Հայաստանի Հանրային հեռուստատեսություն

Հայկական հանրային հեռուստաընկերություն, որը  հիմնադրվել է 1955 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի որոշմամբ։ 1956-ի նոյեմբերի 29-ին հաղորդավար Նարա Շլեպչյանի գեղեցիկ ձայնով տրվեց Հանրային հեռուստատեսության մեկնարկը:
1977 թ. հայկական հեռուստատեսության  հաղորդումների միջին տեւողությունը հասավ օրական 12 ժամի: Այդ տարիներին մեր երկրում կար մոտ 500.000 հեռուստացույց, որոնցից 100.000-ը` գունավոր:
Կարճ ժամանակում հեռուստատեսությունը դարձավ քաղաքային, մշակութային, գիտաճանաչողական, ուսուցողական եւ այլ ինֆորմացիայի կարեւորագույն միջոց (1987 թվականին հանրապետության ընտանիքների 93%-ը հեռուստացույց ուներ)։ Առաջին տեսագրումը կատարվել է 1971 թվականին։

1990-ական թվականների սկզբում հասարակական-քաղաքական հաղորդումներին զուգահեռ ավելացան եւ նոր ձեւով ներկայացան ժամանցային հաղորդումները։
1999 թ.-ից Հայաստանի հեռուստատեսությունը սկսեց հեռարձակվել արբանյակային կապով, որն իրականացավ ՀՀ Կապի նախարարության եւ  իտալական «Տելեսպազիո» (''Telespazio'') ընկերության միջեւ կնքված պայմանագրով: Իսկ ահա 2000 թ. գործողության մեջ մտած նոր օրենքի համաձայն Ազգային հեռուստատեսությունը վերանվանվեց  Հանրային հեռուստաընկերության` «Հ1» լոգոտիպով: Այդ նույն թվականին գործողության մեջ մտած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվեց մինչեւ 2005 թ. հունվարի 1-ը բոլոր հաղորդումները եւ ֆիլմերը եթեր հեռարձակել հայերենով: Սկզբում թարգմանվեցին մուլտֆիլմերը, այնուհետեւ` սերիալները:

2005 թ. ստեղծվեց հանրապետությունում առաջին վիտուալ ստուդիան:

2014 թ. ձեռք բերվեց համաշխարհային համբավ ունեցող Avid ընկերության համակարգը, (որն հաջողությամբ աշխատում էր մի շարք հեռուuտաընկերություններում /ОРТ, РТР, BBC, ABC /)` տեսասերվերներով, համալրող բաղադրիչներով, ինչպես նաեւ համակարգչային գրաֆիկայի ընձեռած լայն հնարավորություններով:

2015 թ. Հանրային հեռուստաընկերությունը Չինատանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունից ստացավ նոր՝ 10 տեսախցիկով զինված HD շարժական հեռուստատեսային կայան եւ HD արբանյակային հեռարձակման կայան: Չինաստանի կառավարությունը Հանրային հեռուստաընկերությանը անհատույց տրամադրեց նաեւ թվային լրահավաք մեքենա:

Ներկայումս Հանրային հեռուստաընկերության եթերին կարելի է հետեւել ինչպես անհատական համակարգիչներով, այնպես էլ բջջային հեռախոսներով եւ պլանշետներով։ Ստեղծվել են հավելվածներ (Application) հանրածանոթ IOS եւ Android համակարգերի համար, որոնք կարելի է ներբեռնել անվճար։

2016-ի սեպտեմբերի 13-ին մեկնարկեց Հանրային հեռուստաընկերության 60-րդ եթերաշրջանը, եւ նույն օրը անցում կատարվեց բարձր հստակության (HD որակի) հեռարձակման թե՛ մետրային, թե՛ արբանյակային հաճախականությունների համար:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների օրերը հայտնի են. ՀՌՀ

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների օրերը հայտնի են. ՀՌՀ

Այսօր՝ հունվարի 8-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստը, օրակարգում՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների նիստի վերսկսման օր սահմանելու և Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթներում սլոթերի քանակի փոփոխության վերաբերյալ հարցերը: Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՌՀ անդամները առաջնորդվելով  «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված կարգի դրույթներով՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների նիստի վերսկսման օր են սահմանել. 2021 հունվարի 14-ը՝ մարզային սփռման մրցույթների համար, իսկ հունվարի 15-ը՝ հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների  համար: Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը, փոփոխություն է կատարվել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթում սլոթերի քանակների հետ, քանի որ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվել է «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթում սլոթերի քանակը սահմանվել է 5, նախկին 6-ի, իսկ մայրաքաղաքային սփռման մրցույթում՝ 7, նախկինում հաստատված 9-ի փոխարեն:
21:18 - 08 հունվարի, 2021
Առաջարկել եմ բանավեճ կազմակերպել իմ, Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի մասնակցությամբ․ Բաբայանը ընդունել էր, Օհանյանը հրաժարվել էր մասնակցել․ Անդրանիկ Քոչարյան

Առաջարկել եմ բանավեճ կազմակերպել իմ, Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի մասնակցությամբ․ Բաբայանը ընդունել էր, Օհանյանը հրաժարվել էր մասնակցել․ Անդրանիկ Քոչարյան

Առաջարկել եմ Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճ կազմակերպել՝ իմ, Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Սամվել Բաբայանը ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, իսկ Սեյրան Օհանյանը հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով, որ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ կրկին բանավեճի հրավիրելով Օհանյանին։ Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․«Սեյրան Օհանյանի կողմից գլխավորած պաշտոնաթող գեներալների տարածած հայտարարությունից հետո Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին առաջարկել եմ Հանրային հեռուստաընկերության եթերում ցանկացած ձևաչափով բանավեճ կազմակերպել՝ իմ, Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի և 2008-2016թթ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Սամվել Բաբայանը ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, իսկ Սեյրան Օհանյանը հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով, որ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան: Որպես կառավարության հրաժարականը պահանջող պաշտոնաթող գեներալների ցուցակը գլխավորող՝ Սեյրան Օհանյանին նորից առաջարկում եմ ընդունել իմ առաջարկը և նույն ձևաչափով քննարկել մեր բանակի պարտության խորքային պատճառները, իսկ քննարկումից առաջ խնդրում եմ պարոն Օհանյանին ներկայացնել պաշտոնաթող գեներալների հավաքական տեսակետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք մասնակցել են Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների կերտմանը՝ չնայած բոլորը այդ ժամանակ ունեցել են ավելի ցածր ուսադիրներ: Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի պարտության խորքային պատճառները, հատկապես նրա անշրջելի ընթացքը վերջին 20 տարիների ընթացքում: Խիզախություն պետք է ունենալ դա ընդունելու և պատասխանատվություն կրելու համար: Եվ եթե այս խնդիրը չլուծվի, սերունդների դատին ենք թողնելու դավաճանների անվերջ փնտրտուքը, իսկ դա մեզ զրկելու է բանակի ապագային միտված հեռանկարը կառուցելուց: «Ես իմ գեներшլներին թույլ տվեցի հարստանալ ու շռայլ կյանքով ապրել , հետո նրանց մոտ կորավ կռվելnւ ցանկությունը, և վшխեցшն դաշտում ընկնելnւց և շռայլ կյանքից զրկվելուց». Նապոլեոն Բոնապարտ»։
13:48 - 28 դեկտեմբերի, 2020
Տիգրան Վիրաբյանը կազատվի քաղաքապետի տեղակալի պաշտոնից․ նա կստանձնի Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը

Տիգրան Վիրաբյանը կազատվի քաղաքապետի տեղակալի պաշտոնից․ նա կստանձնի Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել իրեն քաղաքապետի տեղակալի պաշտոնից: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։   «Հանրային հեռուստաընկերության տնօրենությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ, սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարևոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:   Կարծում եմ՝ անցած երկու տարիներին բավական դրական փոփոխություններ են տեղի ունեցել իմ համակարգման ներքո գտնվող ոլորտներում՝ մշակույթ, հանրակրթություն, սպորտ:   Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ավագանու խմբակցություններին եւ քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար: Հատկապես շնորհակալ եմ քաղաքապետ Մարությանին՝ ցուցաբերած վստահության համար: Համոզված եմ, որ մեր մայրաքաղաքը, անկախ բոլոր արհավիրքներից ու դժվարություններից, շարունակելու է զարգանալ: Կջանամ Հանրային հեռուստաընկերության մեծ ընտանիքի հետ միասին առավելագույս օգտակար լինել հանրությանը»,- գրել է նա:
15:00 - 09 դեկտեմբերի, 2020
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի մրցույթում հաղթող է ճանաչվել Հովհաննես Մովսիսյանը |1lurer.am|

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի մրցույթում հաղթող է ճանաչվել Հովհաննես Մովսիսյանը |1lurer.am|

1lurer.am: ide class="content-wrapper__left fl"> Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը նոյեմբերի 6-ին որոշել է վերսկսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցույթը՝ անցկացնելով այն հեռավար և առանց հարցազրույցների։ Ինչպես  հայտնել էինք, մրցույթին մասնակցելու համար դիմել էր 13 թեկնածու, սակայն Արմեն Սարգսյանն ավելի ուշ դիմում է ներկայացրել մրցութային հանձնաժողովին՝ իր թեկնածությունը հանելու նպատակով։ Բաց քվեարկության արդյունքում հանձնաժողովը որոշում է ընդունել 12 թեկնածուից Հովհաննես Մովսիսյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Հաջորդ շաբաթ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում կկայացնի մրցույթում հաղթող ճանաչված Հովհաննես Մովսիսյանին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն նշանակելու վերաբերյալ։      
18:48 - 06 նոյեմբերի, 2020
Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուների անունները |1lurer.am|

Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուների անունները |1lurer.am|

1lurer.am: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով փաստաթղթերի ընդունումն ավարտվել է։ Հայտնի են թեկնածուների անունները, որոնք 13-ն են․ Վարդան Ալեքսանյան – 2015-2019 թթ․ «Շիրակի հանրային հեռուստառադիոընկերություն», ռեժիսոր. Ստեփան Մարտիրոսյան – 2016-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերություն, ռեժիսոր. Վազգեն Ավետյան – 2016-2020 թթ․ «Պանարմենիան Մեդիա Գրուպ», գլխավոր տնօրենի խորհրդական. Հովհաննես Թովմասյան – 2018-ից «Երեմյան փրոջեքթս» ընկերության գեղարվեստական ղեկավար. Արթուր Սահակյան – Armenian News Network-ի հիմնադիր, ղեկավար և հեռուստամեկնաբան, «30 minutes» (AMGA TV, Գլենդեյլ, ԱՄՆ) հաղորդաշարի հեղինակ և վարող. Ռուդիկ Տեր-Գալստյան - «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ հիմնադիր, 2013-2017 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր. Հովհաննես Մովսիսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, տնօրեն. Արմեն Սարգսյան – տեղեկատվության ոլորտի և մեդիա կառավարման մասնագետ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար. Արմեն Պահլավունի – Հանրային հեռուստաընկերության ձայնային ապահովման բաժնի ղեկավար. Ռուբեն Թումանյան – ռեժիսոր, պրոդյուսեր, 2010-2013 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր. Արման Չիլինգարյան – Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, 2013-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր. Նունե Էլմասյան – 2000-ից Հ2 հեռուստաընկերության ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսոր. Արմեն Ահարոնյան, 2003-2009 թթ․ Հանրային հեռուստաընկերություն, հեռուստաօպերատոր: Համաձայն մրցույթի սահմանված կարգի՝ մրցութային հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը և որոշում կընդունի մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց։
18:50 - 18 սեպտեմբերի, 2020
Հաստատվել է Հ1-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը. ընդգրկված է նաեւ ԿԳՄՍ նախարարը

Հաստատվել է Հ1-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը. ընդգրկված է նաեւ ԿԳՄՍ նախարարը

Հաստատվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանը եւ նշել, որ հանրային հեռարձակողի խորհրդի՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N36 - Լ որոշմամբ ստեղծվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով։ «Նույն որոշմամբ Հանրային հեռարձակողի խորհուրդը հաստատել է հանձնաժողովի անհատական կազմը, որը հետևյալն է․ Արա Շիրինյան՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ (հանձնաժողովի նախագահ), Տիգրան Հակոբյան՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ, Մխիթար Հարյապետյան՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ․ Արայիկ Հարությունյան՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Նունե Սարգսյան՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի գործադիր տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)»,- նշել է պատգամավորը։ Նա նաեւ հայտնել է, որ վաղը՝ սեպտեմբերի 8-ին, Հանրային հեռարձակողի խորհրդի կայքում կհրապարակվեն մրցույթի պահանջները։
17:38 - 07 սեպտեմբերի, 2020
Հ1-ի հեռարձակումը սահմանափակվել է Լոս Անջելեսում․ հեռուստաընկերությունը սպասում է PanArmenian TV-ի պարզաբանմանը |civilnet.am|

Հ1-ի հեռարձակումը սահմանափակվել է Լոս Անջելեսում․ հեռուստաընկերությունը սպասում է PanArmenian TV-ի պարզաբանմանը |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը հայտնեց, որ օգոստոսի 1-ից խնդիրներ են առաջացել Լոս Անջելեսում Հ1-ի հեռարձակման հետ, որն իրականացնում է PanArmenian TV-ն: Լոս Անջելեսում բնակվող հայերը բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշնյանին՝ տեղեկացնելով այնտեղ Հ1-ի հեռարձակման խնդիրների մասին: «Նման խնդրի առկայության մասին մենք էլ ենք լսել ու այժմ սպասում ենք պաշտոնական պազզաբանումների»,- ասաց Արա Շիրինյանը՝ հավելելով, որ խնդրի առաջացման մասին լսել են օգոստոսի 1-ին: Լոս Անջելեսի հայերը վարչապետ Փաշինյանին ուղղված բաց նամակում նշել են, թե Հ1-ի հեռարձակման սահմանափակումը կատարվում է միտումնավոր՝ հեռուն գնացող քաղաքական նպատակներով։ Արա Շիրինյանը չմեկնաբանեց այդ պնդումները և ասաց, որ այժմ մենք սպասում են պարզաբանումների իրենց գործընկեր  PanArmenian TV-ից, որից հետո կհասկանան՝ ինչ անել։ ․․․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Լոս Անջելեսի հայերի նամակը՝ ստորև․  «Մեծարգո պարոն վարչապետ Հասկանալով Ձեր գերծանրաբեռնվածությունը հատկապես այս օրերին,  հայրենի սահմանին առկա իավիճակով պայմանավորված, և հայցելով Ձեր ներողամտությունը, պարտավոր ենք Ձեր ուշադրությունը հրավիրել ներկայացվող խնդրին: Իսկ խնդիրը հեռուն գնացող նենգ նպատակներ ունի և վերաբերում է Հայաստանի Հանրային  հեռուստատեսության՝ Հ1-ի հեռարձակմանը Լոս Անջելեսում: Այստեղ հստակ ծրագիր է իրականացվում Հ1-ի դիտողականությունը հնարավորինս սահմանափակելու ուղղությամբ: Ըստ հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հայտարարության, Լոս Անջելեսում Հ1-ի հեռարձակման իրավունքը տրվել է PanArmenian TV-ին և նրանք, համաձայն առկա պայմանագրի կետերից մեկի, պարտավորվել են հեռարձակել Հ1-ը SPECTRUM կապուղով: Համապատասխան պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով: Մինչդեռ պայմանագրի այդ կետը շատ կարճ ժամանակ անց խախտվել է: Հ1-ը հանվել է SPECTRUM-ից և տեղափոխվել 25.3 վերգետնյա հեռարձակման անտենային կապուղի: Սա նշանակում է, տանը լրացուցիչ անտենա տեղադրել և եթե հաջողվի՝ դիտել այդ ալիքը, ինչը շատ քիչ հավանական է: Մինչդեռ SPECTRUM-ը Մեծ Լոս Անջելես շրջանի ամենահզոր կաբելային հեռարձակողն է, որը ամբողջ շրջանի տարածքում 1 միլիոն 650 հազար տուն է մտնում: Ակնհայտորեն ամեն բան արվում է Լոսանջելեսահայությանը զրկելու ՀՀ հանրային հեռուստաալիքը դիտելու, ասել է թե, պաշտոնական տեղեկատվություն ստանալու  հնարավորությունից: Հավաստիացնում ենք, սա հետևողական, նենգ ու դավադիր քաղաքականության արդյունք է և իրականացվում է թավշյա հեղափոխությամբ ձեռք բերված արժեքները ոչնչացնելու բացահայտ նպատակով: Ովքե՞ր են իրականացնողները, դժվար չէ կռահել: Անձամբ դուք ԱԺ Ձեր ելույթներից մեկում նշել եք, որ Միքայել Մինասյանը հեռուստաընկերություններ է խլել  իրական տերերից, այդ թվում՝ Armenia TV-ն: Եվ հիմա, երբ Հ1-ը դուրս բերվեց  SPECTRUM-ից, նույն այդ կապուղու նույն ալիքով, օգոստոսի 1-ից սկսվել է Armenia TV-ի հեռարձակումը: Լոսանջելեսահայությունը գիտեր, որ այդ ալիքով հավաստի տեղեկատվություն է ստանում Հայաստանից, իսկ այժմ, սովորության համաձայն դիտելու է այդ ալիքը, բայց կեղծ ու նենգափոխված տեղեկատվությամբ, կամ էլ, առավել տեղեկացված հայությունը չի դիտելու այն, բայց նաև քիչ հավանական է, որ Հ1-ը կկարողանա դիտել իրականում շատ թույլ, անտենային հեռարձակման 25.3 ալիքով: Օրը ցերեկով խաբում են: Մոսկվաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանն է այժմ Երևանի Armenia TV-ի սեփականատերը, իսկ Armenia TV-ին ժամանակին PanArmenian հոլդինգի մի մասն էր, որը  փոխկապակցված է Միքայել Մինասյանի անվան հետ: Լոսանջելեսահայությանը փորձում են հրամցնել հայաստանյան մեդիադաշտը գրաված տերերի կողմից համակարգվող հակապետական տեղեկատվություն, իսկ Հայաստանի պատկան մարմինը լռում է: Ի դեպ, նշենք նաև, որ մինչ Հ1-ը կհեռացնեին SPECTRUM-ից, Հ1-ի հետ պայմանագրի ԼոսԱնջելեսյան կողմը, հանձինս PanArmenian TV-ի, որն, ի դեպ,  նույնպես, այժմ արդեն լուծարված PanArmenian հոլդինգի մի մասն էր, կեղծ տեղեկատվություն էր տարածում այն մասին, թե 25.3 ալիքը առավել մեծ դիտողականություն ունի քան նախկինը: Այս ամենի նպատակն ավելի քան պարզ է: Հ1-ը վերջապես դարձել է ՀՀ-ում իրականացվող պետական քաղաքականության հավաստի խոսափողը, ինչը չեն հանդուրժում վերը նշված խաղը խաղացող  ուժերը և հնարավորինս նվազեցնում են Հ1-ի դիտողականությունը: Բավական չէ, որ մեզ, մեր հարազատներին, Հայաստանի բնակչությանն ու երկիրը թալանած միջոցներով Հայաստանում ապատեղեկատվություն են տարածում, հիմա էլ ձեռքերը հասել են Միացյալ նահանգներ: Պարզից էլ պարզ է, թե ինչ են անում: Սա կոչվում է նենգ միջոցներով, Հ1-ը թուլացնելու և որակազրկելու միջոցով, սփյուռքահայության ապակողմնորոշում: Մեծարգո պարոն վարչապետ, վստահ ենք, տեղյակ եք Armenia TV-ի քարոզչամեքենայի բուն նպատակին և քանի որ ստացվում է, որ առանց դժվարության կարողանում են խաբել Հանրային Հեռուստառադիոխորհրդին, ստիպված ենք դիմել Ձեզ, հույսով, որ կարևոր այս խնդրին պատշաճ լուծում կտրվի: Հարգանքով՝ հայրենիքում հաղթանակների պահպանությամբ շահագրգիռ ԱՄՆ հայ քաղաքացիներ՝ սփյուռքահայեր»:
13:13 - 05 օգոստոսի, 2020
Ինչի մասին է լռում և երբ է խոսում Հանրային հեռուստաընկերությունը |uic.am|

Ինչի մասին է լռում և երբ է խոսում Հանրային հեռուստաընկերությունը |uic.am|

uic.am: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն 2019 թ. սեպտեմբերից մինչև 2020 թ. մարտ ընկած ժամանակահատվածում ամենօրյա կտրվածքով մշտադիտարկել է Հանրային հեռուստաընկերության եթերում հանրության շրջանում քննարկումների տեղիք տված կարևոր իրադարձությունների լուսաբանման ընդհանուր պատկերը: Մասնավորապես, մշտադիտարկման են ենթարկվել «Լուրերի» գլխավոր թողարկումները, փրայմ թայմում տեղ գտած քաղաքական հարցազրույցները, հանրային քննարկումները: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրած որոշ իրադարձություններ դուրս են մնացել Հանրայինի լուսաբանման տիրույթից: Մասնավորապես, Հանրայինի եթերից դուրս է մնացել ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի՝ երեխային վրաերթի ենթարկելու թեման, չնայած այն մեծ աղմուկ էր բարձրացրել և անգամ քրեական գործ էր հարուցվել: Նույն կերպ Հանրայինը չի անդրադարձել «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակմանը, չնայած՝ թեմային արձագանքել էին մի շարք լրագրողական կազմակերպություններ, և այս դեպքի առիթով նույնպես հարուցվել էր քրեական գործ: Հանրայինի ուշադրությունից «վրիպել են» նաև Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրաժարականը և որոշ պաշտոնյաների (որոնք ավելի ուշ ազատվեցին զբաղեցրած պաշտոնից) հասցեին նրա հնչեցրած մեղադրանքները: Մշտադիտարկումը պարզել է, որ երբեմն Հանրայինը թեմային անդրադարձել է, բայց ուշացումով, առանց տեղեկատվական առիթը լուսաբանելու, երբեմն էլ՝ պաշտոնական արձագանքից հետո միայն: Այսպես՝ սկանդալային «Հուզանք ու զանգ» պերֆորմանսի միջադեպը, երբ հարձակում էին գործել դրա մասնակիցների վրա, դուրս էր մնացել Հանրայինի եթերից: Թեմային անդրադարձել են միայն միջադեպից մի քանի օր անց՝ հարցազրույցների տեսքով: Նույն կերպ՝ ոչ ամբողջական էր ներկայացվել «Մել» ֆիլմի շուրջ ստեղծված իրավիճակը, որը, չնայած տարածված մանիպուլյացիաներին, այնուամենայնիվ, այնքան մեծ աղմուկ էր բարձրացրել, որ դրան ստիպված էր անդրադառնալ երկրի վարչապետը: Հանրության շրջանում աղմուկ բարձրացրած որոշ դրվագներ էր Հանրայինի ուշադրության կենտրոնում են հայտնվել պաշտոնական արձագանքից հետո: Մասնավորապես, Վայոց ձորում մարզպետի օգնականի մասնակցությամբ փոխգնդապետի ծեծի միջադեպին անդրադարձ եղել է մի քանի օր անց՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի պարզաբանման տեսքով: Նույն կերպ Հանրայինը չի անդրադարձել նաև քաղաքապետարանին «Կամազների» նվիրաբերության թեմային, որում լրատվամիջոցները և ընդդիմադիրները կոռուպցիոն ռիսկեր էին տեսնում: Մի քանի օր անց թեմայի շուրջ խոսելու համար հարթակ էր տրամադրվել քաղաքապետ Հայկ Մարությանին: Հանրայինը յուրովի մեկնաբանություն է տվել նաև «Այո»-ի տարբերանշանի գրագողության թեմային: Նախ՝ աղմուկի առաջին օրը թեման ընդհանրապես անտեսվել է, հաջորդ օրը, երբ հարցը պաշտոնապես լուծվել էր, թեմային անդրադարձ է կատարվել մի ռեպորտաժով, որում գրագողության փաստը, կարծես, «ներվում էր»: Զեկույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: «Իրազեկ քաղաքացիների միավորում»
15:53 - 02 հունիսի, 2020
Իրենց դիմումների համաձայն՝ աշխատանքից ազատվել են լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը

Իրենց դիմումների համաձայն՝ աշխատանքից ազատվել են լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ափոսոսանք է հայտնում ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի համար, որի հետևանքով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պարտավորված եղավ հրաժարական տալ։ «Խորհուրդը հարգում է գործադիր տնօրենի անձնական պատասխանատվություն կրելու որոշումը՝ ընդունելով նրա հրաժարականը։ Միաժամանակ Խորհուրդն իր գնահատանքն է հայտնում Մարգարիտա Գրիգորյանին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում արդյունավետ, պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար։ Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։ Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։ Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։ Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար»,- նշված է հայտարարությունում:
14:44 - 21 ապրիլի, 2020
Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հեռանում է
 |civilnet.am|

Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հեռանում է |civilnet.am|

civilnet.am: Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պաշտոնական հայտարություն է արել՝ տեղեկացնելով, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Նա անընդունելի է համարում ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը և «անկեղծորեն վրդովված է գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից»։  «Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ ու հեռուստադիտողներ, Ինձ համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը և անկեղծորեն վրդովված եմ գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից։ Ինքս տարիներ շարունակ ենթարկվել եմ նմանօրինակ մեդիա գրոհների և հասկանում եմ, թե ինչ է նշանակում թիկունքին հասցրած հարվածը։ Ցավում եմ կատարվածի համար։ Երկրի համար կարևորագույն այս շրջանում, Հանրային հեռուստաընկերության զարգացման այս փուլում աններելի է նմանատիպ մեդիա վանդալիզմը։ Ինքս եմ պատասխանատու եղել տվյալ շրջանում իրականացված բազմաթիվ հանրային միջոցառումների, տոնակատարությունների, արտակարգ միացումների համար, կիսել եմ իմ աշխատակիցների հետ շնորհակալության և գովեստի խոսքերը։ Հիմա էլ կիսում եմ կատարվածի պատասխանատվությունը՝ ներկայացնելով աշխատանքից ազատման իմ դիմումը։ Իմ ղեկավարության տարիներին Հանրային հեռուստաընկերությունում աննախադեպ փոփոխություններ են եղել․ եթերում սեփական արտադրանքի բազմակի ավելացում, վարկանիշի շարունակական բարձրացում՝ հատկապես վերջին երկու տարվա ընթացքում, գերժամանակակից թվային արխիվի հիմնում, տարածքների կապիտալ վերանորոգում ու բարեկարգում, հասարակական, կրթական, մշակութային ծրագրերի հանրահռչակում, հարյուրավոր հեռուստաֆիլմերի, տասնյակ նոր և նմանը չունեցող, գրական գործերի հիման վրա նկարահանված հեռուստասերիալների և հաղորդումների պատրաստում։ Դրանց վերաբերյալ բազմաթիվ դրական արձագանքներ ենք ստացել պետական ու հասարակական կառույցներից, հանրային ու քաղաքական գործիչներից։ Իմ աշխատանքի գլխավոր արդյունքը իմ և Հանրայինի գործընկերներն են՝ ներսում և դրսում։ Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները հենց այս օրերին ապացուցեցին, որ մասնագիտական որակները, անկախ տեխնիկական թերություններից, գլխավորն են։ Ես շնորհակալություն եմ հայտնում Հանրայինի բոլոր աշխատակիցներին, իմ գործընկերներին՝ եթերին նվիրվելու համար։ Գիտեմ, որ այստեղ մնում են մարդիկ, որոնք անխափան իրագործելու են ծրագրերն ու նպատակները։ Այս յոթ տարիների ընթացքում մենք միասին բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել և վստահ եմ, որ եթերից հետևելու եմ, թե ինչպես են իմ գործընկերները շարունակում հայկական հեռուստատեսության լավագույն ավանդույթները և ձևավորում նորերը: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում գործող բոլոր լրատվամիջոցներին, ՀԿ-ներին, պետական ու միջազգային կազմակերպություններին համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև Հանրայինի աշխատանքի առողջ քննադատության համար։ Այս օրերին ես համոզվեցի, որ հեռուստատեսային իրական պրոֆեսիոնալների կարծիքներն ու տեսակետները համընկնում են իմ անձնական կարծիքի հետ: Շնորհակալություն եմ հայտնում իմ անմիջական ղեկավարներին՝ դժվար օրերին օգնելու և խորհուրդներ տալու համար։ Իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում կարևորել եմ կայունությունը, սեփական կարծիք ունենալու և արտահայտելու իրավունքը, նախընտրել եմ քիչ խոսել ու շատ աշխատել։ Այս սկզբունքներն ինձ կուղեկցեն հաջորդիվ՝ նոր աշխատանքում նոր նախագծեր իրականացնելիս։ Առողջություն բոլորիս, կտեսնվենք»։
18:16 - 20 ապրիլի, 2020