ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Անհատական բնակելի տան օտարման գործարքների մասով եկամտային հարկի հաշվարկման կարգում կատարվել են փոփոխություններ

Անհատական բնակելի տան օտարման գործարքների մասով եկամտային հարկի հաշվարկման կարգում կատարվել են փոփոխություններ

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, 2022թ. հունվարի 1-ից անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձանց կողմից անհատական բնակելի տան օտարման գործարքների մասով եկամտային հարկի հաշվարկման կարգում կատարվել են փոփոխություններ:   Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, մանրամասնելով, որ անհա­տական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից 2022թ.-ի հունվարի 1-ից հետո անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց անհատական բնակելի տան օտարման դեպքում՝ 1) անհա­տա­կան բնակելի տունը՝ դրա ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում օտարվելու դեպքում, առաջանում է  եկամտային հարկի պարտավորություն՝ 20% դրույքաչափով. 2) անհա­տա­կան բնակելի տունը՝ դրա ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիներից հետո օտարվելու դեպքում, եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում։ Անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձինք` մինչև 01.01.2022թ. անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց օտարված (այսինքն՝ մինչև 01.01.2022թ. սեփականության իրավունքի պետական գրանցում ստացած) անհատական բնակելի տների մասով ստացվող եկամուտների գծով ազատվում են եկա­մտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, ինչպես նաև այդ մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերից և տուգանքներից:
16:52 - 07 ապրիլի, 2022
Հունվար-մարտ ամիսներին հարկային եկամուտները կազմել են 400.6 մլրդ դրամ․ ՊԵԿ

Հունվար-մարտ ամիսներին հարկային եկամուտները կազմել են 400.6 մլրդ դրամ․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2022թ. հունվար-մարտ ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: 2022 թվականի 1-ին եռամսյակի պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով  փաստացի մուտքերը կազմել են 400.6 մլրդ դրամ: Կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված ծրագրային ցուցանիշը սահմանված է եղել 395.4 մլրդ դրամ, այսինքն՝ գերակատարումը կազմել է 5.2 մլրդ դրամ կամ 1.3%: «2021թ. նույն ժամանակաշրջանում պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 332.9 մլրդ դրամ, 2020թ-ին՝ 349.0 մլրդ դրամ, իսկ 2019թ-ին` 299.7 մլրդ դրամ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 67.7 մլրդ դրամով կամ 20.3%-ով, 2020թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 51.5 մլրդ դրամով կամ 14.8%-ով, 2019թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 100.9 մլրդ դրամով կամ 33.7%-ով: 2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում հավաքագրված գումարներից հարկ վճարողներին վերադարձվել է 51.3 մլրդ դրամ: 2021թ. հունվար-մարտ ամիսների համեմատ աճը կազմել է 13.4 մլրդ դրամ կամ 35.5%, 2020թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 16.1 մլրդ դրամ կամ 45.8% և 2019թ. հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 24.3 մլրդ դրամ կամ 89.8%: 2022թ. 1-ին եռամսյակում նախորդ տարիների նույն ժամանակահատվածների համեմատ աճել է ՀԴՄ կտրոններով և հաշվարկային այլ փաստաթղթերով կատարված գործարքների քանակը՝ կազմելով շուրջ 128.8 մլն հատ և դրանցով արձանագրված գումարը` 1,947.8 մլրդ դրամ։  2021թ. համեմատ գործարքների քանակը ավելացել է շուրջ 10.8 մլն հատով կամ 9.1%-ով, 2020թ. համեմատ` 17.4  մլն հատով կամ 15.7%-ով, իսկ 2019թ. համեմատ` 37.8 մլն հատով կամ 41.5%-ով:  Գումարային արտահայտությամբ աճը նախորդ տարվա համեմատ կազմում է շուրջ 452.5 մլրդ դրամ կամ 30.3%, 2020թ. համեմատ` 555.5 մլրդ դրամ կամ 39.9% և 2019թ. համեմատ` 691.0 մլրդ դրամ կամ 55.0%»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում։
15:24 - 04 ապրիլի, 2022
Մեկ ամիս է՝ գործում է նախնական մաքսային հայտարարագրի համակարգը

Մեկ ամիս է՝ գործում է նախնական մաքսային հայտարարագրի համակարգը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ գործարկված նախնական մաքսային հայտարարագրի համակարգից արդեն օգտվում են մի շարք տնտեսվարողներ: «Այն հեշտացնում է ներմուծման գործընթացը և տնտեսվարողներին հնարավորություն է տալիս շուրջօրյա ռեժիմով, առանց մաքսատուն կամ մաքսային պահեստ այցելելու, ստանալ ապրանքը և անմիջապես տնօրինել այն: Ընդ որում մաքսային ներմուծման ամբողջ գործընթացը տնտեսվարողների համար անտեսանելի է: Նախնական մաքսային հայտարարագրի համակարգի առանձնահատկություններին օրերս անդրադարձել է նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը արտահանում և ներմուծում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ հորդորելով տնտեսվարողներին օգտվել այդ առավելությունից։ Տնտեսվարողներն իրենց գրասենյակից մաքսային կետ-բաժիններին նախնական մաքսային հայտարարագիրը կարող են ներկայացնել trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով ապրանքների ներմուծումից առնվազն 12 ժամ առաջ: Նախնական մաքսային հայտրարարագրի  համակարգից կարող են օգտվել ՊԵԿ նախագահի 2022 թվականի հունվարի 27-ի N 89-Լ հրամանով սահմանված չափանիշները բավարարող ընկերությունները»,-նշված է հաղորդագրության մեջ։ 
11:37 - 02 ապրիլի, 2022
ՊԵԿ նախագահն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ փոխգործակցության հարցեր

ՊԵԿ նախագահն ու ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ փոխգործակցության հարցեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ վարչական փոխգործակցության, մաքսային և հարկային ոլորտներում տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգերի կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել նաև Ղազախստանի Հանրապետության հարկային ու մաքսային օրենսդրություններում կատարված վերջին փոփոխություններին վերաբերող հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ղազախական կողմին առաջիկայում ծանոթացնել Պետական եկամուտների կոմիտեում ներդրված և կիրառվող էլեկտրոնային համակարգերին։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հետագա համագործակցության ընդլայնման, ինչպես նաև՝ դրա շրջանակում իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման ուղղությամբ:
15:36 - 31 մարտի, 2022
Կառավարությունը հաստատեց ՏՏ ոլորտի կազմակերպություններին և ԱՁ-ներին պետական աջակցության տրամադրման կարգը |1lurer.am|

Կառավարությունը հաստատեց ՏՏ ոլորտի կազմակերպություններին և ԱՁ-ներին պետական աջակցության տրամադրման կարգը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը: «Այս նախագծով ՏՏ ոլորտի կազմակերպություններին որոշակի պայմաններ բավարարելու դեպքում վերադարձնում ենք նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50 տոկոսը»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Նա նշեց, որ նպատակները երկուսն են՝ ֆրիլանսերների մեծ խմբին դուրս բերել ստվերից՝ առաջարկելով այնպիսի պայմաններ, որ գրանցված լինելու դեպքում օգտվեն պետական սոցիալական կրեդիտներից, և չգրանցված լինելն ավելի ձեռնտու չլինի, և երկրորդ՝  կանգնեցնել ՏՏ ոլորտի մասնագետների հոսունությունը: «Մենք ցանկանում ենք այնպես անել, որ հայկական ՏՏ ընկերությունները մրցունակ լինեն»,- ասաց Բադասյանը: «Մենք զուգահեռ ունենք շրջանառվող նախագիծ, որը, ըստ էության, այս արտոնյալ վիճակին տալու է օրենսդրական տեսք: Սա միանգամյա օժանդակության միջոցառում չէ»,- ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Այս պիլոտային ծրագիրը իրականացնում ենք 12 ամսվա ժամանակահատվածի համար: Մեկ տարվա ընթացքում լիազոր մարմնի հետ քննարկելով կհանգենք եզրահանգման»,- նշեց ՊԵԿ նախագահը:
13:24 - 24 մարտի, 2022
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում քննարկվել են պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստում քննարկվել են պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Մարտի 23-ին կայացավ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության երկրորդ առցանց նիստը, որի ընթացքում քննարկվեցին պաշտպանական և անվտանգային ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Հայկական կողմից նիստին մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտակարգ իրավիճակների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Անվտանգության խորհրդի գրասենյակի, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, ամերիկյան կողմից՝ Պետքարտուղարության, Պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ։ Նիստի ավարտին հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում, նախանշեցին ոլորտային առաջնահերթությունները և առաջիկա անելիքները:
21:04 - 23 մարտի, 2022
ՊԵԿ-ը՝ «առանց անմաքս առևտրի շեմի» փոփոխության վերաբերյալ

ՊԵԿ-ը՝ «առանց անմաքս առևտրի շեմի» փոփոխության վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն 2022թ․մարտի 18-ին տեղեկացրել էր, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ: Որոշմամբ սահմանվել է, որ այն կգործի մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը․ տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։Նշված որոշումը հրապարակվել է ԵԱՏՄ հանձնաժողովի կայքում 2022 թվականի մարտի 21-ին և ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո տասներորդ օրը՝ 2022 թվականի մարտի 31-ին։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ մասին 1-ին կետով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման արժեքային, քաշային շեմը սահմանված է 200000 դրամ և (կամ) 30 կգ, հետևաբար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մարտի 31-ից, կգործի «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ 200000 դրամի և (կամ) 30 կգ-ի շեմը։ Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ այս պահին քննարկվում է ազգային օրենսդրության և ԵԱՏՄ կարգավորումների համապատասխանեցման նպատակահարմարությունը։
15:01 - 22 մարտի, 2022
Առցանց անմաքս առևտրի փոփոխված շեմը կգործի մինչև հոկտեմբերի 1-ը. ՊԵԿ

Առցանց անմաքս առևտրի փոփոխված շեմը կգործի մինչև հոկտեմբերի 1-ը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն 2022թ․մարտի 18-ին տեղեկացրել էր, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ: Որոշմամբ սահմանվել է, որ այն կգործի  մինչև 2022թ. հոկտեմբերի 1-ը։                   Նշված որոշումը հրապարակվել է ԵԱՏՄ հանձնաժողովի կայքում 2022 թվականի մարտի 21-ին և ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո տասներորդ օրը՝ 2022 թվականի մարտի 31-ին։  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ մասին 1-ին կետով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման արժեքային, քաշային շեմը սահմանված է 200000 դրամ և (կամ) 30 կգ, հետևաբար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մարտի 31-ից,  կգործի «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ 200000 դրամի և (կամ) 30 կգ-ի շեմը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այս պահին քննարկվում է ազգային օրենսդրության և ԵԱՏՄ կարգավորումների համապատասխանեցման նպատակահարմարությունը։
13:23 - 22 մարտի, 2022
Առցանց անմաքս առեւտրի շեմը գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո․ ՊԵԿ

Առցանց անմաքս առեւտրի շեմը գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո: Այն կգործի  մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը։ Այն դեպքում, երբ ծանրոցի արժեքը գերազանցում է 1000 եվրոն, կամ դրա քաշը կազմում է ավելի, քան 31 կգ, անհրաժեշտ կլինի վճարել մաքսատուրք` պատվերների արժեքի 15 %  չափով, բայց ոչ պակաս, քան 2 եվրո՝ 1 կգ համար:  ԵՏՀ խորհրդի կողմից ընդունված որոշումը թույլ կտա աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների  այն քաղաքացիներին, որոնք անձնական օգտագործման ապրանքներ են պատվիրում արտասահմանյան ինտերնետ-խանութներում, միաժամանակ՝ խուսափել ապրանքների դեֆիցիտից:
19:39 - 18 մարտի, 2022
Արգելվում է ՌԴ-ից 10․000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների արտահանումը․ ՀՀ ՊԵԿ

Արգելվում է ՌԴ-ից 10․000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների արտահանումը․ ՀՀ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հատուկ տնտեսական միջոցառումների և հարկադրված միջոցառումների մասին» Ռուսաստանի Դաշնության 2006 թվականի դեկտեմբերի 30-ի № 281-Ф3 օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից որոշում է ընդունվել կիրառելու հատուկ տնտեսական միջոցառում: Որոշման համաձայն, արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից 10․000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և (կամ) արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների արտահանումը (Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022 թվականի մարտի 1-ի «Ռուսաստանի Դաշնության ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված տնտեսական բնույթի լրացուցիչ ժամանակավոր միջոցառումների մասին» № 81 հրամանագրի 1-ին կետի «ж» ենթակետ)։Նշված արգելքը տարածվում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ արտարժույթի արտահանման վրա (ներառյալ նախկինում ներմուծված), այդ թվում` ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններ: Արգելքը կիրառվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ անկախ վերջիններիս կարգավիճակից (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ)։10․000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և (կամ) արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների հայտնաբերմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են սահմանային հսկողության վայրերում՝ ֆիզիկական անձանց դիտարկման և հարցման ճանապարհով։Արտահանման համար արգելված ֆինանսական միջոցների և ֆինանսական գործիքների հայտնաբերման դեպքում՝ դրանք չեն առգրավվում և պատասխանատվության ենթարկելու միջոցառումներ չեն կիրառվում։ Տրամադրվում են պարզաբանումներ՝ ֆիզիկական անձանց ընտրությամբ և հայեցողությամբ արտարժույթը հասանելի միջոցներով Ռուսաստանի Դաշնությունում թողնելու վերաբերյալ։
11:29 - 18 մարտի, 2022
Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա չի ազդում. Բադասյանը՝ ադրբեջանցիների կողմից բեռնատարներից մաքսատուրք գանձելու մասին |armenpress.am|

Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա չի ազդում. Բադասյանը՝ ադրբեջանցիների կողմից բեռնատարներից մաքսատուրք գանձելու մասին |armenpress.am|

armenpress.am: Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներից մաքսատուրք գանձելու հանգամանքը չի ազդում Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների վրա, իրանական բեռնատարների հոսքը Հայաստան է գալիս նորակառույց ճանապարհով: Վստահեցրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանցիների կողմից մաքսատուրքի գանձման հետևանքով որքանո՞վ են տուժում Իրանի հետ տնտեսական հարաբերությունները: «Մեծ հոսքը գնում է Տաթևի նորակառույց ճանապարհով»,-նշեց Բադասյանը: Անդրադառնալով նորակառույց ճանապարհում առաջացած դժվարությունների վերաբերյալ դիտարկմանը՝ նա ասաց, որ պայմանավորված եղանակով՝ մեկ կամ երկու օր կարող են խնդիրներ առաջանալ, նույն խնդիրները կարող են առաջանալ տարբեր ճանապարհների վրա: «Դա Իրանի հետ մեր հարաբերությունների վրա չի ազդում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն ծավալը, որը մտնում էր Հայաստան, այսպես թե այնպես, նույն ծավալով էլ մտնում է»,-ասաց Բադասյանը: Նա հիշեցրեց նոր ճանապարհների կառուցման մասին, որոնց գործարկման դեպքում հավելյալ խնդիրներ չեն առաջանա:
15:18 - 16 մարտի, 2022
ՊԵԿ-ը բացահայտել է անապրանք գործարքի խոշոր դեպք. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս

ՊԵԿ-ը բացահայտել է անապրանք գործարքի խոշոր դեպք. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է անապրանք գործարքների խոշոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, որտեղ նշված է, որ վարչության աշխատակիցների դիտակետում է հայտնվել մի ընկերություն, որը մեծ քանակությամբ ապրանքների` մասնավորաբար քաղցրավենիքի և ալկոհոլային խմիչքների մատակարարման հարկային հաշիվներ է դուրս գրել Երևան քաղաքում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների համար: Ուշագրավն այն է եղել, որ մատակարար ընկերությունն ունեցել է ընդամենը մեկ գրանցված աշխատակից, ով հանդիսացել է ընկերության միակ բաժնետերն ու տնօրենը: Ընկերությունը չի ունեցել նաև տվյալ գործունեությանը համապատասխան պահեստային տարածքներ: «Ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն` հիշյալ տնտեսվարող սուբյեկտներին փաստացի ապրանքները չէին մատակարարվել:  Հարկային հաշիվներում ներառված ապրանքների ընդհանուր գումարը տնտեսվարողների կողմից ներառվել են հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում, ինչպես նաև դեբետագրվել են դրանցում առկա ԱԱՀ-ի գումարները, որի արդյունքում վերջիններս խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորություններ հաշվարկելուց և վճարելուց»,- նշված է հաղորդագրության մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ առ այն, որ մատակարար ու ձեռք բերող ընկերությունների միջև իրականացվել են անապրանք գործարքներ:  Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից կատարվել է հաշվարկ, համաձայն որի` իրականացված անապրանք գործարքների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը համարվում է ծանր հանցագործություն: Այն պատժվում է ազատազրկմամբ  4-8 տարի ժամկետով, ինչպես նաև՝ համաձայն հարկային օրենսգրքի 415 հոդվածի՝ անապրանք փաստաթղթերի դուրս գրած և ստացած տնտեսվարող սուբյեկտներից գանձվում է տուգանք, տվյալ դեպքում՝ շուրջ 170 մլն. դրամ: Ծանուցում՝ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:15 - 04 մարտի, 2022
ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում պետական բյուջե է վերականգնվել աննախադեպ՝ շուրջ 15մլրդ ՀՀ դրամ գումար

ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում պետական բյուջե է վերականգնվել աննախադեպ՝ շուրջ 15մլրդ ՀՀ դրամ գումար

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և տվյալ քրեական գործին միացված քրեական գործի քննությամբ պարզվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրեն հանդիսացող անձը, ղեկավարելով ընկերության կողմից կազմակերպված և իրականացված շահույթ հետապնդող ձեռնարկատիրական գործունեությունը, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, օտարերկրյա պետություններում գրանցված և իր հետ փոխկապակցված ոչ ռեզիդենտ համարվող կազմակերպությունների միջոցով և վերջիններիս անունից հատուկ մշակված և կիրառված սխեմայով, կատարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ, որի հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել և արդյունքում պետական բյուջե չի վճարվել ավելի քան 15.017.640.469 ՀՀ դրամ հարկեր և վճարներ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշելով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված բազմածավալ քննչական և դատավարական գործողությունների, այդ թվում՝ հարցաքննությունների, խուզարկությունների, առգրավվումների, զննումների և այլ գործողությունների արդյունքում ամբողջությամբ բացահայտվել և հիմնավորվել է վերը նկարագրված հանցավոր սխեմայի իրական բովանդակությունն ու նպատակը: Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ նախկին գործադիր մարմնի ղեկավար հանդիսացող անձը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության՝ որպես պղնձի խտանյութի մատակարար և Արաբական Միացյալ էմիրություններում հաշվառված, փաստացի որևէ տնտեսական գործունեություն չիրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հետ ձևականորեն կնքված մատակարարման պայմանագրերի հիման վրա հաշվապահորեն ձևակերպվել է, թե իբր պղնձի խտանյութը դրա շուկայական գնից ակնհայտ ցածր արժեքով մատակարարվել է այդ կազմակերպություններին, այնինչ փաստացի պղնձի խտանյութը միջազգային շուկայական արժեքներով անմիջապես մատակարարվել է իրական գնորդ հանդիսացող և պղնձի խտանյութի վերամշակմամբ զբաղվող օտարերկրյա կազմակերպություններին: Այնուհետև Արաբական Միացյալ Էմիրություններում հաշվառված կազմակերպությունների բանկային հաշիվներին իրական գնորդ հանդիսացող կազմակերպություններից ստանալով ձեռք բերված պղնձի խտանյութի իրական արժեքի վճարումները, այդ գումարների մի մասը փոխանցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հաշիվներին, իսկ կիրառված սխեմայի արդյունքում գոյացած ֆինանսական միջոցների գերակշիռ մասը տնօրինել և ծախսել է այլ ուղղություններով: Նման եղանակով ընկերության ղեկավար անձի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության իրական շահույթը տեղափոխվել է օտարերկրյա կազմակերպությունների ռեզիդենտության երկրներ՝ այդ կերպ զրկելով Հայաստանի Հանրապետությանն իրական արժեքներով մատակարարումներից գոյացած հարկվող շահույթը հարկելու հնարավորությունից: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված համապատասխան ելակետային տվյալների հիման վրա 2022 թվականի դեկտեմբերի 29-ին կազմվել է ստուգման ակտ և առաջադրվել լրացուցիչ գանձման ենթակա ընդհանուր 15.017.640.469 ՀՀ դրամ պարտավորություններ, որոնք 2022թ.-ին ամբողջությամբ վճարվել են պետական բյուջե: Հատկանշական է, որ 2017-2019թթ. ընկերության իրական հարկվող շահույթը պակաս ցույց տալու հետևանքով հարկերի և վճարների տեսքով պետությանը պատճառված 15.017.640.469 ՀՀ դրամ գումարը՝ տույժերով և քրեական գործով հանդերձ, վերականգնվել է ոչ թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործող ակտիվների հաշվին, այլ՝ սույն քրեական գործով մեղադրյալ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավարի կողմից՝ վերջինիս անձնական միջոցներից: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:20 - 01 մարտի, 2022
Ուսման վարձի փոխհատուցման համար եկամտահարկի վերադարձի գործընթացում կան խնդիրներ. ՊԵԿ-ը դիմել է ԿԳՄՍՆ-ին

Ուսման վարձի փոխհատուցման համար եկամտահարկի վերադարձի գործընթացում կան խնդիրներ. ՊԵԿ-ը դիմել է ԿԳՄՍՆ-ին

Հայաստանում ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի իրավունքից օգտվելու համար ՊԵԿ դիմել է շուրջ 870 ուսանող, որոնցից 748-ին արդեն վերադարձվել է եկամտային հարկի գումարները՝ շուրջ 264 միլիոն դրամի չափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մնացած դիմումները մերժվել են՝ ներկայացված փաստաթղթերում առկա անհամապատասխանություններով և մի շարք այլ խնդիրներով պայմանավորված։  «Առաջացած խնդրիների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դիմել է կրթության ոլորտի լիազոր մարմնին, և վերջինիս կողմից համապատասխան իրավական ակտում փոփոխություններից կամ առկա խնդիրների վերաբերյալ դիրքորոշումների հստակեցումից հետո, կոմիտեն պատշաճ կերպով կշարունակի իրականացնել ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը»,-ասված է կոմիտեի հաղորդագրությունում:
15:27 - 21 փետրվարի, 2022
Բացահայտվել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների ապօրինի իրացման դեպք

Բացահայտվել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների ապօրինի իրացման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք: Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ս. Մ.-ն տարբեր զարտուղի ճանապարհներով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ ու դրանք սոցիալական ցանցերի միջոցով գովազդում և իրացնում է: Այսպես ձեռնարկված միջոցառումների շրջանակներում ՀՕՀՎ աշխատակիցները հեռախոսազանգի միջոցով ձեռք են բերում պայմանավորվածություն՝ հանդիպեն ու գնեն տվյալ ապրանքը: Նախօրոք պայմանավորված վայրում քաղաքացին վարչության աշխատակիցներից կանխիկ դրամով իրացնում է ընդհանուր 830.000 դրամի դեղանման ապրանքատեսակները, որոնք բժիշկների ցուցումների հիմնան վրա հիմնականում օգտագործում են քովիդով վարակված հիվանդները: Իրացվող դեղանման այս ապրանքներից «Ակտեմրա» դեղատեսակի միայն մեկ տուփի շուկայական արժեքը հասնում է 415.000 դրամի: Տվյալ քաղաքացու կողմից վաճառվող մյուս երկու՝ «Ակտեմրա ենթամաշկային» դեղատեսակների մեկ սրվակի արժեքը 200-215 հզ դրամ է: Առողջապահության նախարարություն կատարված հարցմանն ի պատասխան ստացվել են տեղեկություններ, որ գնված ապրանքատեսակները հանդիսանում են դեղամիջոցներ և այդ դեղաչափերով ՀՀ չեն ներմուծվել: Միաժամանակ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը դեղամիջոցների առևտուր իրականացնելու համար լիազոր մարմնից չունի ստացված համապատասխան լիցենզիա: Վերջինն ունեցել է պետական գրանցում, հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, սակայն գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է: Փաստորեն անհատ ձեռնարկատերը իրականացրել է դեղերի մանրածախ իրացում` առանց համապատասխան լիցենզիայի և առանց համապատասխան հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու: Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ վարչական վարույթ իրականացնելու համար: Տարվում են նաև հետաքննչական միջոցառումներ դեղերի և դեղամիջոցների անօրինական ճանապարհով ձեռք բերող և իրացնող անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կասկածելի ծագում ունեցող դեղեր և դեղամիջոցներ ձեռք բերելուց: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:10 - 18 փետրվարի, 2022
Ընկերությունները չեն վճարել շուրջ 1.5 միլիարդ դրամի հարկեր. հարուցվել են քրգործեր. ՊԵԿ

Ընկերությունները չեն վճարել շուրջ 1.5 միլիարդ դրամի հարկեր. հարուցվել են քրգործեր. ՊԵԿ

Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, ՀՀ ՊԵԿ քննչական ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների կողմից ձեռնարկված բազմաթիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քրեադատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք ստեղծել են ընկերություններ, որոնց միջոցով ԵԱՏՄ անդամ ՌԴ-ից ՀՀ տարածք են ներմուծում փաստացի այլ տնտեսվարող սուբյեկտներին պատկանող մեծ քանակությամբ հագուստ, կոշիկ և հեռախոսի աքսեսուարներ: Պարզվել է, որ ընկերություններն այդ ընթացքում խուսափել են առանձնապես խոշոր չափերի` շուրջ 1.5 մլրդ դրամի հարկեր վճարելուց, որոնց մասով հարուցվել են քրեական գործեր:  Վերը նշված անձանց փաստացի պատկանող ընկերություններից մեկը՝ «Ռեսպեկտ Ռայթ» ՍՊԸ-ն, 2021 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին օդային ճանապարհով ՀՀ տարածք է ներմուծել շուրջ 700 մլն ՀՀ դրամ ինվոյսային արժեք ունեցող հագուստ, սակայն որևէ իրացում չի ձևակերպել` թաքցնելով ներմուծված հագուստի իրական շահառուներին: Միաժամանակ հարկային մարմին ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրերում նշելով ակնհայտ կեղծ տվյալներ` չարամտորեն խուսափել է շուրջ 122 մլն ՀՀ դրամ ներմուծման ԱԱՀ-ի վճարումից:  Ներկայում ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են, որոնց վերաբերյալ մանրամասները հրապարակման ենթակա չեն: 
12:06 - 15 փետրվարի, 2022