Սերբիա

Սերբիան պետություն է Եվրոպայի հարավում՝ Դանուբի ավազանում։ Առանձնացել է 1991-1992 թվականների պատմական իրադարձությունների արդյունքում, երբ Հարավսլավիան տրոհվեց ինքնիշխան պետությունների։

2006 թվականի հունիսի 3-ին Սերբիայում եւ Չեռնոգորիայում անցկացված հանրաքվեով Չեռնոգորիան անջատվեց Սերբիայից, եւ Սերբիան մնաց բուն Սերբիայի եւ 2 ինքնավար մարզերի՝ Վոեվոդինայի ու Կոսովոյի հետ։ Սակայն գնալով խորացավ դեռեւս 1999 թվականին Կոսովոյում սկսված հակամարտությունը ալբանացիների (92 %) եւ սերբերի (6 %) միջեւ, եւ 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոն հայտարարեց իր անկախությունը, որը Սերբիան չի ճանաչել։

Սերբիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բելգրադը Մոսկվային դեմ չի գնա
 |shantnews.am|

Սերբիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բելգրադը Մոսկվային դեմ չի գնա |shantnews.am|

shantnews.am: Սերբիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Սելակովիչը Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի այցի ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Բելգրադը քայլեր չի ձեռնարկի Մոսկվայի դեմ։ Շալենբերգը երկուշաբթի օրը աշխատանքային այցով ժամանել է Բելգրադ՝ արտգործնախարար, վարչապետ Անա Բռնաբիչի և նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպման համար։ «Ուկրաինական ճգնաժամի առաջին իսկ օրվանից Սերբիան որդեգրեց հստակ դիրքորոշում՝ դատապարտեց Ռուսաստանի Դաշնության գործողությունները Ուկրաինայի նկատմամբ և հայտարարեց, որ հաստատապես հավատարիմ է միջազգային իրավունքի և հարաբերությունների հիմնական սկզբունքի պահպանմանը»,-ասել է Սելակովիչը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև զինված հակամարտությունը «եղբայրների պատերազմ է»: Նրանց հետ սերբերն ունեն ընդհանուր արմատներ, մշակույթ, և յուրաքանչյուր զոհ իրենց համար ողբերգություն է։ «Սակայն պետք չէ սպասել, որ Սերբիան կգործի իր տարածքային ամբողջականությունը հարգող մեկի դեմ, որը ՄԱԿ-ի համակարգում պաշտպանում է նրան տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա հարձակումներից»,- ընդգծել է Սերբիայի ԱԳՆ ղեկավարը։  
17:33 - 13 հունիսի, 2022
Սերգեյ Լավրովն աննախադեպ է անվանել Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրների՝ իրեն Սերբիա թռչել թույլ չտալու որոշումը |tert.am|

Սերգեյ Լավրովն աննախադեպ է անվանել Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրների՝ իրեն Սերբիա թռչել թույլ չտալու որոշումը |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աննախադեպ է անվանել Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրների որոշումը՝ թույլ չտալ իրեն ինքնաթիռով թռչել Սերբիա, գրում է ՏԱՍՍ-ը։«Անցած գիշեր և այսօր առավոտյան լրատվամիջոցներից շատ հարցեր եղան մեր արձագանքի վերաբերյալ Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ անդամների կողմից ընդունված աննախադեպ որոշումներին և այն որոշումներին, որոնք խոչընդոտեցին Ռուսաստանի արտգործնախարարի այցը Սերբիայի Հանրապետություն։ Իհարկե, տեղի ունեցավ աներևակայելին, ես հասկանում եմ, թե ինչ հետաքրքրություն եք ցուցաբերում այս աղաղակող գործողությունների վերաբերյալ մեր գնահատականի նկատմամբ»,- երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։Նա «ցինիկ» է որակել Սերբիային գործընկերներին ընտրելու հնարավորությունից զրկելու Արևմուտքի դիրքորոշումը։«Այժմ այս (գործընկերներ ընտրելու ազատության) սկզբունքը, որին Արևմուտքը մեծ կարևորություն էր տալիս, ոտնահարվել է հենց Արևմուտքի կողմից։ Սերբիան, Արևմուտքի տեսանկյունից, չպետք է ընտրության ազատություն ունենա գործընկերներ ընտրելու պարագայում»,- ասել է Լավրովը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ նման դիրքորոշումը «ցինիկ» է, բայց այլևս զարմանալի չէ։
15:41 - 06 հունիսի, 2022
Լավրովը Սերբիա չի այցելի. երեք երկիր փակել է օդային տարածքը նրա ինքնաթիռի համար |azatutyun.am|

Լավրովը Սերբիա չի այցելի. երեք երկիր փակել է օդային տարածքը նրա ինքնաթիռի համար |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հաստատել է՝ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան չեն համաձայնեցրել նախարար Սերգեյ Լավրովի օդանավի թռիչքի թույլտվությունը։ Լավրովը այս երկրների օդային տարածքով ծրագրված այցով պետք է հասներ Սերբիա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ «երկաթե վարագույր» ստեղծել, դա անում է Եվրամիությունը։ «Երկաթե վարագույր չի լինի, համենայն դեպս՝ մեր կողմից, պետք չէ անհանգստանալ, Եվրամիությունն է, որը շրջապատում է Ռուսաստանը վարագույրով: Ձեր սխալն այն է, որ չափից դուրս եսասեր եք, կարծում եք, թե աշխարհի կենտրոնում եք, թե ձեզնից բացի այլ ազգեր աշխարհում չկան։ Դուք ինչ -որ մեկին դաս տալու բարոյական իրավունք չունեք», - երեկ երեկոյան հայտարարել է Զախարովան։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բուլղարիան, Չեռնոգորիան և Հյուսիսային Մակեդոնիան արգելել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռին հատել իրենց օդային տարածքը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր Սերգեյ Լավրովի Բելգրադ այցի չեղարկման կապակցությամբ կդիմի ժողովրդին։ Երեկ այդ երկրի վարչապետ Լ Անա Բռնաբիչն ասել էր, թե Ռուսաստանի արտգործնախարարի այցի հետ կապված իրավիճակը բացառիկ բարդ է։ Նրա խոսքով՝ նախագահ Վուչիչը ստիպված է եղել անձամբ զբաղվել ծագած դժվարություններով և լոգիստիկ հարցերով: Վուչիչը Լավրովի այցի հարցով խոսել է ԱՄՆ, Եվրամիության և Գերմանիայի ներկայացուցիչների հետ։ Ավելի վաղ Սերբիայի ղեկավարը հայտարարել էր, թե Լավրովի Բելգրադ այցի նախապատրաստական աշխատանքները գնալով ավելի են բարդանում, այդ թվում՝ հունիսի 10-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Սերբիա կատարելիք այցի պատճառով։ Վուչիչը նույնիսկ խոստովանել էր, սերբական լրատվամիջոցների համաձայն, որ Շոլցը չի այցելի Սերբիա, եթե մինչ այդ Բելգրադ այցելի Լավրովը։ «Դա ողբերգություն կլիներ», - նշել էր Սերբիայի ղեկավարը: Իրավիճակը, սակայն, այնպես է զարգացել, որ Լավրովի այցն ըստ էության չեղարկվում է՝ ոչ Սերբիայի իշխանությունների պատճառով։
09:47 - 06 հունիսի, 2022
Ռուսաստանը շարունակելու է գազի անխափան մատակարարումը Սերբիային․ Պուտինն ու Վուչիչը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանը շարունակելու է գազի անխափան մատակարարումը Սերբիային․ Պուտինն ու Վուչիչը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Սերբիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Վուչիչը հեռախոսազրույց են ունեցել, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Առարկայական քննարկումներ են եղել երկկողմանի հարաբերությունների արդիական օրակարգի հարցերի շուրջ՝ ներառյալ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։ Պայմանավորվածություն է ձերք բերվել, մասնավորապես, այն մասին, որ Ռուսաստանը շարունակելու է բնական գազի անխափան մատակարարումները Սերբիային», - նշված է հաղորդագրությունում։ Բացի այդ, կողմերը «կարծիքներով են փոխանակվել մի շարք միջազգային թեմաների՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի և Կոսովոյի շուրջ իրադարձությունների զարգացման շուրջ»։   Նորա Վանյան
15:23 - 29 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչին

Մայիսի 20-ին Թուրինում ընթացող Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ «Նախարարները գոհունակությամբ են նշել երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և պատրաստակամություն հայտնել խթանելու պատմական և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-սերբական հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել միջազգային կառույցներում, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի շրջանակներում փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցությանը վերաբերյալ։ Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությանը։ ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մանրամասները»,-նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։ 
12:46 - 21 մայիսի, 2022
Վահան Քերոբյանը և Տատյանա Ցվետկովիչը քննարկել են հայ-սերբական համագործակցության հնարավորությունները տնտեսության մի շարք ոլորտներում

Վահան Քերոբյանը և Տատյանա Ցվետկովիչը քննարկել են հայ-սերբական համագործակցության հնարավորությունները տնտեսության մի շարք ոլորտներում

Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Արշակ Ասլանյանն ու Ռաֆայել Գևորգյանը։ Ողջունելով հյուրին՝ Վահան Քերոբյանը կարևորել է տնտեսության ոլորտում փոխշահավետ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը։ Նախարարն ընդգծել է, որ հայ-սերբական տնտեսական հարաբերություններն ունեն ընդլայնման մեծ ներուժ և առաջարկել է նախանշել այն հիմնական ուղղությունները, որոնցում առավել նպատակահարմար է համագործակցությունը։ Այդ նպատակով Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին համառոտ ներկայացվել են ՀՀ կառավարության տնտեսական առաջնահերթությունները, տնտեսության գերակա ճյուղերն ու գործող պետական աջակցության ծրագրերը։ Այնուհետև զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանն ու Սերբիան կարող են համագործակցել, մասնավորապես, թեթև և ծանր արդյունաբերության, գյուղատնտեսության, արևային էներգիայի, ՏՏ և բարձր տեխնոլոգիաների, մեքենաշինության, ադամանդագործության, դեղագործության ոլորտներում։ Տեղեկացնելով, որ Հայաստանում նախատեսվում է ստեղծել բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ՝ նախարարն առաջարկել է սերբական ընկերություններին նույնպես ներգրավվել այս գործընթացին։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում գերակա ոլորտներում սերբական ընկերությունների ներդրումների իրականացմանը, դիտարկվել հայ-սերբական համատեղ ձեռնարկությունների հիմնման, գործարար համաժողովի կազմակերպման և B2B ձևաչափով հանդիպումների անցկացումը։ Քննարկվել են նաև հայ-սերբական տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունները։
20:18 - 13 դեկտեմբերի, 2021
Ռուսաստանի եւ Սերբիայի զինվորականներն անցկացրել են հակաահաբեկչության գծով վարժանքների փուլը |armenpress.am|

Ռուսաստանի եւ Սերբիայի զինվորականներն անցկացրել են հակաահաբեկչության գծով վարժանքների փուլը |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի եւ Սերբիայի զինծառայողները Սերբիայում մեկնարկած համատեղ տեկտիկական վարժանքների շրջանակներում ձեռնամուխ են եղել հակաահաբեկչության ուղղվածությամբ գործնական առաջադրանքների կատարելագործմանը: Այդ մասին հաղորդել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Առաջադրված խնդիրների կատարման ընթացքում ստորաբաժանումներն անցկացրել են ահաբեկչական խմբերի որոնում տեղանքում, կատարելագործել են հակադարանային գործողությունները եւ հարձակում անցկացրել պայմանական զինյալների բազայի վրա»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Վարժանքների գործնական մասի ընթացքում անցկացվել Է ինքնաձիգներից, դիպուկազարկային սպառազինությունից եւ զրահաավտոմոբիլների վրա տեղակայված խոշոր տրամաչափի գնդացիրներից մարտական հրաձգության փուլը: Մարտականին առավելագույնս մոտ իրադրության ստեղծման համար գործի են դրվել տարբեր տեսակի մարտավարական եւ դինամիկական թիրախներ, ինչպես նաեւ հրաձգային սարքավորման մոդուլային համալիրներ, տեղեկացնում Է պաշտպանության նախարարությունը: Ռուս-սերբական համատեղ տակտիկական վարժանքը կտեւի մինչեւ մայիսի 25-ը: Ռուսական կողմից վարժանքին կներգրավվի Արեւմտյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության միավորման մինչեւ 200 զինծառայող եւ 11 միավոր տեխնիկա: Միջոցառման ընթացքում պլանավորվում Է կատարելագործել «Արբալետ» պարաշյուտային համակարգերի դեսանտավորումը, դեպի անօրինական զինված կազմավորման օբյեկտ առաջ շարժվելը, դրա շրջափակումը եւ ոչնչացումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
13:42 - 21 մայիսի, 2021
ՀՀ ՊՆ ղեկավարը սերբ դիվանագետների հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ՊՆ ղեկավարը սերբ դիվանագետների հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկոպիչին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Պրեդրագ Պրլիչին (նստավայրը` ք. Թեհրան): Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարը շնորհավորել է փոխգնդապետ Պրլիչին և նշել, որ Հայաստանում ռազմական կցորդի նշանակումը վկայում է պաշտպանության բնագավառում հայ-սերբական համագործակցության զարգացման ուղղությամբ  երկու երկրների փոխադարձ հետաքրքրության մասին։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համաձայնագրի ստորագրումը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
20:05 - 20 ապրիլի, 2021
Սերբիայի վարչապետը հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին |armenpress.am|

Սերբիայի վարչապետը հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին |armenpress.am|

armenpress.am: Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը նախագահ Ալեքսանդր Վուչիչի անօրինական գաղտնալսումը համարում է պետական հեղաշրջման փորձ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Բրնաբիչի խոսքով` դրանում ներգրավված են երկրում իշխող կուսակցության ներկայացուցիչները և ներքին գործերի նախարարության բարձր պաշտոններ զբաղեցնողները: Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը մարտի 7-ի գիշերն անվտանգության խորհրդի նիստից հետո հայտնել է, որ իրավապահ մարմինների տվյալներով՝ պետության ղեկավարն ու նրա ընտանիքի անդամներն ապօրինաբար գաղտնալսվել են 1572 անգամ: Նախարարը հստակեցրել է, որ դրանում ներգրավված են ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ որ գործը եւ հավաքված նյութերը փոխանցվել են դատախազության կազմակերպված հանցավորության բաժին: «Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գաղտնալսումը պետական հեղաշրջման փորձ է», - հայտարարել է Սերբիայի վարչապետը TV Pink-ի եթերում: Նրա խոսքով ՝ հետաքննությունը պետք է բացահայտի հանցագործության ամբողջ մեխանիզմը:
14:36 - 08 մարտի, 2021
Բայդենը շեշտել է Կոսովոյի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունը. Սերբիայի նախագահն արձագանքել է |tert.am|

Բայդենը շեշտել է Կոսովոյի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունը. Սերբիայի նախագահն արձագանքել է |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Սերբիային Պետականության օրվա գալիք տոնի առթիվ՝ երկրի նախագահին ուղղված նամակում շեշտելով բարեփոխումների և Կոսովոյի անկախությունը ճանաչելու անհրաժեշտությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Սերբիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը հղումով: «Ամերիկայի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր համաքաղաքացիներին փետրվարի 15-ին Պետականության օրվա առթիվ: Հաշվի առնելով մեր երկրների միջև 140-ամյա գործընկերությունը՝ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ երկարաժամկետ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային կայունության ու ժողովրդավարական արժեքների զարգացման հարցերում: Մենք կշարունակենք հավատարիմ մնալ եվրոպական ինտեգրման ասպարեզում Սերբիային աջակցելուն և կսատարենք Ձեզ այդ նպատակին հասնելու ընթացքում հետագա դժվարին քայլերում, այդ թվում՝ անհրաժեշտ բարեփոխումների իրագործումն ու Կոսովոյի հետ համապարփակ համաձայնագրի ստորագրումը, որը կենտրոնացած կլինի համատեղ ճանաչման վրա»,- նշված է Բայդենի նամակում:Բացի այդ, ԱՄՆ նախագահը հիշատակել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Վաշինգտոնի և Բելգրադի դաշնակցության, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում համագործակցության մասին՝ ընդգծելով երկու երկրների բարեկամական կապերի խորացումը:Ի պատասխան Բայդենի նամակին՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարությամբ է հանդես եկել Պանչևո քաղաքում ու նշել, որ «Կոսովոյի ճանաչման հարցում Բելգրադի դիրքորոշումը պարզ է, սակայն Բելգրադը պետք է հոգ տանի իր սեփական պետական շահերի մասին և չտրվի զգացմունքներին»:«Շնորհակալ եմ Բայդենին շնորհավորանքների համար: Ինչ վերաբերում է փոխադարձ ճանաչմանը, ապա դա չի նկատվում որևէ միջազգային կազմակերպության գործողություններում: Մենք հասկանում ենք, որ սա ամերիկյան նոր քաղաքականություն է», - ասել է Վուչիչը:
09:42 - 08 փետրվարի, 2021
Բայդենը Սերբիային մատնանշել է Կոսովոն ճանաչելու անհրաժեշտությունը

 |armenpress.am|

Բայդենը Սերբիային մատնանշել է Կոսովոն ճանաչելու անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Սերբիային Պետականության առաջիկա օրվա կապակցությամբ՝ մատնանշելով բարեփոխումների եւ Կոսովոյի անկախության ճանաչման անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ի նախագահի շնորհավորական ուղերձը հրապարակել է Սերբիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: «Ամերիկյան ժողովրդի անունից անկեղծ շնորհավորանքներ եմ հղում ձեզ եւ ձեր համաքաղաքացիներին փետրվարի 15-ի Պետականության օրվա կապակցությամբ: Նկատի ունենալով մեր երկրների միջեւ գործընկերության 140 տարին՝ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ երկարաժամկետ հավատարիմ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային կայունության եւ ժողովրդավարական արժեքների զարգացմանը: Մենք այսուհետ էլ հաստատակամ ենք մնում եվրոպական ինտեգրման հարցում Սերբիային աջակցության հարցում եւ աջակցում ենք ձեզ այդ նպատակին հասնելու հետագա ծանր քայլերում, ներառյալ անհրաժեշտ բարեփոխումների անցկացումը եւ Կոսովոյի հետ կարգավորման համապարփակ համաձայնագրի ձեռքբերումը, որը կենտրոնացած է փոխադարձ ճանաչման վրա»,- ասված է Բայդենի նամակում: ԱՄՆ նախագահը նաեւ հիշեցրել է Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներում Վաշինգտոնի եւ Բելգրադի դաշնակցային լինելու, ինչպես նաեւ COVID-19-ի դեմ պայքարում համագործակցության մասին՝ նշելով երկու երկրների «բարեկամական կապերի խորացումը»: Ի պատասխան Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Պանչեւո քաղաքում անցկացված զորավարժություններից հետո փետրվարի 7-ին մամուլի առջեւ հանդես գալով՝ հայտարարել է, որ «Կոսովոյի ճանաչման վերաբերյալ Բելգրադի դիրքորոշումը պարզ է», սակայն Բելգրադը «պետք է հոգ տանի իր պետական շահերի մասին» եւ «չտրվի հույզերին»: «Շնորհակալ եմ Բայդենին շնորհավորանքների համար։  Իսկ ինչ վերաբերում է փոխադարձ ճանաչումներին, ապա դա նշված չէ ոչ մի միջազգային կազմակերպության ակտերում։  Մենք հասկանում ենք, որ սա նոր ամերիկյան քաղաքականություն է։  Եղել են փորձեր պարտադրելու այդ եզրը [փոխադարձ ճանաչում]՝ որպես մի բան, որը մենք պետք է փոխադարձաբար ընդունենք որպես վերջնական որոշում Վաշինգտոնում, ես արդեն մեկ անգամ երեսին ասացի, ինչ եմ մտածում եմ ճանաչման մասին, եւ իմ պատասխանը այլ չի լինի»,-հայտարարել Է Վուչիչը:  
17:20 - 07 փետրվարի, 2021
Կոսովոյի նախկին նախագահը ձերբակալվել է Հաագայում և տեղափոխվել մեկուսարան |azatutyun.am|

Կոսովոյի նախկին նախագահը ձերբակալվել է Հաագայում և տեղափոխվել մեկուսարան |azatutyun.am|

azatutyun.am: Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Տաչին, ում մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ, ձերբակալվել է Հաագայում և տեղափոխվել մեկուսարան։ Տաչին հրաժարական էր ներկայացրել երեկ և ինքնակամ ներկայացել Եվրամիության առաքելությանը։ Կոսովոյի հարցով Հաագայում ստեղծված հատուկ դատախազությունը պնդում է, որ Տաչին, ինչպես ինչպես նաև ալբանացի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մեղավոր են ավելի քան 100 մարդու սպանության, առևանգման ու կտտանքների ենթարկելու մեջ։ Քննությունը պնդում է, որ էթնիկ փոքրամասնություններից բացի հալածանքների են ենթարկվել նաև քաղաքական ընդդիմախոսները։ Ինքը՝ Տաչին, ով 90-ականների վերջին առաջնորդում էր Կոսովոյի ազատագրության բանակը, առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Երեկ, հրաժարական ներկայացնելով նախագահի պաշտոնից, նա հայտարարել է, թե գնում է այդ քայլին իր երկրի ամբողջականությունը չխաթարելու համար՝ հարգելով միջազգային համայնքի հետ դաշնակցային հարաբերությունները։ Գործը կքննի Հաագայում ստեղծված Կոսովոյի հարցով հատուկ միջազգային տրիբունալը, որը ձևավորվել էր 2015-ին՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկույցից հետո։
15:13 - 06 նոյեմբերի, 2020