Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Խաղաղապահների հրամանատարը Հելեն Դադայանի հարազատներին ասել է՝ «սպասենք. եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել» |artsakhpress.am|

Խաղաղապահների հրամանատարը Հելեն Դադայանի հարազատներին ասել է՝ «սպասենք. եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել» |artsakhpress.am|

artsakhpress.am: Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ դարձած Արցախի Ճարտար քաղաքի բնակչուհի Հելեն Դադայանի հարազատներն այսօր հավաքվել են Ստեփանակերտի ԿԽՄԿ գրասենյակի առաջ՝ պահանջելով աղջկա աճյունը տեղափոխել հայրենիք։ «Արդեն մոտ մեկ շաբաթ է` Հելենի աճյունը Գորիսի դիահերձարանում է։ Տևական ժամանակ է` ԿԽՄԿ-ն ձգձգում է պատասխանը։ Հիմա եկել ենք այստեղ` խնդրելու, որպեսզի կատարեն իրենց գործը, իսկ թե ինչու չեն կատարում, գոնե պատճառն ասեն։  Մեր հարցին այդպես էլ չի պատասխանել գրասենյակի ղեկավարը։ Թողել և հեռացել է։ ԿԽՄԿ-ն այս պահին, փաստորեն,  սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Մեզ է միացել նաև պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ու առաջարկել դիմել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովին։ Օդանավակայանում հանդիպել ենք Լենցովին, ով ասել է, որ  սպասենք. եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել։ Իսկ եթե չստացվի, ապա պետք է բանակցեն, որպեսզի ծնողները գնան ու մասնակցեն հուղարկավորությանը»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնել է Հելենի եղբայրը` Նվեր Ստեփանյանը։
21:24 - 19 օգոստոսի, 2023
ԿԽՄԿ-ն համաձայնություն չունի ավտովթարի զոհ Հելեն Դադայանի աճյունը Արցախ տեղափոխելու համար
 |armeniasputnik.am|

ԿԽՄԿ-ն համաձայնություն չունի ավտովթարի զոհ Հելեն Դադայանի աճյունը Արցախ տեղափոխելու համար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին համաձայնություն չունի Արցախ տեղափոխել օրեր առաջ Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ դարձած արցախցի՝ ճարտարցի Հելեն Դադայանի աճյունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Այս հարցով մենք զբաղվել ենք կողմերի հետ, սակայն նույնիսկ մեկ կողմի անհամաձայնության պայմաններում հնարավորություն չունենք օգնել տեղաշարժը կազմակերպել»,– ասաց նա։ Զառա Ամատունին վստահեցրեց, որ ԿԽՄԿ–ն կողմերի համաձայնության գալու պարագայում պատրաստակամ է աջակցել։ Հիշեցնենք`  օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։ Զոհերից մեկը արցախցի Հելեն Դադայանն էր։ Նրա ծնողներն Արցախում են, ցանկանում են տեղափոխել աղջկա մարմինն ու հուղարկավորել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ աղջկա մորեղբայրը` Մուշեղ Սաֆարյանը դիմել էր Կարմիր խաչին և Արցախի իշխանություններին՝ այդ հարցում աջակցելու համար։ Աղջկա մարմինը դեռ Գորիսի դիահերձարանում է։
17:02 - 18 օգոստոսի, 2023
Փաշինյանը՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին |1lurer.am|

Փաշինյանը՝ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին |1lurer.am|

1lurer.am: Ճանապարհի կառուցման հաջորդ պահից պետք է պատշաճ սպասարկում իրականացվի: Այս մասին Կառավարության՝ օգոստոսի 17-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաև Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարին: «Մանավանդ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ հենց դեպքից անմիջապես հետո մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ կարող էին անել մեր ծառայությունները վթարը կանխարգելելու համար: Առաջին միտքն այն էր, որ եթե, օրինակ, ավտոմեքենաների կամ վարորդների փաստաթղթերի հետ ինչ-որ բան այն չէ, մենք կարող էինք վերապահում ներկայացնել ոստիկանությանը, որ ինչու այս ճանապարհին չեք հայտնաբերել այդ մեքենաները, որ պատշաճ փաստաթղթեր չունեն, բայց շուտ արձանագրեցինք, որ և՛ վարորդական իրավունքներ են իրավազոր... Ընդ որում՝ մենք նաև վարորդների վարորդական խախտումների հետագիծն ենք դուրս բերել, ոչ մի առանձնահատուկ բան չկա, այսինքն՝ չենք էլ կարող ասել, որ վարորդներն առանձնահատուկ խախտումների հակված են եղել: Կարծում եմ՝ այնպիսի խախտումներ են եղել, որ յուրաքանչյուր վարորդի հետ ոչ թե մեծ հավանականությամբ, այլ անպայման տեղի կունենա: Ասենք՝ սահմանված արագություն 2 կմ/ժամ խախտելու համար տուգանվել, ասենք՝ կարմիր լույսի տակ գիծը խախտել, այդ կարգի խախտումներ են: Մեքենաները ապահովագրված, տեխնիկական զննում անցած, և դեպքը, ըստ ամենայնի, քննությունը կպարզի»,- ասաց Փաշինյանը և, խոսքն ուղղելով ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, հետաքրքրվեց, թե ինչ նոր տեղեկություններ կան: ՔԿ նախագահը տեղեկացրեց, որ դեպքի վերաբերյալ փորձաքննություն է նշանակված: «Փորձաքննության արդյունքով կհասկանանք՝ կա՞ արդյոք խախտում, թե՞ չէ: Եթե կարձանագրվի խախտում, ապա փորձագետը նաև կասի, թե ով է մեղավոր»,- ասաց նա, ապա հավելեց, որ ոչ մի նոր, արտառոց տեղեկություն մինչ այս պահը չի բացահայտվել: Փաշինյանն ընդգծեց, որ երթևեկության անվտանգության ապահովման հետ կապված միջոցառումները պետք է լինեն շարունակական, ապա հիշեցրեց, որ ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ գործում է ՃՈ անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքային խումբ, որը փորձում է վերլուծել վթարների պատճառները և վեր հանել այն «սև կետերը», որտեղ ամենահաճախն են վթարներ տեղի ունենում: «Դեպքից առաջ ես առիթ եմ ունեցել ՆԳ նախարարի հետ այդ թեմայով խոսելու, որ առավել ևս հին արտադրության բեռնատարների տեխնիկական վիճակի հետ կապված պարեկային ոստիկանությունը հատկապես պետք է շատ ուշադիր լինի»,- ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ քննությունը բոլոր հարցերի պատասխանները կտա:   Լուսանկարը՝ ՀՀ կառավարություն / 11․08․2023
12:51 - 17 օգոստոսի, 2023
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից 6-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: «Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեքինը՝ ծանր կամ կայուն ծանր: Տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը  Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են Volkswagen մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և ZIL մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի։ Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ։  Ըստ հաղորդագրության՝ ՔԿ-ն պարզել է, որ պատահարը տեղի է ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երևան քաղաքի ուղղության ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:
12:41 - 16 օգոստոսի, 2023
Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքներում են

Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքներում են

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։  Երկուսը գտնվում են Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Մեկի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` ծանր: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից մեկին տեղափոխել են բաժանմունք, մյուսը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում: Մեկի առողջական վիճակը կայուն է, մյուսինը` ծանր: «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում գտնվող տուժածի առողջական վիճակը կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, գտնվում է վերակենդանացման բաժանմուքնում: Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.-ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։  «Volkswagen»-ի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան այցելությունից։ Համշեն տուրից հաստատել են, որ իրենց տուրիստական խումբն է եղել։ 
11:23 - 15 օգոստոսի, 2023
Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առթիվ

Արցախի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: «Արցախում խոր ցավով ու կսկիծով տեղեկացանք օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի մասին։ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ավտովթարի զոհ դարձած մեր քույրերի ու եղբայրների հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Այս ծանր պահին ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը»,- այս մասին նշված է ցավակցական հեռագրի մեջ: Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։  «Volkswagen»-ի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան այցելությունից։ News.am-ի հետ զրույցում Համշեն տուրից հաստատել են, որ իրենց տուրիստական խումբն է եղել։ 
15:58 - 14 օգոստոսի, 2023
Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից. Փաշինյան

Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից. Փաշինյան

Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից: Ճանապարհային անվտանգության խնդիրը գտնվում է Կառավարության օրակարգի առաջնահերթությունների թվում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ավտոմեքենաների անընդհատ աճող թվի պայմաններում 2022 թվականին 2021-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը նվազել էր: Շիրակի մարզի վթարին մասնակից երկու ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել են և՛ տեխզննում, և՛ ԱՊՊԱ պայմանագիր, վարորդները ունեցել են իրավազոր վարորդական իրավունքներ: Մնացած հարցերի պատասխանը կտա քննությունը: Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը ավելացնելու համար ձեռնարկվում են և կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր, որոնք կարող են առավել արդյունավետ լինել այդ թվում աշխատանքային, տեխնիկական, ճանապարհային ստանդարտների առավել հետևողական ներդրման և վերահսկման միջոցով: Ցավակցում եմ բոլոր ավտովթարների բոլոր զոհերի բոլոր հարազատներին»,- ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջի գրառման մեջ: Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.-ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։  «Volkswagen»-ի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան այցելությունից։ News.am-ի հետ զրույցում Համշեն տուրից հաստատել են, որ իրենց տուրիստական խումբն է եղել։ 
15:37 - 14 օգոստոսի, 2023
Վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոնից երկու տուժած տեղափոխվել է Երևանի ԲԿ-ներ

Վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոնից երկու տուժած տեղափոխվել է Երևանի ԲԿ-ներ

Վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոնից երկու տուժած տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ևս մեկը` «Աստղիկ» ԲԿ: ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող տուժածներից մեկն արդեն տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, մյուսը` դեռևս հետազոտման փուլում է: «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող քաղաքացին նույնպես հետազոտման փուլում է: Վերջիններիս առողջական վիճակների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն»,- ասված է ԱՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ վթարից տուժածներից մեկը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում է, երկուսը` Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։  «Volkswagen»-ի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան այցելությունից։ News.am-ի հետ զրույցում Համշեն տուրից հաստատել են, որ իրենց տուրիստական խումբն է եղել։ 
15:00 - 14 օգոստոսի, 2023
Գարեգին Բ–ն ցավակցել է Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին

Գարեգին Բ–ն ցավակցել է Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին

Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է այսօր կեսգիշերից հետո Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Կաթողիկոսի ցավակցական ուղերձը տարածել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։ «Հղում ենք մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին ու հարազատներին և հայցում Սուրբ հոգու մխիթարությունը վշտացյալ բոլոր սրտերին։ Աղոթում ենք, որ բարեգութ Աստված երկնային լուսեղեն իր օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների»,- նշված է Գարեգին Բ-ի ցավակցական ուղերձում։ Վեհափառը ապաքինում է մաղթել վիրավորներին և բոլոր տուժածներին: Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։  «Volkswagen»-ի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան այցելությունից։ News.am-ի հետ զրույցում Համշեն տուրից հաստատել են, որ իրենց տուրիստական խումբն է եղել։ 
14:00 - 14 օգոստոսի, 2023
Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։ 5 ուղևորներ, ինչպես նաև «Զիլ» ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։ Վիրավորների վիճակը, ըստ բժշկական կենտրոնից փոխանցված տվյալների, ծանր են կամ ծայրահեղ ծանր։ Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։ Անհետաձգելի միջոցներ են ձեռնարկվում բոլոր ուղևորների ինքնությունները հստակեցնելու, ավտովթարի պատճառները պարզելու, վարորդների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։ Այս պահին դեռևս հնարավոր չի եղել բուժհաստատություն տեղափոխված անձանց հետ կատարել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առողջական վիճակով պայմանավորված դրա անհնարինության պատճառով։ Քննչական կոմիտեն առաջիկայում հանդես կգա դեպքի վերաբերյալ թույլատրելիության սահմաններում ավելի համապարփակ տեղեկատվության հրապարակմամբ։
11:01 - 14 օգոստոսի, 2023
Ողբերգական վթարի հետեւանքով տուժած 5 քաղաքացիների վիճակը ծանր է. նրանց կյանքին վտանգ է սպառնում |news.am|

Ողբերգական վթարի հետեւանքով տուժած 5 քաղաքացիների վիճակը ծանր է. նրանց կյանքին վտանգ է սպառնում |news.am|

news.am: Երեւան–Գյումրի ավտոճանապարհին այս գիշեր տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով տուժած 5 քաղաքացու վիճակը ծանր է, նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին հիվանդանոցից։  5 վիրավորներն էլ բազմաթիվ վնասվածքներ ունեն։ Տուժածներից մեկը գիշերը տեղափոխվել է Երեւան։ Տուժածներն են Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, այս գիշեր ժամը 00։27-ի սահմանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.): Վթարի հետևանքով զոհվել է 11 քաղաքացի:
09:54 - 14 օգոստոսի, 2023
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա 11 զոհ

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա 11 զոհ

Օգոստոսի 14-ին՝ ժամը 00:27-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են Volkswagen մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և ZIL մակնիշի բեռնատարը (վարորդ՝  Հ․ Պ․, ծնված 1990 թ.): Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 11 քաղաքացի:
08:32 - 14 օգոստոսի, 2023