Սերգեյ Կոպիրկին

Սերգեյ Կոպիրկինը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 14-ին, ռուս դիվանագետ է։ 

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1985): Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1985 թվականից։
 
1985-1986 թվականներին՝ Կամերունում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1986-1988 թվականներին՝ Նիգերում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1990-1994 թվականներին՝ Ռուանդայում ԽՍՀՄ/Ռուսաստանի դեսպանատան աշխատակից:
2000-2005 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
2006-2011 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ:
2011-2018 թվականներին՝ Բրյուսելում (Բելգիա), ԵՄ-ում եւ Եվրոատոմում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ:
2018 թվականի ապրիլի 6-ից՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան։

Դիվանագիտական աստիճան
2-րդ դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2009 թվականի ապրիլի 13)
1-ին դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2017 թվականի փետրվարի 10)
Այսօր առավել քան արդիական է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը. Հակոբ Արշակյան

Այսօր առավել քան արդիական է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը. Հակոբ Արշակյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստն այս անգամ անցկացվել է Ծաղկաձորում: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերությունների վրա: «Մեր երկրները հետևողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը և ակտիվացնում համագործակցությունը տարբեր ոլորտներում: Երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի դեր ունի կառուցողական խորհրդարանական երկխոսությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում»,- ասել է ԱԺ փոխնախագահը: ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը: Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի միակ ճանապարհն է, և ստեղծված իրավիճակում այնտեղ բնակվող շուրջ 120.000 հայ զրկվել է առաջին անհրաժեշտության ապրանքներից և ծառայություններից, այդ թվում` կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցներից և բժշկական օգնությունից: «Պաշտոնական Բաքվի նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան հայերի` Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակիչների էթնիկ զտման քաղաքականության դրսևորում: Ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: Միջանցքի երկայնքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի առանց հապաղելու: Այսօր առավել քան արդիական է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակը: Նա այս համատեքստում կարևորել է ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման, ինչպես նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման գործում: Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը: «Ադրբեջանի անօրինական գործողությունները նպաստում են լարվածության աճին և խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատումը: Մենք ընդգծում ենք միջազգային մեխանիզմների, այդ թվում` մոնիթորինգի մեխանիզմների գործարկման կամ վերսկսման անհրաժեշտությունը` ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը»,- արձանագրել է նա: Անդրադառնալով օրակարգային հարցերին` ԱԺ փոխնախագահը վստահեցրել է, որ քննարկումներն ու արված առաջարկներն արդյունավետ խթան կհանդիսանան համընդհանուր խնդիրների լուծման համար, իսկ համատեղ աշխատանքը կնպաստի ջանքերի միավորմանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ խնդիրների լուծման գործում: ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի ավանդական ռազմավարական գործընկերն է, և միջազգային հարաբերությունների գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջանում խորհրդարանականների միջև վստահելի փոխգործակցությունն առավել պահանջված է: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունն օժանդակում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը: Նա ևս կարևորել է ռուս խաղաղապահների առաքելությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման, Լաչինի միջանցքի ապաշրջափակման գործում: Ողջույնի խոսքում երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը, ռազմավարական գործընկերությանը, խնդիրների համալիր լուծման առաջնահերթություններին ու իրականացվող քայլերին են անդրադարձել նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն ու երկու երկրների գործադիր իշխանությունների ներկայացուցիչներն օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձել են հումանիտար և տնտեսական համագործակցության խնդիրներին ու ձեռքբերումներին, ինչպես նաև ռուս-հայկական համագործակցության հեռանկարներին` Հայաստանում ռուսերենի, իսկ Ռուսաստանում հայերենի տարածմանն ուղղված միջոցառումներին աջակցելու համատեքստում: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանն անդրադարձել է տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված քայլերին, երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին, ֆինանսական շուկայի խնդիրներին: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Սեյրան Օհանյանը խոսել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, ընդգծել ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում: Անվտանգային լարված իրավիճակում ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ կողմերի ուժերը համատեղելու առաջարկ է հնչել: Ներկայացվել են Հայաստանում ռուսերենի տարածմանն ուղղված քայլերը, կրթական միջոցառումները, գիտակրթական ոլորտում իրականացվող ծրագրերը, միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման հեռանկարները: Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը նկատել է, որ Հայաստանում ռուսերենը մայրենի լեզվից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում: Նա կարևորել է ռուսական կողմից 60.000 դասագրքեր Հայաստան ուղարկելու որոշումը, որը ռուսերենի խթանմանն ուղղված առանձնահատուկ քայլ կարող է լինել: Ալեքսեյ Սանդիկովն ընդգծել է, որ գրքերի խմբաքանակով կբավարարվի Հայաստանում ռուսական հոսք ունեցող դպրոցների դասագրքերի պահանջարկը: Խնդիրը բարձրացվել էր նախորդ տարվա հոկտեմբերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այցի ժամանակ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ընթացքում: Զեկուցողները համոզմունք են հայտնել, որ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Նիստի ավարտին Հայաստանի Տավուշի մարզի և Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում` Իրկուտսկում: Նիստից հետո Հակոբ Արշակյանը և Յուրի Վորոբյովն ամփոփել են հանձնաժողովի նիստի աշխատանքները:
15:45 - 17 մարտի, 2023
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգյանը հայտնել է, որ մարզպետարանում ընդունել է Հայաստանում Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջև ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն է տալիս երկու ռեգիոնների համագործակցությունը ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության և կենսական նշանակության այլ ոլորտներում, ինչն էլ կնպաստի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Այնուհետ մարզպետը ՌԴ դեսպանին է ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը եւ դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը։
16:35 - 10 մարտի, 2023
Հայկ Կոնջորյանը ՌԴ դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման վրա

Հայկ Կոնջորյանը ՌԴ դեսպանի ուշադրությունն է հրավիրել ԼՂ-ում իրականացված դիվերսիոն հարձակման վրա

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Միքայել Թումասյանի հետ այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հայկ Կոնջորյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետևանքով զոհվել են ԼՂ ոստիկանության երեք ծառայողներ, իսկ մեկը վիրավորվել է: Նշվել է, որ արդեն 85-րդ օրն է, որ Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակված է Ադրբեջանի կողմից, ինչը եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, և որ Լաչինի միջանցքը պետք է օր առաջ բացվի: Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարևորվել է միջխորհրդարանական բնագավառում երկու երկրների ներկայացուցիչների համագործակցությունը: Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
13:53 - 06 մարտի, 2023
 Արևմուտքը Հարավային Կովկասը վերածում է ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի. Կոպիրկին |azatutyun.am|

Արևմուտքը Հարավային Կովկասը վերածում է ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի. Կոպիրկին |azatutyun.am|

azatutyun.am: Հավաքական Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասի տարածաշրջանը վերածել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի, 24News-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հավելելով, թե նախկինում նման բան չկար, և դա անհանգստություն է առաջացնում: «Վերադառնալով [Ֆրանսիայի նախագահ Էմանյուել] Մակրոնի հայտարարությանը, ես հատկապես մտահոգված եմ այս պարագայում, որ նրանք փորձում են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը վերածել աշխարհաքաղաքական առճակատման դաշտի։ Դա նախկինում չի եղել, և սա մտահոգիչ է։ Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, որը վերահսկում է տարածաշրջանին առնչվող խնդիրները, ուղղակիորեն հայտարարում է, որ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը պետք է ավելի արագ ընթանա, քանի որ ռուսներն ու իրանցիներն ակտիվանում են, տրամաբանությունը մեզ համար պարզ է, ու դա չի ծառայում տարածաշրջանի շահերին և արատավոր է», - ասել է Կոպիրկինը: Ֆրանսիայի նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ ասել էր է, որ Ռուսաստանն անկայունություն է սերմանում Հարավային Կովկասում։ Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանի ու ռուսական կոնտինգենտի վրա մեղքը բարդելու փորձերը հակասում են իրական իրավիճակին, իսկ ռուս զինվորականների և սահմանապահների առկայությունը Հայաստանում թույլ չի տալիս էսկալացիայի աճ Երևանի և Բաքվի միջև։ «Ռուսական ներկայությունն այստեղ գետնի վրա՝ ռազմական և սահմանային, մնում է կայունության պահպանման և շատ ավելի մեծ էսկալացիայի կանխման հիմնական գործոնը, և դա փաստ է: Մենք լսում ենք քննադատություն մեր խաղաղապահ զորախմբի [Լեռնային Ղարաբաղում] հասցեին, բայց սա ուժ է, որն իսկապես նպաստում է տարածաշրջանի կենսունակությանը՝ առկա բոլոր խնդիրներով, և որոշիչ գործոն է հենց տարածաշրջանի հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար», - հայտարարել է Կոպիրկինը։
11:45 - 23 փետրվարի, 2023
Հայաստանի ֆինանսների նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին

Հայաստանի ֆինանսների նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փետրվարի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ինչպես տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից, Վահե Հովհաննիսյանն իր խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության հետ ձևավորված համագործակցային հարաբերությունները: Նախարար Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ նախարարությունների միջև հաստատված սերտ համագործակցությունը և դրա շրջանակներում փորձի փոխանակումը կնպաստեն մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը։ Դեսպան Կոպիրկինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար,  շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորություններին։
17:19 - 14 փետրվարի, 2023
Ռուսաստանը շարունակում է մնալ եղբայրական Հայաստանի կողքին. ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան
 |news.am|

Ռուսաստանը շարունակում է մնալ եղբայրական Հայաստանի կողքին. ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան |news.am|

news.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Վայոց ձորում, տեղեկացրել են Երեւանում Ռուսական տան մամուլի ծառայությունում։ Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը հանդիպել է մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ։ Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել Հայաստանի մարզերի հետ աշխատանքի հետագա խորացման եւ համատեղ ծրագրերի իրագործման ուղղությամբ։ «Չնայած նոր մարտահրավերներին՝ Ռուսաստանը շարունակում է մնալ եղբայրական Հայաստանի կողքին»,- նշել է Կոպիրկինը՝ հիշեցնելով երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության դերի եւ նշանակության մասին։ Մարզպետն իր հերթին շնորհակալություն է հայտնել դեսպանին եւ ավելացրել, որ մարզը շահագրգռված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ։ Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի աջակցությունը մշտական բնույթ կկրի։
14:00 - 03 փետրվարի, 2023
Ներքին գործերի նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Ներքին գործերի նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:  Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալները։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության հետ արդյունավետ համագործակցությունն ու ընդգծել երկու երկրների իրավապահ կառույցների ամուր փոխգործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շնորհավորել է Վահե Ղազարյանին ՀՀ ներքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել։ Դեսպանը նույնպես կարևորել է սերտ համագործակցությունն ինչպես ՀՀ և ՌԴ ներքին գործերի նախարարությունների, այնպես էլ ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջև։Կողմերը համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացնելով համակարգում իրականացվող բարեփոխումները՝ նշել է ՆԳ նախարարության կազմավորման, ոստիկանության, փրկարար և միգրացիոն ծառայություններում իրականացվող աշխատանքների մասին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակներում ապագա անելիքներին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
14:23 - 28 հունվարի, 2023
 Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Այսօր՝ հունվարի 27-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։    Զրույցի ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել է Լաչինի միջանցքի անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը։   2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ 9 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 16 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 6-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 49 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։ Արցախը շրջափակման մեջ է։
16:52 - 27 հունվարի, 2023
ՌԴ-ն տքնաջան աշխատանք է տանում Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու համար. Կոպիրկին |armeniasputnik.am|

ՌԴ-ն տքնաջան աշխատանք է տանում Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու համար. Կոպիրկին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսական կողմն ակտիվորեն աշխատում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցի լուծման ուղղությամբ: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Ռուսաստանի ղեկավարությունը և մեր խաղաղապահ զորակազմը շատ ինտենսիվ, տքնաջան աշխատանք են տանում այդ խնդրի լուծման ուղիներ գտնելու և Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու համար»,- ասել է նա Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ: Կոպիրկինը նշել է, որ ռուս խաղաղապահները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ օգնում են մարդասիրական օգնության առաքմանը և բժշկական օգնության կարիք ունեցողներին դուրս բերելուն: Դեսպանի խոսքով՝ փոխգործակցությունն իրականացվում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ խնդրի հնարավորինս արագ լուծման նպատակով։ «Հեշտ չէ հասնել այն պայմանավորվածություններին, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար։ Բայց դա արվում է։ Եվ ես վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք», - ավելացրել է նա։
09:25 - 27 հունվարի, 2023
ԿԳՄՍ նախարարը Կոպիրկինի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Արցախում երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը

ԿԳՄՍ նախարարը Կոպիրկինի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Արցախում երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին նախարար նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այդ կարևոր և պատասխանատու պաշտոնում: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններում համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում առանձնահատուկ տեղ է գրավում: Համատեղ ծրագրերի շարունակականությունն ու ոլորտային նոր նախաձեռնությունների իրականացումն օրակարգային առաջնահերթություն է: Որպես համագործակցության կարևոր բաղադրիչ՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտադրել է երկկողմ ծրագրերի շարունակական իրականացումը՝ միջոցառումների, փորձի փոխանակման, համատեղ մշակութային և սպորտային միջոցառումների իրականացման ձևաչափով: Կարևորվել է նաև գիտության և կրթության ոլորտներում համագործակցության խորացումը. այս համատեքստում նշվել է բուհական ոլորտում կրթաթոշակային ծրագրերի մասին, որի շրջանակում ՀՀ երիտասարդներն անվճար կրթության հնարավորություն են ստանում ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նշելով, որ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում առկա նախաձեռնությունների շարունակական իրականացումը կնպաստի հայ-ռուսական համագործակցության զարգացմանը՝ ՌԴ դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների նախարարությունների և ոլորտային կառույցների միջև համատեղ ծրագրերի իրականացմանն ու փոխգործակցության սերտացմանը: Սերգեյ Կոպիրկինը կարևորել է քաղաքացիական հասարակության և երիտասարդների ներգրավումը հայ-ռուսական համատեղ նախագծերում, մասնավորապես՝ սպորտային և կրթամշակութային միջոցառումներում: Այս համատեքստում ընդգծվել է առաջիկայում կայանալիք ՌԴ հանրահայտ դաշնակահար Դենիս Մացուևի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգը, որը տեղի կունենա Երևանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Կողմերն անդրադարձել են նաև 2023 թվականին Արամ Խաչատրյանի 120, Հայ կինոյի 100, Ս. Ռախմանինովի 150, Ֆ. Շալյապինի 150-ամյա հոբելյանական ծրագրերին և քննարկել Հայաստանում ու Ռուսաստանում համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և երեխաների կրթության իրավունքի խախտման խնդիրը՝ հիշեցնելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետությունը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամն անդառնալի հետևանք է ունեցել բոլոր ոլորտների, հատկապես երեխաների կրթության վրա: Նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում այս պահին չեն գործում կրթական հաստատությունները, բազմաթիվ երեխաներ և ուսանողներ Հայաստանից չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ: Ի պատասխան՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է, որ ռուսական կողմը մտահոգ է ստեղծված իրավիճակով և հետևողական քայլեր է ձեռնարկում կոնֆլիկտի լուծման ուղղությամբ:   Լուսանկարները՝ ԿԳՍՆ մամուլի ծառայության
15:53 - 20 հունվարի, 2023
ՌԴ պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ

ՌԴ պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին վարչության պետի տեղակալ Ա․ Լ․ Ռիբակովը, մարդասիրական ծրագրերի համակարգման բաժնի պետ Վ․ Վ․ Չերնիշովը, այլ ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են Սյունիզի մարզպետարանից։ «Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը և ընկերության ղեկավար կազմի անդամներ, Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը։ Այցը ճանաչողական էր ու նպատակ ուներ դիտարկել հետագայում մարզի հետ կրթական, մշակութային, գիտատեխնիկական, միջռեգիոնալ կապերը ամրապնդելու հնարավորությունները։ Զրուցակիցները քննարկել են նշված ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր՝ կարևորելով մասնագետների ու սովորողների փորձի փոխանակումը, կրթական համատեղ ծրագրերի իրագործումը: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա համագործակցության ու երկուստեք ձեւավորվելիք մասնագիտական խմբերի միջոցով միասնական ծրագրեր մշակելու վերաբերյալ»,- նշված է մարզպետարանի հաղորդագրության մեջ։
20:35 - 04 դեկտեմբերի, 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ պատվիրակությունը քննարկել են մի շարք ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ պատվիրակությունը քննարկել են մի շարք ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը, ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և այլք: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում  հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Ողջունելով ՌԴ պատվիրակության այցը՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ երկու երկրների միջպետական հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում մշակույթի ոլորտում համագործակցությունը, ինչի մասին են վկայում երկու երկրներում շարունակաբար անցկացվող միջոցառումները, մասնավորապես՝ ՌԴ-ում կայացած Հայաստանի օրերը և ՀՀ-ում անցկացված Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը։ Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Հայաստանում ռուսերենի զարգացման հարցը և պատրաստ է քննարկել նոր նախաձեռնություններ` ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակում: Այս համատեքստում կողմերը, մասնավորապես, կարևորել են ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացման, կրթական ծրագրերի, դասագրքերի բարելավման, ինչպես նաև ռուսերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման  և որակավորման բարձրացման հարցերը: ՌԴ նախագահի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովն իր հերթին նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու դեկտեմբերի 2-ին անցկացվող «Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտակրթական համագործակցության զարգացում. հայացք դեպի ապագա» կլոր սեղանին: Նա նշել է, որ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ՝ վստահություն հայտնելով, որ համատեղ նախագծերի իրականացումը և գիտակրթական հաստատությունների միջև փորձի փոխանակման հնարավորությունն ուղղակիորեն կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
15:11 - 02 դեկտեմբերի, 2022
ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին աջակցելու նախագծի լրամշակման աշխատանքները ընթանում են ՌԴ-ի ակտիվ ներգրավվածությամբ. Կոպիրկին
 |armenpress.am|

ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին աջակցելու նախագծի լրամշակման աշխատանքները ընթանում են ՌԴ-ի ակտիվ ներգրավվածությամբ. Կոպիրկին |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին նախագծի լրամշակման աշխատանքներն ընթանում են Ռուսաստանի Դաշնության ակտիվ ներգրավվածությամբ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին: ՌԴ դեսպանն ընդհանուր առմամբ դրական գնահատական տվեց ՀԱՊԿ նիստի ընթացքում կատարված աշխատանքներին: «Ընդհանուր առմամբ, տպավորությունը դրական էր: Այս պահին պատրաստ չեմ տալ ինչ-որ մեկնաբանություն, բայց հաջորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ընդհանուր առմամբ դրական գնահատական է տվել այն աշխատանքներին, որոնք եղել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում: Նշեմ նաև, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բավականին դրական է գնահատել այս տարի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը: Կարծում եմ՝ սրան ավելացնելու բան չունեմ»,- ասաց Կոպիրկինը: Հարցին, թե Ռուսաստանը քայլեր կձեռնարկի, որպեսզի ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու նախագծի լրամշակման աշխատանքները արագանան, դեսպանը պատասխանեց. «Այդ աշխատանքը իրականացվում է, և այդ աշխատանքը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության ակտիվ ներգրավվածությամբ»,- ընդգծեց Կոպիրկինը: Հարցին՝ թե արդյոք բավարար քայլեր ձեռնարկվում ե՞ն ռուսական և հայկական կողմից արտաքին մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ և որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները նույն բարձր մակարդակի վրա մնան, Կոպիրկինը պատասխանեց. «Իմ կարծիքով շատ բան է արվում, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն պահպանվեն, այլև ամրապնդվեն և հարմարվեն նոր իրողությանը և նոր աշխարհին: Հավատացեք՝ դա շատ բարդ է, և երկու կողմից պահանջում է մեծ համբերություն, համառություն, կամք: Իմ կարծիքով այդ բոլոր հատկանիշները հաջողվում է դրսևորել: Իհարկե, կա խնդիր, չէր կարող չլինել, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների պահպանման, ամրապնդման և զարգացման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են պատշաճ մակարդակով»,- ասաց Կոպիրկինը:
16:00 - 25 նոյեմբերի, 2022
Գնել Սանոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Լարսի անցակետում ստեղծված վիճակը

Գնել Սանոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Լարսի անցակետում ստեղծված վիճակը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։   Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել ՌԴ-ի հետ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։   Հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, տրանսպորտի, հանքաարդյունաբերության ոլորտների, ինչպես նաև միջռեգիոնալ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես քննարկվել են ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։   Քննարկվել է Լարսի անցակետում ստեղծված վիճակը։ Նախարարը դեսպանին խնդրել է աջակցել այս հարցում, խնդիրը պահել ուշադրության կենտրոնում, քանի որ առաջիկայում, եղանակային փոփոխություններով պայմանավորված, խնդիրն էլ ավելի կլրջանա։   Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
19:10 - 22 նոյեմբերի, 2022
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին. Հայաստանում ՌԴ դեսպան
 |1lurer.am|

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին. Հայաստանում ՌԴ դեսպան |1lurer.am|

1lurer.am: Սոչիում տեղի ունեցած հանդիպման փաստը, և թե ինչքան այն տևեց, ինչպես էր ընթանում դրա նախապատրաստությունը, վկայում են, որ առարկայական բանակցություններ են տեղի ունեցել կարգավորման բոլոր հարցերի շուրջ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը: «Ինչպես ասաց մեր նախագահը, դեռ ոչ բոլոր հարցերի շուրջ է հաջողվել համաձայնության հասնել, բայց շատ կարևոր է, որ այդ քննարկումը կայացավ։ Շատ կարևոր է, որ կողմերն իսկապես ցուցաբերեցին պատրաստակամություն՝ առաջ շարժվելու կարգավորման գործընթացում»,- ասել է դիվանագետը:   Այն, որ հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանում, ըստ դեսպանի, վկայում է, որ ՌԴ-ն, չնայած այլ տարածաշրջաններում ակտիվ ներգրավվածությանը, մեծ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասին և չի թուլացնում իր ջանքերը կարգավորման գործընթացում: Կոպիրկինն ընդգծել է այն հանգամանքը, որ Վլադիմիր Պուտինը հավատարմություն է հայտնել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին: Դեսպանի խոսքով՝ դա կարևոր ազդակ է ինչպես հայ հասարակության, այնպես էլ տարածաշրջանի և այնտեղից դուրս այլ երկրների համար: Անդրադառնալով Արցախի հարցին՝ Կոպիրկինը նշել է. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել եկող սերունդներին, երբ ստեղծված կլինեն պայմաններ, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար և թույլ կտան արդարացի լուծել այդ հարցը»: Ռուս դիվանագետն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, նշել՝ ռուսական սկզբունքը այն երկրի ինքնիշխանության հարգումն է, որով անցնելու են հաղորդակցությունները:
12:24 - 01 նոյեմբերի, 2022