ վարորդներն այսուհետ կտուգանվեն, եթե չեն վճարել համապատասխան վճարը՝ բացառապես տեսանյութի առկայության դեպքում:  «Որտեղ չկան «կարմիր գծեր» և կայանումն արգելված չէ, ապա այդտեղ կարող եք անվճար կայանել»,-նշեց պատգամավորը՝ դիմելով քաղաքացիներին: Փաթեթով առաջարկվում են մի շարք այլ փոփոխություններ ևս: «կարմիր գծերը»:«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը: վ  
18:29 - 18 հունիսի, 2020
Երաշխավորությունները կիսով չափ 5-ն են․ մի խափանման միջոցի պատմություն

Երաշխավորությունները կիսով չափ 5-ն են․ մի խափանման միջոցի պատմություն

Ապրիլի 21-ին ԲացTV-ի «Բաց երեկո» հաղորդման ժամանակ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հայտարարել է, թե Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորներ՝ Նիկոլայ Բաղդասարյանը, Հայկ Սարգսյանը, Ռուստամ Բաքոյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ Սերգեյ Ատոմյանը, որոշել են որպես երաշխավոր միջնորդություն ներկայացնել Վերաքննիչ դատարան՝ շուրջ 49 մլն ԱՄՆ դոլար գումարի չափերով հափշտակության մեջ մեղադրվող ամերիկահայ պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Այնինչ, պատգամավորներից երկուսը՝ Սիսակ Գաբրիելյանն ու Ռուստամ Բաքոյանը, պնդում են, որ իրենք ոչ թե անձնական երաշխավորություն են ներկայացրել, այլ միայն բնութագիր՝ դատարանին առաջարկելով հնարավորության դեպքում փոխել ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը։ Ստեփան Մարտիրոսյանի պաշտպան Կարեն Բատիկյանն էլ հաստատում է, որ երաշխավորություն չի ներկայացրել նաեւ Սերգեյ Ատոմյանը։ Ո՞վ է Ստեփան Մարտիրոսյանը 61-ամյա Ստեփան Մարտիրոսյանը հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր է։ Մամուլի բազմաթիվ հրապարակումներում, սակայն, նրա անունը շրջանառվում է ոչ միայն կինոինդուստրիայի, ոչ միայն վերոնշյալ հափշտակության գործի, այլ նաեւ այլ հանցավոր արարքների վերաբերյալ նյութերում։ Ամերիկյան մամուլից տեղեկանում ենք, որ Մարտիրոսյանը ԱՄՆ-ում բնակվելու տարիներին՝ 1990-ականներին, խնդիրներ է ունեցել տեղի իրավապահ մարմիների հետ՝ կոկաին տեսակի թմրամիջոցի շրջանառության համար, ապա դատապարտվել է 9 տարի ազատազրկման, սակայն բողոքարկելով դատարանի որոշումը՝ 2 տարի անց՝ 1992 թվականին ազատ է արձակվել:  Իսկ ըստ հափշտակության գործով տուժող Վ․ Գրիգորյանցի փաստաբան Վարդգես Գեւորգյանի ներկայացրած տեղեկությունների (որոնք «Բաց երեկո» հաղորդման ժամանակ հիշատակում է նաեւ Մարինա Պողոսյանը), Ստեփան Մարտիրոսյանը Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի ժողովրդական դատարանի 1978 թվականի օգոստոսի 21-ի դատավճռով ՀԽՍՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների համակցությամբ (հանցակցությամբ բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը, հանցակցությամբ անառակաբարո գործողություններ անչափահասների նկատմամբ կատարելը, հանցակցությամբ արվամոլություն`տղամարդու սեռական հարաբերությունը տղամարդու հետ, շորթում, պոռնոգրական առարկաներ պատրաստելը կամ վաճառելը), դատապարտվել է ազատազրկման և պատիժ կրել քրեակատարողական հիմնարկում: 49․045․000 դոլարի հափշտակության քրեական գործը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ստեփան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010-2015թթ․ ընթացքում «Հայբիզնեսբանկի» սեփականատեր, ՌԴ քաղաքացի, միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցից խաբեության եղանակով կատարել է 49․045․000 ԱՄՆ դոլար գումարի չափով հափշտակություն։ Ըստ մեղադրանքի՝ «Հայբիզնեսբանկի» սեփականատերը Ստեփան Մարտիրոսյանի միջոցով 2011-2013 թվականներին 97 մլն դոլար է ներդրել ամերիկյան ֆիլմարտադրության մեջ։ Այդ ընթացքում նկարահանվել է ընդհանուր առմամբ 14 ֆիլմ, սակայն այդ բիզնեսը շահութաբեր չի եղել, և Գրիգորյանցը չի ստացել այն եկամուտը, ինչն ակնկալվում էր, որից հետո էլ իր երբեմնի ընկերոջ դեմ 2017 թվականին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Դրանից հետո Մարտիրոսյանը Մոսկվայում ձերբակալվել է, մոտ մեկ տարի մնացել Մոսկվայում գտնվող բանտում, ապա արտահանձնվել է Հայաստան։  2019 թվականի հունվարի 14-ին Ստեփան Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 7 տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման: Մարտիրոսյանը կալանավորվել է դատական նիստերի դահլիճից։ Ապրիլի 23-ին պետք է տեղի ունենար Մարտիրոսյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը, սակայն վերջինիս պաշտպանը՝ Կարեն Բատիկյանը, մեր զրույցում հայտնեց, որ այն հետաձգվել է եւ կկայանա մայիսի 7-ին։ Հենց այս միջնորդության քննության ժամանակ էլ պետք է քննարկվեին պատգամավորների ներկայացրած անձնական երաշխավորություններն ու Ստեփան Մարտիրոսյանի բնութագիրը։ Մարինա Պողոսյանի պնդումը հերքում են պատգամավորներն ու Մարտիրոսյանի պաշտպանը Ինչպես արդեն նշեցինք՝ իրավապաշտպանը հաղորդման ժամանակ հայտարարում է, որ 5 պատգամավոր է ներկայացրել երաշխավորություն՝ Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխելու համար։ Վերջինիս պաշտպանը Infocom.am-ի հետ զրույցում հայտնեց, որ անձնական երաշխավորություն են ներկայացրել միայն պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Հայկ Սարգսյանը, իսկ երեք պատգամավոր ուղղակի իր պաշտպանյալին բնութագրող տեղեկություններ են ներկայացրել ու դատարանին խնդրել են ոչ թե անձնական երաշխավարությունը կիրառել որպես խափանման միջոց, այլ կալանքը փոխարինել այլ խափանման միջոցով, օրինակ՝ գրավով, այսինքն երաշխավորել են, որ այդ մարդու անձը բացասական չէ։  Թե ինչ բովանդակություն ունի բնութագիրը՝ Բատիկյանը ներկայացրեց հպանցիկ՝ նշելով, որ գրված է՝ պատգամավորները լրատվամիջոցներից տեղյակ են քրեական գործի մասին, տեղյակ են առաջին ատյանի դատարանի վճռի ապօրինի ձեւակերպումների մասին, Մարտիրոսյանին ճանաչում են՝ որպես հայազգի կինոպրոդյուսեր, որն ԱՄՆ-ում մեծ աշխատանք է կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, որ չի փախչի, նորմալ մարդ է, ու խնդրել են նրա նկատմամբ հնարավորության դեպքում կիրառել գրավ, եւ ոչ թե անձնական երաշխավորություն։  «Եթե պատգամավորը մի թղթի տակ ստորագրում է, պարտադիր չէ, որ դա լինի անձնական երաշխավորություն։ Բնութագիրն ընդամենը անձի վերաբերյալ տեղեկություն է։ Գրավի քննության, խափանման միջոցի քննարկման ժամանակ պարտադիր քննարկվում են նաեւ ամբաստանյալի կամ մեղադրյալի անձը բնութագրող հատկանիշները, ամուսնական կարգավիճակը, նախկինում դատվածության հանգամանքը, եւ այլն։ Բնութագրի հիմանական մասը եղել է Մարտիրոսյանի՝ ցեղասպանության ճանաչման գործում կատարած աշխատանքի վեաբերյալ»,- մեր զրույցում պարզաբանեց Բատիկյանը։ Վերջինիս պաշտպանյալն այս պահին Արմավիր ՔԿՀ-ում է, առողջական վիճակն, ըստ Բատիկյանի, այդքան էլ լավ չէ։ Մարինա Պողոսյանի հայտարարությունից հետո պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ տեղեկացնելով, որ ինքն անձնական երաշխավորություն չի ներկայացրել, դրա համար նախատեսված օրենքով սահմանված 500 հազար դրամ գումարը չի վճարել ու չի էլ պատրաստվում ներկայացնել նման երաշխավորություն: Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Infocom.am-ի հետ զրույցում ասաց, որ Ստեփան Մարտիրոսյանի վերաբերյալ բնութագիր է ներկայացրել՝ հաշվի առնելով նրա՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում բավականին լուրջ ներդրումը․  «Միևնույն ժամանակ, կցանկանայի զերծ մնալ հստակ տարաբաժանումներից և բառախաղերից՝ կապված բնութագրի, երաշխավորագրի և որևէ այլ միջնորդության հետ, քանի որ էականն այն է, որ վերջնական որոշումն ամբաստանյալի խափանման միջոցի վերաբերյալ, այնուամենայնիվ, դատարանին է պատկանում: Ավելի կոնկրետ պարզաբանում հարցի վերաբերյալ արդեն իսկ տվել է ամբաստանյալի պաշտպանը»,- հավելեց պատգամավորը: Իսկ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրեց պարզաբանում՝ գրելով, որ ինքը Ստեփան Մարտիրոսյանին ճամաչում է անձամբ, ճանաչում է որպես ցեղասպանության դատապարտման մասին ֆիլմի նկարահանմանն աջակցություն ունեցող և ցեղասպանության ճանաչման հարցում գործուն քայլեր ձեռնարկած անձի․ «Երաշխավորություն տալով՝ հայտնել եմ, որ ծանոթ եմ առաջադրված մեղադրանքին՝ իրեն մեղսագրվում է խարդախությամբ՝ x ընկերությունից գումար հափշտակելը։ Չեմ ուզում քննարկել գործի որևէ փաստ, մեղավոր է նա, թե ոչ, կատարել է այդ արարքը, թե ոչ, քանի որ ես, ճանաչելով իրեն, հաշվի առնելով վերը նշվածս, և իր դեպքում ևս մի շարք կարևոր հանգամանքներ, այդ թվում՝ Ցեղասպանության տարելիցը, ՀՀ քաղաքացիության պահպանումը, սահմանների փակ լինելը, իր տարիքը, առողջական վիճակը, կալանքի տակ գտնվելու ժամկետը, վարքագիծը, ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում վարույթ իրականացնող մարմնին պատշաճ ներկայանալը՝ երաշխավորել եմ միայն իր ներկայանալը՝ վարույթ իրականացնող մարմնին»,- գրել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ երաշխավորության պարտավորությունները չարամտորեն չկատարելու համար ինքը ենթակա է քրեական պատասխանատվության․ «Այսինքն՝ ես անձամբ պետք է համոզված լինեմ, որ երաշխավորվողը չի թաքնվի վարույթ իրականացնող մարմնից, հակառակ դեպքում չեմ տա իմ երաշխավորությունը։ Ինչ վերաբերվում է Մարինա Պողոսյանի ներկայացրած փաստաթղթերին, ապա համոզված եմ՝ որևէ անձ երաշխավորություն տալիս ևս չէր քննարկի՝ 44 տարի առաջ այդ անձի նկատմամբ դատական ակտ եղել է, թե ոչ, սակայն հաստատում են, որ դատավարության առումով որևէ անդառնալի բան տեղի չի ունեցել, ներկայացված փաստերը ուսումնասիրում եմ և արդյունքների մասին անպայման հանրային կարգով կտեղեկացնեմ»,- եզրափակել է պատգամավորը։ Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հաղորդման ժամանակ հարց է հնչեցրել՝ արդյոք 5 պատգամավորները ներկայացնո՞ւմ են ողջ խմբակցության դիրքորոշումը․ «Ենթադրում եմ՝ ամբողջ խմբակցությունը քննարկել է հարցը եւ եկել են սրան»,- նշել է նա։ Ապիլի 22-ին Լիլիթ Մակունցը հայտնեց, որ երկու պատգամավորները խմբակցությանը չեն տեղեկացրել երաշխավորություն ներկայացնելու իրենց մտադրության մասին, թեև նման հարցերը մշտապես նախապես քննարկվում են։ Մակունցը կարծիք հայտնեց, որ խմբակցությանը տեղյակ չպահելը, հավանաբար, կապված է կորոնավիրուսային իրավիճակով. հավաքվելու բարդություն կա։ Պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ պատգամավոր Սերգեյ Ատոմյանը խնդրեց ավելի ուշ պատասխանել մեր հարցին, սակայն ժամեր անց նրա հետ զանգի միջոցով կապ հաստատել չհաջողվեց, իսկ նամակը մնաց անարձագանք։ Մյուս պատգամավորները զերծ մնացին հավելյալ մեկնաբանություններից։ Այնուհետեւ, Մարինա Պողոսյանը, ներկայացնելով, թե ինչի մեջ է մեղադրվում Ստեփան Մարտիրոսյանը, ասել է, որ եթե միայն գումարային լիներ հարցը, գուցե բոլորի դիրքորոշումն այդքան խիստ չլիներ․ «Բայց Ստեփան Մարտիրոսյանը Հայաստանը լքել է 1985 թվականին, երբ էս երաշխավոր կանգնող պատգամավորները դեռ ծնված չեն եղել, այսինքն չեն էլ ճանաչել, եւ 85 թվականին, լքելով ՀՀ-ն, բնականաբար վերջինս ՀՀ-ի ընդհանրապես կյանքին որեւէ մասնակցություն չէր կարող ունենալ, որովհետեւ մինչեւ 2017-ը բնակվել է արտերկրում։ Էս մարդը չունի որեւէ բան էս երկրի համար արած, բացի նրանից, որ 49 մլն դոլար յուրացրել է։ Որեւէ գործընթաց, որին մասնակցել է նա, պատգամավորները չէին կարող իմանալ։ Բացի մի հետաքրքիր գործընթացից»,- ասել է իրավապաշտպանը՝ մեջբերելով հրապարկման մի հատված, որտեղ նշված է, թե ինչպես է Ստեփան Մարտիրոսյանը 2006 թվականին գումար հատկացրել ամերիկյան Burson-Marsteller PR ընկերությանը՝ օգնելու բարձրացնել Սերժ Սարգսյանի վարկանիշը, ինչի համար պարտավորվել է վճարել  535 հազար ԱՄՆ դոլար։ Ապա Պողոսյանն անդրադարձել է 1978 թվականի որոշանը, երբ Ստեփան Մարտիրոսյանը դատապարտվել է հանցակցությամբ բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, արվամոլության, շորթման ու պոռնոգրական առարկաներ պատրաստելու կամ վաճառելու համար։ Մարինա Պողոսյանի ձեւակերպումից, թե՝ «եթե միայն գումարային լիներ հարցը, գուցե բոլորի դիրքորոշումն այդքան խիստ չլիներ», տպավորություն է ստեղծվում, թե Ստեփան Մարտիրոսյանին այս պահին մեղսագրվող արարքը ոչ միայն խոշոր չափի գումարի հափշտակությունն է, այլ նաեւ վերոնշյալ արարքները, իսկ քաղաքական-քաղաքացիական հարթության մեջ՝ Սերժ Սարգսյանի վարկանիշի բարձրացմամբ զբաղվելու հանգամանքը։ Այսպիսով, Մարինա Պողոսյանի պնդումը, թե 5 պատգամավորներ երաշխավորություն են ներկայացրել Ստեփան Մարտիրոսյանի համար, մասամբ ապատեղեկատվություն է, քանի որ միայն 2 պատգամավոր է ներկայացրել երաշխավորություն ու վճարել սահմանված 500 հազար դրամը։ Մյուս երեք պատգամավորները ստորագրել են բնութագրի տակ, որտեղ նշված է եղել, որ Մարտիրոսյանը ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։ Իսկ Ստեփան Մարտիրոսյանի՝ նախկինում տարբեր հոդվածներով դատապարտված լինելու մասին իրավապաշտպանի հայտարարությունները շփոթեցնող են, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե դրանք Մարտիրոսյանին հենց այս պահին մեղսագրվող արարքներ են։ Այժմ Ստեփան Մարտիրոսյանը մեղադրվում է խոշոր չափի գումար հափշտակելու համար։ Մարինա Պողոսյանի պնդումներն իրականությանը համապատասխանում են Մարտիրոսյանի՝ նախկինում դատվածություն ունենալու մասով։  Ի հավելումն՝ նշենք, որ անձնական երաշխավորություն ներկայացնելը դեռեւս չի նշանակում, որ անձի խափանման միջոցը փոխվում է, այդ միջնորդությունը քննարկվում է դատարանում, բավարարվում է, կամ ոչ։  Հայարփի Բաղդասարյան
16:02 - 25 ապրիլի, 2020
Վերջ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ

Վերջ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ

Վերջ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ օրենքի նախագիծ են հեղինակել, որով նախատեսվում է Երևանում կայանատեղիների համար նախատեսված կարմիր գծերը թողնել միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում: Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է առաջարկվող փոփոխությունները: Ըստ այդմ՝ լուսանկարով տուգանել այլեւս չի թույլատրվի, առնվազն 15 րոպե տեսանյութը պարտադիր կլինի։«Տարեկան բաժանորդագրության ժամկետը կավարտվի վճարման պահից մեկ տարի անց (ավագանու որոշում)Առանց համարների կամ փակած համարներով կայանած մեքենաները կտեղափոխվեն հատուկ տարածք։Վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանումը արգելվում է, դրանց համար կլինի հատուկ վայրեր, Հատուկ սակագին։ Գողության կամ այլ հանցագործությունների դեպքում տեսանյութերը կտրամադրվեն։Սակագների փոփոխություն չի լինելու»,-գրել է նա՝ նշելով, որ նախագիծը շրջանառության մեջ կդրվի հաջորդ շաբաթ:Գաբրիեյանը հավելել է, որ նախագծով լուծվում է Վճռաբեկ դատարանի 2019թ որոշման վարույթի հետ կապված խնդիրները։ «Հաշվի առնելով կարանտինը, ասուլիսի փոխարեն երկուշաբթի 15:00 ֆեյսբուքյան լայվով կներկայացնենք նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները։ Սիրելի լրագրողներ, հարցերը կարող եք գրել նամակով»,- նշել է նա։
10:27 - 19 ապրիլի, 2020
Հայրենադարձվողները մաքսային արտոնություններ կստանան |armenpress.am|

Հայրենադարձվողները մաքսային արտոնություններ կստանան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել հայրենադարձվողներին տրվող մաքսային արտոնությունների շրջանակը, դյուրինացնել ընթացակարգերը: «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ընդունվեց միաձայն` 107 «կողմ» ձայնով: Գործող կարգավորման համաձայն՝ ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք մշտապես չեն բնակվել ՀՀ-ում, կարող են օգտվել մաքսային արտոնություններից, եթե հինգ տարվա կտրվածքով ամեն տարվա 183 օրը մշտապես չեն բնակվել ՀՀ-ում: Գործող օրենքով ներկրված գույքի և ավտոմեքենայի համար, սակայն, այս արտոնությունը տրվում է բացառապես այն հայրենադարձներին, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն կամ հաշվառված չեն Հայաստանում: Այսինքն՝ եթե անգամ քաղաքացին 10 տարի բացակայել է ՀՀ-ից, բայց շարունակում է մնալ այստեղ հաշվառված, չի կարող օգտվել այս արտոնությունից:Նախագծով սահմանվում է, որ եթե համակարգի միջոցով լիազոր մարմինը՝ անձնագրային և վիզաների վարչությունը, ստուգի, որ անձը 5 տարվա ընթացքում՝ այսինքն՝ 1825 օրից առնվազն 915-ը մշտապես գտնվել է ՀՀ տարածքից դուրս և դիմել է տվյալ մարմին՝ որպես ՀՀ մշտական բնակության վերադարձող, կստանա տեղեկանք, որ չունի մշտական բնակության վայր և այդ փաստաթղթի ձեռք բերումից հետո էլ 18 ամսվա ընթացքում կկարողանա իր հետ ներկրել անձնական օգտագործման գույքը և մեկ տրանսպորտային միջոց՝ տվյալ անձի անունով, եթե այդ տրանսպորտային միջոցը առնվազն վեց ամիս իր սեփականությունն է եղել տվյալ երկրում:Այսինքն` նախագծով սահմանվում է, որ ՀՀ անձնագիր ունենալ-չունենալուց, Հայաստանում հաշվառված-չհաշվառված լինելուց անկախ, եթե անձը 5 տարում՝ 1825 օրվա ընթացքում առնվազն 915 օր փաստացի ՀՀ-ում չի եղել, նրան կտրվի տեղեկանք, որ այստեղ մշտական բնակության վայր չունի:  
15:24 - 17 ապրիլի, 2020
Քրեական հանցագործություն կհամարվի այն դեպքում, եթե անձը, կանոնը խախտելով, կվարակի մեկ այլ անձի․ Սիսակ Գաբրիելյան |shantnews.am|

Քրեական հանցագործություն կհամարվի այն դեպքում, եթե անձը, կանոնը խախտելով, կվարակի մեկ այլ անձի․ Սիսակ Գաբրիելյան |shantnews.am|

shantnews.am: ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց, թե մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին ինչպիսի՞ պատասխանատվություն է սպասվում։ «Քրեական պատասխանատվություն ենք նախատեսում այն արարքի համար, եթե մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձը կխախտի այդ կանոնները, սակայն միայն կանոնները խախտելն ինքնին բավարար չէ քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Կանոնները խախտելը կհամարվի վարչական իրավախախտում, իսկ քրեական հանցագործություն կհամարվի այն դեպքում, եթե անձը կանոնը խախտելու արդյունքում վարակի մեկ այլ անձի»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը։ Ըստ նրա՝ այս դեպքում պատիժը նախատեսված է տուգանքի կամ կալանքի տեսքով՝ մեկ ամիս ժամկետով։ Իսկ այդ նույն արարքը, որը ծանր վնաս է հասցրել անձի առողջությանը, նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։ Իսկ այդ նույն արարքը, որն անզգուշությամբ մահվան պատճառ է դառնում, տվյալ անձի համար սահմանված պատիժը լինելու է 2-4 տարի ժամկետով և որոշակի պաշտոններից կամ որոշակի իրավունքից զրկելով։
12:11 - 23 մարտի, 2020
Առաջիկայում մեղմացումներ կլինեն տեղեկատվության տարածման հարցում. Սիսակ Գաբրիելյան |hetq.am|

Առաջիկայում մեղմացումներ կլինեն տեղեկատվության տարածման հարցում. Սիսակ Գաբրիելյան |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը վստահեցնում է, որ ուրբաթ օրը Ազգային ժողովում քննարկված, արտակարգ դրության օրերին տեղեկատվության տարածումը սահմանափակող կարգը խախտողներին պատասխանատվության ենթարկելու նախագիծը ԶԼՄ-ներին չի վերաբերում։ Նախագիծը վերաբերում է բլոգերներին, ֆեյսբուքյան էջերին, ԶԼՄ գործունեություն ծավալող, բայց ԶԼՄ չհանդիսացողներին և մի շարք այլ խմբերի։ Սիսակ Գաբրիելյանը հիշեցնում է, որ արտակարգ դրության օրերին ԶԼՄ-ների գործունեությունը վերահսկող դրույթներն այսօր էլ կան Վարչական օրենսգրքում։ «ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող որևէ հարց չի քննարկվել առաջին ընթերցմամբ, ոչ էլ հիմա օրակարգում կա։ Առաջին ընթերցմամբ քվեարկված փոփոխությունը վերաբերում է նրան, որ այն սանկցիան, որը կիրառելի է ԶԼՄ-ների նկատմամբ, կիրառելի լինի նաև լրատվական գործունեություն իրականացնողների նկատմամբ»,- պարզաբանում է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նշեց, որ առաջիկայում կլինեն մեղմացումներ տեղեկատվության տարածման հարցում։   Շարունակությունը՝ hetq.am-ում։
20:06 - 22 մարտի, 2020
Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտահարկով |armenpress.am|

Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտահարկով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը:  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագծով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:  Այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավել, քան ուսման վարձը: Նախատեսում է այդ կարգավորումը կիրառել միայն մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար: Առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտություններում: Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է  2020 թվականի սեպտեմբերի 1-ից: Նախագիծն ընդունվեց՝ ստանալով 102 կողմ, 2 դեմ, 4 ձեռնպահ ձայն:
16:51 - 06 մարտի, 2020
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց հայրենադարձվողներին մաքսային արտոնություններ տվող նախագիծը |armenpress.am|

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց հայրենադարձվողներին մաքսային արտոնություններ տվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել հայրենադարձվողներին տրվող մաքսային արտոնությունների շրջանակը, դյուրինացնել ընթացակարգերը: «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 104 կողմ, 2 ձեռնպահ ձայներ: Գործող կարգավորման համաձայն՝ ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք մշտապես չեն բնակվել ՀՀ-ում, կարող են օգտվել մաքսային արտոնություններից, եթե հինգ տարվա կտրվածքով ամեն տարվա 183 օրը մշտապես չեն բնակվել ՀՀ-ում: Գործող օրենքով ներկրված գույքի և ավտոմեքենայի համար, սակայն, այս արտոնությունը տրվում է բացառապես այն հայրենադարձներին, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն կամ հաշվառված չեն Հայաստանում: Այսինքն՝ եթե անգամ քաղաքացին 10 տարի բացակայել է ՀՀ-ից, բայց շարունակում է մնալ այստեղ հաշվառված, չի կարող օգտվել այս արտոնությունից:  Նախագծով սահմանվում է, որ եթե համակարգի միջոցով լիազոր մարմինը՝ անձնագրային և վիզաների վարչությունը, ստուգի, որ անձը 5 տարվա ընթացքում՝ այսինքն՝ 1825 օրից առնվազն 915-ը մշտապես գտնվել է ՀՀ տարածքից դուրս և դիմել է տվյալ մարմին՝ որպես ՀՀ մշտական բնակության վերադարձող, ինքը կստանա տեղեկանք, որ չունի մշտական բնակության վայր և այդ փաստաթղթի ձեռք բերումից հետո էլ 18 ամսվա ընթացքում կկարողանա իր հետ ներկրել անձնական օգտագործման գույքը և մեկ տրանսպորտային միջոց՝ տվյալ անձի անունով, եթե այդ տրանսպորտային միջոցը առնվազն վեց ամիս իր սեփականությունն է եղել տվյալ երկրում: Այսինքն`  նախագծով սահմանվում է, որ ՀՀ անձնագիր ունենալ-չունենալուց, Հայաստանում հաշվառված-չհաշվառված լինելուց անկախ, եթե անձը 5 տարում՝ 1825 օրվա ընթացքում առնվազն 915 օր փաստացի ՀՀ-ում չի եղել, նրան կտրվի տեղեկանք, որ այստեղ մշտական բնակության վայր չունի:    
16:12 - 06 մարտի, 2020
Հայաստանում օրենսդիրները քննարկում են հայրենադարձվողներին մաքսային արտոնություններ տվող նախագիծը |armenpress.am|

Հայաստանում օրենսդիրները քննարկում են հայրենադարձվողներին մաքսային արտոնություններ տվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել հայրենադարձվողներին տրվող մաքսային արտոնությունների շրջանակը, դյուրինացնել ընթացակարգերը: «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց Գաբրիելյանը: Նա նկատեց, որ նախագիծը համարվում է նաև հայրենադարձությունը խթանող օրինագիծ: «Գործող կարգավորման համաձայն՝ մեր բոլոր այն քաղաքացիները, որոնք մշտապես չեն բնակվել ՀՀ-ում, կարող են օգտվել մաքսային արտոնություններից, եթե հինգ տարվա կտրվածքով ամեն տարվա 183 օրը մշտապես չեն բնակվել ՀՀ-ում: Գործող օրենքով ներկրված գույքի և ավտոմեքենայի համար, սակայն, այս արտոնությունը տրվում է բացառապես այն հայրենադարձներին, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն կամ հաշվառված չեն Հայաստանում: Այսինքն՝ եթե անգամ քաղաքացին 10 տարի բացակայել է ՀՀ-ից, բայց շարունակում է մնալ այստեղ հաշվառված, չի կարող օգտվել այս արտոնությունից: Եվ մենք ասում ենք, որ եթե համակարգի միջոցով լիազոր մարմինը՝ անձնագրային և վիզաների վարչությունը, կստուգի, որ անձը 5 տարվա ընթացքում՝ այսինքն՝ 1825 օրից առնվազն 915-ը մշտապես գտնվել է ՀՀ տարածքից դուրս և դիմել է տվյալ մարմին՝ որպես ՀՀ մշտական բնակության վերադարձող, ինքը կստանա տեղեկանք, որ չունի մշտական բնակության վայր և այդ փաստաթղթի ձեռք բերումից հետո էլ 18 ամսվա ընթացքում կկարողանա իր հետ ներկրել անձնական օգտագործման գույքը և մեկ տրանսպորտային միջոց՝ տվյալ անձի անունով, եթե այդ տրանսպորտային միջոցը առնվազն վեց ամիս իր սեփականությունն է եղել տվյալ երկրում»,-ասաց Գաբրիելյանը: Այսինքն` նախագծով սահմանվում է, որ ՀՀ անձնագիր ունենալ-չունենալուց, Հայաստանում հաշվառված-չհաշվառված լինելուց անկախ, եթե անձը 5 տարում՝ 1825 օրերի ընթացքում առնվազն 915 օր փաստացի ՀՀ-ում չի եղել, նրան կտրվի տեղեկանք, որ այստեղ մշտական բնակության վայր չունի:
14:59 - 06 մարտի, 2020
Շենգենյան վիզաներ տրամադրող դեսպանատներում մինչեւ ամառվա կեսը տեղ չկա. Սիսակ Գաբրիելյանը՝ Զոհրաբ Մնացականյանին |armtimes.com|

Շենգենյան վիզաներ տրամադրող դեսպանատներում մինչեւ ամառվա կեսը տեղ չկա. Սիսակ Գաբրիելյանը՝ Զոհրաբ Մնացականյանին |armtimes.com|

armtimes.com: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ խոսեց դեսպանատների եւ վիզաների շուրջ ստեղծված խնդրի մասին: Նրա փաստմամբ՝ արդեն իսկ այսօր Շենգենյան վիզաներ տրամադրող դեսպանատներում մինչեւ ամառվա կեսերը տեղ չկա. մարդիկ տոմս են գնում, բայց չեն կարողանում վիզայի համար դիմել դեսպանատուն: Գաբրիելյանը հետաքրքրվեց, թե կա՞ օրակարգում այս հարցը, եւ ինչ գործողություններ են արվում այս խնդրի լուծման համար: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ այս պահին երկու առանձին գործընթացներ են ընթանում այս ուղղությամբ: «Մեկը վիազայի ազատականացման երկխոսության սկիզբը դնելու մասին է, մյուսը արդեն գործող վիազների դյուրացման պայմանագիրն է, որն էլ հիմա գործում է»,- ասաց Մնացականյանը՝ հավելելով, որ կան համապատասխան հարթակներ, որտեղ քննարկվում են խնդիրների լուծման եղանակները: «Այդ դժգոհությունը մեզ հայտնի է, մենք դա շատ լուրջ ենք ընդունում, սա Եվրամիության եւ անդամ պետությունների հետ մեր երկխոսության հարցերից մեկն է, եւ մենք կոնկրետ լուծումներ ենք տալու այս հարցին»,- եզրափակեց նախարարը:
20:05 - 04 մարտի, 2020
Քննարկվում է փոստային ծառայության միջոցով դեղորայքի ստանացումը թույլատրող օրենքի նախագիծը

Քննարկվում է փոստային ծառայության միջոցով դեղորայքի ստանացումը թույլատրող օրենքի նախագիծը

ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ներկայացված՝ «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ներկայացրած օրենքի նախագիծով  առաջարկվում է թույլատրել դեղերի ստացումը փոստային ծառայության միջոցով:   «Գործող կարգավորման համաձայն, անձը սահմանը հատելիս կարող է իր հետ տեղափոխել դեղ, սակայն փոստային առաքման միջոցով արգելվում է ստանալ դա: Անգամ, եթե, օրինակ, հագուստի և այլ իրերի հետ մեկ տուփ գլխացավի դեղ է ուղարկվում, ամբողջ բեռը չի տրամադրվում քաղաքացուն, մինչև քաղաքացին չի գնում Մաքսային ծառայություն ու չի գրում ոչնչացման մասին հայտարարագիր»,-ասաց Սիսակ Գաբրիեյանը  և նշեց, որ դեղորայքի չափը կսահմանի կառավարությունը: Հիմա անձը սահմանը հատելիս  կարող է տեղափոխել մոտ 38 տուփ դեղ, այս տարբերակով քննարկվում է 9 տուփից ոչ ավելի թույլատրելու տարբերակը: Ռիսկերից խուսափելու համար մաքսային ծառայությունում  վիճակագրություն կվարվի, կգրանցվի, թե ում անունով է ստացվել դեղը:
14:35 - 03 մարտի, 2020