Հյուսիսային Կորեա

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն, ԿԺԴՀ, Հյուսիսային Կորեա, պետություն Արևելյան Ասիայում՝ Կորեական թերակղզու հյուսիսային մասում։ Սահմանակցում է Չինաստանի հետ հյուսիսում, Ռուսաստանի հետ հյուսիս-արևելքում, իսկ հարավում սահմանկցում է Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) հետ, որից բաժանված է ապառազմականացված գոտով։ Արևմուտքից երկրի հողերը ողողում է Դեղին, արևելքից՝ Ճապոնական ծովը։ Մայրաքաղաքն է Փհենյանը։

Պեկինը Փհենյանի հետ ցանկանում է համագործակցել «հանուն խաղաղության» |azatutyun.am|

Պեկինը Փհենյանի հետ ցանկանում է համագործակցել «հանուն խաղաղության» |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հայտնել է, որ Պեկինը ցանկանում է Փհենյանի հետ սերտորեն համագործակցել «հանուն տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության, կայունության և բարգավաճման»: Ըստ Հյուսիսային Կորեայի կենտրոնական պետական լրատվական գործակալության հաղորդագրության՝ այդ մասին Չինաստանի ղեկավարը նշել է հյուսիսկորեացի պաշտոնակցին հասցեագրված նամակում: Լրատվական գործակալության հաղորդագրությունում չի հիշատակվում Հյուսիսային Կորեայում հրթիռների փորձարկումների թեման: Ի պատասխան վերջին ժամանակաշրջանում իրականացված աննախադեպ մեծ թվով փորձարկումների՝ Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են անցկացրել: Հյուսիսային Կորեան նոյեմբերի 18-ին փորձարկել է Hwasong-17 տեսակի միջմայրցամաքային հրթիռը, դրա նախօրեին էլ սպառնացել է Վաշինգտոնին, թե հարկ եղած դեպքում «ջախջախիչ հարված կհասցնի»: Հյուսիսային Կորեայի կենտրոնական պետական լրատվական գործակալությունը հայտարարել է, թե «Hwasong-17 հրթիռը միջուկային զսպման ամենահզոր ռազմավարական զենքն է աշխարհում»:
16:28 - 26 նոյեմբերի, 2022
Հյուսիսկորեական բալիստիկ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտի․ ԱՄՆ-ն դատապարտում է

Հյուսիսկորեական բալիստիկ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտի․ ԱՄՆ-ն դատապարտում է

Հինգշաբթի օրը Հյուսային Կորեայի արձակած բալիստիկ հրթիռն ընկել է Ճապոնիայի Հոկայդո կղզուց արևմուտք՝ բացառիկ տնտեսական գոտի։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, որն այս պահին Բանգկոկում է՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովին։ Կիսիդայի խոսքով՝ հյուսիսկորեական հրթիռի արձակման հետևանքով վնասների մասին տեղեկություններ չկան։ Նշենք, որ հրթիռի արձակումն իրականացվել է հինգշաբթի օրը՝ տեղական ժամանակով 10:14-ին (Երևանի ժամանակով 05:14-ին), իսկ 11:23-ին (06:23-ին) հրթիռն ընկել է։ Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադան ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ հրթիռն օդում գտնվել է 69 րոպե: Ճապոնական կողմի նախնական գնահատումներով՝ հրթիռն անցել է շուրջ հազար կիլոմետր տարածություն՝ 6 հազար կիլոմետր առավելագույն բարձրությամբ, այսինքն՝ այն արձակվել է, այսպես կոչված, ուղղաձիգ հետագծով: Այսինքն հրթիռը բավականաչափ հեռահարություն ուներ ԱՄՆ հասնելու համար։ Միացյալ Նահանգները դատապարտել է Հյուսիսային Կորեայի գործողությունները։ Ինչպես հայտնում են Սպիտակ տնից, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շարունակում է քննարկուները տարածաշրջանի գործընկերների հետ։ ԱՄՆ նախագահի վարչակազմը նաև նշել է, որ հրթիռի արձակումը «լկտիաբար խախտում է» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր և հանգեցնում է տարածաշրջանում «լարվածության» աճի, ինչպես նաև կարող է ապակայունացնել անվտանգության իրավիճակը։ Սպիտակ տունը նաև կոչ է արել բոլոր երկրներին դատապարտելու Հյուսիսային Կորեայի գործողությունները և հորդորելու Փհենյանին «նստել լուրջ բանակցությունների սեղանի շուրջ»․ «Դիվանագիտության դուռը փակ չէ, բայց Փհենյանը պետք է անհապաղ դադարեցնի ապակայունացնող գորոծողությունները ու դրա փոխարեն ընտրի դիվանագիտական փոխգործակցությունը»։
11:07 - 18 նոյեմբերի, 2022
Հյուսիսային Կորեան Ճապոնիայի ուղղությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել |hetq.am|

Հյուսիսային Կորեան Ճապոնիայի ուղղությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել |hetq.am|

hetq.am: Հյուսիսային Կորեան նոյեմբերի 3-ի առավոտյան մի քանի հրթիռ է արձակել, այդ թվում՝ մեկ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը թռիչքի ժամանակ դուրս է եկել շարքից։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի կոմիտեին։ Reuters-ն էլ գրում է, որ արձակման մասին հայտարարել են նաև Ճապոնիայի իշխանությունները։ Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն արձակվել է տեղի ժամանակով առավոտյան մոտ 07:40-ին (Երևանի ժամանակով` 02:40-ին) Փհենյանի Սունան շրջանից։ Այն թռել է մոտ 760 կմ, իսկ թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 1920 կիլոմետր։ Հրթիռն ընկել է Ճապոնական ծովում։  Պաշտպանական ոլորտում Yonhap-ի անանուն աղբյուրը հայտնել է, որ հրթիռը, ամենայն հավանականությամբ, շարքից դուրս է եկել, երբ անջատվել է հրթիռի երկրորդ աստիճանը։ Հարավային Կորեան պաշտոնապես դա չի հաստատել։ Ճապոնիայի իշխանություններն ի սկզբանե հայտարարել են, որ հրթիռը թռել է երկրի տարածքի վրայով, սակայն ավելի ուշ ճշտել է, որ դա տեղի չի ունեցել։ 2022 թվականին սա Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման յոթերորդ դեպքն էր և առաջինը մայիսի վերջից ի վեր։ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի տվյալներով՝ այս տարի Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկման մի քանի անհաջող փորձ էր արել։ Հարավային Կորեայի զինվորականները նաև հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան Հարավային Փհյոնան պրովինցիայի Կեչհոն բնակավայրի մոտից նոյեմբերի 3-ին արձակել է ցածր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ։ Դրանք հավաքել էին մոտ 70 կմ բարձրություն, իսկ թռիչքի հեռավարությունը կազմել էր 330 կմ։ Նոյեմբերի 2-ին Հյուսիսային Կորեան արձակել էր մոտ 20 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ, ինչպես նաև՝ հրետանային մոտ 100 արկ։ Պաշտոնական Սեուլի հայտարարության համաձայն՝ Հյուսիսային Կորեան վերջին 70 տարվա մեջ առաջին անգամ հրթիռն արձակել էր Հարավային Կորեայի ծովային սահմանի վրայով։
14:47 - 03 նոյեմբերի, 2022
Հարավային Կորեան հինգ տարվա ընթացքում առաջին անգամ ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել հրթիռների արձակման պատճառով

 |armenpress.am|

Հարավային Կորեան հինգ տարվա ընթացքում առաջին անգամ ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել հրթիռների արձակման պատճառով |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կորեան միակողմանի որոշում է ընդունել Հյուսիսային Կորեայի 15 ֆիզիկական անձանց եւ 16 հաստատությունների նկատմամբ՝ ի պատասխան բալիստիկ հրթիռների հաճախացած արձակման: Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ԱԳՆ-ին: «Մենք վճռականորեն դատապարտում ենք Հյուսիսային Կորեայի՝ աննախադեպ հաճախականությամբ հրթիռային սադրանքների վերջին շարքը…»,-գործակալությունը մեջբերում է արտաքին գործերի նախարարությանը: Նշվում է, որ պատժամիջոցների ցուցակում հայտնվել են նավագնացային ֆիրմաների ու կազմակերպությունների պաշտոնատար անձինք, որոնք կապված են ԿԺԴՀ-ի հրթիռային ծրագրի հետ, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր մասնակցել են զանգվածային ոչնչացման զենքի արտադրության համար նյութերի գնումներին: Գործակալությունն ընդգծում է, որ Սեուլը ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել գրեթե հինգ տարվա ընթացքում առաջին անգամ: Լարվածությունը Կորեական թերակղզում ուժեղացել է վերջին ժամանակներս: Փհենյանը սեպտեմբերի վերջից կանոնավոր կերպով բալիստիկ հրթիռների արձակում է իրականացնում ի պատասխան Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զորավարժությունների: Նաեւ մեծանում են այն անհանգստությունները, որ Հյուսիսային Կորեան կարող է միջուկային փորձարկում անցկացնել առաջիկայում: Հարավային Կորեան, Ճապոնիան եւ Արեւմուտքի երկրները քննադատում են նման գործողությունները, հայտարարելով, որ նրանք խախտում են ԿԺԴՀ-ի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
12:22 - 14 հոկտեմբերի, 2022
ԶԼՄ-ները հայտնում են, որ Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը |tert.am|

ԶԼՄ-ները հայտնում են, որ Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան հինգշաբթի երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայության, գրում է ՏԱՍՍ-ը։Հրթիռները արձակվել են 15 րոպե տարբերությամբ։ Ըստ առափնյա պահպանության ծառայության՝ երկուսն էլ ընկել են ծովը։ Տարածքում գտնվող ձկնորսական նավակներին զգուշացվել է չմոտենալ բեկորներին:Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, մեկնաբանելով արձակումը, լրագրողներին ասել է, որ ԿԺԴՀ-ի նման գործողությունները «անընդունելի են և սպառնում են անվտանգությանը»։Տարեսկզբից սա 24-րդ հրթիռային փորձարկումն է Հյուսիսային Կորեայի կողմից։ Նախորդը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին, երբ Փհենյանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որի թռիչքի ուղին անցել է Ճապոնիայի հյուսիսային հատվածով։ Այն անցել է 4,6 հազար կմ տարածություն և ընկել Խաղաղ օվկիանոսում։ 
10:06 - 06 հոկտեմբերի, 2022
Փհենյանը հավանություն տվեց Ուկրաինայի օկուպացված տարածքներում հանրաքվեներին
 |azatutyun.am|

Փհենյանը հավանություն տվեց Ուկրաինայի օկուպացված տարածքներում հանրաքվեներին |azatutyun.am|

azatutyun.am: Հյուսիսային Կորեան աշխարհի առաջին երկիրն է, որը հավանություն է տվել Ուկրաինայի գրավված տարածքներում «հանրաքվեների» անցկացմանը։ «Մենք հարգում ենք Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչների կամքը, ովքեր ձգտում էին միանալ Ռուսաստանին, և պաշտպանում ենք Ռուսաստանի կառավարության դիրքորոշումը վերոնշյալ շրջաններն իր կազմում ընդունելու վերաբերյալ», - հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը։ Պաշտոնական Փհենյանը կարծում է, որ «հանրաքվեներն» անցել են ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան։ Ռուսաստանի Պետդուման արդեն պաշտպանել է Ուկրաինայի չորս շրջանների բռնակցումը։ Այսօր դա պետք է անի երկրի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը։
11:40 - 04 հոկտեմբերի, 2022
ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է ԿԺԴՀ-ում «դաժան դիկտատուրայի» մասին. Փհենյանը նրա այցից հետո երկու հրթիռ է արձակել
 |news.am|

ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է ԿԺԴՀ-ում «դաժան դիկտատուրայի» մասին. Փհենյանը նրա այցից հետո երկու հրթիռ է արձակել |news.am|

news.am: ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Հյուսիսային Կորեան անվանել է «դաժան դիկտատուրայով», սպառազինության անօրինական ծրագրով եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումներով երկիր՝ հինգշաբթի օրը միջկորեական սահման այցելելիս անսովոր կոշտ քննադատությամբ հանդես գալով, հայտնում է Reuters-ը: Ասիա կատարած Հարիսի շրջագայության ավարտից անմիջապես հետո Հյուսիսային Կորեան հինգշաբթի ուշ երեկոյան երկու բալիստիկ հրթիռ է արձակել իր մայրաքաղաք Փհենյանի հյուսիսից Հարավային Կորեայից թռիչքի ուղղությամբ, ինչը երրորդ նման արձակումն է հինգ օրվա ընթացքում: Հարրիսը, որն առաջին անգամ է այցելել երկու Կորեաները բաժանող ապառազմականացված գոտի (ԱՌԳ), ասել է, որ լավ զինված սահմանային գոտին ծառայում է որպես դաժան հիշեցում երկու կողմերի անցած «արմատապես տարբեր ճանապարհների» մասին: «Հյուսիսում մենք տեսնում ենք դաժան դիկտատուրա, մարդու իրավունքների համատարած խախտումներ եւ զենքի անօրինական ծրագիր, որը սպառնում է խաղաղությանը եւ կայունությանը»,- ասել է Հարիսը: «Միացյալ Նահանգները եւ աշխարհը ձգտում է կայուն եւ խաղաղ Կորեական թերակղզու, որտեղ ԿԺԴՀ-ն այլեւս վտանգ չի ներկայացնում»,- ասել է նա։ Հարիսն ԱՌԳ գոտի այցելել է հինգշաբթի վաղ առավոտյան Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ ժամանելուց հետո՝ Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակման եւ Թայվանի նեղուցում չինական գործողությունների հետ կապված տարածաշրջանային լարվածության աճի ֆոնին: Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Փհենյանի հյուսիսից դեպի ծով՝ իր արեւելյան ափի մոտ, Վաշինգտոն Հարիսի թռչելուց մոտ երկու ժամ անց հայտնել են հարավկորեացի զինվորականները: Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադան ասել է, որ հրթիռները թռել են մոտ 300 կմ (186,4 մղոն)՝ հասնելով 50 կմ (31 մղոն) առավելագույն բարձրության՝ նշելով, որ դրանք, ամենայն հավանականությամբ, փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ են եղել: Հարիսի այցը տեղի է ունեցել այն մտավախությունների ֆոնին, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջուկային փորձարկում իրականացնել: Հարավային Կորեայի պաշտոնյաներն ասում են, որ Հյուսիսային Կորեան ավարտել է իր յոթերորդ միջուկային փորձարկման նախապատրաստական աշխատանքները, որոնք առաջինն են 2017 թվականից: Հարիսը եւ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը բանակցություններ են վարել եւ դատապարտել են Հյուսիսային Կորեայի միջուկային հռետորաբանության աճը եւ հրթիռների մի շարք փորձարկումները, որոնցից վերջինը տեղի է ունեցել չորեքշաբթի: «Նրանք դատապարտել են Հյուսիսային Կորեայի սադրիչ միջուկային հռետորաբանությունը եւ բալիստիկ հրթիռների արձակումները»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: Նրանք քննարկել են ապագա հնարավոր սադրանքներին մեր պատասխանը, այդ թվում՝ Ճապոնիայի հետ եռակողմ համագործակցության միջոցով»։ Հարիսը եւ Յունը հաստատել են Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման նպատակը, հայտնել է Սպիտակ տունը։ Հարրիսը նաեւ կրկնել է ԱՄՆ-ի պարտավորությունները իր ասիական դաշնակցին ընդլայնված զսպելու հարցում, ներառյալ «ԱՄՆ-ի պաշտպանական կարողությունների ողջ շրջանակը»: Յունի գրասենյակը հայտնել է, որ եթե Հյուսիսային Կորեան լուրջ սադրանքներ կատարի, ինչպիսին է միջուկային փորձարկումը, նա եւ Հարիսը պայմանավորվել են անհապաղ կիրառել «համատեղ պատրաստված հակաքայլեր»՝ չնշելով մանրամասները: Հյուսիսային Կորեան այս ամսվա սկզբին նոր օրենքով ամրագրել է կանխարգելիչ միջուկային հարվածներ հասցնելու իր իրավունքը: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ միջուկային զենք եւ հրթիռներ է մշակում ԱՄՆ սպառնալիքներից պաշտպանվելու համար։ ԱՄՆ փոխնախագահի օգնականները հայտարարել են, որ Հարիսի այցը ԱՌԳ՝ Բայդենի վարչակազմի պաշտոնյայի առաջին այցը, նպատակ ուներ ցույց տալու «ԱՄՆ-ի անսասան նվիրվածությունը Հարավային Կորեայի անվտանգությանը»: ԱՌԳ-ն, որը հաճախ կոչվում է «սառը պատերազմի» ժամանակների վերջին սահման, ստեղծվել է, քանի որ 1950-53 թվականների Կորեական պատերազմն ավարտվել է հրադադարով, այլ ոչ թե խաղաղության պայմանագրով: Ուղեւորությունը արդիականություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան չորեքշաբթի օրը փոքր հեռահարության երկու հրթիռ է արձակել իր արեւելյան ափի մոտ, ինչը երկրորդ փորձարկումն է կիրակի օրվանից: Միաժամանակ Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ը ռազմածովային զորավարժություններ են անցկացնում ամերիկյան ավիակիրի մասնակցությամբ։ Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ուրբաթ օրը ԱՄՆ-ի ուժերի հետ եռակողմ հակասուզանավային զորավարժություններ կանցկացնեն՝ Հյուսիսային Կորեայի զարգացող սպառնալիքներին դիմակայելու իրենց կարողությունը ուժեղացնելու համար: Հարիսը եւ Յունը քննարկել են նաեւ էլեկտրամոբիլների ամերիկյան սուբսիդիաների փոփոխությունները, Հարավային Կորեան վախենում է, որ դրանք կարող են անշահավետ վիճակում դնել իր ավտոարտադրողներին:  
09:41 - 30 սեպտեմբերի, 2022
Հյուսիսային Կորեան հաստատեց միջուկային պետության կարգավիճակը՝ հրաժարվելով ապամիջուկայնացման բանակցություններից

Հյուսիսային Կորեան հաստատեց միջուկային պետության կարգավիճակը՝ հրաժարվելով ապամիջուկայնացման բանակցություններից

Հյուսիսային Կորեայի Գերագույն Ժողովրդական Ժողովն ընդունել է «Միջուկային զենքի քաղաքականության մասին օրենքը», որն իրավաբանորեն հաստատել է միջուկային պետության կարգավիճակը։ ԿԺԴՀ-ն նաև ընդգծել է, որ չի բանակցելու ապամիջուկայնացման շուրջ, քանի որ միջուկային զենք ունենալը իր օրինական և անքակտելի իրավունքն է։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Ինչպես փոխանցում է TACC-ը, ուրբաթ հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Օրենքը պարունակում է կետեր միջուկային հնարավորությունների կառուցվածքի և հրամանատարության, նպատակների, դրանց օգտագործման պայմանների և համապատասխան որոշում կայացնելու կարգի վերաբերյալ։ Դրանում, մասնավորապես, նշվում է, որ ԿԺԴՀ-ն, լինելով «պատասխանատու միջուկային տերություն», միջուկային զենք չի փոխանցի այլ երկրներ, չի կիսի միջուկային տեխնոլոգիաները, սարքավորումները և դրանց արտադրության համար անհրաժեշտ նյութերը։ «Միջուկային ուժերը զեկուցում են բացառապես Պետական ​​խորհրդի նախագահին։ Միջուկային զենքի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնելու իրավունքը պատկանում է Պետխորհրդի նախագահին»,- ասվում է օրենքում։ Միջուկային ուժերի հետ կապված ցանկացած որոշում կայացնում է նաև երկրի ղեկավարը։ Միջուկային զենքի կիրառման պայմաններն են ԿԺԴՀ-ի դեմ միջուկային զենքի կիրառումը կամ սպառնալիքը, հարձակումը երկրի ղեկավարության վրա, այդ թվում՝ ոչ միջուկային զենքի կիրառմամբ, ռազմական հարձակումը ռազմավարական օբյեկտների վրա։ Փաստաթղթում առանձնահատուկ ընդգծվում է, որ նման հակահարված կհասցվի «ավտոմատ կերպով» սպառնալիքը հաստատող տվյալները ճշտելուց հետո։ Ելույթ ունենալով ԿԺԴՀ Գերագույն Ժողովրդական Ասամբլեայի նիստում՝ Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ միջուկային զենք ունենալը իր երկրի օրինական և անքակտելի իրավունքն է, ինչի կապակցությամբ Փհենյանը մտադիր չէ ապամիջուկայնացման շուրջ բանակցություններ վարել․ «Մենք մտադիր չենք հրաժարվել միջուկային զենքից, նոր օրենքը անհնարին է դարձնում ապամիջուկայնացման բանակցությունները»։ «Մենք չենք հրաժարվի ինքնապաշտպանության իրավունքից, որից կախված է երկրի գոյությունը, ժողովրդի և պետության անվտանգությունը, որքան էլ որ իրավիճակը բարդ լինի, որքան էլ բարդ լինի քաղաքական ու ռազմական իրավիճակը կորեական թերակղզում, մենք չենք կարող հրաժարվել միջուկային զենքից, քանի որ դա անհրաժեշտ է միջուկային պետություն ԱՄՆ-ին զսպելու համար»,- հավելել է Կիմ Չեն Ընը։ Նա նաև նշել է, որ երկիրն ամեն կերպ կամրապնդի միջուկային պատերազմի իր պատրաստվածությունը՝ շարունակելով դիվերսիֆիկացնել միջուկային զենքի կիրառման միջոցները, ընդլայնելով միջուկային մարտավարական գործողություններ իրականացնելու տարածքը և բարձրացնելով միջուկային ուժերի գործառնական արդյունավետությունն ու հուսալիությունը։ Հիշեցնենք, որ ապամիջուկայնացման շուրջ բանակցություններն ակտիվացել էին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։ 2018 թվականի հունիսին Սինգապուրում տեղի ունեցավ ԱՄՆ-ԿԺԴՀ առաջին գագաթնաժողովը, որի ավարտին ընդունվեց համատեղ փաստաթուղթ։ Այնուհետև Փհենյանը պարտավորվեց ապամիջուկայնացում Վաշինգտոնի անվտանգության երաշխիքների դիմաց: 2019 թվականի փետրվարին Հանոյում տեղի ունեցավ երկրորդ գագաթնաժողովը։ Թրամփն ու Կիմ Չեն Ընը մի քանի հանդիպումներից հետո, այդ թվում՝ դեմ առ դեմ, չկարողացան համաձայնության գալ և համատեղ փաստաթուղթ չստորագրեցին։ 2019 թվականի հունիսի 30-ին ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության սահմանին՝ ապառազմականացված գոտում, տեղի ունեցավ Թրամփի և Կիմ Չեն Ընի երրորդ հանդիպումը։ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին Միացյալ Նահանգների և ԿԺԴՀ-ի ներկայացուցիչները հանդիպեցին Շվեդիայում՝ աշխատանքային մակարդակով, սակայն այդ բանակցություններն ավարտվեցին առանց արդյունքի։ Դրանից հետո ԿԺԴՀ-ն կրկին շարունակել է բալիստիկ հրթիռների արձակումը։ Նաև 2022 թվականին հարավկորեական հետախուզությունը տվյալներ է տրամադրել հաջորդ միջուկային փորձարկմանը Փհենյանի հնարավոր նախապատրաստման վերաբերյալ։
10:04 - 09 սեպտեմբերի, 2022
Հյուսիսային Կորեան չեղյալ է համարել ապամիջուկայնացման մասին Սեուլի առաջարկը
 |1lurer.am|

Հյուսիսային Կորեան չեղյալ է համարել ապամիջուկայնացման մասին Սեուլի առաջարկը |1lurer.am|

1lurer.am: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, հայտարարել է, որ Փհենյանը երբեք չի ընդունի Հարավային Կորեայի «հանդուգն ծրագիրը», որը նախատեսում է բարելավել Հյուսիսային հատվածի տնտեսությունը՝ ապամիջուկայնացման դիմաց, հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Yonhap գործակալությանը: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի ներկայացրած ծրագրի համաձայն՝ Սեուլը պատրաստ է ԿԺԴՀ-ում իրականացնել պարենի լայնածավալ ծրագիր, աջակցություն տրամադրել էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման ենթակառուցվածքների ստեղծմանը և մասնակցել նավահանգիստների ու օդանավակայանների արդիականացման նախագծերին: Նախագահը պատրաստակամություն է հայտնել նաև բարելավել Հյուսիսային Կորեայի գյուղատնտեսության արտադրողականությունը, արդիականացնել հիվանդանոցները և այլ բժշկական ենթակառուցվածքները և հետամուտ լինել միջազգային ներդրումների ու ֆինանսական աջակցության նախաձեռնություններին: Փհենյանին, սակայն, զայրացրել են Սեուլի գաղափարները: «Ես հստակ հայտարարում եմ, որ մենք երբեք նրանց հետ գործ չենք ունենա»,- ասել է Կիմ Յո Չժոնը՝ ծրագիրը համարելով «խելագարության գագաթնակետ»:
12:57 - 19 օգոստոսի, 2022
Կիմ Չեն Ընը հայտարարել Է ԿԺԴՀ-ում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին
 |armenpress.am|

Կիմ Չեն Ընը հայտարարել Է ԿԺԴՀ-ում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է երկրում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին, հաղորդում է հարավկորեական «Ռյոնհապ» գործակալությունը: «Նա հանդիսավոր կերպով հայտարարել է նոր կորոնավիրուսի վերացման արտակարգ հակահամաճարակային արշավում հաղթանակի մասին, որը թափանցել էր երկրի տարածք»,-գործակալությունը մեջբերում է հյուսիսկորեական ԶԼՄ-ներին: Հյուսիսային Կորեան մայիսի 12-ին հաղորդել էր երկրում տենդով առաջին հիվանդացածի մասին, որն արտասահմանյան փորձագետները համարում են կորոնավիրուս: Դրանից առաջ ամբողջ համավարակի ընթացքում Փհենյանը հայտարարել էր հիվանդության դեպքերի բացակայության մասին: Երեք օր անց տենդով հիվանդանալու հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 392 հազար 920-ի: Այդ ժամանակվանից, ԿԺԴՀ-ի հաղորդագրությունների համաձայն, դիտվել է հիվանդների թվի նվազման միտում: Օգոստոսի սկզբին «Ռյոնհապ» գործակալությունը գրել է, որ ԿԺԴՀ-ն չորրորդ օրն անընդմեջ չի գրանցում հիվանդության նոր դեպքեր, ինչն իշխանությունները համարում են տենդ: Ընդհանուր առմամբ հիվանդությունը, որը Փհենյանն անվանում է տենդ, երկրում հայտնաբերվել է ավելի քան 4,77 մլն մարդու մոտ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
11:24 - 11 օգոստոսի, 2022
Նենսի Փելոսին Սեուլում ասել է, որ ԱՄՆ-ն ջանք չի խնայի Հյուսիսային Կորեայի ագրեսիվ կեցվածքը զսպելու համար
 |azatutyun.am|

Նենսի Փելոսին Սեուլում ասել է, որ ԱՄՆ-ն ջանք չի խնայի Հյուսիսային Կորեայի ագրեսիվ կեցվածքը զսպելու համար |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին Հարավային Կորեայի Ազգային վեհաժողովի նախագահ Կիմ Ջին Պյոյի հետ հանդիպման ընթացքում հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգներն ամեն բան կանի Հյուսիսային Կորեայի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու և Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը հասնելու համար: Երկու խոսնակների հանդիպումից հետո հրապարակվել է համատեղ հայտարարություն, որով նրանք մտահոգություն են հայտնել Հյուսիային Կորեայում միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների զարգացման և դրանից բխող սպառնալիքի կապակցությամբ: Նենսի Փելոսին այսօր ավելի ուշ կայցելի Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ գտնվող «Համատեղ անվտանգության տարածք» անվամբ խիստ ամրացված գոտի, որտեղ միաժամանակ պարեկություն են իրականացնում մի կողմից ամերիկա-հարավկորեական և մյուս կողմից՝ հյուսիսկորեական ստորաբաժանումները:
14:47 - 04 օգոստոսի, 2022
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Վաշինգտոնին և Սեուլին «կորեական երկրորդ պատերազմի» մասին
 |tert.am|

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Վաշինգտոնին և Սեուլին «կորեական երկրորդ պատերազմի» մասին |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի համատեղ զորավարժություններն ապագայում կարող են հանգեցնել «կորեական նոր պատերազմի»։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, համապատասխան հայտարարությունն արվել է հուլիսի 26-ին՝ կորեական երկու պետությունների միջև զինադադարի կնքման 69-ամյակի նախօրեին։ «Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե երբ ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի անցկացրած տարատեսակ զորավարժությունները, փաստացի՝ պատերազմի փորձերը, կվերածվեն երկրորդ Կորեական պատերազմի», - ասված է նախարարության հայտարարությունում։ Հյուսիսկորեական արտգործնախարարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ Միացյալ Նահանգների և նրանց դաշնակիցների համատեղ զորավարժությունները սպառնում են անվտանգությանն ու հանդիսանում են Կորեական թերակղզում իրավիճակի սրման հիմնական գործոններից մեկը, մինչդեռ տարածաշրջանում խաղաղության երաշխիքները չեն կարող իրականացվել, քանի դեռ այնտեղ է գտնվում ամերիկյան ռազմական կոնտինգենտը։  
09:33 - 27 հուլիսի, 2022
Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտ
 |tert.am|

Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտ |tert.am|

tert.am: Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. դա պայմանավորված է նրանով, որ «միջուկային ակումբի» երկրները սկսում են ակտիվորեն ավելացնել իրենց զինանոցները։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակված զեկույցում։«Միջուկային զենքի կիրառման ռիսկն այժմ ամենաբարձր մակարդակի վրա է «սառը պատերազմից» պիկից ի վեր»,- նշել են ինստիտուտի փորձագետները։ Ներկայում «հստակ նշաններ կան առ այն, որ միջուկային զենքի կրճատման գործընթացն ավարտված է», և «բոլոր ուժերը «միջուկային ակումբում» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել և Հյուսիսային Կորեա) ավելացնում են մարտագլխիկների քանակը և իրականացնում միջուկային զինանոցների արդիականացում»,- ասել են փորձագետները։Միջազգային լարվածության ուժեղացմանը նպաստում է նաև այն փաստը, որ, ըստ հետազոտողների, այդ երկրների մեծ մասը «ուժեղացնում է միջուկային հռետորաբանությունը», և «միջուկային զենքի դերն իրենց ռազմական մարտավարությունում գնալով ավելի նշանակալի է դառնում»։Ըստ SIPRI-ի՝ «միջուկային ակումբի» բոլոր երկրներն ակտիվորեն ծրագրեր են մշակում միջուկային զենքի հետ կապված կամ արդեն գոյություն ունեցող զինանոցներն են ընդլայնում։ Մասնավորապես, «Մեծ Բրիտանիան հայտարարել է միջուկային մարտագլխիկների պաշարների սահմանաչափի ավելացման մասին»՝ որոշելով «հրապարակայնորեն չներկայացնել դրանց թիվը», իսկ Ֆրանսիան «պաշտոնապես սկսել է միջուկային զենքով հագեցած երրորդ սերնդի սուզանավ ստեղծելու ծրագիրը»:Ինստիտուտը նաև նշում է, որ Հնդկաստանը և Պակիստանը «ավելացնում են միջուկային զենքի պաշարները և մշակում նոր առաքման համակարգեր», իսկ Իսրայելը «արդիականացնում է իր միջուկային զինանոցը»։ Միաժամանակ ԿԺԴՀ-ն «ակտիվորեն միջուկային զենք է փորձարկում» և, ըստ փորձագետների, «արդեն արտադրել է 20 մարտագլխիկ՝ բավարար ռեսուրսներով՝ լրացուցիչ 45-55 մարտագլխիկ արտադրելու համար»։ SIPRI-ի փորձագետների խոսքով՝ արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Չինաստանում 300 նոր արձակման սիլոսներ են կառուցվում: Շարունակությունը՝ tert.am-ում
12:34 - 13 հունիսի, 2022