Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Լին Ցզիի հետ

Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Լին Ցզիի հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Լին Ցզիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՉԺՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։   Քննարկվել են մի շարք հարցեր, որոնց շուրջ ձեռք էին բերվել պայմանավորվածություններ Վահան Քերոբյանի՝ այս տարվա հունիս ամսին Պեկին կատարած այցի ընթացքում։   Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, լոգիստիկայի և այլ ոլորտներում չինական ընկերությունների ներգրավվածության հնարավորության շուրջ։   Առանձին անդրադարձ է կատարվել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (AIIB) Հայաստանի անդամակցության հնարավորությանը և այդ շրջանակում երկկողմ համագործակցության հեռանկարներին։
13:50 - 23 հոկտեմբերի, 2023
Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է. Պուտինը՝ Օրբանի հետ հանդիպմանը
 |1lurer.am|

Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է. Պուտինը՝ Օրբանի հետ հանդիպմանը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Պուտինը հայտարարել է, որ չնայած աշխարհաքաղաքական բարդ պայմաններին՝ Մոսկվան զարգացնում է հարաբերությունները եվրոպական որոշ երկրների հետ, որոնցից մեկը Հունգարիան է: Կրեմլի ղեկավարը նշել է, որ կողմերը խորացնում են, մասնավորապես, տնտեսական գործակցությունը: «Մենք գիտենք, որ մեր դիրքորոշումները ոչ միշտ են համընկնում, բայց կարծիքներ փոխանակելու հնարավորություն ունենալը միշտ չափազանց կարևոր է»,- ասել է Պուտինը։ Օրբանն էլ հայտարարել է, որ Հունգարիան երբեք մտադրություն չի ունեցել դիմակայել Ռուսաստանին, այլ միշտ ցանկացել է ընդլայնել շփումները։ Նրա խոսքով՝ Բուդապեշտին հաջողվել է հնարավորինս լավ կապեր հաստատել Մոսկվայի հետ։ «Մեր հարաբերությունները շատ փորձությունների են բախվել ռազմական գործողության և պատժամիջոցների պատճառով, սակայն Բուդապեշտը փորձում է փրկել այն ամենը, ինչ կարող է»,- շեշտել է Հունգարիայի վարչապետը, շնորհակալություն հայտնել, որ «Ռոսատոմը» և «Գազպրոմը» շարունակում են գործակցել Բուդապեշտի հետ: Օրբանը նաև ընդգծել է Ուկրաինայում զինված հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտությունը։
16:23 - 17 հոկտեմբերի, 2023
Պուտինը ժամանել է Պեկին |news.am|

Պուտինը ժամանել է Պեկին |news.am|

news.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստան՝  նախագահ Սի Ցզինպինի հրավերով։ Ռուսաստանի ղեկավարը Պեկինում կմնա երկու օր՝ հոկտեմբերի 17-ին և 18-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ նախագահի աշխատանքային գրաֆիկը շատ խիտ է. Պուտինն իր այցի առաջին օրը հիմնականում կնվիրի երկկողմ հանդիպումներին գործընկերների հետ, որոնք նույնպես մասնակցում են «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» երրորդ միջազգային ֆորումին։ Նախատեսվում են բանակցություններ Վիետնամի նախագահ Վո Վան Թհունգի, Թաիլանդի Թագավորության վարչապետ Սեթթա Թավիսինի, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի և Լաոյի Ժողովրդական Դեմոկրատական ​​Հանրապետության նախագահ Թոնգլուն Սիսուլիտի հետ։ Բացի այդ, երեքշաբթի Ռուսաստանի ղեկավարը կմասնակցի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և նրա տիկնոջ՝ Պեն Լիյուանի, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ պաշտոնական հանդիպման արարողությանը։   Ֆորումի հիմնական իրադարձությունները տեղի կունենան հոկտեմբերի 18-ին Տյանանմեն հրապարակի Ժողովրդական մեծ դահլիճում։ Պուտինը կմասնակցի դրա բացման արարողությանը։ Չորեքշաբթի նույնպես տեղի կունենան ռուս-չինական բանակցություններ, որից հետո Պուտինը կշարունակի երկկողմ հանդիպումների շարքը ֆորումի շրջանակներում։ Նախատեսված է նրա զրույցը անցումային կառավարության ղեկավար, Պակիստանի վարչապետ Անուար-ուլ-Հակ Կակարի հետ։
09:19 - 17 հոկտեմբերի, 2023
Պեկինում կայացել են Լավրովի և Չինաստանի ԱԳ նախարարի բանակցությունները. հայտնի է՝ ինչ է քննարկվել |tert.am|

Պեկինում կայացել են Լավրովի և Չինաստանի ԱԳ նախարարի բանակցությունները. հայտնի է՝ ինչ է քննարկվել |tert.am|

tert.am: Հոկտեմբերի 16-ին Պեկինում կայացել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Յիի միջև բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակի, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացող իրավիճակի շուրջ։Նախարարները մանրամասն քննարկել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հարցերը՝ Կորեական թերակղզում կայունության պահպանման համատեքստում։Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ուկրաինական ճգնաժամի խնդիրները, այդ թվում՝ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով այն լուծելու ջանքերը։
11:17 - 16 հոկտեմբերի, 2023
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով: Նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 74-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը և քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը՝ հիմնված փոխըմբռնման և փոխվստահության բարձր արժեքների վրա։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել իմ պատրաստակամությունը՝ հնարավոր բոլոր ջանքերը գործադրելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-չինական հարաբերությունները զարգացնելու և որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի բարօրություն մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»։ Պետական խորհրդի նախագահին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ չին ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 74-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ձևավորված միջպետական երկկողմ հարաբերությունները և քաղաքական ակտիվ երկխոսությունը վկայությունն են հայ և չին ժողովուրդների միջև դարերի խորքից բխող անսասան բարեկամության և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված համագործակցության։ Համոզված եմ, որ հայ-չինական հարաբերությունները հետագայում ևս կշարունակեն ամրապնդվել և զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ճանապարհ հարթելով համատեղ նոր նախաձեռնությունների և ծրագրերի կյանքի կոչման համար։ Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։
11:11 - 01 հոկտեմբերի, 2023
Պեկինում կայացել է ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային հանդիպում
 |armenpress.am|

Պեկինում կայացել է ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային հանդիպում |armenpress.am|

armenpress.am: Սեպտեմբերի 27-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալ Թասմագամբետովի, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ջանգ Մինգի և ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Իլհոմ Նեմատովի միջև Պեկինում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում։  Այս մասին տեղեկացնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում եվրասիական առաջատար տարածաշրջանային երեք կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաները կիսվել են իրենց պատասխանատվության գոտում անվտանգության և կայունության իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականներով։  «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ահաբեկչության և ծայրահեղականության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, միջսահմանային հանցագործությունների դեմ պայքարում գործնական փոխգործակցությանը, ինչպես նաև երեք կազմակերպությունների տեղեկատվական և կանխատեսող կառույցների միջև առավել ակտիվ փոխգործակցության զարգացմանը»,-նշված է ՀԱՊԿ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
21:48 - 27 սեպտեմբերի, 2023
Մենք աջակցում ենք համապատասխան կողմերի միջնորդությամբ փոխադարձ զիջումների միջոցով հավուր պատշաճի լուծելու ունեցած տարաձայնությունները. ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ

Մենք աջակցում ենք համապատասխան կողմերի միջնորդությամբ փոխադարձ զիջումների միջոցով հավուր պատշաճի լուծելու ունեցած տարաձայնությունները. ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ

Արցախում իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը իր ելույթում ասաց. «Հայաստանն ու Ադրբեջանը հարեւաններ են, որոնք չեն կարող այլ վայր տեղափոխվել։ Վեճերը երկխոսությամբ եւ քննարկումներով լուծելը կծառայի ոչ միայն երկու երկրների հիմնարար շահերին, այլ նաեւ կօգնի միասնաբար ապահովել տարածաշրջանի անվտանգությունը եւ կայունությունը»։ Նա նշեց՝ աջակցում են երկու կողմերին փոխադարձ վստահության ամրապնդման հարցում, համապատասխան կողմերի միջնորդությամբ փոխադարձ զիջումների միջոցով հավուր պատշաճի լուծելու համար ունեցած տարաձայնությունները՝ համաձայն միջազգային իրավունքի ճանաչված նորմերի. «Չինաստանն աջակցում է բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք այս նպատակին հասնելու համար կառուցողական դերակատարում կունենան», - նշեց ՄԱԿ-ում երկրի ներկայացուցիչը։
00:39 - 22 սեպտեմբերի, 2023
Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից մաքրված ջրի արտանետումը օվկիանոս
 |1lurer.am|

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից մաքրված ջրի արտանետումը օվկիանոս |1lurer.am|

1lurer.am: Ճապոնիայում սկսվել է «Ֆուկուսիմա-1» վթարաված ատոմակայանից մաքրված ջրի բացթողումը։ Նշվում է, որ 2023 ֆինանսական տարում ատոմակայանից բաց կթողնվի մոտ 31,2 հազար տոննա հեղուկ: TEPCO օպերատոր ընկերությունը հայտարարել է, որ մաքրված ջրի մեջ տրիտիումի խտությունը սահմանված նորմայից ցածր է: Եթե գործընթացում որևէ խախտում լինի, ջրի բացթողումն անմիջապես կդադարեցվի՝ ասել են կազմակերպությունում: Տոկիոյի որոշումը դժգոհություն է առաջացրել հարևան երկրներում։ Չինաստանի ԱԳՆ-ն կտրականապես դեմ է արտահայտվել Ճապոնիայի որոշմանը։ Նախարարության խոսնակ Վան Վենբինը Տոկիոյի քայլը անվանել է «չափազանց եսասիրական և անպատասխանատու»։ «Ռոսսելխոզնադզորն» էլ ուժեղացրել է հսկողությունը ՌԴ տարածքային ջրերի այն շրջանում որսված կենսառեսուրսների նկատմամբ, որը համեմատաբար մոտ է «Ֆուկուսիմա-1»-ից ջրի բացթողման պլանավորված վայրին։ Ճապոնական կողմի որոշումը դժգոհություն է առաջացրել նաև Հարավային Կորեայում, որտեղ արդեն մի շարք բողոքի ակցիաներ են անցկացվել: Կայանը նախատեսվում է ամբողջությամբ ապամոնտաժել մինչև 2050 թվականը:
13:58 - 24 օգոստոսի, 2023
Սի Ցզինպինն անսպասելիորեն չի մասնակցել BRICS-ի գագաթնաժողովի բիզնես ֆորումին. պատճառը հայտնի չէ |factor.am|

Սի Ցզինպինն անսպասելիորեն չի մասնակցել BRICS-ի գագաթնաժողովի բիզնես ֆորումին. պատճառը հայտնի չէ |factor.am|

factor.am: Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինն անսպասելիորեն բաց է թողել Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող BRICS-ի բիզնես ֆորումը՝ իր փոխարեն ուղարկելով երկրի առևտրի նախարարին։ Վերջինը նրա անունից ելույթ է ունեցել՝ դատապարտելով «ԱՄՆ հեգեմոնիան», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Սին, որը երկուշաբթի ժամանել է Յոհաննեսբուրգ՝ մասնակցելու խոշոր զարգացող տնտեսությունները միավորող BRICS-ի ամենամյա գագաթնաժողովին, երեքշաբթի կեսօրին պետք է ելույթ ունենար բիզնես ֆորումում՝ Հնդկաստանի, Բրազիլիայի և ՀԱՀ-ի առաջնորդների հետ միասին: Սակայն Չինաստանի առաջնորդը չի ներկայացել միջոցառմանը, իսկ պաշտոնական Պեկինը չի մեկնաբանել տեղի ունեցածը։ Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն կարդացել է նախօրոք կազմված ելույթը, որը լի է եղել Միացյալ Նահանգների դեմ քողարկված հարձակումներով: Հայտարարության մեջ Սին կոչ է արել աշխարհին խուսափել «նոր սառը պատերազմի անդունդն ընկնելուց»: Առանց ուղղակիորեն ԱՄՆ-ին անդրադառնալու՝ նա հայտարարել է, որ «իր գերիշխանությունը պահպանելու մոլուցքով զբաղվող ինչ-որ երկիր անում է ամեն ինչ՝ վնասելու զարգացող և ձևավորվող շուկայի երկրներին»։ Սի Ցզինպինի անսպասելի բացակայությունը հարցեր է առաջացրել դիտորդների մոտ:
17:02 - 23 օգոստոսի, 2023
ՀՀ-ում Չինաստանի դեսպանը խոսել է Հնդկաստանի և Իրանի երթուղուն Պեկինի միանալու մասին
 |armeniasputnik.am|

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը խոսել է Հնդկաստանի և Իրանի երթուղուն Պեկինի միանալու մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v class="article__header"> Չինական ընկերությունը մասնակցում է Հայաստանում «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցմանը, սակայն ապագայում ապրանքների տեղափոխման համար Պեկինի կողմից դրա օգտագործման հեռանկարները մշուշոտ են:   Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ ձևավորվող մուլտիմոդալ երթուղուն ՉԺՀ-ի միանալու հնարավորությունը։ Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել էին, որ Երևանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի հետ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ։ Ավելին, արդեն մշակվել է «առանց կար» միջանցքի իրականացման ճանապարհային քարտեզը։   Չինաստանի դեսպանի խոսքով՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհը դեռ կառուցման փուլում է։ Չինական ընկերությունն իր մասում կառուցել է երեք հատվածից երկուսը։ Խոսքը Թալին-Գյումրի հատվածի մասին է։ Նախատեսվում է այս նախագիծն ամբողջությամբ ավարտել մինչև տարեվերջ։   «Ինչպես արդեն ասել է պարոն Փաշինյանը, այն Հայաստանի լավագույն կառուցված է ճանապարհներից մեկն է, և կարծում եմ՝ դա շատ լավ հիմք է մեր երկկողմ համագործակցության համար»,-ասաց Ֆան Յոնգը։ Ինչ վերաբերում է Պեկինի՝ երթուղուն ուղղակիորեն միանալուն և ապրանքների տեղափոխման համար դրա օգտագործմանը, ապա այս հարցին, ըստ Ֆան Յոնգի, այս պահին դժվար է պատասխանել:   «Չեմ կարող հստակ պատասխանել, բայց կարծում եմ, որ նախագիծը, որի իրականացմանը մասնակցում է չինական ընկերությունը, շատ ձեռնտու է Հայաստանին։ Եվ ես հույս ունեմ, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում բազմաթիվ նման ծրագրեր կլինեն, որոնք ավելի մեծ օգուտ կբերեն Հայաստանին»,-ասաց Ֆան Յոնգը։   Ընդ որում, դիվանագետի կարծիքով, դրա համար զգալի աշխատանքն ու ջանքեր են հարկավոր երկու կողմից։ Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի մի քանի հատվածների շինարարությամբ զբաղվում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերությունը: «Հյուսիս-Հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից մեկն է։ Այս ճանապարհը կկրճատի ճանապարհը Հայաստան-Իրան սահմանից մինչև Հայաստան-Վրաստան սահմանը (550-ից հասցնելով 490 կմ-ի), ինչպես նաև կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար:
20:10 - 19 օգոստոսի, 2023
Վստահ եմ, որ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև ռազմական ոլորտում համագործակցությունը հաջող կլինի․ Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ
 |armenpress.am|

Վստահ եմ, որ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև ռազմական ոլորտում համագործակցությունը հաջող կլինի․ Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև համագործակցությունը ռազմական ոլորտում մեծ ներուժ ունի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ Ան Ցյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչ կանի հաջողության հասնելու համար։ «Լինելով ռազմական կցորդ՝ իմ առաջնային նպատակն է զարգացնել համագործակցությունը երկու երկրների միջև ռազմական ոլորտում։ Թե՛ Հայաստանը, թե՛ Չինաստանը մշակութային ընդհանրություն ունեն։ Պատմության ընթացքում թե՛ Հայաստանը, թե՛ Չինաստանը շատ դժվարությունների միջով են անցել։ Երկու երկրներն էլ կարողացել են այդ դժվարություններից դուրս գալ։ Եվ այդ ամենը հիմք էր, որպեսզի զարգացնենք համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Իհարկե, կան շատ աշխատանքներ անելու։ Միջազգային խաղաղապահության, հումանիտար ականազերծման, ռազմական կրթության, ռազմական բարեփոխումների և տեխնոլոգիաների ոլորտում ևս կարող ենք համագործակցել։ Այդ համագործակցության ոլորտները զարգացման մեծ ներուժ ունեն։ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի հայ-չինական հարաբերությունները ռազմական ոլորտում զարգանան»,- ընդգծեց Ցյանը։ Անդրադառնալով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պաշտպանության նախարարությանը կից միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրենի գլխավորած պատվիրակության այցին Հայաստան՝ ռազմական կցորդն ընդգծեց, որ այցն անձամբ ինքն է կազմակերպել, որպեսզի ավելի ամրապնդվի համագործակցությունը։ «Պատվիրակությունը, որը այցելել էր Հայաստան, շատ գոհ էր հանդիպումների արդյունքներից։ Վստահ եմ, որ ռազմական ոլորտում համագործակցությունը երկու երկրների միջև հաջող կլինի։ Ես ամեն ինչ կանեմ դրա համար»,- եզրափակեց Ցյանը։
20:57 - 17 օգոստոսի, 2023