Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացրին Կառավարության մամուլի ծառայությունից:Նիստի ընթացքում Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով: Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է համագործակցությունը մշակույթի ոլորտում և ընդգծել, որ 2024 թվականին ԱՊՀ սպորտային մայրաքաղաքի պատվավոր կարգավիճակ է ստանալու հայկական Գյումրի քաղաքը, որն իր դռները կբացի ԱՊՀ երկրներից՝ գալիք մարզական միջոցառումներին մասնակցելու և «վարպետների քաղաքի» մշակութային ժառանգությանը ծանոթանալու բոլոր ցանկացողների համար: Փոխվարչապետը նշել է նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 18-րդ նստաշրջանի ընթացքում որոշում է կայացրել Գյումրիի դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու վերաբերյալ։ 
14:59 - 18 դեկտեմբերի, 2023
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների կարևոր հարցերի լուծմանը. փոխվարչապետ |armenpress.am|

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների կարևոր հարցերի լուծմանը. փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի շրջանակում հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնք նպաստելու են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների մի շարք կարևոր հարցերի լուծմանը: Այս մասին Երևանում անցկացվող նիստի ընթացքում ասաց Հայաստանի վարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մենք թե փորձագետների, թե մեր մակարդակով արդյունավետ աշխատանքային շփում ենք ունեցել, քննարկել հարցերի լայն օրակարգ: Բոլոր հարցերը մեծ, զգալի նշանակություն ունեն հայ-ռուսական հարաբերությունների համար: Կարծում եմ, որ մեզ հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնք կնպաստեն մեր տնտեսական հարաբերությունների մի շարք կարևոր հարցերի լուծմանը»,-ասաց Գրիգորյանը: Փոխվարչապետը շեշտեց, որ երկու երկրների առևտաշրջանառության դինամիկան շատ լավն է: Նա հույս հայտնեց, որ կպահպանվի նաև զբոսաշրջության տեմպը: Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, քանի որ այն, ինչ քննարկում և որոշում են, հետո իրականացվում է ամենօրյա պրակտիկ կապերով: Նրա գնահատմամբ՝ նախորդ տարի ինչի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, արդյունավետ և ճշգրիտ իրականացվել է: Փոխվարչապետը նաև վստահություն հայտնեց, որ այսօրվա պայմանավորվածությունները հաջորդ  տարի նույնպես նույն կերպով կիրագործվեն, կհասնեն իրենց առաջ դրած նպատակներին:
16:39 - 15 դեկտեմբերի, 2023
Ադրբեջանի հետ սահմանազատումը բարդ գործընթաց է, կարող է տարիներ տեւել. Մհեր Գրիգորյան
 |news.am|

Ադրբեջանի հետ սահմանազատումը բարդ գործընթաց է, կարող է տարիներ տեւել. Մհեր Գրիգորյան |news.am|

news.am: Աշխատակարգը նկարագրում է, թե ինչպես են երկրների հանձնաժողովները աշխատանքային նիստեր եւ հանդիպումներ կազմակերպելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների գործունեության աշխատակարգին, որը հաստատվեց երեկ: «Դուք գիտեք, որ մենք ունենք սահմանազատման հանձնաժողով, եւ ադրբեջանական կողմն ունի նման հանձնաժողով: Մեր աշխատանքների տրամաբանությունն այն է, որ տեղի է ունենում հանձնաժողովների հանդիպում: Մենք ճիշտ համարեցինք, որ կանոնակարգենք այդ աշխատանքի ընթացքը,  մասնավորապես, երբ ենք հանդիպում, որտեղ ենք հանդիպում, ոնց ենք կազմում արձանագրությունը, ինչ լեզվով ենք խոսում եւ այլն: Խոսելու ենք անգլերեն կամ ռուսերեն, երկուսն էլ հնարավոր է»: Դիտարկմանը, որ աշխատակարգում նշվել է, որ հանդիպում կարող են ունենալ նաեւ երրորդ երկրում, փոխվարչապետը հիշեցրեց, որ նման բան արդեն եղել է. «Մի հանդիպում ունեցել ենք Բրյուսելում, մեկ անգամ էլ Մոսկվայում»: Մհեր Գրիգորյանի խոսքով, սահմանազատման, նաեւ սահմանագծման գործընթացը բավականին երկար կտեւի, որովհետեւ դա բավականին բարդ գործընթաց է. «Չեմ կարող բացառել, որ դա տարիների աշխատանք է: Մենք աշխատանքն այսպես ենք պատկերացնում. Հանձնաժողովների հանդիպումների ժամանակ կողմերից ամեն մեկը իր կողմից ներկայացնում է քարտեզ կամ քարտեզի հատված, իրավական փաստաթղթեր, որոնք նկարագրություն ունեն, կամ որեւէ կարգավորում ունեն սահմանի, եւ սկսվում է  քննարկում, մտքերի փոխանակում այդ փաստաթղթի եւ այդ տոպոգրաֆիկ քարտեզի վերաբերյալ: Բնականաբար, դա պետք է արվի հատված առ հատված»,-ասաց փոխվարչապետը:
14:46 - 15 դեկտեմբերի, 2023
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև ԵԱՏՄ ձևաչափում փոխգործակցությանն առնչվող թեմաներ: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:
12:07 - 15 դեկտեմբերի, 2023
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվեց
 |armeniasputnik.am|

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվեց |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստերի անցկացման աշխատակարգը հաստատվեց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հայտարարեց, որ այսպիսով հաստատվում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի, ինչպես նաև Ադրբեջանի և ՀՀ-ի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը։ «Հանձնաժողովների նախագահների միջև համաձայնությամբ են որոշվելու նիստերի անցկացման վայրն ու ժամը։ Նիստերը հաջորդաբար անցկացվելու են ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներում կամ սահմանին, կամ 3-րդ երկրների տարածքում, ինչպես նաև տեսակոնֆերանսի ձևաչափով։ Հանձնաժողովի բոլոր մասնակիցների համար նիստի անցկացման երկրում կստեղծվեն համապատասխան պայմաններ և կապահովվի անվտանգությունը»,- ընդգծեց փոխնախարարը։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ այս աշխատակարգը դեռևս տեխնիկական ու կազմակերպչական հարցեր է միայն կարգավորելու։ «Հաջորդ փուլում մշակելու ենք մեկ այլ կանոնակարգ, որն ավելի բովանդակային կլինի ու որով նաև մեթոդաբանությունն ենք նկարագրելու, սահմանելու, թե ինչ ենք հասկանում քարտեզ ասելով և ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ ասելով։ Այս մեթոդաբանությունը մշակելուց հետո աշխատանքները կշարունակենք կոնկրետ փաստաթղթերի ու տոպոգրաֆիկ քարտեզների համատեղ քննարկման ձևաչափով»,- նշեց փոխվարչապետը։ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը ևս այսօր համարժեք որոշում է ընդունելու։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց, որ առաջին անգամ սահմանազատման գործընթացը դրվում է ինստիտուցիոնալ հիմքի վրա։ «Սա գաղտնի փաստաթուղթ չէ, լինելու է հրապարակային»,- ընդգծեց նա։ Ըստ վարչապետի` այսպիսով հնարավորինս կակտիվանան սահմանազատման ուղղությամբ աշխատանքները այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք արդեն իսկ հրապարակվել են։
12:34 - 14 դեկտեմբերի, 2023
Չի լինելու մի հանդիպում, որից հետ գանք ու հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է. ՀՀ փոխվարչապետ
 |1lurer.am|

Չի լինելու մի հանդիպում, որից հետ գանք ու հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է. ՀՀ փոխվարչապետ |1lurer.am|

1lurer.am: Դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար գործընթաց է: Դա ակնհայտ է, և կարծես թե ընկալում կա փոխադարձ, որ դելիմիտացիայի գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա: Այդ մասին Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին` Հայաստանի և Ադրբեջանի դելիմիտացիայի հանձնաժողովների վերջին հանդիպման ժամանակ արդյոք եղե՞լ է սկզբունքային համաձայնություն այդ հարցում:   «Մենք գործ ենք ունենալու և աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ կամ քարտեզների տիպի սխեմաներ են, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ են»,- ասաց փոխվարչապետը և տեղեկացրեց, որ 70-ականների քարտեզները մասնագիտորեն կազմված և տպագրված, 20-ից ավելի կտորներից բաղկացած ֆրագմենտներ են, որոնք մանրակրկիտ պետք է հետազոտվեն: «Չկա որևէ դիսկրետ լուծում դելիմիտացիայի, չի լինելու մի հանդիպում, որից մենք հետ գանք ու հայտարարենք, որ դելիմիտացիայի գործընթացն ավարտված է. դա ուղղակի անհնարին է: Շատ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ կողմերը միատեսակ են ընկալում այդ գործընթացը, այդ գործընթացի նշանակությունը»,- ասաց փոխվարչապետը: Մհեր Գրիգորյանը նաև պարզաբանեց, թե ինչ են քննարկել և պայմանավորվել վերջին հանդիպման շրջանակում:   «Մենք ունենք հանձնաժողով, և ադրբեջանական կողմն ունի հանձնաժողով, և այն, ինչ մենք անում ենք, դրանք աշխատանքային հանդիպումներ են, և մենք այս անգամ պայմանավորվել ենք, որ կհաստատենք աշխատակարգ, որը կնկարագրի մեր աշխատանքի ինստիտուցիոնալ ընթացքը: Կարծում եմ՝ մոտ ժամանակներում այդ աշխատակարգը կներառենք Կառավարության նիստի օրակարգ, որոշում կկայացնենք, և այդուհետ այդ հանդիպումներն ավելի ինստիտուցիոնալ կլինեն»,- ասաց նա: Փոխվարչապետը նաև ասաց, որ բովանդակության հետ կապված լրացուցիչ այլ տեղեկատվություն այս պահին չի կարող հայտնել. «Ըստ էության, ֆորմալ չի էլ քննարկվել հանդիպման վերջին ընթացքը, այդ թվում՝ անկլավների և էքսկլավների մասով»: Մհեր Գրիգորյանը նաև կարևոր համարեց այն, որ կողմերը փոխադարձաբար ընդունեն դելիմիտացիայի գործընթացի իրականացման սկզբունքներն ու կանոնները. «Եթե կողմերը ընդունում են, որ դա պետք է իրականացվի իրավական հիմք և հենք ունեցող փաստաթղթերի հիման վրա, կարծում եմ՝ դա շատ կարևոր սկզբունք է, և պետք է ընդունենք դա, որովհետև հակառակ պարագայում այդ գործընթացը կարող է տևել շատ ավելի կարճ, շատ ավելի պարզ լինել, և կստացվեր, որ մենք ոչ թե միասին վերականգնում ենք ՀՀ սահմանագիծը, այլ գծում ենք նոր սահման, ինչը ի սկզբանե մերժել ենք, և կոնսենսուս ունենք, որ նման բան չի լինելու»: Անդրադառնալով անկլավներին և էքսկլավներին՝ փոխվարչապետը ընդգծեց, որ երկու երկրների համապատասխան հանձնաժողովների աշխատանքի իմաստն այն է, որ կարողանան ներկայացնել իրավիճակի մասով միմյանց ընկալումները, իրավական փաստաթղթերը և քննարկեն, թե ինչքանով է այդ փաստաթուղթը լեգիտիմ:
20:08 - 06 դեկտեմբերի, 2023
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հինգերորդ հանդիպումը

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հինգերորդ հանդիպումը

Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: Կողմերը նախնական համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը: Կողմերը պայմանավորվել են սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը:  Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
15:11 - 30 նոյեմբերի, 2023
Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը

Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը պաշտոնապես մեկնարկել են Համատեղ ղեկավար կոմիտեի աշխատանքները, որը 2021-2025 թվականների Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության շրջանակ փաստաթղթի իրագործման առանցքային հենակետն է: Նիստի շրջանակներում Համատեղ ղեկավար կոմիտեն քննարկել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում Հայաստանի Հանրապետության առաջընթացը և առաջացած մարտահրավերները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների զանգվածային ներհոսքի հետևանքով: Կոմիտեն ընդգծել է փախստականների հումանիտար և զարգացման կարիքները համապարփակ լուծման և նրանց կայուն զարգացման ապահովման կարևորությունը: Կոմիտեն ընդգծել է նաև ՄԱԿ-ի ԿԶՀ-ի իրականացման ուղղությամբ հետագա միջոցառումների նախանշման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական, հումանիտար և անվտանգային իրավիճակը: Բացման խոսքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է. «Հայաստանը, հավատարիմ լինելով 2030 օրակարգի իրականացմանը, շարունակում է ջանքեր գործադրել Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ: Այդ հանձնառության վառ ապացույցը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների՝ մարդակենտրոն, ներառական և մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված հավակնոտ օրակարգն է: Կայուն զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին Միավորված ազգերի կազմակերպությունը եղել և մնում է մեր կարևորագույն գործընկերներից մեկը, ով մշտապես աջակից է եղել Հայաստանում սոցիալ-տնտեսական առաջընթացի, լավ կառավարման համակարգի ներդրման և մի շարք այլ աշխատանքներում»: Անդրանիկ նիստի ընթացքում Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն հայտարարել է.«Համատեղ ղեկավար կոմիտեի գործարկումը մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջև առկա գործընկերության համար: Բաց երկխոսության պայմաններում, ՀՀ կառավարությունն ու միավորված ազգերի կազմակերպությունն ունեն երկրների զարգացման ընդհանուր տեսլական: Հենց այս երկխոսության միջոցով մենք ջանքեր են գործադրում մարդկանց հզորացման, կարողությունների զարգացման և նպաստավոր միջավայրի ստեղծման ուղղությամբ»: Ընդգծվել է, որ համագործակցության, ներառականության և հաշվետվողականության հանձնառությամբ՝ Ղեկավար կոմիտեի նիստերը կգումարվեն առնվազն տարին մեկ անգամ՝ ամրապնդելով Հայաստանի կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև կայուն և զարգացող գործընկերության հիմքը:
19:17 - 29 նոյեմբերի, 2023
Մհեր Գրիգորյանն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականների հիմնական կարիքները

Մհեր Գրիգորյանն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականների հիմնական կարիքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հիմնական կարիքները և դրանց հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից մշակված ծրագրերը: «ՀԲ տարածաշրջանային տնօրենը վերահաստատել է Հայաստանին աջակցելու ՀԲ պատրաստակամությունը և ներկայացրել համագործակցության հնարավոր ուղղություններն ու գործիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել մասնավորապես Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման և հանրային կառավարման բարեփոխումների շուրջ: Նշվում է, որ Մհեր Գրիգորյանը հանդիպման շրջանակներում ՀԲ տարածաշրջանային տնօրենին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, դրա հիմնական նպատակներն ու դրա իրագործման պարագայում տարածաշրջանի զարգացման միտումները:
19:31 - 28 նոյեմբերի, 2023
Մհեր Գրիգորյանը ԵՄ փաստահավաք առաքելության անդամներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները

Մհեր Գրիգորյանը ԵՄ փաստահավաք առաքելության անդամներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության անդամներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Փոխվարչապետը հանդիպման սկզբում ԵՄ գործընկերներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները և Կառավարության կողմից նախաձեռնված միջոցառումները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային հնարավոր զարգացումների տարբեր սցենարների համատեքստում Հայաստանին սպասվող հավանական մարտահրավերներին: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրարկումը ճանապարհային քարտեզով սահմանված ժամկետում: 
21:09 - 27 նոյեմբերի, 2023
ՀՀ փոխվարչապետները համատեղ հանդիպում են ունեցել ԵՄ դեսպանների հետ

ՀՀ փոխվարչապետները համատեղ հանդիպում են ունեցել ԵՄ դեսպանների հետ

Կայացել է փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի համատեղ հանդիպումը Հայաստանում հավատարմագրված ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:Հանդիպման սկզբում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրման նպատակով Կառավարության կողմից իրականացվող միջոցառումները: Տիգրան Խաչատրյանը անդրադարձել է բռնի տեղահանվածների համար աշխատանքի միջոցով սեփական եկամուտների գեներացման նախապայմանների ստեղծման, ինչպես նաև բնակարանային ապահովման խնդրի արդյունավետ լուծման կարևորությանը` ընդգծելով այդ ուղղություններով ԵՄ պետությունների կողմից աջակցության անհրաժեշտությունը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանային հնարավոր զարգացումների տարբեր սցենարների համատեքստում Հայաստանին սպասող հավանական մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերին: Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ու ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Մհեր Գրիգորյանը վերահաստատել է նաև տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի ցանկությունը և պատրաստակամությունը:Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով:
15:20 - 22 նոյեմբերի, 2023
2023-ի 9 ամիսներին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել է 47,5 տոկոսով. Մհեր Գրիգորյան
 |1lurer.am|

2023-ի 9 ամիսներին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել է 47,5 տոկոսով. Մհեր Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: Մեր՝ միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերը, իհարկե, կարևոր են իրենց ֆինանսական բաղադրիչով, բայց շատ ավելի առանցքային նշանակություն ունեն բովանդակային իմաստով, մեր երկրի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման և միջազգային լավագույն ստանդարտների ներդրման տեսանկյունից: Սրանք ծրագրեր և միջոցառումներ են, որոնք ուղղակիորեն ազդում են և պետք է դրական ազդեցություն ունենան մեր քաղաքացիների կյանքի որակի վրա: Այս մասին խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության շրջանակներում ընթացիկ և իրականացվելիք ծրագրերին, որոնք առնչվում են բյուջետային գործընթացներին և թիրախներին: Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում 2023-ին ստորագրվել է եռամյա պահուստային նոր ծրագիր՝ շուրջ 171,1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի շրջանակներում 2024-ին իրականացվելու են մի շարք միջոցառումներ՝ ուղղված հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումներին, հարկային վարչարարության բարելավմանը և զբաղվածության խթանմանը:  2023 թ. ընթացքում շարունակվել է համապարփակ համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ, մեկնարկել են 2024-2028 թթ. Գործընկերության շրջանակի մշակման աշխատանքները: 2023-ին ՀԲ-ի հետ ստորագրվել է Կանաչ, դիմակայուն և ներառական  զարգացման քաղաքականության վարկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,3 միլիոն եվրո արժողությամբ՝ միտված, այդ թվում՝ հանրային ներդրումների կառավարման բարեփոխումներին, պետության և ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների թվայնացմանը և էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանը: ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև 2023-ի հոկտեմբերին ստորագրվել է Կանաչ, դիմակայուն և ներառական  զարգացման ծրագրի վարկային համաձայնագիրը՝ 50 մլն եվրո արժողությամբ, որի նպատակն է նպաստել կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանը, խթանել մարդկային կապիտալի զարգացումը: 2023 թ. մեկնարկել են նաև Ասիական զարգացման բանկի 2024-2028 թթ. գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները:  Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց՝ Ասիական զարգացման բանկի հետ առաջիկայում նախատեսվում է ստորագրել սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-վարկային համաձայնագիրը՝ 66,1 միլիոն եվրո արժողությամբ: ԱԶԲ-ի հետ նախատեսվում է ստորագրել նաև Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր-վարկային համաձայնագիրը՝ շուրջ 60 մլն եվրո արժողությամբ: Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները՝ կառուցելով Իսակովի-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը: «Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն քաղաքային նոր ենթակառուցվածքներ, մասնավորապես Հրազդան գետի վրա կկառուցվի ևս մեկ կամուրջ»,- հայտնեց ՀՀ փոխվարչապետը: Կարևորելով ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները՝ Գրիգորյանը հայտնեց՝ 2023-ին Եվրամիության հետ ստորագրվել են մի շարք համաձայնագրեր: ««Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման նպատակով 2023-ին մեկնարկել է ԵՄ անդամ պետությունների, դրանց զարգացման գործակալությունների և այլ գործընկերների կազմակերպությունների կողմից իրականացվող 51 միլիոն եվրո արժողությամբ ծրագրային փաթեթ»,- տեղեկացրեց փոխվարչապետը: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջգերատեսչական հանձնաժողովի համակարգմամբ ընթացել և շարունակվում են աշխատանքները ՀՀ-Եմ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման ուղղությամբ:  Եվրասիական տնտեսական միության  շրջանակներում համագործակցության ներքո աշխատանքներ են կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաև երրորդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և խթանման ուղղությամբ: «Կարևոր եմ համարում ընդգծել՝ 2023-ի 9 ամիսներին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել է 47,5 տոկոսով՝ կազմելով ավելի քան 5 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք»,- հայտնեց Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ 2023-ի բյուջեի կատարման արդյունքները և 2024-ի հաստատվելիք բյուջեն կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի աճին, և կշարունակի ամրապնդվել մեր երկրի կայուն և հուսալի գործընկերոջ հեղինակությունը:
15:39 - 15 նոյեմբերի, 2023