Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Միջազգային գործընկերները խոստացել են ՀՀ-ին 35 մլն եվրո տրամադրել ԿԽՄԿ-ի միջոցով
 |tert.am|

Միջազգային գործընկերները խոստացել են ՀՀ-ին 35 մլն եվրո տրամադրել ԿԽՄԿ-ի միջոցով |tert.am|

tert.am: Հայաստանի միջազգային գործընկերներն ավելի քան 35 մլն եվրո աջակցություն են խոստացել տրամադրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով` ևս 35 մլն եվրո այլ եղանակով է հատկացվել։ «Դրանցից 15 մլն եվրոն կհատկացվի բյուջետային աջակցության եղանակով ՀՀ կառավարության գանձապետական հաշվին, իսկ մնացած միջոցները զարգացման գործակալություններն իրենց կողմից Հայաստանում գտնվող ներկայացուցչությունների միջոցով կուղղեն նույն կարիքների կամ խնդիրների լուծման համար»,- ասաց Խաչատրյանը։ Նա հավելեց, որ միջազգային գործընկերներից երկու շաբաթների ընտացքում ստացել են ավելի քան 100 տոննա մարդասիրական բեռ, որը բաշխվում է ըստ մարզերի` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հոգալու համար։
17:33 - 14 հոկտեմբերի, 2023
Սյունիքի մարզպետարանում քննարկվել են բռնի տեղահանված անձանց օգնելուն միտված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն ու հնարավորությունները

Սյունիքի մարզպետարանում քննարկվել են բռնի տեղահանված անձանց օգնելուն միտված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն ու հնարավորությունները

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ու Հայկական Կարմիր խաչի ընկերության Սյունիքի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմից:   Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել նրանց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Սյունիքում ընդունելու և առաջնային կարիքները հոգալու գործընթացում ունեցած մեծ ներդրման ու մարզում բոլոր կառույցների հետ կատարած միասնական կարևոր աշխատանքի համար։   Մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հերթին հակիրճ ամփոփել են արածը՝ նշելով, որ իրենք փորձել են օգնել ինչով հնարավոր է, իսկ հիմնական ծանրությունը մարզային, տեղական ու պետական կառույցների ուսերին էր։   Քննարկվել են տեղահանված անձանց օգնելուն միտված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն ու հնարավորությունները, դրանց առաջնահերթ ուղղությունները, արդյունավետ, թիրախային համագործակցության համար՝ մարզային իշխանության և գործընկեր կազմակերպությունների միջև համակարգված համատեղ աշխատանքի կարևորությունը։
19:41 - 11 հոկտեմբերի, 2023
ԿԽՄԿ անձնակազմը շարունակում է դեռեւս չտեղափոխված մարդկանց որոնումն Արցախում

ԿԽՄԿ անձնակազմը շարունակում է դեռեւս չտեղափոխված մարդկանց որոնումն Արցախում

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունը հաղորդել է, որ ԿԽՄԿ անձնակազմը շարունակում է դեռեւս չտեղափոխված մարդկանց որոնումն Արցախում: «Մեր անձնակազմը շարունակում է դեռևս չտեղափոխված մարդկանց որոնումը, որոնց թվում են տարեցները, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձինք։ Վերջին օրերին այցելությունների ընթացքում տրամադրել ենք սնունդ և հիգիենայի փաթեթներ, ինչպես նաև օգնել ենք երեք մարդկանց վերականգնել կապը ընտանիքի անդամների հետ։ Մարդկանց համար մեծ թեթևություն էր վերջապես խոսել իրենց հարազատների հետ, որոնք մինչ այդ պահը տեղեկություն չունեին իրենց գտնվելու վայրի մասին։ Այցելություններին մասնակցում են նաև մեր բժիշկները, որոնք գնահատել են խոցելի անձանց առողջական վիճակը՝ բժշկական կարիքները բավարարելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
10:37 - 07 հոկտեմբերի, 2023
Կարմիր Խաչի ներկայացուցիչները Բաքվում դեռևս չեն այցելել Արցախի նախագահներին |factor.am|

Կարմիր Խաչի ներկայացուցիչները Բաքվում դեռևս չեն այցելել Արցախի նախագահներին |factor.am|

factor.am: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն այցելել Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ գտնվող Արցախի նախկին նախագահներին և պաշտոնատար անձանց։ Այս մասին Factor TV-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։ Հարցին՝ արդյո՞ք առաջիկայում նախատեսվում է տեսակցություն, Ամատունին պատասխանեց․ «Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն առաջիկա գործընթացների մասին տեղեկություններ չի տրամադրում»։ Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն առևանգել, ապա ձերբակալել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին ձերբակալելու մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հայտնել են Հարությունյանի հարցաքննության մասին։ Մինչ այս էլ, ապօրինի ձերբակալվել և կալանավորվել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը։
13:42 - 04 հոկտեմբերի, 2023
ԿԽՄԿ-ն վերջին օրերին օգնել է ԼՂ-ից տարհանել շուրջ 100 հիվանդ ու տարեց մարդու

ԿԽՄԿ-ն վերջին օրերին օգնել է ԼՂ-ից տարհանել շուրջ 100 հիվանդ ու տարեց մարդու

Սեպտեմբերի 29-ից մինչ օրս ԿԽՄԿ աշխատակիցների օգնությամբ Լեռնային Ղարաբաղից տարհանվել է ավելի քան 100 տարեց, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձ։ Այս մասին ասված է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության X-ի (նախկին Թվիթեր) միկրոբլոգում արված գրառման մեջ։ «Վերջին օրերին, երբ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները և ժամանել Հայաստան, մենք աշխատել ենք առավել խոցելի վիճակում մնացած մարդկանց գտնելու և օգնելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ: Մենք հավաքել, ստուգել ենք նրանց մասին տեղեկությունները, ինչը հետագայում մեր թիմերին թույլ է տվել տեղում հայտնաբերել այդ մարդկանց և օգնել նրանց տարհանվել, եթե նրանք ցանկանան։ Սեպտեմբերի 29-ից մեր աջակցությամբ շուրջ 100 խոցելի անձ բարեհաջող տեղափոխվել է կենտրոնական հրապարակ, որտեղից վերջին հասանելի ավտոբուսներն ու շտապօգնության մեքենաները նրանց տեղափոխել են Հայաստան», - ասված է հաղորդագրության մեջ:
21:10 - 03 հոկտեմբերի, 2023
1 միլիոն ֆունտ ստերլինգ աջակցություն Միացյալ Թագավորությունից՝ արձագանքելու ԼՂ իրավիճակին

1 միլիոն ֆունտ ստերլինգ աջակցություն Միացյալ Թագավորությունից՝ արձագանքելու ԼՂ իրավիճակին

Միացյալ Թագավորությունը հայտարարել էր, որ էական էական ֆինանսավորում է տրամադրելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, քանի որ այն ԼՂ-ի և ավելի լայն տարածաշրջանի խոցելի մարդկանց համար ապահովում է կենսական բժշկական, առողջապահական և այլ անհրաժեշտ աջակցություն։ Այս մասին նշված է ՄԹ կառավարության պաշտոնական կայքում։ Նշվում է, որ 1 միլիոն ֆունտ ստերլինգի չափով աջակցությունը նաև ԿԽՄԿ-ի՝ վիրավորներին փոխադրելու և տեղահանված ընտանիքների հետ կապը պահելու համար է։ «Ադրբեջանը ռազմական գործողությունների արդյունքում իր վերահսկողության տակ է առել Լեռնային Ղարաբաղի շրջանը, որի բնակչության մեծ մասը՝ էթնիկ հայերը, Ղարաբաղից մեկնել են հարևանությամբ գտնվող Հայաստանի Հանրապետություն և բախվել սուր մարդասիրական մարտահրավերների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին ասել է, որ ԼՂ-ում իրադրությունը մեծ ճնշման տակ է դրել մարդկանց խմբերին։ Միացյալ Թագավորության ֆինանսական աջակցությունը ընտանիքները պաշտպանելու և ամենախոցելի մարդկանց օգնելու համար է։ «Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցների ժամանակ նախարար Դոքերթին երկու կողմերին էլ կոչ էր արել վերադառնալու երկխոսության և ապահովելու անարգել հումանիտար հասանելիությունը խոցելի մարդկանց, ինչպես նաև ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած համայնքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
14:37 - 30 սեպտեմբերի, 2023
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը պատրաստվում է Հայաստանում ընդունել մինչև 120 000 մարդու

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը պատրաստվում է Հայաստանում ընդունել մինչև 120 000 մարդու

Մոտ 88 000 մարդ Լեռնային Ղարաբաղից մուտք է գործել Հայաստան, և նրանց ընդհանուր թիվը կարող է հասնել 120 000-ի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների գործակալության պաշտոնյան ուրբաթ օրը՝ նշելով, որ այս թիվը հասնում է արդեն ԼՂ ողջ բնակչության թվին։ Նշենք, որ ըստ ՀՀ կառավարության տվյալների՝ սեպտեմբերի 30-ի ժամը 12։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 417 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, հաշվառված է 81 139-ը։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչ Կավիտա Բելանին ՄԱԿ-ի օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ հոգնած և հուսահատված մարդկանց հսկայական խմբերը հավաքվում են գրանցման կենտրոնների մոտ։ Այս մասին գրում է Reuters-ը։ «Սա իրադրություն է, որում նրանք եղել են 9-ամսյա շրջափակման պայմաններում։ Եվ երբ նրանք մուտք են գործում, նրանք լցված են անհանգստությամբ, նրանք վախեցած են, նրանք հուսահատված են և պատասխաններն են ցանկանում»,- ասել է նա։ Պատասխանելով հարցին, թե քանի մարդ է ԼՂ-ից գալու, ՄԱԿ-ի պաշտոնյան ասել է, որ պատրաստ են ընդունել մինչև 120 000 մարդու, ու շատ դժվար է կանխատեսել, թե քանիսն են գալու։ Նա նշել է, որ նախնական պլանավորմամբ թիվը տատանվում էր 70 000-ից 90,000-ի միջև, բայց դա, ըստ նրա, թարմացման կարիք ունի։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն Ռեջինա դե Դոմիչիսն էլ հայտնել է, որ մոտավորապես, ամեն երրորդ «փախստականը» երեխա է․ «Մեզ համար ամենամեծ անհանգստությունն այն է, որ նրանցից շատերը բաժանված էին իրենց ընտանիքից»։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Կարմիր մահիկի ընկերությունների ներկայացուցից Հիչամ Դիաբն էլ ասել է, որ «փախստականները» հոգեբենական աջակցության կարիք ունեն։ ԿԽՄԿ պաշտոնյաներից Կարլոս Մորացանին նշել է, որ իրենք հինգշաբթի օրը մոտ 200 դի են հանել ԼՂ-ից։ Նրա խոսքով այդ մարդիկ վառելիքի պահեստի պայթյունի և վերջին մարտերի զոհերի դիերն էին։ Ըստ Reuters-ի՝ առաջիկայում կենտրոնացումը կլինի մյուսներին սննդով և հիգիենայի պարագաներով աջակցությունը։ «Մենք ծրագրում էինք, որ տարհանումը ավելի երկար ընթացք կունենա։ Տարհանումներն այս շաբաթ շատ արագ ընթացան, շատ մեծ թվով էին մարդիկ, բայց դրա հետևանքով շատ մարդիկ գումար կամ տրանսպորտային միջոց չունենալու պատճառով մնացել են տեղում»,- ասել է Կարլոս Մորացանին։   Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր
12:08 - 30 սեպտեմբերի, 2023
Հունգարիան 102,000 եվրո է հատկացրել ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչությանը՝ «հալածյալ քրիստոնյաներին» օգնելու համար |news.am|

Հունգարիան 102,000 եվրո է հատկացրել ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչությանը՝ «հալածյալ քրիստոնյաներին» օգնելու համար |news.am|

news.am: Հունգարիայի կառավարությունը 102,000 եվրո է հատկացրել ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչությանը «հալածյալ քրիստոնյաներին» օգնելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեյը։ Նրա խոսքով՝ օգնությունը կտրամադրվի Հայ առաքելական եկեղեցու խնդրանքով` Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հետեւանքով առաջացած խորհրդակցություններից հետո: «Վերջին շաբաթներին զինված հակամարտության սրման և Ստեփանակերտի վառելիքի և քսայուղերի պահեստում տեղի ունեցած մահացու պայթյունի հետևանքով մի քանի տասնյակ հազար էթնիկ հայեր լքել են իրենց տները և տեղափոխվել Հայաստան»,- նշել է նա։ «Հունգարիայի օգնությունը նպատակ ունի խթանել կայունությունը տարածաշրջանում՝ օգնություն տրամադրելով հակամարտությունից և վառելիքի պահեստի պայթյունից տուժած խաղաղ բնակիչներին», - ասել է Ազբեյը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նա նշել է, որ Հունգարիայի կառավարությունը տարածաշրջանում խաղաղությունը դիտարկում է որպես միակ կենսունակ լուծում։  
11:01 - 29 սեպտեմբերի, 2023
Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա․ Կարմիր Խաչ
 |tert.am|

Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա․ Կարմիր Խաչ |tert.am|

tert.am: Հազարավոր մարդիկ, ովքեր այժմ լքում են իրենց տները, պետք է պաշտպանված լինեն վտանգներից։ Բնակչության լայնածավալ տեղաշարժը հաշվի առնելով՝ կոչ ենք անում իշխանություններին հարգել միջազգային մարդասիրական իրավունքը: Այս մասին հայտնում են Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունից: «Հիվանդ, վիրավոր, տարեց, հաշմանդամություն ունեցող մարդիկ, հղի կանայք ու ընտանիքից բաժանված կամ առանց ուղեկցության երեխաները պետք է առանձնահատուկ ուշադրության արժանանան։ ԿԽՄԿ-ի գլխավոր առաջնահերթությունն է ապահովել այս մարդկանց անվտանգությունը, ինչպես նաև սննդի, առողջապահական ծառայությունների հասանելիությունը։ Առաջնային է նաև օգնել քաղաքացիներին գտնել իրենց կորցրած հարազատներին, ինչպես նաև շարունակել տարհանել վիրավորների ու անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող հիվանդների։ Հումանիտար իրավիճակը շարունակում է ծանր մնալ․ սննդի ու դեղամիջոցների խիստ պակաս կա, հեռահաղորդակցության ծառայությունները խաթարված են, ինչի հետևանքով մարդիկ դժվարությամբ են կապ հաստատում հարազատների հետ։ Անցած շաբաթվա ընթացքում մեր թիմերը տարհանել են շտապ օգնության կարիք ունեցող 50 վիրավորների և տրամադրել 66 տոննա ալյուր, բժշկական պարագաներ, 28,000 տակդիր և 1,500 լիտր վառելիք՝ տեղի բուժհաստատությունների գեներատորների աշխատանքն ապահովելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
12:25 - 28 սեպտեմբերի, 2023
ԿԽՄԿ–ն տարհանում չի կազմակերպում, զբաղվում է գերիների և անհետ կորածների հարցերով. Ամատունի
 |armeniasputnik.am|

ԿԽՄԿ–ն տարհանում չի կազմակերպում, զբաղվում է գերիների և անհետ կորածների հարցերով. Ամատունի |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատուի խոսքով` իրենց կողմից տրամադրվող օգնությունը կարիք կա կրկնապատկելու, և համապատասխան որոշում կայացնողների համաձայնության դեպքում հույս ունեն, որ կշարունակեն օգնություն տրամադրել ավելի մեծ ծավալով։Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հնարավորություններն ու կարողություններն ավելացնում է տարածաշրջանում` պայմանավորված առկա իրավիճակով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։«Մենք տարբեր ուղղություններով մասնագիտացված նոր աշխատակիցների ենք ներգրավում, որպեսզի կարողանանք համապատասխան ձևով արձագանքել ահագնացող կարիքներին, որոնք ունեն Արցախից ՀՀ հասնող մարդիկ։ Միևնուն ժամանակ, մենք դիտարկում ենք այն մարդկանց կարիքները, որոնք մնում են Արցախի իրենց տներում»,– նշեց Ամատունին։Նա տեղեկացրեց, որ ԿԽՄԿ–ն այս պահին Գորիսում, որտեղ գալիս են Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, անմիջականորեն զբաղված չէ այդ մարդկանց ընդունելու կամ տեղավորելու հարցերով. ԿԽՄԿ–ն դա պատրաստ է անել, եթե լինի համապատասխան որոշում, որի շրջանակում կկարողանան որոշակի օգնություն տրամադրել։«Որպես չեզոք միջնորդ` մեր գործառույթը հիմա վիրավորների անհապաղ տեղափոխումն էհիվանդանոցներ։ Օրինակ` երեկ մենք ՀՀ շտապօգնության մեքենաներով կարողացել ենք տեղափոխել 23 ծանր վիրավորների։ Միևնույն ժամանակ տրամադրում ենք անհապաղ բժշկական պարագաներ տեղական հիվանդանոցներին։ ԼՂ–ում տեղական բուժհաստատությունների համար տրամադրել ենք շուրջ 1500 լիտր դիզելային վառելիք, որպեսզի ապահովվի ջրի անխափան հոսքը նրանց աշխատանքները կազմակերպելու համար։ Եվ այսպես շարունակ»,– ներկայացրեց Զառա Ամատունին։Քայլեր կարող ենք ձեռնարկել միայն դիմում ստանալուց հետո. Ամատունին` զինվորների դեպքի մասինՆա ընդգծեց, որ տրամադրվող այս օգնությունը կարիք կա կրկնապատկելու, և համապատասխան որոշում կայացնողների համաձայնության դեպքում հույս ունեն, որ կշարունակեն օգնություն տրամադրել ոչ միայն այս ծավալով, այլ շատ ավելի մեծ։Ինչ վերաբերում է այսօր Գորիսում ԿԽՄԿ–ի կատարած աշխատանքին, ապա Ամատունին նշեց, որ կապի մեջ են համապատասխան կառույցների հետ` հասկանալու համար կարիքները և առաջնահերթությունները, և ըստ այդմ են փորձում աշխատանքները կազմակերպել։Հարցին` ԿԽՄԿ աշխատանքների իրագործման համար Ադրբեջանի կողմից կա՞ն խոչընդոտներ, Ամատունին պատասխանեց, որ բոլոր կողմերի հետ իրենք կոնֆիդենցիալ շփման շրջանակներում են աշխատանքներ իրականացնում և, ըստ այդմ, չեն կարող որևէ մեկնաբանություն անել ընթացքի վերաբերյալ։Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի ղեկավարը վստահեցրեց, որ հայ գերիների հարցերը ևս իրենց ուշադրության կենտրոնում են։Շարունակությունը՝  armeniasputnik.am-ում
23:31 - 25 սեպտեմբերի, 2023
Արցախից հայտնում են՝ ինչ աշխատանքներ են իրականացվում՝ համաձայն Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության

Արցախից հայտնում են՝ ինչ աշխատանքներ են իրականացվում՝ համաձայն Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է, թե ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածության hամաձայն՝ ինչ աշխատանքներ են իրականացվում Արցախում․ «Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքներին զուգահեռ, որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ, ծանր և ծայրահեղ ծանր վիրավորների ու հիվանդների տեղափոխում Հայաստանի բուժհաստատություններ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Արցախ հումանիտար բեռների, բժշկական պարագաների, առաջին անհրաժեշտության ապրանքների և վառելիքի ներմուծում Գորիս-Ստեփանակերտ մայրուղով՝ ռուս խաղաղապահ առաքելության միջնորդությամբ, սեպտեմբերի 24-ից էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքների մեկնարկ, Արցախի և նրա ժողովրդի ապագայի շուրջ քաղաքական կոնսուլտացիաների կազմակերպում»։
19:29 - 23 սեպտեմբերի, 2023