ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում շուկայում հայտնված մսամթերքն առգրավվելու և ոչնչացվելու է. ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ
 |armenpress.am|

Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում շուկայում հայտնված մսամթերքն առգրավվելու և ոչնչացվելու է. ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում միս-մսամթերքի իրացման շուկայում դեկտեմբերի 6-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ։ Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված միս հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, այն առգրավվելու և ոչնչացվելու է։ Ամբողջ ֆինանսական ծախսը կատարելու է տնտեսվարողը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը նշեց, որ սպանդանոցային պայմաններում մորթի գործընթացը կազմակերպելու պահանջը վաղուց կա, սակայն շատերը չեն հետևում դրան։ Արդյունքում՝ շուկայում արձանագրվել են խախտումներ։ «Անհրաժեշտ է կիրառել հստակ միջոցառումներ, որ տնտեսվարողները զգոն լինեն, իսկ սպառողներն էլ՝ իրազեկված։ Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված միս շուկայում հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակն առգրավվելու և ոչնչացվելու է։ Նախկինում այս դրույթը չկար, հիմա վերահսկողությունը շատ խիստ է լինելու»,- ասաց Աշխեն Շիրվանյանը։ Խոսելով շուկայում հայտնաբերված խախտումներից՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանը նշեց, որ գնալով դրանց թիվն ավելանում է։ Մասնավորապես, 2022 թվականին իրականացվել է 270 ստուգում, հայտնաբերվել է 93 խախտում։ Այս տարվա 9 ամիսներին իրականացվել է 261 ստուգում, հայտնաբերվել է 106 խախտում։ «Ինչպես տեսնում եք, սրանք 9 ամսվա տվյալներն են, տարվա կտրվածքով ավելի շատ կլինի այդ ցուցանիշը։ Ամենաշատ հանդիպող խախտումներն այն են, որ միս-մսամթերքն իրացվել են շուկայում առանց համապատասխան այն փաստաթղթի, որը կհավաստեր սպանդանոցային մորթը։ Քիչ չեն դեպքերը, որ փաստաթղթերը կան, սակայն գործնականում սպանդանոցում մորթը կազմակերպված չի եղել։ Խախտումներ արձանագրվել են ինչպես ֆիզիկական, իրավաբանական անձանց մոտ, այնպես էլ մանր, խոշոր տնտեսվարողների»,- ասաց Սոնա Ծառուկյանը։ Այժմ ուժի մեջ են մտնում լրացուցիչ կարգավորումներ, ըստ որոնց անհրաժեշտ փաստաթուղթը հնարավոր կլինի ստանալ այն դեպքում, երբ սպանդանոցային պայմաններում իրականացված մորթի տեսանյութը կներբեռնվի։ Նախատեսվում է նաև փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների մասին օրենքում՝ ավելացնելով տուգանքների չափը։ Ներկայում տուգանքի չափը 30 հազարից 300 հազար դրամի սահմաններում է։ Քիչ չեն դեպքերը, որ նույն տնտեսվարողները մի քանի անգամ են տուգանվել։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ տուգանքները, ֆինանսական լծակը ևս բավարար չափով իր ազդեցությունը չեն ունեցել։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանում գրանցված է մոտ 100 սպանդանոց, սակայն գործում է կեսը, այն էլ ոչ ամբողջ հզորությամբ։ «Խնդիրն այն է, որ սպանդանոցները բացվում են, հետո հասկանում են, որ պահանջարկ չկա, նորից փակվում են։ Հիմա մեր այս կարգավորումները նպատակաուղղված են նրան, որ սպանդանոցները լիարժեք աշխատեն, մորթը կատարվի պատշաճ պայմաններում։ Տնտեսվարողները գիտակցեն, որ գործ ունեն հանրային առողջության հետ և իրենք պարտավոր են պահպանել օրենքի պահանջները»,-հավելեց նախարարի տեղակալը։  
16:09 - 05 դեկտեմբերի, 2023
Մտահոգիչ է, որ 72 խախտումների կեսը հայտնաբերվել են նախորդ 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում․ ՍԱՏՄ-ն՝ «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մասին

Մտահոգիչ է, որ 72 խախտումների կեսը հայտնաբերվել են նախորդ 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում․ ՍԱՏՄ-ն՝ «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մասին

ՍԱՏՄ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը։  «ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանված բեռներում ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզորի») կողմից կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերը նոյեմբերի 24-ից 26-ն ընկած հատվածում նախորդող 11 ամիսների համեմատ հաճախակիացել են 110 անգամ։ Մտահոգիչ է այն, որ ՌԴ համապատասխան գերատեսչության կողմից 2023 թվականի ընթացքում ՀՀ-ից արտահանված բեռներում արձանագրված ընդհանուր 72 խախտումներից կեսը՝ 36-ը, հայտնաբերվել են նախորդ գրեթե 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում։ Եվ դա այն պարագայում, երբ, ըստ ՌԴ այդ գերատեսչության հայտարարության, ստուգումներն իրականացվել են աշխատանքային կարգով՝ առանց վերհասկողության ընթացակարգի փոփոխության: ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ինչպես նախկինում է ուսումնասիրել ու արձագանքել խախտումների բոլոր դեպքերին, այնպես էլ հիմա վերահսկողական միջոցառումներ կիրականացնի հայտարարության մեջ նշված բոլոր դեպքերի մասով, բոլոր բեռների նկատմամբ՝ ակնկալելով հետևողական և անաչառ համագործակցություն ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտասրական վերահսկողության դաշնային ծառայության կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
16:16 - 29 նոյեմբերի, 2023
Կասեցվել է հյութերի և կոմպոտների արտադրության գործունեությունը

Կասեցվել է հյութերի և կոմպոտների արտադրության գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչները ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատեր Սուսաննա Գիշյանին պատկանող հյութերի և կոմպոտների արտադրությունում (Տավուշի մարզ, քաղաք Այրում) պարզել են, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Մասնավորապես՝ արտադրական շինությունում չեն ապահովվել հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հոսքերը խաչաձևվող տեխնոլոգիական գործառնությունները, հումքը, կիսապատրաստվածքը և պատրաստի արտադրանքը, որոնցում հնարավոր է ախտածին մանրէների բազմացում, չեն պահվել դրանց առաջացումը կամ բազմացումը բացառող ջերմաստիճանում և պայմաններում, սննդամթերքի արտադրության գործընթացի հետ միաժամանակ արտադրամասում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ,  սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր: Հյութերի և կոմպոտների արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
15:43 - 28 նոյեմբերի, 2023
Լոռու մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

Լոռու մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Հարոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գյուղ Բլագոդարնոյե): Մասնավորապես՝ - արտադրամասի պատերը, պանրի աղաջրերի համար նախատեսված ավազանները չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, հնարավոր չի եղել հեշտությամբ մաքրել և ախտահանել. - առաստաղը չի ունեցել հարթ մակերես, առկա են եղել կեղտի կուտակումներ. - սարքավորումները գտնվել են ոչ նորոգ վիճակում` եղել են ժանգոտված, պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել: Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
17:09 - 27 նոյեմբերի, 2023
Ամանորին ընդառաջ սպանդանոցային ծագման մսի վաճառքի նոր կարգավորումները

Ամանորին ընդառաջ սպանդանոցային ծագման մսի վաճառքի նոր կարգավորումները

Ազգային ժողովի կողմից ընդունված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ դեկտեմբերի 6-ից պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվելու է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում: ՍԱՏՄ-ից նաև հայտնում են, որ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին, իսկ վերջինիս կողմից ծախսերը կատարելուց հրաժարվելու պարագայում՝ լիազոր մարմնի կողմից՝ հետագայում գանձումը դատական կարգով իրականացնելու միջոցով:
10:53 - 27 նոյեմբերի, 2023
Կասեցվել է Երևանի մանկապարտեզներից մեկի խոհանոցի գործունեությունը

Կասեցվել է Երևանի մանկապարտեզներից մեկի խոհանոցի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, երեխաների զարգացման կենտրոնում արձանագրված թունավորման դեպքով պայմանավորված, ստուգում են իրականացրել «Սայադյան» ՍՊԸ-ում (Լիդեր Լենդ երեխաների զարգացման կենտրոն, ք. Երևան), որի ընթացքում կատարվել է նմուշառում «Կաթով խլոպիա» և «Թանապուր» արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր հետազոտության:   Փորձաքննությամբ արձանագրվել է, որ «Կաթով խլոպիա» արտադրատեսակի նմուշը՝ «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Թանապուր» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին և, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, համարվում են վտանգավոր: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Սայադյան» ՍՊԸ գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթով խլոպիա» և «Թանապուր» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
13:48 - 23 նոյեմբերի, 2023
ՍԱՏՄ-ն այս տարի ոչնչացրել է գրեթե 7606 տոննա վտանգավոր սննդամթերք

ՍԱՏՄ-ն այս տարի ոչնչացրել է գրեթե 7606 տոննա վտանգավոր սննդամթերք

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ոչնչացրել է 7605456,1 կգ վտանգավոր սննդամթերք։ Երևանում ոչնչացվել է 5284198 կգ հրուշակեղեն,  46786 կգ մսամթերք,  264390 կգ կաթնամթերք, 725 կգ մանկական կեր, 2004744 կգ այլ սննդամթերք։ Կոտայքի մարզում ոչնչացվել է 18 կգ հրուշակեղեն, 21 կգ մսամթերք, 142 կգ կաթնամթերք,  494 կգ այլ սննդամթերք,  Արարատի մարզում ոչնչացվել է 3226 կգ կաթնամթերք, 5,5 կգ այլ սննդամթերք։ Շիրակի մարզում ոչնչացվել է 17,5 կգ հրուշակեղեն, 22 կգ մսամթերք, 136 կգ կաթնամթերք, 406 կգ այլ սննդամթերք,  Գեղարքունիքի մարզում ոչնչացվել է 3 կգ հրուշակեղեն, 2 կգ կաթնամթերք, 30 կգ մսամթերք։ Վայոց Ձորի մարզում ոչնչացվել է 3 կգ այլ սննդամթերք, 17 կգ կաթնամթերք,  Լոռու մարզում ոչնչացվել է 2,6 կգ այլ սննդամթերք, 5,5 կգ մսամթերք, Արագածոտնի մարզում՝ 62 կգ այլ սննդամթերք։ Վտանգավոր սննդամթերքը ոչնչացվել է և՛ տնտեսավարողների դիմումների հիման վրա, և՛ վերահսկողական միջոցառումների արդյունքում։ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սննդամթերքը համարվում է վտանգավոր, եթե չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին, չունի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ կամ պիտանիության ժամկետն անցել է:
13:21 - 17 նոյեմբերի, 2023
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալը ձուկ-ձկնամթերք արտահանողների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալը ձուկ-ձկնամթերք արտահանողների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

Ձկան արտահանման ոլորտում առկա խնդիրների քննարկման նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել համապատասխան գործունեությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները՝ հայտնում են տեսչական մարմնից: Քննարկվել են ձկան արտահանման գործընթացներին ու փաստաթղթաշրջանառությանը, մասնավորապես՝ նմուշառման անասնաբուժական ենթահսկման բեռների համար տրվող՝ ձև 8 համապատասխանության տեղեկանքի տրամադրման գործընթացին, հանգստյան օրերին արտահանման կազմակերպմանը վերաբերող և այլ հարցեր։ Շեշտելով, որ ձկնարդյունաբերությունն այսօր Հայաստանի տնտեսության կայացած ճյուղերից է, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Հարությունյանը վստահեցրել է՝ տեսչական մարմինը, որպես ոլորտը կարգավորող կառույց, անում է առավելագույնը արտահանման գործընթացը տնտեսավարողների համար հնարավորինս արագ ու անխոչընոտ կազմակերպելու համար: Ձուկ-ձկնամթերք արտահանող գործարարները խոսել են արտահանման ժամանակ առաջացող խնդիրների մասին, որոնց լուծման համար ակնկալվում է պետական միջամտություն՝ նաև արձանագրելով ՍԱՏՄ սահմանային տեսուչների պատշաճ, օրենսդրությանը համապատասխան աշխատանքն ու աջակցելու պատրաստակամությունը:
17:59 - 09 նոյեմբերի, 2023
Կապանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Կապանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Լիլիա Ասատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Սյունիքի մարզ, ք. Կապան):   Մասնավորապես՝   - հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարաններով, ախտահանման միջոցներով, տաք և սառը ջրով, չորացման հիգիենիկ սարքերով.   - սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքով.   - հատակը չի ունեցել հարթ մակերես, խոհանոցի պատերի վրա առկա են եղել ճաքեր, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից.   - խոհանոցի առաստաղն ունեցել է կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի բորբոսների աճի և մասնիկների թափվելու հնարավորություն.   - պատուհանները չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.   - չի պահպանվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը.   - սննդամթերքի հետ շփվող աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության.   - սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, աշխատանքային մակերևույթները ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման.   - սննդամթերքը պահպանվել է այլ տեսակի սննդամթերքի և ոչ սննդային արտադրանքի հետ՝ հանգեցնելով սննդամթերքի աղտոտմանը:   «Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:  
17:00 - 01 նոյեմբերի, 2023
Երևան-Սևան մայրուղում գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

Երևան-Սևան մայրուղում գտնվող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գարեգին Անդրեասյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, Երևան-Սևան մայրուղի): Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:   Մասնավորապես՝   - սննդի կառույցի հատակը, պատերը, առաստաղները և խոհանոցի դուռը չեն ունեցել հարթ մակերես, անջրանցիկ, չներծծվող շերտը եղել է վնասված, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը. - աշխատանքային մակերևույթները, դարակաշարերը և աշխատասեղանները՝ ներառյալ սարքավորումների և հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները, կառուցված են եղել հիգիենայի պահանջները չբավարարող նյութերից. - չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը:   Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
12:34 - 17 հոկտեմբերի, 2023
Երևանում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Աննա Բեգլարյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան): Մասնավորապես՝   - սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքներն ու պարագաները կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվում նորոգ և բարվոք վիճակում. - արտադրական շինությունը, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրությունը սարքավորված չէ մեխանիկական օդափոխության միջոցներով. - սանհանգույցի հատակի մակերևույթը պատրաստված չէ անջրանցիկ, լվացվող նյութերից, չի կանխարգելվում առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը. - սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի լվացման, մաքրման և ախտահանման աշխատանքներ կատարելու հնարավորություն չի եղել. - աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չունեն սանիտարական գրքույկներ: Հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
18:39 - 18 սեպտեմբերի, 2023
Եղեգնաձորում երեխաներին կծած շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդություն

Եղեգնաձորում երեխաներին կծած շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները լաբորատոր փորձաքննության են ներկայացրել երեկ Եղեգնաձոր քաղաքում երեխաների կծած թափառող շանը, որը քնեցվել էր փրկարար ծառայության աշխատակիցների կողմից. քիչ առաջ պարզ են դարձան հետազոտության արդյունքները. շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, երեխաները Երևանի բուժհաստատություններում ստացել են համապատասխան բժշկական օգնություն: Տեսչական մարմինը հորդորում է առավել զգոն լինել կենդանիների վարքի նկատմամբ. կատաղություն հիվանդության ժամանակ կենդանիները դառնում են անհանգիստ, ագրեսիվ, առաջանում է արտահայտված փրփրախառն քթարտադրություն, դժվարությամբ են սնունդ և ջուր ընդունում։ Տեսչական մարմինը հորդորում է առավել զգոն լինել կենդանիների վարքի նկատմամբ. կատաղություն հիվանդության ժամանակ կենդանիները դառնում են անհանգիստ, ագրեսիվ, առաջանում է արտահայտված փրփրախառն քթարտադրություն, դժվարությամբ են սնունդ և ջուր ընդունում։ Այդ հիվանդությամբ վարակվում են ոչ միայն թափառող և վայրի կենդանիները, այլև տան պայմաններում խնամված շներն և կատուները: Տնային կենդանիներին անհրաժեշտ է պարբերաբար պատվաստել, այդ թվում՝ կատաղության հիվանդության դեմ տարին 1 անգամ:
17:58 - 31 օգոստոսի, 2023
Եղեգնաձորում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Եղեգնաձորում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Անահիտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր):   Մասնավորապես, արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղներն ապահով չեն, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, արտադրամասը չունի անձնակազմի համար հանդերձարան, լվացարան, ձեռքերի չորացման հիգիենիկ սարքեր:   Տեսչական մարմնի ղեկավարի որոշման համաձայն՝ կաթնամթերքի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:  
16:22 - 22 օգոստոսի, 2023
Երևանի սուպերմարկետներից մեկում հայտնաբերված ժամկետանց բոլոր արտադրատեսակները տեղում ոչնչացվել են. ՍԱՏՄ

Երևանի սուպերմարկետներից մեկում հայտնաբերված ժամկետանց բոլոր արտադրատեսակները տեղում ոչնչացվել են. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջին քաղաքացին հաղորդագրություն էր թողել այն մասին, որ Երևանի Չեխովի 52 հասցեում գործող «Արև» սուպերմարկետում վաճառվում է ժամկետանց սննդամթերք, մասնավորապես հին, բորբոսնած երշիկեղեն, հաց, ժամկետանց հյութեր և այլն: «Արագ արձագանքելով հաղորդագրությունը՝ ՍԱՏՄ Երևանի Կենտրոնի տեսուչները դիտարկում են իրականացրել «Էրիռուս» ՍՊԸ-ին պատկանող նշված իրացման օբյեկտում և հայտնաբերել պիտանիության ժամկետն անցած արտադրատեսակներ՝ թեյ՝ 2 հատ, բաստուրմա՝ մոտ 2 կգ, եփած և ապխտած երշիկներ՝ մոտ 16 կգ ընդհանուր քաշով, վետչինա և սալ՝ ընդհանուր մոտ 2 կգ, Էներգետիկ ըմպելիք և հյութ՝ 4 հատ, պանիր՝ մոտ 3,5 կգ: Ժամկետանց բոլոր արտադրատեսակները տեղում ոչնչացվել են»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:  
12:17 - 14 օգոստոսի, 2023