Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Էրդողանը հայտարարել է, թե Իսրայելը կհիասթափվի այնպես, ինչպես Հայաստանը Ղարաբաղյան հակամարտությունում

Էրդողանը հայտարարել է, թե Իսրայելը կհիասթափվի այնպես, ինչպես Հայաստանը Ղարաբաղյան հակամարտությունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, ասել է, թե տարածաշրջանային զարգացումները ևս մեկ անգամ հիշեցրել են՝ ինչ կենսական նշանակություն ունի Թուրքիայի համար պաշպտանական արդյունաբերության ոլորտում անկախացումը։ Դիմելով թուրք ազգին՝ Էրդողանը ընդգծել է ամեն բնագավառում, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական, ռազմական, ուժեղ և միասնական լինելու կարևորությունը և ինչքան էլ «իրենց հողերի նկատմամբ չար մտադրություն ունեցողները զգույշ վարվեն, միևնույն է բացահայտվում են»։ Էրդողանը, խոսելով Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին, նաև հայտարարել է, թե Իսրայելը կհիասթափվի այնպես, ինչպես Հայաստանը Ղարաբաղյան հակամարտությունում։ «Հայաստանը տարիներ շարունակ մեր հողերի մասին անիրական երազանքներ էր հետապնդում։ Ղարաբաղյան պատերազմից հետո, սակայն, դասեր քաղեց և նստեց տեղը։ Հիմա էլ Իսրայելի ղեկավարներն են սկսել նման մոլորություններ արտահայտել։ Պետք չէ անհանգստանալ, նրանք նույնպես կբախվեն այնպիսի հիասթափության, ինչպես հազարամյակների ընթացքում անհամար երազողներ։ Մեր հարևաններին մեր դեմ հրահրողների, ՔԲԿ-ին («Քրդական բանվորական կուսակցություն») մեզ վրա սանձազերծողներին, FETÖ-ին («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություն») մեր մեջ բերողների հավակնությունները կշարունակենք տապալել։ Սրա համար նախևառաջ հարկավոր է ամրապնդել մեր ազգային միասնությունն ու համերաշխությունը։ Քանի դեռ մենք՝ 85 միլիոնս, միասնական ենք, մեզ ոչ ոք չի կարող տապալել»,- ասել է Էրդողանը։ 
15:28 - 15 նոյեմբերի, 2023
Թուրքիան Իսրայելի վարչապետի դեմ հայց է ներկայացրել ՄՔԴ՝ մեղադրելով նրան ցեղասպանության մեջ |armeniasputnik.am|

Թուրքիան Իսրայելի վարչապետի դեմ հայց է ներկայացրել ՄՔԴ՝ մեղադրելով նրան ցեղասպանության մեջ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Թուրքիան հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ: Տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փաստաբաններին։ Անկարան Իսրայելի կառավարության ղեկավարին մեղադրում է Գազայի հատվածում ցեղասպանության մեջ։   «Այսօր, ներկայացնելով Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների խիղճը, մենք հայց ենք ներկայացրել Հաագայի Միջազգային քրեական դատարան ընդդեմ 21-րդ դարի Հիտլերի` Իսրայելի վարչապետ Նեթանյահուի, որը պետք է դատարանի առաջ կանգնի Գազայի հատվածում իր իրականացրած ցեղասպանության և մարդկության դեմ բոլոր հանցագործությունների համար», - հայտարարել է փաստաբան Մեթին Կյուլյունքը:   Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Նեթանյահուին այլևս իր զրուցակիցը չի համարում, և որ «ջնջել է նրան»:
20:45 - 14 նոյեմբերի, 2023
Գազան պաղեստինցիների հողն է. եթե ​​ԱՄՆ-ն չհամաձայնի դրան, մենք չենք կարողանա համաձայնության գալ․ Էրդողան |news.am|

Գազան պաղեստինցիների հողն է. եթե ​​ԱՄՆ-ն չհամաձայնի դրան, մենք չենք կարողանա համաձայնության գալ․ Էրդողան |news.am|

news.am: Գազան առաջին հերթին պաղեստինյան ժողովրդի հողն է: ԱՄՆ-ն պետք է ընդունի դա։ Եթե ​​(ԱՄՆ նախագահ Ջո) Բայդենը կողմնակից է այլ դիրքորոշման՝ ասելով. «Ոչ, սա օկուպացնող վերաբնակների կամ Իսրայելի հողն է, ոչ թե Պաղեստինի ժողովրդինը», մենք չենք կարողանա համաձայնության գալ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Anadolu-ն։ Ինչպես նշում է թուրքական ԶԼՄ-ն, նա ողջունել է նաև արաբաիսլամական գագաթնաժողովի բանաձևը, որով առաջարկվում է համաժողով անցկացնել տարածաշրջանի ապամիջուկայնացման վերաբերյալ՝ տարածաշրջանում Իսրայելի միջուկային զենքի պատճառով։ «Առաջին անգամ մենք առաջարկում ենք «Ապամիջուկայնացման համաժողով» անցկացնել տարածաշրջանում՝ Իսրայելի միջուկային զենքի պատճառով», - նախագահական ինքնաթիռում լրագրողներին է ասել է Էրդողանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադից վերադառնալիս, որտեղ շաբաթ օրը մասնակցել էր արաբաիսլամական արտակարգ գագաթնաժողովին։ Ըստ Թուրքիայի նախագահի, ապամիջուկայնացման հարցը շատ կարևոր է «Իսրայելին աջակցող սուբյեկտների» բացահայտման տեսանկյունից։ «Բոլոր այն թեմաները, որոնք նախատեսել էինք նախքան գագաթնաժողով գնալը, ներառված են վերջնական տեքստում։ Բանաձևի տեքստը պարունակում է բազմաթիվ գործնական կետեր, որոնց մասին նախկինում երբեք չի խոսվել, որոնք իսրայելական վերաբնակիչներին բնորոշում են որպես ահաբեկիչներ և նույնիսկ ստեղծում են աշխարհառազմավարություն։ Հիմա շատ կարևոր է, որ և՛ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, և՛ Արաբական պետությունների լիգան միավորվեն և ձեռնարկեն այս քայլը (բանաձևը), քանի որ երկու կազմակերպությունների պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ նման հանդիպում է տեղի ունեցել»,- հավելել է նա։ 
19:16 - 12 նոյեմբերի, 2023
Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները Թեհրանի և Անկարայի համար ամենակարևոր խնդիրն են. Իրանի նախագահ |news.am|

Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները Թեհրանի և Անկարայի համար ամենակարևոր խնդիրն են. Իրանի նախագահ |news.am|

news.am: Իրանի և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռաիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծել են Գազայի հատվածում շարունակվող պատերազմի վերաբերյալ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) առաջիկա նիստում արդյունավետ և գործնական լուծումների ընդունման անհրաժեշտությունը։ Երկու կողմերը հինգշաբթի օրն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում Գազայի հատվածի ճգնաժամի շուրջ մանրամասն քննարկումներ են անցկացրել, հաղորդում է IRNA-ն: Նրանք համաձայնել են, որ Գազայի ճգնաժամի կարգավորման համար արդյունավետ և գործնական լուծումներ պետք է ձեռնարկվեն։ Երկու նախագահներն էլ ասել են, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծումը պետք է անհապաղ դադարեցվի, և ռեժիմը պետք է վերացնի այդ տարածքի շրջափակումը: Ռաիսին նաև ասել է, որ Պաղեստինի խնդիրը և Գազայի ժողովրդի դեմ «Սիոնիստական ​​ռեժիմի» սարսափելի հանցագործությունները ներկայումս Իրանի, Թուրքիայի և նույնիսկ իսլամական աշխարհի ամենակարևոր խնդիրն են։
21:25 - 09 նոյեմբերի, 2023
Էրդողանը կրկին խոսել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների» մասին |civilnet.am|

Էրդողանը կրկին խոսել է «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների» մասին |civilnet.am|

civilnet.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ խոսել է Սյունիքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի և այդ համատեքստում «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների» մասին։ «Ղարաբաղի 30-ամյա օկուպացիայից հետո տարածաշրջանում խաղաղության հնարավորություն եմ տեսնում։ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ունեցած պարտավորությունների կատարումը կհեշտացնի այդ գործընթացը։ Ամենակարճ ժամանակում Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող հաղորդակցային կապերի ստեղծումը նաև ռազմավարական նշանակություն ունի»,- այսօր՝ նոյեմբերի 9-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ Ուզբեկստանում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ համաժողովի ընթացքում։ Թուրքիայի նախագահը Հայաստանի մասին համանման հայտարարությամբ էր հանդես եկել նաև նոյեմբերի 3-ին Աստանայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության համաժողովի շրջանակներում։
17:04 - 09 նոյեմբերի, 2023
Էրդողանը հայտարարել է, որ խզում է կապերը Իսրայելի վարչապետի հետ
 |azatutyun.am|

Էրդողանը հայտարարել է, որ խզում է կապերը Իսրայելի վարչապետի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ խզում է կապերը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների պատճառով։ «Նեթանյահուն այլևս որևէ մեկը չէ, ում հետ մենք կարող ենք խոսել, մենք նրան դուրս ենք գրել», - Աստանայից Թուրքիա վերադառնալու ճանապարհին նախագահական օդանավում ասել Էրդողանը լրագրողներին, հավելելով, թե ջանքեր կգործադրվեն, ամեն ինչ կանի Իսրայելի կողմից մարդու իրավունքների խախտումների և պատերազմական հանցագործությունների գործը Միջազգային քրեական դատարան հասցնելու համար։ «Մեր համապատասխան գերատեսչությունները, մասնավորապես, Արտգործնախարարությունը կանի այդ աշխատանքը», - նշել է Թուրքիայի ղակավար։ Էրդողանը միաժամանակ ասել է, որ կապերը լիովին խզել հնարավոր չէ, հատկապես միջազգային դիվանագիտության մեջ։ Նա հայտնել է, որ Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը գլխավորում է Թուրքիայի միջնորդական ջանքերը պատերազմը ավարտելու համար։ Նա բանակցում է իսրայելական կողմի, ինչպես նաև Պաղեստինի ու «Համաս»-ի հետ։ Իսկ Նեթանյահուն, Էրդողանի խոսքերով՝ կրում է բռնության գլխավոր պատասխանատվությունը և կորցրել է իր քաղաքացիների աջակցությունը։ Էրդողանը հայտարարել է, որ բախումներից հետո Թուրքիան պատրաստ է Գազայի համար հանդես գալ որպես երաշխավոր երկիր։ Միեւնույն ժամանակ Թուրքիան հետ է կանչել Թել Ավիվում Անկարայի դեսպան Շաքիր Թորունլարին՝ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված խորհրդակցությունների համար։
17:04 - 04 նոյեմբերի, 2023
«Կարևոր է, որ Հայաստանը կատարի իր պարտավորություններն Ադրբեջանի նկատմամբ»․ Էրդողան

«Կարևոր է, որ Հայաստանը կատարի իր պարտավորություններն Ադրբեջանի նկատմամբ»․ Էրդողան

«Կարևոր է, որ Հայաստանը կատարի իր պարտավորությունները Ադրբեջանի նկատմամբ», - այսօր Աստանայում, «Թուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ շեշտելով նաև Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող տրանսպորտային գծի իրականացման կարևորությունը։ Ըստ թուրքական «Միլլիյեթի»՝ Էրդողանն ասել է, որ «տրանսպորտային այդ ուղու բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների բարեկեցությանը և Թուրքիային կկապի նաև Կենտրոնական Ասիայի հետ»։ «Ադրբեջանը Հայրենական պատերազմի արդյունքում ամբողջությամբ վերջ դրեց Ղարաբաղի 30-ամյա օկուպացիային։ Մենք շատ հպարտ ենք այս պատմական հաջողությամբ», - ասել է Էրդողանը՝ շեշտելով՝ «այսպիսով տարածաշրջանում կայուն խաղաղությանն ուղղված ևս մեկ քայլ է արվել»։  
12:53 - 03 նոյեմբերի, 2023
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը |armeniasputnik.am|

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը քննարկել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հետկոնֆլիկտային գործընթացի վերջին զարգացումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրները, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կընդլայնի մարդասիրական օգնություն ցուցաբերելու ջանքերը, միջազգային հանրությունն էլ պետք է վճռական ազդակներ ուղարկի, որպեսզի Իսրայելը գործի միջազգային իրավունքին համապատասխան։ Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հնարավոր է հասնել միայն աշխարհագրորեն ամբողջական և անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու միջոցով:
11:33 - 03 նոյեմբերի, 2023
Էրդողանը Իսրայելին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների իրականացման մեջ
 |hetq.am|

Էրդողանը Իսրայելին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների իրականացման մեջ |hetq.am|

hetq.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը Գազայի հատվածում մարդկության դեմ հանցագործություններ և ռազմական հանցագործություններ է կատարում: «Իսրայելը, ստանալով Արևմուտքի և ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունը, Գազայում մարդկության դեմ հանցագործություններ է կատարում։ (Իսկական, խմբ.) պետությունը պետք է հետևի պատերազմի կանոններին: Բայց Իսրայելը հարվածներ է հասցնում հիվանդանոցներին։ Մենք շարունակում ենք շփումները գործընկերների հետ, աշխատանք ենք տանում, որպեսզի իսրայելցի ռազմական հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձ օրենքի առաջ կանգնի»,- TACC գործակալության փոխանցմամբ թուրքական կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է Էրդողանը։ Նա նշել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 8,5 հազար մարդ և ավելի քան 20 հազար մարդ էլ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Գազայի զգալի մասը ոչնչացվել է կամ ավերակների մեջ է։ Գազ, էլեկտրականություն և ջուր չկա։ Եվ այս ամենը տեղի է ունենում համաշխարհային հանրության աչքի առաջ։ ԵՄ-ն չի կարողանում նույնիսկ հրադադարի կոչ անել, առավել ևս՝ դատապարտել այն։ Ավելին, նրանք փորձում են թաքցնել Իսրայելի վայրագությունները։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պարզապես հետևում է: 25 օր շարունակ իրավապաշտպան կազմակերպությունները ոչ մի արձագանք չեն հայտնում մարդկության դեմ կատարված այս հանցագործություններին»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
13:13 - 01 նոյեմբերի, 2023
Իսրայելական սուպերմարկետները դադարեցրել են թուրքական ապրանքների ներմուծումը Համասի նկատմամբ Էրդողանի դիրքորոշման պատճառով |hy.armradio.am|

Իսրայելական սուպերմարկետները դադարեցրել են թուրքական ապրանքների ներմուծումը Համասի նկատմամբ Էրդողանի դիրքորոշման պատճառով |hy.armradio.am|

hy.armradio.am: Իսրայելական բազմաթիվ սուպերմարկետների ցանցեր դադարեցրել են ներկրումը Թուրքիայից այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվեց արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը որակել որպես ահաբեկչական խմբավորում, հայտնում է իսրայելական Haaretz թերթը։ Նշվում է, որ իսրայելական խոշորագույն Shufersal սուպերմարկետների ցանցը, ինչպես նաև նրա մրցակիցներ Ռամի Լևին և Յոհանանոֆը հրաժարվել են թուրքական արտադրանքից։ Նրանք այս քայլին գնացել են հասարակական ուժեղ ճնշման պատճառով։ Մասնավորապես, Rami Levy ցանցին մեղադրել են թուրքական լոլիկը իսրայելականից գերադասելու մեջ։ «Մանրածախ առևտրով զբաղվողները կարծես թե հասկանում են, որ սպառողներն այժմ թուրքական լոլիկը համարում են արգելված»,- գրում է թերթը։ Շուկայի խոշոր խաղացողների օրինակին հետևել են փոքր ներկրողները։ Haaretz-ը հայտնում է, որ Թուրքիան վերջին տարիներին դարձել է Իսրայելի հիմնական արտահանողներից մեկը։ 2022 թվականին այն համապատասխան վարկանիշում զբաղեցրել է հինգերորդ տեղը Չինաստանից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից և Գերմանիայից հետո։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 25-ին հայտարարել է, որ Անկարան Համասին ահաբեկչական կազմակերպություն չի համարում։ Խորհրդարանում ելույթի ժամանակ նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ը ազատագրական և մոջահեդների խմբավորում է, որը պայքարում է իր հողը պաշտպանելու համար: Ի պատասխան սրան՝ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը Թուրքիայի ղեկավարին հրավիրել է ՀԱՄԱՍ-ի կողմնակիցներին իր երկիր տեղափոխել։ Դրանից հետո Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հայտարարել է, որ իր երկիրը անհապաղ հետ է կանչում իր դիվանագետներին Թուրքիայից՝ երկկողմ հարաբերությունները վերանայելու համար։
11:31 - 01 նոյեմբերի, 2023
Ռուս-թուրքական համագործակցությունը լավ արդյունքներ է տալիս. Պուտինը շնորհավորել է Էրդողանին |tert.am|

Ռուս-թուրքական համագործակցությունը լավ արդյունքներ է տալիս. Պուտինը շնորհավորել է Էրդողանին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության հռչակման հարյուրամյակի կապակցությամբ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Վերջին հարյուրամյակի ընթացքում ձեր երկիրը հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ և ընդհանուր առմամբ լուրջ հաջողությունների է հասել տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում: Թուրքիան իրավամբ բարձր հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում»,- ասվում է շնորհավորանքում:Պուտինը նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են բարեկամության և բարիդրացիության ոգով։«Տարբեր ոլորտներում համագործակցությունը լավ արդյունքներ է տալիս, խոշոր համատեղ նախագծերը համակարգված կերպով իրականացվում են: Մոսկվան և Անկարան հաջողությամբ համակարգում են ջանքերը տարածաշրջանային և գլոբալ օրակարգի կարևոր հարցերի լուծման ուղղությամբ», - հավելել է Պուտինը:«Վստահ եմ, որ մենք կշարունակենք հետևողականորեն ընդլայնել երկկողմ կապերի ողջ շրջանակը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների՝ ի շահ ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ կառուցելու: Ես անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, ինչպես նաև ձեր բոլորի հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»,- ընդգծել է Պուտինը:
13:19 - 29 հոկտեմբերի, 2023