Շառլ Միշել

Շառլ Միշելը (Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն է։

Շառլ Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին Նամյուր քաղաքում։ Կրթություն ստացել է  Բրյուսելի ազատ համալսարանում։ Շառլը Բելգիայի 69-րդ վարչապետն է։

ԵՄ-ն ընդգծում է Ալիևի վարչակազմի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկի կարևորությունը
 |azatutyun.am|

ԵՄ-ն ընդգծում է Ալիևի վարչակազմի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկի կարևորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով բեռների մատակարարումները Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և կոչ արել կարգավորել այդ գործընթացը։ Եվրամիության պաշտոնյան նաև կարևորել է Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը։ «Նաև կարևոր է բանակցություններ սկսել Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև՝ իրավունքների և անվտանգության հարցով, Եվրամիությունը պատրաստ է աջակցել»,- X-ում գրել է Միշելը։ Այսօր Կարմիր Խաչի բեռնատարները միաժամանակ մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ Լաչինի և Աղդամի ճանապարհներով։ Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ Լաչինի միջանցքով Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Աղդամով՝ ռուսական, շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։ Շտաբի փոխանցմամբ, մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով Ռուսաստանի Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով:
16:58 - 18 սեպտեմբերի, 2023
Գուտերեշը Միշելի և Բորելի հետ քննարկել է պարենային անվտանգությունը
 |armenpress.am|

Գուտերեշը Միշելի և Բորելի հետ քննարկել է պարենային անվտանգությունը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու Յորք ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը և դրա ազդեցությունը գլոբալ պարենային անվտանգության վրա։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը: «Նրանք քննարկել են Ուկրաինայում պատերազմը և դրա գլոբալ հետևանքները, հատկապես՝ պարենային անվտանգության վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։ Գուտերեշը Բորելի և Միշելի հետ քննարկել է նաև իրադրությունն Արևմտյան Աֆրիկայում, որտեղ վերջին ամիսներին մի շարք պետական ​​հեղաշրջումներ են տեղի ունեցել։ Կողմերի քննարկման թեմաներից է եղել նաև կլիմայի փոփոխությունը։ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին։ Գլխավոր վեհաժողովում առաջին բարձր մակարդակով քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։ 
11:56 - 18 սեպտեմբերի, 2023
Աղդամ-Ասկերան երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը. Միշել |aysor.am|

Աղդամ-Ասկերան երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը. Միշել |aysor.am|

aysor.am: ԵՄ նախագահ Շառլ Միշելի գրասենյակը անդրադարձել է Աղդամ-Ասկերան ճանապարհով ռուսական մարդասիրական մեքենայի մուտքին Ստեփանակերտ, խոսել Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին․  «2023թ․ սեպտեմբերի 1-ի մեր հայտարարության մեջ հրապարակայնորեն ուրվագծված տարրերին և առաջարկներին համահունչ՝ նախագահ Միշելը շարունակել է սերտորեն ներգրավված լինել այդ և այլ մոտեցումների առաջմղմանը՝ առաջնային ուշադրություն դարձնելով լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակին։ Մասնավորապես, նախագահ Միշելը սեպտեմբերի 9-ի հեռախոսազրույցների ժամանակ ինտենսիվ շփումներ է ունեցել ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այնպես էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Նյու Դելիում անցկացվող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Բաքվի, Երևանի և ղարաբաղահայության ներկայացուցիչների հետ նրա գրասենյակի և Տոյվո Կլաարի ամենօրյա աջակցությամբ իրականացվող այս ջանքերն ուղղված են լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերին հումանիտար հասանելիության ապաշրջափակման համար լուծում մշակելուն: Այս համատեքստում մենք նշում ենք այսօր ռուսական մարդասիրական առաքման անցումը Աղդամ-Ասկերան երթուղով։ Մենք հասկանում ենք այս զարգացման հետ կապված ողջ զգայունությունը։ Մեր ակնկալիքն է, որ դա խթանի տեղի բնակչությանը մարդասիրական կանոնավոր մատակարարումների վերսկսումը: Իրավիճակը տեղում արագորեն վատանում է. Կարևոր է ապահովել Ղարաբաղի հայերին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ Աղդամ-Ասկերան երթուղու բացումն այսօր կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի վերաբացմանը։ Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու, որ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղին օգտագործվեն։ Տեղում այս ծանր իրավիճակը չափազանց երկար է տևել։ Այժմ կարևոր է գտնել կայուն և փոխընդունելի լուծումներ՝ ապահովելու մարդասիրական հասանելիությունը նաև աշնան և ձմեռային սեզոններին ընդառաջ: Մենք վերահաստատում ենք մեր խորը համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ համաձայն անցյալի համաձայնագրերի և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանի, և ընդգծում ենք մեր հավատամքը մատակարարման այլ ուղիների օգտակարության վերաբերյալ՝ ի շահ տեղի բնակչության։ ԵՄ-ն ակնկալում է, որ այսօրվա զարգացումներին կհետևեն ավելի կոնկրետ քայլեր առաջիկա օրերին և շաբաթներին՝ կապված նաև Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրենց իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության, հաշտեցման ջանքերի և ընդհանուր հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հետ»։
11:03 - 13 սեպտեմբերի, 2023
Որևէ փորձ՝  հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև, մեզ համար անընդունելի է․ Արցախի ԱԳ նախարար
 |news.am|

Որևէ փորձ՝ հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև, մեզ համար անընդունելի է․ Արցախի ԱԳ նախարար |news.am|

news.am: Մենք հաջորդ տարի այս օրը՝ Արցախի անկախության օրը կտոնենք Արցախում. մենք հուսով ենք, որ ավելի շուտ ենք լինելու Ստեփանակերտում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը: Լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, ինչպիսինն է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, Ղազարյանը ասաց. «1991-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ իր հավաքական կամքն արտահայտել է: Արցախի իշխանություններչը եղեկավարվում են միայն ու միայն այդ տրամաբանությամբ: Այս տարիների ընթացքում տարբեր հայտարարություններ են եղել, բայց  ինչպես տեսնում ենք, ավելի քան 120 հազար մեր հայրենաից իր ամենօրյա կյանքով, առանց բարձր խոսքերի, ազատ, անկախ երկրի պայմաններում է իր կյանքը շարունակում»: Ինչ վերաբերում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը,  որով նա փուլային մոտեցում է առաջարկել, որը կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը, Սերգեյ Ղազարյանն ասաց. «Որեւէ փորձ՝ հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի եւ այլ ճանապարհների միջեւ, անընդունելի է: Արցախյան կողմը բաց է ողջամիտ առաջարկներ քննարկելու համար: Բայց պարտադրել Արցախյան կողմին ընդունել վտանգավոր առաջարկներ, անթույլատրելի է: Անկախ տարբեր միջազգային կառույցների պատասխանատուների հայտարարություններից, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները ղեկավարվում են սեփական տեսլականով: Ցավոք, մենք ականատես ենք, որ անգամ Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խախտվում է Ադրբեջանի կողմից: Այս ընթացքում ադրբեջանական կողմը որեւէ քայլ չի կատարել, որը հիմքեր կտա հույս ունենալ, որ իրենք իրենց ստանձնած պարտավորությունները կկատարեն»: Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ Արցախի ժողովուրդը չի շեղվել 1991-ի դեկտեմբերի 10-ի ուղուց: Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների հետ համագործակցությանը, Սերգեյ Ղազարյանն ասաց. «Պաշտոնական Ստեփանակերտն ամենօրյա ռեժիմով փոխգործակցում է ռուսական խաղաղապահ զորակազմի հրմանատարության հետ եւ հուսով ենք, որ խաղաղապահներն իրենց գործառույթները կկարողանան լիարժեք կատարել: Ադրբեջանական սադրանքներ գլխավոր նպատակներից մեկը նաեւ այն է, որ հեղինակազրկեն այդ առաքելությունը»: Անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններին և միջազգային մեխանիզմի ներգրավվածությանն այդ բանակցություններում, Արցախի ԱԳ նախարարը ասաց․ «Այս հարցին բազմիցս անդրադարձել ենք․ Արցախը պատրաստ է բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով այս հակամարտությանը փոխընդունելի լուծումներ գտնել, բայց սա հնարավոր կլինի միայն միջազգային մեխանիզմի շրջանակներում։ Տեղյակ եք, որ միջնորդները ներգրավված են, իրենք էլ իրենց հերթին ջանքեր են գործադրում, որպեսզի ստանանք նման հնարավորություն»։  Սերգեյ Ղազարյանը Արցախի նախագահի հրաժարականի առնչությամբ մեկնբանություն տալ չցանկացավ։ 
15:17 - 02 սեպտեմբերի, 2023
Բաքուն արձագանքում է Շառլ Միշելի հայտարարությանը
 |azatutyun.am|

Բաքուն արձագանքում է Շառլ Միշելի հայտարարությանը |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն արձագանքել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը իր հերթին է հիշեցրել հուլիսի 15-ին կայացած Ալիև-Փաշինյան հանդիպման մասին և պնդել, որ այդ բանակցությունների ընթացքում «համաձայնեցվել է տարբեր երթուղիներով ապրանքների առաքումը Ադրբեջանի Ղարաբաղի շրջան, ինչպես նաև Լաչինի ճանապարհի օգտագործման ակտիվացումը՝ Աղդամ -Խանքենդի ճանապարհի բացմանը զուգահեռ»։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը հայտարարում է՝ «պայմանավորվածությունները խախտվել են հայկական կողմի անօրինական պայմանների պատճառով»։ Ադրբեջանական կողմը չի արձագանքել Միշելի՝ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին հայտարարությանը, փոխարենը Բաքուն կրկնել է՝ հայերը կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները: «Ադրբեջանը վճռական է Ղարաբաղի շրջանում բնակվող հայկական ծագումով բնակիչներին վերինտեգրելու հարցում՝ որպես իրավահավասար քաղաքացիների՝ նրանց ապահովելով Ադրբեջանի Սահմանադրությամբ նախատեսված իրավունքներով և ազատություններով», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։
18:05 - 01 սեպտեմբերի, 2023
«Չափազանց կարևոր է քայլեր ձեռնարկել տեղի բնակչության կարիքները բավարարելու համար». Շառլ Միշելի խոսնակը՝ Արցախում առկա իրավիճակի մասին
 |hetq.am|

«Չափազանց կարևոր է քայլեր ձեռնարկել տեղի բնակչության կարիքները բավարարելու համար». Շառլ Միշելի խոսնակը՝ Արցախում առկա իրավիճակի մասին |hetq.am|

hetq.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շարունակում է ինտենսիվորեն զբաղվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ։ Այդ մասին նշվում է ԵԽ նախագահի մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ։ Ի թիվս այլ հարցերի խոսնակն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքով արցախահայության տեղաշարժի պայմաններին ու Աղդամի ճանապարհի հնարավոր կիրառմանը։ Հայտարարության սկզբում նշվում է, որ Շառլ Միշելի ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղում հայերի հումանիտար իրավիճակի լուծմանը՝ որպես գերակա ուղղություն։ «Հատուկ ներկայացուցիչ Կլաարը և նախագահ Շառլ Միշելի թիմը մշտական շփումներ են պահում Բաքվի, Երևանի ու Ղարաբաղում ապրող հայերի ներկայացուցիչների հետ՝ մուտքի ապաշրջափակման լուծում մշակելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ըստ Միշելի խոսնակի՝ ներկայիս հումանիտար իրավիճակը Արցախում սրընթաց վատթարանում է։ «Չափազանց կարևոր է քայլեր ձեռնարկել տեղի բնակչության կարիքները բավարարելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Խոսնակը նշում է, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցումը, որը կնպաստի Լաչինի միջանցքի լիարժեք գործարկմանն ու Աղդամի ճանապարհի բացմանը։ «Այս քայլերի հաջորդականությունը և այս ճանապարհներից յուրաքանչյուրով առաքվող բեռի տեսակը, ինչպես նաև հարակից ընթացակարգերը վերջին քննարկումների առանցքում էին (նկատի ունի Բրյուսելում Փաշինյան-Ալիև վերջին բանակցությունները-խմբ.)»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։  ԵԽ նախագահի խոսնակը նաև պնդում է, որ ԵՄ-ն կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, ապահովել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը ու նշում, որ «Աղդամի ճանապարհի օգտագործումը, մատակարարումների ապահովման համար, կարող է նաև լինել կոնկրետ ու կայուն լուծումների մաս՝ հրատապ և ամենօրյա հիմնական կարիքները բավարարելու համար»։ Ըստ Միշելի խոսնակի՝ այս ուղղությամբ քննարկումները սկսվել էին 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո։ Եվրամիությունը նաև ընդգծում է, որ «Բաքուն պետք է հստակություն մտցնի Ղարաբաղի հայերին Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և Հայաստանից իրենց տեղաշարժի ընթացակարգերի վերաբերյալ»։ Զուգահեռաբար, խոսնակը նաև նշում է, որ եռակողմ վերջին հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Արցախին էլեկտրականության ու գազի մատակարարումների շուտափույթ վերականգնումը։ Հայտարարության մեջ Եվրոպական խորհրդի նախագահի խոսնակն անդրադառնում է նաև Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսությանը՝ համարելով այն կարևոր։ «Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, և կոնկրետ պայմանների քննարկումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ»,- ասված է հաղորդագրության մեջ։Խոսնակը նաև հավելում է, որ Բաքվի ու Ստեփանակերտի երկխոսությունը «պետք է ամրապնդի վստահությունը»։  Եվրոպական կողմի պնդմամբ՝ իրենց ներդրած ջանքերն ունեն միայն մեկ նպատակ. «ապահովել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների անշրջելի կարգավորումը՝ ի շահ այդտեղ ապրող ողջ բնակչության»։ «Այժմ եկել է համարձակ փոխզիջումային լուծումների ժամանակը, այդ թվում՝ այսօրվա էսկալացիայի լույսի ներքո»,- նշվում է հաղորդագրության վերջում։
16:50 - 01 սեպտեմբերի, 2023
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի հետ քննարկել է Արցախի հարցը
 |news.am|

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի հետ քննարկել է Արցախի հարցը |news.am|

news.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այս մասին X–ի (նախկին` Twitter) էջում հայտնել է նախարար Ջոլին։ Նա նշել է, որ հանդիպման ժամանակ անդրադարձ են կատարել տարբեր տարածաշրջաններում առկա հարցերի։ «Մենք քննարկել ենք Բալկաններում ընդլայնվելու նրա տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,– գրել է նախարար Ջոլին: Շեշտել է, որ այս զրույցներն առանցքային են գործընկերային աշխատանքի համար։ Նշենք, որ հանդիպումը կայացել է Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում, որին մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Համաժողովն անցկացվում է Սլովենիայում օգոստոսի 28-29–ը։
11:54 - 29 օգոստոսի, 2023
Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ-ին միանալու հարցը կքննարկվի հոկտեմբերին․ Շառլ Միշել |azatutyun.am|

Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ-ին միանալու հարցը կքննարկվի հոկտեմբերին․ Շառլ Միշել |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի և Մոլդովայի Եվրամիութանը միանալու հարցը կքննարկվի հոկտեմբերին սպասվող Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում, երեկ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ելույթ ունենալով Սլովենիայի Բլեդ քաղաքում՝ միջազգային ռազմավարական ֆորումի բացմանը։ Բացի այդ, ըստ Միշելի, անդրադարձ կլինի նաև Վրաստանն օրակարգ վերադարձնելու հարցին։«Հնարավորությունների պատուհանը բաց է: Մենք պետք է գործենք: Այդ իսկ պատճառով Եվրամիության առաջնորդները կքննարկեն ընդլայնման հարցը մեր հաջորդ Եվրոպական խորհրդի նիստերում: Մենք կհստակեցնենք մեր դիրքորոշումը Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունները սկսելու հարցում: Ես ակնկալում եմ նաև, որ Բոսնիա-Հերցեգովինան և Վրաստանը ևս կվերադառնան օրակարգ», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահը: Միշելի խոսքով՝ Վրաստանը կարող է ստանալ թեկնածու երկրի կարգավիճակ, երբ անհրաժեշտ քայլերը կատարի։
09:32 - 29 օգոստոսի, 2023
«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Գլխավոր լուսանկարը՝ ԵԽ կայքից Այն, որ Ադրբեջանի Հանրապետությունը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, միայն ՀՀ ինքնիշխան տարածքի եւ սահմանների ուղղությամբ զինված էսկալացիաները չեն, որ ապացուցում են։ Ադրբեջանը տեւական ժամանակ է՝ պետական քաղաքականության մակարդակում փորձում է առաջ մղել այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» եւ «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» մտացածին եզրույթները՝ նկատի ունենալով ՀՀ գյուղերն ու քաղաքները եւ նախկինում այստեղ ապրած ադրբեջանցիներին։  Վերջին շրջանում ադրբեջանական այդ թեզերը դուրս են եկել պարզապես խոսույթի մակարդակից՝ դիմումների ձեւաչափով հասնելով ընդհուպ միջազգային հեղինակավոր կառույցներ, այդ թեմայի մասին սկսել են խոսել ամերիկացի, եվրոպացի եւ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ակնարկելով, որ հայ-ադրբեջանական միջնորդավորված բանակցություններում այդ հարցն առնվազն քննարկման առարկա է։  Ադրբեջանական կողմի քայլերը Այսպես, Ադրբեջանը «էթնիկ ադրբեջանցիների՝ ՀՀ իրենց տներ վերադառնալու» հարցով տարբեր գործողություններ է իրականացնում։ Մասնավորապես, Ադրբեջանում գործող «Ադրբեջանի փախստականների համայնք» ՀԿ-ն, որը հովանավորվում է ադրբեջանական ռեժիմի կողմից, մեկ տարի առաջ վերակազմավորվել է՝ կոչվելով «Արեւմտյան Ադրբեջանի համայնք», որը պետք է զբաղվի «տեղահանված էթնիկ ադրբեջանցիների՝ Արեւմտյան Ադրբեջան վերադարձի հարցերով», իսկ արդեն դեկտեմբերին Ալիեւը հանձնարարականներ է տվել այդ կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք էլ կարճ ժամանակ անց սկսել են իրականացվել։ 1 ամիս անց նշյալ կազմակերպությունը ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի միջոցով դիմում է փոխանցել ՄԱԿ գլխավոր քարտուղարին, որով Հայաստանի կառավարությունից պահանջել է ստեղծել էթնիկ ադրբեջանցիների՝ իրենց տներ անվտանգ եւ արժանապատիվ վերադառնալու պայմաններ եւ խնդրել է այս հարցում միջազգային հանրության աջակցությունը, իսկ մեկուկես ամիս անց համանման նամակ է ուղարվել ԵՄ խորհրդի նախագահին։ Արդեն այս տարվա մարտին կազմակերպությունը ՄԱԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի՝ Ալիեւի նախանշած հայեցակարգը, որում նշվում է՝ քանի որ իրենք անվտանգության հարցերով չեն վստահում Հայաստանին, անհրաժեշտ է ադրբեջանցիների վերադարձին ենթակա տարածքներում տեղաբաշխել անվտանգության հարցերով միջազգային առաքելություն՝ բաղկացած իրենց համար վստահելի երրորդ երկրների ուժերից, որոնք կունենան ադմինիստրատիվ եւ ոստիկանական լիազորություններ, իսկ ադրբեջանցիները պետք է ունենան տեղական անվտանգության ուժեր ձեւավորելու եւ դատարանում դերակատարում ունենալու հնարավորություն։ Այս հայեցակարգում բազմաթիվ են նաեւ լեզվին, սեփականությանը եւ այլ հարցերի վերաբերվող կետերը։ Մի քանի օր առաջ նշյալ ՀԿ-ն նոր նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որում ասվում է, թե «Հայաստանը հրաժարվում է այս երկրից վտարված ադրբեջանցիների վերադարձի հարցով երկխոսություն վարել ու բացառում է նրանց վերադարձի իրավունքը» եւ այլն։ Նամակում ՄԱԿ գլխավոր քարտուղարին կոչ է արվում «ազդել Հայաստանի վրա, որ նա կատարի իր պարտավորությունները, եւ Հայաստան ուղարկի ՄԱԿ հատուկ առաքելություն, որպեսզի օգնի վերադարձի գործընթացին»։ Իսկ մեկ շաբաթ առաջվանից սկսել է գործել ՀԿ-ին համանուն ինտերնետային հեռուստաալիք՝ իբրեւ թե լուսաբանելու «Արեւմտյան Ադրբեջանի» իրողությունները։ Այսօր այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» նամակներով դիմել է Human Rights Watch-ին և Amnesty International-ին՝ խնդրելով աջակցել «Հայաստանի կողմից իրականացված էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում ոտնահարված ադրբեջանցիների իրավունքների վերականգնմանը»։ Բրյուսելյան հանդիպմանը փախստականների հարց քննարկվե՞լ է Մոտ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպում։ Հայկական կողմը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ստեղծված ճգնաժամին, սահմանազատման եւ սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ԼՂ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հասցեագրմանը, գերիների, անհետ կորածների եւ այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր։ Փաշինյանը, Միշելն ու Ալիեւը՝ Բրյուսելում, 2022թ․ Մինչդեռ ադրբեջանական մամուլը գրում էր, որ բանակցությունների օրակարգում ընդգրկվել եւ քննարկվել է նաեւ Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Հայկական կողմից այդ հրապարակումների վերաբերյալ հերքում կամ հաստատում չէր եղել։ Փաշինյանն ըստ էության չի հերքում Բրյուսելյան բանակցություններից տասը օր անց՝ հուլիսի 25-ին, Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ լրագրողները հետաքրքրվել էին [1, 2]՝ արդյոք բանակցություններում քննարկման առարկա՞ է կամ եղե՞լ է այս հարցը, եւ եթե ոչ, ապա ի՞նչ վստահություն կարող ենք ունենալ, որ ադրբեջանական հերթական օրակարգը բանակցությունների առարկա չի դառնա։ Փաշինյանը մեկնաբանել էր, որ Ադրբեջանը ադրբեջանցիների՝ Հայաստան այսպես կոչված վերադարձի հարցը օրակարգ է բերել որպես Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հասցեագրման հարցի, կարելի է ասել, որպես հայելային օրակարգ [ձեւակերպումը՝ խմբ․]։ Նա նշել էր, որ հայկական կողմի արձագանքը դրան եղել է եւ շարունակում է մնալ, որ ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների թեման ԼՂ հայության թեմայի հետ համարժեք չէ, եթե կա այդպիսի թեմա, ապա համարժեք է Բաքվից, Սումգայիթից, Գյանջայից տեղահանված հայերի իրավունքների թեմային։ Նիկոլ Փաշինյանը՝ ասուլիսի օրը Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմի հայտարարություններից ու գործողություններից հասկանալի է դառնում, որ իրենց նպատակադրումն այդքան էլ ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության հարցին հակընդդեմ օրակարգ ստեղծելը չէ, եւ որ Ադրբեջանն այս հարցում կոնկրետ պետական քաղաքականություն է վարում, Փաշինյանն արձագանքել էր այսպես․ «Դուք այդքան հայտարարություն արեցիք, բայց չհիշատակեցիք, որ Հայաստանում, օրինակ, Ադրբեջանից փախստականների կազակերպություններ իրենց հերթին հանդես են եկել իրենց հայտարարությամբ, Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների փախստականներ հանդես են եկել իրենց հայտարարությամբ։ [․․․] Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ քաղաքականությունն ու այդ նարատիվը [այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերաբերյալ] համարում է տարածքային նկրտում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, մենք բազմաթիվ տվյալներ ունենք, որ Հայաստանում ապրող ադրբեջանցիները կամավոր հեռացել են՝ այդ թվում, իրենց բնակարանները վաճառելով, այդ թվում ՀՀ կառավարության կողմից փոխհատուցումներ ստանալով։ Բայց մենք ունենք ուրիշ փաստ, երբ որ Սումգայիթում տեղի են ունեցել հայկական ջարդեր, երբ որ Բաքվում տեղի են ունեցել հայկական ջարդեր, երբ որ հայերը Բաքվից, Սումգայիթից եւ այլ տեղերից նույնիսկ կիսամերկ վիճակում փախուստի են դիմել, այսինքն՝ ստիպված են եղել իրենց կյանքը փրկել։ Ադրբեջանը շատ նարատիվներ կարող է զարգացնել, բայց մենք մեր դիրքորոշումն ունենք եւ կարծում ենք, որ այդ դիրքորոշումները լեգիտիմ են, հիմնավոր են։ Եվ մենք ասում ենք, որ ինչու, օրինակ, չեք մեջբերում Նախիջեւանից հեռացած հայերի հայտարարությունը, ինչու ձեր հարցը նրա մասին չէ, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում հասցեագրել Նախիջեւանի հայերի [իրավունքները]»,- ասել էր Փաշինյանը՝ հետագայում հավելելով, որ փախստականների վերաբերյալ հարցը «Հայաստանում կարող է եւ պետական քաղաքականություն չէ այն առումով, որ մենք շարունակում ենք հարգել մեր միջազգային պարտավորությունները»։ Նա պնդել էր, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքականությունները եւ միջոցները բավարար են, որպեսզի մենք կարողանանք Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարել Հայաստանի շահերին համապատասխան»։  Փաշինյանի ասուլիսի օրը Լավրովը տրամագծորեն հակառակ հայտարարություն է անում Հենց Փաշինյանի ասուլիսի օրը ՌԴ-ում ընթանում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՌԴ ԱԳ նախարարի Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը, ի թիվս այլնի, շեշտել է միջազգային մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության խնդիրների հասցեագրման կարեւորությունը: Հաղորդագրությունում փախստականների, տեղահանվածների կամ ազգային փոքրամասնությունների մասին քննարկման վերաբերյալ որեւէ նշում չկա։ Այդ հանդիպումից հետո, սակայն, Լավրովը հանդես էր եկել մամուլի համար հայտարարությամբ, որում նշել էր երկու երկրներում «ազգային փոքրամասնությունների» իրավունքների երաշխիքների շուրջ համաձայնության գալու մասին․ «Հայկական կողմն ըմբռնում ունի Լեռնային Ղարաբաղի հայերին ադրբեջանական ներկայացուցիչների հետ շուտափույթ հանդիպումների հարցում համոզելու անհրաժեշտության մասին՝ համապատասխան օրենսդրությունից եւ միջազգային պարտավորություններից (տվյալ դեպքում՝ Ադրբեջանի) բխող իրավունքների համաձայնեցման համար, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաները: Ադրբեջանական կողմը փոխադարձ հիմունքներով պատրաստ է նույնպիսի երաշխիքներ տրամադրել նաեւ իր տարածքում բնակվող անձանց նկատմամբ: Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով»,- ասել էր Լավրովը։ Լավրովը՝ ասուլիսի ժամանակ Լավրովին հերքում են Մարուքյանն ու Միրզոյանը Նրա այս հայտարարությանն անդրադարձել էր հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հուլիսի 26-ին Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով հարցին՝ Հայաստանը քննարկո՞ւմ է ադրբեջանցիների հնարավոր վերադարձը Հայաստան, քանի որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է տեղահանվածների՝ իրենց տներ վերադարձի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին։ Մարուքյանն այս առնչությամբ ասել էր․  «ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունն այս իմաստով նույնպես չի համապատասխանում քննարկված առարկային, որովհետեւ ՀՀ ԱԳ նախարարի հետ նման հարց չի քննարկվել։ Տեսեք, ՌԴ ԱԳ նախարարն ունենում է երկկողմ հանդիպում՝ երկու ԱԳ նախարարների հետ, հետո՝ եռակողմ, հետո ամփոփիչ ինչ-որ հայտարարություն է անում։ Ես կարծում եմ, որ փորձել է այնպիսի հայտարարություն անել, որ նաեւ Ադրբեջանի ուզած նարատիվն այստեղ տեղ գտնի, բայց, կարծում եմ, ՌԴ ԱԳ նախարարը, լավ կլիներ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի (որ ՌԴ նախագահն էլ է ստորագրել) 7-րդ կետին անդրադառնար, որ, օրինակ, ներքին տեղահանված անձինք վերադարձե՞լ են, թե՞ չեն վերադարձել, այս պարտավորությունն իրականացվե՞լ է, թե՞ չէ»,- նշել էր Մարուքյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի փորձը՝ Հայաստանում ժամանակին ապրած ադրբեջանցիների հարցը հավասարեցնել ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների հետ, շատ թույլ եւ անիմաստ է․ «Որովհետեւ դրանով փորձում են ԼՂ բացառիկությունը նվազեցնել, իսկ էդ բացառիկությունը ֆիքսված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով՝ որպես ամենավերջին, թարմ փաստաթուղթ»։ Ճշտող հարցին՝ Հայաստանը բանակցո՞ւմ է նման բան, թե՞ ոչ, Մարուքյանը պնդել էր՝ Հայաստանը չի բանակցում, բանակցային սեղանին չկա նման թեմա․ «Դա Ադրբեջանի կողմից պրոպագանդվող քարոզչություն է։ Եթե հասնենք այդ հարցին, եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթով փախստականները եւ ներքին տեղահանված անձինք (սա իրավական պարտավորություն է, էն մասով որեւէ իրավական պարտավորություն չունենք) կվերադառնան, ուզենան խոսեն էս մասին, ուրեմն էդ խոսակցությունը կբացվի։ Իսկ էդ խոսակցությունն ինչի՞ մասին է, որ իրենք ասում են, որ ՀՀ-ից գնացել են ադրբեջանցիները, բա Ադրբեջանից էլ են գնացել հայերը, հայերը գնացել են մազապուրծ, սպանությունների, ահաբեկչության, տներն այրելու սպառնալիքի տակ, ադրբեջանցիներն այստեղից գնացել են տները փոխելով, փոխհատուցում ստանալով, այսինքն՝ դրանք անգամ այդ մասով չեն հավասար։ Բայց երբ պահը գա, որ էդ հարցը բացեն, առաջնային հարցը հետեւյալն է, որ կան փախստականներ Ադրբեջանից, եւ եթե կան փախստականներ կամ Հայաստանից էդ ժամանակ գնացած ադրբեջանցիներ, դրանք են իրար հավասար, բայց ԼՂ-ն դրա հետ կապ չունի։ Ադրբեջանն ուզում է ԼՂ-ն բերի դրան հավասարեցնի, որը չի ստացվում, որովհետեւ ի հակադրություն գոյություն ունի Ադրբեջանից փախստական դարձած հայերի խնդիր, եւ մենք ունենք կառույցներ, հայտարարություններ են անում, ունենք կազմակերպություններ, ովքեր նույնպես ցանկանում են վերադառնալ իրենց տները։ Ադրբեջանն ուզում է կտրել այս ամբողջ ձեւավորված նարատիվը, որը միջազգային իրավունքով պարտադիր ուժ ունի՝ ԼՂ տարածք, ԼՂ տարածքում ապրող մարդիկ, ում իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն միջազգային մեխանիզմի շրջանակում»,- ասել էր Մարուքյանը։ Հուլիսի 28-ին էլ Արարատ Միրզոյանն էր անդրադարձել Լավրովի խոսքերին՝ ասելով, որ «Լեռնային Ղարանաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող եւ որեւէ զուգահեռ չունեցող հիմնահարց է»։ Միրզոյանը նշել էր, որ այն որեւէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում եւ Հայաստանի Հանրապետությունում «բնակվող քաղաքացիների» (ՌԴ արտգործխնախարարի բառերով)՝ միջազգային պարտավորություններով նախատեսված եւ ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ․ «Ըստ այդմ, մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում եւ առավել եւս համաձայնություն չի եղել»,- ասել էր նա: Էթնիկ փոքրամասնությունների հարց արծարծվել է նաեւ ավելի վաղ Հատկանշական է, որ փախստականներին առնչվող հայտարարություն հնչել է նաեւ վերը հիշատակված երկու եռակողմ բանակցություններից առաջ, սակայն այն այնքան էլ ուշադրության չէր արժանացել, գուցե նաեւ այն պատճառով, որ հայկական կողմից այդ ձեւակերպումներին հերքում չէր էլ եղել։ Ինչի մասին է խոսքը։ Այս տարվա մայիսին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել էր Վաշինգտոն, որտեղ ԱՄՆ հովանու ներքո ընթանում էին հայ-ադրբեջանական բանակցություններ՝ եռակողմ ձեւաչափով։ Մայիսի մեկին նախ կայացել է Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի երկկողմ հանդիպումը, ապա նույն օրը նաեւ եռակողմ հանդիպումը՝ Բլինքենի, ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ։ Մայիսի 3-ին եւս մեկ եռակողմ հանդիպում է կայացել՝ այս անգամ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ։ Ի վերջո, ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության, չորս օր Վաշինգտոնում բանակցությունների արդյունքով նախարարները եւ նրանց թիմերը «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միեւնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ: Միրզոյանի ու Բլինքենի հանդիպումը մայիսի 1-ին Մայիսի 2-ին՝ բանակցություններին զուգահեռ, «Ամերիկայի ձայնը» մի հրապարակում է արել, որտեղ նշված էր, որ «ԱՄՆ-ի պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները մանրամասներ են ներկայացնում» Վաշինգտոնում մեկնարկած բանակցությունների վերաբերյալ։ Այդ հրապարակման համաձայն՝ «Պետքարտուղարությունից հայտնում են, որ քննարկվող փաստաթուղթը շատ համապարփակ է, որի շրջանակում քննարկվում են բազմաթիվ հարցեր, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների իրավուքներն ու անվտանգությունը»: Նկատենք, որ լրատվամիջոցի հրապարակման մեջ չկա նշում այն մասին, թե Պետքարտուղարությունից հստակեցրել են՝ ովքեր են նկատի առնվում «էթնիկ փոքրամասնություններ» հոգնակի ձեւակերպման մեջ։  Այս հրապարակման եւ պետքարտուղարության հաղորդած տեղեկության վերաբերյալ, ինչպես նշեցինք, հայկական կողմից որեւէ հրապարակային պաշտոնական արձագանք չէր եղել։ Այսպիսով, Ադրբեջանը պետական քաղաքականության մակարդակում տարբեր գործողություններ է իրականացնում այդ օրակարգն առաջ տանելու համար։ Ընդ որում՝ ադրբեջանական այդ խոսույթը ոչ թե վերաբերում է պարզապես ՀՀ-ից հեռացած ադրբեջանցիների վերադարձին, այլ, ըստ էության, տարածքային նկրտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է տարբեր պաշտոնյաների, այդ թվում եւ Ալիեւի հայտարարություններով․ նրանք ՀՀ տարածքներին ադրբեջանական կեղծ անուններով են անդրադառնում, ՀՀ ինքնիշխան տարածքները հեռուստատեսությամբ ներկայացնում են իբրեւ ադրբեջանական եւ այսպես շարունակ։ Իսկ հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում միջնորդ երկրների ներկայացուցիչները, օգտագործելով տարբեր եզրույթներ, խոսում են այն մասին, որ այսպես կոչված փախստականների վերադարձի հարց քննարկվում է։ Սկզբնական շրջանում հայկական կողմից այդ հայտարարություններին արձագանք չկար, միայն Փաշինյանի ասուլիսի ժամանակ այդ հարցի բարձրաձայնումից եւ նույն օրը Լավրովի հայտարարությունից հետո հայ պաշտոնյաները հանդես եկան հերքումներով։  «Աղդամյան հումանիտար միջանցք»․ միջնորդների հայտարարությունները հերքելու մեկ այլ դեպք Ի հավելումն հիշեցնենք, որ Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան բանակցություններից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր․ «Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ։ Եվ ես տեսնում եմ երկու տարբերակներն էլ... Եվ ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները»։ Նիկոլ Փաշինյանը, ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե Ստեփանակերտին Աղդամով «օգնություն» տրամադրելու հարցում որն է եղել իր դիրքորոշումը Միշելի ու Ալիեւի հետ բանակցությունների ժամանակ, եթե այդ հարցը քննարկվել է, ասել էր, որ ինքը նման հարց չի քննարկել․ «Չեմ կարծում, թե նման հարց քննարկեու որեւէ մանդատ ունեմ, իսկ Լաչինի միջանցքի հարց քննարկելու մանդատ ունեմ, քանի որ այն եռակողմ հայտարարությամբ է ստեղծվել, որի ստորագրողներից մեկը ես եմ, հետեւաբար այդ հարթակներում մենք քննարկում ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու դրա բացման հարցերը»։ Հարցին, թե այսինքն Միշելի հայտարարությունը անակնկա՞լ էր իր համար, Փաշինյանը պատասխանել էր, որ անակնկալ չէր, ապա նորից շեշտել էր, որ ինքը նման հարց չի քննարկել։ Լրագրողի դիտարկմանը, թե քննարկում եղել է, ուղղակի ի՞նքը չի մտել քննարկման մեջ, Փաշինյանն արձագանքել էր․ «Ես ասել եմ՝ ես նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն, ոչ մանդատ չունեմ»։ Այսինքն Փաշինյանն, ըստ էության, չէր հերքել, որ բանակցություններում այդ հարցը բարձրացվել է։ Ասուլիսի հաջորդ օրը, երբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մթերքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենաներ շարժվեցին դեպի Կոռնիձոր՝ այնտեղից խաղաղապահների միջոցով Արցախ տեղափոխվելու համար, Նիկոլ Փաշինյանը թուիթերյան միկրոբլոգում գրել էր․ «Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որին բախվել են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է»։ Այս գրառման լուսապատճենն իր թուիթերյան էջում դնելով՝ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը գրել էր, թե «Համաձայն Բրյուսելով ձեռք բերած պայմանավորվածության՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է ամեն տեսակի բեռների տեղափոխման համար»։ Նույն օրը Հանրայինի եթերում հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պնդել էր, որ Հաջիեւն իրականությանը չհամապատասխանող, սուտ տեղեկություն է տարածել, նման պայմանավորվածություն չի եղել․ «Սա ադրբեջանական նարատիվ է, եւ նաեւ եթե անգամ նայենք, թե ինչ է ասել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, նա ուղղակի ասում է, որ Լաչինով․․․ էստեղ ճանապարհ բառն է օգտագործել, որը, բնականաբար, էլի մեր նարատիվը չէ, դա ճանապարհ չէ, Լաչինի միջանցք է, բայց, ամեն դեպքում, նա ասում է՝ «ես կարեւորել եմ Լաչինի ճանապարհով բեռների փոխադրումը հումանիտար, ես նաեւ նշում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է Աղդամով տրամադրել հումանիտար ինչ-որ բեռներ, սնունդ, աջակցություն»։ Սա Շառլ Միշելի ասածն է, սա Հայաստանի հետ որպես պայմանավորվածություն ներկայացնելը տոտալ սուտ է»,- ասել էր Մարուքյանը՝ նշելով, որ Աղդամի ճանապարհն օգտագործելու մասին սուտ հայտարարության վերաբերյալ «բնականաբար, համապատասխան արձագանք կտրվի»։ Հերքումներ՝ միայն հանրային տիրույթում քննարկումներից հետո․ դիվանագետի մեկնաբանությունը Որպես կանոն՝ բանակցություններից հետո կողմերը, այդ թվում միջնորդ կողմը, հանդես են գալիս բանակցային տվյալ փուլի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով եւ հայտարարություններով, որոնք սովորաբար արմատական տարբերություններ չեն ունենում, սակայն կողմերն, իհարկե, քննարկված հարցերը եւ բանակցություններից իրենց տպավորություններոը ներկայացնում են սեփական տեսակետից։ Արցախի Հանրապետության նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, դիվանագետ Կարեն Միրզոյանն infocom.am-ի հետ զրույցում նշում է, որ, իհարկե, ակնկալվում են համաձայնեցված հայտարարություններ, բայց եթե նման համաձայնության հասնել չի լինում, ապա յուրաքանչյուր կողմ իրեն իրավունք է վերապահում է հանդես գալ տարբեր հայտարարությամբ՝ նշելով, թե որ կետերեն է ընդունել կամ չի ընդունել․ «Երբ բանակցություններ են ընթանում, անկախ հանգամանքից՝ դրանք պսակվում են հաջողությամբ, թե ոչ, ընդունվում է հայտարարություն, որի նպատական է իրազեկել հանրությանը բանակցությունների արդյունքների մասին, ինչպես նաեւ ամրագրել ինչ-ինչ պայմանավորվածություններ կամ իրավիճակը բանակցային գործընթացում։ Եւ պարտադիր չէ, որ ամեն բանակցային փուլից հետո կողմերն ունենան համընկնող տեսակետներ, դրանք կարող են տարբերվել, բայց դրա մասին էլ պետք է խոսել»,- նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հայկական կողմից բանակցություններին մասնակից մյուս կողմերի հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումները կան հերքումները սովորաբար հնչում են այն ժամանակ, երբ հանդրության ներսում ինչ-որ հարցեր են սկսում առաջանալ․ «Նման հայտարարություններ երբեք չեն արվել միջնորդի կամ մյուս կողմի հայտարարություններից անմիջապես հետո։ Հարց է առաջանում՝ եթե կոնկրետ հարց չի բանակցվել, ինչո՞ւ է հայկական կողմը նախընտրել թեման լռության մատնել, չի ահազանգել այն մասին, որ փաստորեն աղավաղվել է բանակցային փուլի էությունը, եւ միայն հանրության ընդզվումից հետո ինչ-ինչ հայտարարություններ է արել»։  Այն, որ բանակցային փուլից հետո միջնորդը եւ մասնակից մյուս կողմը հանդես են գալիս միանման հայտարարությամբ, որը, ըստ հայկական կողմի, չի համապատասխանում իրականությանը, ըստ պարոն Միրզոյանի՝ նշանակում է՝ ինչ-որ բան չի ընթացել բնականոն հունով։  Արձագանքելով հարցին՝ արդյոք այդ իրողությունը չի՞ նշանակում, որ հայկական կողմը բանակցություններում չի թելադրում իր օրակարգը կամ առնվազն չի պաշտպանում այն, մեր զրուցակիցը նկատում է՝ բանակցություններին մասնակից մարդիկ, ակնհայտ է, չեն տիրապետում բանակցային մեթոդաբանությանը։ Նրա խոսքով՝ իհարկե բուն բանակցությունների մասին հարցեր պետք է ուղղել հենց դրանցում ուղիղ մասնակցություն ունեցող անձանց, սակայն յուրաքանչյուրը, որը մի քիչ բանականություն ունի, հասկանում է, որ բանակցային գործընթացում պետք է լինել ազնիվ, չփորձել խաբել դիմացինին, այլ ճիշտ ու հասկանալի ներկայացնել սեփական տեսակետները եւ պատրաստ լինել պայքարել դրանց պաշտպանության համար։ Հավանակա՞ն է արդյոք, որ միջնորդ երկրների ներկայացուցիչներն իսկապես իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անեն բանակցություններում քննարկված հարցերի վերաբերյալ․ պարոն Միրզոյանը նկատում է, որ բանակցային գործընթացում ամեն ինչ էլ հնարավոր է, բայց կեղծ լուրեր տարածելու ազդեցությունը երկարատեւ չի լինում, որովհետեւ ճշմարտությունն ի վերջո ջրի երես է դուրս գալիս, եւ բանակցողը կամ միջնորդը, որը դիմել է նման քայլի, հայտնվում է խայտառակ իրավիճակում։  Հարցին՝ միջնորդների հայտարարությունների վերաբերյալ հայկական կողմի հերքումները կարո՞ղ են բացասաբար ազդել բանակցություններում մեր ներկայացուցիչների հանդեպ վերաբերմունքի վրա, Կարեն Միրզոյանը պատասխանում է․ «Իհարկե ազդում են, նախ եւ առաջ դրանք քայքայում են քո վստահելիությունը՝ որպես բանակցային գործընթացի գործընկեր, պարզ է, որ քչերը կուզեն գործ ունենալ այնպիսի գործընկերոջ հետ, որը բանակցայն գործընթացի ողջ էությունն աղավաղում է կամ հանդես է գալիս միակողմանի մեկնաբանություններով»։ Իսկ միջնորդների արձագանքը, ըստ մեր զրուցակցի, պարտադիր չէ՝ լինի հրապարակային։ Նրանք կարող են փակ ձեւաչափով արձագանքել կամ անմիջապես հողի վրա զարգացումներով, որոնց, պարոն Միրզոյանի խոսքով,  ականատես ենք լինում հետագայում, օրինակ, սահմանին տիրող, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը եւ այլն։ Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ մարդիկ, որոնք մասնակցում են բանակցություններին ու կրում են պատասխանատվություն, նախընտրում են հանրության ուշադրությունը թմրեցնել ինչ-ինչ հայտարարություններով, մինչդեռ պետք է ներկայացնեին ճշմարտությունը։ Հայարփի Բաղդասարյան
21:56 - 14 օգոստոսի, 2023
«Ես նման հարց չեմ քննարկել»․ Փաշինյանը՝ եռակողմ հանդիպմանը Աղդամով հումանիտար օգնություն հասցնելու հարցը քննարկելու մասին

«Ես նման հարց չեմ քննարկել»․ Փաշինյանը՝ եռակողմ հանդիպմանը Աղդամով հումանիտար օգնություն հասցնելու հարցը քննարկելու մասին

Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում պատասխանելով հարցին, թե Ստեփականակերտին Աղդամով օգնություն տրամադրելու հարցում որն է Փաշինյանի դիրքորոշումը եղել Միշելի ու Ալիևի հետ բանակցությունների սեղանին, եթե դա քննարկվել է, ասաց՝ ինքը նման հարց չի քննարկել․ «Չեմ կարծում, թե նման հարց քննարկելու որեւէ մանդատ ունեմ, իսկ Լաչինի միջանցքի հարց քննորկելու մանդատ ունեմ, քանի որ այն եռակողմ հայտարարությամբ է ստեղծվել, որի ստորագրողներից մեկը ես եմ, հետեւաբար այդ հարթակներում մենք քննարկում ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու դրա բացման հարցերը»։ Հարցին, թե այսինքն Միշելի հայտարարությունը անակնկալ էր իր համար, Փաշինյանը պատասխանեց, որ անակնկալ չէր, բայց ինքը նման հարց չի քննարկել։ Լրագրողի դիտարկմանը, թե այսինքն քննարկում եղել է, ուղղակի ինքը չի մտել քննարկման մեջ մեջ, Փաշինյանն ասաց․ «Ասել եմ՝ ես նման հարց քննարելու ոչ անհրաժեշտություն, ոչ մանդատ չունեմ»։ Հիշեցնենք, որ Ակնայով (Աղդամ) Արցախին օգնություն ցուցաբերելու մասին առաջին անգամ հուլիսի 14-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, թե «Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար»: Ավելի ուշ՝ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը նույնպես խոսեց «Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ»։ Ավելի ուշ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի։
13:22 - 25 հուլիսի, 2023
Բաքվից պնդում են՝ բրյուսելյան բանակցություններում քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը
 |azatutyun.am|

Բաքվից պնդում են՝ բրյուսելյան բանակցություններում քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվից պնդում են՝ անցած շաբաթ Բրյուսելում հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների օրակարգում ընդգրկվել և քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Պաշտոնական Երևանը դեռ չի մեկնաբանել Ադրբեջանի պետական լրատվամիջոցներում օրեր շարունակ շրջանառվող այս տեղեկատվությունը, բանակցությունները հյուրընկալած Շառլ Միշելը ևս հարցին որևէ կերպ չի անդրադարձել։ Մինչ այդ՝ Հայաստան վերադառնալ ցանկացող ադրբեջանցիներին միավորող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը շտապել է ողջունել «պատմական» այդ իրադարձությունը և ընդգծել՝ Միշելի, Փաշինյանի և Ալիևի մակարդակով իրենց նախկին բնակավայր վերադառնալու հարցի քննարկումը ոգշնչող է։ «Մեր վերադարձի հարցը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների օրակարգում ընդգրկելը պատմական իրադարձություն է այդ հարցի խաղաղ լուծման ուղղությամբ՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Սա ավելի է ոգեշնչում Արևմտյան Ադրբեջանի Համայնքին և Հայաստանից բռնի տեղահանված յուրաքանչյուր ադրբեջանցու՝ ձեռնարկելու իրենց վերադարձի իրավունքի իրագործմանն ուղղված քայլեր», - ասվում է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության հայտարարությունում։ Ադրբեջանի կառավարության հովանավորչությունը վայելող այս կառույցը դեռևս մարտ ամսին էր հատուկ նամակ հղել Շառլ Միշելին՝ խնդրելով աջակցել Հայաստան ադրբեջանցիների անվտանգ վերադարձին։ Ընդառաջե՞լ է արդյոք Միշելը ադրբեջանցիների խնդրանքին, համապատասխանո՞ւմ է իրականությանը Ադրբեջանից հնչող այս հայտարարությունը և եթե, այո, ինչպիսի՞ն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, «Ազատությունն» այս հարցերն ուղղել է վարչապետ Փաշինյանի գրասենյակին, արձագանք առայժմ չկա։ Պաշտոնական Բաքուն, որ «Արևմտյան Ադրբեջանի» և «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» մասին խոսույթը ակտիվորեն սկսել է շրջանառել վերջին ամիսներին, այսօր կրկին կապել է այս հարցը Ղարաբաղի հայերի հետ ու պնդել՝ հայկական կողմը Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին խոսելիս պետք է հաշվի առնի նաև տեղահանված ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը։ Բաքվի քաղաքական այս նախաձեռնությունը, որը Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման պետական ծրագրի մաս է կազմում, մի քանի ամսվա պատմություն ունի։ Ամիսներ առաջ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում էլ Ադրբեջանից բռնագաղթածների մարդահամար է անցկացվելու։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։   
23:18 - 19 հուլիսի, 2023
Շատ անտրամաբանական բաներ են կատարվում եվրոպական հարթակում. արդյոք դա լուրջ խոսակցություն է.Արցախի պետնախարարը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին
 |news.am|

Շատ անտրամաբանական բաներ են կատարվում եվրոպական հարթակում. արդյոք դա լուրջ խոսակցություն է.Արցախի պետնախարարը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին |news.am|

news.am: Համաժողովրդական շարժումն Արցախում պոռթկում էր, որի մասին կարող էր հայտարարել ցանկացած արցախցի, քանի որ բոլորս գտնվում ենք նույն իրավիճկում, նույն պայմաններում: Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ հավելելով, որ այդ հայտարարությունն ինքն է արել, քանի որ ի պաշտոնե ամենալավը գիտի, թե ինչ իրավիճակ ունենք այսօր եւ ինչ կարող ենք ունենալ հետո, եթե այսպես շարունակվի: Հարցին, թե ինչ արդյունքներ ունի շարժումը, պետնախարարը պատասխանեց. «Այս մի քանի օրվա ընթացքում մեզ հաջողվեց մեր ձայնը լսելի դարձնել այն բոլոր սուբյեկտներին, որոնց ուղղված էր: Հիմա արդեն ունենք բազմաթիվ զանգել Սփյուռքից, ամենատարբեր միջոցառումներ են պլանավորվում, արտասահմանյան լրատվամիջոցներն են անդրադառնում թեմային, ռուսական ալիքներն են դրա մասին անընդհատ խոսում: Իհարկե, արդյուքնները գոհացուցիչ չեն, բայց այլ տարբերակ չկա, բոլորը պետք է արթնանան ու լծվեն այս շարժմանը»: Անդրադառնալով Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որտեղ նա ողջունում էր Աղդամից Ստեփանակերտ հումանիտար օգնություն տրամադրելու Ադրբեջանի առաջարկը, Գուրգեն Ներսիսյանը նշեց, թե շատ անտրամաբանական եւ անհասկանալի բաներ են կատարվում հատկապես եվրոպական հարթակում, եւ Շառլ Միշելի հայտարարությունները էլ ավելի խորացրին արցախցիների մտահոգությունները: «Մեզ դիտավորությամբ կանգնեցրել են հումանիտար աղետի առաջ, ու սկսել հումանիտար օգնություն պարտադրել, մինչդեռ հումանիտար օգնությունը չեն պարտադրում: Մենք բազմաթիվ պատճառներ ունենք, որոնք անհնարին են դարձնում Ադրբեջանի հետ վստահելի հարաբերությունն ու շփումը: Մեր քաղաքացիներին սպանող եւ սպանելու սպառնալիքներ հնչեցնող Ադրբեջանը պատրաստ է հումանիտար դեղ բերել ու տալ մեր ժողովրդին: Ինչպե՞ս կարելի է, օրինակ, Ադրբեջանից մանկական կեր բերել ու տալ մեր երեխաներին, սնունդ բերել մեր հղիների ու տարեցների համար: Նման առաջարկ անողներին ուզում եմ հարց տալ՝ դուք իրոք լուրջ եք մտածում ու խոսո՞ւմ: Դա նույնն է, որ վաղն էլ ասեն, թող հիվանդները Արցախից գնան Ադրբեջանում բուժվեն: Միջազգային միջնորդներին ուզում եմ հարցնել՝ արդյոք սա լուրջ խոսակցություն ու մոտեցում է: Եթե այդքան անկեղծ են ու մտհոգված են Արցախի ժողովրդի համար, կա մի պարզ բանաձեւ՝ բացեք Լաչինի միջանցքը, ապահովեք, որ Ադրբեջանը կատարի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները»,-ասաց Գուրգեն Ներսիսյանը: Նա հիշեցրեց, որ Տոյվո Կլաարը ավելի ուշ հայտարարել է, որ Աղդամի ճանապարհը չի կարող Լաչինի միջանցքի այլընտրանք լինել, Լաչինի միջանցքը պետք է բացվի:
20:02 - 19 հուլիսի, 2023
Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն. քաղհասարակության կազմակերպությունները՝ Շառլ Միշելի հայտարարության մասին

Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն. քաղհասարակության կազմակերպությունները՝ Շառլ Միշելի հայտարարության մասին

Սովահարությունը որպես բանակցային մարտավարություն օգտագործելը չպետք է նորմալացվի։ Եթե ամբողջական շրջափակման ներկայիս իրավիճակը պահպանվի, Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն և խաթարում է ԼՂ-ի և Ադրբեջանի միջև վստահություն ստեղծելու ցանկացած ջանք Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության համատեքստում։ Այս մասին ասվում է Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի համար հայտարարության մասին Հայաստանի քաղհասարակության մի խումբ կազմակերպությունների տարածած հայտարարությունում։ Դրանում, մասնավորապես, ասվում է․ «Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններն անհանգստություն են հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ հուլիսի 15-ին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ վերջին եռակողմ հանդիպումից հետո արված մամուլի հայտարարության վերաբերյալ։ Մասնավորապես, մենք մտահոգված ենք, որ հայտարարությունը նույնացնում է Լաչինի միջանցքը և Աղդամը՝ որպես ներկայիս հումանիտար ճգնաժամի լուծման տարբերակներ: Այս առաջարկն անտեսում է այն փաստը, որ հումանիտար ճգնաժամի սկզբնաղբյուրն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) շարունակական շրջափակումն է, ԼՂ բնակչությանը սովի և թերսնման ենթարկելը՝ նրանց հարկադրաբար ենթարկեցնելու Բաքվի պահանջներին, կամ ավելի վատ՝ ֆիզիկապես դուրս մղելու տարածքից։ Ավելին, այն չի լուծում մարդու իրավունքների մյուս շարունակական խախտումները՝ ներառյալ ազատ տեղաշարժը, առողջապահական ծառայություններից օգտվելը, կրթության հասանելիությունը և այլն: Մենք մտավախություն ունենք, որ եթե այս առաջարկն առաջ մղվի, այն կվատթարացնի ներկայիս ծանր իրավիճակը՝ վտանգի ենթարկելով Լեռնային Ղարաբաղում մարդկանց կյանքը: Լաչինի միջանցքն այլընտրանք չունի։ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի  փետրվարի որոշումը (վերահաստատված 2023թ․ հուլիսին) հաստատում է միջանցքը մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ անցման համար բաց պահելու կարևորությունը։ Սակայն ադրբեջանական կողմը ոչ միայն անտեսել է այս որոշումը, այլ էլ ավելի է խստացրել ամիսներ տևող շրջափակումը։ «Այլընտրանքային» ուղիների շուրջ քննարկումը, ինչպիսին է Աղդամը, հումանիտար ճգնաժամի բուն պատճառին անդրադառնալու փոխարեն, միջազգային հանրության ուշադրությունը շեղում է խնդրի սկզբնաղբյուրից՝ Ադրբեջանի կառավարության կողմից մարդասիրական միջանցքի անօրինական շրջափակումից և էթնիկ զտումների քաղաքականությունից: Աղդամի ճանապարհի շահագործումն ակամա կաջակցի այս քաղաքականությանը՝ Ադրբեջանին լրացուցիչ քաղաքական և տնտեսական ճնշման լծակներ տալով ԼՂ հայ բնակչության դեմ և էլ ավելի խարխլելով նրանց իրավունքները: Սովահարությունը, որպես բանակցային մարտավարություն օգտագործելը, չպետք է նորմալացվի։ Եթե ամբողջական շրջափակման ներկայիս իրավիճակը պահպանվի, Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն և խաթարում է ԼՂ-ի և Ադրբեջանի միջև վստահություն ստեղծելու ցանկացած ջանք Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության համատեքստում: Եթե միջազգային հանրությունը ենթարկվի Ադրբեջանի ապօրինի գործողություններին և էթնիկ զտումների հստակ մտադրություններին, ապա այն փաստացի կվավերացնի Լաչինի միջանցքի անօրինական փակումը և 2022 թվականի դեկտեմբերից ի վեր 120 հազար մարդկանց շրջափակումը: Ավելին, այն կլեգիտիմացնի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չկատարումը և կվարկաբեկի բոլոր գործող և ապագա համաձայնագրերը կամ միջազգային իրավական որոշումները: Շառլ Միշելի հայտարարությունը վերաբերում է նաևանզգուշությամբ սահմանի հակառակ կողմն անցած զինծառայողների ազատ արձակման դյուրացմանը։ Թեև սա կարևոր է, սակայն առանցքային է, որ մոռացության չտրվի բոլոր կալանավորված անձանց և ռազմագերիների ճակատագիրը: Ադրբեջանում կա առնվազն 35 հաստատված ռազմագերի և կալանավորված քաղաքացիական անձ։ Եղել են հավաստի տեղեկություններ, որ նրանք ենթարկվել են խոշտանգումների և անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի: Նրանցից երկուսն առևանգվել են այս տարվա սկզբին Հայաստանի տարածքից, և Ադրբեջանի դատարանը նրանց դատապարտել է երկարաժամկետ ազատազրկման՝ «դիվերսանտների» խմբին մատակարարման փորձի և «զինված ահաբեկչության դավադրության» համար «սահմանազանցության» համար: Նման կեղծ դատավարություններ տեղի են ունեցել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերի ընկած այլ կալանավորների մասով։ Ակնհայտ է, որ ներկա պայմաններում արդարադատության հասանելիությունն անհնար է։ Ավելին, Ադրբեջանը, կարծես թե, այս ձերբակալվածներին պահում է որպես սակարկության առարկա բանակցությունների ընթացքում։ Այսպիսով, մենք հորդորում ենք միջազգային հանրությանը. առաջնահերթություն տալ Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանն ուղղված ջանքերին` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի վճռին, միավորել ջանքերը՝ նպաստելու բոլոր ռազմագերիների և այլ կալանավորված անձանց անհապաղ և անվերապահ ազատմանը»: Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Իրազեկ քաղաքացիների միավորում Իրական Աշխարհ, Իրական ՀԿ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա Կանանց աջակցման կենտրոն ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ Հանրային լրագրության ակումբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն   Հիշեցնենք, որ Ակնայով (Աղդամ) Արցախին օգնություն ցուցաբերելու մասին առաջին անգամ հուլիսի 14-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, թե «Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար»: Ավելի ուշ՝ Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը նույնպես խոսեց «Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ»։ Այսօր արդեն ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի։ Հայկական կողմից այս հայտարարությանը արձագանքել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ խոշոր հաշվով սա մեծագույն վտանգ է Արցախի համար, որը կլինի եւ հումանիտար, եւ քաղաքական, եւ անվտանգային առումներով։ Արցախցիները հուլիսի 18-ին բետոնե արգելապատնեշներով փակեցին Ասկերան-Ակնա (Աղդամ) ճանապարհը՝ ցույց տալու, որ Արցախում կտրականապես դեմ են ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի դա «հումանիտար օգնություն, թե շատ էժան գնով ապրանք։
16:41 - 19 հուլիսի, 2023
Արցախի ՀԿ-ները դատապարտում են Շառլ Միշելի՝ Աղդամից մատակարարումներ անելու հայտարարությունը

Արցախի ՀԿ-ները դատապարտում են Շառլ Միշելի՝ Աղդամից մատակարարումներ անելու հայտարարությունը

Արցախի հասարակական կազմակերպությունները դատապարտում են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ «Աղդամից հումանիտար մատակարարումներ» իրականացնելու հայտարարությունը։ ՀԿ-ները նաև շնորհակալություն են հայտնում եվրոպական 470 հասարակական կազմակերպություններին, որոնք նամակ են հղել ԵՄ ղեկավար անձանց՝ հորդորելով արդյունավետ քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու համար։ Արցախի ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպությունները ողջունում և շնորհակալություն են հայտնում 470 եվրոպական ՀԿ-ներին և միավորումներին, որոնք նամակ են հղել Եվրոպական միությանը և Եվրոպական խորհրդի ղեկավար անձանց՝ հորդորելով անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։ Չափազանց կարևորում ենք եվրոպական գործընկերների կոչը՝ ճանաչե՛լ Արցախի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը՝ որպես կենսական անհրաժեշտություն։ Կիսում ենք այն տեսակետը, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր լծակները, որպեսզի Արցախի կարգավիճակն արտացոլի իր բնիկ հայ բնակչության ժողովրդավարական կամարտահայտումը, ինչպես նաև ստեղծի պայմաններ՝ կայուն խաղաղության և անվտանգության համար։ Համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարատև արժանապատիվ և արդար կարգավորումը պետք է հիմնվի Արցախի ժողովրդի անհատական և կոլեկտիվ իրավունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հարգման վրա։ Միևնույն ժամանակ խստագույնս դատապարտում և անընդունելի ենք համարում Բրյուսելում կայացած վերջին հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, որով որպես Արցախի ժողովրդին հումանիտար աջակցություն տրամադրելու ուղի դիտարկվել է Աղդամ- Ստեփանակերտ ճանապարհը։ Ընդգծում և հիշեցնում ենք, որ հումանիտար աղետի մեջ գտնվող ժողովրդին տրամադրվող աջակցությունը չի կարող լինեն նրա արժանապատվության ոտնահարման գնով, մի երկրից, որը բացի ատելությունից, տառապանքներից և ցավերից այլ բան առաջարկել չի կարող։ Հուսով ենք, որ եվրոպական քաղհասարակության ներկայացուցիչները հետևողական կլինեն իրենց կողմից մատնանշված գործողությունները կյանքի կոչելու հարցում»։ Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ հասարակական կազմակերպությունները՝ «Հայքի մշակույթի օմբուդսմեն» ՀԿ «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ «Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ «Հավասար հնարավորություն» ՀԿ «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ «Փախստական կանանց միավորում» ՀԿ «Հայ Բարեկամների Միավորում» ՀԿ «Երիտասարդների միավորում հանուն արդարության» ՀԿ «ԳԵՆ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ «Մայրություն» ՀԿ «Քաղաքացիական հաբ» ՀԿ «Փախստականների միություն» ՀԿ «Արցախի կամավորների միություն» ՀԿ «Մեր տուն – Արցախ» ՀԿ «Հավատ և արիություն հայրենասիրական միություն» ՀԿ Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 14-ին հայտարարել էր, թե «Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար»: Ավելի ուշ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր․ «Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ։ Եվ ես տեսնում եմ երկու տարբերակներն էլ... Եվ ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները»։ Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը ևս անդրադարձել է այն հարցին, որ Ադրբեջանն առաջարկել է հումանիտար բեռներ Արցախ հասցնել Աղդամ-Ստեփանակերտ երթուղով՝ նշելով, որ խոշոր հաշվով սա մեծագույն վտանգ է Արցախի համար. «դա կլինի եւ հումանիտար, եւ քաղաքական, եւ անվտանգային առումներով. որեւէ կերպով ընդունելի չէ, որ Ադրբեջանը փակելով Լաչինի միջանցքը, փորձում է մեզ հասցնել անտանելի վիճակի, որ մեզնից կորզի զիջումներ, այդ թվում Ադրբեջանի տարածքից Արցախ հումանիտար բեռների տեղափոխումով: Այս ճնշման ձեւն ինքնին միջազգային հանցագործություն է: Սակայն այս մասով եղավ Շառլ Միշելի հայտարարությունը, որը մեզ համար խիստ ցավալի, խիստ անընդունելի է, որ նա տրվում է ադրբեջանական նմանատիպ հանցավոր ծուղակների»,- ասել է Բեգլարյանը:
17:35 - 18 հուլիսի, 2023
Սա մեծագույն վտանգ է մեզ համար. Արտակ Բեգլարյանը՝ Աղդամից հումանիտար բեռներ տեղափոխելու առաջարկի մասին
 |news.am|

Սա մեծագույն վտանգ է մեզ համար. Արտակ Բեգլարյանը՝ Աղդամից հումանիտար բեռներ տեղափոխելու առաջարկի մասին |news.am|

news.am: Խոշոր հաշվով սա մեծագույն վտանգ է մեզ համար. դա կլինի եւ հումանիտար, եւ քաղաքական, եւ անվտանգային առումներով. որեւէ կերպով ընդունելի չէ, որ Ադրբեջանը փակելով Լաչինի միջանցքը, փորձում է մեզ հասցնել անտանելի վիճակի, որ մեզնից կորզի զիջումներ, այդ թվում Ադրբեջանի տարածքից Արցախ հումանիտար բեռների տեղափոխումով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանն առաջարկել է հումանիտար բեռներ Արցախ հասցնել Աղդամ-Ստեփանակերտ երթուղով: «Այս ճնշման ձեւն ինքնին միջազգային հանցագործություն է: Սակայն այս մասով եղավ Շառլ Միշելի հայտարարությունը, որը մեզ համար խիստ ցավալի, խիստ անընդունելի է, որ նա տրվում է ադրբեջանական նմանատիպ հանցավոր ծուղակների: Ամեն դեպքում պաշտոնական Ստեփանակերտը այս մասով լրացուցիչ հանդես կգա հայտարարությամբ»,-ասաց նա: Արտակ Բեգլարյանը նկատեց, որ Լաչինի միջանցքը միակ միջազգայնորեն հաստատված ճանապարհն է, որ Արցախը կապում է Հայաստանին եւ ամբողջ աշխարհին. «Դա նաեւ հումանիտար միջանցք է, այլ ճանապարհ չի կարող փոխարինել այդ միջանցքին»:
18:46 - 17 հուլիսի, 2023