ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում դատապարտյալ է մահացել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում դատապարտյալ է մահացել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելմանն ուղղված քայլերի ձեռնարկումը կարևորվում է հատկապես փակ հաստատություններում, որտեղ անհրաժեշտ է երաշխավորել ազատությունից զրկված անձանց համար անվտանգ միջավայր: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար անվտանգ միջավայր ստեղծելու համար է հենց, որ 2021 թվականի նոյեմբերի 12-ից սահմանափակվել են ազատությունից զրկված անձանց հետ անմիջական շփումները՝ տեսակցությունները: 01.01.2021թ-ից 12.11.2021 թ. ներառյալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման ինֆեկցիոն բաժանմունքում հետազոտվել և բուժում է ստացել 85 դատապարտյալ և կալանավորված անձ, ընդ որում՝ հիվանդների հիմնական հոսքը սկսվել է հոկտեմբեր ամսվա վերջից` 28.10.2021-ից. 12.11.2021թ. դրությամբ բուժման գործընթացում է գտնվել 54 անձ. ներկայումս բուժման գործընթացում է գտնվում 16 անձ: «Տեղեկացնում ենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցում այսօր գրանցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ, 1951 թվականին ծնված Վ.Բ.-ի կենսաբանական մահը։ Դատապարտյալի մոտ սույն թվականի նոյեմբերի 22-ին ախտորոշվել էր COVID-19, նույն օրը` ժամը 14։50-ին, վերջինս տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Տեսակցությունների արգելքով ՔԿՀ-ներ մուտք գործող այլ անձանց հոսքը կրճատելու, ազատությունից զրկված շրջանում թեստավորումների գործընթացի ինտենսիվացման, ինչպես նաև պատվաստումների թվի աճի հետևանքով 12.11.2021-ից ի վեր գրանցվել է 6 նոր դեպք, ընդ որում՝ 5-ը ախտորոշվել են հիվանդության նախնական փուլում, երբ դեռևս կլինիկական ախտանիշներ չեն ձևավորվել: Տեսակցությունների արգելքից հետո թվային պատկերը կարծես թույլ է տալիս արձանագրել դրական առաջընթաց: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ տեսակցությունների արգելքը նախատեսվում է պահպանել որոշ ժամանակ, որի ընթացքում մոնիթորինգ կիրականացվի տեսակցությունների արգելքի պահպանման ժամանակահատվածում նոր կորոնավիրուսային վարակի տարածվածության կանխարգելման վերաբերյալ, կտարվեն համապատասխան համեմատականներ, որից հետո կորոշվի տեսակցությունների թույլատրման մասով ռազմավարությունը: Նախարարությունը կանի առավելագույնը տեսակցությունների արգելքի ժամանակահատվածում համավարակի տարածման ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ և ազգային առողջապահական համակարգի մոտեցումներին համահունչ՝ կմշակի տեսակցությունների թույլատրման մասով հետագա ձևաչափը՝ հիմքում ունենալով ազատությունից զրկված անձանց լավագույն շահերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:25 - 24 նոյեմբերի, 2021
Հայտնի են հանրային սննդի կազմակերպությունում աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ լաբորատոր հետազոտության արդյունքները

Հայտնի են հանրային սննդի կազմակերպությունում աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ լաբորատոր հետազոտության արդյունքները

Հայտնի են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) հանրային սննդի կազմակերպությունում արձանագրված աղիքային վարակին բնորոշ դեպքերի վերաբերյալ լաբորատոր հետազոտության արդյունքները։   Համաձայն ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս Լաբորատոր կենտրոն մասնաճյուղ»-ի կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ խմելու ջրում շեղումներ չեն հայտնաբերվել։   Մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և Staphylococcus aureus։   Ինչպես հիվանդներից վերցված կենսանմուշներում, այնպես էլ սննդամթերքից վերցված նմուշներում (բուրգերի համար նախատեսված հում միս (կիսաֆաբրիկատ))՝ հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ (salmonella enteritidis):  
16:42 - 24 նոյեմբերի, 2021
«Տաթև» կրթահամալիրի տնօրենն ահազանգել է, որ դպրոցի 10 սաների մոտ աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ են նկատվել, 2-ը հոսպիտալացվել են․ ՍԱՏՄ

«Տաթև» կրթահամալիրի տնօրենն ահազանգել է, որ դպրոցի 10 սաների մոտ աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ են նկատվել, 2-ը հոսպիտալացվել են․ ՍԱՏՄ

Այսօր՝ նոյեմբերի 23-ի, երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգ է ստացվել «Տաթև» կրթահամալիրի տնօրենից այն մասին, որ դպրոցի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։ Ժամը 21։20-ին Ինֆեկցիոն ազգային կենտրոն են դիմել նշված կրթահամալիրի 2 երեխա, որոնք հոսպիտալացվել են։ Տնօրենի ահազանգից անմիջապես հետո ՍԱՏՄ տեսուչները «Տաթև» կրթահամալիրում իրականացրել են վերահսկողական միջոցառումներ ու պարզել, որ երեխաները դպրոցում կերել են «Ցեզար», վինեգրետ աղցաններ և հավով ու լավաշով ուտեստ։ Համաճարակաբանական դիտարկման արդյունքում, լաբորատոր հետազոտության նպատակով՝ վերցվել են նմուշներ խմելու ջրից, առկա սննդամթերքից, ինչպես նաև սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող մակերեսներից։ Աշխատանքները շարունակվում են։
09:46 - 24 նոյեմբերի, 2021
Երևանի հասարակական սննդի կազմակերպություններից երկուսում սնվելուց հետո 13 քաղաքացի հոսպիտալացվել է

Երևանի հասարակական սննդի կազմակերպություններից երկուսում սնվելուց հետո 13 քաղաքացի հոսպիտալացվել է

Սույն թվականի նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ՝ 13 քաղաքացի դիմել և հոսպիտալացվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Նրանց վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37) և «Պանդոկ Երևան» (հասցե՝ Ամիրյան 5) հասարակական սննդի կազմակերպություններից: Նրանց մոտ նոյեմբերի 17-19-ն ընկած ժամանահատվածում ի հայտ են եկել աղիքային վարակին/սննդային թունավորմանը բնորոշ կլինիկական ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում մինչև 38-40 աստիճան, լուծ: Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է լվացուկների, կենսանմուշի, քթըմպանի քսուկի, խմելու ջրի և սննդամթերքի նմուշառում: Նոյեմբերի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ հիվանդներից 4-ը դուրս են գրվել հիվանդանոցից, մնացածի վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:
21:40 - 23 նոյեմբերի, 2021
Պատվաստումների գործընթացը Հայաստանում․ ամփոփ տվյալներ

Պատվաստումների գործընթացը Հայաստանում․ ամփոփ տվյալներ

Հայաստանում 2021 թվականի ապրիլից մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը։ Մեր երկրում, ի դեպ, վակցինացվում են նաեւ օտարերկրացիներ․ այս տարվա նոյեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության դեմ Հայաստանում ամբողջությամբ (երկու դեղաչափով) պատվաստվել է 6984 օտարերկրյա քաղաքացի: Առողջապահության նախարարությունը, սակայն, օտարերկրյա քաղաքացիների պատվաստումների վերաբերյալ վիճակագրությունն ըստ առանձին երկրների քաղաքացիության չի վարում:  Առողջապահության նախարարությանը խնդրել էինք մեզ տրամադրել որոշ տվյալների վերաբերյալ գերատեսչությունում առկա վերջին տեղեկությունները։ Այսպես, 2021 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ Հայաստանում մինչեւ 18 տարեկան 236 անձ է պատվաստել կորոնավիրուսի դեմ։  Նոյեմբերի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում առկա են ԱստրաԶենեկա, Գամ-Կովիդ-Վակ (Sputnik V), Սինոֆարմ, Կորոնովակ, Մոդեռնա պատվաստանյութերը: Ստացած տվյալների համաձայն՝ ամենաքիչ դեղաչափ կա Կորոնավակից, ամենաշատը՝ Մոդեռնայից։ Վերոբերյալ ինֆոգրաֆիկայում *-ով նշված է ՀՀ-ում առկա Սպուտնիկ V պատվաստանյութի 2-րդ բաղադրիչի թիվը։ Առողջապահության նախարարի N 438-Ա հրամանի համաձայն՝ պատվաստման առաջին փուլում ներարկում են Սպուտնիկ V-ի առաջին բաղադրիչը՝ 0.5մլ դեղաչափով, երկրորդ փուլում ներարկում են պատվաստանյութի երկրորդ բաղադրիչը՝ 0.5մլ դեղաչափով, երեք շաբաթ ընդմիջումով: Երկրորդ բաղադրիչի բաղադրությունն առաջինից տարբերվում է։ Նոյեմբերի 16-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության դեմ կատարվել է 1045446 դեղաչափ պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել է 705848 քաղաքացի, երկրորդ դեղաչափ՝ 339598 քաղաքացի։ Նշենք, որ պատվաստված համարվում է երկու դեղաչափ ստացած անձը։ Ի դեպ՝ առաջին դեղաչափ ստացած անձանց 705848 թվի մեջ արտացոլված է նաեւ երկրորդ դեղաչափով պատվաստված անձանց թիվը, քանի որ երկրորդ դեղաչափով պատվաստված անձն ինընստինքյան ստացել է նաեւ պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Ուստի նոյեմբերի 16-ի դրությամբ դեռեւս միայն առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 366250 է եղել։ Ստորեւ ցուցադրվող ինֆոգրաֆիկայում առաջին դեղաչափով պատվաստված անձանց թվից հանել ենք երկրորդ դեղաչափով պատվաստված քաղաքացիների թիվը։ ՀՀ-ում նոյեմբերի 16-ի դրությամբ առկա ԱստրաԶենեկա պատվաստանյութի դեղաչափերի ժամկետն ավարտվում է 2021թ. նոյեմբերի 30-ին, Գամ-Կովիդ-Վակինը՝  2022թ. փետրվարի 28-ին, Սինոֆարմինը՝ 2023թ. հուլիսի 16-ին եւ սեպտեմբերի 10-ին, Կորոնովակինը՝ 2022թ.-ի մարտի 18-ին, Մոդեռնայինը՝ 2021-ի նոյեմբերի 28-ին, դեկտեմբերի 27-ին, 2022թ. հունվարի 14-ին, հունվարի 22-ին, փետրվարի 14-ին, փետրվարի 27-ին եւ մարտի 5-ին։ Թե որ օրը որ պատվաստանյութից քանի դեղաչափի ժամկետ է ավարտվում, նախարարությունից չէին հստակեցրել, ուստի երկրորդ հարցումն էինք ուղարկել, որտեղ այս հարցին դարձյալ պատասխան չէր տրվել։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից մեր հարցին, թե ինչու չեն տրամադրվել այդ տվյալները, պատասխանեցին, որ պատվաստանյութերի բաշխումը դինամիկ գործընթաց է, տվյալներն անընդհատ փոփոխվող են, ուստի կոնկրետ օրվա դրությամբ տվյալ տալն անհնար է։ Մեր դիտարկմանը, որ անընդհատ փոփոխվող են նաեւ պատվաստումների թվերը, նաեւ այն տվյալները, թե որ պատվաստանյութով քանի անձ է պատվաստվել, ուրեմն՝ նման հաշվարկ անելն ինքնին անհնար չէ, կենտրոնից առաջարկեցին գրավոր հարցմամբ դիմել՝ պահեստում առկա պատվաստանյութերի թիվը տրամադրելու համար։ Ըստ կենտրոնի՝ թիվը բանավոր տրամադրել հնարավոր չէ, քանի որ պետք է տվյալների հաշվարկ ու վերլուծություն անեն, ինչը ժամանակատար է։ Ստացվում է, որ նախարարությունում առկա չեն տվյալներ, թե այս պահի դրությամբ որ խմբաքանակից, որ օրը ժամկետից դուրս եկող քանի պատվաստանյութ է մնացել, քանիսը՝ սպառվել։ Նախարարությունից հարցման պատասխանն ստանալուն պես կհրապարակենք այն։ Հայարփի Բաղդասարյան Գլխավոր լուսանկարը՝ Նատալիա Վայտկեվիչի, Pexels հարթակից
17:09 - 23 նոյեմբերի, 2021
Հայաստանում արձանագրվել է վարակի տեմպերի նվազում |armenpress.am|

Հայաստանում արձանագրվել է վարակի տեմպերի նվազում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ չնայած նկատվում է նոր արձանագրվող դեպքերի թվի կրճատում: Այս մասին նշեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: «Ունենք նոր դեպքերի շուրջ 40-50 տոկոսով նվազում, և այսօր վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1-ից ցածր է, կազմում է 0.5-0.6: Այսինքն՝ վարակի տեմպերը ցածր են, բայց պետք է նշեմ, որ սա պայմանավորված է երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատություններում եղած արձակուրդով և որոշ դեպքերում դասընթացները հեռավար անցկացնելով: Այդ որոշումն ուղղված է եղել մարդկային շփումների նվազեցմանը, այդ ժամանակահատվածում հանրային տրանսպորտն է նաև թերծանրաբեռնված աշխատել, մարդկային կուտակումներ են քիչ եղել, ինչը բերում է թվերի նվազեցմանը»,- ասաց Ռոմելլա Աբովյանը: Ուսումնական հաստատությունները վերսկսել են իրենց աշխատանքն ու այս փուլում, ըստ մասնագետի, շատ է կարևորվում անվտանգության կանոնների պահպանումը՝ դիմակի կրումը, ձեռքերի ախտահանումը, սոցիալական հեռավորության պահպանումը: Միաժամանակ, որպես կարևոր արդյունավետ միջոցառում, առաջնահերթ է համարվում պատվաստումը: Ռոմելլա Աբովյանը նշեց, որ պատվաստումային պրոցեսը բավական ընթանում է: Ամեն դեպքում նախատեսվում է դեկտեմբերի 1-ից նոր փոփոխություն մտցնել, ըստ որի, ՊՇՌ թեստ կատարելու պահանջը աշխատողների համար 14 օրը մեկ ժամանակահատվածը կդառնա 7 օրը մեկ:   
14:11 - 22 նոյեմբերի, 2021