Շրջակա միջավայրի նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը: 

ՀՀ ՇՄ նախարարն է Ռոմանոս Պետրոսյանը, տեղակալներն են Աննա Մազմանյանը եւ Տիգրան Սիրմոնյանը։

2019 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանվանվել է Շրջակա միջավայրի նախարարության։

Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին՝ պահանջելով դադարեցնել իր ինքնիշխան տարածքի նկատմամբ ուժի կիրառումը
 |armenpress.am|

Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին՝ պահանջելով դադարեցնել իր ինքնիշխան տարածքի նկատմամբ ուժի կիրառումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատասխանել դրան։ Հայաստանը պատասխան նամակում հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Երասխում մետաղաձուլարանի գործարանի կառուցման ընթացքում Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի դրույթները չպահպանելու մեջ: «Մենք պատասխանել ենք մեղադրանքին ու նշել, թե գործարանն ինչ չափորոշիչներով է գործելու: Գործարանը չի կառուցվում որևէ խախտմամբ։ Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ կրակելով շինհրապարակի ուղղությամբ, քանի որ դրա հետևանքով վնաս է հասցվել աշխատակիցներին, նյութական կորուստներ կան: Այդ վարքագիծը կոպտորեն խախտում է հենց նրանց մատնանշած Կոնվենցիայի հոդվածներից որոշները, իսկ Հայաստանը հավատարիմ է միջազգային ստանձնած բոլոր պարտավորություններին»,-նշեց նա:   Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակը հավելեց, որ նամակի բովանդակությունը Կոնվենցիայի շրջանակում է և հենց այդ Կոնվենցիայի շրջանակում էլ պատասխանել են նամակին: Շրջակա միջավայրի նախարարությունից «Արմենպրես»-ին տրամադրել են նախարար Հակոբ Սիմիդյանի պատասխան նամակը, որը ներկայացնում ենք ստորև․ «Ի պատասխան ձեր գրության` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական գործարանի՝ Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին Կոնվենցիայի (Էսպո) ներքո «անդրսահմանային վնասակար ազդեցության վերաբերյալ արդյունավետ խորհրդակցությունների անցկացումն ապահովելու նպատակով բավարար տեղեկատվության փոխանակման»՝ Հայաստանին ուղղված դիմումի վերաբերյալ հայտնում եմ, որ՝  Հայաստանը չի համարում, որ  Էսպո Կոնվենցիայի 3 (1) համաձայն պարտավոր է Ադրբեջանին ծանուցել, կամ նույն Կոնվենցիայի 3 (7) հոդվածի համաձայն Ադրբեջանի հետ տեղեկատվության փոխանակում իրականացնել նախատեսվող գործունեության վերաբերյալ։ 3 (1) հոդվածը պահանջում է, որպեսզի նախատեսվող գործունեության վերաբերյալ ծագման Կողմը, ծանուցի այն Կողմին, որն իր կարծիքով կարող է ազդեցության ենթարկված Կողմ հանդիսանալ, միայն երկու պայմանների առկայության դեպքում՝ (i) նախատեսվող գործունեությունը նշված է Կոնվենցիայի Հավելված  I-ում, և (ii) այն «զգալի անդրսահմանային վնասակար ազդեցություն ունեցող գործունեություն է»։ Պայմաններից որևէ մեկն առկա չէ։ Նախատեսվող գործունեությունը՝ փոքր ծավալների սև մետաղի ջարդոնի վերամշակում է բացառապես էլեկտրականությամբ աշխատող ինդուկցիոն վառարանի կիրառմամբ, ինչը չի հանդիսանում Կոնվենցիայի Հավելված I-ում նշված գործունեության տեսակ։ Ինքը Ադրբեջանը չի պարզաբանել, թե Հավելված I-ի որ կետին է առնչվում նախատեսվող գործունեությունը։ Համապատասխանաբար, Կոնվենցիայի  3 (7) գործընթացը, ինչի վրա հղում է կատարում Ադրբեջանը և որը կիրառելի է այն դեպքերի համար, երբ Կոնվենցիայի 3 (1) հոդվածի համապատասխան ծանուցում չի իրականացվել, չի վերաբերվում Հայաստանում նախատեսվող գործունեության տեսակին։ Ավելին, ի պատասխան Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարի 2023թ․ հունիսի 7-ի հայտարարության, որտեղ նշվում էր, որ Երասխի գործարանի շահագործումը բացասական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հստակ նշել է, որ գործարանը կառուցվում է բոլոր բնապահպանական ստանդարտներին և պահանջներին համապատասխան։  Դրա վերաբերյալ հավաստիացումներ են տրվել նաև գործարանի սեփականատեր հանդիսացող «GTB Steel» LLC ընկերության կողմից, որտեղ նշվել է, որ կներդրվեն ժամանակակից տեխնոլոգիաներ՝ շրջակա միջավայրի վրա հնարավոր բոլոր բացասական ազդեցությունները բացառելու նպատակով։ Հետևաբար, գործարանի «շինարարական աշխատանքներն անհապաղ դադարեցնելու» վերաբերյալ  Ադրբեջանի պահանջի համար Էսպո Կոնվենցիայի համապատասխան որևէ հիմք առկա չէ։ Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանը պահանջում է, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ կրակակոծելով շինհրապարակի ուղղությամբ։ Ադրբեջանի գործողությունները ծանր վնասվածք են հասցրել երկու անմեղ աշխատակցի, ինչպես նաև զգալի նյութական կորուստներ պատճառել։ Ադրբեջանի վարքագիծը կոպտորեն խախտում է Էսպո Կոնվենցիայի 15 Հոդվածով ամրագրված պարտավորությունը, այն է՝ «Կողմերի միջև ծագած վեճի դեպքում, Կողմերը ձգտում են այն կարգավորել բանակցությունների միջոցով կամ ցանկացած այլ եղանակով` իրենց հայեցողությամբ: Հայաստանը պահպանում է միջազգային իրավունքով նախատեսված իր բոլոր իրավունքները»։ Երասխում կառուցվում է հայ-ամերիկյան մետաղի ձուլման խոշոր գործարան՝ 70 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ։ Ադրբեջանը պարբերաբար թիրախավորում, գնդակոծում է գործարանի տարածքը՝ խոչընդոտելով շինարարական աշխատանքները: Գործարանի սեփականատեր ամերիկյան «ՎԻՐՏՈՒԱԼ ՖՈՆԴԻՆԳ» և «ՍԻԷՍԻ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊ ընկերությունները Ադրբեջանի կողմից գնդակոծությունների վերաբերյալ տարածած հայտարարությունում ընդգծել էին, որ անզեն բանվորերի ուղղությամբ կրկին կրակահերթ արձակելու պարագայում ընկերությունները դա կդիտեն ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ, որը ոչ թե բնապահպանական շարժառիթ ունի, այլ զուտ քաղաքական որոշում է: Գործարանի տարածքում նաև բարձրացվել էին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները:
13:20 - 08 օգոստոսի, 2023
Երասխի գործարանը լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին. ՇՄՆ-ի արձագանքը Ադրբեջանի «քաղհասարակության կազմակերպությունների» բաց նամակին

Երասխի գործարանը լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին. ՇՄՆ-ի արձագանքը Ադրբեջանի «քաղհասարակության կազմակերպությունների» բաց նամակին

Շրջակա միջավայրի նախարարությունն ի գիտություն է ընդունում Ադրբեջանի Հանրապետությունում գործող մի շարք այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» կողմից ուղարկված բաց նամակը, որը վերաբերում է ենթադրյալ «բնապահպանական լուրջ ճգնաժամին՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող գործունեության տարածաշրջանային և գլոբալ բնապահպանական ազդեցությամբ»։ ՇՄՆ-ի հաղորդմամբ՝ նամակում տեղ գտած պնդումներն ակնհայտ սուտ են։ Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը, որի սեփական հեղինակությունը բնապահպանական հարցերում տխրահռչակ է, փորձում է օգտագործել այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպությունները» հանրային կապերի նպատակով Հայաստանի դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար: Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց և ուղղորդեց նմանատիպ բազմաթիվ կազմակերպությունների՝ այսպես կոչված «բնապահպանական բողոքներ» անցկացնել՝ փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ կտրելով Լեռնային Ղարաբաղի 120.000 էթնիկ հայերին արտաքին աշխարհից և լուրջ հետևանքներ պատճառելով Արցախի շրջակա միջավայրին։ Այն, որ նման «բողոքները» պատրվակ էին և իրականում ղեկավարվում էին Ադրբեջանի կողմից, վկայում է այն փաստը, որ «ցուցարարները» ցրվեցին այն պահին, երբ Ադրբեջանը կարողացավ դրանք փոխարինել նույն ճանապարհով երթևեկությունը խոչընդոտող կառավարական անցակետով։ Բաց նամակում արված պնդումներն ամբողջովին անհիմն են և արժանի չեն արձագանքի։ Այնուամենայնիվ, Շրջակա միջավայրի նախարարությունը տեղին է համարում հակիրճ անդրադառնալ հետևյալ կետերին. 1. Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսների ենթադրյալ աղտոտմանը (նշված բաց նամակի նախաբանում և դրա 1-3 կետերում), Նախարարությունը նշում է, որ Հայաստանի գետերի բոլոր անդրսահմանային հատվածներում կան ջրի որակի մոնիթորինգի դիտակետեր, որտեղ ամենամսյա պարբերականությամբ իրականացվում է ջրի որակի բոլոր պարամետրերի, այդ թվում ծանր մետաղների մոնիթորինգ։ Հանքարդյունաբերական ձեռնարկությունները օրենքով սահմանված կարգով իրականացնում են ջրի որակի, մթնոլորտային օդի և հողերի աղտոտվածության մոնիթորինգ և արդյունքները ներկայացնում են Նախարարություն եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ձևով, որոնք այնուհետև հրապարակվում են։ Միևնույն ժամանակ Հայաստանը Կովկասի տարածաշրջանում «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) միակ անդամ երկիրն է, ինչը վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս է բնական պաշարների բաց և պատասխանատու կառավարմանը։ 2. Ի պատասխան բաց նամակի 4-րդ կետի, Նախարարությունը նշում է, որ Սոթքի ոսկու հանքավայրը 1964 թվականին օրինական կերպով տրվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը և, հետևաբար, իրավահաջորդության հիման վրա այն այժմ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Բաց նամակում տեղ գտած պնդումն այն մասին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Հայաստանը խախտել է «էկոլոգիական հավասարակշռության իրավունքները», պարզապես սխալ է. նման որոշում գոյություն չունի. 3. Բաց նամակի 5-րդ կետը խեղաթյուրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2019 թվականի փետրվարի 14-ի վճիռները։ Այդ վճիռներում Դատարանը ընդունել է, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումը բխում է հանրային շահից։ Դատարանը փոխհատուցում է տրամադրել Հայաստանի քաղաքացիներին միայն այն պատճառով, որ նրանց ունեցվածքը օտարվել է այս ծրագրի համար: Հակառակ բաց նամակում արված պնդումների, Դատարանը հանքարդյունաբերական գործունեությունը ապօրինի չի համարել։ 4. Գրության 6-րդ կետում նշված անվանմամբ հանքավայրը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում և չի շահագործվում է Հայաստանի Հանրապետության կողմից. 5. Ինչ վերաբերում է նամակի 7-րդ կետում հիշատակված Ախթալայի ԼՀԿ-ին, ապա այն գործում է նոր տեխնոլոգիայով, որը չի նախատեսում պոչամբարների օգտագործում։ 6. Բաց նամակի 8-րդ կետում նշված անվանմամբ գործարանը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում և չի շահագործվում Հայաստանի Հանրապետության կողմից։ 7. Բաց նամակի 9-րդ կետում նշվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում պղնձի, ցինկի և կապարի արտադրությամբ զբաղվող գործարան գոյություն չունի։ 8. Բաց նամակի 10-րդ կետը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում պղնձաձուլարան գոյություն չունի։ 9. Ինչ վերաբերում է Երասխի գործարանին, ապա այն լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին։ Այս առնչությամբ սույն թվականի հունիսի 15-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել մանրամասն պարզաբանմամբ։ (http://www.mnp.am/news/yeraskh-15-06-2023): 10. Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքավայրին, այն դեռևս չի մտել շահագործման փուլ, հետևաբար որևէ աղտոտման մասին խոսք գնալ չի կարող։ Իսկ դրա շահագործման ընթացքում կպահպանվի բնապահպանական ռիսկերի կառավարման ամենաբարձր միջազգային ստանդարտը, և դրա իրականացումը խստորեն կվերահսկվի, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից։ 11. Հարկ է նշել, որ Հայաստանի սահմաններից դուրս եկող ջուրը համապատասխանում է միջազգային նորմերին։ Սա ապացուցվել է դեռևս տարիներ առաջ, երբ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) աջակցությամբ 6 տարի շարունակ, 40 ցուցանիշների մասով ուսումնասիրություններ է կատարել սահմանային կետերում՝ կիրառելով ծրագրի շրջանակում հարևան երկրների հետ համատեղ ընդունված նույն մեթոդաբանությունը։
16:29 - 21 հուլիսի, 2023
Հակոբ Սիմիդյանը Ադրբեջանից պաշտոնական գրություն չի ստացել. պարզաբանում

Հակոբ Սիմիդյանը Ադրբեջանից պաշտոնական գրություն չի ստացել. պարզաբանում

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պաշտոնապես որևէ գրություն չի ստացել Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։ Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություններ էին տարածել, որ Ադրբեջանի կառավարությունն իբր Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակում պահանջել է դադարեցնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, քանի որ իրականացվող աշխատանքները կարող են անդրսահմանային բացասական հետևանքներ ունենալ։ Ըստ հրապարակումների` այս հարցի վերաբերյալ համապատասխան ծանուցում է ուղարկվել ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին։ «Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, տեղեկացնեմ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի, պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանը։ Նշենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։ Իսկ հունիսի 20-ին Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում բարձրացվեցին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։
16:25 - 20 հուլիսի, 2023
Ադրբեջանը նամակ է ուղարկել Հայաստան՝ պահանջելով դադարեցնել Երասխում գործարանի կառուցումը
 |aysor.am|

Ադրբեջանը նամակ է ուղարկել Հայաստան՝ պահանջելով դադարեցնել Երասխում գործարանի կառուցումը |aysor.am|

aysor.am: Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջում է դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը համապատասխան նամակ է հղել Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Նամակում ասվում է, որ գործարկվել է համապատասխան ընթացակարգ՝ նախատեսված անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիայով։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից տեղեկատվություն փոխանակել՝ նախագծի բացասական անդրսահմանային ազդեցությունը քննարկելու համար, նաև պահանջում է դադարեցնել շինարարությունը։ Նշենք, որ գործարանը կառուցվում է ամերիկյան ներդրումներով։ Շինհրապարակը գրեթե ամեն օր գնդակոծվում է ադրբեջանական զինուժի կողմից։ 
14:04 - 20 հուլիսի, 2023
«Սևան» ազգային պարկում սոճու ավելի քան 8000 ծառ ամբողջությամբ չորացել է, ևս 10 000-ը չորացման սպառնալիքի տակ է․ հրատապ քննարկում նախարարի գլխավորությամբ

«Սևան» ազգային պարկում սոճու ավելի քան 8000 ծառ ամբողջությամբ չորացել է, ևս 10 000-ը չորացման սպառնալիքի տակ է․ հրատապ քննարկում նախարարի գլխավորությամբ

Այսօր նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, «Սևան»ազգային պարկի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, նախարարության մասնագիտական ստորաբաժանումներիև հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում սոճիների չորացման խնդիրը։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:   «Սևան» ազգային պարկի և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչները հանդես են եկել իրավիճակի մասին զեկույցներով։    Խնդիրը նկատվել է դեռ 2017 թվականից: Հիվանդությամբ վարակված ծառերն առանց թուլացման նշանների չորանում են, ինչի հետևանքով տեղի է ունենում ծառերի անկում, խախտվում է ծառերի սաղարթի միակցվածությունը՝ վերածվելով նոսր անտառի: Այս գործընթացին զուգահեռ տվյալ օջախներում խաթարվել է նաև սոճիների բնականոն վերաճը:   Գույքագրման և հաշվեգնահատման արդյունքում պարզվել է, որ մեծ քանակ են կազմում նաև չորացման գնացող ծառերը՝ շուրջ 10.000 հատ: Վարակված օջախներից, ծառերի բնափայտից ու հողից վերցված փորձանմուշներն ուսումնասիրվել են Գերմանիայի և Ռուսաստանի լաբորատորիաներում: Նախնական ուսումնասիրությունը փաստել է այդ տարածքում նեմատոդոզ հիվանդության առկայությունը: Եզրակացության մեջ այն նշված է որպես ամենավտանգավոր հիվանդություն, առանցքային վնասատուն նեմատոդն է, որը բզեզների միջոցով է տարածվում։   Հանդիպման ընթացքում քննարկվել են լուծման հնարավոր տարբերակներ, ներկայացվել է նաև միջազգային փորձը նման իրավիճակներում։   Նախարարը գործընկերներին ներկայացրել է խնդրի լուծման հրատապությունը, որոշում է կայացվել, շարունակել ուսումնասիրությունները, կարճ ժամանակահատվածում ամփոփել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և գործել հրատապ ժամանակացույցով։
18:32 - 29 հունիսի, 2023
Հայտնաբերվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպք. ՇՄՆ-ն հաստատում է Սևանի ափին ապօրինի ավազի հանքի մասին հրապարակումը

Հայտնաբերվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպք. ՇՄՆ-ն հաստատում է Սևանի ափին ապօրինի ավազի հանքի մասին հրապարակումը

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել Սևանի ափին ավազի հանքի հետ կապված հրապարակման կապակցությամբ: «Ի պատասխան սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված «Ահազանգ․ Սևանի ափին գործում է ապօրինի ավազի հանք» վերտառությամբ հրապարակումների, հայտնում ենք հետևյալը․ Նախքան ահազանգի սոցիալական ցանցերով տարածվելը, սույն թվականի հունիսի 20-ին ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի ներկայացուցիչների կողմից ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում Երևան -Շորժա M14 մայրուղու հարակից հատվածում հայտնաբերվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպք։ Դեպքի վայր են ժամանել «Սևան» ազգային պարկի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները։ Նյութերը փոխանցվել են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Տեսչական մարմնի կողմից փաստի առթիվ հարուցվել է վարչական վարույթ: Հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
09:37 - 21 հունիսի, 2023
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարության

Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարության

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարության։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Համաձայն «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 2-րդ հոդվածի «Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական, վարչական և այլ միջոցներ սույն Կոնվենցիայի դրույթների կենսագործման համար, ներառյալ 1-ին հավելվածում թվարկված` զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն ներգործող պլանավորված գործունեության այն տեսակների համար` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման այնպիսի ընթացակարգի սահմանումը, որը կնախատեսի հանրության մասնակցությունը, ինչպես նաև 2-րդ հավելվածով նախատեսված` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հետ կապված փաստաթղթերի պատրաստումը։ Տվյալ դեպքում նախատեսվող գործունեությունն ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում սև մետաղի ջարդոնի վերամշակումն է, ինչն ընդգրկված չէ Կոնվենցիայի գործունեության տեսակները սահմանող 1-ին Հավելվածում, իսկ Կոնվենցիայի 1-ին հավելվածում ընդգրկված «դոմնային և մարտենյան հալման խոշոր սարքեր և գունավոր մետալուրգիայի ձեռնարկություններ» նախատեսվող գործունեության տեսակները որևէ առնչություն չունի խնդրո առարկա նախատեսվող գործունեության հետ, քանի որ սև մետաղի ջարդոնի ձուլման գործընթացն իրականացվելու է՝ ինդուկցիոն վառարանի կիրառմամբ, որն աշխատում է բացառապես հոսանքով։ Ավելին, նախատեսվող գործունեությունը, հաշվի առնելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 5-րդ մասը և 3-րդ հավելվածը, չի կարող դիտարկվել նաև որպես զգալի անդրսահմանային վնասակար աղդեցություն ունեցող գործունեություն՝ ելնելով հետևյալ հիմնավորումներից՝ Կոնվենցիայի 3-րդ Հավելվածով սահմանված չափանիշներն են՝ ա/ ծավալներ. պլանավորված գործունեության տեսակներ, որոնց ծավալները գործունեության տվյալ տեսակի համար խոշոր են, Սև մետաղի ջարդոնի վերամշակման գործունեության տեսակի համար տարեկան 108 հազար տոնա արտադրողականությունը համարվում է փոքր ծավալ։ Նման տեսակի վերամշակման գործարանների արտադրողականությունը հիմնականում սկսվում է 1 մլն տոննայից։   բ/ շրջան. պլանավորված գործունեության տեսակներ, որոնք իրականացվում են էկոլոգիայի տեսակետից հատկապես զգայուն կամ կարևոր շրջաններում կամ դրանց անմիջական հարևանությամբ (օրինակ, Ռամսարյան կոնվենցիայով սահմանված խոնավ հողերը, ազգային այգիները, բնական արգելանոցները, հատուկ գիտական հետաքրքրություն ներկայացնող գոտիները, հնագիտական, մշակութային կամ պատմական հուշարձանները). նաև պլանավորված գործունեության տեսակներ այն շրջաններում, որտեղ պլանավորված տնտեսական գործունեության առանձնահատկությունները կարող են զգալի ազդեցություն գործել բնակչության վրա, Նախիջևանի տարածքում ամենամոտ բնության հատուկ պահպանվող տարածքն ուղիղ գծով գտնվում է Երասխ գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա, և նախատեսվող գործունեությունը չի կարող որևէ բացասական ազդեցություն ունենալ նշված տարածքների վրա։ Ռամսարի կոնվենցիայով սահմանված խոնավ տարածքներ ևս չկան, իսկ մոտակա թեկնածու Էմերալդ տարածքից ուղիղ գծով հեռու է 12 կմ։ Նախատեսվող գործունեության ազդեցությունը բացառվում է նաև այս տարածքում առկա հնագիտական, մշակութային կամ պատմական հուշարձանների վրա՝ հաշվի առնելով, որ հնարավոր ամենամոտ գտնվող հուշարձանը ուղիղ գծով գտնվում է մոտ 12 կմ հեռավորության վրա։ գ/ հետևանքներ. պլանավորված գործունեության տեսակներ, որոնք գործում են հատկապես բարդ և պոտենցիալ վնասակար ազդեցություն, այդ թվում` այնպիսի ազդեցություն, որը լուրջ հետևանքներ է առաջացնում մարդկանց, բուսական և կենդանական աշխարհի արժեքավոր տեսակների և օրգանիզմների համար, սպառնալիք են հանդիսանում ազդեցության ենթարկված շրջանի ներկայիս կամ հետագա օգտագործման համար և հանգեցնում են լրացուցիչ բեռնվածության առաջացմանը, որը գերազանցում է արտաքին ազդեցությունների հանդեպ շրջակա միջավայրի կայունության մակարդակը: Տարածքի ընտրությունը, կիրառվող արդիական տեխնոլոգիան և նախատեսվող բնապահպանական միջոցառումները նվազագույնի կհասցնեն մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը։ Մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցությունը բացառվում է։ Մթնոլորտային օդ արտանետվող գազերը պարունակում են ածխածնի օքսիդ և երկօքսիդ, ջրածին, թթվածին, ազոտ։ Արտանետվող գազերի վրա տեղադրվելու է մաքրման երկաստիճան համակարգ, որի արդյունավետությունը կկազմի 99%։ Ներդրվող համակարգերը կապահովեն մթնոլորտ արտանետվող գազերում վնասակար նյութերի պարունակությունների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից ցածր մակարդակ։ Բացի այդ, մթնոլորտում ցրման պայմանները բարելավելու համար նախատեսվում է գազերի մթնոլորտ արտանետման համար 33-35մ բարձրությամբ խողովակ։ Ինդուկցիոն վառարաններից արտանետվող գազերում փոշու պարունակությունը մի քանի անգամ քիչ է քան աղեղային վառարաններից։ Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը բացառվում է։ Ջրապահանջը նախատեսվում է ապահովել գրունտային ջրերի հաշվին, որոնց մակարդակը տարածքում շատ մոտ է մակերեսին։ Տեխնիկական կարիքների համար ջուրը ծախսվելու է միայն հովացման համար։ Օրական շրջանառու ջրի ծախսը նախատեսվում է 328,8խմ։ Արտադրական գործընթացից ջրերի արտահոսք չի նախատեսվում, գործարանն աշխատելու է փակ շրջանառու համակարգով։ Թարմ ջուրը օգտագործվում է միայն շրջանառու համակարգի լրասնուցման համար։ Կենցաղային կեղտաջրերի համար նախատեսվում է արդիական կենսաբանական մաքրման կայան՝ 95-98 % արդյունավետությամբ: Մաքրված ջրերը կարող են արտանետվել տարածքում գտնվող ցամաքուրդային ջրանցքներ և օգտագործվել նաև տարածքի ոռոգման նպատակով։ Սահմանային Արաքս գետը գտնվում է 6 կմ հեռավրության վրա։ Վնասակար ազդեցությունը բացառվում է՝ հաշվի առնելով, որ արտադրական գործընթցները չեն նախատեսում որևէ վնասակար արտանետում ջրային ավազան։ Կենդանական և բուսական աշխարհի օբյետների վրա ազդեցությունը բացակայում է։ Այս տարածքում բացակայում է կենդանական և բուսական աշխարհը, դրանց հանդիպելու դեպքում օրենքով սահմանված կարգով կիրականացվեն համապատասխան պահպանության միջոցառումներ։ Հողային ռեսուրսների վրա որևէ բացասական ազդեցություն ևս չի կարող դիտարկվել։ Գործարանը նախատեսվում է կառուցել արդեն իսկ խախտված տարածքում, որտեղ մնացել են կիսաքանդված շինություններ, պատնեշի մնացորդներ և այլն։ Գործունեության ենթակա տարածում բացակայում է հողի բերրի շերտը։ Թափոնների կառավարումը ևս իրականացվելու է սահմանված օրենսդրական պահանջների համապատասխան։ Սև մետաղների ջարդոնը հանդիսանում է ոչ վտանգավոր թափոն։ Սև մետաղաջարդոնի ձուլման արդյունքում առաջանցող խարամը, որը չունի վտանգավորության դաս, նախատեսվում է օգտագործել ճանապարհաշինությունում և այլ նպատակներով՝ այսպիսով, կրճատելով թափոնակուտակումը աղբավայրերում»։
09:08 - 15 հունիսի, 2023
Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան․ ՇՄՆ

Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան․ ՇՄՆ

Հայաստանի Հանրապետության տարածքում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան՝ ներպետական օրենսդրական կարգավորումների շրջանակներում։ Ասված է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հայտարարության մեջ։ Գործարանի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցությանը վերաբերող Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։Այս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն է: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունների կատարմանը։
17:58 - 09 հունիսի, 2023
Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումն արգելվել է, որսի 600 տոննա քվոտա է սահմանվել․ Հակոբ Սիմիդյան |aravot.am|

Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումն արգելվել է, որսի 600 տոննա քվոտա է սահմանվել․ Հակոբ Սիմիդյան |aravot.am|

aravot.am: 2022 եւ 2023 թվականին Հայաստանից արգելվել է Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումը։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը (լուսանկարում)։ «Սեւանա լճում սիգի քանակի ավելացում ենք ունեցել, դրա համար, ի տարբերություն 2021 թվականի՝ 2022 թվականին 600 տոննա քվոտա ենք սահմանել, որն ամբողջությամբ իրացվել է։ Շուրջ 580 տոննայի քվոտա ենք տվել, որից 37․6 մլն բնօգտագործման վճար է ստացվել։ 2022 եւ 2023 թվականին Հայաստանից արգելվել է Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումը։ Եվ սա շարունակական է լինելու։ 300 մլն դրամ հատկացրել ենք Սեւանա իշխանի ծրագրի շարունակման համար»,- ասաց նա։ Հակոբ Սիմիդյանը հավելեց, որ որսի 600 տոննա քվոտայի շրջանակներում շուրջ 800 ձկնորս է ներգրավված եղել, այսինքն՝ հնարավորինս մեծ թվով մարդիկ են օգտվել ծրագրից։ «Մենք գիտենք, որ Սեւանա լճից այդ 600 տոննա սիգը չէ, որ դուրս է բերվում։ Քվոտայի սահմանումը 2020 թվականից է սկսել, միտքն այն է, որ հաշվարկենք ձկնատեսակի պաշարները, սահմանենք քվոտա եւ կարողանանք ձկնորսությունը բերենք օրինական դաշտ։ Անցած տարի երկու փուլով է եղել, առաջին փուլով գարնանային շրջանում 300 տոննա քվոտա ենք սահմանել։ Հաշվառում ենք իրականացրել, որի արդյունքում պաշարները թույլ են տվել, որ երկրորդ 300 տոննան էլ կարողանանք տրամադրել։ Այս տարի նույն տրամաբանությամբ ենք առաջ գնում, հաշվառման արդյունքում գարնան համար արդեն 300 տոննա սահմանվել է, քվոտան, եթե չեմ սխալվում, ամբողջությամբ արդեն տրամադրվել է։ Սպասում ենք Չեխիայից մեր գործընկերների այցին, որոնք, ըստ էության, իրենց գործիքներով կգան եւ Սեւանա լճում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառում կանեն։ Հուսամ, որ քվոտաների տրամադրման գործընթացը կհասցնենք նրան, որ ձկնորսությունն ամբողջությամբ կհայտնվի օրինականության շրջանակներում»,- ասաց նա։ Սեւանա լճի ջրածածկ տարածքների անտառմաքրման աշխատանքների շրջանակում 2022-ի բյուջեով նախատեսված է եղել 118 մլն դրամ։ «2023 թվականին ամփոփելիս հուսամ մենք արդեն 400 հեկտար ափամերձ տարածք կմաքրենք»,- ասաց Սիմիդյանը։
12:48 - 06 հունիսի, 2023
Վարդավառի լճում թթվածինը բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար․ ՇՄՆ նախնական գնահատականը

Վարդավառի լճում թթվածինը բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար․ ՇՄՆ նախնական գնահատականը

Շրջակա միջավայրի նախարարությունը  տեղեկատվություն է տարածել Վարդավառի լճում 2023 թվականի հունիսի 5-ին իրականացված ջրի հետազոտությունների նախնական արդյունքների վերաբերյալ. «Հարգելի գործընկերներ, Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի աշխատակիցներն ահազանգը ստանալուց անմիջապես հետո Վարդավառի այգու լճի տարածքում դաշտային հետազոտություն են անցկացրել․ իրականացվել է ջրի  նմուշառում՝ լաբորատոր փորձազննում իրականացնելու նպատակով։ Նմուշների առաջնային անալիզների նախնական արդյունքների համաձայն ջրում լուծված թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար։ Ջուրը թույլ հիմնային է, հատկապես բարձր են ամոնիում (3-րդ, «միջակ» դաս) և սուլֆատ իոնների (5-րդ, «վատ» դաս) կոնցենտրացիանները»,նշված է հաղորդագրության մեջ։ Արդյունքների վերաբերյալ առավել մանրամասն՝ այստեղ։ Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 07։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճը փառակալած է, կան անկած ձկներ։
17:39 - 05 հունիսի, 2023
Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչ

Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչ

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատը ձեռնարկված բնապահպանական միջոցառումների իրականացման արդյոնքում ազգային պարկի Սևան մասնաճյուղի պահպանական գոտում գտնվող Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10 մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ, հայտնում են Շրջակա միջավայի նախարարությունից: Իրավախախտման վերաբերյալ կազմված  արձանագրություններն ուղղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին համապատասխան ընթացք տալու համար: Բնապահպանական միջոցառումները կրում են շարունակական բնույթ: «Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք զերծ մնալ արգելված գործողություններից և լիճը չծանրաբեռնել ապօրինի տեղադրվող խեցգետնաորսիչներով և ձկնորսական ցանցերով,  դրանով խախտվում է ոչ միայն լճի էկոհամակարգը, այլև՝ վտանգվում  վերջինիս  կենդանական և բուսական աշխարհը։ Յուրաքանչյուր նման գործողություն գտնվում է  իրավասու մարմինների ուշադրության ներքո և ենթարկա է պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրությունում:
10:50 - 26 մայիսի, 2023
Քննարկվել են «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի ընթացիկ աշխատանքները

Քննարկվել են «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի ընթացիկ աշխատանքները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ «Սևան ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի շուրջ հերթական քննարկումն է տեղի ունեցել:   Ինչպես տեղեկացնում են նախարարությունից՝ Շրջակա միջավայրի նախարարության պատվիրակմամբ կառավարման պլանի մշակումը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվում է «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ (Հայաստան), Սոլյուտոն ՍՊԸ (Հայաստան), DHP Conservation Ltd. (Չեխիա), NaravaNarave d.o.o (Սլովենիա) կոնսորցիումի կողմից։   «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:   Աշխատանքային խմբի ներկայացուցիչների կողմից նախարարին է ներկայացվել նախորդ հանդիպումների ժամանակ քննարկված և գույքագրված խնդիրների շուրջ արդեն իսկ իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն։
20:09 - 18 մայիսի, 2023
69 մլն դրամ՝ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների օգտագործումը կրճատելու նպատակով 
 |hetq.am|

69 մլն դրամ՝ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների օգտագործումը կրճատելու նպատակով |hetq.am|

hetq.am: Կառավարության պահուստային ֆոնդից Շրջակա միջավայրի նախարարությանը 68 մլն 928 հազ․ դրամ կհատկացվի՝ 15 խորքային հորի կոնսերվացման և 14 խորքային հորի լուծարման աշխատանքների համար։ Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 21-ի նիստում։ Նախագծի ընդունումը պայմանավորված է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորման անհրաժեշտությամբ։ Ըստ որոշման նախագծի՝ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսները հիմնականում օգտագործվում էին խմելու և ոռոգման նպատակներով: 2006թ.-ից այնտեղ սկսեցին գործել մեծ քանակությամբ ձկնաբուծարաններ, և ձկնաբուծությունը դարձավ Արարատյան դաշտի ամենառեսուրսատար ջրօգտագործումը: «2013թ.-ին ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի քանակը գերազանցեց կայունության շեմը (տարեկան կտրվածքով սպառվում էր մոտ 1,6 անգամ ավել ջուր, քան հասցնում էր ձևավորվել), ինչն էլ պատճառ հանդիսացավ արտեզյան ստորերկրյա ջրերի ճնշման կտրուկ անկմանը: Դա բերեց ստորերկրյա ջրերի քանակի կտրուկ նվազմանն ու հյուծմանը՝ որպես հետևանք կտրուկ նվազեցնելով հորերի ջրատվությունը, իսկ որոշ աղբյուրների ընդհանրապես ցամաքեցմանը: Ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել կրճատել, կանոնակարգել և նորմավորել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների օգտագործումը, որի համար նախատեսվում է իրականացնել խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքներ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։ Շրջակա միջավայրի նախարարի 2020թ․ հունիսի 9-ի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը 2021թ․ մայիսի 31-ից մինչև հուլիսի 28-ը և օգոստոսի 31-ից մինչև հոկտեմբերի 6-ը իրականացրել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների փաստացի վիճակի, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվություններով տրված պայմանների կատարման ուսումնասիրություն։ Ուսումնասիրվել են Արարատի մարզի՝ 65 և Արմավիրի մարզի 81 համայնքներում առկա 1873 խորքային հորեր, որից 780-ը Արարատի, իսկ 1093-ը Արմավիրի մարզերում, ինչի արդյունքում գույքագրվել է լուծարման կամ կոնսերվացման ենթակա 44 հոր։ 2022-ին առաջնահերթ կոնսերվացվող կամ լուծարվող խորքային հորերի քանակը հստակեցվել է՝ կազմելով 29 խորքային հոր։ Արարատյան դաշտի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում, ըստ նախագծի հիմնավորման, նախատեսվում է խնայել շուրջ 235.0 լ/վրկ. ջրաքանակ։
11:28 - 21 ապրիլի, 2023
Սահմանվել են Սևանա լճում սիգի որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը

Սահմանվել են Սևանա լճում սիգի որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը

Շրջակա միջավայրի նախարարությունը կթույլատրի 2023 թվականին իրականացնել Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս: Կառավարության որոշմամբ հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը։ Միջոցառման ապահովման նպատակով կազմվել է ծրագրի հավելված, որով սահմանվել են Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2023 թվականի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը։ Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը 2023 թվականի որսաշրջանի համար սահմանվել է 300 տոննա: 2023 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել: Որոշման նախագծի համար հիմք են հանդիսացել ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Սևանա լճում ձկան պաշարների գնահատման համար իրականացված ուսումնասիրությունները։ Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը, Սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա` բացառելով «Սևան» ազգային պարկի արգելոցային գոտու ջրային տարածքները. Սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի). Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր). Արգելվում է ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով Սևանա լիճ մուտք և ելք գործել շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 9-ի N332-Լ հրամանով հաստատված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից, ինչպես նաև ժամային գրաֆիկից դուրս ժամկետներում։ Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացող իրավաբանական անձինք կարող են մինչև ս.թ ապրիլի 25-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։
19:06 - 10 ապրիլի, 2023
ՇՄ նախարարությունը պարզաբանում է տարածել Սևանա լճի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի վերաբերյալ

ՇՄ նախարարությունը պարզաբանում է տարածել Սևանա լճի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել «Սևան» ազգային պարկի տարածքում հանրային լողափի կազմակերպման գործընթացի շուրջ շահարկումների վերաբերյալ, որոնք, ըստ նախարարության, ոչ մի առնչություն չունեն իրականության հետ և մատնում են շահարկողների իրական մտադրությունները: Հանրությանն այդ շահարկումներից զերծ պահելու նպատակով ՇՄ նախարարությունը հարկ է համարել պարզաբանել հետևյալը․  «Լողափի շուրջ բարձրացված աղմուկի հիմքում ընկած է անձնական հետաքրքրություն և շահադիտական նպատակ, քանի որ բողոքողի և Լճաշենի հանրային լողափի համար հայտարարված մրցույթի չշահած քաղաքացու միջև առկա է մոտ ազգակցական կապ (հիմք՝ AuroraNews լրատվականի տված հարցազրույցի 13։24 րոպեից), մրցույթին չհաղթած նախագծի հեղինակը գործընթացին մոտեցել է անպատասխանատու, մրցույթի օրը անձամբ կամ ներկայացուցչի միջոցով չի ներկայացել՝ իր ներդրումային ծրագիրը ներկայացնելու նպատակով։ Այնուամենայնիվ, հանձնաժողովը ծանոթացել է ծրագրին, դիտարկել այն, մրցույթում հաղթել է այն նախագիծը, որը համապատասխանել է ներկայացված բնապահպանական պահանջներին, հանրային լողափի զարգացման համար ներկայացրել է առավել բարձր ներդրումային գումար, ինչպես նաև առաջարկել է ամենաբարձր վարձավճարը։ Ուստի մրցույթի անցկացման օրինականությունը և թափանցիկությունը հիմնավորված է առկա փաստերով, Լճաշեն համայնքային կյանքի աշխուժացման համար մտահոգ որևէ քաղաքացու համար չկա ոչ մի խոչընդոտ այլ ձևաչափերում համագործակցելով ազգային պարկի կամ լողափի վարձակալների կամ համայնքի հետ՝ կյանքի կոչել զարգացման ծրագրերը, հանրային լողափերի կազմակերպման բուն նպատակը լողափնյա գոտու ստեղծումը և քաղաքացիների համար որակյալ ծառայությունների մատուցումն է, ինչը հնարավոր չէր լինի իրականացնել առանց տարածքի բարեկարգման և մաքրման։ Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն անձամբ «Սևան» ազգային պարկի և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ աշխատանքային այցով եղել է լողափի տարածքում և՛ մաքրումից առաջ, և՛ հետո։ Լողափի տարածքում որևէ ծառ չի հատվել, արմատախիլ չի արվել, ինչն արձանագրված է և՛ փաստաթղթերով, և՛ տեսանյութով՝ չնայած այն հանգամանքին, որ տարածքը ընկած է 1905 մետր նիշից ներքև և հանդիսանում է անտառմաքրման ենթակա տարածք»:  Նշվում է նաև, որ հանրային լողափերի կազմակերպման գործընթացն իրականացվում է գործող օրենսդրական կարգավորումների և գործիքակազմերի շրջանակներում։» Նախարարությունը նշում է, որ ներկայացված տեսանյութը նկարահանվել է 2022 թվականին՝ լողափում մաքրման աշխատանքների մեկնարկից առաջ։
20:07 - 31 մարտի, 2023
Ջրամբարներում ջրի պարունակությունն, ըստ կանխատեսումների, նախորդ տարվա համեմատ 10 տոկոսով պակաս կլինի
 |armenpress.am|

Ջրամբարներում ջրի պարունակությունն, ըստ կանխատեսումների, նախորդ տարվա համեմատ 10 տոկոսով պակաս կլինի |armenpress.am|

armenpress.am: Հոկտեմբեր-հունվար ամիսների ընթացքում հանրապետության գերակշիռ մասում տեղումների քանակը եղել է նորմայից պակաս, օդի ջերմաստիճանն էլ նորմայից բարձր, ինչը վարարումներ հոսքի վրա կունենա բացասական ազդեցություն: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Արդեն փետրվարին ամսական տեղումների քանակը մոտ 30 տոկոսով եղել է նորմայից բարձր: Մարտ ամսին տեղումների քանակը եղել է նորմայի սահմաններում՝ դրական շեղումով: Մարտի 30-ի դրությամբ ձնածածկն առկա է 2200 մ-ից բարձր հատվածներում: Այսօր ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա նույն օրվա համեմատ 1 մ-ից պակաս է, ինչը նույնպես բացասական ազդեցություն կունենա գարնանային վարարումների ձևավորման վրա»,-ասաց Լևոն Ազիզյանը: Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ 2023 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները գետերում սպասվում են 50-70 տոկոսի սահմաններում: Հանրապետության 5 խոշոր ջրամբարների լցվածության տվյալները հոսադրող չեն: Ըստ Լևոն Ազիզյանի՝ Ախուրյանի և Արփի լճի ջրամբարներում կանխատեսվում է ջրալցվածություն 65-70 տոկոսի չափով, Ազատի, Մարմարիկի ջրամաբարներում՝ 75-80 տոկոսի չափով, Ապարանի ջրամբարում՝ 45-50 տոկոսի չափով: Նախորդ տարվա համամետ ջրամբարների լցվածությունը կանխատեսվում է 10 տոկոսով պակաս:
15:34 - 30 մարտի, 2023