ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Եթե մեր առաջարկները չընդունվեն, ՀՀ-ն կարող է միակողմանի խզել համաձայնագիրը. ԲՏԱ նախարարը՝ ռուսական հաղորդումների մասին
 |news.am|

Եթե մեր առաջարկները չընդունվեն, ՀՀ-ն կարող է միակողմանի խզել համաձայնագիրը. ԲՏԱ նախարարը՝ ռուսական հաղորդումների մասին |news.am|

news.am: Շուրջ 2 շաբաթ առաջ հայտարարվեց, որ Վլադիմիր Սոլովյովի մասնակցությամբ հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվում են այն բանից հետո, երբ ամիսներ շարունակ Հայաստանի եւ ՌԴ կառավարությունների միջեւ տեղի էին ունենում շփումներ, կոնսուլտացիաներ  միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված միայն Սոլովյովի հաղորդումների արգելափակումը, քանի որ այլ հաղորդումների, մասնավորապես, Կիսիլյովի հաղորդման ժամանակ եւս Հայաստանի հասցեին ոչ պակաս վիրավորական հայտարարություններ են հնչել: «Կոնսուլտացիաների նպատակն է նախ արձանագրելու, որ համաձայնագրի 5-րդ եւ 6-րդ հոդվածները խախտվել են, որից հետո նաեւ նշել էի, որ ԲՏԱ նախարարության պատվիրակությունը պետք է մեկնի Մոսկվա՝ կոնսուլտացիաների: Այդ կոնսուլտացիաները կայացել են եւ ցավով պետք է ասեմ, որ չի հաջողվել արձանագրել խախտումների փաստը: Համենայնդեպս, դրա վերաբերյալ չի եղել կոնսենսուս, որի հետեւանքն է վերոհիշյալ հաղորդումների եթերազրկումը: Սա ամենեւին չի նշանակում, որ բանակցություններում փակուղու մեջ ենք: Մենք եթե ոչ այս շաբաթ, ապա հաջորդ շաբաթ նախատեսում ենք առաջարկների մեր փաթեթը ուղարկել ռուս գործընկերներին, թե ինչպես ենք պատկերացնում համաձայնագրի նոր  խմբագրումները: Մենք կառուցողական ենք տրամադրված, մեր նպատակն է ոչ թե այս իրավիճակի սրումը, այլ կառուցողական միջավայրում, որակյալ բանավեճի արդյունքում ստանալ այնպիսի փաստաթուղթ, որը կաշխատի, որտեղ ամրագրված խախտումների դեպքում կհետեւեն սանկցիաներ: Այսօրվա գործող կարգավորումները նման հնարավորություն չեն տալիս: Մինչդեռ  հանրային մուլտիպլեքսում գործող հայկական ալիքները գործում են այդ կանոններով: Մեր նպատակն է վերախմբագրել այդ համաձայնագիրը, որ հնարավորություն կտա նման խախտումների հայտնաբերման պարագայում ՀՌՀ-ին իրականացնել մոնիտորինգ եւ խախտումների դեպքում կիրառել վարչական վարույթ, ասել է թե՝ սանկցիաներ»,- ասաց նախարարը: Նա ընդգծեց, որ հենց Սոլովյովի երկու հաղորդումներն են եթերազարկվել, որովհետեւ վերջին ամիսներին արձանագրված են եղել թվով ամենամեծ խախտումները: Նրա խոսքով, հայ ժողովրդի հույզերը, արժանապատվությունը վիրավորող բովանդակությամբ հեռուստահաղորդումները կարող են նաեւ հակառուսական ալիքի պատճառ հանդիսանալ. «Մենք շահագրգռված ենք, որ աշխատանքը կազմակերպել այնպես, որ նման բովանդակությունը կանխվի, որը կարող է բերել նման հետեւանքների: Եթե մեր առաջարկները չընդունվեն, չեմ բացառում հավանականությունը, որ ՀՀ-ն կարող է դիտարկել նաեւ այդ համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակը»,- ընդգծեց ԲՏԱ նախարարը: Հիշեցնենք, որ մարտի վերջից Հայաստանում արգելափակվել են հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումները։
17:11 - 10 ապրիլի, 2024
Մոսկվան Երևանին և Բաքվին հորդորում է նվազեցնել ռազմատենչ հռետորաբանությունը |civilnet.am|

Մոսկվան Երևանին և Բաքվին հորդորում է նվազեցնել ռազմատենչ հռետորաբանությունը |civilnet.am|

civilnet.am: v class="entry-content"> Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը։ Այս մասին ապրիլի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ «Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,- ասել նա։ Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել կողմերին լուծումներ գտնելու, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում։ Ըստ նրա՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները կան: Այս համատեքստում Զախարովան հիշեցրեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների մասին: Ապրիլի 5-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները սահմանագոտու Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակում են Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ Ադրբեջանի կրակոցների գերակշիռ մասը ոչ նպատակային և անկանոն է: Ապրիլի 7-ին Սյունիքի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։
16:36 - 10 ապրիլի, 2024
Երևանն ակնկալում է, որ Մոսկվան ներդրումներ կանի 2002-ին պարտքի դիմաց ՌԴ-ին փոխանցված ձեռնարկություններում |azatutyun.am|

Երևանն ակնկալում է, որ Մոսկվան ներդրումներ կանի 2002-ին պարտքի դիմաց ՌԴ-ին փոխանցված ձեռնարկություններում |azatutyun.am|

azatutyun.am: Երևանն ակնկալում է, որ Մոսկվան ներդրումներ կանի այն ձեռնարկություններում, որոնք որպես գույք պարտքի դիմաց փոխանցվել են ռուսական կողմին, այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյո՞ք Հայաստանը չի պատրաստվում վճարել պարտքը և հետ ստանալ մոտ 93 մլն դոլարի դիմաց 2002-ին Ռուսաստանին փոխանցած ռազմավարական հզորությունները, այդ թվում՝ Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» գործարանը։ «Ուզում եմ հասկանալ, որ այսօր երբ մենք իսկապես տնտեսական զարգացման հայեցակարգ ենք համարում պետական շահը, ժամանակը չէ՞, որ մենք վճարենք այդ պարտքը և հետ ստանանք այդ ռազմավարական հզորությունները, կարողությունները, որոնց կարիքը մենք խիստ զգում ենք, որովհետև մեզ համար գերակա շահն իսկապես մեր տնտեսական զարգացումն է, որից բխում է նաև մեր անվտանգությունը։ Կարո՞ղ ենք մենք դիմել Ռուսաստանի Դաշնությանը, վճարել այդ պարտքը և հետ ստանալ այդ կարողությունները, մանավանդ, որ այս 20 տարվա ընթացքում այդ կարողությունները հսկայական շահույթ են բերել Ռուսաստանին», - վարչապետից հետաքրքրվեց պատգամավորը։ Փաշինյանը պատասխանեց՝ թեման ռուս գործընկերների հետ քննարկել են և կոչը ռուսական կողմին եղել է, ոչ թե օբյեկտները հետ վերցնելն, այլ ներդրումներ անելը։ «Այդ կարողությունների պոտենցիալն, ըստ էության, օգտագործված չէ։ Շատ բաներ կան, որ ուղղակի դռները փակված են, և այս հարցը մենք Ռուսաստանի կառավարության գործընկերների հետ քննարակել ենք», - հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ անձամբ քննարկել է նաև «Մարս» գործարանի հարցը։ «Ես անձամ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ եմ քննարկել այդ հարցը, և այդ շեշտադրումներով, որ ահռելի մեծ արտադրական նշանակության տարածքներ են և այսօր դրա չնչին տոկոսն է որևէ ձևով զբաղված, և հետևաբար պետք է աշխատի այդ հզորությունը, որպեսզի ծառայի տնտեսական զարգացմանը», - ասաց Փաշինյանը։
15:37 - 10 ապրիլի, 2024
Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել. Փաշինյան
 |armenpress.am|

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Ռուսաստանի հետ  հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են:    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում: Փաշինյանը նշեց, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել: «Մենք իսկապես Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել, չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ, հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի Դաշնության հետ՝ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է ու կա մեր հարաբերությունների մեջ»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը, սակայն, կարևորեց հասկանալ, թե ինչ ու ինչու է տեղի ունենում երկու երկրների հարաբերություններում խորքային և հայեցակարգային իմաստով: Նրա գնահատմամբ՝ պատմական Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններից անցում է կատարվում իրական Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններին: «Պետք է ամեն ինչ անել այս տրանսֆորմացիան դրական պատմություններով հագեցնելու համար: Եվ մենք Ռուսաստանի հետ նման աշխատանքի պատրաստ ենք»,-ասաց Փաշինյանը: 2018 թվականի մայիսի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ հարաբերությունները հենվելու են միմյանց ինքնիշխանության, պետականության, շահերի և հետաքրքրությունների հարգման վրա: Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է այդպիսի երկխոսության Ռուսաստանի հետ
13:40 - 10 ապրիլի, 2024
Օրենբուրգում Ուրալ գետի ջրի մակարդակը գերազանցել է վտանգավոր նշագիծը


 |factor.am|

Օրենբուրգում Ուրալ գետի ջրի մակարդակը գերազանցել է վտանգավոր նշագիծը |factor.am|

factor.am: Օրենբուրգում Ուրալ գետի ջրի մակարդակը բարձրացել է 81 սմ-ով՝ հասնելով 978 սմ-ի: Այս մասին հայտնել են քաղաքային իշխանությունները՝ հղում անելով հիդրոօդերևութաբանական կենտրոնին, գրում է Meduza-ն։ Ապրիլի 9-ին տեղական ժամանակով 22:00-ին Ուրալում ջրի մակարդակը գերազանցել է վտանգավոր նշագիծը՝ 930 սանտիմետրը։ Ըստ փորձագետների՝ ապրիլի 10-ին ջրի մակարդակը կբարձրանա ևս 30-ից 70 սանտիմետրով: Իշխանությունները հեղեղումների գոտում բնակիչներին կոչ են արել շտապ լքել տները: Նշվում է նաև, որ Սաքմարա գետի ջրի մակարդակը վերջին 24 ժամվա ընթացքում բարձրացել է ութ սանտիմետրով և այժմ կազմում է 813 սանտիմետր․ վտանգավոր սահմանը 870 սանտիմետրն է։ Առավոտյան ժամը 9-ի դրությամբ՝ Օրենբուրգում ջրի տակ է անցել 2392 հողատարածք և 1910 տնային տնտեսություն։ Գիշերը ջրի տակ է անցել մոտ 300 տուն։ Ժամանակավոր տեղավորման կենտրոններում 58 մարդ կա, այդ թվում՝ 22 երեխա։ Շրջանի չորս գյուղերում որոշել են անջատել ջուրը տրանսֆորմատորային ենթակայանի հեղեղման պատճառով։  
12:59 - 10 ապրիլի, 2024
Մոսկվան հետախուզում է հայտարարել լրագրող Միխայիլ Զիգարի նկատմամբ |azatutyun.am|

Մոսկվան հետախուզում է հայտարարել լրագրող Միխայիլ Զիգարի նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել «Դոժդ» հեռուստաալիքի նախկին գլխավոր խմբագիր, լրագրող, գրող Միխայիլ Զիգարի նկատմամբ։ "Медиазона"-ն, վկայակոչելով ՆԳՆ բազայի տվյալները, նշում է, որ Զիգարը հետախուզվում է «Քրեական օրենսգրքի հոդվածով», սակայն, թե ինչ հոդվածի մասին է խոսքը, բազայում չի նշվում։ Զուգարը 2022 թվականից բնակվում է Գերմանիայում։ Ռուսաստանում նա աշխատել է նաև «Կոմերսանտ» թերթում և ռուսական "Русский Newsweek" ամսագրում։ Դեռ մարտին Կրեմլին մոտ կանգնած «Նովոստի» և Shot տելեգրամյան ալիքըները գրել էին, որ Զիգարի դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի զինված ուժերի մասին գիտակցաբար կեղծ տեղեկություններ տարածելու հոդվածով։ Տեղեկությունը հաստատել էր նաև «Դոժդ»-ի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն։ Զիգարի նկատմամբ քրեական հետապնդման պատճառ է դարձել 2022-ի ապրիլին նրա ինստագրամյան գրառումը Բուչայում ռուսական բանակի հանցագործությունների մասին։ Astra-ն գրում է, որ գործն այս տարվա մարտի 12-ին է հարուցվել։  
10:09 - 10 ապրիլի, 2024
Ավելի քան 300 մեծ բեռնատարներ են կուտակվել Ռուսաստանից դեպի Վրաստան ճանապարհին
 |armenpress.am|

Ավելի քան 300 մեծ բեռնատարներ են կուտակվել Ռուսաստանից դեպի Վրաստան ճանապարհին |armenpress.am|

armenpress.am: Ռազմավիրական ճանապարհին՝ Վրաստանի հետ Ռուսաստանի սահմանին 300 մեծ բեռնատարների հերթ է գոյացել: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում։ Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալներով՝ էլեկտրոնային հերթում կա ավելի քան 2200 ավտոմեքենա։ «Վերին Լարսում» կայանված է 140 միավոր մեծաբեռնատար փոխադրամիջոց, ճանապարհին՝ 160», - հայտնել են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում։ Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքի տվյալների համաձայն՝ «Վերին  Լարս» բազմակողմ ավտոմոբիլային անցակետում այս պահին էլեկտրոնային հերթում կա 2 233 ավտոմեքենա, որոնցից 150-ը գտնվում է կանաչ գոտում։ Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ավելի վաղ Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վլադիկավկազ–Լարս հատվածում ապրիլի 5-ից 6-ն արգելվել է մեծաբեռնատար փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ: Ռազմավիրական ճանապարհը տանում է Վլադիկավկազից Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մնացած երկրների հետ։ Ռուսաստանի հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։
16:29 - 09 ապրիլի, 2024
Պուտինի ու Էրդողանի շփումները նախապատրաստվում են. Պեսկով
 |factor.am|

Պուտինի ու Էրդողանի շփումները նախապատրաստվում են. Պեսկով |factor.am|

factor.am: ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև շփումները նախապատրաստվում են և հնարավոր են տեսանելի ապագայում, սակայն ստույգ ժամկետները դեռ որոշված ​​չեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Բարձր մակարդակով շփումները, ընդհանուր առմամբ, նախապատրաստվում են։ Ռուս-թուրքական ամենաբարձր մակարդակով շփումների ժամկետները դեռ որոշված ​​չեն։ Բայց կա ըմբռնում, որ դրանք տեղի կունենան տեսանելի ապագայում»,- ասել է Պեսկովը։ Նա նաև նշել է, որ երկու երկրները փորձում են վերացնել հակառուսական պատժամիջոցներից բխող բանկային փոխանցումների հետ կապված խնդիրները։ «Բոլոր ֆինանսական հարցերում աշխատանքային մակարդակով անընդհատ շփումներ են իրականացվում՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար։ Որոշակի խնդիրներ կան, բայց ակնհայտ է, թե որն է այդ խնդիրների պատճառը։ Սա լուրջ վնաս է հասցնում ինչպես մեր, այնպես էլ Թուրքիայի տնտեսական օպերատորների շահերին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
16:33 - 08 ապրիլի, 2024
Ադրբեջանի հետ սրումն ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան հենց Ադրբեջանից․ Արմեն Գրիգորյան |news.am|

Ադրբեջանի հետ սրումն ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան հենց Ադրբեջանից․ Արմեն Գրիգորյան |news.am|

news.am: Ադրբեջանի հետ սահմանին սրումը, ստացվում է, ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան հենց Ադրբեջանից։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ հայ-ադրբեջանական սահմանին հնարավոր սրացման պատճառների մասին վերջին հայտարարությանը։ Զախարովան ասել էր, որ հայ-ադրբեջանական հնարավոր սրացումը կախված է «միայն այն բանից, թե որքանով պաշտոնական Երեւանը թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանի եւ երկրի իրավիճակի վրա»։ «Մեծ Բրիտանիան հրավիրված չէ Բրյուսելի հանդիպմանը։ Այս իրադարձության շուրջ կեղծ նարատիվներ են ստեղծվում։ Նշանակում է՝ Ադրբեջանի հետ սրումն ավելի շատ կախված է Ռուսաստանից, քան Ադրբեջանից։ Տիկին Զախարովայի հայտարարությունից կարող ենք հենց սա ենթադրել, ինչը շատ մտահոգիչ է»,- նշել է Գրիգորյանը։
10:15 - 05 ապրիլի, 2024