Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ։ Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներինծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը:

1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմիկուս կազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989 թվականից ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից` դրա հիման վրա ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքըդ արձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքի նգործերի և ազգայի նանվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգայի նանվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը: 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008 ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013 թվականի ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2018 թվականից ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018 թվականի ապրիլի 23-ին ներկայացրել է իր հրաժարականը հանրապետության ամբողջ տարածքում ծավալվող քաղաքացիական անհնազանդությունների ճնշման ներքո։

Շահարկում են, թե ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը կորցրել է Լելե-Թեփեն, պետք է ամեն գնով հետ վերցնենք, դա ոչ մի կապ չունի իրականության հետ․ Նիկոլ Փաշինյան
 |tert.am|

Շահարկում են, թե ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը կորցրել է Լելե-Թեփեն, պետք է ամեն գնով հետ վերցնենք, դա ոչ մի կապ չունի իրականության հետ․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Հոկտեմբերի 5-ին, եթե չեմ սխալվում,  ես եղել եմ Սեփանակերտում ու եղել եմ ՊԲ-ի հրամանատարական կետում, այդ ժամանակ արդեն տեղի էր ունեցել 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքումը։   Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   «Այնտեղ է եղել նաև ԼՂ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ես ասել եմ իրադրությունը վատթարացել է, ինչ առաջարկներ կան, որ կարելի է անել։ Ընդ որում հասկանալով իրադրության լրջությունը՝  ես գնացել եմ այնտեղ, ոչ թե այստեղից եմ փորձել հեռախոսով կապվել։ ԼՂ ԱԽ քարտուղարը հանդես է եկել առաջարկությամբ, ով գիտեք, որ եղել է նաև ՊԲ հրամանատար՝ Սամվել Բաբայանը։   Խոսքը գնացել է այն մասին, որ պետք է վերականգնել 9-րդ պաշտպանական շրջանի ճակատը։ Շատ է շահարկվում, որ Փաշինյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը կորցրել է Լելե Թեփեն, պետք է գնալ վերցնել, բացարձակ  այդպիսի թեմա չի էլ եղել, դա ոչ մի կապ չունի իրականության հետ։ Ինձ համար կարևոր է եղել ԶՈՒ ԳՇ պետի կարծիքը։ Ես օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում գտնվող մարդկանց հավատացել ու վստահել եմ գրեթե անվերապահորեն, այն փաստը, որ իրենք կրում են ՀՀ գեներալական ուսադիրներ, ինձ համար, վստահության կանխավարկածի շատ մեծ ավանս է։ Սա շա երկար գործոն է եղել, մինչև որ այդ վստահությունը ամբողջությամբ չի խաթարվել, ընդ որում խաթարումը կապված է կոնկրետ դրվագների հետ։ Այնտեղից ես կապ եմ հաստատել Օնիկ Գասպարյանի հետ, նա ասել է, որ տրամաբանություն կա մեջը ու կարծում է, որ ՊԲ հրամանատարը պետք է ձևավորի պլան  ու ինքը գնահատի այդ պլանի իրագործելիությունը։ Ես ասել եմ շատ լավ, դրական կամ բացասական պատասխանի դեպքում ինձ կտեղեկացնեք»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ ինքը քաղաքական առումով չի արգելել դա անել, սակայն ռազմական առումով դա պետք է որոշեն ռամական պաշտոնյաները։ «Ես արդեն Երևանում էի ու Օնիկ Գասպարյանը ինձ ասաց, որ որոշում է կայացվել իրագործել այդ օպերացիան։ Օնիկ Գասպարյանը Ջալալ Հարությունյանի առաջ խնդիր այդպես է դրել՝ «տես աչքդ ուտում է, թե ոչ», որից հետո Հարությունյանը ասել է, որ այո։ Ես տեղյակ եմ, որ այդ դրվագով քրեական գործ կա հարուցված և քննություն է  իրականացվում, ու ամենևին փաստ չէ, որ դա անիրատեսական ու չհիմնավորված բան էր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
13:17 - 27 հունիսի, 2023
Բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն. Մինասյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների՝ ազատության մեջ լինելու մասին |1lurer.am|

Բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն. Մինասյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների՝ ազատության մեջ լինելու մասին |1lurer.am|

1lurer.am: Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) առաջիկայում ՀՀ կառավարությունը կներկայացնի Ազգային ժողովի վավերացմանը: «Հռոմի ստատուտի հետ կապված՝ անցած շաբաթ աշխատակազմը, արդեն պատասխանելով ԶԼՄ հարցադրումներին, ներկայացրեց, որ առաջիկայում ուղարկելու է, կարծեմ շաբաթների հարց է»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Ինչ վերաբերում է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ ազատության մեջ լինելուն, Գրիգոր Մինասյանն ասաց. «Ես համարում եմ, որ մեր երկրում անկախ նրանից, թե դու որ ժամանակաշրջանի պետական աշխատող ես եղել, և նաև անկախ նրանից, թե ում թիմից ես եղել, բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն, և մեծ, ծանր գործերի դեպքում ավելի ծավալուն աշխատանք է սպասվում: Ինչն է լավ. որ գնալով՝ իրավապահ համակարգը է՛լ ավելի պրոֆեսիոնալ է դառնում, և ավելի դժվար է լինում սողանցքերով պատասխանատվությունից խուսափելը»:
13:11 - 22 հունիսի, 2023
«Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում». ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

«Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում». ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

«Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը՝ արձագանքելով 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին։  Հայտարարությունում ասվում է. «Մեկնաբանություն ստանալու լրատվամիջոցների խնդրանքներին ընդառաջելով՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքում է վարչապետի աթոռը զբաղեցնողի երեկվա ցնորամտություններին, որոնք հնչել են «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստ» կոչվող շոուի ժամանակ: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի երեկվա ընթերցանությունը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովում ավելի շուտ հիշեցնում էր սեփական պետությանն ու ժողովրդին դավաճանելու մեջ մեղադրվողի պաշտպանական ճառի փորձարկում: Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում: Արդարացում չունեցող՝ իր պետականակործան քաղաքականությունն արդարացնելու նպատակով ակնհայտ փաստերի միտումնավոր խեղաթյուրումն ավելի է ծանրացնում հանցանքը»:
14:48 - 21 հունիսի, 2023
«Փաշինյանը գուցե նաև արյունով կփորձի պահել իր իշխանությունը, բայց դա մեզ չի վախեցնում». Մամիջանյան
 |azatutyun.am|

«Փաշինյանը գուցե նաև արյունով կփորձի պահել իր իշխանությունը, բայց դա մեզ չի վախեցնում». Մամիջանյան |azatutyun.am|

azatutyun.am: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետական» կուսակցությունը պատրաստ է աջակցել ցանկացած իրական, առողջ ընդդիմադիր գործընթացի, «Ազատության» հետ զրույցում նշեց խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակացության ղեկավար Հայկ Մամիջյանն՝ արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս են «Հանրապետականում» վերաբերում Դաշնակացության նախաձեռնած գործընթացին: Երեկ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարեց, որ համաժողովրդական ընդվզման միջոցով թույլ չեն տալու, որ Փաշինյանը փաստաթուղթ ստորագրի, որով Արցախը կճանաչի Ադրբեջանում կազմում։ Դաշնակցությունը տեղեկացրեց, որ դիմադրության ճակատ ձևավորելու և համաժողովրդական ընդվզում կազամկերպելու նպատակով քննարկումներ են անցկացնելու խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։ Խորհրդարանի ընդդմադիր «Պատիվ ունեմ» խմբակացության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, թե այս հարցի շուրջ Դաշնակացության հետ դեռևս քննարկումներ չեն ունեցել, սակայն իրատեսական են համարում, որ ժողովուրդը դուրս կգա փողոց։ «Դատելով ամենատարբեր սոցիոլոգիական հարցումներից՝ շատ փոքր թվով մարդիկ են դեռևս մոլորության մեջ և հավատում Փաշինյանի ստերին, ուստի՝ այո՛, ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանի՝ աթոռը պահպանելու մոլուցքն, իր մանկական վախերը և իր թիմակիցների լավ կյանքի ցանկությունը չափազանց չնչին երևույթ են հայ ժողովրդի ցասհման համեմատ», - ասաց Մամիջանյանը՝ շեշտելով դրան այլընտրանք չկա․ - «Ես գիտեմ, որ Փաշինյանը շատ մեծ դժվարությամբ, գուցե նաև արյունով կփորձի պահել իշխանությունը, բայց դա մեզ չի վախեցնում»։
10:42 - 14 հունիսի, 2023
Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին վերագրվող հանցանքների վաղեմության ժամկետները լրացել են
 |news.am|

Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին վերագրվող հանցանքների վաղեմության ժամկետները լրացել են |news.am|

news.am: ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետները լրացել են։ Նման պարագայում մեղադրյալին առաջարկվում է դադարեցնել քրեական հետապնդումը։ Դադարեցման դեպքում մեղադրյալը ոչ արդարացվում է, ոչ էլ մեղավոր է  ճանաչվում։ NEWS.am-ի զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը քիչ հավանական համարեց, որ երկրորդ նախագահը կնախընտրի վաղեմության ժամկետի կիրառմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։ «Ես առավել հավանական եմ համարում, որ պարոն Քոչարյանը կնախընտրի մինչեւ վերջ հասցնել գործը եւ արդարացվել»,- ընգծեց Ալումյանը։ Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափի՝ 3 միլիոն դոլարի կաշառքի ստանալու գործով որպես մեղադրյալներ անցնում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանը։ Երկրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Լրացել է նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքի վաղեմության ժամկետը։ Նա մեղադրվում ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահ եւս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։ Հիշեցնենք, որ նախագահների գործով դատախազները համակարգից հեռանալու դիմումներ են գրել։ Դատախազությունը պատճառները չի նշում, դատախազներն էլ հրաժարվում են մեկնաբանել։
21:04 - 09 հունիսի, 2023
Դատավորը մերժել է Սերժ Սարգսյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը


 |factor.am|

Դատավորը մերժել է Սերժ Սարգսյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը |factor.am|

factor.am: Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը մերժել է Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանի կողմից իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ այսօր Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Կարապետ Բադալյանին։ Փաստաբանը նշել էր, որ Կարապետ Բադալյանի կինը Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ Արսեն Խառատյանի հարազատ քույրն է։ Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության՝ Արսեն Խառատյանը 2008 թվականին մեկնել է Հայաստանից և վերադարձել 2018 թվականին։ Արսեն Խառատյանի՝ Հայաստանից մեկնելը կապվել է 2008 թվականի մարտի 1-ից հետո իշխանությունների դեմ ուղղված քաղաքացիական պայքարի ակտիվիստ լինելու հետ։ Մի շարք փաստարկներ ներկայացնելով՝ պաշտպանը կասկածի տակ էր դրել Սարգսյանի և վերջինիս հարազատների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործը քննող դատավոր Բադալյանի անաչառությունը: Ավելի մանրամասն` factor.am-ում։  
18:37 - 06 հունիսի, 2023
Վաչագան Ղազարյանը ներկայացված մեղադրանքը չի ընդունում, գործով վաղեմության ժամկետներն անցել են.փաստաբան
 |pastinfo.am|

Վաչագան Ղազարյանը ներկայացված մեղադրանքը չի ընդունում, գործով վաղեմության ժամկետներն անցել են.փաստաբան |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը չի ընդունում ներկայացված մեղադրանքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Մհեր Հակոբյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ միջնորդությունը։ Փաստաբան Մհեր Հակոբյանը, նախաքննության գաղտնիությունից ելնելով, զերծ մնաց վարույթի մասին մանրամասներ հայտնելուց, սակայն նշեց, որ Վաչագան Ղազարյանն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ կալանավորման որոշման դեմ բողոք կներկայացվի, իսկ հիմքում դրված ապացույցները պաշտպանության կողմը կվիճարկի իրավական պաշտպանության շրջանակներում։ Ի դեպ, պարզվում է՝ Վաչագան Ղազարյանին ներկայացված մեղադրանքներով վաղեմության ժամկետներն անցել են։ Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանի նկատմամբ հետապնդումներն իրականացվել են դեռևս 2018թ.-ից։ Քրեական գործերից մեկով, որով Վաչագան Ղազարյանը մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ) 308-րդ հոդվածի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, 2021թ. համաներում էր կիրառվել։ Վաչագան Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել էր 9.340.677 ՀՀ դրամի չափով վնասը, պաշտպանության կողմը պնդում էր, որ Ղազարյանը մեղադրանքը չի ընդունել, գումարը վճարել է միայն այն պատճառով, որ իրեն «հանգիստ» թողնեն։ Մյուս քրեական գործը վերաբերում էր Ղազարյանի ընտանիքին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից 40 մլն դրամ շորթելուն։ Քրեական վարույթը նախ կարճվել էր, դատախազությունը հաստատել էր կարճելու որոշումը, սակայն 2022թ. նոյեմբերին դատախազի որոշմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ և ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ։
14:46 - 29 մայիսի, 2023
Այսօր էլ վճռական ընտրության պահն է. Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Այսօր էլ վճռական ընտրության պահն է. Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:Ուղերձում ասվում է.«Սարդարապատի հերոսները թուրք հրոսակների դեմ մղվող գոյամարտում անասելի սխրանքներ գործեցին՝ ի հեճուկս այն վախկոտների, որոնք կոչ էին անում հնազանդվել թուրք նվաճողներին, վայր դնել զենքերն ու ամեն գնով խաղաղություն հաստատել՝ ընդունելով թուրքերի ստորացուցիչ պայմանները: Այդպիսի թուլամորթներ կային նաև այն ժամանակվա կառավարության ու բարձրաստիճան զինվորականների շարքերում:Սարդարապատի հերոսներն ընտրեցին պայքարը, բզկտված Հայրենիքի թեկուզ մի փոքր հատվածում, բայց արժանապատիվ՝ ազատ ու անկախ կյանքը: Նրանք ապացուցեցին, որ ազատատենչ ոգին պարտվել չգիտի:Հավերժ փա´ռք բոլոր այն քաջորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը`փայլուն հաղթանակներ տարած հայ զինվորներին, զորահրամանատարներին ու ռազմական գործիչներին, հոգևորականներին ու բազում այն երախտավորներին, որոնք նախընտրեցին պատվով ապրելը հպատակությունից:Սարդարապատի հերոսներից շատերը չընկան ռազմադաշտում թշնամու դեմ պայքարում, այլ դավաճանվեցին Հայրենիքում, ամբաստանվեցին, աքսորվեցին ու գնդակահարվեցին սեփական հայրենակիցների ձեռքով՝ նրանց, որոնց փրկել էին թուրքական կոտորածից: Սա մեր պատմության դառը դասերից և ամոթալի էջերից է:1918 թվականի մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի նվիրյալ զավակների ազգային բարձր գիտակցության, պատմական պատասխանատվության ու արժանապատվության, փառահեղ հաղթանակների մասին են, հերոսներից շատերի կենսագրությունը՝ անձնազոհ խիզախության, պատվախնդրության, բայց և ողբերգական վախճանի մասին:Սարդարապատի հերոսամարտը անձնուրաց հերոսների ու վախկոտ դավաճանների ջրբաժան էր: Այդպիսի ընտրության առջև կանգնում են բոլոր ժողովուրդները՝ բոլոր ժամանակներում:Այսօր էլ վճռական ընտրության պահն է:Որտե՞ղ է մեզնից յուրաքանչյուրը»:
11:24 - 28 մայիսի, 2023
Հակոբ Արշակյանը պաշտոնաթող 3 նախագահների՝ Արցախի մասով ելույթներից ձայնագրություններ հրապարակեց ԱԺ-ում
 |1lurer.am|

Հակոբ Արշակյանը պաշտոնաթող 3 նախագահների՝ Արցախի մասով ելույթներից ձայնագրություններ հրապարակեց ԱԺ-ում |1lurer.am|

1lurer.am: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պաշտոնաթող 3 նախագահների՝ Արցախի մասով ելույթներից հատվածներ հրապարակեց Ազգային ժողովում: ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ձայնագրության, ասում է. «Մենք 1 անգամ չէ՝ հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ այդ տարածքների նկատմամբ վերահսկողության իմաստը զուտ ռազմական է, և պատերազմի ավարտից հետո, թշնամական գործողությունների դադարեցման պարագայում այդ տարածքները կվերադարձվեն»: Ձայնագրության հրապարակումից հետո Հակոբ Արշակյանը հիշեցրեց՝ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ Արցախի նախագահն էր, և խոսքը 7 շրջանների մասին էր՝ ըստ էության: «Սրանք այն տարածքներն են, որոնք ընդդիմության ներկայացուցիչները և ենթադրաբար անձամբ Ռոբերտ Քոչարյանը, որն իրենց առաջնորդում է, կոչում է հայրենիք»: Հաջորդիվ Հակոբ Արշակյանը միացրեց 2008 թվականի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից մի հատված, որի շրջանակում ՀՀ 1-ին նախագահն ասում է. «Կհրապարակեմ 10 տարի թաքցված այնպիսի մի փաստ, մի մեծագույն դավադրություն Հայաստանի Հանրապետության հանդեպ, որը խոսակցությունների առարկա եղել է, շշուկներ եղել են այս հարցի մասին, բայց իշխանությունները նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի բերանով մշտապես հերքել են այս փաստը: Չկա և վերջ: Դա Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման հարցն է: Այսօր այդ դավադրությունը բացահայտված է: «Հայկական ժամանակ» թերթում տպագրված է այն պայմանագիրը, որ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախարար, այն ժամանակվա անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստվում էին ստորագրել Ադրբեջանի հետ: Փաստաթուղթը վավերական է, գոյություն ունի»: Ձայնագրության հրապարակումից հետո Հակոբ Արշակյանը դիմեց ընդդիմադիրներին. «Մի հարց եմ ուզում տալ ընդդիմադիրներին. Ղարաբաղը հայրենի՞ք է, իսկ Մեղրին՝ ո՞չ; Այդ ինչպե՞ս էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ: Եվ ո՞րն է ձեր հայրենիքը»: Հաջորդիվ Հակոբ Արշակյանը հրապարակեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ձայնագրությունը, որում վերջինս, ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե ինչպես ճանաչի աշխարհը ԼՂ անկախությունը, եթե Հայաստանն ինքը չի ճանաչում այն, ասում է. «Մենք դա չենք անում, և մենք ասում ենք, որ դա փոխզիջում է: Եվ փոխզիջում է նաև այն, որ հիմա Հայաստանը հայտարարում է, որ համաձայն է ԼՂ տարածքում կրկնակի հանրաքվե անել, այսինքն՝ երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելուն»:
13:30 - 25 մայիսի, 2023
Արցախի խնդիրը, ինչպես և Հայաստանի պետականաշինության գործը ես համարել և համարում եմ իմ կյանքի առաքելությունը․ Սերժ Սարգսյան

Արցախի խնդիրը, ինչպես և Հայաստանի պետականաշինության գործը ես համարել և համարում եմ իմ կյանքի առաքելությունը․ Սերժ Սարգսյան

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու այսօրվա` արդեն ուղիղ և անսքող հայտարարությունից հետո ինձնից արձագանք պահանջելը պարզապես անհասկանալի է, եթե չասեմ՝ վիրավորական: Ասված է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ․ «Մշտապես, այդ թվում՝ անցած հինգ տարիներին, բոլոր հնարավոր առիթներով ես հայտարարել եմ՝ Արցախը չի´ լինելու Ադրբեջանի կազմում: Ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, մեր բոլոր հայտարարություններում, ելույթներում, ուղերձներում անընդհատ շեշտել ու հայտարարել ենք մեր սկզբունքային մոտեցումները Արցախի հարցում, կետ առ կետ շարադրել մեր դիրքորոշումները մեզ համար կենսական այդ հարցի, ինչպես նաև Հայաստանի կառավարիչների կործանարար քայլերի մասին: Դրանք որևէ փոփոխության ենթակա չեն: Բարձրաձայնել ենք, պայքարել ու շարունակում ենք պայքարել, որքան էլ մեզ զրպարտել են, վարկաբեկել, թիրախավորել՝ ականջալուր չլինելով մեր ահազանգերին ու նախազգուշացումներին: Եթե ոմանք հիմա հանկարծ «անսպասելիությունից անակնկալի են եկել» և ինձնից նոր հայտարարություն են պահանջում, առնվազն տարակուսելի է: Եղել և հաստատապես շարունակում եմ լինել Արցախի իմ քույրերի ու եղբայրների կողքին՝ հավատարիմ իմ մարտական ընկերների շիրիմների առջև տված երդմանս՝ կիսատ չթողնել համատեղ սկսած գործը: Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Խոսքերից զատ, այսօր, առավել քան երբևէ, կարևոր են քայլերը, գործերը և համախմբվածությունը՝ անկախ ամենատարբեր տարաձայնություններից ու ամբիցիաներից, որոնք ոչինչ են մեր ժողովրդի գլխին կախված արհավիրքի կողքին։ Արցախի խնդիրը, ինչպես և Հայաստանի պետականաշինության գործը ես համարել և համարում եմ իմ կյանքի առաքելությունը»: Հշեցնենք, որ մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի՝ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում է նաև Լեռնային Ղարաբաղը։ «86, 6հազար կմ²-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով․․․ 86,6 հազար կմ² տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել և, մեր ընկալմամբ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ՀՀ 29,8 հազար կմ² տարածքային ամբողջականությունը»,- ասել էր Փաշինյանը։
09:31 - 23 մայիսի, 2023
Այս իրավիճակում փառաբանել պետք է միայն պայքարը, նահատակների սխրանքները. Սերժ Սարգսյանի ուղերձը

Այս իրավիճակում փառաբանել պետք է միայն պայքարը, նահատակների սխրանքները. Սերժ Սարգսյանի ուղերձը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Երբ ազատագրական պայքարում հայոց բանակի երբեմնի փառավոր հաղթանակները դավադրորեն մսխված են, բանակը՝ անարգված, իսկ խաղաղությունը՝ թշնամու դիպուկահարների նշանառության տակ առնված, Հաղթանակի և խաղաղության տոնը փառաբանելն այլևս հեգնանք է թվում, հեգնանք՝ սեփական ժողովրդի և պետության հանդեպ: Այս իրավիճակում փառաբանել պետք է միայն ՊԱՅՔԱՐԸ, հայրենյաց նահատակների սխրանքներն ու Հայրենիքի անկախության և ազատության համար ՊԱՅՔԱՐԻ անխոնջ մարտիկներին: Փա´ռք նրանց, որոնք կերտեցին և դեռ կերտելու են նոր հաղթանակներ: Երախտագիտություն և խոնարհում նաև մեր հայրերի ու պապերի այն հերոսական սերնդի առջև, որը Հայրենական մեծ պատերազմում խորհրդային բազմազգ բանակի կազմում 78 տարի առաջ խորտակիչ հարված հասցրեց ֆաշիզմին և վճռեց պատերազմի ելքը՝ մերժելով բռնությունն ու բարբարոսությունը»:
09:36 - 09 մայիսի, 2023
Ինչպես երեկ, այնպես էլ այսօր խախտվում է ուժի և իրավունքի հավասարակշռությունը՝ հօգուտ ուժի․ Սերժ Սարգսյանի ուղերձը

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր խախտվում է ուժի և իրավունքի հավասարակշռությունը՝ հօգուտ ուժի․ Սերժ Սարգսյանի ուղերձը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։  Ուղերձում, մասնավորապես ասվում է․ «Պատմությունը ջնջելու կամ նենգափոխելու փորձերը բոլոր ժամանակներում նպատակ ունեն հանցանքը պարտակելու և հանցագործներին արդարացնելու: Կարևոր առիթներով ես մշտապես կրում եմ ցեղասպանության դեմ պայքարի խորհրդանիշ դարձած անմոռուկը: Այն շատ հստակ խորհուրդ և պատգամ ունի. մեր ժողովրդի հետ ավելի քան մեկ դար առաջ կատարված ոճրագործությունը երբեք չի կարելի մոռանալ: Օսմանյան կայսրությունը, 1915 թվականին իրագործելով Հայոց ցեղասպանությունը, մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված մեծագույն հանցանք կատարեց, որը թուրքական կառավարությունները տասնամյակներ շարունակ փորձում են ամեն գնով մոռացության մատնել և, հաջողության չհասնելով, այժմ էլ ջանքեր են գործադրում յուրօրինակ ցինիզմով փոխատեղելու զոհին և դահճին, գլխիվայր շրջելու ողջ իրականությունը, վերացնելու հայկական հետքը Արևմտյան Հայաստանից: Ժխտողականությունը պետական քաղաքականություն դարձրած թուրքական կառավարությունը թշնամաբար է տրամադրվում անցյալ դարասկզբի առաջին ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող երկրների նկատմամբ: Թուրքիայում հալածանքների են ենթարկվում Հայոց ցեղասպանության անհերքելի իրողությունն ընդունող, ճշմարտության դեմ չմեղանչող մտավորականները: Եվ որքան այդ երկիրը ջանք է թափում պարտակելու հանցանքը, այնքան ավելի է մեղսակից դառնում 108 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությանը: Ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ այսօր քաղաքակիրթ մարդկության աչքի առջև թուրքական ազգայնական կառավարությունը փորձում է հարևան ժողովուրդների և պետությունների հաշվին իրագործել իր նախնիների վաղեմի երազանքը՝ պանթյուրքիզմի ծրագիրը, որը տարփողում է անգամ պետական մակարդակով: Խաղաղասիրության ու մարդասիրության կեղծ քողի տակ, հաճախ նաև անթաքույց շարունակում է նախնիների կիսատ թողած գործը: Ինչո՞ւ հնարավոր դարձավ Հայոց ցեղասպանությունը. դավաճանությունը հանդուրժելու, թշնամուն անհիմն հավատ ընծայելու, մեղսավոր անգործության ու հուսահատության, մեր անխոհեմության ու անտարբերության, իրավիճակի հետ համակերպվելու, համախմբված պայքարից հրաժարվելու, պայքարողներին չաջակցելու, պառակտվածության, մեր բոլոր ռեսուրսները՝ մտավոր, ֆիզիկական և այլ, չմիավորելու հետևանքով: Կարո՞ղ էր արդյոք այն կանխվել: Կարող էր: Նույն պատճառով այսօր էլ վտանգի տակ է մեր սերունդների ապագան ու մեր Հայրենիքի վերջին կտորը: Բայրաքթար դարձած արնածոր յաթաղանը կրկին կախված է մեր ժողովրդի գլխին, որը եթե հլու-հնազանդ դնենք դահճի առջև, նա չի հապաղի անել իր սև գործը: Իրավունքի ուժը ըստ պատեհության և հարմարության է գործում անգամ 21-րդ դար մտած աշխարհում. աշխարհաքաղաքական շահերի պայքարում, ցավոք, ինչպես երեկ, այնպես էլ այսօր խախտվում է ուժի և իրավունքի հավասարակշռությունը՝ հօգուտ ուժի: Բոլորիս աչքի առաջ միջազգային իրավունքն ընկրկում է հաճախ անողջամիտ ու ցինիկաբար իր գերակայությունը ցուցադրող ուժի իրավունքի առաջ: Մենք պիտի գիտակցենք, որ աշխարհում, այլ ժողովուրդների կողքին հավասարապես, Աստծու տված մեր բնօրրանում խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքը մերն է: Եթե անգամ մեր ուժն այսօր դեռևս բավարար չէ այն տմարդիաբար մսխողների պատճառով, միևնույն է, չպիտի զիջենք մեր իրավունքը և պիտի ձգտենք հզորանալ: ՀԻՇԵ՛Լ պատմությունը, դասե՛ր քաղել նրանից, ՊԱՀԱՆՋԵ՛Լ պատմության հետ առերեսում այն նենգափոխողներից՝ ներսում թե դրսում, պայքարե՛լ սեփական իրավունքների համար, ամեն գնով հզորանա՛լ և տեր կանգնել մեր ապագային: Սա՛ է ապրելու մեր բանաձևը: Եվ սա՛ պիտի դառնա մեր հավատամքը»։
09:33 - 24 ապրիլի, 2023
Փաշինյանն անդրադարձավ նախկին իշխանությունների հետ ԼՂ բանակցային գործընթացը չքննարկելու մեղադրանքներին |armenpress.am|

Փաշինյանն անդրադարձավ նախկին իշխանությունների հետ ԼՂ բանակցային գործընթացը չքննարկելու մեղադրանքներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցով ընդդիմությունից իր հասցեին հնչած մեղադրանքներին: Փաշինյանն այս մասին խոսեց ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման իր եզրափակիչ ելույթում: Նա նկատեց՝ ընդդիմությունն ասում է, թե ինչու իշխանությունն այն ժամանակ չի հանդիպել ԼՂ հարցով բանակցած մարդկանց հետ, խորհրդակցել: «Հանդիպել ենք: Եվ առաջին տպավորությունը եղել է այն, որ այս մարդկանց թվում է, թե մենք միամիտ ենք: Ինչո՞ւ պետք է բանակցային արդյունքների մասին հանդիպումներով իմանայինք: Սա պետություն չէ՞, ո՞ւր է բանակցությունների ընթացքը՝ արձանագրված ԱԳՆ-ում»,-ասաց Փաշինյանը: Նա հավելեց, թե ցաքուցրիվ մի երկու թուղթ են գտել, իրար կպցրել: «Այդ ո՞նց էր` Սերժ Սարգսյանն ինձ մոտ մարդ էր ուղարկում, ասում՝ տանս հարցը լուծի, չէր կարողանո՞ւմ «խաբար» ուղարկել, որ Ղարաբաղի հարցում նման բան կա: ԼՂ նախագահ Բակո Սահակյանն ամիսներ, տարիներ գալիս էր ինձ հետ էր սուրճ խմում, գնում էր, իր հետ էր սուրճ խմում, թող գրեր, անստորագիր գրեր, թող «խաբար» ուղարկեր: Օսկանյանը, իբր այն ժամանակ պետք է բան ասեր, ասում եմ՝ թող հիմա ասի: Ասում է՝ պետք է ասեր՝ « կամ 5 շրջանը տուր, կամ 7-ը, կամ 4-ը, կամ 3-ը»: Այն ժամանակ ասեիք: Հրապարակային ասեիք, ասեիք՝ «վեր կաց, հողերը հանձնի, ինչո՞ւ չէիք ասում»: Ինչո՞ւ էիք ասում՝ «եկել է հողերը տա»: Ասեիք՝ «հազիվ եկել ես, հազիվ լեգիտիմ ես, տուր հողերը», - ասաց վարչապետը:
19:36 - 21 ապրիլի, 2023
Եթե Փաշինյանն ինձ նկատի ունենար, կհնչեցներ իմ անունը. Թագուհի Թովմասյանը՝ գաղտնի ձայնագրության մասին |aysor.am|

Եթե Փաշինյանն ինձ նկատի ունենար, կհնչեցներ իմ անունը. Թագուհի Թովմասյանը՝ գաղտնի ձայնագրության մասին |aysor.am|

aysor.am: Երեկ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 2021 թվականին Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված ձայնագրությանը՝ հարցադրումով. «Կարո՞ղ է այդ մարդը մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ ուրիշ խմբակցության անդամ է։ Եկել է, հեղափոխական թիմի նիստը ձայնագրել է, տարել, տվել է Սերժ Սարգսյանին»։ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իրեն նկատի ուներ Փաշինյանը, և ինչպե՞ս է մեկնաբանում այս հայտարարությունը։ «Նիկոլ Փաշինյանը, եթե ինձ նկատի ունենար, կհնչեցներ իմ անունը։ Եթե իմ անունը չի հնչեցրել, ես որևէ մեկնաբանություն չունեմ։ Ես գաղտնի ձայնագրելու սովորություն չունեմ, իմ ամբողջ կյանքի ընթացքում երբեք այդպիսի բան չեմ արել, ի տարբերություն այսօրվա գաղտնի ձայնագրությունների վրա հիմնված իշխանության գործելակերպի։ Դա իրենց ձեռագիրն է ու տարիների ավանդույթը»,- aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը։ Հիշեցնենք, որ 2021թ․ հունիսի 9-ին Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հրապարակել է ձայնագրություն Նիկոլ Փաշինյանի մասին, որտեղ վերջինս խոսում է ղարաբաղյան բանակցություններից, նշում, որ 2018 թվականի մայիսին Սոչիում իրեն են մոտեցել Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն, ասել, որ ինքն ունի ժողովրդական մեծ վստահություն, ու դա պատմական շանս է Ղարաբաղի հարցը լուծելու համար, և կրկին առաջարկել են Լավրովյան պլանը, իսկ Փաշինյանը նշել է, թե առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման դա ընդհանրապես քննարկելու թեմա չէ։ Ապա Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասում է․ «Ինձ համար պարզ էր, էդտեղ իմ խնդիրը հստակ ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ ուզում է լինի, պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել, ուրիշ տեղ հայտնվել։ Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, մի քիչ գժի տեղ դնելով, կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, բայց դա կլինի, պետք է այդ կոնվեյերի վրայից դուրս պրծնել»։
15:33 - 19 ապրիլի, 2023