Կորոնավիրուս

ԱՀԿ-ի՝ Հայաստանում COVID-19-ի հետևանքով մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են. ԱՆ-ն կդիմի կառույցին

ԱՀԿ-ի՝ Հայաստանում COVID-19-ի հետևանքով մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են. ԱՆ-ն կդիմի կառույցին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ հերթական զեկույցի՝ Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության:   Պարզվել է, որ COVID-19-ի հետևանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներկայացված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում 100 հազար բնակչության համար մոտ 650 մահվան բարձր ցուցանիշն ուռճացված է, քանի որ այն արտացոլում է ոչ միայն երկրում համավարակով պայմանավորված, այլև պատերազմի և դրա հետևանքով արձանագրված մահերը:   Բացի այդ, 2020 և 2021 թվականների համար փորձագետների կողմից օգտագործվել են հասանելի նախնական տվյալներ, որոնք տարբերվում են վերջնականից:   Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը կդիմի ԱՀԿ-ին` պահանջելով լրացուցիչ մեկնաբանություններ և հրապարակված վերլուծության վերանայում:  
14:39 - 10 մայիսի, 2022
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։ Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հանս Կլյուգեն ներկայացնում է մի կազմակերպություն, որը հատկապես Covid-19 համավարակի ընթացքում շատ ճանաչելի դարձավ: Նախագահի խոսքով՝ համավարակը փորձություն էր, որն ԱՀԿ-ն իր հնարավորությունների սահմանում կարողացավ կառավարել: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանը հատկապես առողջության առաջնային պահպանման ուղղությամբ վերջին տարիներին կարևոր քայլեր է ձեռնարկել և ձեռքբերումներ ունի: Հանս Կլյուգեն ողջունել է Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության երկամյա` 2022-2023թթ․ համագործակցության համաձայնագրի ստորագրումը, որը տեղի է ունեցել այսօր և ընդգրկում է առողջապահության ամենատարբեր ոլորտներ և ուղղություններ: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենը վստահեցրել է, որ ԱՀԿ-ն ապագայում ևս կշարունակի սերտ փոխգործակցությունն ու աջակցությունը Հայաստանին:
22:47 - 28 ապրիլի, 2022
Կառավարության որոշմամբ՝ մայիսի 1-ից կորոնավիրուսի հետ կապված մի շարք սահմանափակումներ կվերացվեն |armtimes.com|

Կառավարության որոշմամբ՝ մայիսի 1-ից կորոնավիրուսի հետ կապված մի շարք սահմանափակումներ կվերացվեն |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց ՀՀ առողջապահության նախարարության նախագիծը, ըստ որի՝ մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու սահմանափակումները կվերացվեն: Ուժը կորցրած է ճանաչվում օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս «Քովիդ-19» ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ ախտորոշիչ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: Ինչպես նաև աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ, կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: «Հանվել է քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում սահմանափակումները արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ: Տվյալ դեպքերում նույնպես այլևս թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջ չի գործի»,- հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ վերացվել է դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1,5 մետր հեռավորություն պահպանելու արգելքը: Նախարարը նշեց, որ որոշումը պայմանավորված է հետևյալ փաստերով: «Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության ընդամենը 144 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 32 տոկոսով, երեկ գրանցվել է ընդամենը 3 դեպք։ Վերջին ամսվա ընթացքում նկատվում է նաև մահվան դեպքերի կտրուկ նվազում, և 14 օրերի  ընթացքում մենք ընդամենը 1 մահ ենք ունեցել: Հաշվի առնելով այս կայուն իրավիճակը և նաև աշխարհով համավարակի նվազման տեմպերը՝ որոշում ենք կայացրել որոշ սահմանափակումներ հանել, ինչը տեղավորվում է մեր ընդհանուր քաղաքականության մեջ: Մենք համավարակի առաջին իսկ օրից շատ համաչափ և զգուշորեն ենք մոտեցել սահմանափակումներ կիրառելուն, և դրանք ուղղված են եղել միայն համավարակը զսպելու, կանխարգելելու և ժամանակ տալու առողջապահական համակարգին իր ուժերը մոբիլիզացնելու համար»,- ասաց նա։ 
12:34 - 28 ապրիլի, 2022