Պետական վերահսկողական ծառայություն - ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող վարչապետին ենթակա մարմին է, որի առաքելությունը կայանում է  «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններն իրականացնելու մեջ:

Պետական վերահսկողական ծառայության գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումն ապահովելն է:

Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊՎԾ

Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարագրով վերահսկողություն է իրականացվել Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ 2018 թվականից մինչև 2022 թվականը ընկած ժամանակահատվածում կնքված բժշկական պայմանագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների կատարման նկատմամբ: տեղեկացնում են ՊՎԾ-ից։ Ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ «պետական պատվերի շրջանակներում ստացվել են ֆինանսավորումներ ՓԲԸ-ի կողմից այլ տնտեսվարողների հետ կնքված և արդեն իսկ վճարված ծառայությունների կանչի թերթիկների դիմաց: Արդյունքում՝ 13 տնտեսվարողի հետ իրականացված ծառայությունների մատուցման պայմանագրերում թվով 1281 դեպքով արդեն իսկ վճարված կանչի թերթիկներ մուտքագրվել են «Արմեդ» համակարգ, որի դիմաց ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջվել և ստացվել է լրացուցիչ չհիմնավորված ֆինանսավորում՝ 17 595 320 ՀՀ դրամ չափով: Միաժամանակ, ուսումնասիրվել են ՀՀ քաղաքացիներին ՓԲԸ-ի կողմից 2019-2021 թթ. մատուցված 22612 վճարովի կանչերի դիմաց գանձումների պատմությունները, որի արդյունքում հայտնաբերվել է 724 անհամապատասխանություն: Մասնավորապես՝ քաղաքացիների կողմից արդեն իսկ վճարված կանչերի թերթիկները ՓԲԸ-ի կողմից կրկնակի մուտքագրվել են «Արմեդ» համակարգ և ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջվել և ստացվել է լրացուցիչ չհիմնավորված ֆինանսական միջոցներ ընդհանուր՝ 5 672 430 ՀՀ դրամի չափով: Արդյունքում՝ ներկայացված ոչ հավաստի տեղեկատվությամբ և արդեն իսկ վճարված կանչերի վերաբերյալ փաստաթղթերի «Արմեդ» համակարգ մուտքագրմամբ՝ ՓԲԸ-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարությունից 2005 դեպքով պահանջվել և ստացվել են ֆինանսական միջոցներ՝ 23 267 750 ՀՀ դրամ ընդհանուր չափով: Իրականացված վերահսկողությամբ հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ՝ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։
18:09 - 12 մայիսի, 2022
Երևանի քաղաքապետարանում պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտմամբ հողամասերի օտարման դեպքեր են հայտնաբերվել. ՊՎԾ

Երևանի քաղաքապետարանում պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտմամբ հողամասերի օտարման դեպքեր են հայտնաբերվել. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել 2018թ. մայիսին քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքերի մասին: Ինչպես տեղեկանում ենք ՊՎԾ-ի տարածած հաղորդագրությունից, մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետի 2018թ. մայիսի 4-ի որոշմամբ քաղաքացի Ն․Բ․-ին ուղղակի վաճառքով` 3.289.104 դրամով օտարվել է Ուլնեցու փողոցում գտնվող  199.63 ք/մ մակերեսով հողամասը, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ քաղաքացի Գ․Ն․-ին՝ Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող 220.56 ք/մ մակերեսով հողամասը՝ 3.633.946 դրամ արժեքով: Նշված գործարքների կապակցությամբ դրական եզրակացություններ են տվել քաղաքապետի տեղակալը, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, իրավաբանական, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից իրականացված տեղատեսության և քաղաքապետարանում պահպանվող փաստաթղթերի ու քարտեզագրական նյութերի դիտարկման արդյունքում պարզվել է, որ վերը նշված հողամասերի դեպքում ուղղակի վաճառքի հիմքեր առկա չեն եղել, դրանք գտնվում են փողոցներին հարակից կառուցապատման առաջին գծում՝ փողոցներին անմիջապես հարող հատվածներում, ըստ էության հանդիսանում են առանձին գույքային միավոր և ենթակա էին օտարման հրապարակային սակարկությունների՝ աճուրդի եղանակով: ՀՀ կադաստրի կոմիտեից ստացվել է նաև  տեղեկատվություն` 2018թ. ընթացքում վերը նշված հասցեների հարակից տարածքներում հողամասերի առուվաճառքի գործարքների վերաբերյալ: Վերլուծությամբ պարզվել է, որ Ուլնեցու փողոցում 2018թ. փետրվար և ապրիլ ամիսներին հողամասերի վաճառքի միջին գինը մեկ մետր քառակուսու համար կազմել է մոտ 56.300 դրամ, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով օտարված հողամասի արժեքը հաշվարկվել է մոտ 16.500 դրամ, այսինքն՝ շուրջ 3.4 անգամ պակաս: Դավիթ Անհաղթի փողոցի հիշյալ հողամասին հարակից և կառուցապատման առաջին գոտի չհանդիսացող հողամասը 2018թ. նոյեմբերին վաճառվել է մեկ մետր քառակուսին 145.500 դրամով, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով հողամասն օտարվել է 16.500 դրամով՝ մոտ 8.8 անգամ պակաս արժեքով: Երևանի քաղաքապետարանում իրականացված վերահսկողությամբ հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։
13:57 - 29 ապրիլի, 2022
ՊՎԾ-ն վերահսկողական գործառույթներ է իրականացնում ՊՆ-ում, ԱՆ-ում, Երևանի քաղաքապետարանում և այլ օբյեկտներում

ՊՎԾ-ն վերահսկողական գործառույթներ է իրականացնում ՊՆ-ում, ԱՆ-ում, Երևանի քաղաքապետարանում և այլ օբյեկտներում

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից այս պահի դրությամբ վերահսկողական գործողություններ են իրականացվում հինգ տասնյակից ավելի վերահսկվող օբյեկտներում՝ պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկներում, ինչպես նաև մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում։ Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից։ շտապ   Ընդ որում՝ վերահսկողական գործառույթների շուրջ մեկ երրորդն իրականացվում է Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ Օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա մեկնարկած ուսումնասիրությունների շրջանակներում, իսկ վերահսկվող օբյեկտների երկու երրորդում իրականացվում են նույն Օրենքով նախատեսված՝ Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ բացված մշտադիտարկումներ:   Մասնավորապես, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն այս պահին վերահսկողական գործառույթներ՝ ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ է իրականացնում. - Երևանի քաղաքապետարանում. - Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. - ՀՀ պաշտպանության նախարարությունում. - ՀՀ առողջապահության նախարարությունում. - ՀՀ առողջապահության նախարարության «Պետական առողջապահական գործակալությունում» և «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում. - ՀՀ ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում. - Հայաստանի «ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպությունում և այլն։   Վերահսկողական գործառույթներ են մեկնարկել նաև. - ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված՝ «Արտադրական կանեփի արտադրության հիմնման նպատակով տրված լիցենզիաների» գործընթացի նկատմամբ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրակականացվող՝ «Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» միջոցառման արդյունավետության և օրինականության նկատմամբ. - ՀՀ արտաքին գործերի նախարարությունում՝ «Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագրի իրականացման արդյունավետության և օրինականության նկատմամբ:   Բացի ընթացքում գտնվող՝ հինգ տասնյակից ավելի վերահսկողական գործընթացներից՝ Ծառայության կողմից ամենօրյա վերահսկողության ներքո են գտնվում նաև՝ ՀՀ վարչապետի և Կառավարության որոշումների կատարումը, վարչապետի հանձնարարականների կատարումը: Գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով ևս Ծառայությունն իրականացնում է ամենօրյա վերահսկողական կանխարգելիչ գործառույթներ։   Վերահսկվող օբյեկտներում մինչ այժմ արձանագրված խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվել լիազոր մարմինների ղեկավարներին, վերահսկվող օբյեկտների ղեկավար անձանց:   Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցադրումներին՝ Ծառայության կողմից վերջին շրջանում իրականացվող վերահսկողական գործունեությամբ վեր հանված խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ մի շարք ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ գտնվում են ավարտական՝ ամփոփման փուլում, և հայտնաբերված հնարավոր խախտումների ու անհամապատասխանությունների վերաբերյալ կտրվի լրացուցիչ ամփոփ տեղեկատվություն։
17:50 - 25 ապրիլի, 2022
ՊՎԾ-ն 58 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ է հայտնաբերել

ՊՎԾ-ն 58 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ է հայտնաբերել

2022 թվականի հունվարի 1-ից մինչ այսօր Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) կողմից մշտադիտարկվել են 1076 գնման ընթացակարգերի հրավերներ, որտեղ արձանագրվել են 58 դեպքով գնման ընթացակարգերի անհամապատասխանություններ գործող գնումների մասին իրավակարգավորումներին: Այս մասին հաղորդում է ՊՎԾ մամուլի ծառայությունը։ ՊՎԾ-ի փոխանցմամբ՝ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Գնումների գործընթացը հիմնվում է պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման սկզբունքների վրա», իսկ 13-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Գնման առարկայի բնութագրերը` պետք է մրցակցության հավասար պայմաններ ապահովեն հնարավոր մասնակիցների համար, պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք լինեն այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը»: Միաժամանակ՝ ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշման 22-րդ կետով սահմանված է նաև՝ «Գնման առարկայի բնութագրերը սահմանելիս պետք է հաշվի առնել, որ դրանց պետք է բավարարեն մեկից ավելի հնարավոր մասնակիցներ և արտադրողներ...»: Զուգահեռ իրականացվել է նաև 2021-2022թթ. ընթացքում հանրային գնումների մշտադիտարկում հանրային գնումների մասնակցության իրավունքից զրկված տնտեսվարողների կողմից կնքված պայմանագրերի բացահայտման նպատակով: Արձանագրված անհամապատասխանությունների արդյունքում համապատասխան մարմինների տրվել են կնքված պայմանագրերի լուծման և պատասխանատու աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առաջարկություններ, որոնք ընդունվել և սահմանված կարգով ընթացք են տրվել, այդ մասին ծանուցելով Ծառայությանը: 
15:48 - 20 ապրիլի, 2022
Գյուլագարակի ղեկավարն ու իր տեղակալը խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման ենթակա տվյալներ են թաքցրել․ դատախազություն

Գյուլագարակի ղեկավարն ու իր տեղակալը խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման ենթակա տվյալներ են թաքցրել․ դատախազություն

Պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Մ. Գ.-ի, վերջինիս հետ փոխկապակցված ընտանիքի անդամ Թ.Բ.-ի, ինչպես նաև Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ-ի կողմից իրենց 2020թ. տարեկան հայտարարագրերում հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ թաքցնելու հանգամանքներ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես, համայնքի ղեկավար Մ.Գ.-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ պաշտոնատար անձի 2020 թվականի տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իր անվամբ գրանցված Լոռու մարզի Ագարակ համայնքի Լոռի Բերդ և հիմնականում Կուրթան գյուղերում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման, բնակելի նպատակային նշանակության 11 հողամասերը՝ որպես պահեստ օգտագործման նպատակով արտադրական նշանակության շինությամբ և բնակելի տնով, որոնց զուտ կադաստրային արժեքի հանրագումարը կազմում է 2,5 մլն դրամ: Թաքցվել է նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող LEXUS GX 470 մակնիշի ավտոմեքենան, «ԳԵՏԱՎԱՆ» ՍՊԸ-ում ունեցած բաժնեմասը: Բացի այդ, Մ.Գ.-ն չի հայտարարագրել աշխատավարձի տեսքով 2020թ. ստացած եկամտից 2 մլն 822 648 դրամը:  Դատախազության հաղորդմամբ՝ Գյուլագարակ համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված Թ.Բ.-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2020թ. պաշտոնատար անձի ընտանիքի անդամի տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ սեփականության իրավունքով, ինչպես նաև համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքով իր անունով գրանցված Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղում գտնվող գյուղատնտեսական, բնակելի նպատակային նշանակության 11 հողամաս՝ ԱՀԿ շենքով, որոնց զուտ կադաստրային արժեքի հանրագումարը կազմում է 9 մլն 514 256 դրամ: Բացի այդ, վերջինս չի հայտարարագրել նաև 2020թ. ընթացքում իր հաշիվներում ունեցած ընդհանուր  20 մլն 898 491 դրամ գումարը:   Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ.-ն ներկայացրած 2020թ. պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված Լոռու մարզի Գյուլակարագ համայնքում գտնվող գյուղատնտեսական, կառուցապատման, բնակելի նպատակային նշանակության ընդհանուր 3 հողամաս, իրեն տրամադրված 1 մլն 350 000 դրամ վարկը, ինչպես նաև՝ 4 մլն 237 134 դրամի չափով եկամուտը:   2022թ. ապրիլի 2-ին նշված երեք անձանց վերջնական մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3143-րդ հոդվածի 2-րդ մասով: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործը, ըստ մեղադրանքի նշված երեք անձի. ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության առնելու:  2022թ. ընթացքում, ապրիլի 15-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հսկողության ներքո ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ (hայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) և 314.3–րդ (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հոդվածներով քննվել է 16 քրեական  գործ, որոնցից 12-ը՝ փոխանցվել է նախորդ տարվանից: Վերոնշյալ քրեական գործերից 13-ը հարուցվել են հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու (որից 1-ը՝ հարուցվել է  2022թ), իսկ 2-ը՝ hայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու       (2-ն էլ հարուցվել են 2022թ.) փաստերով, մեկ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314.2 և 314.3-րդ հոդվածներով: 16 քրեական գործով 11 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 10-ը՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 314.3-րդ հոդվածով: Մեղադրական եզրակացությամբ Գլխավոր դատախազություն է ուղարկվել 3 քրեական գործ 5 անձի վերաբերյալ, որից 1-ով 1 անձի վերաբերյալ դատախազի կողմից որոշում է կայացվել ոչ արդրացնող ՝ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը  կարճելու վերաբերյալ: Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածով նախատեսված արարքի քրեականացումից հետո (հոդվածը լրացվել է 09.06.17թ. ) 2022թ. առաջին անգամ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 1 գործ 1 անձի վերաբերյալ:    1 քրեական գործի վարույթը կասեցվել է, իսկ 13 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 
11:14 - 18 ապրիլի, 2022

11:04 - 18 ապրիլի, 2022
ՊՎԾ-ն պետական մարմինների՝ ավտոմեքենաների ձեռքբերման գործընթացներում արձանագրել է անհամապատասխանություններ

ՊՎԾ-ն պետական մարմինների՝ ավտոմեքենաների ձեռքբերման գործընթացներում արձանագրել է անհամապատասխանություններ

ՊՎԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մշտադիտարկվել են պետական մարմինների կողմից ավտոմեքենաների ձեռքբերման գործընթացները: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հանրային գնումների ոլորտում իրականացվել է մշտադիտարկում՝ ավտոմեքենաների ձեռքբերման գնման գործընթացներում խտրական չափորոշիչների բացահայտման և հետագայում կանխարգելման նպատակով, որի արդյունքում արձանագրվել են անհամապատասխանություններ: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված գործընթացները կարգավորվում են ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչներ հաստատելու մասին» N 830-Ն որոշման հավելվածով սահմանված հաշվարկային չափորոշիչներով, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 24-ի 938-Ա հրամանի հավելվածով սահմանված գնային կարգավորումներով, ՀՀ վարչապետին ներկայացվել է առաջարկություն՝ ՀՀ կառավարության որոշմամբ կամ ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով (որպես ոլորտը կարգավորող լիազոր մարմին), սահմանել ըստ առանձին խմբերի հանրային հատվածի կազմակերպությունների կողմից ծառայողական ավտոմեքենաների ձեռք բերման օրինակելի տեխնիկական բնութագրեր՝ բացառելով խտրական գնումների ընթացակարգերի իրականացումը: Հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարությանը վերանայել Որոշմամբ սահմանված իրավակարգավորումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Որոշման ընդունման ժամանակահատվածում չեն գործել ՀՀ վարչապետի ենթակա մարմինները: Հանձնարարել ՀՀ ֆինանսների նախարարությանը վերանայել Հրամանով սահմանված գնային կարգավորումները՝ այն համապատասխանեցնելով շուկայական գործող գներին: Միաժամանակ, Ծառայության կողմից մշտադիտարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից խտրական տեխնիկական բնութագրերի կիրառմամբ՝ բարձրարժեք տրանսպորտային միջոցների գնման գործընթացները: Արդյունքում՝ ՀՀ վարչապետին ներկայացվել է առաջարկություն՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերումների իրավական կանոնակարգման ուղղությամբ՝ սահմանելով տեղական ինքնակառավարման մարմինների կարիքների համար ձեռք բերվող ծառայողական ավտոմեքենաների չափորոշիչները և դրանց առավելագույն արժեքները»:
10:51 - 15 ապրիլի, 2022
ՊՎԾ-ն շուրջ մեկուկես տասնյակ պետական կառույցներում ուսումնասիրություններ է իրականացնում․ Պետրոսյան

 |armenpress.am|

ՊՎԾ-ն շուրջ մեկուկես տասնյակ պետական կառույցներում ուսումնասիրություններ է իրականացնում․ Պետրոսյան |armenpress.am|

armenpress.am: Պետական վերահսկողության ծառայությունը շուրջ մեկուկես տասնյակ պետական կառավարման մարմիններում ուսումնասիրություններ է իրականացնում, ևս մի քանի տասնյակ ընկերություններում՝ մշտադիտարկումներ։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Այս պահին ուսումնասիրություններ են կատարվում առողջապահության, պաշտպանության նախարարություններում, Երևանի քաղաքապետարանում, «Հայփոստ» ՓԲԸ-ում, որը 100 տոկոս պետական մասնաբաժին ունեցող միավոր է։ Բնականաբար, որևէ տեղեկություն այս պահին պատեհ չեմ համարում հաղորդել, քանի որ ուսումնասիրությունները ընթացքի մեջ են։ Ուսումնասիրություններին պետք է հաջորդի տեղեկանքների կազմում և վերջնական արդյունքների ամփոփում, որից հետո հավուր պատշաճի տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը և լրատվամիջոցներին»,-նշեց Պետրոսյանը։ Պետրոսյանի խոսքով՝ ՊՎԾ-ն սկսել է մշտադիտարկման տակ պահել կառավարության և վարչապետի որոշումների կատարման ընթացքը և համապատասխան գերատեսչություների ղեկավարներին պարբերաբար առաջարկներ է ներկայացվում մշտադիտարկման արդյունքների, հնարավոր թերացումների մասին։ «Նաև մշտադիտարկման տակ ենք պահում հանրային գնումների սեկտորը, բարձրաստիճան պետական պաշտոնյաններին հնարավոր փոխկապակցված սուբյեկտների հայտերն ենք զննում, անհրաժեշտ տեղեկատվություններ ենք հավաքագրում ներգրավված բոլոր մարմիններից, այդ թվում՝ լիազոր մարմնից»,- ասաց Պետրոսյանը։ ՊՎԾ պետը նշեց, որ ԱԻՆ-ում այս պահին որևէ ուսումնասիրություն չեն իրականացնում։
14:20 - 31 մարտի, 2022
Չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված անօրինական բան է եղել․ ՊՎԾ ղեկավար

Չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված անօրինական բան է եղել․ ՊՎԾ ղեկավար

Ես չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված անօրինական բան է եղել, այդ մասով և՛ Գլխավոր Դատախազությունն է մեկնաբանություն տարածել, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։ «Շատ դեպքերում, օրենքի գերակայությամբ պայմանավորված, իրավիճակները մեր հանրությունը համադրում է բարոյական գնահատականների համատքեստում, գուցե այդտեղից է գալիս տարընկալումը, այս մասով այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասաց Պետրոսյանը։ Անդրադառնալով իր և գործարար Նարեկ Նալբանդյանի հարաբերություններին` Պետրոսյանը ասաց․«Ցանկանում եմ այդ քննարկումներին մեկընդմիշտ վերջակեր դնենք․ տվյալ գործարարին ես տեսել եմ ընդամենը մեկ անգամ, երբ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող 8 հանրային լողափերից 3-ի մասով մրցույթ էր հայտարարվել և դրանց կառավարումը 3 տարով հանձնվեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին։ Որևէ քաղաքական ենթատեքստը՝ իմ և այդ անձի գործունեության միջև ես անհիմն եմ համարում»։
13:48 - 31 մարտի, 2022
ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է կատարում առողջապահության և պաշտպանության նախարարություններում

ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է կատարում առողջապահության և պաշտպանության նախարարություններում

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում տեղի է ունեցել 2022 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքներն ամփոփող խորհրդակցություն, որը վարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: Զեկույցներով հանդես են եկել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով իրականացված և ընթացքում գտնվող ուսումնասիրությունների, մշտադիտարկումների վերաբերյալ համառոտ արդյունքային ցուցանիշները։ Այս մասին հաղորդում է ՊՎԾ-ն: Ըստ այդմ, 2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է 106 մշտադիտարկում, որից 81-ը ավարտված են, իսկ 25-ը գտնվում են ընթացքում: Մշտադիտարկումների իրականացումն այս պահին շարունակվում է Արտաքին գործերի, Պաշտպանության, Էկոնոմիկայի նախարարություններում, Պետական եկամուտների կոմիտեում և այլ մարմիններում: 2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է 12 ուսումնասիրություն, որից 9-ը գտնվում են ընթացքում: Տվյալ պահին իրականացվում են ուսումնասիրություններ Առողջապահության, Պաշտպանության նախարարություններում, Երևանի քաղաքապետարանում, «Հայփոստ» ՓԲԸ-ում և այլ մարմիններում, այդ թվում՝ գործարքի կողմ հանդիսացող անձանց մոտ: Իրականացված ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են հիմնականում հետևյալ խախտումները՝ - ՀՀ կառավարության որոշումների պահանջների չկատարում, - պետական միջոցների անարդյունավետ կառավարում: - գնման գործընթացի պլանավորման և իրականացման անհամապատասխանություն «Գնումների մասին» օրենքին և այդ գործընթացը կանոնակարգող իրավական ակտերին, - ձեռքբերված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության քանակական անհամապատասխանությունը կնքված պայմանագրերին, Արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ պետական մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ 8 դեպքի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։ Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված՝ Ծառայության ղեկավարի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության ամենօրյա մշտադիտարկման ներքո են Կառավարության որոշումների, ինչպես նաև վարչապետի որոշումների և հանձանարարականների կատարումը։ Պետական վերահսկողական ծառայության վերահսկողական գործառույթների արդյունքների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:
20:56 - 30 մարտի, 2022
Պատգամավոր Դավիթ Դանիելյանը մեկ տարուց ավելի է՝ չի ներկայացնում օրենքով պահանջվող հայտարարագիրը․ նա հրավիրվել է ԿԿՀ

Պատգամավոր Դավիթ Դանիելյանը մեկ տարուց ավելի է՝ չի ներկայացնում օրենքով պահանջվող հայտարարագիրը․ նա հրավիրվել է ԿԿՀ

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը մեկ տարուց ավելի է՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չի ներկայացնում դեռ 2021 թվականի հունվարի 27-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնականի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։  Հայտարարագրի այդ տեսակը ներկայացնելու համար «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված է մեկամսյա ժամկետ, այսինքն՝ Դանիելյանը այն պետք է ներկայացներ մինչ 2021 թվականի փետրվարի 27-ը, ինչը, սակայն, չի արվել։ Դրանից ամիսներ անց՝ 2021 թվականի օգոստոսի 5-ին, երբ Դանիելյանն արդեն ազատված է եղել այդ պաշտոնից եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է պատգամավոր, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է հայտարարագրեր չներկայացրած անձանց ցուցակ, որում ներառված է եղել նաեւ նրա անունը՝ բացակայող հայտարարագրերի վերաբերյալ տեղեկություններով։ Թեեւ օրենքով նման ցուցակ հրապարակելու կարգ սահմանված չէ, Հանձնաժողովը, ինչպես ավելի վաղ մեզ հայտնել էր, որոշ դեպքերում այդպես է վարվում՝ անձանց լրացուցիչ ծանուցելու, ինչպես նաեւ իր աշխատանքի թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովելու համար։ Որպես կանոն՝ ցուցակը հրապարակելուց հետո հայտարարատու անձանց տալիս են մեկամսյա ժամկետ, որը լրանալուց հետո միայն, եթե հայտարարագրերը դարձյալ չեն ներկայացնում, օրենքով սահմանված կարգով ուղարկում են գրավոր ծանուցում։ Գրավոր ծանուցումից հետո արդեն, ըստ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 169․28-րդ հոդվածի, 30-օրյա ժամկետում հայտարարագիրը դարձյալ չներկայացնելու դեպքում անձինք ենթարկվում են վարչական տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200.000 դրամ)։ Նախորդ հրապարակմամբ Infocom-ն արդեն հայտնել է, որ չնայած ցուցակի հրապարակումից հետո Դանիելյանը դարձյալ չէր ներկայացրել հայտարարագիրը, Հանձնաժողովը նրան լրացուցիչ ժամանակ տրամադրելու վերաբերյալ օրենքով սահմանված գրավոր ծանուցումը չէր ուղարկել։ ԿԿՀ հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը մեր զրույցում դա պայմանավորել էր տեխնիկական խնդիրներով․ «Որոշ մասերով տեխնիկական խնդիրներ ենք ունեցել, որի արդյունքում տվյալները ամբողջությամբ չեն արտահանվել, նման բացթողումներ հնարավոր է լինեն, չեմ բացառում, դրա համար հիմա մենք աշխատում ենք նոր համակարգի ստեղծման վրա, պայմանագիրն արդեն կնքված է, ենթադրաբար առաջիկա մեկ տարվա ընթացքում նմանատիպ բոլոր հարցերը կկարգավորվեն, եւ հետագայում ավելի հստակ կկարողանանք ցանկացած տվյալ շատ ավելի սեղմ եւ հստակ ժամկետում տրամադրել»,- ասել էր նա՝ նշելով, որ լրացուցիչ ժամանակ տրամադրելու ծանուցումը Դանիելյանին ուղարկվել է միայն 2022 թվականի հունվարի 18-ին՝ մեր գրավոր հարցումից հետո։ Լրացուցիչ ժամանակի ավարտից հետո՝ փետրվարի 28-ին, դարձյալ դիմեցինք ԿԿՀ՝ հետաքրքրվելով՝ Դավիթ Դանիելյանը ներկայացրե՞լ է արդյոք հիշյալ հայտարարագիրը, եթե այո, ապա ե՞րբ, իսկ եթե ոչ, հարուցվե՞լ է արդյոք վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Մեր հարցին ի պատասխան՝ ԿԿՀ-ից հայտնեցին, որ  Դանիելյանը 30-օրյա ժամկետում հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ ծանուցումը ստացել է հունվարի 25-ին, սակայն մինչ օրս (խոսքը մինչ փետրվարի 28-ի մասին է,-խմբ․) հայտարարագիրը չի ներկայացրել․ «Հայտնում ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այժմ իրականացնում է վարչական իրավախախտման վարույթ»,- նշեցին ԿԿՀ-ից՝ հավելելով, որ պատգամավորը մարտի 17-ին հրավիրվել է Հանձնաժողով՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու: Հայտարարագրերի ռեեստրում բացակայում է նաեւ Դանիելյանի փոխկապակցված անձի՝ կնոջ հայտարարագիրը։ «Հանրային ծառայության մասին»  օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի չափահաս անդամները համարվում են հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում լրացնում են իրենց գույքի, եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ տվյալները եւ պատասխանատու են դրանց իսկության համար: Նույն հոդվածի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամի կողմից հայտարարագրերը օրենքի եւ ԿԿՀ-ի կողմից սահմանված կարգի եւ ժամկետների պահպանմամբ  չներկայացնելը եւս առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Հաշվի առնելով սա՝ մարտի 1-ին ԿԿՀ-ին ուղղված մեր հարցմամբ խնդրեցինք հայտնել նաեւ՝ Դանիելյանի կնոջն ուղարկվե՞լ կամ նախատեսվո՞ւմ է ուղարկել ծանուցում՝ 30-օրյա ժամկետում հայտարարագիրը ներկայացնելու համար։ Մեր հարցին ի պատասխան՝ Հանձնաժողովից հայտնեցին, որ Դանիելյանի կինը ծանուցվել է հենց այդ օրը՝ մարտի 1-ին: Ճշտող հարցին, թե որն է պատճառը, որ նրա ծանուցումը այդքան ուշ է ուղարկվել, Հանձնաժողովից չպարզաբանեցին։  Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ պատգամավոր Դավիթ Դանիելյանից, սակայն նրա օգնական Արփինե Կարապետյանը փոխանցեց, որ հավելյալ պարզաբանման կարիք չկա, խնդիրը տեխնիկական է․ «Պարոն Դանիելյանն ասաց, որ տեխնիկական խնդիր է․ երբ բացվում է կնոջ տվյալները լրացնելու կետը, ծրագիրը կախում է, փորձում է կարգավորել, բայց չի ստացվում»։ Անձամբ իր հայտարարագրի բացակայության վերաբերյալ Դանիելյանը որեւէ այլ բան չփոխանցեց։   Միլենա Խաչիկյան
16:59 - 02 մարտի, 2022
Խաղամոլության ռիսկը մեծանում է. բուքմեյքերական գովազդը կարգելվի հեռուստատեսությամբ, համացանցով, ռադիոյով, կարգելվի նաև արտաքին գովազդը. ֆինանսների փոխնախարար |tert.am|

Խաղամոլության ռիսկը մեծանում է. բուքմեյքերական գովազդը կարգելվի հեռուստատեսությամբ, համացանցով, ռադիոյով, կարգելվի նաև արտաքին գովազդը. ֆինանսների փոխնախարար |tert.am|

tert.am: 2019թ.-ի հունիսի 19-ին ԱԺ-ի կողմից ընդունվել է փոփոխություն գովազդի մասին օրենքում, որի ժամանակ ինտերնետ շահումով խաղերի գովազդի որոշակի սահմանափակումների պայմաններում, այնուամենայնիվ, հնարավորություն է եղել հեռուստաընկերությամբ, ռադիոյով, համացանցով գովազդներ իրականացնելու, որից հետո Ֆինանսների նախարարությունը, ՊՎԾ-ն սկսել են մշտադիտարկումներ իրականացնել 2000թ.-ից ուժի մեջ մտած գովազդային դաշտում, որպեսզի հասկանան՝ ինչ է կատարվում։ Այս մասին ԱԺ-ում ««Գովազդի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակներում ասաց Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։ «2020թ.-ի վերջում 2018թ.-ի համեմատ ունեցել ենք խաղադրույքների 6 անգամ աճ, իսկ միջին խաղադրույքներ կատարելը ավելացել է մոտ 3 անգամ։ Այս ամենը համադրելով միջազգային միտումներին՝ հասկացել ենք, որ մեզ մոտ այն շատ արագ է զարգանում և ռիսկեր կան, որ այդ զարգացման ընթացքում մեզ մոտ խաղամոլության ռիսկը մեծանում է։ Հասկանալով, որ ռիսկեր ունենք, հիմա վերադառնում ենք այն կարգավորումներին, որ ունեցել ենք մինչև 2019թ.-ը և առաջարկում ենք ինտերնետ շահումով խաղերի մասին գովազդը սահմանափակել` թողնելով միայն չորսաստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում և այն վայրերի արտաքին և ներքին մասում, որտեղ իրենք գործունեություն են իրականացնում»,- ասաց փոխնախարարը։ Հայրապետյանի կարծիքով՝ այս նախագծով փորձ է արվում ինչ-որ չափով մեղմել այս իրավիճակը:
16:31 - 20 հունվարի, 2022
ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում |azatutyun.am|

ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում |azatutyun.am|

azatutyun.am: Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) աշխատակիցներն այսօրվանից ուսումնասիրություններ են սկսել Երևանի քաղաքապետարանում։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբաթյանը հաստատեց «Ազատության» այս տեղեկությունը։ Վարչապետին առընթեր մարմին հանդիսացող ՊՎԾ-ի լիազորությունների տիրույթում է պետական կառավարման մարմիններում ուսումնասիրություններ իրականացնելը՝ պետական միջոցների ծախսման արդյունավետությունը պարզելու համար։ Նախորդ շաբաթ, երբ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկության էր դրել քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը, Հայկ Մարությանը ծավալուն ելույթ ունեցավ՝ հայտարարություններ ու մեղադրանքներ հնչեցնելով իշխող ուժի հասցեին: Ի թիվս այլ հայտարարությունների՝ Մարությանը նշել էր, թե տարբեր պաշտոնյաներ են իրեն դիմել անօրինական շինություններ օրինականացնելու հարցերով ու մերժում ստացել։
16:16 - 29 դեկտեմբերի, 2021