ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՄԱԿ-ը զսպվածության կոչ է անում ինչպես Եմենի հութիներին, այնպես էլ կոալիցիոն ուժերին |panorama.am|

ՄԱԿ-ը զսպվածության կոչ է անում ինչպես Եմենի հութիներին, այնպես էլ կոալիցիոն ուժերին |panorama.am|

panorama.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր կողմերին «չլարել իրավիճակը» Կարմիր ծովում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենի հութիների թիրախներին: Եվրոնյուզի հաղորդմամբ ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը շեշտել է, որ դա առաջին հերթին վերաբերում է հութիներին, որոնք պետք է դադարեցնեն իրենց հարձակումները։ Միևնույն ժամանակ մերձավորարևելյան որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Արևմուտքի ուժային միջամտությունը չի կանգնեցնի հութիներին, այլ նրանց համոզիչ հիմք կտա շարունակելու իրենց ուժեղ հակաարևմտյան գաղափարախոսությանը: Մերձավոր Արևելքի հարցերով Chatam House-ի աշխատակցի խոսքով հութիները ոչ միայն «մահ Ամերիկային» դրոշներ են բարձրացնում հանուն կարգախոսների, այլևնրանք անկեղծորեն հավատում են դրան։  Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին: Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր հութիները հայտարարել էին, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:  Հարվածներից հետո Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին։ Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից Եմենի դեմ հարձակումները։
15:23 - 13 հունվարի, 2024
Ամբողջ Մերձավոր Արևելքը կարող է բախվել աղետի. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ |armeniasputnik.am|

Ամբողջ Մերձավոր Արևելքը կարող է բախվել աղետի. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ |armeniasputnik.am|

armeniasputnik.am ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Արևմուտքին հորդորել է զերծ մնալ Մերձավոր Արևելքում էսկալացիայից, այլապես ամբողջ տարածաշրջանը կարող է աղետի բախվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հունվարի 12-ին Ռուսաստանը խնդրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնել՝ կապված Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի և նրա գործընկերների հարվածների հետ: «Մերձավոր Արևելքում կրիտիկական իրավիճակ է ստեղծվել։ Հարցը նույնիսկ այն չէ, որ Արևմուտքի ներկայացուցիչներն իրենց գործողություններով ոչնչացնում են ՄԱԿ-ի և տարածաշրջանային միջնորդության` Եմենի ներսում կարգավորման հասնելու բազմամյա ջանքերի արդյունքները»,-ասել է Նեբենզյան ՄԱԿ-ի ԱԽ նիստում։ Նրա խոսքով՝ խնդիրը շատ ավելի լայն է, քանի որ անխոհեմ և անհեռատես քայլերն ապակայունացնում են անվտանգային իրավիճակը և խաթարում են համատարածաշրջանային իրադրության ուրվագծվող կարգավորումը։ «Եթե էսկալացիան շարունակվի, ապա Մերձավոր Արևելքի ամբողջ տարածաշրջանը կարող է բախվել աղետի, որի համեմատ մինչ այդ տեղի ունեցածը «ծաղիկներ» կթվան: Մարդկանց կորցրած կյանքերն ու կործանված ճակատագրերն անհաշիվ կլինեն»,- ասել է դիվանագետը։ Նեբենզյան հայտարարել է, որ դրա ամբողջ պատասխանատվությունը կընկնի ԱՄՆ-ի և նրան աջակցողների վրա, որոնք հանուն իրենց շահադիտական աշխարհաքաղաքական շահերի ոչ միայն համառորեն խանգարում են միջազգային հանրությանը Գազայի հատվածում հրադադար պահանջելու հարցում, այլև իրենք հերթական անգամ ագրեսոր են դարձել: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին: Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր հութիները հայտարարել էին, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով:  Հարվածներից հետո Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին։ Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից Եմենի դեմ հարձակումները։
13:00 - 13 հունվարի, 2024
ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը

ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը

tert.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտում է Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրա կազմակերպիչներին, հովանավորներին և մեղավորներին։ Ասվում է Անվտանգության խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։ «Անվտանգության խորհրդի անդամները խստագույնս դատապարտել են 2024 թվականի հունվարի 3-ին Քերման քաղաքում (ԻԻՀ) ահաբեկչությունը»,- ասվում է հայտարարության մեջ։ «Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել բոլոր պետություններին, միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով ստանձնած պարտավորություններին համապատասխան, ակտիվորեն համագործակցել  Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ»,- ասված է հայտարարության մեջ։ Անվտանգության խորհուրդը հաստատել է, որ ցանկացած ահաբեկչական գործողություն հանցավոր է և չունի արդարացում։
22:18 - 04 հունվարի, 2024
Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել. Դյուժարիկ
 |1lurer.am|

Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել. Դյուժարիկ |1lurer.am|

1lurer.am: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել։ Այդ մասին ադրբեջանական Report գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Գլխավոր քարտուղարը ողջունել է նրանց, և մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման ճանապարհով առաջխաղացման գործում»,- ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ Անտոնիու Գուտերեշը չի ցանկանում ներգրավվել ինչ-որ գործընթացում «ուղղակի ներգրավվելու համար», սակայն միշտ պատրաստ ենք աջակցել արդեն գոյություն ունեցող շրջանակներին։ Դյուժարիկը տեղեկացրել է նաև, որ Գուտերեշը կայցելի Բաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին:
17:23 - 19 դեկտեմբերի, 2023
ԲՏԱ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին

ԲՏԱ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին

Դեկտեմբերի 16-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի տնտեսական հարցերով պատասխանատու Ռոել Յանսենսը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիստինե Վեյգանդը: Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից: Ողջունելով հյուրերին՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծման պատմությունը, պատասխանատվության ոլորտները: Շնորհակալություն հայտնելով Եվրոպական տնտեսական հանձնաժողովին շարունակական աջակցության համար՝ նա մասնավորապես ընդգծել է կառույցի կողմից պատրաստված «Նորարարություն՝ հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար» (Innovation for Sustainable Development: Review of Armenia 2023) զեկույցի կարևորությունը: Ռոբերտ Խաչատրյանը նաև պատմել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարության մշակման շուրջ միջազգային այլ կառույցների հետ համագործակցության մասին՝ հավելելով, որ ռազմավարության մշակման ընթացքում օգտագործվելու է նաև ԵՏՀ-ի զեկույցը: Տատյանա Մոլչանը բարձր է գնահատել Նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը, խոսել է ԵՏՀ-ի զեկույցի մասին և նշել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, տարբեր միջազգային գործընկերների պատրաստկամությունն աջակցելու դրանում տեղ գտած առաջարկությունների իրագործմանը: ԵՏՀ գործադիր քարտուղարը նաև փոխանցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) գլխավոր քարտուղար Դարեն Տանգի պատրաստակամությունը Հայաստանի հետ մտավոր սեփականության և նորարարության ոլորտներում համատեղ նախագծեր իրականացնելու հարցում:
11:22 - 19 դեկտեմբերի, 2023
Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվեց Երևանի հայտարարությունը

Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվեց Երևանի հայտարարությունը

Դեկտեմբերի 15-ին իր աշխատանքները եզրափակեց Երևանում գումարված «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրով Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ավարտական նիստին եզրափակիչ ելույթով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ վստահություն հայտնելով, որ նախարարական հանդիպման շրջանակներում ծավալված քննարկումները կարևոր նշանակություն կունենան դեպի ծով ելք չունեցող զարգացող ու տարանցիկ երկրների, ՄԱԿ համակարգի մարմինների ու գործակալությունների, զարգացման գործընկերների և միջազգային ֆինանսական կառույցների միջև համագործակցության առկա վիճակի ու հեռանկարների քննարկման համար: Նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվեց Երևանի հայտարարությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը ներկայացրեց դրա հիմնական դրույթները. փաստաթուղթը հաստատում է տրանսպորտային փոխկապակցվածության ոլորտային հարցերի լայն շրջանակ, կարևորում է հավասար և ներառական տրանսպորտային հաղորդակցությունների դերը խաղաղության, անվտանգության և ժողովուրդների միջև մշակութային կապերի խթանման գործում: 
22:51 - 15 դեկտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը և Տատյանա Մոլչանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Արարատ Միրզոյանը և Տատյանա Մոլչանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ոլորտային, այդ թվում՝ Էներգետիկ և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով հետագա համագործակցության հնարավորություններին և ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրականացմանը: Արարատ Միրզոյանը և Տատյանա Մոլչանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրարդարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ խաղաղության օրակարգի և ակնկալվող տնտեսական առավելությունների համատեքստում:
16:45 - 15 դեկտեմբերի, 2023
Վարչապետը ՄԱԿ բարձր ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացմանը

Վարչապետը ՄԱԿ բարձր ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆատիմային:  Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը կարևորել է Երևանում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման անցկացումը և վստահություն հայտնել, որ քննարկումները կլինեն արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է դեպի ծով ելք չունեցող պետությունների համագործակցությունը և զարգացմանը միտված ծրագրերի իրականացումը: Այդ առումով, վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման հնարավորություններին և այդ ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին: Ըստ աղբյուրի՝ Ռաբաբ Ֆատիման նշել է, որ Երևանում անցկացվող «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմակայուն տնտեսությունների» խորագրով հանդիպումը հանդիսանում է 2024թ. հունիսին Կիգալիում կայանալիք Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC) երրորդ համաժողովին ընդառաջ կազմակերպվելիք պաշտոնական թեմատիկ հանդիպում: ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը ՄԱԿ գլխավոր քարտուղարի անունից վարչապետ Փաշինյանին հրավիրել է Կիգալիում կայանալիք միջոցառմանը: 
19:32 - 14 դեկտեմբերի, 2023
Բաքուն չի արձագանքել դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման մասնակցության հրավերին․ ՀՀ ԱԳՆ |azatutyun.am|

Բաքուն չի արձագանքել դեպի ծով ելք չունեցող երկրների նախարարական հանդիպման մասնակցության հրավերին․ ՀՀ ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի բոլոր անդամներին ուղարկվել է համատեղ հրավեր Հայաստանի արտգործնախարարի և ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի կողմից, Ադրբեջանական կողմը մասնակցության հրավերին չի արձագանքել, «Ազատության» հարցին ի պատասխան, պարզաբանել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Այսօր Երևանում կայացավ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը։ Խմբի անդամ են Աֆղանստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բութանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Լաոսը, Մոնղոլիան, Նեպալը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը։ Երեք տարին մեկ ցանկը թարմացվում է։ Բադալյանը նշել է, որ այն ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է, մասնակցում են 30-ից ավելի օտարերկրյա պատվիրակություններ, որոնց թվում են՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ներկայացուցիչներ, տարածաշրջանի և Հայաստանի հարևան երկրների ներկայացուցիչներ: «Միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նաև տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն, ինչի շնորհիվ կապահովվի ՄԱԿ Աֆրիկայի, ինչպես նաև ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովների, Համաշխարհային մաքսային կազմակերպության և Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարների հեռավար մասնակցությունը», - նշել է Բադալյանը:  
12:20 - 14 դեկտեմբերի, 2023
ՀՀ ԱԳ փոխնախարարը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնականն անդրադարձել են Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ առկա իրավիճակին

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնականն անդրադարձել են Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ առկա իրավիճակին

Ժնևում ընթացող Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառումների շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քատուղարի օգնական Իլզե Բրանդս Քեհրիսին։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ հանձնառությունները: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով Հայաստան բռնի տեղահանված 100 հազար հայության կարիքների և իրավունքների հասցեագրմանը վերաբերող հարցեր։ Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալը ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում վաղ ազդարարման մեխանիզմների լավարկման, միջազգային հանրության կողմից դրանց արդյունավետ արձագանքման անհրաժեշտությունը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ։
22:26 - 12 դեկտեմբերի, 2023