Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններ

Դոնեցկում Կրամատորսկի երկաթուղային կայարանին հրթիռային հարվածներ են հասցվել

Դոնեցկում Կրամատորսկի երկաթուղային կայարանին հրթիռային հարվածներ են հասցվել

Գլխավոր լուսանկարը՝ ՈւՆԻԱՆ-ի Դոնեցկի մարզի Կրամատորսկ երկաթուղային կայարանին հրթիռային հարվածներ են հասցվել, որի հետևանքով, այս պահի տվյալներով, 30 զոհ և 100 վիրավոր կա, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ՝ հայտնել է «Ուկրզալիզնիցա» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսանդր Կամիշինը։ «Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա երկու հրթիռ է արձակվել։ Տուժածներ կան», - նշել է նա։ Դոնեցկի շրջանի ղեկավար Պավել Կիրիլենկոն հայտնել է, որ կայարանին հարվածները հասցվել են «Իսկանդերի» հրթիռներով, սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պնդմամբ՝ հարվածը հասցվել է «Տոչկա-Ու» հրթիռով։ «Ոստիկաններն ու փրկարարները, որոնք տեղում աշխատում են, հաղորդում են տասնյակ զոհերի և վիրավորների մասին», - ասել է Պավել Կիրիլենկոն՝ նշելով, որ հրթիռային հարվածի պահին կայարանում հազարավոր մարդիկ են եղել, քանի որ Դոնբասի բնակիչների տարհանում էր տեղի ունենում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կոնաշենկովը հայտնել է, որ Դոնեցկի շրջանում» ոչնչացվել է ուկրաինական զորքերի պահուստների սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Կոնաշենկովը Կրամատորսկի կայարանի մասին ոչինչ չի ասել, սակայն նշել է, որ «օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով» հարվածներ են հասցվել Դոնեցկի շրջանի Պոկրովսկ, Սլավյանսկ և Բարվենկովո երկաթուղային կայարաններին։ Ինքնահռչակ ԴԺՀ տարածքային պաշտպանության շտաբը հայտնել է, որ Կրամատորսի կայարանին հարվածը հասցվել է «Տոչկա-Ու» հրթիռով՝ նշելով, որ Ռուսաստանի և ինքնահռչակ ԼԺՀ, ԴԺՀ «զինանոցում նման համալիր չկա, սակայն այն ակտիվորեն կիրառվում է Ուկրաինական բանակի կողմից»։Նորա Վանյան
14:14 - 08 ապրիլի, 2022
ՌԴ-ն Դոնեցկի մարզում «Իսկանդեր»-ով ոչնչացրել է ուկրաինական զենքի երկու խոշոր պահեստ |tert.am|

ՌԴ-ն Դոնեցկի մարզում «Իսկանդեր»-ով ոչնչացրել է ուկրաինական զենքի երկու խոշոր պահեստ |tert.am|

tert.am: Ռուսաստանի զինված ուժերը Դոնեցկի մարզում «Իսկանդեր» համալիրով ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈՒ զենքի երկու խոշոր պահեստ։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։««Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը Դոնեցկի մարզի Կամենկա գյուղում հրթիռային և հրետանային զինատեսակների երկու մեծ պահեստ է ոչնչացրել»,- ասել է նա։Կոնաշենկովը հավելել է, որ անցած օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական ավիացիոն և հրթիռային ուժերը խոցել են Ուկրաինայի 64 ռազմական օբյեկտ:«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 124 ինքնաթիռ և 77 ուղղաթիռ, 214 զենիթահրթիռային համակարգ, 321 անօդաչու թռչող սարք, 1752 տանկ և այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 184 ռեակտիօվ համակարգ, 734 դաշտային հրետանու միջոց և ականանետ, ինչպես նաև 1640 միավոր հատուկ ռազմական տեխնիկա»,- ասել է Կոնաշենկովը։
12:37 - 30 մարտի, 2022
Պատերազմ Ուկրաինայում․ թարմացվող (02.03.22-28.03.22)

Պատերազմ Ուկրաինայում․ թարմացվող (02.03.22-28.03.22)

Պատերազմ Ուկրաինայում․ թարմացվող (24.02.22-01.03.22) 28.03.2022 22։01- Մարիուպոլի քաղաքային իշխանությունները հայտնում են, որ Մարիուպոլում մահացել է գրեթե 5000 մարդ։ «Ըստ նախնական հաշվարկների շրջափակումից հետո քաղաքից տարհանվել է 150.000 մարդ, մոտ 170.000-ը մնացել է շրջափակման մեջ, իսկ գրեթե 5.000 մարդ, այդ թվում՝ մոտ 210 երեխա մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։  21:25- Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև երկօրյա բանակցությունները կսկսվեն երեքշաբթի օրը՝ մարտի 29-ին՝ Երեւանի ժամանակով՝ 10։30․ դրանք կանցկացվեն Ստամբուլի Դոլմաբահչե պալատում։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։  «Ռուսական պատվիրակությունը երկուշաբթի օրը ժամանել է Ստամբուլ՝ ուկրաինական կողմի հետ խաղաղ բանակցությունների համար։ Սպասվում է, որ ուկրաինական պատվիրակությունը Թուրքիայի կժամանի երեկոյան»:  21։03- Ռուսաստանը կդիմանա իր նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, իսկ հակառուսական սահմանափակումները մեծ հարված են հասցնում  այն երկրների տնտեսություններին, որոնք Մոսկվայի դեմ պատժամիջոցներ են  սահմանել, և պարզ չէ, թե ով առավել կտուժի: Այս մասին Ղազախստանի սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ հանդիպմանն ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Նրա խոսքով՝ դժվար կլինի, սակայն Ռուսաստանը կդիմանա, կմաքրի իր տնտեսությունը, այն ավելի արդյունավետ, ավելի անկախ կդարձնի: 20։20- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենկին զրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Այս մասին Զելենսկին տեղեկացրել է թվիթերյան իր էջում։ «Նրան տեղեկացրել եմ արգելափակված քաղաքներում հումանիտար ծանր իրավիճակի, բանակցություների ընթացքի մասին։ Քննարկվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը և Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև պաշտպանական համագործակցությունը»,-գրել է Զելենսկին։ 19:50- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան իր էջում տեղեկացրել է, որ բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Նրան տեղեկացրել եմ խաղաղ բնակչության ուղղությամբ նոր հարվածների մասին։ Քննարկվել է կանաչ միջանցքների բացման հրատապ անհրաժեշտությունը»,-գրել է Զելենսկին։ 18։25- Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների ռուսական միության կապի և ՏՏ ոլորտի հանձնաժողովը կարծում է որ, «ընթացիկ տնտեսական պայմաններում» կապի օպերատորների սարքավորումների պահուստները կբավականացնեն կես տարի, նրանց աշխատանքում խաթարումներ են հնարավոր արդեն այս ամառ, գրում է «Կոմերսանտը»։ Ընկերություններին աջակցելու համար հանձնաժողովն, արդեն հաստատված միջոցներից բացի, առաջարկում է 50%-ով նվազեցնել ռադիոհաճախականության սպեկտրի համար վճարը, զրոյացնել գույքահարկն ու հարկերից ազատել ոլորտի աշխատակիցների եկամուտները։ Սակայն Ռուսաստանի թվային զարգացման նախարարությունը նշել է, որ ցանցային խափանումների պատճառ չի տեսնում։ 17։00- «Նովայա գազետան» կասեցնում է թղթային և էլեկտրոնային գործունեությունը մինչև Ուկրաինայում ռուսական «ռազմական գործողության ավարտը»։ Ինպչես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել են թերթի Telegram ալիքում։ «Ռոսկոմնադզորից մենք ևս մեկ նախազգուշացում ենք ստացել: Դրանից հետո մենք կասեցնում ենք թերթի հրապարակումը՝ առցանց և թղթային»,- ասվում է խմբագրության հաղորդագրության մեջ: 16։38- ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ։ Քննարկվել են Ուկրաինայում առկա իրավիճակը և Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայանալիք բանակցությունների հետ կապված հարցեր։ [Թուրքիայի ԱԳՆ] 16:35- Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պնդմամբ՝ Մոսկվան նախապատրաստում է ՌԴ զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումների տեղաշարժը՝ Ուկրաինայի տարածքում մարտական գործողություններ իրականացնելու համար։ Ռուսաստանը Բելառուսում տեղակայված «Իսկանդեր» հրթիռային համակարգերը մոտեցնում է Ուկրաինայի հետ սահմաններին։ 15։24- Ռուսաստանը շահագրգռված է, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների կայանալիք բանակցություններն արդյունավետ լինեն։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սերբական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ «Այդ բանակցությունները շարունակվել են։ Եվ հիմա էլ են շարունակվում, դրանք կվերսկսվեն բառացիորեն այսօր կամ վաղը Ստամբուլում՝ այս անգամ արդեն առկա ռեժիմով՝ մի շարք տեսակոնֆերանսներից հետո։ Եվ մենք շահագրգռված ենք, որ այդ բանակցություններն արդյունք տան», - ասել է նա։ 14։40- Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները դժվար թե մեկնարկեն այսօր, ակնկալվում է, որ դրանք կսկսվեն մարտի 29-ին։ Այսօր իսկապես պատվիրակությունները մեկնում են Թուրքիա։ Ստամբուլում պատվիրակությունների հանդիպումից հետո նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպում հազիվ թե կայանա․ նման հանդիպման կազմակերպման համար դեռևս առաջընթաց չկա։ [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով]|factor.am| 13:29- Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ դեռևս չի կարող օգնություն տրամադրել պաշարված Մարիուպոլիին, քանի որ Ռուսաստանից և Ուկրաինայից անվտանգ անցման երաշխիքներ պետք է լինեն։ «Կողմերը պետք է համաձայնության հասնեն անվտանգ անցումը ապահովելու համար: Նրանք պետք է հրապարակեն երթուղին և մարդկանց բավականաչափ ժամանակ տան քաղաքը լքելու համար: Այս պահին մենք այնտեղ մուտք գործած թիմ չունենք»,- ասել է Մեթը BBC-ին: 13։27- Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ երկուշաբթի մարդասիրական միջանցքները չեն աշխատի։ Նա դա բացատրել է «հնարավոր սադրանքներով», որոնց մասին իմացել է ուկրաինական հետախուզությունը։ |bbc.com| 13:25- Ինչ տեսք ունի այժմ պաշարված Մարիուպոլը․ Ազովի գունդը հրապարակել է կադրեր։ 13:07- Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետության ուժերը առաջ են անցել 5 կմ, գրավել Իվանովկան և Նովոսադովը և հասել Նովոլյուբլինո-Տերնի գիծ։ Ռուսական ավիացիան և հակաօդային պաշտպանությունը մեկ օրում Չեռնիգովի շրջանի օդում խոցել են 4 ուկրաինական Սու-24, Դոնեցկի մարզի Կրամատորսկի մոտ խոցվել է ուկրաինական Սու-27։ Խերսոնի շրջանի Չեռնոբաևկա օդանավակայանի տարածքում օդում խոցվել է ուկրաինական «Սմերչ» բազմակի հրթիռային համակարգի 5 հրթիռ։ [ՌԴ ՊՆ] |ria.ru| 11։55- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանում իշխանափոխության քաղաքականություն չի վարում։ Ավելի վաղ նա ասել էր, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «չի կարող շարունակել պաշտոնավարել»։ 10։49- Ռուսաստանում ռեժիմի փոփոխությունը ՆԱՏՕ-ի նպատակը չէ, չնայած Մոսկվայի ներխուժմանը Ուկրաինա: Այս մասին կիրակի ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին անվանել է «մսագործ», որը «չի կարող մնալ իշխանության մեջ»։ «Դա «ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ ԱՄՆ նախագահի նպատակը չէ»,- ասել է Շոլցը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում: 10:13- «Օսկար»-ի ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում աջակցություն են հայտնել Ուկրաինային։ [AFP News Agency] 09:54- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը Պուտինին ասել է, որ Մոկվայի՝ Ուկրաինա ներխուժումից հետո հրադադարը և ավելի լավ հումանիտար պայմանները անհրաժեշտություն են։ Նշվում է, որ զրուցակիցները պայմանավորվել են, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Ստամբուլում։ |reutes.com|   27.03.2022 23։46- Մի քանի կետ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ ռուսական մի շարք ԶԼՄ-ներին տված հարցազրույցից․ Կրեմլի քաղաքականության մասին Տեղի է ունեցել ողբերգություն․ մեզ որպես ինքնուրույն պետություն չեն ընկալում, մեզ ընկալում են ոչ թե որպես անկախ պետություն, այլ որպես ինչ-որ ապրանք, ինչ-որ խոշոր օրգանիզմի մաս, որի գլխին իրեն տեսնում է Ռուսաստանի ներկայիս նախագահը։ Մարիուպոլի մասին Ռուս զինվորականները շրջափակել են քաղաքը․ բոլոր մուտքերն ու ելքերը արգելափակված են։ Նավահանգիստը ականապատված է։ Քաղաքում հումանիտար աղետ է։ Ռուսաստանցիների հանդեպ վերաբերմունքի մասին Չնայած նրան, որ ես նախագահ եմ և պետք է լինեմ բավականին պրագմատիկ մարդ, [փետրվարի] 24-ից հետո վերաբերմունքը վատացել է․․․ՌԴ ժողովրդի հանդեպ էմոցիոնալ վերաբերմունքը կորել է․․․անգամ ժողովրդի հանդեպ։ Թեև ես հասկանում եմ, որ [Ռուսաստանում] կան շատ մարդիկ, որոնք աջակցում են Ուկրաինային։ Ես շնորհակալ եմ նրանց․․․։ Ուկրաինայում «քիմիական կենսալաբորատորիաների» մասին Այո, սա անեկդոտ է։ Այստեղ ես բացատրելու որևէ բան չունեմ։ Դե, մեզ մոտ չկա․․․Մենք մեծ հաճույքով, բայց չունենք։ Չկան միջուկային զենքեր, չկան քիմիական կենսալաբորատորիաներ և քիմիական զենքեր։ Նման բան գոյություն չունի: «Դոնբասի վրա հարձակվելու» Ուկրաինայի ծրագրերի մասին Իհարկե, որևէ պլան չի եղել։ Սկսած 2019 թվականից՝ նախագահ Պուտինին և՛ անձամբ, և՛ տարբեր ուղիներով ես ասել եմ, որ մենք չենք պատրաստվում մեր տարածքները վերցնել ռազմական ճանապարհով։ |bbc.com| 23:32- ՌԴ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել․ «Լրատվամիջոցներում տեղեկություններ կան, որ մի շարք ռուս լրագրողներ, այդ թվում՝ օտարերկրյա գործակալներ ճանաչվածները, հարցազրույց են արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և հրապարակել այն։ Զանգվածային հակառուսական քարոզչության և Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների պաշտպանության համար ՌԴ Զինված ուժերի իրականացրած հատուկ ռազմական գործողության առնչությամբ ՌԴ գործողությունների մասին կեղծ տեղեկությունների պարբերական հրապարակման համատեքստում Ռուսաստանի Դաշնության դատախազությունը հիմնարար իրավական գնահատական ​​կտա հրապարակված հայտարարությունների բովանդակությանը և դրանց տեղադրման փաստին»։ 21։36- «Ռոսկոմնադզոր»-ը ռուսական լրատվամիջոցներին զգուշացրել է, որ չհրապարակեն Զելենսկիի հարցազրույցը․ «Հարցազրույց վերցրած լրատվամիջոցներում ստուգումներ են սկսվել՝ պատասխանատվության չափը որոշելու և քայլեր ձեռնարկելու համար»։ 21։19- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի սկսվելուց հետո առաջին երկար հարցազրույցն է տվել ռուսական լրատվամիջոցներին։ Զելենսկիից հարցազրույց են վերցրել «Մեդուզա»-ի գլխավոր խմբագիր Իվան Կոլպակովը, «Դոժդ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն, լրագրող Միխայլո Զիհարը։ Վերջինս նաև Զելենսկիին ուղղել է «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագրի, Նոբելյան մրցանակակիր Դմիտրի Մուրատովի և «Կոմերսանտի» հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովի (չշփոթել «Соловьёв LIVE»-ի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ) հարցերը։ |suspilne.media| 20։10- Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում մարտի 29-30-ը։ Այս մասին հայտնել է ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ևս հայտնել է հանդիպման օրերի մասին, բայց անցկացման վայրի վերաբերյալ ոչինչ չի նշել։ 19:22- Մեծ Բրիտանիան դադարեցնում է պետականորեն ֆինանսավորվող գիտահետազոտական և ինովացիոն համագործակցությունները Ռուսաստանի հետ. «Սարսափելի ներխուժումը (ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժումը- խմբ․) պահանջում է, որ մենք բոլորս մեր դիրքորոշումն արտահայտենք և մեր համերաշխությունն ու աջակցությունը ցուցաբերենք Ուկրաինային։ Կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնելու պետականորեն ֆինանսավորվող գիտահետազոտական և ինովացիոն համագործակցությունները ռուսական համալսարանների և ռուսական այն ընկերությունների հետ, որոնք ռազմավարական նշանակություն, շահ ունեն ՌԴ-ի համար»: 14:36- Մոտ ժամանակներս ինքնահռչակ ԼԺՀ-ում կարող է հանրաքվե անցկացվել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցով։ «Կարծում եմ՝ մոտ ժամանակներս հանրապետության տարածքում հանրաքվե կանցկացվի, որի միջոցով ժողովուրդը կիրացնի իր բացարձակ սահմանադրական իրավունքն ու կարծիք կհայտնի ՌԴ կազմ մտնելու մասին։ Չգիտես ինչու, ես վստահ եմ, որ հենց այդպես էլ կլինի», - ասել է ինքնահռչակ ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։ |tass.ru| 12։49-  Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ ռուսական զորքերը ռազմական գործողությունների գոտուց «հարկադրաբար դուրս են բերում» Ուկրաինայի քաղաքացիներին։ «Ռուսաստանը ստեղծում է այլընտրանքային «հումանիտար իրականություն» և փորձում մարիուպոլցիների համար սեփական այսպես կոչված «տարհանման երթուղիներ» կազմել դեպի ՌԴ։ Սպասելի է, որ քաղաքացիները մեծ մասամբ չեն ուզում «փրկվել»՝ ագրեսորի տարածք տեղափոխվելով։ Հետևաբար՝ ռուսական զորքերը խաղաղ քաղաքացիներին հարկադրաբար տեղափոխում են օկուպացված տարածքների խորքեր կամ Ռուսաստան», - հայտարարել է Վերեշչուկը՝ նշելով, որ այդ ձևով դուրս է բերվել շուրջ 40 հազար ուկրաինացի։ 11։38- Ռուս զինծառայողները հարվածներ են հասցրել С-300 և «Բուկ» համակարգերի պահեստներին, որոնք գտնվել են Կիևից 30 կմ հեռավորությամբ։ Ինչպես տեղեկացնում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Բացի այդ, բարձր ճշգրտության հեռահար զենքերով ոչնչացվել է Կիևից 30 կմ հարավ-արևմուտքում գտնվող С-300 և «Բուկ» համակարգերի զինապահեստը»,-ասել է նա։ ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ ընդհանուր առմամբ մեկ օրում ռուսական ավիացիան ոչնչացրել է 67 ուկրաինական ռազմական օբյեկտ։  26․03․20222 17։46- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կողմերը զրուցել են Ուկրաինայի ռազմական, դիվանագիտական և հումանիտար իրավիճակի մասին: 17։31- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, բայց միայն հավասար և փոխադարձ հիմունքներով, ինչի շուրջ Վաշինգտոնը պատրաստակամություն չի ցուցաբերում։ Ըստ Զախարովայի՝ ամերիկյան կողմն ամեն ինչ անում է, որպեսզի ավելի բարդացնի ԱՄՆ-ում ՌԴ արտաքին ներկայացուցչությունների գործունեությունը․ «Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Վաշինգտոնին մտածել հետևանքների մասին»։ 16։03- Չեխիան ակնկալում է Եվրամիությունից ֆինանսական օգնություն ստանալ՝ կապված Ուկրաինայից եկած փախստականների ընդունման համար պետբյուջեից կատարված զգալի ծախսերի հետ: Այդ մասին հայտնել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։ «Հավատում եմ, որ մեզ կհաջողվի Եվրամիությունից միջոցներ ստանալ Չեխիայի պետական բյուջեի համար, որպեսզի մենք ծածկենք երկրի ծախսերը, որոնք առաջանում են փախստականներին օգնություն ցուցաբերելիս»,- նշել է Լիպավսկին։ 14:41- Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի իրականացնում և չի ծրագրում իրականացնել պահեստազորում գտնվող քաղաքացիների կանչ զինկոմիսարիատներ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Նա տեղեկացրել է, որ վերջին օրերին ՌԴ շատ քաղաքացիներ ֆեյք հեռախոսազանգեր են ստանում, որտեղ ձայնագրության միջոցով նրանց կանչում են զինկոմիսարիատ: 14:06- Ուկրաինայի իշխանությունները մարտի 26-ին կիրականացնեն խաղաղ բնակիչների տարհանումը 10 հումանիտար միջանցքներով: Այս մասին տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը: Նրա խոսքով՝ միջանցքներ են կազմակերպվելու Մարիուպոլից մինչև Զապորոժիե, ինչպես նաև Կիևի և Լուգանսկի շրջաններում: |armenpress.am| 12:04- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան, Հունաստանը և Թուրքիան փորձում են կազմակերպել Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանումը։ Մակրոնը խոստացել է Պուտինի հետ քննարկել այս հարցը։ |tass.ru| 12:02- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տորագրել է հրաման, որով երկարաձգվում է մարտական ​​գործողությունների վետերանի կարգավիճակը «Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության» մասնակիցների համար։ Այն զինվորականներին տալիս է ամսական վճարումների, գնացքներով անվճար ճանապարհորդության իրավունք և այլ արտոնություններ։ |bbc.com| 11։46- Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբից հայտնում են, որ ՌԴ ԶՈՒ-ն փորձում է ակտիվացնել Կիևում դիվերսիոն-հետախուզական խմբերի գործունեությունը, «որպեսզի ապակայունացնի հասարակական-քաղաքական իրավիճակը, խաթարի պետական ​​և ռազմական կառավարման համակարգը»։ «Ուկրաինացի զինվորները ոչնչացրել են 8 տանկ, 17 միավոր զրահամեքենա։ Ռուսական կողմը կորուստները կենդանի ուժով կազմել են մոտ 170 մարդ։ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի 3 ինքնաթիռ և 3 անօդաչու թռչող սարք»,- նշված է ԳՇ հաղորդագրության մեջ։ 11։35- Գլխավորը՝ ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցից․ Ռուսական ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական երեք ինքնաթիռ, ինչպես նաև վեց անօդաչու թռչող սարք։ «Օնիքս» բարձր ճշգրտության թևավոր հրթիռը Նիկոլաևի շրջանում ոչնչացրել է վառելիքի և քսանյութերի բազա, որը վառելիք էր մատակարարում APU խմբավորմանը։ ՌԴ ԶՈւ «Կալիբր» հրթիռներով զինամթերքի և զենքերի պահեստ է ոչնչացրել Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում։ Օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան խոցել է Ուկրաինայի 117 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ մեկ С-300 զենիթահրթիռային համակարգ. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են «Տոչկա-Ու» համալիրի մեկ ուկրաինական մարտավարական հրթիռ Ռուս զինվորականները պայքարում են Նովոմիխայլովկա և Նովոբախմուտովկա բնակավայրերը գրավելու համար։ |tass.ru|     25․03․2022 22։31- Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 135 երեխա, վիրավորվել` 184-ը: 21։50- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Վլադիմիր Զելենսկու հետ։ «Քննարկվել է ռուս-ուկրաինական պատերազմը ու բանակցությունների ընթացքը։ Նախագահ Էրդողանն ասել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարների գագաթնաժողովում նա վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»,- նշված է հայտարարության մեջ։ 20:48- Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հերքել է Էրդողանի կողմից արված հայտարարությունը՝ նշելով, որ կարևոր է օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը։ «Թուրքիայի նախագահի նշած չորս կետերի շուրջ Ռուսաստանի հետ համաձայնություն չկա։ Բանակցությունների առանցքային թեմաները չորս կամ այլ կետերի դասակարգելը ճիշտ չէ։ Ուկրաինայի պատվիրակությունը կոշտ դիրքորոշում է որդեգրել և չի հրաժարվում իր պահանջներից։ Մենք առաջին հերթին պնդում ենք հրադադարի, անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին»։ 19։41- Բանակցությունները ամբողջ շաբաթ տեսակոնֆերանսի միջոցով շարունակվել են և կշարունակվեն վաղը։ Բանակցությունները ընթանում են փորձագիտական ​​խմբերի միջև, պատվիրակությունների ղեկավարների միջև տեղի են ունենում շաբաթական երկու-երեք անգամ։ Հիմա փոքր հարցերում դիրքորոշումները մոտենում են, սակայն քաղաքական հիմնական հարցերում դրանք տեղում դոփում են։  [Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկի] 18։26- Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունների ընթացքում քննարկված վեց կետերից չորսի շուրջ կարծես թե համաձայնության են եկել։ Նրա խոսքով՝ տարաձայնությունները վերաբերում են Ղրիմին ու Դոնբասին։ «Իհարկե, Ուկրաինային այնքան էլ «հանգիստ» չէ Ղրիմի ուԴոնբասի հարցերում։ Զելենսկին վերջերս լավ քայլ արեց՝ ասելով, որ Դոնբասի հարցում պետք է գնա հանրաքվեի։ Իմ կարծիքով՝  դա կարելի է անվանել խելացի ղեկավարության քայլ»։ 17։13- «Ռուսաստանի թվային զարգացման նախարարությունը չի սատարում ցանկացած օրենսդրական սահմանափկում, որոնք կապված են ՏՏ ոլորտի կադրերի տեղաշարժի և աշխատանքի տեղավորման հետ։ Այդպիսի միջոցները կարող են հանգեցնել մասնագետների արտահոսքի և ապակառուցողական ազդեցություն ունենալ ոլորտի վրա», - ասված է գերատեսչության հաղորդագրությունում։ Նախարարությունն ընդգծել է, որ ռուս մասնագետները բարձր են գնահատվում համաշխարհային ՏՏ շուկայում։  16:35- Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողվում հավանություն են տվել Միության առաջին պաշտպանական ռազմավարությանը՝ «ԵՄ-ի ռազմավարական կողմնացույց»-ին, որը, մասնավորապես, նախատեսում Է ԵՄ-ի արագ հակազդման ուժերի ստեղծում 5 հազար մարդ թվաքանակով: Այդ մասին ասված Է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը մարտի 25-ին տարածվել Է Բրյուսելում: |armenpress.am| 16:20- Մենք կշարունակենք պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Բայց մենք պետք է քննարկենք, թե ինչպես փակել բոլոր սողանցքները: Մենք պետք է բանակցենք երրորդ երկրների հետ, որպեսզի նրանք չներգրավվեն սահմանափակումները շրջանցելու գործում: [Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշել]|tert.am| 16։07- «Ինչ վերաբերում է G20-ին, ապա այն կարևոր է, բայց, մյուս կողմից, ներկայիս պայմաններում, երբ այս ձևաչափի մասնակիցների մեծ մասը, փաստորեն, մեզ հետ իրենց նախաձեռնությամբ տնտեսական պատերազմի մեջ է, ճակատագրական ոչինչ չի լինի։ Թեև, ամեն դեպքում, Ռուսաստանը դեռ առաջնորդվում է այս ձևաչափի մյուս մասնակիցների կարծիքներով և հնարավորության դեպքում պատրաստ կլինի մասնակցելու։ [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով]  15։30- Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ն պետք է հեռացվի «Մեծ քսանյակից» (G20), Բայդենը նշել է․ «Այո՛: Դա կախված է G20-ից: Ես այսօր բարձրացրել եմ հարցը, թե արդյո՞ք դա  հնարավոր է։ Եթե դա հնարավոր չէ անել, եթե Ինդոնեզիան և մյուսները համաձայն չեն, ապա մենք, իմ կարծիքով, պետք է խնդրենք, որ Ուկրաինան ևս կարողանա մասնակցել G20 հանդիպումներին որպես դիտորդ»։ 14։41- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ Ռուսաստանին կոչ անելով դադարեցնել «հարևան երկրի դեմ դաժան հարձակումը, և աջակցություն հայտնելով Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ 13։29- Նախագահ Զելենսկին փորձում է ազատել Մարիուպոլը և օգնել քաղաքում գտնվող հազարավոր ուկրաինացի մարտիկներին: Այդ նպատակով նրան, ինչպես ինքն է ասում, զրահատեխնիկա է պետք։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել օգնելու համար: Բայց լոգիստիկ առումով դա շատ դժվար է թվում և՛ զրահատեխնիկայի, և՛ ինքնաթիռների մասով: [Բորիս Ջոնսոն] 12։32- Կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին խուսափելու հետագա էսկալացիայից և զերծ մնալու Ուկրաինայի դեմ իրենց ռազմական ուժերն օգտագործելուց: Կոչ ենք անում բոլոր երկրներին ռազմական կամ այլ աջակցություն չցուցաբերելու Ռուսաստանին։ Կոչ ենք անում նավթ և գազ արդյունահանող երկրներին ավելացնելու մատակարարումները միջազգային շուկաներ։ [G7 երկրների առաջնորդների համատեղ հայտարարությունը] 11։54- Դա (էներգակիրների վճարումները ռուբլիով իրականացնելու Ռուսաստանի պահանջը- խմբ․) միակողմանի որոշում և պայմանագրի խախտում կլինի։ Դա պատժամիջոցները շրջանցելու փորձ կլինի։ Մենք թույլ չենք տա շրջանցել պատժամիջոցները։ Այն ժամանակները, երբ էներգակիրներով մեզ կարելի էր շանտաժի ենթարկել, անցել են։ [Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն] |reuters.com| 09։59- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Էլ-Սիսիի հետ․ «Տեղեկացրել եմ Եգիպտոսի նախագահին Ուկրաինայի ժողովրդի պայքարի մասին ռուսական ագրեսիայի դեմ։ Շնորհակալություն եմ հայտնել Ուկրաինային ուղարկված օգնության համար։ Մենք համաձայնել ենք, որ անհրաժեշտ է վերականգնել խաղաղությունը Ուկրաինայում»։ 09։55- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Եվրամիությանը չհետաձգելու Ուկրաինայի անդամակցության որոշումը։ «Գլխավորն այն է, որ դուք համախմբվել եք, և մենք, իհարկե, գնահատում ենք դա։ դուք պատժամիջոցներ կիրառեցիք, դրանք հզոր քայլեր են, բայց մի փոքր ուշացած: Քանի որ եթե դա կանխարգելիչ լիներ, Ռուսաստանը չէր գնա պատերազմի: Դուք արգելափակեցիք «Հյուսիսային Հոսք-2»-ը, մենք դրա համար շնորհակալ ենք, և դա ճիշտ էր, բայց էլի մի փոքր ուշացած: Որովհետև եթե դա արվեր ժամանակին, Ռուսաստանը գազային ճգնաժամ չէր ստեղծի»,- ասել է Զելենսկին։ |ukrinform.net|   25․03․2022 22։30- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից  հետո լրագրողների հետ զրույցում կրկին հայտարարել է, որ Թուրքիան, հարկ եղած դեպքում, պատրաստ է միջնորդի դեր կատարել ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։ «Մենք կշարունակենք մեր բանակցությունները Պուտինի և Զելենսկու հետ: Երկու առաջնորդների հանդիպումը կազմակերպելու մեր ջանքերը կշարունակվեն: Բանակցությունները դեռ շարունակվում են, եթե միջնորդության անհրաժեշտություն լինի ղեկավարների հանդիպման համար, ապա Թուրքիան պատրաստ է դրան։ Զելենսկին անձամբ է ցանկանում, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դերը, Պուտինը նույնպես դրական մոտեցում է ցուցաբերում»,- ասել է Թուրքիայի նախագահը։ 22։24- Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն այսօր պաշտոնական նոտա է հղել Բելառուսի արտաքին գործերի նախարարությանը Ուկրաինայում Բելառուսի դեսպանատան անձնակազմի թիվը մինչև հինգ աշխատակցի հասցնելու որոշման վերաբերյալ։ Բելառուսի դեսպանատան մնացած աշխատակիցների դիվանագիտական ​​հավատարմագրումը չեղյալ է հայտարարվում, իսկ նրանց և նրանց ընտանիքի անդամների՝ Ուկրաինայի տարածքում գտնվելը հայտարարվում է։ [Ուկրաինայի ԱԳՆ] |pravda.ua| 21։41- Լեհաստանի և Բալթյան երեք երկրների կառավարությունները կոչ են արել Եվրամիությանը ամբողջությամբ արգելելու ցամաքային և ծովային բեռնափոխադրումները Ռուսաստան և Բելառուս։ Երկրները նաև կոչ են անում արգելելու ռուսական և բելառուսական նավերի մուտքը եվրոպական նավահանգիստներ։ |bbc.com| 21։12- Եվրոպայի վրա կախված ավելի լայն հակամարտությունների սպառնալիքի ֆոնին՝ ՆԱՏՕ-ն հինգշաբթի օրը հայտարարել է, որ երկարաձգվում է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը ևս մեկ տարով, որ նա աջակցի 30 երկրների ռազմական դաշինքին կառավարելու անվտանգության ճգնաժամը, որն առաջացել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ներխուժման հետևանքով: |apnews.com| 21։02- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Մեծ յոթնյակի» (G7) երկրներին ուղղված իր ուղերձում կոչ է արել անջատել Ռուսաստանին GPS-ից (գլոբալ տեղորոշման համակարգ)։ «Մենք պետք է զրկենք Ռուսաստանին պատերազմում GPS օգտագործելու հնարավորությունից: Դա շատ կարևոր է, որպեսզի համակարգը չօգնի ռուսական հրթիռներին և ռումբերին ոչնչացնել քաղաքացիական քաղաքները», - ասել է Զելենսկին: 20։54- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել մի բանաձևի, որով Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի համար և կոչ անում անհապաղ հրադադար հաստատել ու պաշտպանել միլիոնավոր խաղաղ բնակիչներին և նրանց տները, դպրոցներն ու հիվանդանոցները։ Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը։ 19։59- ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։ Պատժամիջոցային ցանկում ներառվել են պաշտպանական-արդյունաբերական ոլորտի 48 ընկերություն, Ռուսաստանի Պետդուման, Պետդումայի 328 պատգամավոր և Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական հաստատության՝ «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը: Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Գերատեսչության հայտարարությունում նշվում է նաև, որ պատժամիջոցները կտարածվեն Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ ոսկով ցանկացած գործարքի վրա։  19։46- Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) ներկայացուցիչները կարծում են, որ Եվրամիության կողմից ռուսական նավթի ներկրման հնարավոր արգելքը կվնասի սպառողներին։ Նրանք այս մտահոգություններով կիսվել են Բրյուսելի հետ, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ՕՊԵԿ-ում իր աղբյուրները։ ՕՊԵԿ-ի այնպիսի խոշորագույն անդամներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, ձգտում են չեզոքություն պահպանել Արևմուտքի և Մոսկվայի միջև, իսկ ՕՊԵԿ+ խմբի անդամները, որոնցից մեկը ՌԴ-ն է, իրենց քաղաքական հանդիպումների ընթացքում շրջանցում են Ուկրաինայի թեման։ 18։04- Ռուսական զբոսաշրջային ընկերությունները սկսել են այցեր առաջարկել արտասահման այն անձանց համար, ովքեր ուզում են այնտեղի բանկերում միջազգային վճարային համակարգերի քարտեր ձևակերպել։ ««Խելամիտ այլընտրանք է» այլ երկրներ մեկնելն ու այնտեղ Visa և Mastercard քարտեր ձևակերպելը։ Այս պահին այդպիսի ճամփորդություններ են առաջարկվում դեպի Ուզբեկստան, մոտ ապագայում պլանավորվում են ուղևորություններ նաև դեպի Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան և Թուրքիա»,- ասված է ՌԴ զբոսաշրջային ընկերությունների ասոցիացիայի հայտարարության մեջ։  17։47- ԱՄՆ նախագահի որդի Հանթեր Բայդենի ներդրումային հիմնադրամը մասնակցել է «Ուկրաինայում Պենտագոնի ռազմակենսաբանական  ծրագրի ֆինանսավորմանը», հայտնել է ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը։ «Ընդ որում, հիմնադրամը սերտորեն կապված է ամերիկյան ռազմական գերատեսչության հիմնական կապալառուների, այդ թվում՝ Metabiota ընկերության հետ, որը Black and Veach-ի հետ միասին Պենտագոնի՝ ողջ աշխարհում առկա կենսաբանական լաբորատորիաների համար սարքավորումների հիմնական մատակարարն է»։ 17։06- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Լեհաստանի առաջարկը՝ Ուկրաինա արևմտյան խաղաղապահ զորախումբ ուղարկելու մասին, նշանակում է երրորդ համաշխարհային պատերազմ։ Ավելի վաղ Լեհաստանի վարչապետը հայտարարել էր, որ երկիրը ՆԱՏՕ հաջորդ գագաթնաժողովում պաշտոնապես կներկայացնի Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը։ 16։45- Ռուսաստանի կառավարությունը հետաքրքրված չէ Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցություններով, քանի որ նրա բանակը դեռ չի հասել ռազմական նպատակներին։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը։ «Հենց հիմա Ռուսաստանը չի ցանկանում նստել ու բանակցել ինչ-որ բանի շուրջ, այն, ինչ ցանկանում է, հող գրավելն է»,- ասել է Բորելը իսպանական TVE-ի հետ հարցազրույցում։ «Մոսկվան ցանկանում է շրջափակել ափը մինչև Մոլդովայի հետ սահմանը և Ուկրաինան մեկուսացնել ծովից։ Նա ցանկանում է լրջորեն բանակցել միայն այն ժամանակ, երբ ապահովված լինի ուժի դիրքով»,- հավելել է նա։ 16։40- Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավարն ասել է, որ նախքան Ուկրաինայից խաղաղ բնակչությանը պատշաճ կերպով տարհանելը անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակների միջև համաձայնություն։ Պիտեր Մաուրերն այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։ «Անհնար է մտածել մուտքի կամ տարհանման մասին թե՛ Մարիուպոլում, թե՛ մեկ այլ վայրում, եթե մենք տեղում չունենք ամուր և մանրամասն համաձայնություն զինվորականների միջև»,- նշել է նա: 16։07- «Արմենիա» ավիաընկերությունը մարտի 24-ից ապրիլի 15-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերը եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը: 15։22- Ուկրաինան դիմել է ձեզ ինքնաթիռների համար: Որպեսզի մենք այսքան մարդ չկորցնենք: Դուք հազարավոր մարտական ​​ինքնաթիռներ ունեք: Բայց մեզ ոչ մի ինքնաթիռ չտրվեց։ Մենք դիմել ենք տանկերի համար։ Դուք ունեք առնվազն 20 հազար տանկ: Ուկրաինան խնդրել է ձեր տանկերի մեկ տոկոսը․ տալ կամ վաճառել: Բայց մենք հստակ պատասխան չենք ստացել։ [Վլադիմիր Զելենսկին՝ ՆԱՏՕ առաջնորդներին] 15:11- Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մոտ ժամանակներս փաստաթղթեր կներկայացնի, որոնք «ապացուցում են, որ «Յու-Փի-2» կենսաբանական նախագիծը մշակվել և հատատվել է Պենտագոնի կողմից»: Հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Կոնաշենկովի խոսքով՝ «Պենտագոնի այս գիտափորձերը չեն սահմանափակվել վտանգավոր վարակների մշակմամբ»։ Նա նշել է, որ ստացված փաստաթղթերի համաձայն՝ «ԱՄՆ ռազմական գերատեսչության հետ պայմանագիր ունեցող դեղագործական ընկերությունն Ուկրաինայի ՊՆ հետ մշակել է չգրանցված դեղամիջոցների փորձարկման իրականցում հենց ուկրաինացի զինծառայողների վրա»։ 15։04- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներից սոցիալական աջակցության համար դիմումներ չեն ստացվել: Միայն մեկ կամ երկու դեպք է եղել, երբ Ուկրաինայի հայ քաղաքացիները, որոնք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն, հետաքրքրվել են կենսաթոշակի հետ կապված հարցերով: [ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան] 14:26- Ի՞նչ սպասել ՆԱՏՕ-ի, G7-ի և ԵՄ գագաթնաժողովներից․ Deutsche WelleԴեռ պարզ չէ, թե արդյոք այսօր կայանալիք գագաթնաժողովների ընթացքում պայմանավորվածություն ձեռք կբերվի նոր պատժամիջոցների մասին, ինչին կողմ է Վաշինգտոնը։ Deutsche Welle-ի աղբյուրները Բրյուսելում ասում են, որ, ամենայն հավանականությամբ, կընդլայնվի ֆիզիկական անձանց, ընկերությունների և բանկերի պատժամիջոցային ցանկը։ Կիևը ԵՄ-ից արդեն ստացել է 600 մլն եվրոյի վարկ մակրոֆինանսական օգնության նոր ծրագրի շրջանակում։ Սակայն Բրյուսելում հասկանում են, որ դա քիչ է։ Այժմ Միշելն առաջարկում է Ուկրաինայի հետ համերաշխության հիմնադրամ ստեղծել։ |dw.com| 14:15- ՆԱՏՕ առաջնորդները ժամանել են Բրյուսել՝ քննարկելու իրենց առաջիկա քայլերը՝ ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման։ |bbc.com| 14։05- Մարտի 24-ին՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման մեկնարկից ուղիղ մեկ ամիս անց, Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս անգամ սառեցվել են «Ալֆա Բանկ»-ի, «Գազպրոմբանկ»-ի, «Ռոսսելխոզբանկ»-ի ակտիվները։ Բացի այդ՝ պատժամիջոցների տակ են հայտնվել «ԱԼՌՈՍԱ» ավիաընկերությունը, «Ռուսական երկաթուղիները» և այլք: Պատժամիջոցներն ուղղված են «ՌԴ իշխանությունների համար ռազմավարական նշանակություն ունեցող բանկերի, արդյունաբերության ոլորտների և անհատների» դեմ:  13։36- ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի միջուկային վտանգավոր, անպատասխանատու հռետորաբանությունը։ Նրա պնդմամբ՝ Ռուսաստանը պետք է հասկանա, որ «երբեք չի կարող հաղթել միջուկային պատերազմում»։ Ստոլտենբերգի խոսքով՝ իրենք պատրաստակամ են պաշտպանելու իրենց դաշնակիցներին ցանկացած սպառնալիքից ցանկացած պահի։ |reuters.com| 12։50- Այսօր Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են մարդասիրական 7 միջանցքի շուրջ՝ Դոնեցկի, Զապորոժիեի ու Կիևի շրջաններից խաղաղ բնակիչների տարհանման համար, հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ |bbc.com| 12։40- Լուգանսկի շրջանային ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտարարել է, որ Լուգանսկի շրջանում ռուսական կողմը ֆոսֆորային ռումբեր է օգտագործել։ Նրա խոսքով՝ ռուսները շարունակում են գնդակոծել քաղաքները, կան զոհեր և վիրավորներ։ |unian.net| 12:20- Ռուսաստանի Զինված ուժերը շարունակում են իրականացնել հատուկ ռազմական գործողության առաջադրանքները: Մարտի 24-ի առավոտյան ռուսական բանակի ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Իզյում քաղաքը: [ՌԴ ՊՆ] 12:05- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպումը հնարավոր է միայն երկու երկրների միջև պայմանավորվածությունների նախնական մշակման պայմանով։ |ria.ru| 11:46- Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Սեյմը, բանաձև է ընդունել, որով «դատապարտում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումները»։ 11։38- ՄԱԿ Անվտանգության խորհրդը մերժել է ՌԴ ներկայացրած բանաձևը, որով կոչ էր արվում պաշտպանելու Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանն ու հասանելի դարձնելու հումանիտար օգնությունը, սակայն չէր հիշատակվում Մոսկվայի դերը ճգնաժամում։ Բանաձևին կողմ են քվեարկել միայն Ռուսաստանն ու Չինաստանը, ԱԽ մյուս 13 անդամները ձեռնպահ են մնացել․ դեմ քվեարկող չի եղել։ |reuters.com| 11։22- Լեհաստանն արտաքսում է 45 ռուս դիվանագետի, որոնք կասկածվում են ռուսական հետախուզության համար աշխատելու մեջ։  Լեհաստանում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ դրան ի պատասխան՝ Ռուսաստանը փոխադարձության սկզբունքով որոշումներ կկայացնի։ 11։21- Այսօր առավոտյան սոցիալական ցանցերում բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր են պտտվում, որտեղ երևում են պայթյուններ և դրան հաջորդած հրդեհ Բերդյանսկ նավահանգստում: Որոշ կադրերում երևում է ռազմանավը, որը պատված է սև ծխով։ Ուկրաինայի ռազմածովային ուժերը ֆեյսբուքյան էջում հայտնել է ռուսական դեսանտային նավի ոչնչացման մասին։ «Ռուսաստանի օկուպացրած Բերդյանսկ նավահանգստում ոչնչացվել է զավթիչների սևծովյան նավատորմի «Օրսկ» խոշոր դեսանտային նավը»,- հայտնել են ուկրաինական գերատեսչությունը։ 10։35- Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայում շտապ հրադադարի հաստատման և այնտեղ հումանիտար իրավիճակի բարելավման կոչ է արել: ՌԴ նախագահի հետ զրույցից հետո Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին և ՌԴ-ի հետ բանակցություններին նրա գնահատականին: 09։50- Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին հնարավոր մասնակցության առթիվ։  «Ինձ համար չափից ավելի է նույն սեղանի շուրջ նստել Վլադիմիր Պուտինի հետ, որին ԱՄՆ-ն արդեն մեղադրում է Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար»,- ասել է Մորիսոնը ճեպազրույցի ժամանակ: |cnn.com|   24․03․2022 22։35- Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հերթական անգամ բացառել է ռուսական նավթի և գազի ներմուծման անհապաղ դադարեցումը։ «Մենք որքան հնարավոր է շուտ վերջ կդնենք այդ կախվածությանը»,- ասել է նա Բունդեսթագում Գերմանիայի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի ընդհանուր քննարկման ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Այնուամենայնիվ, մատակարարումների հանկարծակի դադարեցումը, ըստ Գերմանիայի կառավարության ղեկավարի, կնշանակի ռեցեսիա Գերմանիայում և Եվրոպայում, սպառնալիք հարյուր հազարավոր աշխատատեղերի և ամբողջ արդյունաբերության համար: 21։50- Ռոսկոսմոսի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ «Ռոսկոսմոս»-ը այսուհետ միջազգային պայմանագրերը կկնքի ռուբլով։  21։17- ՆԱՏՕ-ի ղեկավարները պետք է կենտրոնանան Ուկրաինայում հրադադարի ապահովման վրա, այլ ոչ թե միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և զսպման։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է «Ahval» գործակալությունը։ «Յուրաքանչյուրի առաջնային նպատակը պետք է լինի հրադադարը, պատերազմը դադարեցնելը։ Յուրաքանչյուրը պետք է գործի պատասխանատու ու կառուցողական»,- ասել է Չավուշօղլուն թուրք լրագրողներին Պակիստանում Իսլամական համագործակցության կազմակերպության համաժողովի շրջանակներում։ 18:51- Ռուսաստանը կդադարի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից համարվել 2022 թ-ի մարտի 16-ից։ Սա բխում է 2022 թ-ի մարտի 16-ին Եվրախորհրդին Ռուսաստանի անդամակցության դադարեցումից։ «Դատարանը շարունակելու է քննել կոնվենցիայի ենթադրյալ խախտման առնչությամբ ՌԴ դեմ ներկայացված բողոքները, եթե այդ խախտումները տեղի են ունեցել մինչև 2022 թ-ի սեպտեմբերի 16-ը։ Ռուսաստանը պարտավոր է ամբողջությամբ մարել իր ֆինանսական պարտավորությունները մինչև մարտի 16-ը, նա նաև պատասխանատվություն է կրում մինչև այդ ամսաթիվը կուտակված բոլոր պարտքերի համար»,- նշված է Եվրախորհրդի կայքում հրապարակված հայտարարությունում։ 18:11- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ քիմիական զենքի պոտենցիալ օգտագործումն իրական սպառնալիք է։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։ «Կարծում եմ, որ դա իրական սպառնալիք է»,- Եվրոպա մեկնելուց առաջ ասել է Բայդենը՝ պատասխանելով այն մտահոգություններին, թե Ռուսաստանը կարող է քիմիական զենք օգտագործել Ուկրաինայում։ 17:49- Բելառուսում Ուկրաինայի դիվանագիտական  ներկայացուցչությունը կրճատվում է։ Այս մասին հայտարարություն է տարածել Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։ «2020 թվականից բելառուսական կողմն արձանագրել է Ուկրաինայի բազմաթիվ անբարյացակամ գործողություններ՝ ուղղված մեր երկրի հետ միջպետական   հարաբերությունների անպատասխանատու ոչնչացմանը, գործարար շփումներին և մարդկանց միջև վաղուց հաստատված կապերին»,- ասվում է հայտարարությունում։ 17:45- Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու (ՈւՈւԵ) թեմերը մեկը մյուսի հետևից դադարում են պատարագների ժամանակ հիշատակել Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) պատրիարք Կիրիլի անունը, ՈւՈւԵ որոշ հոգևորականներ արդեն ինքնավարության կոչ են անում։ Դա արձագանք է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի քարոզներին, որը փաստացի սատարել է պատերազմն՝ այն անվանելով «մետաֆիզիկական պայքար»։ Նրա դիրքորոշումն, իհարկե քննադատում են նաև ՌՈւԵ օտարերկրյա թեմերը։ Մոսկվայի պատրիարքարանը, որը սատարում է Կրեմլին, պատրիարք Կիրիլի «կայսրական շրջադարձի» պատճառով կարող է շատ բան կորցնել։ 16։52- Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի մատակարարումների համար վճարումներ դոլարով, եվրոյով վճարումներ ընդունելուց և կանցնի ռուբլով վճարումների։ Այս մասին, ինչպես փոխանցում է TASS-ը, կառավարությունում խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ես որոշել եմ հնարավորինս շուտ իրականացնել վճարումների փոխանցման մի շարք միջոցառումներ։ Սկսենք սրանից․ մեր բնական գազի համար, որը մատակարարվում է, այսպես կոչված, ոչ բարեկամ երկրներին, [վճարում կիրականացվի] ռուսական ռուբլով»,- ասել է Պուտինը։ 16։36- Չինաստանը հայտարարել է, որ Ռուսաստանը «Մեխ քսանյակի» (G20) «կարևոր անդամ է»։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը»։ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը հայտարարել է՝ G20-ը մի խումբ է, որը պետք է պատասխաններ գտնի կարևոր հարցերի, ինչպիսին է COVID-19 համաճարակից տնտեսական վերականգնումը։ «Ոչ մի անդամ իրավունք չունի այլ երկրի հեռացնելու: G20-ը պետք է իրական բազմակողմանիություն դրսևորի, ամրապնդի միասնությունն ու համագործակցությունը»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։ 15:56- Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի առջև։ Զելենսկին նշել է, որ Ճապոնիան պետք է միավորի ասիական պետությունների ջանքերը՝ իրավիճակը կայունացնելու համար, որպեսզի Ռուսաստանը խաղաղության ձգտի. «Անհրաժեշտ է Ռուսաստանի հետ առևտրի վրա էմբարգո սահմանել։ Պետք է դուրս բերել ընկերությունները ռուսական շուկայից, որպեսզի գումարները չուղղվեն ռուսական բանակին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ 15:20- Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դեռ վաղ է խոսել «Մեծ քսանյակի» (G20) և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին։ 15:09- Ուկրաինայում հերքել են ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ կողմերի միջև գերիների փոխանակում է եղել։ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը, «Українська правда»-ի հարցին ի պատասխան, նշել է․ «Ոչ, ես նման տեղեկություն չունեմ։ Ռուսաստանն ապրում է զուգահեռ իրականության մեջ. ինքն փոխանակումներ է անում, ինքը գրում է այդ մասին։ Մենք փոխանակումներ չենք արել»։ 14։37- Լեհաստանի հատուկ ծառայությունները արտգործնախարարությանը խնդրում են վտարել 45 ռուս դիվանագետների, որոնցից մի քանիսը, ենթադրաբար, դիվանագիտական աշխատանքի քողի տակ աշխատում են Մոսկվայի գաղտնի ծառայություններում։ Այդ մասին այսօր հայտարարել է Լեհաստանի հակալրտեսական ծառայության ներկայացուցիչ Ստանիսլավ Զարինը: |azatutyun.am| 14։21- Բանակցությունները սկսվել են, դրանք ծանր են ընթանում, որովհետև ուկրաինական կողմը, թեև ըմբռնում է արտահայտել այն հարցերի վերաբերյալ, որոնք պետք է համաձայնեցվեն բանակցությունների ընթացքում, անընդհատ փոխում է իր դիրքորոշումը, հրաժարվում իր իսկ առաջարկներից: [Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով] 14։05- Մեր հյուսիսային, արևելյան և հարավային տարածքները դատարկվում են, քանի որ մարդիկ փախչում են այս մահացու վտանգից: Ռուսաստանը մեզ համար նույնիսկ փակել է ծովը, սովորական առևտրային ուղիները՝ ցույց տալով աշխարհի այլ պոտենցիալ ագրեսորների, թե ինչպես ճնշում գործադրել ազատ ժողովուրդների վրա՝ արգելափակելով նավարկությունը։ [ՌԴ նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ճապոնիայի խորհրդարանին ուղղված ուղերձում] 13։57- Ռուս-Ուկրաինական բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակն իրենց գործընկերներին կոչ է արել տրամադրելու ժամանակակից հակաօդային պաշտպանություն միջոցներ, եթե չեն կարող փակել երկինքը, թևավոր հրթիռներ կամ ծանր հրթիռների համար ակրեր, նավթային էմբարգո սահմանել, փակել նավահանգիստները ռուսական նավերի համար ամբողջ աշխարհում։ 13։13- Մեր լեհ գործընկերներն արդեն հայտարարել են, որ ՆԱՏՕ գագաթնաժողով է լինելու, և պետք է խաղաղապահներ ուղարկել (Ուկրաինա- խմբ․): Հուսով եմ՝ նրանք հասկանում են, թե ինչ են խոսում։ Դա կլինի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի ուղիղ բախում, որից բոլորը ոչ միայն պարզապես ցանկանում էին խուսափել, այլև ասում էին, որ դա սկզբունքորեն չպետք է տեղի ունենա։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով] 12։59- Արևմուտքը քննարկում է G20-ին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու հարցը։ Reuters-ի աղբյուրները հաղորդում են, որ Ռուսաստանին «Մեծ քսանյակ»-ի խմբից ամբողջությամբ դուրս թողնելու ցանկացած փորձի դեպքում կազմակերպության մյուս անդամները, մասնավորապես՝ Չինաստանը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և մյուսները, վետո կդնեն։ Ներկա պահին կազմակերպությունում նախագահում է Ինդոնեզիան․ երկրի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել ՌԴ անդամակցությունը կասեցնելու կոչերը։ 12։58- Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը հայտնել է, որ մարտի 23-ի դրությամբ «ազատագրել է» 102 բնակավայր, այդ թվում՝ Սլադկոյեն, Հերվեստը և Զոլոտայա Նիվան։ «Մարտեր են ընթանում Մարիուպոլի, Մարինկայի, Վերխնետորեցկոյեի, Նովոմիխայլովկայի և Նովոբախմուտովկայի համար»,- նշվում է շտաբի տելեգրամյան ալիքում։ 12։13- Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ճեպազրույցի ընթացքում Պեսկովի հայտարարությունները «վտանգավոր» է անվանել։ «Միջուկային պատասխանատու պետությունն այդպես չպետք է գործի»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք դեռ այնպիսի բան չեն տեսնում, որը կստիպի իրենց փոխել զսպումների ռազմավարական դիրքորոշումը։ |bbc.com| 11։59- Ռուս զինվորականները ոչնչացրել են Չեռնոբիլում 6 միլիոն եվրո արժողությամբ նոր լաբորատորիան։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Օտարված գոտու կառավարման պետական ​​գործակալությունը (Державне агентство України з управління зоною відчуження)։ Լաբորատորիան, ինչպես նշվում է վարչությունում, եզակի համալիր էր՝ վերլուծական հզոր հնարավորություններով, որը կարող էր ծառայություններ մատուցել ռադիոակտիվ թափոնների կառավարման ցանկացած փուլում։ 11։39- Իլոն Մասկի «SpaceX» ընկերությունը արդեն հազարավոր Starlink արբանյակային ինտերնետային տերմինալներ է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին CNBC-ին ասել է ընկերության նախագահ Գվին Շոթվելը։ 11։37- Չեխ ակտիվիստները Պրահայի Ազգային թատրոնի դիմաց ակցիա են իրականացրել՝ նվիրված շրջափակված Մարիուպոլի զոհերին։ 11:34- Էլեկտրոնիկայի ճապոնական «Sharp Group» ընկերությունը ներկայումս դադարեցնում է բեռնափոխադրումները դեպի Ռուսաստան, ըստ պաշտոնական հաղորդագրության, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով:  11:18- ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ ՌԴ-ն դեռևս չի հասել Ուկրաինայում իր ռազմական նպատակներից որևէ մեկին։ Հարցին, թե ինչ պայմաններում Պուտինը կօգտագործի ՌԴ միջուկային հնարավորությունները, Պեսկովը պատասխանել է. «Եթե էկզիստենցիալ սպառնալիք լինի մեր երկրի համար, ապա դա կարող է տեղի ունենալ»։ Նա նաև նշել է, որ «հատուկ ռազմական գործողությունն» ընթանում է՝ համաձայն նախապես հաստատված պլանների և նպատակների։ 11։14- Ռուսաստանի ՊՆ-ն գիշերը հայտնել է, որ երկրի զինված ուժերի ստորաբաժանումներն առաջ են շարժվել ևս 4 կիլոմետր և մոտեցել Նովոմիխայլովկա բնակավայրին։ ՌԴ ՊՆ-ի պնդմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը վերահսկողության տակ է վերցրել Վերխնետորեցկոե բնակավայրը։ 10։41- Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ուկրաինական կողմն իրականացնում է Մարիուպոլի շրջանային պաշտպանություն։ ԳՇ պնդմամբ՝ Բելառուսի տարածքում «ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները և Բելառուսի կառավարության՝ ՌԴ-ին աջակցությամբ անհանգստացողները» մասամբ խափանել են Բելառուսի և Ուկրաինայի միջև երկաթուղային կապը։ «Միևնույն ժամանակ, համաձայն առկա տեղեկությունների, ռուսական և բելառուսական զինտեխնիկան ակտիվորեն տեղափոխվում է Բելառուսի տարածքով՝ հետագայում կուտակվելով Ուկրաինայի սահմանի երկայնքով»,- հայտարարել է ԳՇ-ն՝ նշելով, որ այս տեղեկությունը ճշտելու կարիք կա։ 10։05- Ներկայումս չկան ամերիկյան զորքեր, որոնք մարզում են ուկրաինացիներին։ Ուկրաինայի տարածքում ամերիկյան զորքեր չկան։ Իհարկե, կան ԱՄՆ զորքեր, որոնք պաշտպանում են ՆԱՏՕ տարածքը՝ ապահվելով, որ ռուսական ագրեսիան զսպող մեր դաշնակիցները վստահ լինեն։ [ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվան] 09։43- ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ ՆԱՏՕ գագաթնաժողովին, ինչպես նաև ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը Ջո Բայդենը գրծընկերների հետ կխորհրդակցի Ուկրաինայի պատերազմի համատեքստում Չինաստանի հնարավոր ներգրավվածության հարցի շուրջ։    24․03․2022 22։39- Ամերիկայի Միացյալ Նահանգները չի պատրաստվում փակել իր դեսպանությունը Մոսկվայում,  հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը: Ավելի վաղ նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովն էր ասել, որ Մոսկվան շահագրգռված չէ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական առաքելությունները փոխադարձաբար փակելու մեջ: Փոխարտգործնախարարի խոսքով՝ ներկա իրավիճակում հաղորդակցության այդ խողովակները շատ կարևոր են: 20։54- Մարիուպոլի իշխանությունն ասում է, որ քաղաքային ենթակառուցվածքների 80%-ն ավերվել է, դրանց մի մասն այլևս հնարավոր չէ վերականգնել։ Քաղաքը մնացել է առանց ջրի, էլեկտրականության և ջեռուցման, իսկ զոհվածների թիվն անհամար է, գրում է The Guardian-ը։  Մարիուպոլի անկումը տնտեսական հուժկու հարված կլինի Ուկրաինայի և խորհրդանշական հաղթանակ՝ Ռուսաստանի համար։ «Մարիուպոլը գործնական և խորհրդանշական նշանություն ունի Ռուսաստանի համար։ Դա խոշոր նավահանգստային քաղաք է և ուկրաինական զինված ուժերի տեղակայման վայր։ Այնպես որ, եթե ռուսներն ուզում են ցամաքային միջանցք ունենալ [Դոնբասից] Ղրիմ, նրանք պետք է վերահսկողության տակ առնեն քաղաքը»,-ասել է Անդրեյ Յանիցկին։ 18։50- ԵՄ երկրները քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի հետ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Կլեման Բոնը՝ Բրյուսելում ԵՄ Ընդհանուր գործերի խորհրդի նիստից հետո։ «Վերջին օրերին մենք տեսել ենք [Ուկրաինայում] ռազմական գործողությունների աճ, և միանգամայն հնարավոր է, որ նոր պատժամիջոցները արագ մշակվեն»,- ասել է նա։ 18:22- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով ելույթ է ունեցել  Իտալիայի խորհրդարանում՝ հայտարարելով, որ «ՌԴ զորքերի ներխուժումից հետո երկիրը գոյության շեմին է»: Նա իտալացի պատգամավորներին խնդրել է նոր պատժամիջոցներ սահմանել ռուսական տնտեսության դեմ՝ ընդգծելով, որ միայն Կրեմլի վրա ճնշումն ավելացնելու դեպքում է հնարավոր դիմանալ հարձակմանը: «Ռուսական զորքերի համար Ուկրաինան Եվրոպայի դարպասն է, ուր նրանք ցանկանում են ներխուժել: Բայց բարբարոսությանը չպետք է թույլ տրվի ներս անցնել: Մենք գոյատևման շեմին ենք»,-ասել է Ուկրաինայի նախագահը: 17։24- Ռուսաստանից ՏՏ ոլորտի մասնագետների արտագաղթի երկրորդ ալիքը է սպասվում ապրիլին․ երկիրը կլքի ոլորտի 70-100 հազար ներկայացուցիչ, կանխատեսում է Էլեկտրոնային կոմունիկացիաների ռուսական ասոցիացիայի (ԷԿՌԱ) ղեկավար Սերգեյ Պլուգոտարեկոն ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության և տեղեկատվական տեխնոլոգիաների կոմիտեի նիստին։ «Առաջին ալիքը՝ 50-70 հազար մարդ արդել մեկնել է», - Պլուգոտարենկոյի խոսքերն է մեջերում ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով՝ երկրորդ ալիքը զսպում են, այդ թվում, ավիատոմսերի բարձր գները Ռուսաստանում, արտասահմանում բնակարանների գների թանկացումն, ինչպես նաև արտասահման դրամական փոխանցումներ կատարելու հետ կապված բարդությունները։ 17։11- Կրեմլը չի դիտարկում Ուկրաինայի բնակավայրերում տեղական իշխանությունների ստեղծման կամ բարեփոխման հարցերով կառույց ստեղծելու հնարավորությունը։ Այս մաին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա այլ մանրամասներ չի հայտնել։ 16։40- Արևմուտքի սահմանած պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանը «կորցրել է» 78 օդանավ, դրանք կալանավորվել են օտարերկրյա պետություններում և այլևս Ռուսաստան չեն վերադառնալու։ Իսկ 1300 ինքնաթիռներից 800-ը Ռուսաստանը ներառել է իր ավիացիոն ռեեստրում։ [ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելև] 16։09- Զելենսկին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ զրույցում խոսել է «մարդասիրական ծանր իրավիճակի և ռուսական զորքերի կողմից փրկարարական միջանցքների արգելափակման մասին»։ Նա նշել է․«Գնահատելի կլիներ Սուրբ Աթոռի միջնորդական դերը մարդկային տառապանքին վերջ տալու գործում: Շնորհակալություն Ուկրաինայի և խաղաղության համար աղոթքների համար»։ [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Թվիթերյան իր միկրոբլոգում] 15։56- Շարունակվող պատերազմը գործառնական և իրավական մարտահրավերների հետ մեկտեղ անհնար է դարձնում ռուսական մեր բիզնեսը ներկայիս տեսքով շարունակելը։ Հետևաբար, մենք կնվազեցնենք գործունեությունը Ռուսաստանում՝ դադարեցնելով ներդրումները, մարքեթինգը, վերապատրաստումները և միջոցառումները։ Ավելին, մենք նաև կդադարեցնենք առցանց վաճառքը Ռուսաստանում վերջնական սպառողներին։ [Կոսմետիկայի շվեդական Oriflame ընկերություն]  15:29- Ուկրաինայի և Լեհաստանի պաշտպանության նախարարները բանակցություններ են վարել ՆԱՏՕ գագաթնաժողովից առաջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։ «Արդյունավետ բանակցություններ ունեցա իմ լեհ գործընկերոջ՝ ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի հետ։ Մենք ՆԱՏՕ գագաթնաժողովից առաջ համակարգել ենք փոխգործակցությունը»,- գրել է Ռեզնիկովը։ 15:16- ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ժամանակ ռուսական զորքերը դիտավորյալ թիրախավորում են քաղաքացիական օբյեկտները: «Մենք շարունակում ենք կամայական հարձակումներ տեսնել խաղաղ բնակիչների վրա և կարծում ենք, որ շատ դեպքերում դրանք դիտավորյալ են։ Նման գործողությունները հանգեցնում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման, ինչին արդարացում չկա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։ 14:50- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Անվտանգության քառակողմ երկխոսության երկրներից (անդամներն են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Ավստրալիան և Ճապոնիան- խմբ․) միայն Հնդկաստանն է «որոշակիորեն անկայուն Ուկրաինա ներխուժման ֆոնին Ռուսաստանի դեմ գործելու հարցում»։ Բայդենի խոսքով՝ պատճառն այն է, որ Հնդկաստանը փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ:  13:56- Ռուս-ուկրաինական բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը BBC-ին տված հարցազրույցում խոսել է բանակցությունների ընթացքի, երկու երկրների նախագահների հանդիպման կարևորության, ՆԱՏՕ-ի և այլ հարցերի մասին։ Պոդոլյակը բանակցությունների հաջորդ փուլի կոնկրետ ժամկետներ չի նշել․ «Անընդհատ առցանց ձևաչափով բանակցություններ են ընթանում, կան բազմաթիվ խորհրդատվական խմբեր։ ․․․ Բանակցությունների կառուցվածքն իսկապես բարդ է։ Կա բանակցային խումբ, որին բոլորը գիտեն, և կան բազմաթիվ խմբեր, որոնք աշխատում են տարբեր ձևաչափերով։ Կան քաղաքական խորհրդականներ, որոնք միայն ռուս կամ ուկրաինացի չեն»։ 12։48- Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման օրվանից ի վեր մասնակիորեն վնասվել է 3780 բնակելի շենք, ամբողջությամբ ոչնչացվել` 651-ը։ [Ուկրաինայի ԱԻՊԾ] 12:12- Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է հրաժարվի Ռուսաստանի հետ հարաբերությունների էսկալացումից և դադարեցնի Ուկրաինային զենքի տրամադրումը։ Ռյաբկովը նաև ասել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման եզրին են, և դրանց հետագա զարգացման հեռանկարները կախված են նրանից, թե ինչ գիծ կընտրի Վաշինգտոնը։ |tass.ru| 12:07- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի մեղադրանքները, թե Կիևը կենսաբանական և քիմիական զենք ունի, ցույց են տալիս, որ Վլադիմիր Պուտինն ինքն է մտածում դրանք օգտագործելու մասին։ Բայդենի խոսքով Պուտինը հայտնվել է փակուղում և կեղծ պնդումներ է անում, որ Ամերիկայում կենսաբանական զենք կա, իսկ Եվրոպայում՝ քիմիական, սակայն այդ պնդումները ճիշտ չեն։ 11:36- ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսական ստորաբաժանումները առաջ են անցել 6 կմ և գրավել Ուրոժայնեն․ նրանք կռվում են Ուկրաինայի բանակի 128-րդ առանձին լեռնային գրոհային բրիգադի ստորաբաժանումների հետ։ Նշվում է, որ Դոնեցկի ուժերը 4 կմ խորությամբ ներթափանցել են ուկրաինական բանակի 25-րդ դեսանտային բրիգադի պաշտպանություն և պայքարում են Կամենկայի, Նովոսելովկա Վտորայայի և Վերխնետորեցկու գրավման համար։ Գիշերն մինչև 5 կմ առաջխաղացում է տեղի ունեցել դեպի Կուրախովո։ Լուգանսկի ուժերը վերահսկողություն են հաստատել Կալինով Պոպասնիի, Նովոալեքսանդրովկայի, Ստեպնոյի և Բոգուսլավսկու նկատմամբ։ |ria.ru| 10։48- Զելենսկին վստահ է, որ Ուկրաինայի քաղաքացիները պետք է քվեարկեն համաուկրաինական հանրաքվեի ժամանակ և հաստատեն կամ մերժեն անվտանգության ընդունված երաշխիքները։ Նրա խոսքով ինքը ուկրաինական պատվիրակության անդամներին բացատրել է անվտանգության հնարավոր երաշխիքների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին, և նրանք պետք է այդ դիրքորոշումը հասցնեն ռուսներին ու միջազգային հանրությանը։ Զելենսկին վստահեցրել է, որ իրավական առումով ՌԴ հետ հնարավոր պայմանավորվածությունների վերաբերյալ ուկրաինական կողմը չի հանդուրժի որևէ վերջնագիր և անհիմն ձևակերպում, այդ թվում՝ «դենացիֆիկացիա» եզրույթը։ |pravda.com.ua| 10:40- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Առաջնորդները քննարկել են իրենց լուրջ մտահոգությունները՝ Ուկրաինայում Ռուսաստանի դաժան գործողությունների, այդ թվում՝ խաղաղ բնակչության վրա հարձակումների վերաբերյալ: [Սպիտակ տան մամուլի ծառայություն] 10:19- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի Ինքնավար Հանրապետության հարցերը առաջին իսկ հանդիպման ժամանակ, սակայն կասկածում է, որ նման երկխոսությունը կարող է արդյունավետ լինել։ Նա նաև նշել է, որ առանց Պուտինի հետ անձնական հանդիպման անհնար կլինի հասկանալ, թե ինչ է պատրաստ անել Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու համար, ինչպես նաև ինչի է պատրաստ ՌԴ-ն, եթե Ուկրաինան չգնա փոխզիջումների։ |ukrinform.am| 10:04- Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Պաշտոնյաներն անդրադարձել են Ուկրաինայում տիրող հումանիտար իրավիճակին, որն ստեղծվել է Ռուսաստանի ռազմական ներխուժման և ուկրաինական քաղաքային կենտրոնների թիրախավորման հետևանքով։ Նրանք ընդգծել են Ուկրաինայի ողջ տարածքում ամբողջական հրադադարի հաստատման հրատապությունն ու առաջնահերթությունը։     21.03.2022 23:58- Ուկրաինայում սկսված պատերազմը շոկի մեջ է գցել համաշխարհային էներգետիկ շուկաները։ Իսկ հիմա մոլորակը բախվել է էլ ավելի մեծ ճգնաժամի՝ պարենի պակասի, գրում է The New York Times-ը։ Ցորենի, եգիպտացորենի և գարու համաշխարհային պաշարների էական մասը չի արտահանվել Ռուսաստանից և Ուկրաինայից, իսկ պարարտանյութերի մեծ մասը մնացել է Ռուսաստանում և Բելառուսում: Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ցորենի գներն աճել են 21%-ով, գարու գները՝ 33%-ով, իսկ որոշ պարարտանյութերինը՝ 40%-ով։  19։26- ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ, հաշվի առնելով Ռուսաստանի դեմ Ճապոնիայի կողմից սահմանված միակողմանի պատժամիջոցները, ռուսական կողմը չի շարունակի բանակցությունները Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ։ «Ռուսական կողմը ներկա պայմաններում մտադիր չէ շարունակել բանակցությունները Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, քանի որ անհնար է քննարկել երկկողմ հարաբերությունների փաստաթղթի ստորագրումը մի պետության հետ, որը բացահայտ անբարյացակամ դիրքորոշում է ընդունում։ 18։52- Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին հայտնում է գերատեսչությունը։ «Նրան բողոքի նոտա է հանձնվել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի կողմից վերջերս արված անընդունելի հայտարարությունների կապակցությամբ։ Ընդգծվել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունները, որոնք անվայել են նման բարձրաստիճան գործչին (Վլադիմիր Պուտինին-խմբ․), կարող են խզման եզրին կանգնեցնել ռուս-ամերիկյան հարաբերությւնները։ Նախազգուշացվել է, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկվող թշնամական գործողությունները վճռական և կոշտ հակահարված են ստանալու»,-ասված էհաղորդագրության մեջ։ Նշենք՝ նախորդ շաբաթ Ջո Բայդենը իր խոսքում Վլադիմիր Պուտինին անվանել էր «ռազմական հանցագործ»։ 18։02- Ռուսական դատարանն արգելեց «Meta»-ին պատկանող «Facebook»-ն ու «Instagram»-ը երկրի տարածքում։ Դատավորը հայտարարեց, որ որոշումը ենթակա է անհապաղ կատարման։ Արգելքը չի տարածվում «WhatsApp»-ի վրա։ |ria.ru| 18։02- Գերմանիան աջակցում է, որ Ուկրաինային լրացուցիչ զենք տրամադրվի, և Եվրոպան ֆինանսավորի այդ մատակարարումները: Այս մասին, ինչպես հայտնում է DW-ն, Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստից առաջ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը։ Նախարարը հաստատել է, որ Բրյուսելի հանդիպման ժամանակ քաղաքական որոշում կկայացվի կրկնապատկելու ԵՄ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումների  ֆինանսավորումը՝ հասցնելով այն 1 միլիարդ եվրոյի։ 17:48- Կիևի «Retroville» առևտրի կենտրոնն է Պոդիլսկի թաղամասում։ Լուսանկարները՝ Aris Messinis-ի 17:08- ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավարները սկսել են քննարկել Եվրամիությանն անդամակցելու՝ Ուկրաինայի հայտը: ԵՄ-ն շարունակում է աջակցել Ուկրաինային ու նրա ժողովրդին՝ օգնություն ցուցաբերելով: [Եվրոպական հարևանության քաղաքականության ու ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյի] 16։45- Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական նավթի մատակարարման էմբարգոն լրջորեն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ բալանսը, իսկ «ամերիկացիները կմնան իրենք իրենք հույսին»։ Պեսկովի խոսքով նման որոշումը կհարվածի բոլորին։ |ria.ru| 16։44- Մոսկվան զգուշացրել է, որ ռուսական նավթի դեմ ԵՄ պատժամիջոցները կարող են իրեն ստիպել փակել գազատարը դեպի Եվրոպա։ Ներկա պահին ԵՄ-ն, որի գազի սպառման 40%-ն ապահովում է ՌԴ-ն, իսկ դրա անդամ Գերմանիան այս հարցում ամենամեծ կախվածությունն ունի ԵՄ երկրների շարքում, տարակարծիք է էներգետիկ խնդրի լուծման հարցում։ |reuters.com| 16:43- Ուկրաինայի և Ռուսաստանի պաշտոնական պատվիրակությունների միջև մարտի 21-ին բանակցությունները տևել են մեկուկես ժամ, աշխատանքային խմբերը կաշխատեն ամբողջ օրը։ Այս մասին «Українська правда»-ի հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի պատվիրակության անդամ և «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։ Նա այլ մանրամասներ չի հայտնել։ |pravda.com.ua| 15։53- Կիևը շարունակում է մնալ ռուսական զորքերի հիմնական թիրախը՝ չնայած հարձակողական գործողությունների ձախողմանը։ Առաջիկա շաբաթներին ՌԴ-ն կարող է փորձել շրջափակել Ուկրաինայի մայրաքաղաքը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Մեծ Բրիտանիայի հետախուզությունը։ 15։43- Պաշտոնական Կիևի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում կրակի դադարեցման վերսկսումը չի քննարկվում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ Մոսկվայի մերժումը բացատրելով ուկրաինական զորքի գործողություններով, որոնք օգտագործում են այդ դադարները՝ վերախմբավորվելու համար։ 14։45- Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ Մարիուպոլը հանձնելու մասին խոսք լինել չի կարող։ Այս հայտարարությանը նախորդել էր ռուսական կողմի առաջարկը։ ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը երեկ հայտնել էր՝ ռուսական կողմն առաջարկել է, որ երկու կողմերն այսօր հայտարարեն լիակատար լռության ռեժիմ և երաշխավորեն դրա խստագույն պահպանումը։ Ըստ առաջարկի՝ լռության ռեժիմի փաստացի սկիզբը պետք է ազդարարեին Մարիուպոլ քաղաքի գլխավոր մուտքերի մոտ բարձրացող դրոշները․ ռուսական կողմը պետք է բարձրացներ կարմիր դրոշ, ուկրաինականը՝ սպիտակ։ 14։00- Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը, պատասխանելով Զելենսկիին, հայտարարել է՝ իր երկիրը, որը դաշտային հիվանդանոց և այլ մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա, «կշարունակի օգնել երկրի ժողովրդին, որքան կարող է»: 13։40- Կիևում կրկին երկար պարետային ժամ է սահմանվել՝ այսօր Կիևի ժամանակով 20։00-ից մինչև չորեքշաբթի Կիևի ժամանակով 07։00-ն։ Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ 12։59- Կարմիր Խաչի ներկայացուցչությունը Չինաստանում 10 միլիոն յուանի (1.57 մլն դոլար) մարդասիրական օգնություն կառաջարկի Ուկրաինային։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը Պեկինում կայացած պլանային ճեպազրույցի ժամանակ։ |reuters.com| 12։38- Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ «ռուս զինվորականներն անցած գիշեր Ուկրաինայում լիկվիդացրել են ավելի քան 80 օտարերկրյա վարձկանների և ազգայնականների»։ |tass.ru| 12:25- Նոր Զելանդիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ դրամական միջոցներ և ոչ մահաբեր ռազմական աջակցություն։ Երկրի վարչապետ Ջասինդա Արդերնն ասել է, որ գումարը հիմնականում ուղղվելու է ՆԱՏՕ Վստահության հիմնադրամին, որը տրամադրում է վառելիք, կապի սարքավորումներ և առաջին օգնության փաթեթներ։ |reuters.com| 12:20- «Գազպրոմը» շարունակում է կանոնավոր կերպով ռուսական գազ մատակարարել, որ այն Ուկրաինայի տարածքով հասնի Եվրոպա։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։ |tass.ru| 12:19- Sky News Arabia-ի փոխանցմամբ Պենտագոնի ներկայացուցիչն իրենց հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Թուրքիայի հետ՝ Ռուսաստանից գնված հակահրթիռային պաշտպանության S-400 համակարգերն Ուկրաինա ուղարկելու համար։ 11։58- ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ գիշերը ուկրաինական Սումիում «ուկրաինացի ազգայնականների կողմից ծրագրված սադրանք է իրականացվել», ինչի մասին ռուսական կողմը, ըստ ՊՆ-ի, պաշտոնապես նախազգուշացրել էր օրեր առաջ։ Նախարարությունում ևս մեկ անգամ ընդգծել են, որ հարվածներ չեն հասցնում պաշարների կամ թունավոր նյութերի արտադրության ուկրաինական օբյեկտների ուղղությամբ՝ հավելելով, որ Ուկրաինայում նման տարածքների կոորդինատները և այնտեղ պահվող թունավոր նյութերի վերաբերյալ տվյալները ձեռք են բերել, երբ վերցրել են Ուկրաինայի ազգային գվարդիայի 4-րդ բրիգադի մարտական փաստաթղթերը: |ria.ru| 11։17- Ուկրաինայի Սումի շրջանում՝ «Սումքիմպրոմ» քիմիական գործարանում, ամոնիակի արտահոսք է տեղի ունեցել գիշերը: Այս մասին հայտնել է Սումիի ռազմական վարչակազմի պետ Դմիտրի Ժիվիցկին։ Նրա խոսքով արտահոսքի գոտին կազմել է մոտ 2,5 կմ։ Առավոտյան երկրի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ արտահոսքը տեղի է ունեցել գործարանի տարածքի հրետակոծության հետևանքով, վնասվել էր ամոնիակի ամբարներից մեկը։ Գերատեսչությունը հայտնել է, որ ամոնիակի արտահոսքի վթարը չեզոքացվել է։ |liga.net| 11։10- Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը հայտնել է, որ Մարիուպոլում կրակոցների տակ հայտնված լրագրողների թվում են միջազգային լրատվամիջոցների նկարահանող խմբերը։ |ria.ru| 11։09- Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատարը «РИА Новости»-ին հայտնել է, որ իրենք դեռևս ոչ մի պատասխան չեն ստացել ԿԽՄԿ-ից և ՄԱԿ-ից՝ «Ուկրաինայի կողմից Դոնեցկի կենտրոնում «Տոչկա-ՈՒ» հրթիռ կիրառելու մասով։  11:02- Մարտի 20-ին մարդասիրական միջանցքներով տարհանվել է 7,295 մարդ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ, ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը։ |ukrinform.net| 10:33- ՄԱԿ-ի տվյալներով ուկրաինացիների գրեթե մեկ քառորդը լքել է իր տունը կամ երկիրը, ռուսական բանակի ռազմական գործողություններն Ուկրաինայում առաջացրել են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենալուրջ միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում: Ռուսական ներխուժման սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 900 մարդ, այդ թվում՝ 75 երեխա։ Մոտ 1500 խաղաղ բնակիչ վիրավորվել է։ |azatutyun.am| 09:59- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը կմեկնի Լեհաստան՝ քննարկելու «միջազգային արձագանքը՝ ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուն»։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ |reuters.com|   20.03.2022 23:59- Բազմաթիվ ուկրաինացիներ, հայեր և ռուսներ այսօր մայրաքաղաք Երևանի փողոցներում, հաջակցություն Ուկրաինայի, հակապատերազմական ակցիա և քայլերթ են անցկացրել։ «Ո՛չ պատերազմին», «Կանգնեցրե՛ք Պուտինի պատերազմը», «Վե՛րջ բոլոր պատերազմներին»․ այսպիսի գրություններ կային մասնակիցների ձեռքերին, նրանց մեքենաներից ազդանշաններով ողջունում էին վարորդներ։ |factor.am| 21։25- ՌԴ ՊՆ պնդմամբ՝ Ռուսաստանի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան մեկ օրում խոցել է Ուկրաինայի 89 ռազմական օբյեկտ։ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը օդում խոցել են ուկրաինական յոթ անօդաչու թռչող սարքեր։ |tass.ru| 19։45- Ռազմաճակատը գործնականում սառել է, քանի որ կողմերը՝ և՛ մերը, և՛ Ռուսաստանինը, բավարար ուժ չունեն իրավիճակն այս կամ այն ​​ուղղությամբ շրջելու համար։ Մարտավարական գործողություններ են իրականացնում, հարվածներ են հասցվում, բայց մենք այս հարվածներն ավելի լավ ենք հասցնում։ Քաղաքների վրա գործնականում հրթիռային հարձակումներ չկան․ ռուսական ավիացիան գործնականում գոյություն չունի։ [Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչ] 19:07- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի ասել է, որ պատրաստ է բանակցությունների Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն զգուշացրել է, որ եթե դրանք ձախողվեն, «կնշանակի, որ երրորդ համաշխարհային պատերազմն է»։ «Ես պատրաստ եմ նրա հետ բանակցությունների: Ես պատրաստ էի վերջին երկու տարիներին: Եվ կարծում եմ, որ առանց բանակցությունների մենք չենք կարող վերջ տալ այս պատերազմին», - ասել է Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում: 18։11- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը մարտի 26-ից 30 օրով երկարաձգելու մասին օրենքը։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի Գերագույն Ռադան։ |unian.net| 17։37- Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտարարել է Բելառուսում ատադրված 39 դեղամիջոցի վաճառքի և կիրառման արգելքի մասին։ Արգելքը վերաբերում է այն դեղամիջոցներին, որոնք արտադրվում են Բելառուսում, այդ երկրի իրավաբանական հասցե ունեն կամ իրենց գործունեությունն իրականացնում են այդ երկրի տարածքում։Նախարարությունն ընդգծել է, որ նշված դեղամիջոցներից հրաժարումը չի ազդելու ուկրաինացիներին դեղորայքով ապահովելու վրա։ 16:26- Ֆրանսիայի իշխանությունները սառեցրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի 22 մլրդ եվրոյի չափով միջոցները։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը։ «Մենք սառեցրել ենք ՌԴ Կենտրոնական բանկի՝ 22 միլիարդ եվրոյի չափով ակտիվները, ինչպես նաև ֆրանսիական հիմնարկներում մասնավոր անձանց միջոցները՝ 150 միլիարդ եվրոյի չափով »,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայում սառեցվել է կես միլիարդ եվրոյի անշարժ գույք, որը պատկանում է մոտ 30 ռուսաստանցիների։ 15։24- Ըստ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի՝ ՌԴ ԶՈՒ-ն ընդհանուր մարտական ​​կորուստները փետրվարի 24-ից մինչ այսօր․ անձնակազմ՝ մոտ 14700 մարդ, տանկեր՝ 476, մարտական ​​զրահամեքենաներ՝ 1487 հրետանաային համակարգ՝ 230 միավոր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ՝ 74, ՀՕՊ համակարգեր՝ 44, ինքնաթիռներ՝ 96, ուղղաթիռներ՝ 118, ավտոմոբիլային տեխնիկա՝ 947, նավեր՝ 3, անօդաչու թռչող սարքեր՝ 21։ 15։05- Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնում է, որ պաշտպանության ուժերի գործողությունների վիճակը, դիրքը, բնույթը էական փոփոխությունների չեն ենթարկվել․ «Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանությունը խոցել է ռուսական երեք մարտական ​​ուղղաթիռ, օրվա ընթացքում ՌԴ զինված ուժերը ակտիվ հարձակողական գործողություններ չեն իրականացրել․ փորձել են լրացնել ընթացիկ կորուստները, ՌԴ ԶՈւ-ն թույլ չի տվել մարդասիրական շարասյան մուտքը Խերսոնի մարզ, որը շարժվում էր Դնեպրոպետրովսկի մարզից Կիևի ուղղությամբ մարտական ​​գործողություններին մասնակցած Կոստրոմայի գնդի 331-րդ գվարդիական օդադեսանտային ջոկատից ողջ է մնացել մեկ զինծառայող, ռուսական հրամանատարությունը հայտարարել է Դոնեցկի տարածքում զորահավաքի նոր ալիքի մասին և զորահավաքի ենթակա անձանց առավելագույն տարիքը հասցրել մինչև 65-ի։ Նույնը սպասվում է Լուգանսկի շրջանում»։  14։58- Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան գիշերը խոցել է Ուկրաինայի 62 ռազմական օբյեկտ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Կոնաշենկովը նաև հայտնել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական զինուժը ոչնչացրել է 207 անօդաչու թռչող սարք, 1467 տանկ և 148 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 573 միավոր հրետանի և ականանետ, 1262 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։ 14։36- Դոնբասի ավելի քան 12 հազար բնակիչ մեկ օրում հատել է Ռուսաստանի սահմանը Ռոստովի մարզում։ Այս մասին հայտնել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Ռոստովի մարզի սահմանային վարչությունից։ 14։20- Բահամյան կղզիներում գտնվող ֆինանսական հաստատություններում շուրջ $3 միլիարդի ակտիվներ կան, որոնք պատկանում են Ռուսաստանի հետ կապված անձանց, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի կենտրոնական բանկը։ ԿԲ-ն երկրի ֆինանսական կառույցներում, որոնք օտարերկրացիների սպասարկման թույլտվություն ունեն, հայտնաբերել է ԱՄՆ դոլարով $420 միլիոնի ավանդ և $2,5 միլիարդի դեպոզիտար կամ թրաստային ակտիվներ, որոնք «պատկանում են ռուսաստանցիների կամ Ռուսաստանի հետ կապված անձանց»։ Չի նշվում, թե այդ ակտիվների որ մասն է պատկանում պատժմիջոցների տակ գտնվող ռուսաստանցիներին։ 13։56-  Ավստրալիան անհապաղ արգելք է սահմանում ալյումինի արզնահողի և ալյումինի հանքաքարի, այդ թվում՝ բոքսիտի՝ Ռուսաստան արտահանման համար։ «Ռուսաստանում արզնահողի պահանջարկի գրեթե 20%-ն ապահովվել է Ավստրալիայից արզնահողի արտահանման հաշվին», - ասված է հայտարարությունում։ Նշվում է, որ այս քայլը կսահմանափակի ալյումինի արտադրությամբ զբաղվող ռուսական ձեռնարկությունների հնարավորությունները, որը Ռուսաստանի արտահանման կարևորագույն ապրանք է։ 13։40- Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ) որոշել է արգելել Ռուսաստանի հետ կապված մի շարք քաղաքական կուսակցությունների գործունեությունը։ «Քաղաքական գործիչների ցանկացած ակտիվություն, որն ուղղված է պառակտմանը կամ կոլաբորացիային, չի հաջողելու, բայց կոշտ պատասխան է ստանալու։ Այդ պատճառով էլ ԱԱՊԽ-ն որոշել է․ հաշվի առնելով ՌԴ սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը, և որոշ քաղաքական կառույցների կապն այդ երկրի հետ՝ ռազմական դրության ժամանակահատվածում կասեցվում է մի շարք քաղաքական կուսակցությունների գործունեությունը», - ասել է Վլադիմիր Զելենսկին։ 12։01- Մի շարք կարևոր և կրիտիկական հարցերի շուրջ Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումներում մերձեցում է նկատվում: Մասնավորապես, տեսնում ենք, որ առաջին չորս կետերի շուրջ նրանք գրեթե համակարծիք են։ Որոշ հարցեր պետք է լուծվեն առաջնորդների մակարդակով»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ չհստակեցնելով, թե ինչ կետերի մասին է խոսքը։ Պատասխանելով հարցին՝ որքանով է հնարավոր ղեկավարների հանդիպումը Թուրքիայում, Չավուշօղլուն նշել է, որ եթե որոշում կայացվի Պուտին-Զելենսկի հանդիպում անցկացնել Թուրքիայում, ապա ցանկության դեպքում այն կարող է կայանալ Էրդողանի մասնակցությամբ։ 19․03․2022 22։46- Չինաստանը կարող է դառնալ գլոբալ անվտանգության համակարգի կարևոր տարր, եթե ճիշտ որոշում կայացնի՝ աջակցելու քաղաքակիրթ երկրների կոալիցիային և դատապարտի Ռուսաստանին բարբարոսության համար: Սա հավասար դիրքերում սեղանի շուրջ նստելու հնարավորություն է: Արևմուտքը պետք է բացատրի Պեկինին՝ ինչով է 1,6 տրիլիոն դոլարը տարբերվում 150 միլիարդ դոլարից։ [Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակ] 22։41- Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պնդմամբ՝ Զապորոժիեի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ-ն ոչնչացրել է ռուսական Կա-52 ուղղաթիռ, ևս մեկը՝ խոցել ․ «Սպանվել է նաև մոտ 60 ռուս զինվորական, հակառակորդի մի քանի զրահամեքենա ոչնչացվել է»։ 22։25- Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական, բանակային ավիացիան խոցել է Ուկրաինայի 59 ռազմական օբյեկտ․ «ԴԺՀ խումբը վերահսկողության տակ է վերցրել Տարամչուկ բնակավայրը։ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, անցնելով Քաշլագաչ գետը, ճեղքել են «Այդար» գումարտակի պաշտպանությունը և առաջ շարժվել 5 կմ»,-հայտնել են գերատեսչությունից։ |tass.ru| 21:32- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շաբաթ օրը` մարտի 19-ին, հայտարարել է, որ սխալ կլինի կարգավորել հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո. «Սրանից հետո Պուտինի հետ հարաբերությունները վերականգնելու փորձը, ինչպես մենք արեցինք 2014 թվականին, կնշանակի նորից նույն սխալը թույլ տալ»,- ասել է Ջոնսոնը Պահպանողական կուսակցության համաժողովում։ 21:02- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Մոսկվան հույս ունի, որ Լեհաստանի՝ Ուկրաինա ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություն ուղարկելու գաղափարը ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա, և որ ՆԱՏՕ-ն գիտակցում է ավելի խելամիտ և իրատեսական լինելու անհրաժեշտությունը. «Լեհաստանի վարչապետ Մորավիեցկին առաջ է քաշում մի գաղափար, որը նրանք պատրաստվում են քննարկել մի քանի օրից՝ Ուկրաինա ուղարկել ՆԱՏՕ խաղաղապահ ուժեր։ Չեմ բացառում, որ եթե հանկարծ նման որոշում կայացվի, այն կենթադրի, որ այդ խաղաղապահ ուժերի հիմքը լինի լեհական կոնտինգենտը, որը վերահսկողության տակ կվերցնի արևմտյան Ուկրաինան և կմնա այնտեղ երկար ժամանակ»։ 20:40- Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, որ եթե երկիրը մինչև հաջորդ ձմեռ ավելի շատ գազ չստանա, իսկ Ռուսաստանից մատակարարումները ընդհատվեն կամ դադարեցվեն, Գերմանիան բավարար գազ չի ունենա տները ջեռուցելու և արդյունաբերության կարիքները հոգալու համար։ Նա նշել է, որ Քաթար և ԱՄԷ ուղևորության ընթացքում կհետազոտի հեղուկ բնական գազի մատակարարումը։ Նրա խոսքով՝ նպատակ կա ջրածնային գործարք կնքելու, ինչի շնորհիվ Գերմանիան ավելի քիչ կախվածություն կունենա Ռուսաստանից: 19։53-Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ Ուկրաինայի Զապորոժյեի և Չեռնոբիլի ատոմակայաններում ռադիացիոն իրավիճակը շարունակում է նորմայի մեջ մնալ։ Ներկայացուցչությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը այս ատոմակայանների վերաբերյալ թարմ տեղեկություններ է ուղարկել։  19։27- Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն BBC-ին հայտնել է, որ շրջափակված Մարիուպոլ քաղաքի ռմբակոծված թատրոնի նկուղում արգելափակված հարյուրավոր մարդկանց փրկել հնարավոր չէ տարածքում ընթացող ինտենսիվ մարտերի պատճառով: Քաղաքապետի խոսքով՝ երբ մարտեր չեն ընթացել, կարողացել են միայն շենքի փլատակները մաքրել։ 18։54- Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը պնդում է, որ ռուսական կողմին չի հաջողվել կատարել Կիևը շրջափակելու, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի վարչական սահմաններին հասնելու և Ուկրաինայի ձախափնյա հատվածի նկատմամբ վերահսկողություն սահմանելու խնդիրները։ ԳՇ-ի փոխանցմամբ՝ Դոնեցկի ուղղությամբ ռուսական կողմը «մասամբ հասել է նպատակին և կանգնեցվել Նիկոլաևի ուղղությամբ»։ 18։42- Արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի տնտեսությունը չի քանդվի: Հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի ժողովուրդներն իրենց իշխանություններից շուտով հաշիվ կպահանջեն հակառուսական պատժամիջոցների հետևանքների համար: Մեդվեդևի խոսքով՝ ռուսական ապրանքների համար միշտ էլ իրացման շուկաներ կգտնվեն․ «Ռուսաստանը, Չինաստանը, ԱՊՀ երկրները, Հարավարևելյան Ասիան և Աֆրիկան իրացման հսկայական շուկաներ են։ Ռուսաստանն ունի զարգացման բոլոր հնարավորությունները, իսկ սահմանված պատժամիջոցները շատ առումներով երկրին օգուտ են տվել. Մոսկվան պետք է սկսի արտադրել այն ապրանքները, որոնք դեռևս չի արտադրում»,- նշել է Մեդվեդևը: |1lurer.am| 18։21- Լյուքսեմբուրգյան կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավյե Բետելի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Քննարկվել է իրավիճակը Ուկրաինայում։ «Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել Դոնեցկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ու Լուգանսկի Ժողովրդական Հանրախետության այլ քաղաքների վրա ուկրաինական ուժայինների չդադարող հրթիռային հարվածների վրա, որոնք հանգեցրել են բազմաթիվ քաղաքացիական զոհերի»,- նշվում է հաղոդրագրության մեջ։: 17։50- «Զելենսկին չի ղեկավարում գործընթացներն Ուկրաինայում, նույնիսկ իր ռազմական խորհրդականները չեն խորհուրդ տալիս, թե ինչպես պետք է վարվել: Այնտեղ Ռուսաստանին հակազդեցությունն ամբողջությամբ կառավարում են ԱՄՆ-ի և Արևմուտքի ներկայացուցիչները: Բացի նրանից, որ նրանք պաշտոնապես մատակարարում են գերարդիական զենքը, ես կարծում եմ՝ հենց նրանք են ղեկավարում ռազմական գործընթացն Ուկրաինայում»,- ասել է Լուկաշենկոն ճապոնական TBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում: 17։33- ՄԱԿ-ը տեղյակ չէ Ուկրաինայում իրականացվող կենսաբանական զենքի որևէ ծրագրի մասին։ Այս մասին ևս մեկ անգամ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով տեղակալ Իզումի Նակամիցուն՝ պատասխանելով ՌԴ նոր մեղադրանքներին, որ նա հակառակի ապացույցներ ունի: 15:41- Զապորոժիեում պարետային ժամ կսկսվի այսօր՝ Կիևի ժամանակով 16:00-ին և կավարտվի երկուշաբթի օրը՝ մարտի 21-ին՝ ժամը 06:00-ին: Տեղի իշխանությունները «անվտանգության համար» բնակիչներին խորհուրդ են տալիս դուրս չգալ փողոցներ և հանրային այլ վայրեր: 15:40- Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են 10 մարդասիրական միջանցքների շուրջ, որանք կաշխատեն այսօր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ |bbc.com| 15։38- «Ես ակնկալում եմ, որ եվրոպացի առաջնորդները կսթափվեն և Եվրախորհրդի հաջորդ նիստում կկարողանան ընդունել պատժամիջոցների նոր փաթեթ։ Լեհաստանն առաջարկում է այդ պատժամիջոցների փաթեթին շուտափույթ ավելացնել առևտրային շրջափակումը․․․Ռուսական դրոշով ռուսական նավերի մուտքի արգելք նավահանգիստներ, ինչպես նաև ցամաքային առևտրի արգելք»,- լրագրողներին ասել է Մորավիեցկին՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր շաբաթ օրը նախատեսված ակցիային՝ արգելափակելու ռուսական բեռնատար մեքենաների անցումը Լեհաստանի սահմանով։ 13։43- Կիևում օդի որակի վատթարացում է գրանցվել. փոշու կոնցենտրացիաների ավելցուկ կա։ Պատճառը մայրաքաղաքի շրջակայքում, մասնավորապես՝ Բուչայի Գոստոմելի արդյունաբերական օբյեկտներում տեղի ունեցած հրդեհներ, ինչպես նաև հրդեհի աղբյուրներից օդային զանգվածների տեղաշարժը և քամու ցածր արագությունը։ Մթնոլորտում մարտի 19-ի գիշերը փոշու առավելագույն կոնցենտրացիան 2-3 անգամ գերազանցել է թույլատրելի սահմանը։ Մոնիտորինգի ենթարկված այլ աղտոտիչների կոնցենտրացիաները նույնպես աճել են, սակայն առավելագույն թույլատրելի սահմանի գերազանցում չի հայտնաբերվել։ 12։45- Հերթական ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հայտնել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփնինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բայդենը նրան ներկայացրել է այն հետևանքները, որոնք կհաջորդեն Չինաստանի՝ ՌԴ-ին նյութական օգնություն ցուցաբերելուն։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան տարածած հաղորդագրությունից։ 12։03- ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը CNN-ին հայտնել է, որ ԱՄՆ-ը «Ռուսաստանի կողմից մի շարք սխալ քայլեր է նկատել Ուկրաինա ներխուժելիս»։ Նրա խոսքով՝ ռուսները «այնքան արագ առաջընթաց չեն ունեցել, որքան կցանկանային»։ «Կարծում եմ՝ նրանց (ՌԴ-ին- խմբ․) թվում էր, որ իրենք շատ արագ կգրավեն մայրաքաղաքը: Բայց նրանք չկարողացան դա անել»,- ասել է Օսթինը։ 11:37- Պատերազմն Ուկրաինայում արդեն իսկ խաթարում է մատակարարման շղթաների աշխատանքը և հանգեցնում վառելիքի, սննդամթերքի ու տրանսպորտի գների բարձրացման։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ կանխենք սովի փոթորիկը և համաշխարհային պարենային համակարգի փլուզումը։ [ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ] 11:28- Կարևորը՝ ՌԴ ՊՆ առավոտյան ճեպազրույցից. Ռուսաստանի զինված ուժերի «Bastion» առափնյա հրթիռային համակարգը ոչնչացրել է Ուկրաինայի Զինված ուժերի ռադիո և ռադիոտեխնիկական հետախուզության կենտրոնները Օդեսայի մարզում։ Ռուսաստանի զինված ուժերը «Կինժալ» ավիացիոն հրթիռային համակարգի գերձայնային հրթիռներով ոչնչացրել են զինամթերքի ստորգետնյա պահեստարան Իվանո-Ֆրանկովսկի շրջանում։ Մարտի 19-ի գիշերը ռուսական ավիացիան Ուկրաինայում ոչնչացրել է չորս զենիթահրթիռային համակարգ, որոնցից երեքը` S-300: Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում գործողության սկզբից ոչնչացրել են շուրջ 200 անօդաչու թռչող սարք և ավելի քան 1400 տանկ և այլ զրահատեխնիկա։ |tass.ru| 10։32- Ուկրաինայի ԳՇ-ն հայտնել է, որ ռուսները շարունակում են մասնակի շրջափակած պահել Չեռնիգովը։ Շարունակում է շրջափակված մնալ նաև Մարիուպոլը։ Առավոտյան էլ ԳՇ-ն հայտնել է, որ հաշվի առնելով ռուսական կողմի կորուստները՝ այնտեղ կարող է բացահայտ մոբիլիզացիա սկսվել։ 10։18- Ուկաինայի ԶՈՒ ԳՇ-ն գիշերը հայտնել է, որ Դոնեցկի տարածքում ռուսական կողմը «մասամբ հաջողության է հասել՝ Ուկրաինային ժամանակավորապես զրկելով Ազովի ծով ելքից»։ ԳՇ պնդմամբ Նիկոլաևի մոտակայքում ռուսական կողմը կանգնեցվել է։   18․03․2022 22։56- Շարունակելով մարտական գործողություններին մասնակցող առանձին ստորաբաժանումների մարտունակությունը վերականգնելու փորձերը՝ Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությունը ծրագրում Է Ուկրաինայի տարածք տեղափոխել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի որոշ ստորաբաժանումներ։ [Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբ] 21։49- Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը։ Ռուսաստանի ղեկավարը միաժամանակ ուրվագծել է հնարավոր պայմանավորվածությունների մշակման մոտեցումները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ շարունակվել է մտքերի փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ 21։10- ՄԱԿ-ը առաջընթաց է արձանագրում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հումանիտար միջանցքների և օգնության շուրջ բանակցություններում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք կոնկրետ հումանիտար հարցերի շուրջ, ներառյալ տարհանման միջանցքները և մարդասիրական մատակարարման ուղիների հարցում արձանագրում ենք առաջընթաց ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ քննարկումներում»,- նշել է նա: 19։50- «Չեզոք կարգավիճակի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելու թեմանները բանակցությունների առանցքային կետերից են․ սրանք այն կետերն են, որոնց շուրջ կողմերը հնարավորինս մոտեցրել են իրենց բանակցային դիրքորոշումները»,- հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Նրա խոսքով՝ այս կետերում կան նրբերանգներ՝ կապված Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հետ։ «Նրբերանգները կապված են նրա հետ, թե Ուկրաինան, բացի եղածներից, անվտանգության էլ ինչ երաշխիքներ կստանա ՆԱՏՕ-ին միանալու մտքից հրաժարվելու դեպքում»։ 19։32- Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ տեսակոնֆերանսի միջոցով քննարկում են ունեցել, որը տևել է մոտ երկու ժամ։ Այն անցկացվել է փակ ձևաչափով և քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Զրույցի ընթացքում, ինչպես նշվում է, Չինաստանի ղեկավարը հանդես է եկել խաղաղության պահպանման կոչով և Բայդենին հորդորել է ջանքեր գործադրել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ 19։10- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մանրամասներ է ներկայացրել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմումից, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին, հայտնում է Liga.net-ը։ «Առարկայական զրույց եմ ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի հետ։ ԵՄ անդամակցության Ուկրաինայի հայցի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունները պատրստ կլինեն մի քանի ամսվա մեջ։ Կառավարությանն ու Եվրահանձնաժողովին հանձնարարություններ են տրվել։ Համատեղ շարժվում ենք դեպի մեր ռազմավարական նպատակը», - Թվիթերում գրել է Զելենսկին։ 18։59- Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել փուլ առ փուլ անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկի, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։ «Այն տուրքերը, որոնք ստանում է յուրաքանյուր երկիր, որոշակի չափաբաժիններով բաժանվում են, ինչն ամրագրված է միության պայմանագրում, այնուհետև՝ հայտնվում համապատասխան երկրների բյուջեներում։ Նախկինում դա տեղի էր ունենում արտարժույթի օգտագործմամբ։ Այսօրվա դրությամբ՝ պայմանավորվել ենք փուլային անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկների», - ասել է նախարարը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունի այն, որ ՌԴ-ն տուրքերի հիմնական հաշվարկը ստանում է ռուբլիով։ «Այսպիսով՝ մենք անցել ենք ռուբլու միասնական տարածքի ձևավորմանը», - նշել է Ռեշետնիկովը։ 18։29- Շվեյցարիան աջակցում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթին և արգելք է սահմանում շքեղ ապրանքների արտահանման, ինչպես նաև որոշ պետական ​​ընկերությունների հետ գործարքների վրա։ Այս մասին ասվում է Դաշնային խորհրդի հայտարարության մեջ:«Դաշնային խորհուրդը մարտի 18-ի նիստից հետո որոշել է աջակցել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների չորրորդ փաթեթին՝ գործող պատժամիջոցները երկարաձգելով 197 նոր անձանց և 9 նոր կազմակերպությունների վրա»,-ասված է հաղորդագրւթյան մեջ։ 17:59- Մարդիկ, որոնք ապրել և ապրում էին Դոնբասում, համաձայն չէին պետական հեղաշրջման հետ։ Նրանց դեմ անմիջապես կազմակերպվեցին պատժիչ ռազմական գործողություններ, և ոչ մեկը։ Նրանց գցեցին շրջափակման մեջ, թնդանոթներից պարբերաբար գնդկածության ենթարկեցին, օդային հարվածների ենթարկեցին։ Սա այն է, ինչ կոչվում է ցեղասպանություն։ Գործողության նպատակը մարդկանց սրանից փրկելն է։ [Վլադիմիր Պուտինը՝ «Ղրիմի վերադարձի 8-ամյակի» համերգ-հանրահավաքին] |ria.ru| 17:21- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեհաստանի վարչապետի Մատեուշ Մորավիեցկու հայտարարությանը, որի համաձայն իրենք մտադիր են «ապառուսականացնել» լեհական և եվրոպական տնտեսությունը․ «Ահա թե ինչ տեսք ունի նացիոնալիզմն ու սեգրեգացիան հիմա»,- արձագանքելով հայտարարությանը՝ տելեգրամյան ալիքում գրել է Մարիա Զախարովան։ 16:57- Եվրամիությունն Ուկրաինային է փոխանցել €300 մլն մակրոֆինանսական օգնություն։ Այս մասին Թվիթերում գրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։ «Այսօր Ուկրաինան ստացավ ևս €300 մլն արտակարգ մակրոտնտեսական օգնություն ԵՄ-ից, - գրել է Դոմբրովսկիսը։ - Իր պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ն կֆինանսավորի զենքի գնում և առաքում գրոհի ենթարկված երկիր»։ 16:46- «Українська правда»-ին տված հարցազրույցում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան խոսել է Ռուսաստանի հետ բանակցությունների, ՌԴ դեմ սանկցիաների, երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման և այլ հարցրեի մասին։ Կուլեբան նշել է, որ ԱՄՆ-ի հետ միասին իրենք «ստիպել են» Եվրոպային դեռ անցյալ տարի նախապատրաստել ՌԴ դեմ պատժամիջոցները, այդ պատճառով էլ, երբ պատերազմը սկսվեց, դրանք արդեն պատրաստ էին։ 16:31- Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Լեհաստանում ապաստանած ուկրաինացի փախստականների թիվը հատել է 2 միլիոնը, ինչը գերազանցում է մայրաքաղաք Վարշավայի բնակչության թիվը։ |azatutyun.am| 16։05- Կան խաղացողներ, որոնք երբեք չեն համաձայնի «գյուղի» գոյությանը՝ Ամերիկայի կողմից «շերիֆի» ղեկավարությամբ: Դրանք են Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Մեքսիկան։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով]|tert.am| 15:46- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպումը՝ կարգավորման համաձայնագիր ստորագրելու համար, կախված կլինի փաստաթղթի կետերից, այն դեռ պետք է համաձայնեցվի։ [ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով] |tass.ru| 14:27- Ուկրաինայի դենացիֆիկացիան ենթադրում է յուրաքանչյուր օրենքի չեղարկում, որը խտրականության է ենթարկում ռուսալեզու բնակչությանը։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ RT-ին տված հարցազրույցում] |tass.ru| 13։56- Ուկրաինայի կառավարությունը և Համաշխարհային բանկը որոշել են 100 մլն դոլարի օգնություն տրամադրել բարձրագույն կրթության ոլորտում կրթաթոշակային ծրագրերին։ Այս միջոցները հնարավորություն կտան 172,000 ուսանողի ակադեմիական կրթաթոշակ վճարել և 50,000 ուսանողի՝ սոցիալական կրթաթոշակ։ [Ուկրաինայում Համաշխարհային բանկի գրասենյակ] |unian.net| 13։36- Ռուս զինվորականները որպես թիրախ կընկալեն Ուկրաինայի համար զենքի ցանկացած առաքում, RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք շատ հստակ ասել ենք, որ ցանկացած բեռ, որը կմտնի Ուկրաինայի տարածք, որը մենք կհամարենք զենք փոխադրող, կդառնա օրինական թիրախ»,- ասել է արտգործնախարարը։ Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան թույլ չի տա այլ երկրներից Կիևին S-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարել։ |tass.ru| 12։25- Փետրվարի 24-ից (ՌԴ-ի «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից- խմբ․) մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում Բելառուս է ժամանել Ուկրաինայի 2305 քաղաքացի։ [Բելառուսի սահմանային կոմիտե] 12։20- Եվրոպայի նախկին և գործող քաղաքական գործիչները և Եվրախորհրդարանի անդամները հանդես են եկել 2022 թվականին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Խաղաղության Նոբելյան մրցանակով պարգևատրելու նախաձեռնությամբ: Այդ մասին վկայում է nobelprizeforukraine կայքում հրապարակված նամակը: 11։22- ՌԴ ՊՆ-ն հայտնում է․ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները, որոնց աջակցում են ռուսական ուժերը, սեղմում են Մարիուպոլի շրջափակման օղակը և քաղաքի կենտրոնում կռվում են նացիոնալիստների դեմ։ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ուժերը ռուսական զորքերի աջակցությամբ ազատագրել են հանրապետության տարածքի 90%-ը։  Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիոն և հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը խոցել են ուկրաինական վեց անօդաչու թռչող սարքեր։ |tass.ru| 11։09- Նախնական տվյալներով՝ Սև ծովից [Լվովի ուղղությամբ] արձակվել է 6 թևավոր հրթիռ` X-555։ Ոչնչացվել է երկու հրթիռ։ [«Ուկրաինայի ԶՈՒ օդային հրամանատարության՝ «Запад» զենիթահրթիռային զորքեր»] 11:00- Ռուսական Առաջին ալիքի աշխատակից Մարինա Օվսյաննիկովան, որն օրեր առաջ հեռուստաալիքի ուղիղ եթերում հակապատերազմական ակցիա է կազմակերպել, աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին հայտնել է նրա օրինական շահերի ներկայացուցիչ Սերգեյ Բադամշինը։ |meduza.io| 10։49- Ռուսական հրթիռներ են ընկել Լվովի մարզի օդանավակայանի տարածքում։ Այս մասին հայտնել է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին։ Ավելի ուշ նա մանրամասնել է, որ մի քանի հրթիռ խոցել է ինքնաթիռների վերանորոգման գործարանը։ Հարվածներից ավերվել են դրա շինությունները։ Ըստ քաղաքապետի՝ գործարանի ակտիվ աշխատանքը նախապես դադարեցվել էր, ուստի տուժածներ այժմ չկան։ 10։25- Ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի հրետակոծության հետևանքով 4 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնում են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնից։ «ԴԺՀ-ի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ ուկրաինական ստորաբաժանումների հրետակոծության հետևանքով 4 խաղաղ բնակիչ է զոհվել Դոնեցկի Կիրովի շրջանում։ Հանգամանքները ճշտվում են»։ Կենտրոնը հայտնում է նաև, որ տեղեկություն է ստացվել ևս մեկ խաղաղ բնակչի վիրավորման մասին։ 10։08- Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, ելույթ ունենալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, Ռուսաստանին կոչ է արել զորքերը դուրս հանել Ուկրաինայից։  09:45- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կայանալիք հեռախոսազրույցում մտադիր է անդրադառնալ Ուկրաինայի թեմային։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի խոսքով Բայդենն ակնկալում է Ծինփինից բացատրություն ստանալ ՌԴ կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ Չինաստանի դիրքորոշման հետ կապված: 17.03.2022 22:48- Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հետևանքներն ազդել են ողջ աշխարհի վրա, և Միջին Արևելքը բացառություն չէ։ Տարածաշրջանի երկրների վրա, որոնք տարիներով համագործակցել են թե Վաշինգտոնի, թե Մոսկվայի հետ, այժմ ճնշում է գործադրվում, որպեսզի նրանք սատարեն կողմերից մեկին։ Բայց, կարծես, միջինարևելյան երկրները դեռևս չեն ուզում նման բան անել։ Սակայն թե արդյոք նրանք չեզոքություն կպահպանեն երկարաժամկետ հեռանկարում, կախված կլինի, նախևառաջ, Կիևի շուրջ ռազմական գործողությունների ելքից։ Եթե կողմերից մեկը հստակ հաղթանակ տանի, միջինարևելյան երկրներն իրենց դիրքորոշումները համապատասխանաբար կվերանայեն։ Սակայն ինչ էլ լինի արդյունքում պարզ է, որ նրանք չեն ուզում ոչ ԱՄՆ, ոչ ՌԴ վճռական հաղթանակն Ուկրաինայի և այլ հարցերում, գրում է Al Jazeera պարբերականը։ 22։33- Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինայի տարածքում կենսաբանական զենքի բաղադրիչներ են ստեղծվել, հաղորդել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը: Նա նշել է, որ Ուկրաինայի ՊՆ լաբորատորիաները Կիևում, Օդեսայում, Լվովում և Խարկովում $32 մլն ֆինանսավորում են ստացել ԱՄՆ-ից։ Կիրիլովը հավելել է, որ ԱՄՆ-ն $1,6 մլն ներդրում է արել չղջիկների միջոցով մարդուն հիվանդությունների փոխանցման ուսումնասիրության մեջ։  21։54- Ռուսաստանը կարևոր է համարում, որ Իրանը պատրաստ է շարունակել զարգացնել տնտեսական համագործակցությունը՝ չնայած Արևմուտքի հակառուսական սահմանափակումներին, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը` Իրանի Նավթի նախարար Ջավադ Օուջիի հետ հանդիպմանը։ «Մեր հանդիպման նախօրեին Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները հաջողությամբ անցկացվեցին: Ռուսական կողմի համար կարևոր է Ռուսաստանի հետ համագործակցությունը զարգացնելու Թեհրանի պատրաստակամությունը՝ չնայած Արևմուտքի հակառուսական սահմանափակումներին»,- ասել է Նովակը։ 20։52- Մինսկը կվերանայի Եվրոպայի խորհրդի իրավական մեխանիզմներին մասնակցության հարցը՝ ազգային շահերին համապատասխանելու տեսանկյունից՝ հայտնել են Բելառուսի արտգործնախարարությունից: «Նման անհեռատես դիրքորոշումը, այսրոպեական քաղաքական կոնյունկտուրային հետևելը վնաս են հասցնում առաջին հերթին տվյալ կազմակերպության շահերին, որն իրեն զրկում է պետական և հասարակական հարաբերությունների՝ մեր երկրում անցկացվող լայնածավալ արդիականացման շրջանակներում իր փորձագիտական ներուժով կիսվելու հնարավորությունից»,- ասված է Բելառուսի ԱԳՆ-ի մամուլի ծառայության տարածած մեկնաբանության մեջ: 20։20- Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշել է դադարեցնել Բելառուսի հետ համագործակցությունը Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողության մեջ ունեցած դերակատարության պատճառով։ «Միևնույն ժամանակ Եվրոպայի խորհուրդը որոշել է պահպանել և ամրապնդել հարաբերությունները բելառուսական քաղաքացիական հասարակության և վտարանդի ընդդիմության հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։  19։29- Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների արդյունքները ամփոփելիս հայտնել է, որ Ուկրաինան Թուրքիային առաջարկել է դառնալ հնարավոր գործարքի` անվտանգության մասով երաշխավորներից մեկը՝ հավելելով, որ Ռուսաստանը չի առարկում։ Չավուշօղլուն նաև հավելել է, որ պատերազմում հրադադարի հույսերը մի փոքր ավելի մեծացել են ինչպես Ռուսաստան, այնպես էլ Ուկրաինա կատարած այցից հետո:  18։36- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Քննարկվել են Դոնբասի պաշտպանության ռազմական գործողության զարգացման տարբեր ասպեկտներ։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքի մասին»,- ասվում է հաղրդագրության մեջ։ 17:41- Հանդիպել եմ Ուկրաինայի իմ գործընկեր Դմիտրի Կուլեբային: Եվս մեկ անգամ մեր աջակցությունն եմ հայտնել Ուկրաինայի ինքնիշխանոյթյանը և տարածքային ամբողջականությանը: [Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու] 17:37- «Ռոսկամանդզորը» չի սահմանափակում Whats App հավելվածի աշխատանքը ՌԴ տարածքում։ |tass.ru| 17:05- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանխատեսում է Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» մոտալուտ ավարտ և խաղաղության ձեռքբերում։ |belta.by| 16:37- Մարտի 18-ի կեսգիշերից Ռուսաստանի և Բելառուսի միջև ճանապարհորդությունների բոլոր սահմանափակումները հանվում են։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը։ Նա նշել է, որ որոշումը այս պահին կարևոր է՝ հաշվի առնելով Արևմուտքի ճնշումը։ |ria.ru| 16։20- ՌԴ մարտավարությունը հետևյալն է՝ դիրքային մարտեր առաջնագծի ողջ երկայնքով, քաղաքացիների համար տեղային «թակարդների» ստեղծում, նպատակային հարվածներ այն օբյեկտներին, որտեղ թաքնված են խաղաղ բնակիչները, մարդասիրական միջանցքների վերաբերյալ որոշումների կայացման հարցում առավելագույն հապաղում, տեղեկատվական միջոցներով մեր երկրի ներսում ներքին բախումներ հրահրելու փորձեր։ [ՌԴ-ի հետ բանակցություններում Ուկրաինայի ներկայացուցիչ Միխայել Պոդոլյակ] 16:10- Զելենսկին Գերմանիայի Բունդեսթագում ելույթ ունենալիս հիշել է Բեռլինի պատի փլուզումը։ Նա Օլաֆ Շոլցին հորդորել է քանդել, ինչպես ինքն է ասում, «ազատ և անազատ» Եվրոպայի միջև պատն ու դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Զելենսկու խոսքով՝ «Եվրոպայի մեջտեղում՝ ազատության և անազատության միջև, նոր պատ է առաջացել», որի կառուցմանը նպաստել է Գերմանիան՝ մեկուսացնելով Ուկրաինային, ՌԴ հետ իր բիզնես կապերով և «Հյուսիսային հոսք 2» գազատարին նախկինում աջակցելով։ Բունդեսթագում Զելենսկուն ողջունել են բուռն ծափահարություններով։ Հիշեցնենք, որ Գերմանիան անցյալ ամիս դադարեցրել էր «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագիծը, որով կրկնապատկվելու էր ռուսական գազի ուղիղ հոսքը դեպի Գերմանիա: 15։38- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Գերմանիայի խորհրդարանում՝ Բունդեսթագում: «Բանակցություններում իմ առաջնահերթությունները միանգամայն պարզ են՝ պատերազմի ավարտ, անվտանգության երաշխիքներ, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականության վերականգնում, իրական երաշխիքներ մեր երկրի համար, մեր երկրի իրական պաշտպանություն»,- ասել է նա։ 15։22- Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները։ Քննարկվել են նաև Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: 15:06- Ռուսական կողմը ուկրաինացի զինվորականների հետ պայմանավորվել է Չեռնոբիլի ատոմակայանի անվտանգությունը միասնաբար ապահովելու շուրջ։ [Մարիա Զախարովա] |ria.ru| 15։01- Բանակցությունները պետք է շարունակվեն այսօր: Ես չգիտեմ՝ դրանք արդեն ընթանում են, թե ոչ, բայց այսօր դրանք պետք է գնան այս կամ այն ուղղությամբ։ [Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով] 14։53- Մոսկվան չի կարող հաշվի առնել ՄԱԿ Միջազգային դատարանի որոշումը, որը պահանջել է անհապաղ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Միջազգային դատարանն այնպիսի հասկացություն ունի, ինչպիսին է կողմերի համաձայնությունը։ Այստեղ ոչ մի համաձայնություն լինել չի կարող։ Տվյալ դեպքում սա մի բան է, որը մենք չենք կարող հաշվի առնել։ [Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով] 14։47- Բորիս Ջոնսոնն ասել է, որ Ռուսաստանի նախագահի «ներխուժումն արդեն ձախողվել է», քանի որ նա թերագնահատել է Ուկրաինայում «դիմադրության ուժը»: Խոսելով Ուկրաինայում տեղի ունեցողից՝ Ջոնսոնն ասել է, որ ՌԴ նախագահ Պուտինն այնտեղ «ռազմական հանցագործություններ է կատարում»։ Ջոնսոնը նաև մեղադրել է եվրոպական երկրներին, որոնք «սկսել են կրկին Պուտինին վերաբերվել որպես իրենց համայնքի մի մասի» 2014 թվականին «Ղրիմի բռնակցումից հետո»։ 14։04- Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ազգային ոստիկանությունը ԴԺՀ տարածքում «ազատագրել է» 95 բնակավայրեր։ Այս մասին հայտարարել է ԴԺՀ-ի ռազմական վարչության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։ «Այս պահին մենք ազատագրել ենք մեր հանրապետության 95 բնակավայրեր, տարածքների ազատագրումը շարունակվում է»,- ասել է նա «Россия 24»-ի եթերում։ 14։00- Եվս մեկ անգամ շեշտեմ այն, ինչ չեն ուզում տեսնել ոչ արևմտյան լրատվամիջոցները, ոչ էլ նույնիսկ արևմտյան վերնախավը․ այս հատուկ գործողությունը ուղղված չէ խաղաղ բնակչության դեմ, այն նպատակ չունի զավթել երկրի տարածքը, ոչնչացնել պետականությունը, տապալել գործող նախագահին։ Մենք նորից ենք կրկնում դա։ [ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա] 13։19- Հակառակորդը քաղաքին սիստեմատիկ հրետանու և օդային հարվածներ է հասցնում՝ ոչնչացնելով Չեռնիգովի քաղաքացիական ենթակառուցվածքը։ Անցած 24 ժամվա ընթացքում դիահերձարան է բերվել ռուսների կողմից սպանված 53 մարդու դի։ [Չեռնիգովի մարզային պետական վարչակազմի ղեկավար] |ukrinform.net| 13։17- Ռուսական ներխուժումն Ուկրաինա զգալիորեն դանդաղել է բոլոր ուղղություններով, հայտնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը թվիթերյան իր էջում․ «Վերջին օրերին ռուսական զորքերը նվազագույն առաջընթաց են գրանցել ցամաքում, ծովում և օդում և շարունակում են մեծ կորուստներ կրել։ Ուկրաինայի դիմադրությունը կայուն է և լավ համակարգված։ Ուկրաինայի տարածքի մեծ մասն, այդ թվում՝ խոշոր քաղաքներն, ուկրաինացիների ձեռքում են»։ 13։02- Լիտվայի սեյմը միաձայն ընդունել է բանաձև, որով կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկելու՝ Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի սահմանելու համար, որ դադարեցվեն խաղաղ բնակչության զանգվածային մահերը։ Այս մասին նշվում է Սեյմի թվիթերյան գրառման մեջ։ 12:57- Ուկրաինայի ավելի քան երեք միլիոն բնակիչ փախստական է դարձել, նրանց խաղաղություն է պետք, և ողջ աշխարհում մարդիկ դա են պահանջում։ Ռուսաստանը պետք է դադարեցնի այս պատերազմը հենց հիմա: Այս մասին գրել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Թվիթերի իր էջում։ 12:48- Ուկրաինայի ԱԳ նախարարը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Լեհաստանից Ուկրաինա ինքնաթիռների տեղափոխումն ուշանում է, քանի որ ԱՄՆ-ն վախենում է լրացուցիչ էսկալացիայից, ասել է․ «Ես բացարձակ չեմ ընդունում այն փաստարկը, որ ինչ-որ բան պետք չէ անել, քանի որ դա կբերի հետագա էսկալացիայի»: Կուլեբայի խոսքով՝ ՆԱՏՕ-ն՝ որպես դաշինք, շատ քիչ բան է անում այս իրավիճակում և ինչ-որ բան անելը պատվիրակել է անդամ երկրներին։  12:41- ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ «նոր փաստաթղթեր կներկայացվեն այն մասին, որ Ուկրաինայի տարածքից մարդու կենսանյութերի մեծ քանակ է տեղափոխվել Մեծ Բրիտանիա և եվրոպական այլ երկրներ»՝ հավելելով, որ առաջիկայում մենք կհրապարակվի կենսալաբորատորիաների ուկրաինացի աշխատակիցներից ստացած փաստաթղթերի նոր փաթեթը և կներկայացվեն դրանց փորձաքննության արդյունքները։ |tass.ru| 12:40- Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ուկրաինան իսկապես կարող է չեզոք կարգավիճակի համաձայնվել անվտանգության երաշխիքների դեպքում, ԱԳ նախարարը նշել է.«Ռուսաստանը մի շարք պահանջներ ունի Ուկրաինայի նկատմամբ: Դրանք, ըստ էության, կապիտուլյացիայի վերջնագիր են: Մենք մերժում ենք այս մոտեցումը, ցանկանում ենք բանակցություններ, որոնց շրջանակներում կգտնվեն հավասարակշռված լուծումներ»։ 12։33- Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունը նպատակ չունի ոչնչացնելու այդ երկրի պետականությունը կամ տապապելու նախագահին։ [ՌԴ ԱԳՆ] |ria.ru| 12։08- Ուզբեկստանի ԱԳ նախարար Աբդուլազիզ Կամիլովը երկրի Մեջլիսում ելույթի ժամանակ անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին։ «Ուզբեկստանը ճանաչում է Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Մենք չճանաչեցինք Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունները»,- ընդգծել է արտգործնախարարը։ |gazeta.uz| 11։48- Կարևորը՝ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի ճեպազրույցից․ ՌԴ ՊՆ-ն փաստաթղթերի նոր փաթեթ կհրապարակի Ուկրաինայի կենսալաբորատորիաների մշակումների վերաբերյալ և կներկայացնի դրանց փորձաքննության արդյունքները։ Ռուսական ավիացիան մեկ օրում ոչնչացրել է 11 զենիթահրթիռային համակարգ։ Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան և հակաօդային պաշտպանությունը խոցել են «Ми-24» և «Ми-8» ուղղաթիռներ, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի 12 անօդաչու թռչող սարքեր։ |tass.ru| 11։33- Մոսկվան Վաշինգտոնի հետ ակտիվ բանակցային գործընթաց չի վարում, միայն առանձին շփումներ են տեղի ունենում ծագող առանձին խնդիրների շուրջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Սոլովյով Live» հաղորդման եթերում։ |tass.ru| 11։30- Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին, պատասխանելով հարցին, թե որքան շուտ Ուկրաինան կստանա ռազմական օգնության ցուցակը, որը ներկայացրել է Ջո Բայդենը, նշել է․ «Մենք վերջին երկու շաբաթվա ընթացքում արագացրել ենք մոտ 300 միլիոն դոլար արժողությամբ ռազմական և անվտանգային օգնությունը: Մենք առաջվա նման ռազմական օգնություն տրամադրելու խողովակներ ունենք։ Այսպիսով, կշարունակենք աշխատել այն արագ առաքելու ուղղությամբ: Անգամ վերջին օրերին են ռազմական առաքումներ եղել»։ 11։25- Անցած գիշեր բարձր ճշգրտության հրթիռները ավիահարված են հասցրել Ռիվնեի շրջանի Սարնի գյուղի զինանոցին` չնչացնելով հրթիռների և զինամթերքի պահեստ։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով] |ria.ru| 10:35- Կանադան փակել է օդային տարածքը բելառուսական ինքնաթիռների համար: Այս մասին Twitter-ում հայտնել է Կանադայի տրանսպորտի նախարարությունը: 10:27- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերը հրապարակած տեսաուղերձում հայտնել է, որ շարունակելու է պայքարել Ուկրաինային ավելի մեծ աջակցության և ՌԴ-ի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու համար։ «Ես ելույթ կունենամ Գերմանիայի խորհրդարանում հինգշաբթի առավոտյան։ Ես խոսել եմ նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Մենք պայմանավորվել ենք աջակցել մեր քաղաքացիներին՝ ժամանակավոր տեղահանվածներին»։ Նա նաև ասել է, որ չորեքշաբթի օրը զրուցել է Թուրքիայի նախագահ Էրդողանի և Կանադայի վարչապետ Թրյուդոյի հետ։ |ukrinform.net| 09:46- Ուկրաինայի ԳՇ-ն հայտնում է, որ նախորդ օրվա ընթացքում «ոչնչացվել է հակառակորդի օդային 10 թիրախ՝ երկու Սու-34 կործանիչ-ռմբակոծիչ, երեք Սու-34ՍՄ կործանիչ, երեք ուղղաթիռ և օպերատիվ-մարտավարական անօդաչու թռչող սարք»:  09:38- Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ալբանիան, Իռլանդիան և Նորվեգիան Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու հայտ են ներկայացրել: Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Բրիտանիայի ներկայացուցչույան թվիթերյան էջում։   16.03.2022 22:22- Միացյալ Նահանգները լրացուցիչ 800 միլիոն դոլար ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային` մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինային տրամադրված օգնության չափը հասցնելով 1 միլիարդ դոլարի։ Այս մասին Սպիտակ տանը իր ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։  22։16- Կանադան փակում է իր օդային տարածքը բելառուսական ինքնաթիռների համար։ Այս մասին Twitter-ում հայտնել է Կանադայի տրանսպորտի նախարար Օմար Ալգաբրան։ «Մենք արգելում ենք բելառուսական օդանավերի մուտքը Կանադայի օդային տարածք՝ ի պատասխան Բելառուսի՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանն աջակցելուն»։ 21։41- Նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է և պետք է հանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները ամրագրելու և ոչ թե դրանք քննարկելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նշենք՝ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական, բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր փաստաթղթերի նախապատրաստման մասին՝ Զելենսկու և Պուտինի միջև հնարավոր ուղիղ բանակցությունների համար։ |ria.ru| 21։07- «ՆԱՏՕ-ի դաշնակիցները միակարծիք են, որ ՆԱՏՕ-ն չպետք է ուժեր տեղակայի Ուկրաինայի ցամաքում կամ օդում, քանի որ մեզ վրա կա պատասխանատվություն՝ ապահովելու, որ այս հակամարտությունը դուրս չգա Ուկրաինայի սահմաններից»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա նաև հավելել է, որ դաշինքը չի նախատեսում խաղաղապահ գործունեություն ծավալել Ուկրաինայի տարածքում։ 20:10- ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի ներխուժումը Ուկրաինա։ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է որոշմանը՝ նշելով, որ «հրամանը, միջազգային իրավունքին համապատասխան, պարտադիր ուժ ունի, և Ռուսաստանը պետք է անհապաղ կատարի այդ պահանջը։ Պահանջի անտեսումը կհանգեցնի Ռուսաստանի էլ ավելի մեկուսացմանը»։ 19։46- Ռոսկոմնադզորն արգելափակել է BBC News կայքը Ռուսաստանում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և նշել, որ «սա միայն պատասխանի սկիզբն է այն տեղեկատվական պատերազմի, որը սանձազերձել է Արևմուտքը Ռուսաստանի դեմ»։ 19:02- Ուկրաինան այժմ ՌԴ հետ ուղիղ պատերազմի վիճակում է։ Այդ պատճառով էլ մոդելը կարող է լինել միայն ուկրաինական և միայն անվտանգության իրավաբանորեն հստակ ձևակերպված երաշխիքներով: Նախ՝ անվտանգության բացարձակ երաշխիքներ։ Գործուն, այլ ոչ թե պրոտոկոլային կամ «բուդապեշտյան»։ Իսկ սա նշանակում է, որ երաշխավորություն ստանձնողները մի կողմ չեն քաշվում Ուկրաինայի վրա հարձակման դեպքում, ինչպես այսօր։ Երկրորդ հերթին՝ Ուկրաինան էլ չի ուզում կախված լինել բյուրոկրատական ընթացակարգերից, որոնք թույլ են տալիս կամ թույլ չեն տալիս փակել երկինքը թեևավոր հրթիռների համար։ [Ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակ] 18։50- «Ուկրաինան դարձել է Եվրամիության էներգետիկ համակարգի մաս (միացել է ENTSO-E համակարգին- խմբ․): Ուկրաինայի և եվրոպական էներգետիկ համակարգերի միավորումն ավարտված է: Այժմ մեր էլեկտրաէներգիան հոսում է ԵՄ, իսկ եվրոպական էլեկտրաէներգիան՝ Ուկրաինա»,- գրել է Զելենսկին Twitter-ում: 17։55- Գերմանիայի E.ON խոշորագույն էներգետիկ ընկերությունը դադարել է գազի նոր ծավալներ գնել ռուսական «Գազպրոմի» վաճառքի ընկերություններից Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժման պատճառով։ Ընկերության ղեկավարն ասել է, որ Ռուսաստանից գազի ներկրման հանկարծակի դադարեցումը կարող է ազդել ընկերության վրա․ «Ռուսական շուկան մեր թիրախային տարածաշրջաններից չէ։ Բայց մի բան պարզ է․ էներգակիրների ներկրման քիչ թե շատ երկարաժամկետ պակասը որոշակի հետևանքներ կունենա նաև մեզ վրա»,- ասել է նա։ 17:23- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իր թուրք գործընկերոջ հետ չեն քննարկել Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը։ Նա նշել է, որ Ռուսաստանը ուկրաինական կողմի հետ կբանակցի միայն այն հանդիպումների շուրջ, որոնք խնդիրների լուծման առումով կոնկրետ արդյունքների կհանգեցնեն։ |tass.ru| 15:53- ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ուկրաինայի չեզոքության մասին քննարկումներում դիտարկվում է չեզոք պետության ավստրիական կամ շվեդական տարբերակը։ Այս տարբերակը ենթադրում է հրաժարում արտասահմանյան պետությունների բազաների տեղակայումից և դաշինքների չանդամակցելու կարգավիճակ, սակայն երկրներին թույլ է տալիս սեփական զինված ուժերն ունենալ։ «Ավստրիական կամ շվեդական տարբերակով Ուկրաինայի դեմիլիտարացումը քննարկվում է Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների բանակցություններում և կարող է դիտարկվել որպես փոխզիջում»,- ասել է Պեսկովը։ 15:45- Իտալիայից առնվազն երեք տարի կպահանջվի Ռուսաստանից ներկրվող գազն էներգիակիրների այլ աղբյուրներով ամբողջությամբ փոխարինելու համար։ Այս մասին ասել է Իտալիայի բնապահպանական հարցերի նախարար Ռոբերտո Չինգոլանին։ Ելույթ ունենալով Իտալիայի Սենատի Վերին պալատում՝ Չինգոլանին ասել է, որ ռուսական գազի ամբողջական փոխարինումը «հնարավոր է նվազագույնը երեք տարվա ընթացքում»: 15:34- Այսօր Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հավաքը, որի քննարկման առանցքային թեման Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու դաշինքի դրանից բխող գործողություններն են։ |azatutyun.am| 15։05- Ուկրաինան Կարմիր խաչի միջազգային կոմիտեից պատասխան չի ստացել մարտի 16-ին խաղաղ բնակչության տարհանման մարդասիրական միջանցքների վերաբերյալ։ Իզիումի և Մարիուպոլում նման միջանցքների ստեղծման հարցը դեռևս մնում է չլուծված։ Այդ մասին, ինչպես փոխանցում է ukrinform.net-ը, ասել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ 14:19- Ուկրաինայի հետ բանակցությունները հեշտ չեն ընթանում, սակայն փոխզիջման որոշակի հույս կա։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ РБК-ին տված հարցազրույցում] |tass.ru| 13:36- Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին Կիևում նախագահ Զելենսկիի հետ հանդիպումից հետո կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է ունենալ ՆԱՏՕ խաղաղապահ առաքելությունն, հավանաբար ավելի լայն միջազգային կառույց, որը կգործի ուկրաինայի տարածքում, կպաշտպանի ինքն իրեն։ |ukrinform.net| 12:35- ՆԱՏՕ-ի երկրների, ինչպես նաև Ֆինլանդիայի, Շվեդիայի, Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության պաշտպանության նախարարներն այսօր արտահերթ հանդիպում են անցկացնում` քննարկելու ՌԴ ներխուժումն Ուկրաինա ու ՆԱՏՕ-ի համար երկարաժամկետ հետևանքները։ Այս մասին Twitter-ում գրել է ՆԱՏՕ-ում բրիտանական պատվիրակությունը։ 12։30- Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Միխայլովկա, Ստավկի, Բոտմանկա, Վասիլևկա բնակավայրերը։ [ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով] |tass.ru| 12:28- Ուկրաինայի ԳՇ-ն հայտարարել է, որ ռուսական կողմը փետրվարի 24-ից մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում կորցրել է մոտ 13 800 զինծառայող։ 12։16- Մոսկվայի Օստանկինսկի շրջանային դատարանը 30 հազար ռուբլով է տուգանել ՌԴ Առաջին ալիքի աշխատակից Մարինա Օվսյաննիկովային, որը «Время» լրատվական ծրագրի ժամանակ տաղավարում էր հայտնվել հակապատերազմական պաստառով։ |meduza.io| 12։15- Մեծ յոթնյակի երկրները այսօր առցանց հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու ՌԴ գործողություններն Ուկրաինայում: Այս մասին հայտնել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Շունիչի Սուձուկին՝ չհստակեցնելով, թե արդյոք հանդիպմանը մասնակցելու են G7 երկրների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարները, թե այն անցկացվելու է այլ մակարդակով։ |reuters.com| 11։35- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNN-ին տված հարցազրույցում Զելենսկու հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ին շուտ միանալու անհնարինության մասին, անվանել է «իրականության արտացոլում»։ «Չեմ կարծում, որ դա զիջում է: Կարծում եմ՝ առաջին հերթին, դա իրականության արտացոլումն է։ Նույնիսկ մինչ Ռուսաստանի այս ագրեսիան Ուկրաինան հենց վաղը չէր պատրաստվում մտնել ՆԱՏՕ։ Ահա թե ինչու, երբ Պուտինն ասում էր, որ Ուկրաինայի վերաբերյալ իրենց մտահոգությունները կենտրոնացած են ՆԱՏՕ-ին նրա անդամակցության վրա, սխալ էր: Դա սուտ էր»,- ասել է Բլինքենը: 11։33- Ռուսական ավիացիան մեկ օրում խոցել է Ուկրաինայի 128 ռազմական օբյեկտ։ Ռուսաական օդատիեզերական ուժերի ավիացիան և հակաօդային պաշտպանության ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական երեք ինքնաթիռ և չորս անօդաչու թռչող սարք։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով] |tass.ru| 11:25- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան էջում գրել է, որ Մոսկվայում է՝ «շարունակելու դիվանագիտական ​​ջանքերը՝ ուկրաինական ճգնաժամի լուծում գտնելու համար»։ 10։59- Ուկրաինայի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ մարտի 16-ի առավոտյան Կիևում ռուսական կողմից գնդակոծվել է մայրաքաղաքի բնակելի թաղամասը։   10։38- ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին միաձայն դատապարտել է որպես ռազմական հանցագործի։ Բանաձևը նաև կոչ է անում Հաագայի դատարանին և այլ երկրներին հետաքննություն անցկացնելու «ռուսական ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարվել են Ուկրաինա ներխուժման ժամանակ»։ |reuters.com| 10։14- Զելենսկին հույս է հայտնել, որ այսօր տեղի կունենա Խարկովի շրջանի Իզյում քաղաքից բնակիչներին փրկելու գործողությունը։ Նրա խոսքով՝ մարդասիրական միջանցքի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ 10։12- ՌԴ ներխուժմանն առաջին շփոթված արձագանքից հետո Չինաստանը մի ռազմավարության հիմք է դրել, որը նրան թույլ կտա խուսափել վատթարագույն տնտեսական և դիվանագիտական հետևանքներից և օգուտներ քաղել աշխարհաքաղաքական այս փոփոխություններից, երբ մշուշը ցրվի։ Չինաստանի ղեկավարությունը հաշվարկել է, որ պետք է վեր լինել, իր կարծիքով, երկու ուժասպառ տերությունների միջև պայքարից և ներկայանալ իբրև կայունության հիմք ավելի ու ավելի անհանգիստ աշխարհում։ Այս մասին գրում է The New York Times-ը, որի հոդվածը կրճատումներով ներկայացրել ենք այստեղ։ 10։11- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական ուղերձի ընթացքում խոսել է Ռուսաստանի հետ բանակցությունների մասին՝ նշելով, որ հանդիպումները շարունակվում են, և բանակցություններում դիրքորոշումները հիմա ավելի իրատեսական են հնչում։ «Բայց դեռ ժամանակ է անհրաժեշտ, որ որոշումները բխեն Ուկրաինայի շահերից»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ ռուսական կողմի հրետանու հարվածներից ևս երկու լրագրող է սպանվել․ նրանցից մեկն ուկրաինացի է, մյուսը՝ ամերիկյան Fox News-ի ներակայցուցիչ․ «Եվս մի լրագրող ծանր վիրավորվել է։ Հրետակոծությունը տեղի է ունեցել Կիևի շրջանում»։ 09։41- Ուկրաինական կողմը հայտարարել է, որ որոշ շրջաններում հակահարձակման է անցել․ «Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներում ավերիչ հարվածներ հասցնել օկուպացիոն զորքերի խմբերին, իսկ որոշ շրջաններում՝ հակահարձակման անցնել»,- ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունում։   15․03․2022 22։45- Փոխվարչապետ, Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ երեքշաբթի մարդասիրական միջանցքով Մարիուպոլից տարհանվել է շուրջ 20 հազար մարդ։ «Մեզ հաջողվեց պահել կանաչ միջանցքը թեթև ավտոտրանսպորտային միջոցների համար։ Այսօր դժոխքից դուրս պրծավ ավելի քան 4000 մեքենա, այսինքն՝ ավելի քան 20 հազար մարդ»,- հայտնել է Վերեշուկը։ 22։16- Ռուսաստանը, ի պատասխան Կանադայի պատժամիջոցների, մարտի 15-ից սև ցուցակում է ներառել Կանադայի 313 քաղաքացիների, որոնց մուտքն արգելված է ՌԴ, այդ թվում՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, պաշտպանության և արտգործնախարարներ Անիտա Անանդն ու Մելանի Ժոլին։ [ՌԴ ԱԳՆ] 21:28- Ադրբեջանի նախագահի հետ խոսել եմ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման կարևորության և Հարավային Կովկասում խաղաղության ուղով առաջնորդվելու մասին։ Շնորհակալություն եմ հայտնել Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար։ [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն] 20։59- Եվրախորհրդից Ռուսաստանի դուրս գալու մասին ծանուցումը երեքշաբթի փոխանցվել է կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրները, չարաշահելով իրենց մեծամասնությունը ԵԽ-ում, այս կազմակերպությունը վերածում են հակառուսական քաղաքականության գործիքի։ Նման պայմաններում մեր երկիրը չի մնա Եվրախորհրդում»,-ասված է հաղորդագրության մեջ։  20։43- Ավելի քան 15 հազար ուկրաինացի փախստական փետրվարի վերջից ժամանել է Ֆրանսիա։ Այս մասին երեքշաբթի տելեգրամյան ալիքում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Այս պահին ավելի քան 15 հազար փախստական Ուկրաինայից ժամանել է Ֆրանսիա։ Մենք նրանց օգնություն ենք տրամադրում կացարանի, նաև սոցիալական, վարչական և սանիտարական խնդիրների լուծման հարցում»,- գրել է Մակրոնը։ 20։27- ԱՄՆ-ն ընդլայնել է ՌԴ-ի և Բելառուսի դեմ պատժամիջոցների ցանկը։ ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցների ցանկում ներառել է ռուսական ռազմական ղեկավարության մի շարք ներկայացուցիչների։ Մասնավորապես, սահմանափակումներ են մտցվում ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովի, Յունուս-Բեկ ևկուրովի, Տիմուր Իվանովի, Ալեքսեյ Կրիվորուչկոյի, Նիկոլայ Պանկովի, այլ անձանց նկատմամբ։ Բացի դրանից, ցուցակում են հայտնվել «Рособоронэкспорт»-ի գլխավոր տնօրենը, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենը։ 19։36- ՌԴ-ն անհատական պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ ղեկավարության ներկայացուցիչների և նրանց հետ կապված անձանց դեմ, հաղորդում է ՌԴ արտգործնարարությունը։ «Ստոպ-ցանկում» ներառվել է 13 անձ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, նրա որդի Հանթեր Բայդենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և այլ պաշտոնատար անձինք։ Նշվում է, որ այս միջոցը ձեռնարկվել է՝ «աննախադեպ պատժամիջոցների շարքին ի պատասխան, որոնք արգելում են, այդ թվում, ԱՄՆ մուտքը ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների համար»։ 19։01- Մեծ Բրիտանիայի կառավարությունն այսօր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է հաստատել։ Արգելվել է բարձր դասի ճոխության ապրանքների արտահանումը Ռուսաստան, ներկրման նոր տուրքեր են սահմանվել մի շարք ապրանքների համար։ Նշվում է նաև, որ այս միջոցներն «առավելագույն վնաս կհասցնեն Պուտինի ռազմական մեքենային և նվազագույն ազդեցություն կունենան բրիտանական բիզնեսի վրա»։ 18։54- Մեծ Բրիտանիան երեքշբաթի հայտարարել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին։Դրանում ներառվել են կառավարության ավելի քան 370 անդամներ և տարածքային իշխանության մարմիններ, խոշոր գործարարներ՝ իրենց ընտանիքի անդամների հետ, նաև խորհրդարանականներ, այդ թվում՝ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, Դմիտրի Մեդվեդևը, Սերգեյ Շոյգուն և այլ պաշտոնատար անձինք։ Պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, նրա երեխաների ու կնոջ նկատմամբ։ 18։34- Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ իրագործվեն նրա նպատակները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Այդ պայմաններն են Ուկրաինայի ապառազմականացումը, ապանացիստականացումը, որպեսզի Ուկրաինայի տարածքից Ռուսաստանին սպառնացող չլինի և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարումը»։  18:03- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի թագավոր շեյխ Համադ բեն Իսա Ալ Խալիֆայի հետ։ «Վլադիմիր Պուտինը խոսել է Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության պատճառների և նպատակների, խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններում ռուսական կողմի կատարած աշխատանքի մասին», - հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ |tass.ru| 17:15- Բանակցությունները շարունակվում են։ Բանակցությունների շրջանակում վերսկսվել են խորհրդակցությունները․ ընդհանուր կարգավորման հարցեր, զինադադար, երկրի տարածքից զորքերի դուրսբերում․․․[Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակ] 16:32- Դոնեցկի վրա «Точка-У»-ի հրթիռի գործածմամբ հարձակումը դարձյալ ցույց տվեց կիևյան ռադիկալների իրական դեմքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի արտգործնախարար Հուսեին Ամիր Աբդուլահիանի հետ բանակցություններից հետո։ «Մենք հերթական անգամ տեսնում ենք կիևյան ռադիկալների իրական դեմքը, որոնք երեկ «Точка-У» համալիրից կասետային սպառազինությամբ հարձակում են գործել Դոնեցկի վրա՝ սպանելով 20 և վիրավորելով մեծ թվով խաղաղ բնակիչների»,- ասել է նա։ |tass.ru| 16:30- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է Բելառուսի տարածքին «Точка-У»-ի հրթիռով հարվածելու փորձի մասին: |belta.by| 16։17- «Վոլինի ուղղությամբ հակառակորդը (նկատի ունի՝ ռուսական կողմը- խմբ․) խմբավորում է պահել՝ ուկրաինա-բելառուսական պետական սահմանի հսկողության համար։ Միևնույն ժամանակ, մեծ է սադրանքների հավանականությունն այն ուղղությամբ, որ բելառուսական կողմը կներքաշվի օկուպացիոն ուժերի կազմի մեջ»։ [Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ] 15:31- ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառանալով երեկ «Տոչկա-ՈՒ»-ի հրթիռով Դոնեցկին հարվածելուն, նշել է, որ «Կրեմլը հիասթափված է խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ ԱՄՆ և եվրոպական երկրների ղեկավարների և քաղաքական գործիչների արձագանքի բացակայությունից»։ |tass.ru| 14:51- ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դրական է համարում հենց այն փաստը, որ ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են։ |tass.ru| 14:39- Ռուսական «ջախջախված» տնտեսության մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, դժվարություններ կան, բայց «չկա չարիք առանց բարիքի»։ [ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով] |tass.ru| 14։26- Ուկրաինայի ազգային ոստիկանությունը պնդում է, ռուսական կողմը գնդակոծել է Գոստոմելից տարհանված խաղաղ բնակիչների շարասյունը։ «Գոստոմելից տարհանումը տեղի է ունեցել երկու փուլով։ 10 ավտոբուսներից բաղկացած առաջին շարասյունը, որտեղ հիմնականում երեխաների հետ մայրեր էին, ծերեր և հաշմանդամություն ունեցող անձինք, հաջողությամբ տեղ է հասել։ Ռուսական զորքերը ականանետային կրակոցներ են արձակել 4 ավտոբուսից բաղկացած մեկ այլ շարասյան ուղղությամբ»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։Ըստ հաղորդագրության՝ ավտոբուսներից մեկի վարորդը վիրավորվել է, ավտոմեքենաներից մեկում էլ ամուսիններ են վիրավորում ստացել, կինը տեղում մահացել է։ 14։04- ԵՄ-ն տնտեսական և անհատական նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ․ Արգելվում են գործարքները ռուսական պետական որոշ ձեռնարկությունների հետ, ներդրումները Ռուսաստանի էներգետիկ ոլորտ։ Առևտրային սահմանափակումներ են մտցվել նաև պողպատե և երկաթե արտադրանքի ներմուծման, ինչպես նաև շքեղ ապրանքների (luxury goods)՝ Ռուսաստան արտահանման համար, Ընդլայնվել է ՌԴ պաշտպանական և արդյունաբերական ոլորտի հետ կապված անձանց ցուցակը, որոնց նկատմամբ արտահանման կոշտ սահմանափակումներ են գործում երկակի նշանակության ապրանքների մասով։ 14։00- Դոնեցկի վրա «Տոչկա-ՈՒ»-ի հարված հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է։ [ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլին] |tass.ru| 13:29- Մարտի 15-ից՝ 20։00-ից մինչև մարտի 17-ը՝ ժամը 7:00-ն Կիևում պարետային ժամ է հայտարարվում։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Այսպիսի որոշում է կայացրել քաղաքի զինվորական ղեկավարությունը։ «Քաղաքում առանց հատուկ թույլտվության տեղաշարժն արգելվում է։ Դուրս գալ կարելի է միայն ապաստարան հասնելու համար»,- հայտնել է Կլիչկոն։ 12։36- Լեհաստանի, Չեխիայի, Սլովենիայի վարչապետերը՝ որպես Եվրոպական խորհրդի ներկայացուցիչներ, մեկնում են Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և վարչապետ Դենիս Շմիհալին։ Այցի նպատակն է հաստատել ողջ Եվրամիության միանշանակ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու անկախությանը, ինչպես նաև աջակցության լայն փաթեթ ներկայացնել Ուկրաինային և ուկրաինացիներին։ [Լեհաստանի նախարարների աշխատակազմ] 11։52- ՌԴ զինված ուժերը ամբողջական վերահսկողություն են հաստատել Խերոսնի շրջանում։ Այս մասին այսօր՝ ասուլիսի ընթացքում, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նրա խոսքով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը, շարունակելով հարձակողական գործողությունները, ճեղքել է ուկրաինացիների պաշտպանությունը և վերահսկողության տակ է վերցրել Պանտելեյմոնովկա բնակավայրը։ 11։17- Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը պնդում է, որ ՆԱՏՕ երկրների օդային տարածքում ռուսական ԱԹՍ-ներ են հայտնվել։ «Ռազմաօդային ուժերի ռադիոլոկացիոն օբյեկտներն արձանագրել են, որ ռուսական «Форпост» տեսակի անօդաչու թռչող սարքը Լեհաստանի ուղղությամբ հատել է Ուկրաինայի պետական սահմանը»,- ասված է հրամանատարության հաղորդագրությունում։ 11։12- ՌԴ զինված ուժերը ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջանի ողջ տարածքը։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով] |tass.ru| 11։10- Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կարծիք է հայտնել, որ հնարավոր է՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիր ձեռք բերվի ամենաուշը մայիսին։ Նա նշել է, որ խաղաղության պայմանագիրը ենթադրում է զորքերի դուրսբերում։ |ria.ru| 10։38- Ըստ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի՝ ճակատներում էական փոփոխություններ չկան։ Ուկրաինայի քաղաքների գնդակոծությունները շարունակվում են. Կիևում այրվել է տասը հարկանի շենք և վնասվել՝ երկհարկանի տուն։ Պաշարված Մարիուպոլում, ըստ քաղաքային խորհրդի հաշվարկների, արդեն մահացել է առնվազն 2357 մարդ։ 10։28- Ռուս զինվորականների ռազմական հանցագործությունների պատասխանատվությունն անխուսափելի է։ Ուկրաինայի քաղաքներում կանխամտածված հումանիտար աղետի պատասխանատվությունն անխուսափելի է։ Ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչ է կատարվում Մարիուպոլում, Խարկովում, Չեռնիգովում, Սումիում, Օխտիրկայում, Հոստոմելում, Իրպինում և Ուկրաինայի մյուս բոլոր քաղաքներում։ Այս մասին, ինչպես փոխանցում է Ukrinform-ը, իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 00։42- ՌԴ Առաջին ալիքի «Время» լրատվական ծրագրի ժամանակ ստուդիա է ներխուժել Առաջին ալիքի աշխատակիցը՝ Մարինա Օվսյաննիկովան՝ ձեռքին հակապատերազմյան պաստառ։ Պաստառի վրա գրված է եղել հետևյալը․ «Ոչ պատերազմին․ դադարեցրեք պատերազմը, մի հավատացեք քարոզչությանը, այստեղ ձեզ ստում են»: Առաջին ալիքից հայտնել են, որ միջադեպի կապակցությամբ հետաքննություն է սկսվել, իսկ Մարինա Օվսյաննիկովան գտնվում է ոստիկանության բաժնմունքում։ Նրան, նախնական տվյալներով սպասվում է կարգապահական տույժ։   14․03․2022 23։13- ԵՄ երկրների դեսպանները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ․դրանք ուժի մեջ կմտնեն ԵՄ-ի պաշտոնական հարթակում հրապարակվելուց հետո։ Այս մասին Թվիթերում հայտնել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահությունը։ «ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն, համաձայնեցնելով միջազգային գործընկերների հետ, քվեարկել է պատժամիջոցների չորրորդ փաթեթը, որն ուղղված է ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ, որոնք մասնակից են Ուկրաինայի դեմ ագրեսիային, նաև ռուսաստանի տնտեսության մի շարք ուղղությունների դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 22։39- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ, որի ժամանակ վերջինիս ուշադրությունը հրավիրել է Դոնեցկում տեղի ունեցած «բարբարոսական ակտի»՝ հրթիռակոծության վրա։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ շարունակվել է կարծիքների փոխանակումը «Դոնբասի պաշտպանության համար ռուսական ռազմական գործողության շուրջ»։  21։34- Սլովակիան արտաքսում է Հանրապետությունում ՌԴ դեսպանատան երեք աշխատակցի։ Այս մասին հաղորդել է Սլովակիայի արտգործնախարարի մամուլի քարտուղար Յուրայ Տոմագան։ «Սլովակիան որոշել է Հանրապետությունում ՌԴ դեսպանատան երեք աշխատակցի արտաքսել երկրից»,- հաղորդել է Տոմագան՝ նշելով, որ պատճառը նրանց գործունեությունն է, որը, նրա գնահատմամբ, անհամատեղելի է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի հետ։ 20։45- Մեր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները ապացուցեցին, որ Թուրքիան առանցքային դերակատարում ունի բազմաթիվ ոլորտներում, հատկապես անվտանգության և էներգետիկայի ոլորտներում։ Այս մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը ընդգծել է իր հայտարարությունների ընթացքում, որոնք արել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Շոլցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։  20:24- Մարիուպոլում օրվա ընթացքում Ուկրաինայի Ազգային գվարդիայի հատուկ նշանակության առանձնակի գումարտակի մարտիկները ոչնչացրել են բարձր պաշտպանվածության «Тайфун» զրահամեքենա և այլ տեխնիկա, ինչպես նաև թշնամու հետևակ, այդ թվում՝ 17 հատուկ ջոկատային։ Ինչպես փոխանցում է Ուկրինֆորմը, այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։ «Ուկրաինական Մարիուպոլի համար մարտերը շարունակվում են՝ չնայած նրան, որ քաղաքը պաշարված է։ Քաղաքի պաշտպանները շարունակում են կռիվը յուրաքանչյուր քաղաքացու համար՝ չնայած թշնամին փորձում է գրավել քաղաքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ 20։12- Ռուսական կողմը մարտի 14-ի համար առաջարկել է 10 մարդասիրական միջանցք, ուկրաինական իշխանությունները համաձայնել են երեքին և առաջարկել ևս 11-ը։ Օրվա ընթացքում Ուկրաինայի վտանգավոր թաղամասերից, Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետություններից տարհանվել է 8 575 մարդ, նրանցից 1 292-ը՝ երեխա։ [ՌԴ ՊՆ] 19:35- Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի բացառում, որ Ուկրաինայի խոշոր բնակավայրերն ամբողջական վերահսկողության տակ կվերցվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Խաղաղ բնակչության անվտանգության մաքսիմալ ապահովման համար ՌԴ պաշտպանության նախարարությունը չի բացառում ամբողջական վերահսկողություն սահմանելու հավանականությունն այն խոշոր բնակավայրերի վրա, որոնք այսօր էլ գործնականում գտնվում են շրջափակման մեջ՝ բացառությամբ մարդասիրական տարհանման համար օգտագործվող տարածքների»,- ընդգծել նա։ 19:10- Վերջին օրերին ռուսական զորքերի առաջխաղացումը դեպի Ուկրաինայի տարածքի խորքն ակնհայտորեն դանդաղել է։ Սակայն սա չի նշանակում, որ առաջխաղացումն ընդհանրապես դադարել է։ Ռուսական զորքերը զգալիորեն առաջանում են դեպի իրենց ենթադրյալ նպատակակետեր։ Դա տեղի է ունենում առանցքային կետերում մի քանի ճակատով, որոնք գոյացել են ներխուժման մեկնարկից հետ, գրում է ռուսական Meduza պարբերականը:  18։58- Ռուսական պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը Եվրախորհրդի Խորհրդրանական վեհաժողովում (ԵԽԽՎ) և չի մասնակցելու դրա նիստերին, հայտնել է ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության անդամ Ալեքսանդր Բաշկինը։ Նրա խոսքով՝ այս քայլը կապված է վեհաժողովի հակառուսական ուղղվածության հետ։ 18։05- Բանակցություններում տեխնիկական դադար է վերցվել մինչև վաղը աշխատանքային ենթախմբերում լրացուցիչ աշխատանքի և անհատական սահմանումների հստակեցման համար։ Բանակցությունները շարունակվում են։ [Բանակցություններում Ուկրաինայի ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակ] 17։55- Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում մարտի 15-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Դոնեցկի կենտրոնում Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհվածների։ ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է, որ վերջին տվյալներով զոհվել է 17 մարդ, ևս 28-ը վիրավորվել է: Վիրավորների թվում կա մեկ երեխա։ ՌԴ քննչական կոմիտեն էլ քրգործ է հարուցել «Տոչկա-ՈՒ»-ի հրթիռի հարվածից Դոնեցկում բնակիչների զոհվելու դեպքի առթիվ։ 17:07- «Տոչկա-Ու» հրթիռով Դոնեցկին հարվածելը ևս մեկ անգամ հաստատում է Ուկրաինայի ներկայիս իշխող ռեժիմի նացիստական ​​և հակամարդկային էությունը։ [ՌԴ ՊՆ] |tass.ru| 16:49- Կրեմլը ՌԴ հատուկ ռազմական գործողության ավարտի ժամկետը չի նշել․ «Ոչ, չի հայտարարվում»,-ասել է ՌԴ նախագահի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին՝ արդյոք կա ռազմական գործողության ավարտի ամսաթիվ։ |tass.ru| 16:28- Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասի հետ՝ «Ռուսաստանի դեմ ավելի շատ պատժամիջոցներ կիրառելու հետագա քայլերի վերաբերյալ»․ «Ճնշումը պետք է մեծանա, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցնում իր անիմաստ ագրեսիան և պատերազմական հանցագործությունները: Շնորհակալ ենք Մեծ Բրիտանիային Ուկրաինային ուղղված աջակցությունն ուժեղացնելու համար»,- թվիթերյան էջում գրել Կուլեբան։ 15:38- ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկությունները, որոնց համաձայն՝ Մոսկվան Պեկինից ռազմական օգնություն է խնդրել Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողություն» իրականացնելու ֆոնին։ |tass.ru| 15:31- Հատուկ ռազմական գործողության սկզբում Պուտինը ՌԴ զինված ուժերին հանձնարարել է ձեռնպահ մնալ Ուկրաինայի խոշոր բնակավայրերի, այդ թվում՝ Կիևի վրա անհապաղ հարձակումից։ [ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկով] 15:00- Ռուսաստանն ու Կատարը կշարունակեն շփումները Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ, Մոսկվան գնահատում է Դոհայի ցանկությունը՝ նպաստելու իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին Կատարի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ |tass.ru| 14:38- Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը մամուլի ասուլիսի ընթացքում ապատեղեկատվություն է անվանել ԱՄՆ պաշտոնյաների պնդումները, համաձայն որոնց` Մոսկվան Պեկինից ռազմական օգնություն է խնդրել՝ Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողության համար: |reuters.com| 13:48- Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը իր թվիթերյան էջում գրել է, որ այսօր տեղի կունենա ռուսական պատվիրակության հետ բանակցությունների 4-րդ փուլը․ «Խաղաղության, հրադադարի, զորքերի անհապաղ դուրսբերման և անվտանգության երաշխիքների մասին․․․ծանր քննարկում։ Թեև Ռուսաստանը գիտակցում է իր ագրեսիվ գործողությունների անհեթեթությունը, այնուամենայնիվ, մոլորություն ունի, որ 19-օրյա բռնությունը՝ Ուկրաինայի խաղաղ քաղաքների դեմ, ճիշտ ռազմավարություն է.»։ 13։46- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտնել է, որ Կատարի ԱԳ նախարար շեյխ Մուհամեդ բին Աբդուլ Ռահման Ալ Թանիին մանրամասն կտեղեկացնի Ուկրաինայի իրավիճակի շուրջ կուտակված խնդիրների լուծման համար Մոսկվայի գործադրած ջանքերի մասին։ «Այժմ միջազգային օրակարգի առանցքում ուկրաինական թեման է: Ես ուրախ կլինեմ ձեզ մանրամասն պատմել այն ջանքերի մասին, որոնք այժմ ձեռնարկում է Ռուսաստանի Դաշնությունը՝ լուծելու այդ երկրում տարիներ շարունակ ծագած և կուտակված բոլոր խնդիրները»,- ասել է նա Կատարի գործընկերոջ հետ բանակցությունների մեկնարկին։ |tass.ru| 13։29- Ուկրաինական կողմից «Точка-У» հրթիռի կիրառման հետևանքով քսան մարդ զոհվել է, 9-ը վիրավորվել է։ [ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլին] |tass.ru| 12։39- Երեկ Ուկրաինայի իշխանությունները համակարգել են 14 մարդասիրական միջանցքներ։ Դրանցից ինը աշխատել են։ Մեր շարասյունը հրետակոծության պատճառով չի կարողացել անցնել Մարիուպոլ և Լուգանսկի շրջան։ Այսօր նույնպես տահանում կլինի։ [Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման նախարար Իրինա Վերեշչուկ] |unian.net| 12։18- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Չինաստանին առաջարկել է համագործակցության լրացուցիչ ուղիներ նախանշել՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և պատժամիջոցները։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ Բելառուսում Չինաստանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում։ |belta.by| 12:07- Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ շարունակական աջակցություն առաջարկելու Ուկրաինայի ժողովրդին և կառավարությանը ու դատապարտելու Ռուսաստանի Դաշնության շարունակական հարձակումները ուկրաինական քաղաքների վրա, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության մահերի աճի։ Բլինքենը և Կուլեբան քննարկել են շարունակական դիվանագիտական ջանքերը՝ դադարեցնելու Պուտինի նախաձեռնած պատերազմը: [ԱՄՆ պետքարտուղարություն] 11:47- Նախորդ օրվա ընթացքում Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերը խոցել են չորս ինքնաթիռ, երեք ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքեր։ Օկուպացիոն ուժերը հարձակողական գործողություններ իրականացնելիս ոչ մի ուղղությամբ էական հաջողությունների չեն հասել։ Հակառակորդը օգտագործում է քաղաքացիական ենթակառուցվածքները և կրոնական օբյեկտները՝ զենքի և ռազմական տեխնիկայի տեղակայման համար։ [Ուկրաինայի ՊՆ] 11։18- ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի ճեպազրույցից․ Հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական զորքերը շարքից հանել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3920 օբյեկտ։  Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան և հակաօդային պաշտպանությունը գիշերը խոցել են ուկրաինական 4 ԱԹՍ, այդ թվում՝ մեկ «Байрактар ТБ-2»։ ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիան մեկ օրում խոցել է ուկրաինական զինված ուժերի 187 օբյեկտ։ |tass.ru| 11։17- Ավստրալիայի կառավարությունն հայտարարել է նոր պատժամիջոցների մասին 33 ռուս օլիգարխների, հայտնի գործարարների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Ցուցակում են «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, «Ռոսիա» բանկի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Լեբեդևը, «Ռոստեխ» պետական ​​կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, «Տրանսնաֆթի» ղեկավար Նիկոլայ Տոկարևը, Ռուսաստանի պետական ​​զարգացման «VEB.RF» կորպորացիայի ղեկավար Իգոր Շուվալովը, ինչպես նաև Կիրիլ Դմիտրիևը՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավարը։: 11:03- Զելենսկին տեսաուղերձի ժամանակ անդրադարձել է ռուս-ուկրաինական բանակացություններին․ «Մեր երկրների պատվիրակությունները ամեն օր տեսակապի միջոցով շփվում են։ Մեր պատվիրակության առջև հստակ խնդիր կա. ամեն ինչ անել, որ նախագահների հանդիպումը կայանա։ Հանդիպում, որին մարդիկ, վստահ եմ, սպասում են։ Մենք հասկացանք, որ սա դժվար պատմություն է, դժվար ճանապարրհ, բայց անհրաժեշտ ճանապարհ, որ այս դժվար բանակցային գործընթացում Ուկրաինան ստանա անհրաժեշտ արդյունք, անհրաժեշտ մեզ համար, աշխարհի համար, անվտանգության համար, և որպեսզի մենք ունենանք նորմալ և արդյունավետ երաշխքիներ»։ 10։48- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի, այնուհետև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարները պայմանավորվել են ուժեղացնել Ռուսաստանի դեմ արդեն կիրառված պատժամիջոցները, աջակցել Ուկրաինային և համատեղ ձեռնարկել բոլոր օգտակար նախաձեռնությունները՝ վերջ դնելու մարտերին։ Նրանք այս հարցում սերտ կապի մեջ կմնան: Զելենսկիի հետ զրույցում Մակրոնը գնահատել է ստեղծված իրավիճակը։ Նա հայտնել է իր լիակատար աջակցությունը և ներկայացրել է լրացուցիչ օգնությունը, որը Եվրամիությունը որոշել էր տրամադրել Վերսալի գագաթնաժողովում։ [Ելիսեյան պալատ] 10:21- Ղրիմը և Դոնբասը ցամաքային միջանցքով կապվել են իրար։ Այս մասին «Ռիա Նովոստիի» հետ զրույցում ասել է Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը։ «Վերահսկողության տակ է վերցվել Ղրիմից Մարիուպոլ ճանապարհը»: Նրա խոսքով քանի դեռ շարունակվում են մարտերը ուկրաինացիների հետ, այդ երթուղին կօգնի, որ մարդասիրական օգնություն տրամադրվի ԴԺՀ-ի «ազատագրված» շրջանների բնակչությանը։ |ria.ru| 09։52- Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զորքերը արգելափակել են Սև ծովի ուկրաինական ափը՝ երկիրը կտրելով միջազգային ծովային առևտրից։ Ասվում է նաև, որ ռուսական նավատորմը «շարունակում է հրթիռային հարվածներ հասցնել թիրախներին Ուկրաինայի ողջ տարածքում», և որ Մոսկվան «մեկ դեսանտի վայրէջք է իրականացրել Ազովի ծովում ու կարող է «նման գործողություններ կազմակերպել առաջիկա շաբաթներին»:   13.03.2022 22։24- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին Զելենսկին հայտնում է իր թվիթերյան էջում։ Կողմերը խոսել են «ռուսական ագրեսիայի դեմ ժողովրդի պայքարի, խաղաղ բնակչության դեմ Ռուսաստանի հարձակումների մասին»։  21։36- ՄԱԿ-ի տվյալներով Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո առնվազն 596 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 43 երեխա։ Եվս 1067 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 57 երեխա վիրավորվել է։ ՄԱԿ-ի դիտորդներն ընդգծում են, որ իրենք հաղորդում են միայն իրենց կողմից հաստատված զոհերի մասին, և որ իրական թիվը անկասկած զգալիորեն ավելի մեծ է, քանի որ դեռևս պետք է մանրամասներ ստանան ինտենսիվ մարտերի այնպիսի շրջաններում, ինչպիսին է Մարիուպոլը: |nytimes.com| 21։12- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել Meta-ին և մնացած հարթակներին, որոնք «ակտիվ դիրքորոշում ունեն և կանգնած են ուկրաինացիների կողքին»։  20։48- Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ հանրապետության շուրջ 280 բեռնատար չի կարող լքել Ուկրաինայի տարածքը ռազմական գործողությունների պատճառով։ «Իրավիճակն իսկապես շատ բարդ է, մենք համակարգել ենք ողջ տեղեկատվությունը, այսօր ունենք հստակ պատկեր: Մոտ 280 բելառուսական բեռնատար շարունակում է գտնվել Ուկրաինայի տարածքում և չի կարող հեռանալ»,- հայտնել է ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը։ Նրա խոսքով Հունգարիայի, Ռումինիայի և Սլովակիայի հետ անցակետերում շարունակում են կուտակվել նաև Բելառուսի վարորդ-քաղաքացիներով բեռնատարներ։ 20։24- Ռուսաստանի զինված ուժերը, Յավորովսկի զորավարժարանի ուսումնական կենտրոններին հարվածելեվ, ոչնչացրել են մինչև 180 օտարերկրյա վարձկանների և օտարերկրյա զինատեսակների խմբաքանակ։ Ռուսաստանի Դաշնության օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ին-քնաթիռները մեկ օրում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 46 օբյեկտ։ [ՌԴ ՊՆ] 17։54- Կիևի մարզի ազգային ոստիկանության պետ Անդրեյ Նիբիտովը հայտնել է, որ ռուսական կողմը սպանել է «New York Times»-ի լրագրողին։ ԶԼՄ-ի խոսնակն արձագանքել է լրագրող Բրենթ Ռենոյի մահվան լուրին՝ նշելով, որ չնայած նա նախկինում համագործակցել է «The Times»-ի հետ (վերջինը՝ 2015-ին), նա Ուկրաինայում չի աշխատել «The Times»-ի համար: 17։13- Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր ասել է, որ Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառումը «կփոխի խաղի կանոնները»: «Եթե ինձ հարցնում եք, թե արդյոք Պուտինը կարող է քիմիական զենք կիրառել, ապա, կարծում եմ` այս պահին Պուտինը կարող է կիրառել հնարավոր ամեն ինչ, հատկապես, երբ դժվար իրավիճակում է։ Նա արդեն պարտվել է այս պատերազմը քաղաքական տեսանկյունից, ռազմական տեսանկյունից նույնպես ակնհայտորեն չի հաղթում»: |bbc.com| 17։02- Լուգանսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդանը պնդում է, որ ռուսական զորքերը Պոպասնայում ֆոսֆորային զինամթերք են օգտագործել։ Նա այս մասին գրել է «Ֆեյսբուքում» և կից լուսանկար ու տեսանյութ հրապարակել, ինչպես նաև հիշեցրել, որ Ժնևի կոնվենցիայով սպիտակ ֆոսֆորի կիրառումն արգելված է, եթե քաղաքացիական անձինք դրա հետևանքով կարող են վտանգի ենթարկվել։ 16։50- Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ դեմ չէ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։ |ria.ru| 16։19- Անկարայի դիրքորոշումը հակառուսական պատժամիջոցների հարցում կմնա անփոփոխ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքով, համաձայն Մոնտրոյի կոնվենցիայի, Թուրքիան չի կարող փակել նեղուցները (այս կոնվենցիայով վերականգնվել է Թուրքիայի ինքնիշխանությունը Բոսֆորի և Դարդանելի նեղուցների նկատմամբ- խմբ․)։ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ իրենց կարծիքով պատժամիջոցները չեն հանգեցնում խնդիրների լուծմանը։ |aa.com.tr| 15։48- ՌԴ զինված ագրեսիայի արդյունքում Ուկրաինայում մարտի 13-ի առավոտվա դրությամբ 85 երեխա է զոհվել, ևս գրեթե 100-ը` վիրավորվել։ Ամենաշատ զոհերը Կիևում, Խարկովում, Դոնեցկում, Սումիում, Խերսոնում, Նիկոլայևում և Ժիտոմիրում են։ [Ուկրաինայի գլխավոր դատախազություն] 15։19- Լվովի մարզի նահանգապետ Մաքսիմ Կոզիցկին հայտնել է, որ Ավորովի Խաղաղապահության և անվտանգության միջազգային կենտրոնի տարածքում հրթիռակոծությունից զոհերի թիվը հասել է 35-ի։ Նա ավելի վաղ հայտնել էր, որ կենտրոնին ավիահարվածներ են հասցվել Սև և Ազովի ծովերից։ Նրա խոսքով՝ կա 134 վիրավոր, իսկ բռնկված գրեթե բոլոր հրդեհները մարվել են։ Կոզիցկին նշել է, որ արձակվել է ավելի քան 30 հրթիռ․ «Աշխատել է Ուկրաինայի ՀՕՊ համակարգը։ Հրթիռներից մի քանիսը մենք խոցել ենք օդում։ Եվս մեկ անգամ շեշտում և դիմում եմ ՆԱՏՕ-ի երկրների բոլոր կառավարություններին. ՆԱՏՕ, փակե՛ք Ուկրաինայի երկինքը։ Փակե՛ք Ուկրաինայի երկինքը կամ տվե՛ք մեզ ռազմական ինքնաթիռներ։ Հիմա, երբ հրթիռակոծությունը մոտենում է ՆԱՏՕ երկրների սահմաններին, որոշիչ պահ է»։   15:03- Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը կոչ է արել փակելու Ուկրաինայի երկինքն այն բանից հետո, երբ այս գիշեր ռուսական զորքերը հրթիռակոծել են Յավորովի ռազմական պոլիգոնը, որը Լեհաստանի սահմանից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա է։ 14:43- Հակառակորդը դիմել է պատասխան հարվածների, մասնավորապես, Լվովի մարզում։ Ռուսական ռազմավարական ինքնաթիռները, ըստ նախնական տվյալների, թևավոր հրթիռներով հարված են հասցրել Սև ծովից։ Այժմ իրավիճակը պարզվում է: [Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչ] |unian.net| 14։38- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եկող շաբաթ կընդունի ՌԴ հյուսիսարևմտյան հարևանների առաջնորդներին՝ քննարկելու ռուսական տնտեսության մեկուսացման նոր ուղիների որոնումն ու արձագանքը Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա ներխուժմանը։ Սպասվում է, որ նրանք համաձայնության կգան Հյուսիսային Ատլանտիկայում և Բալթիկ ծովում զորավաժությունների անցկացման շուրջ, կքննարկեն պատերազմն Ուկրաինայում և էներգետիկ անվտանգության հարցեր։ |reuters.com| 14:25- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլատրում է Ուկրաինայում Ռուսաստանի և նրա ռեզիդենտների գույքի բռնագրավումն՝ առանց դրա արժեքի փոխհատուցման։ |unian.net| 13:05- Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ բանակցություններում մոտեցել են փոխզիջումային տարբերակին։ Այդ մասին նա հայտարարել է «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում։ |tert.am| 12:35- Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բանակցությունների չորրորդ փուլը կկայանա «իրավական ձևաչափերի» մշակումից հետո։ Այս մասին «Կոմերսնատին» տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։  11:29- ՌԴ ԶՈՒ ծառայողները ազատ են արձակել մոտ 300 քաղաքացու, որոնց «նացիոնալիստները» պատանդ են պահել ուկրաինական Նիկոլսկոյե գյուղի վանքում։ Այսօր առավոտյան` ասուլիսի ընթացքում, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նա նաև նշել է, որ ՌԴ ԶՈՒ-ն վերահսկողություն է սահմանել Բլագոդատնոյե, Վլադիմիրովկա, Պավլովկա և Նիկոլսկոյե բնակավայրերի հարավային շրջանների նկատմամբ։ «ՌԴ օդատիեզերեկան ուժերի ավիացիան և հակաօդային պաշտպանությունը խոցել են ուկրաինական «Су-24» ինքնաթիռ և 2 ԱԹՍ։ Հատուկ ռազմական գործողության ընթացքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 3687 օբյեկտ»,- նշել է նա։ |tass.ru| 11։12- Ռուսաստանի կողմից «անհեթեթ պնդումներ» են հնչել Ուկրաինայում քիմիական և կենսաբանական զենքի լաբորատորիաների մասին: Այժմ, երբ այս կեղծ պնդումներն արվել են, մենք պետք է զգոն մնանք, քանի որ լիովին հնարավոր է, որ Ռուսաստանն ինքը կարող է ծրագրել քիմիական զենքի գործողություններ՝ օգտագործելով այս կեղծիքները: [ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ] |lragir.am| 11:02- Հակառակորդը շարունակում է ռազմական նպատակներով օգտագործել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները խախտելով՝ ՌԴ ԶՈՒ-ն շարունակում է ստորաբաժանումներ և սարքավորումներ տեղակայել բարձր ռիսկային հաստատություններում, վնասել խաղաղ բնակիչներին։ [Ուկրաինայի ՊՆ] 10։32- Հումանիտար միջանցքների շնորհիվ շաբաթ օրը՝ մարտի 12-ին, հաջողվել է դուրս բերել 12 729 մարդու, իսկ Մարիուպոլի մարդասիրական բեռը պետք է լինի վաղը կեսօրին։ [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ժամը 02։35-ի տեսաուղերձում]   12․03․22 22։25- Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն ասել է, որ ծրագրում է մեկ տարուց պակաս ժամանակում Գերմանիան անկախացնել ռուսական ածխից և նավթից․ «Եթե դա հաջողվի, մենք աշնանը անկախ կլինենք ռուսական ածխից և մինչև տարեվերջ գրեթե անկախ կլինենք Ռուսաստանի նավթից»: Հաբեկը նշել է, որ գազի հարցն ավելի բարդ է, քանի որ Գերմանիան դեռևս չունի հեղուկ բնական գազ ներկրելու հնարավորություն, և ասել, որ մատակարարումների անհապաղ էմբարգոն հաջորդ ձմռանը կարող է հանգեցնել բարձր գնաճի:  22:01- «Укрэнерго»-ն հաստատել է մարտի 9-ից Չեռնոբիլի ատոմակայանի հոսանքազրկված տեղամասի էլեկտրամատակարարումը վերականգնելու աշխատանքների մասին լուրը։ Այս մասին հայտնում է «Ինտեֆաքս-Ուկրաինան»։ ««Укрэнерго»-ն աշխատում է Չեռնոբիլի ատոմակայանի էլեկտրամատակարարման վերականգնման վրա։ Աշխատանքները շարունակվում են։ Արդյունքների մասին կհաղորդենք»,- շաբաթ երեկոյան լրագրողներին հայտնել են ընկերությունից։ 21:45- Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են տեսակապի միջոցով: Այս մասին հայտնել են ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ու բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը։ 21:24- Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները շարունակում են բանակցությունները, դրանք ընթանում են տեսաֆորմատով։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 20։58- Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երկրի Զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Նովոանդրեևկա և Կիրիլովկա բնակավայրերի վրա, օրվա ընթացքում առաջխաղացումը կազմել է 12 կմ։ Օրվա ընթացքում խոցվել են ուկրաինական ռազմական մեկ Մի-24 ուղղաթիռ և երեք անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ «Բայրաքթար»։ Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության ընթացքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 3593 օբյեկտ»,- հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից։ |ria.ru| 20: 56- Լուգանսկի ժողովրդական ոստիկանության ջոկատները հասել են Սևերոդոնեցկ քաղաքի ծայրամասեր։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկով] |ria.ru| 20։52- «Երբեմն ինձ թվում է, որ արևմտյան աշխարհի որոշ ներկայացուցիչներ... կնստեն որևէ սրճարանում, և մինչև ռումբը չհասնի հենց այդ սրճարան, նրանք չեն հավատա, որ դա իրենց հետ կպատահի: Եվ մինչև այդ պահը ոչ ոք երկինքը չի փակի: Ես հաստատ ոչ մեկին դա չեմ ցանկանում: Եվ մենք չենք ուզում, որ ամբողջ աշխարհը, ամբողջ Եվրոպան զգան, թե որքան ցավ ենք մենք ապրում»։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ երկինքը փակել հնարավոր է նաև հակահրթիռային պաշտպանության շնորհիվ, ինչը կարող է մատակարարվել Ուկրաինային․ «Մենք ասացինք, որ պատրաստ ենք գնելու, պատրաստ ենք վարկեր վերցնելու, պատրաստ ենք մեր բյուջեից վերջին գումարը հանելու և անմիջապես տալու»։ 20։21- Զելենսկին նշել է, որ ինքը խոսել է Իսրայելի վարչապետ պարոն Բենեթի հետ․ «Ես ասացի նրան, որ կարծում եմ՝ այսօր սխալ է, ապակառուցողական է հանդիպում ունենալ Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում։ Դրանք այն կետերը չեն, որտեղ մենք կարող ենք գոնե ինչ-որ փոխըմբռնման գալ և դադարեցնել պատերազմը։ Խոսքս ոչ թե տեխնիկական հանդիպումների, այլ առաջնորդների հանդիպումների մասին է: Կարծո՞ւմ եմ ես արդյոք, որ Իսրայելը կարող է լինել այդպիսի վայր, և հատկապես Երուսաղեմը: Ես կարծում եմ՝ այո, և այդ մասին նրան (Բենեթին- խմբ․) ասել եմ», - նշել է Զելենսկին: 19:58- Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ուկրաինացի մոտ 1300 զինվորական է մահացել պատերազմի ընթացքում։ [Ուկրաինայի Գերագույն Ռադա] 19։46- Բայդենը հուշագիր է ստորագրել Ուկրաինային մինչև 200 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ 19։00- Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը շաբաթ օրը՝ մարտի 12-ին` ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է, որ Ուկրաինան արդեն ոչնչացրել է ռուսական զորքերի մեկ երրորդը, իսկ հակառակորդի զորքերի զգալի մասը սպառել է հարձակողական հնարավորությունները։ |factor.am| 18։43- Եվրոպացիների հետ աշխատանքը շարունակում ենք երկու ուղղություններով։ Առաջինն Ուկրաինայի անդամակցությունն է Եվրամիությանը․ մենք աշխատում ենք Եվրահաձնաժողովի հետ՝ համաձայնացնելու բոլոր գործընթացները՝ որքան հնարավոր է շուտ ԵՄ-ին միանալու համար։ Երկրորդ ուղղությունը սանկցիաներն են. մենք սպասում ենք ՌԴ-ի դեմ Եվրոպայի սանկցիաների նոր փաթեթին։ [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի] 18։41- Sony Pictures Entertainment ընկերությունը հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական կողմի գործողությունների պատճառով որոշում է կայացրել դադարեցնելու գործունեությունը Ռուսաստանում: |armenpress.am| 18։28- Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպում անցկացնել: Այս մասին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նա նշել է, որ Ադրբեջանը ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ ՀԱՊԿ անդամ է, ուստի կողմերը «կարող են իրենց հարմարավետ զգալ»: |armenpress.am| 18։21- Վաղ առավոտից ուկրաինական Մելիտոպոլում մարդիկ հավաքվել էին հերթական ցույցի՝ ընդդեմ ռուսական զորքերի։ Հրապարակում ավելի քան 2000 մարդ կար։ [Վլադիմիր Զելենսկի] 18:17- Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցը։ Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ ՌԴ նախագահը Մակրոնին և Շոլցին կոչ է արել ազդելու Կիևի իշխանությունների վրա՝ Ուկրաինայի ազգայնական գումարտակների «հանցավոր» գործողությունները դադարեցնելու համար։ Ղեկավարները որոշել են շարունակել շփումները Ուկրաինայի հարցով։ |tass.ru| 17:34- Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից պատժամիջոցների սահմանումից հետո Պրեմիեր լիգայի խորհուրդը որակազրկել է Ռոման Աբրամովիչին «Չելսի» ֆուտբոլային ակումբի տնօրենի պաշտոնից: Այս մասին հայտնում է «Պրեմիեր Լիգայի» պաշտոնական կայքը։ 15:57- Հիմա ժամանակը պահանջում է բոլորիցս արդյունավետ լինել առօրյա գործերում: Կատարեք ձեր աշխատանքը հարյուր տոկոսով, օգնեք ձեր գործընկերներին, հոգ տարեք ձեր սիրելիների մասին։ Եվ միևնույն ժամանակ տվեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր պաշտպանության համար, մեր պաշտպանների համար: Սա հայրենական պատերազմ է: Սա ժողովրդական պատերազմ է: Սա պատերազմ է՝ հանուն մեր անկախության: [Վլադիմիր Զելենսկին՝ ուղերձի ընթացքում] 15:50- Մարիուպոլը շարունակում է մնալ ռազմական գործողությունների ամենաթեժ կետը։ [ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլին] |tass.ru| 15:15- ԱՄՆ-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակներն արդեն պատրաստ են և շուտով կհրապարակվեն։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: |1lurer.am| 14:53- Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հերքել է տեղեկությունները, ըստ որոնց` Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Զելենսկուն առաջարկել է ընդունել Ռուսաստանի պայմանները։ Այս մասին նա գրել է թվիթերյան էջում։ 14։45- Մենք բանակցային կողմ չենք, թեև չենք խուսափում պատասխանատվությունից և պատրաստ ենք մասնակցելու բանակցային գործընթացին և նպաստելու իրավիճակի հանգուցալուծմանը, եթե դրա կարիքը լինի, և մեզ դա առաջարկեն։ [Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյ] |armenpress.am| 14:37- Հակառակորդը Պոլիսյա, Սիվերսկի, Պիվդեննոբուժսկի շրջաններում ունի կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ։ Դոնեցկի ուղղությամբ առաջխաղացման փորձերի ժամանակ օկուպանտները հակահարված են ստացել ուկրաինացի պաշտպաններից․ առանձին ուղղություններով նրանց առաջընթացը կասեսցվել է, իսկ որոշ ուղղություններում առաջխաղացման տեմպը դանդաղել է։ [Ուկրաինայի ԳՇ] 14:02- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ Եվրոպական Միության արտաքին հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին Չավուշօղլուն գրել է իր թվիթերյան էջում։ |armenpress.am| 13:25- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուրբաթ օրը զրուցել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինայի արտգործնախարարի վերջերս կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Անթալիայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուիի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։ |amerikayidzayn.com| 12:15- Հատուկ ռազմական գործողության ընթացքում խոցվել է ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 3491 օբյեկտ։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով] |tass.ru| 12:12- Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը դուրս են եկել Նովոդոնեցկոե, Նովոմայորսկոյե, Պավլովկա բնակավայրեր և շարունակում են գրոհը։ Գերճշգրիտ զենքի միջոցով շարքից հանվել են Վասիլկովի օդակայանն ու Բրովարիում գտնվող ռադիոտեխնիկական կենտրոնը։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով] |tass.ru| 11:46- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ գերեվարվել է քաղաքներից մեկը ղեկավարը․ «Այսօր Մելիտոպոլում օկուպանտները գերեվարել են քաղաքապետ Իվան Ֆեդորովին։ Ուկրաինան պահանջում է անհապաղ բաց թողնել քաղաքապետին և երաշխավորել պետության բոլոր համայնքների ղեկավարների անվտանգությունը»,- նշել է Ուկրաինայի նախագահը։ 11:21- Բանակցություններ եմ ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի հետ։ Մենք քննարկել ենք, թե էլ ինչպես կարող ենք ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա՝ պատերազմին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու համար։ [Վլադիմիր Զելենսկի] 10:58- Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ ԵՄ առաջնորդները պայմանավորվել են առաջիկա երկու ամիսներին առաջարկներ մշակել մինչև 2027 թվականը ռուսական էներգակիրներից կախվածությունը վերացնելու նպատակով: Այս մասին հայտնում է CNN-ը։ 10:53- «Ինստագրամ» սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին հաստատել է, որ սոցցանցը Ռուսաստանում մարտի 14-ից արգելափակվելու է: Այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր էջում: |armenpress.am| 10:40- ԱՄՆ-ն սանկցիաների ենթարկվողների ցանկում է ներառել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի ընտանիքի անդամներին, ռուս մեծահարուստ Վիկտոր Վեկսելբերգին, VTB բանկի կառավարման խորհրդին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։      11.03.2022 22։17- Ռուսաստանի դեմ ուղղված միջոցառումների մասին նոր հրամանագիրը, որը ստորագրել է Ջո Բայդենը, արգելում է ԱՄՆ դոլարի թղթադրամների արտահանումը, վաճառքը և մատակարարումը ՌԴ։ Բացի դրանից, ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ուշադիր հետևում է ՌԴ-ի հետ կապված պատժամիջոցները շրջանցելու կամ խախտելու ցանկացած փորձի, այդ թվում՝ էլեկտրոնային արժույթ օգատգործելու միջոցով, և մտադիր է օգտագործել իրավասությունների լայն շրջանակ՝ խախտումներին հակազդելու համար»։ 21։36- Վերսալում ԵՄ առաջնորդները գագաթնաժողովի ժամանակ առաջին անգամ որոշում են ընդունել զգալիորեն ընդլայնել ԵՄ անդամ պետությունների ռազմական ծախսերը, համատեղ մշակել, ստեղծել և գնել նոր սպառազինություն։ 21։11- Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ժամեր առաջ հանդես է եկել գրառմամբ՝ դիմելով Բելառուսի ժողովրդին և հայտնելով, որ, «ըստ ուկրաինական կողմի հավաստի տեղեկության, ՌԴ-ն սադրանք է պատրաստում ընդդեմ Բելառուսի, մասնավորապես՝ պատրաստվում է հարված հասցնել Բելառուսի մի շարք բնակավայրերի, որոնք գտնվում են ուկրաինաբելառուսական սահմանի մոտ»։ Բելառուսի ՊՆ-ն հայտնում է, որ «Բելառուսի տարածքում հնարավոր հարվածների մասին տարածված տեղեկատվությունը հերթական սադրանքն է և բելառուսական հասարակությանը ցնցելու փորձ»։ 20։24- ԵՄ երկրները պատրաստ են ՌԴ-ի դեմ հավելյալ պատժամիջոցների որոշում ընդունել և մտադիր են Ուկրաինային լրացուցիչ 500 մլն եվրո օգնություն տրամադրել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 18։54- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին Զելենսկին գրառում է կատարել թվիթերյան իր էջում։ Զելենսկին ԱՄՆ նախագահին տեղեկացրել է երկրում ստեղծված իրավիճակի մասին։ Կողմերը քննարկել են հետագա քայլերը՝ աջակցելու Ուկրաինայի պաշտպանությանը և ուժեղացնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ 18:14- Ռոսկոմնադզորը որոշում է կայացրել սահմանափակելու մուտքը Instagram սոցիալական ցանց՝ կապված ռուսների, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կոչերի տարածման հետ։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։ 17:31- ՌԴ Պետդուման լիագումար նիստում ընդունել է ՄԱԿ-ին և ԵԱՀԿ ԽՎ-ին ուղղված դիմում, որով կոչ է անում հետաքննելու Ուկրաինայի կենսաբանական այն լաբորատորիաների գործունեությունը, որտեղ կարող էին իրականացվել կենսազենքի մշակման փորձեր։ |tass.ru| 17։11- Ուկրաինայի ՊՆ պնդմամբ Պուտինը հրահանգել է ահաբեկչություն նախապատրաստել Չեռնոբիլի ատոմակայանում․ «Ռուսական զորքերի կողմից վերահսկվող Չեռնոբիլի ատոմակայանում նախատեսվում է տեխնածին աղետ ստեղծել, որի պատասխանատվությունը ռուս զավթիչները կփորձեն բարդել Ուկրաինայի վրա։ Ներկայումս Չեռնոբիլի ԱԷԿ-ն ամբողջությամբ անջատված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մոնիտորինգի համակարգերից։ Կայանը հոսանքազրկված է»։ |tert.am| 16:54- Ուկրաինան հարձակում կիրականացներ Բելառուսի վրա, եթե Ռուսաստանը կանխարգելիչ հարված չձեռնարկեր։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում։ |tass.ru| 16։52- Անհնար է ասել, թե քանի օր դեռ պետք է ազատագրենք մեր հողը, բայց կարելի է ասել, որ դա կանենք։ Որովհետև մենք դրան ենք ձգտում։ Քանի որ մենք արդեն հասել ենք ռազմավարական շրջադարձի, մենք արդեն շարժվում ենք դեպի մեր նպատակը՝ մեր հաղթանակը: [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` հերթական տեսաուղերձի ժամանակ] |tert.am| 16։28- Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտնել է, որ Ուկրաինայի հետ բանակցություներում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել․ «Բանակցությունները այժմ ընթանում են գրեթե ամենօրյա ռեժիմով, կան որոշակի դրական զարգացումներ, ինչպես ինձ զեկուցել են ռուսական կողմի բանակցողները»։ Պուտինը ընդգծել է, որ Մոսկվայի և Մինսկի զարգացումը սահմանափակելու փորձեր միշտ արվել են, սակայն ռուսներին և բելառուսներին միշտ հաջողվել է հաղթահարել այդ խոչընդոտները․ «ԽՍՀՄ-ը ապրել է պատժամիջոցների տակ, զարգացել և հասել է հսկայական հաջողությունների»։ Լուկաշենկոն էլ նշել է, որ նման մարտահրավերները զարգացման ներուժ են պարունակում։ 16:26- Ուկրաինայի հետ բանակցություներում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում: |ria.ru| 16։03- Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում այս գիշեր ԱԹՍ է ընկել, որն, ըստ ամենայնի, այդտեղ է հայտնվել Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտուց։ Տուժածներ չկան։ Խորվաթիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ «անօդաչու ռազմական օբյեկտը» Խորվաթիայի օդային տարածք է մտել հարևան Հունգարիայից 700 կմ/ժ արագությամբ 1300 մ բարձրության վրա։ Խորհուրդը հայտարարել է, որ պաշտոնական հետաքննություն կիրականացվի, ՆԱՏՕ-ն կիրազեկվի միջադեպի մասին։ 15:48- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում, առաջարկել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ ձևաչափով հավաքվել Մոսկվայում և քննարկել, թե ինչպես ապրել պատժամիջոցների պայմաններում։ |tass.ru| 15:43- Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով 12:00-ի դրությունը։ Ըստ հաղորդագրության՝ ռուսական Զինված ուժերի կենտրոնացման հիմնական ուղղությունները մնում են Կիևը և Մարիուպոլը, ինչպես նաև առաջխաղացում կա Կրեմենչուկի, Նիկոպոլի, Զապորոժիեի ուղղություններով։  15:41- Միավորված ազգերի կազմակերպության՝ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Թրոսելը մտահոգիչ է որակել Meta Platforms-ի որոշումը, ըստ որի՝ կթույլատրվի ռուսների դեմ բռնության կոչ պարունակող գրառումների հրապարակումը։ 15:04- Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան հայտնել է, որ Եվրամիության առաջնորդների միջև միասնականություն չկա Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ։ Միաժամանակ Յանշան մատնանշել է, որ մեծամասնություն են կազմել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցող երկրները։ «Կա մեծամասնություն, և Սլովենիան դրա մի մասն է, պետք է ազդանշան ուղարկել, որ անդամակցությունը կտրվի՝ ոչ թե «վաղը», «վաղը» հնարավոր է դառնալ թեկնածու, այլ հետո մենք կօգնենք նրանց որքան հնարավոր է շուտ այդ գործն ավարտին հասցնելու համար»։ 14:56- Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ՄԱԿ համակարգող Լիլա Փիթրս Յահիային է ներկայացրել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների համատեքստում հայաստանյան տնտեսության վրա ունեցած ազդեցությունը: Տիկին Փիթրս Յահիան նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է իր հետագա հակաճգնաժամային աջակցությունը տրամադրելու Հայաստանին` ստեղծված տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար: [Ֆինանսների նախարարություն] 14:38- Ռոսավիացիան երկարաձգել է Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումները մինչև մարտի 20-ը: Թռիչքները ժամանակավորապես սահմանափակված են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի, Էլիստի օդանավակայաններում: Այս քաղաքներ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավիաընկերություններին խորհուրդ է տրվում օգտագործել այլընտրանքային երթուղիներ Սոչիով, Վոլգոգրադով, Միներալնիե վոդիով, Ստավրոպոլով և Մոսկվայով։ ՌԴ մյուս օդանավակայաններն, այդ թվում՝ միջազգային, շարունակելու են աշխատել սովորական ռեժիմով։  14:03- Խաղաղության եվրոպական հիմնադրամը կկրկնապատկի Եվրոպական միության ռազմական օգնությունն Ուկրաինային՝ այդ նպատակով հատկացնելով ևս 500 միլիոն եվրո։ Այս մասին այսօր՝ Վերսալում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես, ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ |tass.ru| 14։02- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Մերձավոր Արևելքից Ուկրաինա կամավորներ ներգրավելու առաջարկին՝ նշելով, որ նրանց օգնություն է անհրաժեշտ պատերազմական գոտի հասնելու համար։ «Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են կամավոր հիմունքներով, հատկապես՝ ոչ փողի դիմաց, գալ և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, դուք պետք է հանդիպեք նրանց կես ճանապարհին և օգնեք տեղափոխվել պատերազմական գոտի»,- ասել է նա Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը։ |ria.ru| 13։40- «Որպես Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման արդյունք մենք ժամանակավորապես թույլատրել ենք քաղաքական արտահայտությունների այն ձևերը, որոնք նորմալ պայմաններում խախտում են մեր կանոնները, օրինակ՝ բռնության կոչերը, «մահ ռուս զավթիչներին» արտահայտությունները։ Առաջնորդների հասցեին մահվան կոչերը կթույլատրվեն, եթե դրանք այլ նպատակներ չեն հետապնդում և արժանահավատության երկու ցուցանիշ ունեն, օրինակ՝ տեղակայումը կամ մեթոդը»։Facebook-ն ու Instagram-ը ժամանակավորապես կթույլատրեն ռուս զինվորականների հասցեին ատելության կոչ անող գրառումները․ Reuters 12։12- Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վերսալում ԵՄ առաջնորդների հանդիպումից հետո հայտարարել է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի ՌԴ-ի դեմ, որոնք կազդեն նավթի և գազի ոլորտների վրա․ «Մենք լուծել ենք մեր օգտին ամենակարևոր հարցը՝ նավթի և գազի ոլորտի հետ կապված պատժամիջոցներ չեն լինի, այսինքն՝ ապագայում Հունգարիայի էներգամատակարարումն ապահովված է»։ |1lurer.am| 11։34- Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին մեկնաբանել է ՌԴ-ում երկիրը լքած արևմտյան ընկերությունների ունեցվածքի ազգայնականացման հավանականության քննարկումը․ «Այդ ընկերությունների ակտիվներն առգրավելու վերաբերյալ ռուսական իշխանությունների ցանկացած ապօրինի որոշում, արդյունքում, միայն լրացուցիչ տնտեսական տառապանք է պատճառելու Ռուսաստանին։ Այն կուժեղացնի առանց այն էլ ակնհայտ ազդակները միջազգային բիզնես-հանրությանը, որ Ռուսաստանում բիզնես վարելն անվտանգ չէ»։ 10։38- Ռուսական առաքելությունը մարտի 11-ին նիստ անցկացնելու խնդրանքով դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ Ուկրաինայի տարածքում ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեության քննարկման համար։ [ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկի] |tass.ru| 10։10- Ուկրաինայի ԳՇ-ն հաղորդում է, որ վերջին վեց ժամում ուկրաինական և ռուսական զորքերի դիրքերում էական փոփոխություններ չեն եղել։ 10։09- ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ «ՌԴ Զինված ուժերը գերճշգրիտ զենքի հարվածով խոցել են Լուցկի և Իվանո-Ֆրանկիվսկի ռազմական օդանավակայանները»։ Նշվում է նաև, որ Դոնեցկի Հանրապետության զորքերը «ազատագրել են» Վոլնովախա քաղաքը։ 09։55- «Ինտերպոլ»-ը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով արևմտյան մի շարք երկրների կոչին՝ կասեցնելու ՌԴ անդամությունը կազմակերպությանը․ «Կանոնադրության 2-րդ հոդվածը սահմանում է պահպանել ոստիկանական համագործակցությունը և ապահովել կապի ուղիները: «Ինտերպոլ»-ի մանդատը չի ներառում պատժամիջոցների կիրառում կամ պատժիչ միջոցների ձեռնարկում, ինչպես նաև Կանոնադրության մեջ չկա անդամ երկրի կասեցման կամ բացառման որևէ դրույթ: Կազմակերպությանը խստիվ արգելվում է քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասսայական բնույթի որևէ միջամտություն կամ գործունեություն»։     10․03․2022 23։29- Նավթի գները կտրուկ աճել են այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա փետրվարի 24-ին։ Արևմտյան պատժամիջոցները, հավանաբար, էլ ավելի կբարձրացնեն նավթի գինը: Ի՞նչ է սա նշանակում և ինչ է պետք իմանալ նավթի մասին, գրում է Al Jazeera-ն․ Ո՞ր երկրներն ունեն նավթի ամենամեծ պաշարները։ Ո՞ր երկրներն են ամենաշատը նավթ արտադրում։ Ինչպե՞ս է արդյունահանվում և օգտագործվում անմշակ նավթը։ Ո՞ր երկրներն են ամենաշատը կախված ռուսական նավթից։ Ի՞նչ է նշանակում ռուսական նավթի արգելքը։ 22:04- ՌԴ նախագահի խոսքով Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկից փակվել և պատրաստ է աշխատել բոլոր գործընկերների հետ, որոնք դա կցանկանան։ «Մենք ինքներս ոչ մեկից չենք պատրաստվում փակվել։ Մենք բաց ենք մեր բոլոր գործընկերների, օտարերկրյա գործընկերների հետ աշխատելու համար, բոլոր նրանց, որոնք կցանկանան»,- ասել է Պուտինը։ Պետության ղեկավարի խոսքով՝ հուսալիորեն պաշտպանված պետք է լինեն այն օտարերկրյա ներդրողների իրավունքները, որոնք մնում են Ռուսաստանում աշխատելու։ 21։17- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի համար կարևոր է, որ կարողանա զրուցել երկու կողմերի (ՌԴ-ի և Ուկրաինայի- խմբ.) հետ և լինել միջնորդ ճգնաժամի խորացման դեպքում։  20։49-«Burger King»-ը դադարեցնում է ռուսական շուկային կորպորատիվ աջակցությունը, այդ թվում՝ մարկետինգը և մատակարարումների շղթայի ապահովումը։ 20։11- Ռուսաստանը կատարում է Եվրոպային և աշխարհի այլ տարածաշրջաններին էներգառեսուրսներ մատակարարելու իր պարտավորությունները։ Հինգշաբթի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք ոչ բարեկամական քայլեր են անում մեր երկրի և տնտեսության նկատմամբ, ապա մենք լավ գիտենք՝ նրանք իրենց քաղաքացիներին կոչ են անում ձգել գոտիները, տաք հագնվել, և, ընդհանրապես, որպես իրենց վիճակի վատթարացման պատճառ մատնանշում են այն պատժամիջոցները, որոնք կիրառում են մեր դեմ»։ 19։49- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր թվիթերյան էջում։ Բորիս Ջոնսոնի հետ քննարկվել է հետագա աջակցությունը Ուկրաինային։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկվել է խաղաղ բանակցությունների ընթանցքն ու պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը։  19։24- «Western Union»ֆինանսական ծառայությունների ընկերությունը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում և Բելառուսում։ 18։19-Չինաստանը հրաժարվել է Ռուսաստանի ավիաընկերություններին պահեստամասեր մատակարարելուց։ [Ռոսավիացիայի ներկայացուցիչ Վալերի Կուդինով] |ria.ru| 17։48- ՌԴ ԱԳ նախարար Լավրովի պնդմամբ՝ արևմտյան լրատվամիջոցները շատ հուզական սյուժեներ են պատրաստել Մարիուպոլի ծննդատան ոչնչացման մասին, բայց իրավիճակի վերաբերյալ նրանց տեսակետն օբյեկտիվ չէ. «ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ մեր պատվիրակությունը փաստեր է ներկայացրել այն մասին, որ այդ ծննդատունը վաղուց գրավվել է «Азов» գումարտակի և մյուս ծայրահեղականների կողմից, այդտեղից վտարել են բոլոր ծննդկաններին, բուժքույրերին, առհասարակ ողջ անձնակազմին։ Այն ծայրահեղ արմատական «Азов»-ի բազան էր։ Այդ տվյալները ներկայացվել են երեք օր առաջ, ուստի ինքներդ եզրակացություն արեք՝ ինչպես է մանիպուլացվում հասարակական կարծիքն ամբողջ աշխարհում»։ |tass.ru| 17:20- 2022 թ․-ի մարտի 10-ի ժամը 11-ի դրությամբ, Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր, մահացել է 71 երեխա, ավելի քան 100 երեխա վիրավորվել է։ [Ուկրաինայի խորհրդարանի` մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովա] 17:15- Մենք տեսնում ենք՝ այժմ որքան վտանգավոր են գործում արևմտյան մեր գործընկերները, ըստ որում՝ ԵՄ-ն, որը, խախտելով իր բոլոր սկզբունքներն ու արժեքները, փաստացի խրախուսում է մահաբեր զենքերի մատակարարումն Ուկրաինա, այդ թվում՝ հազարավոր շարժական զենիթահրթիռային համալիրներ։ Նրանք, որոնք զենքով են լցնում Ուկրաինան, իհարկե, պետք է հասկանան, որ իրենց արարքների համար պատասխանատվություն են կրում, ինչպես նաև նրանք, որոնք խրախուսում են Ուկրաինա վարձկաններ ուղարկելը։ [ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով] |tass.ru| 16:56- Մենք մշտապես վախեցել ենք վարձկանների առկայությունից հարևան երկրներում, հատկապես Ուկրաինայում։ Մեր հետախուզությունը, ավելին, մի քանի աղբյուրներ հայտնաբերել են այնպիսի վարձկանների, որոնք չեն հատում Բելառուսի սահմանը, բայց շարժվում են բելառուսաուկրաինական սահմանին զուգահեռ՝ Չեռնոբիլի ուղղությամբ: [Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո] |tass.ru| 16:25- ՌԴ-ն կհաղթահարի տնտեսական խնդիրները և դուրս կգա ճգնաժամից ավելի առողջ գիտակցությամբ, առանց որևէ պատրանքի, որ Արևմուտքը կարող է հուսալի գործընկեր լինել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո։ «Ինչ վերաբերում է մեր տնտեսական խնդիրներին, մենք գլուխ կհանենք։ Պատմության բոլոր փուլերում մենք հաղթահարել ենք դժվարությունները, երբ դրանք ի հայտ են եկել։ Բայց այս անգամ, վստահեցնում եմ, այս ճգնաժամից մենք դուրս կգանք լիովին առողջ հոգեբանությամբ և առողջ գիտակցությամբ»,- ասել է նա։ |tass.ru| 16:06- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չի ուզում հավատալ միջուկային պատերազմի հավանականությանը. «Ես չեմ ուզում դրան հավատալ և չեմ հավատում: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ վերջին տարիներին Ուկրաինայում ծավալված և վերջին ամիսների ու շաբաթների ընթացքում սրված իրադարձությունների համատեքստում միջուկային թեմայի դիսկուրսը նետել են բացառապես արևմտյան ներկայացուցիչները, առաջին հերթին ՆԱՏՕ-ի անդամները»,- ասել է նա։ |ria.ru| 16։00- Հարց է առաջանում, թե ինչպես է պետք լուծել Ուկրաինայի անվտանգության հարցը մինչև ՆԱՏՕ-ին անդամակցելն ընկած ժամանակահատվածում։ Եթե մենք կարողանայինք համաձայնության գալ, ըստ որի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրով նախատեսված երաշխիքների նման համակարգ Ուկրաինային տրամադրվեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի, Թուրքիայի կողմից, մեր բոլոր հարևանների կողմից․..Դա այն է, ինչ մենք պատրաստ ենք քննարկելու։ [Ուկրաինայի ԱԳ նախարար] 15։49- Նախագահ Պուտինը հստակ բացատրել է, թե ինչու է «հատուկ ռազմական գործողության» վերաբերյալ որոշում կայացրել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով․ «Մենք ուզում ենք Ուկրաինան տեսնել իբրև բարեկամական, դեմիլիտարացված երկիր, որտեղ չի լինի հերթական նացիստական պետության ստեղծման սպառնալիք, որտեղ չի լինի ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի, ռուս ուղղափառ եկեղեցու արգելք»։ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Արևմուտքն Ուկրաինայից միայն մի բան է ուզում, «որ նա անընդհատ աշխատի ռուսական ամեն ինչի դեմ»։ 15։35- Նրա (Լավրովի-խմբ.) ինձ փոխանցած ավելի լայն նարրատիվն այն է, որ նրանք կշարունակեն իրենց ագրեսիան, մինչև Ուկրաինան չբավարարի իրենց պահանջները։ Այդ պահանջները բավարարելը նշանակում է հանձնվել, դրա համար էլ Ուկրաինայի համար անընդունելի է։ [Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո] 15:08- Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ Թուրքիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հետ ունեցած հանդիպումից հետո, հայտարարել է, որ խոսել են հումանիտար խնդիրների մասին։ Լավրովի խոսքով՝ իրենք բացատրել են, թե ռուս զինվորականները ինչ միջոցներ են ձեռնարկում խաղաղ բնակիչների վիճակը մեղմելու համար, որոնք, նրա խոսքով, պատանդի կարգավիճակում են։ «Նրանք օգտագործվում են և՛ այսպես կոչված կամավորական գումարտակների, և՛ այսպես կոչված տարածքային պաշտպանության ուժերի կողմից՝ որպես կենդանի վահան»: |tass.ru| 14:55- Լավրովը Ուկրաինայում ստեղծված իրավիճակը համարել է պայքար՝ աշխարհի քաղաքական քարտեզում Ռուսաստանի լինելու համար. «Իհարկե, Արևմուտքի արձագանքը մեր գործողություններին կատաղի է, դա ցույց է տալիս, որ պայքար է ընթանում ոչ թե կյանքի, այլ մահվան համար, աշխարհի քաղաքական քարտեզում Ռուսաստանի լինելու համար՝ իր օրինական շահերի նկատմամբ հարգանքով»։ |ria.ru| 14։44- Իմ տպավորությամբ Ռուսաստանն այս պահին ի վիճակի չէ հրադադար հաստատել, նրանք ուզում են, որ Ուկրաինան հանձնվի, բայց նրանք դա չեն ստանա։ [Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբա] 14։42- Ես եկա այստեղ (Անթալիա- խմբ․) հումանիտար նպատակներով, որ հանդիպումից դուրս գայի՝ Մարիուպոլից և դեպի Մարիուպոլ մարդասիրական միջանցք բացելու։ Ցավոք, նախարար Լավրովն այդ մասով որևէ համաձայնության գալու կարգավիճակում չէր, բայց նա կխոսի համապատասխան մարմինների հետ այս հարցի շուրջ։ Մենք նաև բարձրացրել ենք 24-ժամյա հրադադարի հարցը՝ լուծելու ամենահրատապ հումանիտար խնդիրները։ Այս մասով մենք առաջընթաց չգրանցեցինք, քանի որ, ինչպես երևում է, այս հարցով Ռուսաստանում այլ անձինք են որոշում կայացնողները։ [Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո] 14։25- Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկվել է Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունը։ [Սերգեյ Լավրովը՝ Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո] |tass.ru| 14։24- Ռուսաստանը չի հարձակվել Ուկրաինայի վրա և չի ծրագրում հարձակվել այլ երկրների վրա։ [Սերգեյ Լավրով] |tass.ru| 14։18- ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Եվրոպայի խորհրդի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը. «Իմ գործը չէ մեկնաբանել ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունները, հետևաբար, պարզաբանման համար կարող եք դիմել ՌԴ ԱԳՆ-ին, բայց, բնականաբար, Եվրոպայի խորհրդից դուրս գալը ենթադրում է դուրս գալ բոլոր մեխանիզմներից»։ 14։08- Ռուսաստանի Դաշնությունը բանակցությունների ընթացքում հաստատել է, որ Ուկրաինայում ամենօրյա հումանիտար միջանցքներ բացելու Մոսկվայի նախաձեռնությունը ուժի մեջ է մնում։ [Սերգեյ Լավրովը՝ Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ բանակցություններից հետո] |tass.ru| 13:56- Անթալիայում ավարտվել են ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի բանակցությունները, որոնք տևել են ավելի քան մեկուկես ժամ։ Այս մասին հայտնել է TACC-ի թղթակիցը։ 13։41- Կիևը մշտապես հանդես է գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև ուղիղ բանակցությունների առաջարկով, այժմ այդ հարցը երկու երկրների արտաքին գործերի նախարարների քննարկման փուլում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ |ria.ru| 13։36- Ռուս զինվորականները ուկրաինական կենսալաբորատորիաների փաստաթղթերի ապացույցներ են գտել, որ Պենտագոնը ֆինանսավորել է մահացու պաթոգենների գաղտնի տարածման մեխանիզմի ստեղծման հետազոտությունը։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իվան Կոնաշենկովը։ Փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան կողմը նախատեսում էր 2022 թվականին Ուկրաինայում աշխատանքներ իրականացնել թռչունների, չղջիկների և սողունների պաթոգենների վրա՝ հետագայում անցում կատարելով խոզերի՝ աֆրիկյան ժանտախտով և սիբիրախտով վարակվելու հնարավորության ուսումնասիրությանը։ 13։23- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կանխատեսում է Բելառուսի ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգների սրում։ Այս մասին նա հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում։ 12։46- Մարիա Զախարովան գրել է, որ մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Անթալիայում: 12։23- Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնում է, որ Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Դմիտրի Կուլեբան և Մևլութ Չավուշօղլուն համաձայնեցրել են պատերազմին վերջ տալու քայլերը։ Ավելի վաղ Չավուշօղլուն տեղեկացրել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ եռակողմ հանդիպումից առաջ երկկողմ հանդիպում է ունեցել Կուլեբայի հետ։ 12։20- ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ Եվրոպայի խորհրդում տիրող իրավիճակի վերաբերյալ․ «Ռուսաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ականների և նրանց լուռ հետևող ԵՄ-ի կողմից եվրոպական հնագույն կազմակերպությունը արևմտյան գերազանցության և ինքնասիրահարվածության հերթական հարթակի վերածելու գործընթացին։ Թող վայելեն միմյանց հետ շփումը առանց Ռուսաստանի»։ 11։51- Անթալիայում հանդիպում են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ 11։26- Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ընթացքում գերի է ընկել 250-300 ռուս ժամկետային զինծառայող։ Այս մասին նախօրեին Մարկ Ֆեյգինին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ 11։17- Խարկովի շրջանի Սլոբոժանսկե գյուղի գնդակոծման հետևանքով երկու քաղաքացիական կանայք և երկու երեխաներ են զոհվել։ [Ուկրաինայի ԱԻՊԾ] 10։58- Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպումից առաջ երկկողմ հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ 10։45- ԱՄՆ-ն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները «Քիմիական զենքի» կոնվենցիայի և «Կենսաբանական զենքի» կոնվենցիայի շրջանակներում, որևէ վայրում չի մշակում կամ չի տիրապետում կենսաբանական զենքի։ Այս մասին թվիթերյան էջում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։ 09:49- Ուկրաինայի Սումի քաղաքից և մոտակա երկու սահմանամերձ քաղաքներից խաղաղ բնակչության տարհանումը կշարունակվի հինգշաբթի։ Այս մասին հայտնել է Սումիի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին։ Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են, որ հինգշաբթի առավոտյան իննից կրկին «լռության ռեժիմ» կհայտարարվի, և կսկսվի Սումիից, ինչպես նաև Կրասնոպոլյե և Տրոստյանեց քաղաքներից տարհանումը Պոլտավա։ Սա Սումիից տարհանման երրորդ օրն է լինելու։ 09:29- Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վոլնովախա քաղաքից և շրջակա գյուղերից տարհանվել է 3972 մարդ, որից 143-ը՝ վերջին 24 ժամում։   09.03.2022 23։49- Ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Amazon»-ը, դադարեցնում է ապրանքների առաքումը Ռուսաստան։ «Amazon»-ը նաև արգելափակում է մուտքը Ռուսաստանից դեպի «Prime Video» հոսքային ծառայություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը։ «Հիշեցնենք, որ ի տարբերություն ԱՄՆ որոշ այլ տեխնոլոգիական մատակարարների` «Amazon»-ը և «AWS»-ը Ռուսաստանում չունեն տվյալների կենտրոններ, ենթակառուցվածքներ կամ գրասենյակներ, և մենք Ռուսաստանի կառավարության հետ համագործակցություն չվարելու երկարամյա քաղաքականություն ունենք»,- ասված է հաղորդագրության մեջ։  23:20- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմեդ բեն Զայիդ Ալ Նահյանի հետ քննարկել է Եվրոպայի կենտրոնում և Ուկրաինայում տիրող իրավիճակը։ «Խոսակցության ընթացքում քննարկվել են Բելառուսի և ԱՄԷ-ի միջև երկկողմ հարաբերությունները, նաև իրավիճակը տարածաշրջանում՝ Եվրոպայի կենտրոնում և Ուկրաինայում»,- ասված է նախագահականի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ 22:56- Զելենսկին կարծում է, որ երկրում ընթացող հակամարտությունը կարելի է լուծել միայն ՌԴ նախագահի հետ ուղիղ երկխոսության միջոցով։ «Հարցն այն չէ, թե ես ինչի կարող եմ գնալ։ Ցանկացած երկխոսության մեջ իմ նպատակը ՌԴ-ի հետ պատերազմին վերջ տալն է»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է արդյոք ճանաչել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը, իսկ Ղրիմը՝ ռուսական տարածք․«Ես պատրաստ եմ բանակցություններ վարել, պատրաստ եմ փոխզիջումների, բայց դրանք չեն կարող իմ ժողովրդի առաջ դավաճանություն լինել։ և մյուսը կողմն էլ պետք է պատրաստ լինի փոխզիջումների։ Նախագահների միջև դեռևս շփում չի եղել, և այս պատերազմը կարող ենք կանգնեցնել միայն երկու նախագահների միջև ուղիղ բանակցությունների միջոցով»։ |tass.ru| 22։17- Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ոչ իրատեսական է համարում Ռուսաստանից բնական գազի ներկրման՝ ԵՄ-ի հնարավոր արգելքը։ Այս մասին նա հայտարարել է «Bloomberg»-ին տված հարցազրույցում։ Ի պատասխան հարցի՝ ցանկանո՞ւմ է արդյոք Հունաստանը ՌԴ-ից էներգառեսուրսների ներկրման արգելքը, Միցոտակիսն ասել է․ «Չեմ կարծում, թե ՌԴ-ից գազի ներկրման անհապաղ արգելքն իրատեսական առաջարկ է այս պահին»։ 21:47- «Adidas» ընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է իր կայքի աշխատանքը Ռուսաստանում, մանրածախ խանութները փակվելու են մարտի 14-ին։ Այս մասին ասված է ընկերության ռուսալեզու կայքում։ «Մենք մարտի 9-ից դադարեցնում ենք կայքի և հավելվածի աշխատանքը՝ մինչև հաջորդ ծանուցում։ Մանրածախ խանութները բաց կլինեն մինչև մարտի 13-ը ներառյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ընկերությունից հավելում են, որ օգտատերերը կարող են ապրանքները նայել կայքում և հավելվածում, բայց պատվեր կատարելու հնարավորություն այս պահին չկա։ 21։10- ՌԴ-ում Պուտինի ահագնացող ավտորիտար կառավարման պարադոսքներից մեկը միշտ եղել է այն, որ հասարակությունը համեմատաբար բաց է եղել, գրում է «The New York Times»-ը։ Այն բանից հետո, երբ սկսվեց պատերազմն Ուկրաինայում, Պուտինը խեղդեց ազատ մամուլի վերջին մնացորդներն՝ արդարացնելու այն ներխուժումը, որը դատապարտեցին բոլորը։ Այդ քայլով նա մոտեցավ Խորհրդային Միության շնչահեղձ անող օրթոդոքսիային։ Արդյունքում՝ երկիրը մեկուսանալու է այնպես, ինչպես Պուտինն իրեն է մեկուսացրել՝ թողնելով դեպի աշխարհն ուղղված միակողմանի դիտակետ։ 20։54- Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է քննարկել երկրի չեզոք կարգավիճակի հարցը, եթե իրենց անվտանգության երաշխիքներ ներկայացվեն։ 20։28- Մարիուպոլում ռուսական ավիացիայի հարվածի ժամանակ ոչնչացվել են քաղաքի կենտրոնում գտնվող ծննդատունը, հիվանդանոցը, մանկական և թերապևտիկ բաժանմունքը։ «Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Facebook»-ում հայտնել է Դոնեցկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Պավլո Կիրիլենկոն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել նաև Դոնեցկի մարզի ոստիկանության բաժանմունքը։ «Այսօր ռուսական զորքերը ավիառումբ են նետել հիվանդանոցի և ծննդատան տարածքում, որտեղ կանայք ու երեխաներ են եղել։ Զոհերի և վիրավորների թիվը ճշտվում է։ Եվս մեկ ավիահարված եղել է մոտակայքում՝ քաղաքի կենտրոնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 19։56- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի տարբերակները՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 19:36- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանի հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է BelTA գործակալությունը։ Ասվում է, որ խոսակցությունը «նոր է տեղի ունեցել», իսկ մանրամասները չեն հաղորդվում։ 18։45- «Ռուսաստանն ագրեսորն է, իսկ Ուկրաինան պաշտպանում է իրեն: Եթե հարձակում լինի ՆԱՏՕ անդամ որևէ երկրի, ՆԱՏՕ տարածքի վրա, ապա կգործի 5-րդ հոդվածը»,-նշել է նա: Հոդված 5-ը ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի ինքնապաշտպանության դրույթն է, որը սահմանում է, որ մեկ անդամի վրա հարձակումը հարձակում է բոլոր 30 անդամ երկրների վրա: 18:37- ԵՄ երկրները համաձայնության են եկել սև ցուցակում ներառել ՌԴ-ից 14 գործարարի և Դաշնային խորհրդի 146 անդամների, սահմանափակումներ են մտցրել ռուսական ծովային նավարկությունների դեմ։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ այսկերպ ՌԴ-ի վերաբերյալ ԵՄ-ի սև ցուցակում են ներառված 862 ֆիզանձինք, 53 կազմակերպություններ․ սա պատժամիջոցների ամենամեծ ցուցակն է, որը երբևէ ընդունել է Եվրամիությունը։  18։32- «Укренерго»-ն նշում է, որ «ռուս ագրեսորների թշնամական գործողությունների հետևանքով» Չեռնոբիլի ատոմակայանը լիովին հոսանքազրկվել է։ «Առկա տեղեկությունների համաձայն՝ միջուկային վառելիքի պահեստում պահվում է մեծ քանակությամբ սպառված վառելիք, որն առանց գործող հովացման համակարգի վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար՝ ռադիացիոն ֆոնի ավելացման վտանգ: Առանց էլեկտրամատակարարման Չեռնոբիլի ատոմակայանում օդափոխությունը և հրդեհաշիջման համակարգը չեն աշխատի»,- ասվում է հայտարարության մեջ։ Ընկերության պնդմամբ էլեկտրահաղորդման գծերի վերականգնումը չափազանց կարևոր է, և դրա համար անհրաժեշտ է, որ ռուսական կողմը հեռանա Չեռնոբիլի ատոմակայանի տարածքից։ 18։23- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ուկրաինայում ԱՄՆ կենսաբանական հետազոտությունների մասին ուկրաինական և ամերիկյան իշխանությունների հայտարարություններից հետո Վաշինգտոնը պարտավոր է տեղեկություն հրապարակել իր ծրագրերի մասին․ «Մոտ ապագայում ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, ԱՄՆ նախագահի աշխատակազմը պարտավոր են միջազգային հանրությանը ծանոթացնել և պաշտոնական դարձնել այն ծրագրերը, որոնք իրականացվել են Ուկրաինայում»։ |ria.ru| 18:10- «Figma»-ի մեր ներքին համայնքը ներդրումներ է կատարել ուկրաինացի փախստականներին և հումանիտար օգնությանն աջակցող կազմակերպություններին: Մենք նաև տրամադրում ենք շարունակական մուտք դեպի «Figma»-ի վճարովի գործառույթներ մեր ներկայիս ուկրաինացի հաճախորդների համար, ովքեր մոտակա ամիսներին կդիմեն մեզ օգնության համար: Միաժամանակ մենք սառեցնում ենք կազմակերպությունների կորպորատիվ «Figma» հաշիվները` Ռուսաստանի դեմ ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցներին համապատասխան։ Մենք նաև դադարեցնում ենք բոլոր նոր վաճառքները Ռուսաստանում։ [«FIGMA»] 17:33- Ֆինլանդիան սառեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների ոլորտում: [Ֆինլանդիայի կրթության ու մշակույթի նախարարություն] |armenpress.am| 17։24- Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի պնդմամբ Խերսոնի մարզում տեղակայվել են ռուսական գվարդիայի ստորաբաժանումներ, որոնք ձերբակալել են Ուկրաինայի ավելի քան 400 քաղաքացու։ Պատճառն, ըստ ԳՇ-ի, Խերսոնի բնակիչների դիմադրությունն է։ «Ըստ առկա տեղեկությունների՝ հակառակորդը վերախմբավորվում է՝ նախապատրաստվելով Կիևը գրավելու հերթական փորձին։ Ֆաստիվ բնակավայրի ուղղությամբ անհաջող հարձակումից հետո հակառակորդը փորձում է վերսկսել հարձակողական գործողություններն այս ուղղությամբ»,-ասվում է ԳՇ հաղորդագրությունում։ 17։15- Մենք էլ ավելի ենք խստացնում պատժամիջոցներն՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիային։ Իր թվիթերյան էջում գրում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Եվրահանձնաժողովի նախագահը թվել է այն կետերը, որոնց վրա տարածվելու են պատժամիջոցները․ Ցուցակում է 160 անձ՝ օլիգարխներ, Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամներ։ Բելառուսի բանկային հատվածը։ Ծովային նավիգացիոն տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան։ Կրիպտոակտիվների ավելացումը։ 17։02- Այսօր` Դեմիդովից մարդկանց տարհանման ժամանակ, զոհվել է Կիևի շրջանի ոստիկան, ավագ սերժանտ Օլեքսի Պոնոմարենկոն։ Այս մասին հայտնում է Կիևի մարզի ոստիկանության պետ Անդրեյ Նեբիտովը։ Նրա պնդմամբ՝ ռուսական կողմը կրակ է բացել իրավապահների և քաղաքացիական անձանց ուղղությամբ։ 16։32- Ռուսաստանի կառավարությունը գործողությունների ծրագիր է մշակել՝ ուժեղացված պատժամիջոցների պայմաններում տնտեսությունը կայունացնելու համար։ [ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստին] |ria.ru| 16։27- «ԱՄՆ-ն, իհարկե, տնտեսական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, և իրենք են այդ պատերազմը վարում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով հարցին, թե ինչ հնարավորություններ ունի Մոսկվան այս պատերազմում չպարտվելու համար՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը փորձում է ամբողջ աշխարհը ներգրավել Ռուսաստանին պատժամիջոցներով ճնշելու մեջ, Պեսկովն ասել է՝ պետք է «անենք այն, ինչը լավագույնս համապատասխանում է մեր շահերին»։ 16։18- Լեհաստանի կողմից կա պաշտոնական որոշում՝ ինքնաթիռներ տեղափոխելու ամերիկյան բազա։ Նաև հաստատված է․ բոլորս լսել ենք, կարդացել ենք լրատվամիջոցներից, որ ամերիկյան կողմի և Լեհաստանի միջև համաձայնություն է ձեռք բերվել։ Միևնույն ժամանակ, մենք լսում ենք, որ Լեհաստանի առաջարկն, իբր, հիմնավորված չէ։ Եվ դա ասում են Վաշինգտոնում: Այսպիսով, ե՞րբ կլինի որոշումը: Լսե՛ք, մեզ մոտ պատերազմ է։ Դա, ախր, պինգ-պոնգ չէ, խոսքը մարդկային կյանքի մասին է։ Մենք կրկին խնդրում ենք ձեզ. արա՛գ լուծեք այս հարցը։ [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի] |unian.net| 15։25- Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի առաջիկա հանդիպումը Անթալիայում շատ կարևոր է Մոսկվայի և Կիևի միջև բանակցային գործընթացի համար։ [ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով] |tass.ru| 15։16- ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պնդմամբ հատուկ ռազմական գործողության ընթացքում ՌԴ ԶՈՒ-ն վերահսկողություն է հաստատել Չեռնոբիլի, Զապորոժիեի ատոմակայանի և դրանց հարակից տարածքների նկատմամբ. «Այդ քայլը արվել է ուկրաինական նացիոնալիստական և այլ ահաբեկչական խմբավորումներին կանխելու համար։ Օտարերկրյա վարձկաններն օգտագործում են այդ երկրում ստեղծված իրավիճակը միջուկային սադրանքներ կազմակերպելու համար, այդ ռիսկերն իսկապես կան»։ 14։52- Շուրջ 100 հայտ ենք ստացել ուկրաինահայերից, որոնք Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել: Այդ 100 հայտը այն ուկրաինահայերից է, ովքեր դուրս են եկել երկրորդ երկրի տարածք՝ դեպի ԵՄ երկրներ և Մոլդովա: Այդ երկրների հայ համայնքները նրանց որոշակի օժանդակություն են ցուցաբերել, սակայն ռեսուրսները սահմանափակ են։ Տեղեկություն չկա՝ ուկրաինահայերը մշտական, թե ժամանակավոր բնակության համար են դիմել: [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ] |armenpress.am| 14։33- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի ու Դմիտրի Կուլեբայի հնարավոր հանդիպումը կհանգեցնի Ուկրաինայում հրադադարի հաստատմանը։ |anadolu.tr| 14։30- Անթալիայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հանդիպումը նախատեսված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ։ [ՌԴ ԱԳՆ] |ria.ru| 14:21- Ռուսաստանի և ուկրաինական կողմի միջև բանակցությունները ընթանում են անիմաստ արյունահեղությունը դադարեցնելու համար. արդեն որոշակի առաջընթաց գրանցվել է։ [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |ria.ru| 13։43- Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ Խարկովն ամբողջությամբ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության ներքո է, և ռուսական կողմն ակտիվ հարձակողական գործողություններ չի իրականացնում։ «Մեր զինվորականները հերթական հակահարվածն են տվել հակառակորդին Դերգաչովի ուղղությամբ։ Զինված ուժերի ցամաքային ստորաբաժանումները Ազգային գվարդիայի և Տերոբորոնայի ստորաբաժանումների հետ հակահարձակում են իրականացրել հակառակորդի հրետանու և բազմակի հրթիռային կայանների դիրքերի վրա։Անհաջող դիմադրությունից հետո հակառակորդը դիմել է փախուստի` միաժամանակ թողնելով զինտեխնիկա»,- ասել է նա։   12։54- Մարտի 8-ին՝ ժամը 20:50-ին, Ժիտոմիրի շրջանի Մալին քաղաքի ուղղությամբ ավիահարվածի հետևանքով ավերվել է յոթ մեկհարկանի բնակելի տուն, զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ 2021 թ․ ծնված երկու երեխա։ Խարկովի մարզում՝ Չուխուևի շրջանի Դինեց գյուղում, ավիահարվածի ժամանակ արկը հարվածել է բնակելի շենքին, ինչի հետևանքով մահացել է երկու մարդ, այդ թվում՝ 2015 թ․ ծնված երեխա։ [Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն] |ukrinform.net| 12:18- ԱՄՆ-ն մերժել է ՆԱՏՕ-ի դաշնակից Լեհաստանի՝ իր ռուսական արտադրության «ՄիԳ-29» կործանիչները Գերմանիայում գտնվող ամերիկյան բազա տեղափոխելու անսպասելի առաջարկը։ Հրթիռներն ամերիկյան բազա պետք է տեղափոխվեին, որ հետո համալրեին Ուկրաինայի օդուժը։ Պենտագոնից հայտնել են, որ ՆԱՏՕ տարածքից պատերազմի գոտի մարտական ինքնաթիռներ թռչելու հեռանկարը «լուրջ անհանգստություն է առաջացնում ողջ դաշինքի համար»։ |reuters.com| 12:01- «Pepsi Co»-ն հայտարարել է․ «Հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունները՝ մենք հայտարարում ենք «Pepsi-Cola»-ի և Ռուսաստանում ըմպելիքների մեր համաշխարհային ապրանքանիշերի, այդ թվում՝ «7Up»-ի և «Mirinda»-ի վաճառքի դադարեցման մասին: Մենք նաև կդադարեցնենք կապիտալ ներդրումները և բոլոր գովազդային ու խթանիչ գործունեությունը Ռուսաստանում»։ 11:59- «Coca-Cola» ընկերությունն երեքշաբթի հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում։ 11:40- Լռության ռեժիմի հաստատումից հետո Ուկրաինայի Սումի քաղաքից մոտ 5000 մարդ է տարհանվել։ 11:34- Պատերազմի 13 օրերի ընթացքում Ուկրաինայում զոհվել է 52 երեխա։ [Վլադիմիր Զելենսկի] 11։32- Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները վերջին մեկ օրվա ընթացքում 29 անգամ կրակ են բացել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքի վրա, ինչի հետևանքով 7 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Կրակոցները վնասել են 34 տուն և 5 քաղաքացիական ենթակառուցվածք։ [ԴԺՀ-ի հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոն] |tass.ru| 10։51- ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ հայտնաբերվել են Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատարության գաղտնի փաստաթղթերը, որոնք հաստատում են Կիևի՝ 2022թ․ մարտին Դոնբասի վրա հարձակման նախապատրաստումը․ «Դեռևս հայտնի չէ՝ որքան խորն են ներգրավվել ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Դոնբասի վրա հարձակման գործողության ծրագրման և նախապատրաստման մեջ։ Ուկրաինացի ազգայնականները պետք է ավարտեին մարտական համակարգումը մինչև փետրվարի 28-ը և մարտի սկզբին մասնակցեին Դոնբասի դեմ հարձակմանը»։ |tass.ru| 10:37- «Universal Music Group»-ը, հայտարարել է, որ դադարեցնում է բիզնես գործունեությունը Ռուսաստանում և փակում իր բոլոր գրասենյակները։ 10։19- Եվրոպական 4 երկիր՝ Լիտվան, Լեհաստանը, Էստոնիան և Գերմանիան, Ռուսաստանի պատերազմական հանցագործությունների հետաքննություն է սկսել։ [Ուկրաինայի գլխավոր դատախազ] 10։11- ՌԴ ՊՆ-ն հայտարարում է, որ պատրաստ է Կիևի ժամանակով առավոտյան ժամը 9-ից (Երևանի ժամանակով 11։00- խմբ․) պահպանել լռության ռեժիմ։ Սա նշանակում է, որ մարդասիրական միջանցքները կշարունակեն աշխատել Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանման համար։ |bbc.com|   08․03․2022 23։29- Մշտական երկխոսության մեջ եմ Էմանուել Մակրոնի հետ։ Քննարկել ենք բնակչության տարհանման և անհրաժեշտ բեռների առաքման համար մարդասիրական միջանցքների պայմանավորվածությունների իրագործման վերաբերյալ հարցեր։ [Վլադիմիր Զելենսկի] 23։20-Ուկրաինա անօրինական ներխուժումից հետո Պուտինի ռեժիմին հասցված ևս մեկ տնտեսական հարվածով Մեծ Բրիտանիան, հիմնվելով միջազգային տնտեսական պատժամիջոցների մեր խիստ փաթեթի վրա, այս տարվա ընթացքում կհեռանա ռուսական նավթի կախվածությունից: [Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն]  22։15- «McDonald's» արագ սննդի ցանցը որոշել է ժամանակավորապես փակել Ռուսաստանի բոլոր 850 ռեստորանները՝ պայմանավորված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով։ «Ռուսաստանում «McDonald's»-ը կշարունակի վճարել աշխատակիցների աշխատավարձերը, ովքեր իրենց սիրտն ու հոգին են ներդրել «McDonald's»-ում։ Ընդհանուր առմամբ ռուսաստանյան մասնաճյուղում աշխատում է 62000 մարդ»,- ասվում է գործադիր տնօրեն Քրիս Կեմպչինսկու հայտարարության մեջ: 21:36- «The New York Times»-ը Ռուսաստանից դուրս է բերում իր բոլոր աշխատակիցներին՝ այդ երկրում ֆեյքերի օրենքի ընդունման պատճառով: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Քլիֆ Լևին, որը նախկինում գլխավորել է պարբերականի մոսկովյան բյուրոն։  20։27- «Իտալական ավտոարտադրող «Ferrari» ընկերությունը որոշել է դադարեցնել ավտոմեքենաների արտադրությունը ռուսական շուկայի համար՝ կապված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ։ Ընկերությունը կնվիրաբերի նաև 1 մլն եվրո՝ Ուկրաինայի կարիքների համար»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։  20:40- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ-ում ռուսական նավթի և գազի ներմուծման վրա արգելք սահմանելու մասին։ «Ռուսական նավթի և գազի ներմուծումն արգելելու որոշումը կհարվածի հենց ԱՄՆ-ին, սակայն Վաշինգտոնը կարծում է, որ պետք է գնա այդ քայլին»,- հայտարարել է Բայդենը։ 20։11- Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկել է Ռուսաստանից ածխի, նավթի ու գազի ամբողջական հրաժարման ծրագիր, ինչը պետք է իրականացվի մինչև 2030 թվականը։ Առաջարկվել է մինչև այս տարեվերջ 67%-ով նվազեցնել ռուսական գազից կախվածությունը։ Ծրագրում նշված է, որ Եվրոպայում էներգակիրների գներն արդեն դարձել են «սուր, խորացող խնդիր»։ Ընգծվում է, որ որոշումը կապ ունի Ուկրաինայի հակամարտության հետ։  19։04- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այսօր կարգելի ռուսական էներգակիրների ներմուծումն ԱՄՆ՝ առանց եվրոպացի դաշնակիցների մասնակցության, հայտնում է «Bloomberg»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Արգելքը կտարածվի ռուսական նավթի, հեղուկ բնական գազի և ածխի վրա։ Այս որոշումն ընդունվել է եվրոպացի դաշնակիցների հետ խորհրդակցությունների հիման վրա, որոնք ռուսական էներգակիրներից ավել մեծ կախվածություն ունեն, քան ԱՄՆ-ն։ Նշվում է, որ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այս լուրը։  18:41-Աշխարհի խոշորագույն Shell նավթագազային ընկերությունը հայտարարել է ռուսական նավթի և գազի գնումներն աստիճանաբար դադարեցնելու, կարճաժամկետ կապիտալի շուկաներում անմշակ նավթի հետ կապված գործարքների անհապաղ դադարեցման մասին՝ ի պատասխան այդ երկրի հետ գործարքներ անելու վերաբերյալ միջազգային հանրության հանդիմանանքին, հայտնում է Bloomberg-ը։ 18:15-Ամերիկյան «Yum! Brands»-ը, որը «KFC» և «Pizza Hut» արագ սննդի ռեստորանների սեփականատերն է, դադարեցրել է ներդրումները Ռուսաստանում։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։ «Ինչպես շատ ուրիշներ ամբողջ աշխարհում, մենք ևս ցնցված ենք Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններով: «Yum! Brands»-ը դադարեցրել է բոլոր ներդրումները և ռեստորանների բացումը Ռուսաստանում, ինչպես նաև դիտարկում է լրացուցիչ միջոցներ»: 17։18- ՆԱՏՕ-ն պետք է երաշխավորի, որ ուկրաինական կոնֆլիկտը չսրվի և չտարածվի Ուկրաինայի սահմաններից դուրս։ Դա կլինի ավելի կործանարար, վտանգավոր և մահացու։ [ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգ] 16։54- Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել Ուկրաինայում և ասել, որ Չինաստանը «ցավով է տեսնում, որ Եվրոպայում պատերազմի բոցեր են բորբոքված»։ Նա, ելույթ ունենալով Էմանուել Մակրոնի և Օլաֆ Շոլցի հետ վիրտուալ հանդիպման ժամանակ, ասել է, որ երեք երկրները պետք է համատեղ աջակցեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններին։ |reuters.com| 16։30- Մենք տեսանք ռուսական կողմի կոնկրետ համաձայնությունը՝ Սումի քաղաքից տարհանման միջանցք ստեղծելու մասով․ ոչ միայն մեր ժողովրդի, այլ հարյուրավոր օտարերկրացիների, Հնդկաստանի, Չինաստանի քաղաքացիների համար… Նրանք ուսանողներ են: Ինձ ասացին, որ Կարմիր Խաչն արգելում է, որ մեր զինանշանը լինի մարդասիրական առաքելություն իրականացնող մեքենաների վրա։ Կարմիր Խաչը դա արգելում է, կարծես իրենց սեփականությունն է։ Սա շատ բան է ասում։ [Վլադիմիր Զելենսկի]  16։17- Ռուսաստանը վերջին 30 տարում այնքան ինքնաթիռ չի կորցրել, որքան այս 13 օրվա ընթացքում Ուկրաինայում, բայց նրանք դեռ ունեն բավականաչափ ինքնաթիռ սպանելու համար, բավականաչափ հրթիռներ ահաբեկելու համար, բավականաչափ 500 կիլոգրամանոց ռումբեր՝ մեզ՝ հասարակ մարդկանցս վրա նետելու համար։ [Վլադիմիր Զելենսկի] |ukrinform.net| 15։23- Ուկրաինան Ռուսաստանին կոչ է արել անհապաղ համաձայնության գալ Կիևի, Խարկովի, ինչպես նաև Վոլնովախայի և Մարիուպոլի համար մարդասիրական միջանցքների շուրջ: «Մենք ռուսական կողմին և Կարմիր խաչին ուղարկել ենք նաև հումանիտար միջանցքների մշակված երթուղիները՝ Վոլնովախա-Զապորոժիե, Մարիուպոլ-Զապորոժիե, Կիև և Կիևի շրջան՝ արևմտյան Ուկրաինայի ուղղությամբ, ինչպես նաև Խարկով և Խարկովի մարզ՝ արևմտյան Ուկրաինայի ուղղությամբ։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ համաձայնեցնել այդ երթուղիները, տեղեկացնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին այս մասին և ապահովել մշտական հրադադար այդ երթուղիներում»,- ասել է Վերեշչուկը։ 15։08- Ռուսաստանում Իռլանդիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրան վճռական բողոք է հղվել Դուբլինում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Հիշեցնենք՝ երեկ անհայտ անձը բեռնատարով բախվել էր Իռլանդիայում ՌԴ դեսպանատան դարպասներին։ ՌԴ դեսպանությունից հայտնել էին, որ «Իռլանդիայի ոստիկանները անգործության են մատնված եղել, երբ այդ բեռնատարը պոկել է Դուբլինում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության դարպասները»: 14։30- Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն ասել է, որ Բրիտանիան կաջակցի Լեհաստանին, եթե նա որոշի Ուկրաինային կործանիչներ տրամադրել, սակայն զգուշացրել է, որ դա կարող է ուղղակի հետևանքներ ունենալ Լեհաստանի համար։ Նա հավելել է, որ Միացյալ Թագավորությունը չի կարող առաջարկել ինքնաթիռներ, որոնք ուկրաինացիները կկարողանան օգտագործել: Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին հայտնել էր, որ ԱՄՆ-ն այս հարցով աշխատում է Լեհաստանի հետ և խորհրդակցում ՆԱՏՕ գործընկերների հետ․ «Սա Լեհաստանի ինքնիշխան որոշումն է. մենք ոչ մի կերպ դեմ չենք եղել, որ Լեհաստանը ինքնաթիռներ տեղափոխի Ուկրաինա»։ 14։12- Ինչ վերաբերում է թեմաներին, որոնք ժամանակավորապես օկուպացված տարածքների և պսևդոհանրապետությունների մասին են, մենք կարող ենք քննարկել ու կոմպրոմիս գտնել․․․Սակայն ինձ համար կարևոր է՝ ինչպես են ապրելու այդ տարածքներում գտնվող այն մարդիկ, որոնք ցանկանում են Ուկրաինայի մաս լինել․․․Հարցը ավելի բարդ է, քան պարզապես դրանց ճանաչումը։ Սա մեկ այլ ուլտիմատում է, մենք պատրաստ չենք ուլտիմատումների։ Անհրաժեշտ է, որ նախագահ Պուտինը դադարի խոսել, սկսի բանակցել՝ ինֆորմացիոն փուչիկի մեջ առանց թթվածնի ապրելու փոխարեն։ [Վլադիմիր Զելենսկի] 12:52- Մենք հասկանում ենք, որ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ ՌԴ հասցեին հնչող անհիմն մեղադրանքների և «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ արգելքի առնչությամբ մենք լիարժեք իրավունք ունենք՝ «հայելային» որոշում կայացնելու և էմբարգո սահմանելու «Հյուսիսային հոսք 1» գազատարով գազի մատակարարման համար, որն այսօր ծանրաբեռնված է 100%-ով։ Սակայն մենք դեռևս այդ որոշումը չենք կայացնում։ Դրանից ոչ ոք չի շահի։ Թեև եվրոպացի քաղաքական գործիչներն իրենց հայտարարություններով և Ռուսաստանի հասցեին մեղադրանքներով մեզ դրդում են դրան։ [ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակ] |interfax.ru| 12։42- Մենք ռուսական կողմին և Կարմիր Խաչին ուղարկել ենք Վոլնոխովայի մարդասիրական միջանցքների մշակված երթուղիները՝ Զապորոժիե-Մարիուպոլ, Զապորոժիե-Կիև և Կիևի մարզից դեպի արևմտյան Ուկրաինա, ինչպես նաև Խարկով և Խարկովի մարզից արևմտյան Ուկրաինայի ուղղությամբ։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ հաստատել այդ երթուղիները, տեղեկացնել Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը և ապահովել հրադադարի ռեժիմը այդ երթուղիներում։ [Ուկրաինայի փոխվարչապետ] 12:11- Ռուսաստանը P5+1-ի անդամ է։ Չեմ կարծում, թե որևէ մեկը մտածում է՝ նրանց շահերից է բխում, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի: Ահա, թե ինչպես ենք մենք մոտենում այս բանակցություններին և քննարկումներին։ Եվ իհարկե, ինչպես երեկ ասաց պետքարտուղարը, մենք չենք հավատում, որ նրանց (ՌԴ-ի- խմբ․) նկատմամբ պատժամիջոցները որևէ կապ ունեն այդ ընդհանուր նպատակի հետ (միջուկային համաձայնագրի- խմբ․): [Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակի] 12:10- Ուկրաինայի տրանսպորտային ենթակառուցվածքը երկու շաբաթից էլ քիչ ժամանակում 10 միլիարդ դոլարի վնաս է կրել Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների պատճառով։ Նման գնահատական է տվել ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։ |ukrinform․net| 12:09- ՌԴ-ի դեմ սահմանվել է 5500 պատժամիջոց, ինչն ավելին է, քան ԿԺԴՀ-ի և Իրանի դեմ, ասվում է «Castellum.ai» պատժամիջոցների հետևման տվյալների բազայից։ Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետությունների ճանաչումից հետո Ռուսաստանի Դաշնության դեմ մոտ 2800 նոր սահմանափակում է մտցվել։ Ամենաշատը պատժամիջոցներ է սահմանել Շվեյցարիան։ 12։08- ՌԴ զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով շարքից հանել են Ժիտոմիրի մոտակայքում գտնվող աերոդրոմը։ [ՌԴ ՊՆ] 12։04- Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր 1,7 միլիոն մարդ լքել է երկրի տարածքը, հիմնականում կանայք և երեխաներ: Այս տվյալները հրապարակել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը: 11։58- ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ՌԴ օդատիեզերական զորքերի կործանիչները օդում խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի երկու «МиГ-29» և «Су-27» մեկ ինքնաթիռ․ «Հատուկ ռազմական գործողության ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2482 օբյեկտ։ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերը ազատագրել են 9 բնակավայր։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերը վերահսկողություն են սահմանել Մարիուպոլի Օսավախիմ թաղամասի վրա»։ |tass.ru| 11։31- Ճապոնիան սառեցրել է ևս 32 ռուսաստանցի և բելառուսցի պաշտոնյաների և գործարարների ակտիվներն այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ Պատժամիջոցները կիրառվել են 20 ռուսաստանցիների նկատմամբ, այդ թվում՝ ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալների, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի և այն ընկերությունների ղեկավարների դեմ, որոնք սերտորեն կապված են կառավարության հետ։ |reuters.com| 11:07- Ուկրաինայի ԱԻՊԾ-ից հայտնել են, որ մինչ այսօր տարհանվել է ավելի քան 292 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 61 հազար երեխա և հաշմանդամություն ունեցող 1299 անձ։ 11։02- Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները 39 անգամ կրակել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուղղությամբ։ Գնդակոծվել է 14 բնակավայր, այդ թվում՝ Դոնեցկն ու Գորլովկան։ [ԴԺՀ հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոն] |tass.ru| 10:52- Ռուսական կողմը հայտարարում է «լռության ռեժիմ» և պատրաստ է մարտի 8-ին Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից մարդասիրական միջանցքներ տրամադրելու Ուկրաինայում։ |tass.ru| 10:50- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ Ուկրաինայի ժողովրդին ու կառավարությանը շարունակական աջակցություն հայտնելու, ինչպես նաև ուկրաինական քաղաքների վրա Ռուսաստանի հարձակումներն ու խաղաղ բնակչության շրջանում ավելացող մահերը դատապարտելու նպատակով։  10:29- Ռուսաստանը հույս ունի Ուկրաինայի հետ լուծում գտնել Ղրիմի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ճանաչման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ուկրաինական կողմի հետ բանակցությունների երրորդ փուլից հետո։ |tass.ru| 10:16- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է աշխարհում բոլոր առաքելություններից հետ կանչել ուկրաինացի խաղաղապահներին սարքավորումների հետ միասին։ [Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ]   10։15- Ուկրաինայի ԳՇ-ն հայտնում է, որ Խարկովի, Սումիի, Չեռնիգովի և Կիևի մարզերի՝ ռուսական կողմի ժամանակավորապես գրավված տարածքներում լայնորեն արձանագրվում են կողոպուտների և տեղի բնակիչների նկատմամբ բռնի գործողությունների փաստեր։     07․03․2022 23։53- ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները հայտարարել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու իրենց հանձնառության մասին։ «Ղեկավարները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու Ռուսաստանի Դաշնության համար մեծացնել պետական ծախսերը՝ կապված Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հետ։ Նրանք նաև ընդգծել են Ուկրաինային տնտեսական, հումանիտար և անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերելու իրենց հանձնառությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։  23։46- Չի կարելի մեկ գիշերվա ընթացքում նավթն ու գազը թողնել, նույնիսկ եթե դրանք գալիս են Ռուսաստանից: Դա, անշուշտ, աշխարհի ոչ բոլոր երկրները կարող են անել: Միացյալ Թագավորությունը և մյուս երկրները կարող են արագ շարժվել դեպի դա, բայց տարբեր երկրներ տարբեր կերպ են կախված մատակարարումներից։ Միևնույն ժամանակ, մենք պետք է ձգտենք ապահովել, որ մենք շարժվենք միասին և մտածենք նույն ուղղությամբ։ [Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն] 22։30- Մենք երկար ժամանակ քննարկել ենք հումանիտար միջանցքների խնդիրը․ հուսով ենք, որ միջանցքները կսկսեն գործել վաղվանից։ Ռուսաստանը հույս ուներ Ուկրաինայի հետ բանակցություններում գոնե արձանագրություն ստորագրել, սակայն ոչինչ չստորագրվեց։ Բանակցություններից մեր սպասելիքները չարդարացան, բայց դրանք կշարունակվեն։ [Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկի] 22։07- Բանակցությունների երրորդ փուլն ավարտվեց։ Հումանիտար միջանցքների աշխատանքների բարելավմանն ուղղված փոքր դրական տեղաշարժեր կան։ Կարգավորման հիմնական քաղաքական հատվածի՝ կրակի դադարեցման և անվտանգության երաշխիքների հետ կապված ինտենսիվ խորհրդակցությունները շարունակվել են։ Այսօրվա դրությամբ էական արդյունքներ չկան։ [Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակ] 21։54- Մենք սարսափած ենք Պուտինի՝ Ուկրաինա չհրահրված և դաժան ներխուժումից։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին պահպանել իր պարտավորությունը՝ լիովին հարգելու միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների օրենքը։ Մենք մշտապես ընդգծել ենք այս անօրինական ագրեսիայից պաշտպանվելու Ուկրաինայի իրավունքը և պատասխանել ենք Ուկրաինայի՝ պաշտպանական ռազմական տեխնիկա տրամադրելու խնդրանքներին։ Մենք կշարունակենք դա անել և կներկայացնենք պաշտպանական աջակցության հետագա փաթեթներ։ [Միացյալ Թագավորության, Կանադայի և Նիդեռլանդների ղեկավարների համատեղ հայտարարությունը] 21։17- Կանադայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի ևս 10 անձի նկատմամբ՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով։ «Ցուցակում ընդգրկված են նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ և Ռուսաստանի ղեկավարության կողմնակիցներ»,- ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ 20։19- Բուդապեշտը չի աջակցում ռուսական էներգետիկ հատվածի նկատմամբ որևէ պատժամիջոցի սահմանմանը։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Հունգարիայի ֆինանսների նախարար Միխայ Վարգային։ Նրա խոսքով՝ «այդ ոլորտում պատժամիջոցների ընդլայնումը լուրջ վտանգ է ներկայացնում ֆորինտի (Հունգարիայի ազգային արժույթը-խմբ․) համար»: Նախարարն ընդգծել է, որ ԵՄ-ի սահմանափակող միջոցներն արդեն իսկ զգալի վնաս են հասցրել հունգարական տնտեսությանը, մասնավորապես՝ ֆորինտին։ 19։44- Ուկրաինայում Միացյալ Թագավորության դեսպան Մելինդա Սիմոնսը լքել է երկիրը անվտանգային ծանր իրավիճակի պատճառով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։ «Մեր դեսպանը լքել է Ուկրաինան անվտանգության լուրջ իրավիճակի պատճառով»,-ասել է նա։ Երկուշաբթի ավելի վաղ արտգործնախարարությունը հայտնել էր, որ անվտանգության վատթարացման պատճառով բրիտանացի դիվանագետներն այլևս չեն կարողանա հյուպատոսական օգնություն ցուցաբերել անմիջապես Ուկրաինայի տարածքում։ Ինչպես ասել է Թրասը, երկրում բրիտանական ոչ մի դիվանագիտական ​​առաքելություն այլևս չի գործում։ 19:10- Բելառուսում սկսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը։ Բելառուսի ԱԳՆ-ն լուսանկար է հրապարակել բանակցությունների մեկնարկից։ 17:58- Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում: Նա նշել է, որ պետք է համոզված լինեն, որ պատժամիջոցների ազդեցությունը առավելագույնին կհասցվի։ 17:42- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցում քննարկել են միջուկային օբյեկտների սպառնալիքները կանխելու անհրաժեշտությունը, քաղաքացիական և կարևոր ենթակառուցվածքների գնդակոծումը ռուս զավթիչների կողմից։ Այս մասին նշված է Զելենսկու թվիթերյան էջում։ 17:17- ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին ՌԴ նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ուկրաինայի հայցի առաջին լսումները։ Նիստի ավարտին դատավոր Ջոան Դոնոխյուն հայտնեց, որ դատարանը մտադիր է հնարավորինս շուտ որոշում կայացնել միջանկյալ միջոցների մասին։ Նա նաև խնդրեց հայցվոր կողմին (Ուկրաինայի ներկայացուցիչներին- խմբ․) կապի մեջ մնալ դատարանի հետ՝ հաշվի առնելով, որ գուցե անհրաժեշտություն առաջանա գործի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու։ |tass.ru| 17։07- Լեհաստանի իշխանությունները մշակել են օրինագիծ, ըստ որի՝ Ուկրաինայի փախստականներին կթույլատրվի օրինական կերպով ապրել և աշխատել երկրում 18-ից 36 ամիս: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։ |tass.ru| 16։48- Ռուսաստանի ներկայացուցիչները Հաագայում չեն մասնակցում ՄԱԿ-ի դատարանի նիստին, որտեղ մեկնարկել է ընդդեմ Մոսկվայի Կիևի հայցի քննությունը։ Այս մասին նիստի բացման ժամանակ հաղորդել է դատավոր Ջոն Դոնահյուն։ Նա նշել է, որ «ցավում է ՌԴ ներկայացուցիչների բացակայության համար»։ Դատարանի դահլիճում ռուսների տեղերը դատարկ են։ Հեռարձակումը ցուցադրվում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի կայքում։ 16։45- Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է դադարեցնել իր ռազմական գործունեությունը, սահմանադրորեն գրանցել իր չեզոք կարգավիճակը, ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։ Այս մասին երկուշաբթի «Reuters»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ այս դեպքում ցանկացած պահի կարող է դադարեցվել ՌԴ ռազմական գործողությունը։ |tass.ru| 16։31- Ինքնաթիռներ արտադրող «Boeing» ամերիկյան ընկերությունը դադարեցրել է ռուսական տիտանի գնումները ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժումից հետո, հայտնում է «Тhe wall street journal» պարբերականը։ Ընկերությունը փակել է ինժեներական գրասենյակները Մոսկվայում և Կիևում և հրաժարվել ինքնաթիռների մասեր մատակարարել ռուսական ավիաընկերություններին։ «Boeing»-ն իր օգտագործած ամբողջ տիտանի մոտ մեկ երրորդը ստանում է Ռուսաստանից, իսկ մնացածը՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Չինաստանից և Ղազախստանից: Ընկերությունը վստահեցրել է, որ տիտանի առկա պաշարները բավարար են ինքնաթիռների արտադրության համար։ 16։41- Ռուսաստանի կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկը, որոնք ՌԴ նկատմամբ անբարյացակամ գործողություններ են կատարում։ Ցանկում են ԱՄՆ-ն, Ավստրալիան, ԵՄ երկրները, Թայվանը, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Կանադան, Կորեան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Մոնակոն, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Ուկրաինան, Չեռնոգորիան, Սան Մարինոն, Սինգապուրը։ |ria.ru| 15։51- Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների երրորդ փուլը կսկսվի Կիևի ժամանակով 16:00-ին (ՀՀ ժամանակով՝ 18։00-ին)։ Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը՝ կից հրապարակելով լուսանկար։ 15։44- Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ծրագրվում է շփում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի միջև՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ։ [ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովա] |tass.ru| 15։36- Ուկրաինայի Խարկով մարզում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր մինչ օրս զոհվել է 209 մարդ, որոնցից 133-ը՝ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա։ Այս մասին հայտնում է Խարկովի ոստիկանությունը։ Վերջինիս տվյալներով փետրվարի 24-ից ի վեր սպանվել է Ուկրաինայի զինված ուժերի 41 ներկայացուցիչ, 4 ոստիկան, 8 ազգային գվարդիայի, պետական սահմանապահ ծառայության 4, ազգային անվտանգության 1, ազգային ռազմաօդային ուժերի 4 ներկայացուցիչ և տարածքային պաշտպանության 14 մարտիկ։ Ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում է ստացել 443 մարդ, որից 319-ը՝ խաղաղ բնակիչներ։ 14։34- Եթե ներխուժումը շարունակվի, և ՌԴ-ն չհրաժարվի Ուկրաինայի դեմ իր պլաններից, նշանակում է՝ հարկավոր է պատժամիջոցների փաթեթ, նոր պատժամիջոցներ, պատժամիջոցային քայլեր՝ ընդդեմ պատերազմի, հանուն խաղաղության։ Ռուսական արտահանման բոյկոտ է պետք, մասնավորապես ՌԴ-ից նավթի ու նավթամթերքի հրաժարում։ Դա կարելի է կոչել էմբարգո, կամ ուղղակի բարոյականություն․․․ Երբ հրաժարվում ես գումար տալ ահաբեկչին։ [Վլադիմիր Զելենսկի] |unian.net| 14։15- Ուկրաինայի Պաշտպանության փոխնախարար Գաննա Մալյարը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, թե անցած 11 օրերի ընթացքում (24.02-07.03) ինչ կորուստներ է կրել ռուսական կողմը։ Ըստ նրա՝ ՌԴ-ն ունի շուրջ 11 հազար զինվորական զոհ, 290 տանկի և 999 մարտական զրահապատ մեքենաների կորուստ։ 14:04- Ուկրաինայի հետ բանակցություններում ՌԴ պատվիրակությունն արդեն բելառուսական Բրեստում է։ Այս մասին գրում է «Sputnik Беларусь»-ը՝ վկայակոչելով «FlightRadar»-ի տվյալները։ 13։36- Գազի գները Եվրոպայում թարմացրել են պատմական ռեկորդը՝ անցնելով 3500 դոլարը՝ հազար կուբամետրի դիմաց։ TTF ամենալիկվիդային հանգույցի ցուցիչով ապրիլյան ֆյուչերսների արժեքը վաճառքների բացման պահին կազմել է 2366,8 դոլար՝ հազար կուբամետրի դիմաց, մի քանի րոպե անց գերազանցել 2500 դոլարը, այնուհետև հատել 2700 դոլարի սահմանը։ 12։26- Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնում է, որ ռուսներն ասում են, որ պատրաստ են բացել միջանցքները, բայց դեպի ՌԴ․ «Այսինքն՝ ուզում են, որ մեր քաղաքացիները գնան ՌԴ տարածք։ Դա անհեթեթ է, ցինիկ, անընդունելի»։ 12։20- Աշխարհի խոշորագույն աուդիտորական ընկերություններից մեկը՝ KPMG-ն հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում և Բելառուսում ուկրաինական ճգնաժամի ֆոնին։ Նշվում է, որ KPMG-ն ավելի քան 4,500 աշխատակից ունի ՌԴ-ում և Բելառուսում, ու նրանց հետ աշխատանքային կապերի խզումն անհավանական ծանր է։ 11։22- Այսօր և վաղը՝ մարտի 7-ին և 8-ին, Հաագայի միջազգային դատարանում լսումներ կանցկացվեն Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցի վերաբերյալ։ |bbc.com| 11։07- Ուկրաինայում միջուկային զենքի հնարավոր տեղակայման մասին խոսակցությունները կարող են լինել երկրի ապագայի կորստի հնարավոր պատճառ։ Մարդիկ, որոնք չեն ցանկանում դա հասկանալ, հատկապես ներկայիս ղեկավարությունից, պետք է հասկանան, որ եթե շարունակեն այն, ինչ անում են, կասկածի տակ կդնեն Ուկրաինայի պետականության ապագան։ [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին] |tert.am| 10:49- Հրդեհ է բռնկվել Լուգանսկի նավթային պահեստում Ուկրաինայի զինված ուժերի (APU) գնդակոծության հետևանքով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Դոնբասում իրավիճակի կարգավորման Կոնտակտային խմբի քաղաքական ենթախմբում ԼԺՀ ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկը։ Տեսանյութը՝ այստեղ։ |tass.ru| 10:24- ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և «Ազովի» գումարտակի զինյալները ծրագրում են պայթեցնել Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ռեակտորը և մեղադրել ՌԴ զինված ուժերին փորձարարական միջուկային օբյեկտի վրա հրթիռային հարձակման մեջ։ |tass.ru| 10։13- ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը հաղորդում է ստացել, որ Մարիուպոլում առաքելության SMM-ի գրասենյակը վնասվել է հրետակոծության հետևանքով։ 10:11- Ուկրաինայի ԳՇ-ն հաղորդում է, որ ռուսական կողմը շարունակում է օգտագործել Բելառուսի Հանրապետության օդանավակայանների ցանցը՝ Ուկրաինային օդային հարվածներ հասցնելու համար։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իրպեն քաղաքը երեք օրից ավելի է, ինչ զրկված է լույսից, ջրից և ջերմությունից, սննդի և ջրի առաքում չկա, օկուպանտները (ռուսական կողմ- խմբ․) արգելել են քաղաքի բնակիչներին լքել իրենց տները։  09։47- Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության շենքը ենթարկվել է ավիահարվածների։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը․ «Օդային հարվածների հետևանքով լրջորեն վնասվել է Խարկովում Ադրբեջանի հյուպատոսության շենքը։ Վնասվել է հյուպատոսարանի աշխատակցին պատկանող մեքենան: Հյուպատոսության աշխատակիցները չեն տուժել, այժմ գտնվում են անվտանգ վայրում»։ |tert.am| Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի 09։22- Մակրոնի՝ Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ Զինված ուժերը «լռության ռեժիմ» են հայտարարում Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ից և բացում են հումանիտար միջանցքներ Կիևից, Մարիուպոլից, Խարկովից, Սումիից։ Այս մասին հայտնում են ՌԴ հումանիտար շտաբից՝ ընդգծելով, որ հումանիտար գործողությունը խափանելու մեջ ՌԴ-ին մեղադրելու Կիևի փորձերն այս անգամ անիմաստ են․ վերահսկողությունը իրականացվելու է անօդաչու թռչող սարքերի միջոցով։ |ria.ru|   06․03․2022 23։44- Այսօր խոսեցի նախագահ Պուտինի, իսկ հետո նախագահ Զելենսկու հետ։ Մենք աշխատանքներ ենք տանում Ուկրաինայի քաղաքացիական միջուկային կայանքների ամբողջականությունը պահպանելու ուղղությամբ՝ ի լրումն Ռուսաստանին առաջադրված առաջնահերթ պահանջների՝ զինադադար և խաղաղ բնակչության պաշտպանություն։ [Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն] 23։33- Լեհաստանը կործանիչներ չի ուղարկի Ուկրաինա, ինչպես նաև թույլ չի տա օգտվել իր օդանավակայաններից։ Մենք օգնում ենք շատ այլ ոլորտներում։ [Լեհաստանի վարչապետի գրասենյակ] 22:42- TikTok-ը դադարեցնում է նոր բովանդակության հրապարակումը և ուղիղ հեռարձակումների թողարկումը Ռուսաստանում «կեղծիքների մասին» նոր օրենքի պատճառով: 22։19- «American Express»-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում։ Արտասահմանում թողարկված «American Express» քարտերն այլևս չեն աշխատի այս երկրներում, տեղական բանկերում թողարկվածներն էլ չեն աշխատի երկրներից դուրս:  21:50- Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի պնդմամբ ռուսական 500 կգ-անոց ռումբն ընկել է Չեռնիգովի բնակելի շենքի վրա և չի պայթել։ «Շատ ուրիշները սպանեցին անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների: Օգնեք մեզ պաշտպանել մեր ժողովրդին ռուս բարբարոսներից: Տրամադրեք մեզ մարտական ինքնաթիռներ»,- գրել է նա։  21։37- ՌԴ ՊՆ պնդմամբ Ռուսաստանի Զինված ուժերը փաստեր են բացահայտել Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագրի իրականացման մասին, որը ֆինանսավորում է ԱՄՆ-ն։ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ ուկրաինական կենսալաբորատորիաների աշխատակիցներից տեղեկություններ են ստացվել փետրվարի 24-ին առանձնապես վտանգավոր պաթոգենների հրատապ ոչնչացման մասին։ Խոսքը ժանտախտի, սիբիրյան խոցի, տուլյարեմիայի, խոլերայի և այլ մահաբեր հիվանդությունների հարուցիչների մասին է․ «Ստացված փաստաթղթերը հաստատում են, որ Ռուսաստանի տարածքի անմիջական հարևանությամբ ուկրաինական կենսալաբորատորիաներում իրականացվել է կենսաբանական զենքի բաղադրիչների մշակում»,- ասել է նա։ |tass.ru| 21։23- ԱՄՆ-ն «կանաչ լույս» է վառել ՆԱՏՕ երկրների համար, եթե նրանք որոշեն կործանիչներ տրամադրել Ուկրաինային։ Բլինկենը նշել է, որ կան մի քանի հարցեր, որոնք ծագում են այդ որոշումից՝ ներառյալ այն, թե ինչպես կարող են ինքնաթիռները Լեհաստանից տեղափոխվել է Ուկրաինա։  20:58- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ շարունակել է երկխոսությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ․ «Դատապարտել է միջուկային ահաբեկչությունը և Ռուսաստանի ռազմական հանցագործությունները»,- գրել է Զելենսկին՝ նշելով, որ քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա ամրապնդումը և պայմանավորվել հաջորդ համատեղ քայլերի համար։ 20։43- ՌԴ-Ուկրաինա բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան ասել է, թե պատասխանը, որ իրենք ստանում են ՆԱՏՕ անդամ երկրներից, այն է, որ պատրաստ չեն անգամ քննարկել Ուկրաինան ՆԱՏՕ-ում ընդգրկելու հարցը մոտակա հինգ կամ տասը տարիների ընթացքում․ «Մենք չենք պայքարելու ՆԱՏՕ-ի հայտերի համար․ կպայքարեինք արդյունքի համար»,- ասել է նա՝ հավելելով, որ պատրաստ են քննարկել ՆԱՏՕ-ից դուրս որոշ մոդելներ։ Նա նշել է, որ երաշխիքներ կարող են լինել ԱՄՆ-ից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից կամ Գերմանիայից և Ֆրանսիայից: 20:07- Հիմնականը՝ ՌԴ ՊՆ նոր ճեպազրույցից.«◾️Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը բարձր ճշգրտության զենքերով շարքից հանել են Վիննիցայի օդանավակայանը,◾️ՌԴ օդատիեզերական ուժերի կործանիչն ու հակաօդային պաշտպանությունը օդում խոցել են ևս երեք ուկրաինական «Սու-27» կործանիչներ և երեք անօդաչու թռչող սարքեր,◾️Կիևի վարչակարգի գրեթե ողջ մարտունակ ավիացիան ոչնչացված է»։ |tass.ru| 19։36- Դոնեցկի ոստիկանության վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինի պնդմամբ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում մեկ օրից պակաս ժամանակում ուկրաինական կողմի գնդակոծության հետևանքով տուժել է յոթ մարդ։ |tert.am| 19։15- Մոտ 200,000 մարդու տարհանումը սկսելու այսօրվա փորձը ձախողվել է։ Անհաջող փորձերն ընդգծում են հակամարտության կողմերի միջև մանրամասն և գործուն համաձայնության բացակայությունը: [Կարմիր խաչի միջազգային կոմիտե] 18։52- Պուտինն ու Մակրոնն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը։ Պուտինը պատրաստակամություն է հայտնել շարունակելու երկխոսությունը Կիևի հետ, եթե վերջինս կատարի Ռուսաստանի պահանջները։ Էմանուել Մակրոնն անհանգստություն է հայտնել Ուկրաինայի տարածքում ատոմակայանների անվտանգության ապահովման վերաբերյալ։ Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ օրերս Զապարոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհի համար պատասխանատվությունը «ռուս զինվորականների վրա գցելը ցինիկ քարոզչական արշավի տարր է»։ 18:43- Մոսկվայում չարտոնված ակցիային մասնակցել է մոտ 2500 մարդ, բերման է ենթարկվել 1700-ը։ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակիցների թիվը կազմել է մոտավորապես 1500 մարդ, նրանցից 750-ը բերման է ենթարկվել։ Մյուս մարզերում չարտոնված միջոցառումներին մասնակցել է 1200 մարդ, բերման է ենթարկվել 1061-ը։ [ՌԴ ՆԳՆ] 17։09- BBC-ն հայտարարել է, որ իր BBC World News հեռուստաալիքը այլևս չի հեռարձակվի Ռուսաստանում։ 16։30- Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձի միջոցով հայտարարել է Վիննիցայի օդանավակայանի գնդակոծման մասին՝ ևս մեկ անգամ կոչ անելով փակել Ուկրաինայի երկինքը. «8 հրթիռ է արձակվել Վիննիցա քաղաքի վրա․ ամբողջովին ավերվել է օդանավակայանը։ Փակեք Ուկրաինայի երկինքը ահաբեկիչների համար։ Կառուցեք մարդասիրական գոտի։ Մենք մարդիկ ենք, և ձեր պարտքն է պաշտպանել մարդկանց: Իսկ դուք կարող եք։ Եթե դուք դա չանեք և մեզ գոնե ինքնաթիռներ չտրամադրեք, որպեսզի մենք կարողանանք պաշտպանվել, կարելի է մեկ եզրակացություն անել, որ դուք էլ եք ուզում, որ մեզ կամաց-կամաց սպանեն»։ 16։07- Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության դադարեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիևը դադարեցնի ռազմական գործողությունները և կատարի Ռուսաստանի պահանջները։ «Ուշադրություն է հրավիրվել բանակցային գործընթացը ձգձգելու ցանկացած փորձի ապարդյունության վրա, որն օգտագործում են Ուկրաինայի ուժայինները՝ իրենց ուժերն ու միջոցները վերախմբավորելու համար։ Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ երկխոսությունը շարունակելու ՌԴ-ի պատրաստակամությունը»։ [Կրեմլի մամուլի ծառայություն]  15։43- Ուկրաինայից 10 օրվա ընթացքում ավելի քան 1,5 միլիոն փախստական տեղափոխվել է հարևան երկրներ։ Փախստականների այս ճգնաժամը Եվրոպայում աճում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաարագ տեմպերով։ [ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդի] 15։13- Ուկրաինայի ՊՆ-ի հաղորդմամբ ռազմական գործողության սկզբից ռուսական կողմի ընդհանուր մարտական ​​կորուստները այսպիսինն են․ անձնակազմի ավելի քան 11 հազար կորուստ, տանկեր՝ մինչև 285, 985 միավոր մարտական զրահամեքենա, 109 հրետանային համակարգեր, 21 միավոր հակաօդային պաշտպանության միջոց, 44 միավոր ինքնաթիռ, 48 միավոր ուղղաթիռ, 4 անօդաչու թռչող սարքեր, 2 միավոր թեթև արագընթաց նավակներ, 50 միավոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ 14։58- Ռուսաստանի Կենտրոնական բանկը, ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով որոշել է սահմանափակել ֆիզիկական անձանց կողմից արտասահմանյան բանկային փոխանցումները այլ անձանց կամ հարազատներին ամսական 5000 դոլարի չափով։ 14։46- Վլադիմիր Զելենսկին իր տեղաուղերձում հայտարարել է, որ ռուսական ավիացիան պատրաստվում է Օդեսայի ռմբակոծմանը. «Ավիացիան թռչում է խաղաղ մարդկանց դեմ, խաղաղ քաղաքների դեմ։ Նրանք պատրաստվում են ռմբակոծել Օդեսան։ Ռուսները միշտ եկել են Օդեսա։ Նրանք միշտ միայն ջերմություն են զգացել Օդեսայում, միայն անկեղծություն։ Իսկ հիմա ինչ․․․ Օդեսա՞, հրետանին Օդեսայի դեմ, հրթիռներ Օդեսայի դեմ․ դա կլինի ռազմական հանցագործություն, դա կլինի պատմական հանցագործություն»։ 13։34- Եվրամիությունը բացարձակապես չի պատերազմում Ռուսաստանի հետ։ Պատերազմը սկսել է Ռուսաստանը ԵՄ-ին շատ մոտ բարեկամ երկրի՝ Ուկրաինայի դեմ։ Ահա թե ինչու մենք աջակցում ենք Ուկրաինային բոլոր մակարդակներում։ Առաջին անգամ մենք զբաղվում ենք մահաբեր զենքի մատակարարմամբ, սակայն այդ եվրոպական միջոցները նախատեսված չեն Ուկրաինային ռազմական ինքնաթիռների մատակարարման ֆինանսավորման համար։ [Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշել] 12։49- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը 6 կետանոց պլան է մշակել՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային դիմադրելու համար․ միջազգային հումանիտար կոալիցիայի ստեղծում՝ Ուկրաինային oգնելու համար, աջակցություն Կիևի զինված ինքնապաշտպանությանը, Մոսկվայի դեմ պատժամիջոցների ավելացում, դիվանագիտական ջանքերի միավորում՝ ճգնաժամի դեէսկալացիայի համար, անհապաղ արշավ՝ «ՆԱՏՕ-ի երկրներում կայունության և անվտանգության ամրապնդման համար», պայքար «Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների սողացող կարգավորման» դեմ։ 12։40- «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը փակում է իր գրասենյակը Ռուսաստանում։ «Վերջին տարիներին լրագրողների վրա ճնշումները զգալիորեն աճել են։ Այս գործողությունները դարձան «Ազատություն» ռադիոկայանի և «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու այլ նախագծերի խոչընդոտման՝ տարիներ շարունակվող արշավի գագաթնակետը»,-ասվում է մեդիա կորպորացիայի տարածած հաղորդագրության մեջ։ |factor.am| 11։51- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Բայդենն ասել է, որ իր վարչակազմն ավելացնում է ռազմական և տնտեսական օգնությունն Ուկրաինային, ինչպես նաև ողջունել է «Visa»-ի և «Mastercard»-ի որոշումը՝ դադարեցնելու ՌԴ տարածքում ծառայությունների մատուցումը։ Ղեկավարները քննարկել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ: 11:16- Ռուսական բանակը հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2203 օբյեկտ: ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի զորքերը վերահսկողություն են հաստատել 11 բնակավայրերի վրա։ ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում գործողության ընթացքում ոչնչացրել է 69 ինքնաթիռ ցամաքում և 24 օդանավ՝ օդում, 778 տանկ և այլ զրահատեխնիկա։ [ՌԴ պաշտպանության նախարարություն] 11։02- Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն հետ։ «Օրակարգում ներառված են եղել անվտանգության, Ուկրաինայի ֆինանսական աջակցության և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակման հարցերը»,- ասված է Զելեսկու թվիթերյան գրառման մեջ։  10։37- Visa»-ն և «Mastercard»-ը այսօր երեկոյան հայտարարել են, որ դադարեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանում Ուկրաինա ներխուժման պատճառով: Ընկերություները կդադարեցնեն գործարքները «առաջիկա օրերին», և, հետևաբար, Ռուսաստանում թողարկված քարտերը կդադարեն գործել արտասահմանում, իսկ արտասահմանում թողարկված քարտերը կդադարեն գործել Ռուսաստանում։ 10։13- Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնում է, որ խափանել է Կրեմլի պլանները Ուկրաինայի արևմուտքում նոր «ժողովրդական հանրապետությունների» ձևավորման մասով»։ «Ուկրաինայի Դաշնային Հանրապետությունը» պետք է ներառեր մի քանի մարզեր։ Զինված անջատողականները պետք է ոչնչացնեին հիմնական ուժայիններին և իշխանության ներկայացուցիչներին։ Դրանից հետո նախատեսվում էր գրավել վարչական շենքերը և այսպես կոչված «ԼԺՀ/ԴԺՀ»-ի օրինակով «ժողովրդական հանրապետություններ» հռչակել, ապա միավորվել ՌԴ կողմից վերահսկվող նոր պետության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։     05․03․2022 23։44- Պուտինը հրամանագիր է ստորագրել «Դոնբասի պաշտպանության գործողության ժամանակ զոհված ռուս զինվորականների ընտանիքներին 5 միլիոն ռուբլի լրացուցիչ վճարման մասին»։ [Կրեմլի մամուլի ծառայություն] |tass.ru| 23:26- Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Լեհաստանի սահմանին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Այս մասին նա ասել է փետրվարի 5-ի երեկոյան ճեպազրույցում։ ԱԳՆ-ից նշել են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռուսական ագրեսիան զսպելու համար արդեն իսկ սահմանված պատժամիջոցների արդյունավետությունը և այդ ուղղությամբ հետագա քայլերը։ |eurointegration.com.ua| 22։48- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտներ՝ Դոնբասի պաշտպանության համար Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության համատեքստում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ |ria.ru| 22։17- Ուկրաինայի «Հյուսիս» օպերատիվ հրամանատարության պնդմամբ Չեռնիգովի շրջանում ուկրաինացի զինվորականները ջախջախել են հակառակորդի ուժերը՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը դեպի Կիև․ «Հակառակորդի տեխնիկան այրվել է, իսկ օկուպանտները դիմել են փախուստի։ Չերնիգովի մարզում «Հյուսիս» օպերատիվ հրամանատարության զորամիավորումներն այսօր ջախջախել են թշնամու ուժերին, ինչը ևս մեկ անգամ թույլ չի տվել նրանց առաջխաղացումը դեպի Ուկրաինայի մայրաքաղաք»։  21։54- ԵՄ-ն տրամադրում է 500 միլիոն եվրոյի առաջին մասնաբաժինը փախստականներին օգնելու համար․ «Ուկրաինայի փախստականներն արժանի են մեր համերաշխությանը և աջակցությանը, ինչպես նաև այն երկրները, որոնք ողջունում են նրանց»,- «Թվիթերում» գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: 21:42- ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի պնդմամբ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը առաջ են շարժվում լայն ճակատով, ևս 7 բնակավայր Ուկրաինայում վերցվել է վերահսկողության տակ: |ria.ru| 21։24- Ադրբեջանի ավիաընկերությունները՝ «AZAL»-ը («Ադրբեջանական ավիագծեր») և «Buta Airways»-ը մարտի 6-ից դադարեցնում են բոլոր չվերթները Ռուսաստան: 21։08- Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների երրորդ փուլը կկայանա երկուշաբթի՝ մարտի 7-ին: [Բանակցություններում ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Արախամիա] 20:32- ՌԴ ՊՆ պնդմամբ ուկրաինական կողմի՝ «լռության ռեժիմը» երկարացնել չցանկանալու պատճառով Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ին հարձակողական գործողությունները վերսկսվել են։ |ria.ru| 20:00- «Adobe»-ը հայտարարել է, որ դադարեցնում է իր ապրանքների և ծառայությունների վաճառքը Ռուսաստանում և կասեցնում է դրանցից մի քանիսի մուտքը ՌԴ կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցների համար: 19։24- Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի օպերատիվ շտաբի խոսնակ Սերխի Բրաչուկի պնդմամբ մարտի 5-ին Ուկրաինայի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը Օդեսայի երկնքում ռուսական ինքնաթիռ է ոչնչացրել։  18։54- ՌԴ ԱԳ փոխնախարար Ռյաբկովը բողոքի նոտա է հղել Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին՝ սենատոր Գրեհեմի «սադրիչ հայտարարությունների առնչությամբ»։ «ԱՄՆ վարչակազմի՝ սենատոր Գրեհեմի դեմ կոնկրետ գործողություններ չձեռնարկելը հետագա կործանարար ազդեցություն կունենա Վաշինգտոնի հետ հարաբերությունների վրա»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 18։29- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի ԱԳ նախարար Վ.Մակեի հետ։ Նրանք քննարկել են միջազգային ասպարեզում ռուս-բելառուսական համագործակցության հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության իրականացումը։ Լավրովը հատուկ շնորհակալություն է հայտնել բելառուսական կողմին ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացման համար հարթակ տրամադրելու և հարմարավետ պայմաններ ստեղծելու համար։ Նախարարները պայմանավորվել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների պատվիրակությունների հետագա քայլերի շուրջ։ [ՌԴ ԱԳՆ] 17։54- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Ուկրաինայի երկինքը փակելու վերաբերյալ քննարկումներին, հայտարարել է՝ որևէ երկրի կողմից Ուկրաինայի երկինքը ոչ թռիչքային գոտի սահմանելը ՌԴ-ն կդիտարկի որպես մասնակցություն ռազմական հակամարտությանը, և մեկ է, թե այդ երկրներն ինչ կառույցի անդամ կլինեն։ 17։48- Իրավիճակը Ուկրաինայում շարունակում է մնալ ծանր, և փախստականների թիվը մինչև շաբաթվա վերջ ներկայիս 1,3 միլիոնից կարող է հասնել 1,5 միլիոնի: [ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար] |reuters.com| 17։42- Հազարավոր մարդիկ հավաքվել են աշխարհի տարբեր քաղաքներում՝ բողոքելու Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեմ։ Մասնավորապես՝ Շվեյցարիայում, Խորվաթիայում, Թաիլանդում են, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Լոնդոնում և Բաթում։ |bbc.com| Բաթ, լուսանկարը՝ bbc-ի Լոնդոն, լուսանկարը՝ Reuters-ի 17:37- Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարների հետ. «Ես զրուցել եմ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Հիմնական թեման ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունն էր»: 17։35- Վլադիմիր Զելենսկին իր հերթական ուղերձի ընթացքում հայտնել է, որ իրենք արդեն մտածում են ուկրաինական քաղաքները, տնտեսությունը վերականգնելու մասին․ «Ես զրուցել եմ Համաշխարհային բանկի տնօրեն Դաիդ Մալպասի հետ, Արժույթի միջազգային հիմնադրամի համակարգող տնօրեն Կրիստալինա Ջորջիևայի հետ։ Մենք համաձայնության ենք եկել ֆինանսական ամենամեծ կառույցների հետ Ուկրաինային աջակցելու հարցում։ Արդեն կա արտակարգ օգնության և պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման համար միլիարդավոր դոլարների որոշում»։ 17։34- Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարն ասում է, որ Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծելը ոչ միայն կմեծացնի ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար վտանգը, քանի որ նրանք կարող են ուղիղ առճակատման մեջ մտնել ռուսական ինքնաթիռների հետ, այլ նաև կարող է խանգարել Ուկրաինայի ինքնապաշտպանվելու կարողությանը: |bbc.com| 17։23- Ուկրաինայի ապառազմականացման համար շատ բազմազան տարբերակներ կան․ դրանք Կիևի հետ բանակցային սեղանին են, հույս ունենք՝ դրական արձագանք կլինի։ [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին] |ria.ru| 17։16- Գերմանական «ARD» և «ZDF» հեռուստաընկերությունները ժամանակավորապես դադարեցնում են հեռարձակումները Մոսկվայի ստուդիաներից: Որոշումն ընդունվել է կեղծ լուրերի մասին ռուսական նոր օրենքի ընդունման ֆոնին, որը նախատեսում է մինչև 15 տարվա ազատազրկում։ [DW] 17։02- Երեկ երեկոյան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ՌԴ-ին աջացկող երթ է տեղի ունեցել։ [bbc.com]  Լուսանկարը՝ Александар Джорович/РИА «Новости» Լուսանկարը՝ Stefan Stojanovic/Reuters 16։50- Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 8-ից ժամանակավոր դադարեցնում է բոլոր միջազգային չվերթները՝ բացառությամբ դեպի Բելառուս թռիչքների։ Որոշումը պայմանավորված է թռիչքները խոչընդոտող լրացուցիչ հանգամանքներով։ 16:22- Զելենսկու դառնացած հայտարարությունները լավատեսություն չեն ներշնչում։ Կիևը ցանկանում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև։ Զելենսկու ռազմատենչ կատաղությունը հուշում է, որ նրան պետք չեն բանակցություններ ՌԴ-ի հետ։ [Սերգեյ Լավրով] |tass.ru| 16:17- Ռոսավիացիան ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տալիս մարտի 6-ից դադարեցնել բոլոր միջազգային թռիչքները՝ արտասահմանում օդանավերի զանգվածային ձերբակալությունների ֆոնին։ Հանձնարարականը վերաբերում է ավիաընկերություններին, որոնք այլ պետությունների գրանցամատյաններում գրանցված ինքնաթիռներ ունեն օտարերկրյա կազմակերպության հետ լիզինգային պայմանագրով։ |interfax.ru| 15։46- Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշուկը հայտնել է, որ ժամը 11։45-ին ՌԴ-ն սկսել է ծանր զինատեսակներից հրետակոծել Վոլնովախա քաղաքը․ «Մենք պայմանավորվածություն ունեինք, որ ժամը 9-ից երկու մարդասիրական միջանցք ենք ստեղծելու։ Ես արձանագրում եմ այն փաստը, որ ՌԴ-ն խախտել է պայմանավորվածությունը, նույնիսկ Կարմիր Խաչի միջնորդությամբ չի պահել իր ստանձնած պարտավորությունները»։ 15:34- ՌԴ ՊՆ-ն հայտարարում է, որ «օբյեկտիվ վերահսկողության արդյունքներով» (3 անօդաչու թռչող սարք Մարիուպոլի վրա, 2-ը՝ Վոլնովախայի վրա) պարզվել է, որ հումանիտար շարասյուներ չեն ձևավորվել, և հայտարարված «լռության ռեժիմը» ակտիվորեն օգտագործվել է պաշտպանական դիրքերում ուկրաինական զորքերի և ազգային գումարտակների վերախմբավորման համար»։ |ria.ru| 15։28- Ռուսական օդային և հրետանային հարվածների տեմպերը Ուկրաինայում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի ցածր են եղել, քան նախորդ օրերին, սակայն ենթադրվում է, որ ռուսական ուժերը առաջ են շարժվում երկրի հարավում։ Ուկրաինան շարունակում է պահել առանցքային քաղաքները՝ Խարկովը, Չեռնիգովը և Մարիուպոլը։ Սումիում փողոցային կռիվների մասին հաղորդումներ են եղել: Շատ հավանական է, որ ռուսական ուժերը շրջափակել են բոլոր չորս քաղաքները։ [Մեծ Բրիտանիայի ՊՆ] 14։56- Գերմանիան հակաօդային պաշտպանության միջոցներ կտեղակայի Լիտվայում, իսկ Միացյալ Նահանգները տանկերով զինված գումարտակ կուղարկի այնտեղ։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Reuters» գործակալությունը, հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը։ 14։50- Լեհաստանի և Ուկրաինայի իշխանություններին հաջողվել է կանխել հումանիտար ճգնաժամը սահմանին, իրավիճակն այնպես կազմակերպել, որ ուկրաինացի հազարավոր կանայք ու երեխաներ արժանի վերաբերմունք ստանան։ Ոչ ոք չի հարցնում՝ ինչ ազգություն ունեն նրանք, ինչ հավատք, որքան գումար ունեն։ Փաստացի, մենք այլևս սահման չունենք բարեկամ Լեհաստանի հետ։ Որովհետև մենք միասին բարու կողմն ենք։ [Վլադիմիր Զելենսկի] 14։45- Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հայտնում է, որ ռուսական կողմը չի պահպանում «լռության ռեժիմը» և շարունակում է գնդակոծել ինչպես Մարիուպոլը, այնպես էլ նրա շրջակայքը։ Նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանման ժամը փոխվում է։ Հավելենք, որ ուկրաինական կողմը ավելի վաղ հաստատել է ՌԴ ՊՆ հայտարարությունը՝ ժամանակավոր «լռության ռեժիմի» անցնելու վերաբերյալ։ 14։22- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թվիթերյան էջում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ալբանիայի վարչապետի Էդի Լամայի հետ։ Զելենսկին նշել է, որ վարչապետին պատմել է ռուս հարձակվողների դեմ պայքարի մասին․ «Քննարկվել են ՄԱԿ-ի շրջանակներում համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր։ Գնահատում ենք Ալբանիայի պրակտիկ օգնությունն ու աջակցությունն այս ծանր ժամանակներում։ Անում ենք ամենը պատերազմը կանգնեցնելու համար»։ 14։08- ԵՄ-ն և ԱՄՆ-ն շարունակելու են լինել Ուկրաինայի և նրա ժողովրդի կողքին․ «Մենք անհապաղ տրամադրում ենք 500 միլիոն եվրո մարդասիրական օգնություն և կտրամադրենք ավելին։ Մենք աշխատում ենք Լեհաստանում, Սլովակիայում և Ռումինիայում քաղաքացիական պաշտպանության կենտրոններ ստեղծելու ուղղությամբ: Եվ մենք միջազգային կազմակերպությունների ու հասարակական կազմակերպությունների հետ անում ենք ամեն ինչ, որ ստեղծենք մարդասիրական միջանցքներ Ուկրաինայի ներսում։ [Եվրահանձնաժողովի նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի համատեղ հայտարարությունը] 14։02- ԵՄ-ն հայտարարել է, որ միացել է Բալթիկ ծովի երկրների խորհրդի անդամներին՝ դադարեցնելով խորհրդում ՌԴ-ի և Բելառուսի գործունեությունը։ «Այս որոշումը ԵՄ և նրա համախոհ գործընկերների պատասխանի մի մասն է ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժմանը և Բելառուսի ներգրավմանն այս չհրահրված և չարդարացված ագրեսիային»,- հայտարարել է ԵՄ-ն։ |reuters.com| 13։41- «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ որոշ կառավարություններ (ոչ ուկրաինական) ասել են Starlink-ին արգելափակել ռուսական լրատվական աղբյուրները։ Մասկը նշել է․ «Մենք դա կանենք, եթե զենքի սպառնալիքի լինի»։ 13։40- «Ուկրաինական երկաթուղիներ»-ը հրապարակել է տարհանման համար նախատեսված գնացքի պայթեցված գծերի լուսանկարը։ 13։32- Հենց այս պահին Խերսոնում ավելի քան երկու հազար մարդ հանրահավաք է անում՝ բղավելով «Խերսոնը Ուկրաինա է»։ [Ուկրաինայի Գերագույն ռադա] 13։25- Ըստ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկյենի՝ պատերազմի ընթացքն արդեն իսկ չի եղել այնպես, ինչպես կարող էր ծրագրած լինել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հարցին, թե արդյո՞ք ինքը համոզված է, որ Ուկրաինան կարող է հաղթել, Բլինքենը հայտնել է. «Ժամանակի ընթացքում, միանշանակ»։ |bbc.com| 12։58- Ամենից խոցելին Ուկրաինայի երկինքն է․ ագրեսորն ակտիվորեն գործածում է իր օդային ու հրթիռային ներուժը։ [Ուկրաինայի պաշտպանության նախարար] 12։57- Թշնամիները (ռուսական կողմ- խմբ․) Իրպենի շրջանում պայթեցրել են երկաթուղային գծերը՝ անհնարին դարձնելով երկաթուղով տարհանումը։ Այս մասին հայտարարել է Իրպենի քաղաքապետ Ալեքսանդր Մարկուշինը՝ մարդկանց կոչ անելով գնալ Նովոիրպենսկայա մայրուղի, որտեղ ավտոբուսներով տարհանում կիրականացվի դեպի Կիև։ 12։40- ՌԴ և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունները հաղորդել են կողմերի ռազմական կորուստների մասին։ 11:49- Ամերիկյան «Cogent Communications» (CCOI.O) ընկերությունը մասամբ դադարեցնում է ինտերնետի ծառայությունները ռուս հաճախորդների համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Reuters»-ը, ուրբաթ օրը հայտարարել է Cogent-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Շեֆերը: 11։41- «PayPal»-ը դադարեցնում է իր ծառայությունները Ռուսաստանում։ Պատճառը Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան է։ |reuters.com| 11։28- «Իտալիայի ոստիկանությունը առգրավել է «Lady M Yacht»՝ 65 միլիոն եվրո արժողությամբ նավը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Իտալիայի վարչապետի մամուլի խոսնակ Ֆերդինանդո Ջուլիանոն։ Ըստ գրառման՝ նավը, որը գտնվում էր Իմպերիայում, պատկանում է Ալեքսեյ Մորդաշովին։ Ջուլիանոյի խոսքով՝ նավն առգրավվել է՝ համաձայն ԵՄ վերջին պատժամիջոցների։ 11։05- Ռուսական Զինված ուժերը վերջին օրվա ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Պրիոբրաժենկա, Կոմսոմոլսկոյե, Զագորնոյե, Դորոժնյանկա, Ռեշետիլովսկոյե, Կոնստանտինովկա, Շևչենկո, Չուբարևկա, Պրոլետարսկոյե և Լյուբիմովկա բնակավայրերը։ [ՌԴ ՊՆ] |ria.ru| 11։00- Զապորոժիեի շրջանում ճառագայթային վիճակի փոփոխություն չի գրանցվել, ճառագայթային գամմա ֆոնը գտնվում է նորմալ սահմաններում։ [Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչություն] 10:45- Մարդասիրական միջանցք կազմակերպելու իրավիճակը՝ 8:30 (Մոսկվայի ժամանակով 9:30) դրությամբ․ այս պահին (Երևանի ժամանակով 10:30) ընթանում է մարդասիրական «կանաչ» միջանցքի բացման և Մարիուպոլի համար լռության ռեժիմի գործընթացը։ Այս մասին հայտնում է Մարիուպոլի քաղաքային խորհրդի տելեգրամյան ալիքը։ 10։32- Այսօր Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից ռուսական կողմը հայտարարում է «լռության ռեժիմ», բացվում են մարդասիրական միջանցքներ՝ Մարիուպոլից և Վոլնովախից խաղաղ բնակիչների դուրս գալու համար։ Մարդասիրական միջանցքներն ու ելքի ուղղությունները համաձայնեցված են ուկրաինական կողմի հետ։ [ՌԴ ՊՆ] |tass.ru| 01։25- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի երկրներն իրենք են ստեղծել այն գաղափարը, թե Ուկրաինայի երկնքի փակումը կհրահրի Ռուսաստանին ուղիղ ագրեսիա սկսել դաշինքի դեմ․ «Սա թույլ ու ներքին վստահություն չունեցողների ինքնահիպնոզն է... Ի՞նչ էիք մտածում այդ հանդիպման ժամանակ։ Այսօրվանից սկսած՝ բոլոր մարդիկ, որոնք կզոհվեն, կզոհվեն նաև ձեր պատճառով, ձեր թուլության պատճառով»։ |dw.com| 01։13- Ուկրաինայի վրա ոչ թռիչքայն գոտի ստեղծելու Արևմուտքի փորձերը կհանգեցնեին ՌԴ-ի հետ պատերազմի։ Չնայած մենք (ԱՄՆ-ն դաշնակիցների հետ) անում ենք ամեն հնարավորը, որպեսզի ուկրաինացիներին ապահովենք ՌԴ-ից պաշտպանվելու արդյունավետ միջոցներով, միևնույն ժամանակ մենք պատասխանատվություն ենք կրում, որ պատերազմը Ուկրաինայի սահմաններից դուրս չտարածվի։ Ոչ թռիչքային գոտի մտցնելու միակ միջոցը ՆԱՏՕ-ի ինքնաթիռները ուկրաինական օդային տարածք ուղարկելն ու ռուսական ինքնաթիռները խոցելն է։ և դա կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի Եվրոպայում։ և ինչպես հստակ հասկացրեց նախագահ Ջո Բայդենը, մենք մտադիր չենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնել։ [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն]     04․03․2022 23։41- Շուտով միլիոնավոր շարքային ռուսաստանցիներ կհայտնաբերեն, որ իրենց զրկել են ստուգված տեղեկատվությունից, ընտանիքի և ընկերների հետ շփվելու ամենօրյա հնարավորությունից և ստիպել են լուռ մնալ: Մենք կշարունակենք անել հնարավորը՝ վերականգնելու մեր ծառայությունները, որ դրանք հասանելի մնան այն մարդկանց համար, որոնք կկարողանան անվտանգ կերպով արտահայտել իրենց մտքերը և կազմակերպել իրենց գործողությունները։ [«Meta» ընկերության նախագահ Նիկ Քլեգը՝ Ռոսկոմնադզորի՝ «Facebook» մուտքը արգելափակելու որոշման մասին] 23։23- Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա) արգելել է Ռուսաստանի և Բելառուսի բռցնքամարտիկների մասնակցությունը միջազգային մրցումների։ Այս մասին հաղորդում է կազմակերպության կայքը։ Երկու երկրներում արգելվել են միջազգային մրցումների անցկացումը։ Պատճառը Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումն է Ուկրաինա։ |sport.news.am| 23։16- Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել հարձակումները, հատկապես ուկրաինական ատոմակայանների անմիջական հարևանությամբ։ Խաղաղ նպատակներով նախատեսված միջուկային օբյեկտներին ուղղված ցանկացած զինված հարձակում և սպառնալիք միջազգային իրավունքի սկզբունքների խախտում է։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ ընդհուպ նրա տարածքային ջրերը։ Ընդգծում ենք, որ Ռուսաստանի կողմից վերսկսված ագրեսիայի արդյունքում ձեռք բերված կարգավիճակի ցանկացած ենթադրյալ փոփոխություն չի ճանաչվի։ [Մեծ Յոթնյակի անդամ-երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը] 22։51- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջև հեռախոսազրույց է կայացել։ Շոլցն իր մտահոգությունն է հայտնել Ուկրաինայի տարածքում ռուս և ուկրաինացի զինվորականների ակտիվ ռազմական գործողությունների առնչությամբ։ Ի պատասխան՝ Պուտինը հիշեցրել է, որ Արևմուտքն ութ տարվա ընթացքում աչք է փակել Դոնբասում մոտ 14 հազար մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան վրա։ Պուտինը ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության նպատակներն ու խնդիրներն անպայման կիրագործվեն։ [Կրեմլի մամուլի ծառայություն] 22։41- Եվրոպական միության խորհուրդը գործադրում է ուկրաինացի փախստականների պաշտպանության ժամանակավոր մեխանիզմ: Այդ որոշմամբ նրանք կարող են 1-ից 3 տարի գտնվել Եվրամիության տարածքում: Որոշումը միաձայն ընդունվել է Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարների նիստում: |armenpress.am| 22:13- Ռոսկոմնադզորը որոշում է կայացրել Ռուսաստանում արգելափակել մուտքը «Facebook» սոցիալական ցանց։ 21։55- Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին ցուցաբերված օգնության համար։ Նա նաև նշել է, որ պետք է անհապաղ հասնել ռազմական գործողությունների ավարտին։ 21։33- Չեռնոգորիայի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հանրապետության կապիտալ ներդրումների նախարարության առաջարկով որոշում է ընդունել ռուսական ինքնաթիռների համար փակել օդային տարածքը։ 21։14- Վլադիմիր Զելենսկին զրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանի հետ։ Կողմերը քննարկել են «ռուսական շարունակվող ագրեսիային հակազդելու միջոցները,համագործակցության արդիական հարցեր»։ 20։36- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ զրույցում ընդգծել է, որ Ռուսաստանի միջուկային ահաբեկչության կանխումը Ուկրաինայի և Եվրոպայի ընդհանուր խնդիրն է։ Այս մասին Զելենսկին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Նրա խոսքով՝ քննարկվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը։ Օրակարգում է եղել նաև ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը։ 20։11- Ամերիկյան «Microsoft» ընկերությունը որոշել է Ուկրաինայի շուրջ ստեղված իրավիճակի ֆոնին ՌԴ-ում դադարեցնել արտադրանքի վաճառքն ու ծառայությունների մատուցումը։ 19։42- Թուրքիան իր օդային տարածքը բաց կպահի Ռուսաստանի և մյուս երկրների համար: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա նշել է, որ Թուրքիայի օդային տարածքի բաց լինելը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև պատժամիջոցներ կիրառող երկրների և նրանց քաղաքացիների համար՝ հավելելով, որ օդային տարածքի բաց լինելը ռազմավարական և մարդասիրական նշանակություն ունի։  19։27- Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը փոխանակվել են տարբեր տեսակետներով։ Կանցլերն իր խոր մտահոգությունն է հայտնել։ Նա ռուսական ղեկավարությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել բոլոր մարտական գործողությունները և վիճելի տարածքներում մարդասիրական միջանցք թույլատրել։ Նախագահ Պուտինը կանցլերին հաղորդել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան այս հանգստյան օրերին բանակցությունների երրորդ փուլն են պլանավորում։ 18։43- Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։ [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյան] 18։33- Այս պահին խոսք չկա ռուս-ուկրաինական ընթացիկ բանակցությունների արդյունքում որևէ փաստաթղթի ստորագրման մասին։ Կայացած բանակցությունները լավ հնարավորություն էին ուկրաինական կողմին հստակ փոխանցելու հարցի լուծման մեր պատկերացումները։ Այսուհետ ամեն ինչ կախված կլինի ուկրաինական կողմի արձագանքից։ Առայժմ այլ գնահատականներ տալը վաղաժամ ենք համարում։ [Դմիտրի Պեսկով] 17։45- Մոսկվան չի հրաժարվում Ուկրաինայի դենացիֆիկացիայի ուղուց, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, այդպես չէ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Այսկերպ նա արձագանքել է Կիևի հնչեցրած կարծիքին, թե Մոսկվան հրաժարվել է այդ ուղուց՝ հաշվի առնելով, որ «դենացիֆիկացիա» բառը չի հնչում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում։ |tass.ru| 17։13- ՆԱՏՕ-ն քննարկել է Ուկրաինայում ոչ թռիչքային գոտու ստեղծման հնարավորությունը, սակայն համաձայնության է եկել, որ նման բան չպետք է ձեռնարկվի։ Այսմ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, փոխանցում է «Financial Times»-ը։ 16։40- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մարշալ Ռոկոսովսկու» լաստանավի վրա պետական դրոշը բարձրացնելու արարողության ժամանակ ընդգծել է, որ ՌԴ-ն չար մտադրություններ չունի հարևանների հետ կապված, և կոչ է արել բոլորին մտորել հարաբերությունների կարգավորման մասին․ «և նրանց ևս խորհուրդ կտայի չսրել իրավիճակը, չդնել սահմանափակումներ, մենք մեր բոլոր պարտականությունները կատարում ենք և կկատարենք հետագայում»։  16։04- Սումիում նեոնացիստները կրակ են բացել հանրակացարանի ուղղությամբ, որտեղ հնդիկ ուսանողներ են ապրում, 5 անձ վիրավորվել է, 11-ի ճակատագիրն անհայտ է։ Ավելի քան 7․5 հազար օտարերկրացիներ Ուկրաինայի քաղաքներում պատանդ են պահվում։ Կիևի ռեժիմը գրեթե ամբողջությամբ կորցրել է երկրի մարզերի և շրջանների վարչակազմերը կառավարելու ունակությունը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի պաշտոնյաները հրաժարվել են աջակցել խաղաղ բնակչության տարհանմանը Խարկովից։ [ՌԴ ՊՆ]|tass.ru| 15։43- Լուկաշենկոն ընդգծել է, որ բելառուսական բանակը ՌԴ-ի հատուկ գործողությանը չի մասնակցել և մտադիր չէ մասնակցել․ «Պարզապես դրա անհրաժեշտությունը չկա»։ |belta.by| 15։42- Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հավանություն Է տվել Զապորոժիեի ԱԷԿ-ի իրադրության հարցին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու գաղափարին: |armenpress.am| 15։00- ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և չի փնտրում պատերազմ Ռուսաստանի դեմ, բայց կավելացնի իր ներկայությունը Ռուսաստանի Դաշնության սահմաններին։ [ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ]|1lurer.am| 14։33- Ուկրաինայում հակամարտությունը այսօր սկսվել է, վաղը այն կավարտվի, որքան էլ դժվար լինի։ Սակայն հիբրիդային պատերազմը, որ սկսում է Բելառուսի դեմ, հատկապես ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, դեռ երկար կտևեն։ [Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո] |belta.by| 14:27- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, որ Արևմուտքին պետք է պատերազմ Ուկրաինայում, և որքան երկար շարունակվեն այնտեղ ռազմական գործողությունները, այդքան լավ Արևմուտքի համար։ |belta.by| 14:22- ՌԴ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների վերահսկման դաշնային ծառայությունը («Ռոսկամանդզոր») արգելափակել է «Մեդուզայի», «Ազատություն» ռադիոկայանի, «Ամերիկայի ձայնի», BBC-ի, DW-ի կայքերը: |ria.ru| 13։51- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թվիթերյան էջում գրել է, որ շարունակվել է երկխոսությունը Ճապոնիայի վարչապետի հետ․ «Տեղեկացրել եմ «Զապորոժիե»-ի ատոմակայանում ռուսական միջուկային ահաբեկչության մասին։ Մենք երկուսս էլ համաձայնել ենք համաշխարհային անվտանգության սպառնալիքների լրջության հարցում։ Շնորհակալություն եմ հայտնել Ճապոնիային՝ Ուկրաինային ցուցաբերվող տարբեր տեսակների օգնության և Ռուսաստանի Դաշնությանը պատժամիջոցներով ճնշման համար»։ 13։28- ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ գիշերը Զապորոժիեի ԱԷԿ-ի հարակից տարածքում ուկրաինական կողմը սադրանքի փորձ է իրականացրել․ «Ժամը 02։00-ի սահմաններում՝ կայանին հարակից պահպանվող տարածքում պարեկություն իրականացնելու ժամանակ, Ազգային գվարդիայի պարեկը հարձակման է ենթարկվել ուկրաինական դիվերսիոն խմբից։ Էլեկտրակայանից դուրս գտնվող կրթաուսումնական համալիրի մի քանի հարկերի պատուհաններից հրազենից ուժեղ կրակ է բացվել Ազգային գվարդիայի վրա։ Ռուսական կողմը պատասխան կրակ է արձակել, իսկ ուկրաինական դիվերսիոն խումբը հեռանալով այրել է շինությունը»։ 12:33- Բելառուսի սահմանային կոմիտեն հայտնում է, որ Բելառուսի քաղաքացիների վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու փորձեր են արվում․ «Օտարերկրյա հեռախոսահամաներից Բելառուսի քաղաքացիներին կարող են տեղեկություններ տրամադրվել Ուկրաինայի տարածքում բելառուս սահմանապահների վիրավորվելու կամ մահվան մասին։ Եվս մեկ անգամ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ բելառուս սահմանապահները գտնվում են Բելառուսի Հանրապետությունում և որևէ մասնակցություն չունեն ռազմական գործողություններին»: 12։24- Znak.com-ը դադարեցնում է գործունեությունը։ Պատճառը, ըստ հաղորդագրության, ՌԴ-ում ԶԼՄ-ների աշխատանքի համար վերջերս ի հայտ եկած մեծ թվով սահմանափակումներն են։ 12։10- ՌԴ գլխավոր դատախազության որոշմամբ երկրում սահմանափակվել է մուտքը լատվիական «Մեդուզա» և «Ազատություն» ռադիոկայանի կայքերի էջեր։ Այս մասին նշված է «Ռոսկամանդզորի» ցուցակում։ 11։55- ՌԴ պետական դուման այսօր երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով խոշոր տուգանքներ և քրեական պատասխանատվություն է սահմանվում ռուսական զինված ուժերը վարկաբեկող կեղծ լուրերի, ինչպես նաև ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ կոչերի համար։ |ria.ru| 11:27- 8 օրվա արդյունքներով ռուսական բանակի զոհերի ու վիրավորների թիվը 10 հազարից ավելի է։ Առնվազն մեկ ռուս գեներալի սպանությունը հաստատվել է։ [Ուկրաինայի պաշտպանության նախարար] 11։18- Ուկրաինայի զինված ուժերի կողմից երկու շաբաթ շարունակվող հրետակոծությունը չի վնասել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող ոչ մի ռազմական օբյեկտ։ Ամբողջ վնասը հասցվել է խաղաղ բնակիչների տներին և ենթակառուցվածքներին։ [Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի ղեկավար Ռուսլան Յակուբով] |tass.ru| 11։16- ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին Զապորոժիեի ԱԷԿ-ի իրավիճակի մասին զրուցել է Ուկրաինայի վարչապետի հետ։ Ուկրաինայի կարգավորող մարմինը հայտնել է, որ բռնկված հրդեհը չի ազդել «հիմնական» սարքավորումների վրա, և գործարանի անձնակազմը ձեռնարկում է մեղմացուցիչ գործողություններ: Ասվում է, որ ատոմակայանում ճառագայթման մակարդակի փոփոխություն չի գրանցվել: [ՄԱԳԱՏԷ-ի մամուլի ծառայություն] 10:59- Ժամը 07:00-ի դրությամբ Զապորոժիեի շրջանում ռադիացիոն ֆոնը մնում է անփոփոխ և վտանգ չի ներկայացնում բնակչության կյանքի և անվտանգության համար։ [Զապորոժիեի շրջանի ադմինիստրացիա] 10։47- Վոլնովախայի ազատագրման օպերացիան մոտենում է ավարտին։ [ԴԺՀ-ի ազգային միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրին] |tass.ru| 10։42- «Airbnb» բնակարանների վարձակալման ամերիկյան առցանց ընկերության գլխավոր տնօրեն Բրայան Չեսկին հայտարարել է, որ ձեռնարկությունը ժամանակավորապես կասեցնում է գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում։ 10:31- Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքը գրավված է ՌԴ ԶՈՒ կողմից։ Օպերատիվ անձնակազմը վերահսկում է էներգաբլոկների վիճակը և ապահովում դրանց շահագործումը: [Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչություն] 10։13- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի անխոհեմ գործողությունները սպառնալիք են ողջ Եվրոպայի համար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շտապ հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են, որ այս պահին գլխավոր առաջնահերթությունը ռուսական կողմին ստիպելն է դադարեցնել ռազմական գործողությունները ատոմակայանի տարածքում։ |bbc.com| 09։56- Սեվերսկի ուղղությամբ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի խմբավորումը՝ մինչև տասնչորս զրահափոխադրող ուժերով, ինչպես նաև Հյուսիսային նավատորմի 14-րդ բանակային շրջանը հարձակողական գործողություն է իրականացնում Օստեր, Զազիմյե գոտում. Բերեզան, Չերի, ջանքերը կենտրոնացնելով Կիև տանող ուղղությունների վրա։ Միաժամանակ հակառակորդը վերախմբավորվում է Բրովարիի ուղղությամբ հարձակումը շարունակելու համար։ Հակառակորդի հիմնական ուժերը արգելափակված են և կասեցված Մակարովի շրջանում։ Զավթիչները նահանջել են Բուչայից և Գոստոմելի օդանավակայանից։ [Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ] 09։53- Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ փոխանցմամբ Պոլեսիայի ուղղությամբ ռուսական կողմը՝ մինչև տասնհինգ զրահափոխադրող ուժերով, հարձակողական գործողություն է իրականացնում Կոզարովիչի, Վիշգորոդ Ֆաստովի, Օբուխովի գոտում՝ ջանքերը կենտրոնացնելով Բիշևի, Ուկրաինկայի հատվածի վրա։ 09։51- Վոլինի ուղղությամբ հակառակորդը երկու զրահափոխադրիչի օգնությամբ անցել է պաշտպանության Պոլեսսկոյե և Կուխարի բնակավայրերի տարածքներում։ Չի բացառվում, որ օկուպանտը զինված սադրանքներ անի սահմանին, որ Բելառուսի զինված ուժերը ներքաշի Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ։ [Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ] 09:44- Ուկրաինայի ԱԻՊԾ-ից հայտնել են, որ այսօր՝ ժամը 05:55-ին Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնական շենքում հրդեհը բռնկվել է 2 հազար քառակուսի մետր տարածքում: Նշվում է, որ ժամը 06:20-ին հրդեհը մարվել է։ Զոհեր և վիրավորներ չկան։ 00:14- Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ ՌԴ-ն պատերազմում է հենց նեոնացիստների դեմ։ Նեոնացիստներն Ուկրաինայում պատանդ են վերցնում օտարերկրյա քաղաքացիներին։ Չինաստանի երկու քաղաքացիներ, որոնք փորձել են լքել Խարկովը, վիրավորվել են նեոնացիստների կողմից։ ՌԴ զինված ուժերը Ուկրաինայում ռազմական բախումների բոլոր վայրերում միջանցքներ են տրամադրել խաղաղ քաղաքացիներին, բայց նացիոնալիստները նրանց թույլ չեն տալիս դուրս գալ։ [Վլադիմիր Պուտին]     03.03.2022 23։41- «Դոժդ»-ի գրասենյակ են ժամանել երկու ոստիկաններ, որոնցից մեկը՝ քաղաքացիական հագուստով։ Ոստիկանությունը երկու նախազգուշացում է արել՝ ԶԼՄ-ների միջոցով ծայրահեղական նյութերի տարածման անթույլատրելիության վերաբերյալ։ Նախազգուշացումը ուղղված է «Դոժդ»-ի յութուբյան ալիքին, սակայն նշված չեն կոնկրետ նյութեր։ Նախնական տվյալներով՝ դա նշանակում է «Դոժդ»-ի յութուբյան ալիքը ջնջելու պահանջ»,- ասված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ։  22։38- Մոսկվան չի դիտարկում ԵԱՀԿ-ից դուրս գալու հավանականությունը կամ անդամության դադարեցումը, բայց համբերությունն անսպառ չէ։ Ռուսաստանը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ստեղծման ակունքներում է կանգնած եղել։ Ցավալի է նայել նրան, ինչ տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի հետ։ Անհավանական է պատկերացնել, որ կազմակերպությունը հիմնված էր սկզբունքների վրա, բայց դրանք այնքան այլասերված են այսօր։ [ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովա] |tass.ru| 21։58- Մենք մանրամասն քննարկել ենք հարցերի երեք խումբ՝ ռազմական խնդիր, միջազգային-հումանիտար և հակամարտության ապագա քաղաքական կարգավորման հարցեր։ Դիրքորոշումները միանգամայն պարզ են, կետ առ կետ գրված են։ Նրանցից մի քանիսի դեպքում հաջողվեց փոխըմբռնում գտնել, սակայն հիմնական խնդիրը, որն այսօր լուծվեց, ռազմական բախումների գոտում հայտնված մարդկանց դուրսբերման խնդիրն է։ ՌԴ ՊՆ և Ուկրաինայի ՊՆ ներկայացուցիչները պայմանավորվել են խաղաղ բնակչության ելքի համար մարդասիրական միջանցքների պահպանման ռեժիմի, հումանիտար միջանցքի հատվածում ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման մասին։ Կարծում եմ՝ սա էական առաջընթաց է։ [Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկի] 21։44- Ավարտվեցին բանակցությունները և, ցավոք, մենք չստացանք այն արդյունքները, ինչ ակնկալում էինք, և կշարունակենք երկխոսությունը բանակցությունների երրորդ փուլում՝ ամենամոտ ժամանակներս։ [Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակ] 21։12- Չեռնիգովում ավիացիոն հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է․ 18:20-ի դրությամբ փլատակների տակից 33 դի է դուրս բերվել, 18 վիրավոր կա։ Հուժկու գնդակոծության պատճառով փրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ [Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն] 20։54- «Այսօր մենք կստորագրենք Մոլդովայի Հանրապետության՝ Եվրամիությանը միանալու դիմումը, այն կուղարկվի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ [Մոլդովայի նախագահ Մայա Սանդու] 20:30- Ուկրաինայի Գերագույն ռադան դիմում է ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին, ԿԽՄԿ-ին, Եվրոպական խորհրդարանին, միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա պետությունների խորհրդարաններին և կառավարություններին՝ պահանջելով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում՝ 1950 թվականի նոյեմբերի 3-ի «Միավորում հանուն խաղաղության» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 377 բանաձևի հիման վրա խաղաղապահ ուժերի մուտքն Ուկրաինայի տարածք։ Գերագույն Ռադան դիմում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ պատերազմը դադարեցնելու հարցում միջնորդության կոչով։ [Գերագույն ռադայի հողորդագրությունը] 20:00- Կանադայի իշխանությունները որոշում են ընդունել` մահաբեր զենքի լրացուցիչ խմբաքանակ ուղարկելու Ուկրաինա։ Այդ մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Կանադայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Անիտա Անանդը։ «Մենք մտադիր ենք Ուկրաինա ուղարկել լրացուցիչ օգնություն՝ մահաբեր զենքի տեսքով»,- ասել է նա։ Պաշտոնյայի խոսքով՝ այդ մատակարարումները ներառելու են 4500 հակատանկային «М-72» ականանետեր և մոտ 7500 ձեռքի նռնակներ։ Նախարարը չի մանրամասնել, թե զենքերն ինչպես են մատակարարվելու Ուկրաինա, բայց ասել է, որ դա արվելու է «որքան հնարավոր է արագ»։ Բացի դրանից՝ Անանդը տեղեկացրել է, որ Կանադան Ուկրաինային 1մլն կանադական դոլար կտրամադրի (790 հազար դոլար) բարձր ճշգրտության արբանյակային պատկերներ գնելու համար: |tass.ru| 19:43- Ելնելով անվտանգության նկատառումներից՝ Ուկրաինայում Մոլդովայի դեսպատանտունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը։ Դեսպանատան աշխատակիցները տարհանվել են։ [Կիևում Մոլդովայի դեսպանություն] 19:39- Մեր գնահատականներով միջազգային ֆինանսական, տեխնիկական և մարդասիրական աջակցությունը համարժեք է ավելի քան $15 միլիարդ դոլարի, դրանցից ավելի քան $5 միլիարդն անմիջականորեն բյուջե է ուղղվել։ [Ուկրաինայի ազգային բանկի նախագահ Կիրիլ Շևչենկո] 19:28- Չեռնիգովում հակառակորդի ավիահարվածներից հետո փրկարարները փլատակների տակից 22 մարդու դի են դուրս բերել։ [Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն] 19։18- Բելառուսական «Բելտա» գործակալությունը հաղորդում է, որ Բելառուսում սկսվել է ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ փուլը։ Երկրների ներկայացուցիչները նախքան բանակցությունների մեկնարկը միմյանց ձեռք են սեղմել։ 19:14- Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը։ Այս մասին հեռուստաալիքի եթերում հայտարարել է գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևան։ Սա վերաբերելու է եթերին, յութուբյան և սոցցանցերի հեռարձակումներին։ «Մեզ ուժ է պետք՝ շունչ քաշելու և հասկանալու համար, թե ինչպես շարունակել մեր աշխատանքը։ Մենք մեծ հույս ունենք, որ կվերադառնանք եթեր և կշարունակենք աշխատել», - ասել է Նատալյա Սինդեևան։ 18:41- Միայն անցած շաբաթ Խորվաթիայից մոտ 200 վարձկան ժամանել է Լեհաստանով և միացել Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող ազգայնական գումարտակներից մեկին։ [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով] |tass.ru| 18:38- Հնդկաստանի մի քանի հարյուր քաղաքացի շարունակում է մնալ Խարկովում։ Այս մասին բրիֆինգի ժամանակ հաղորդել է Հնդկաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Արինդամ Բագչին: |tass.ru| 18:21- «Այդ բանակցությունները (ռուս-ուկրաինական-խմբ․) հիմա ընթանում են։ Երբ ես ասում եմ «հիմա», նկատի եմ ունենում ոչ թե այս պահը, այլ սկզբունքորեն, ընդհանուր առմամբ, որ դրանք մեկնարկել են ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև։ Մենք հույս ունենք, որ դրանք կհանգեցնեն այս իրավիճակի արագ ավարտին, Դոնբասում խաղաղության հաստատմանը, Ուկրաինայի ողջ ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի վերադարձին։ [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |tass.ru| 17։36- Այսօր մեծ պատիվ ունեմ ստորագրել փոխըմբռնման հուշագիր՝ Ուկրաինային 1,2 մլրդ մակրոֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Սա կաջակցի Ուկրաինայի կառավարությանը, կօգնի ֆինանսավորել իր կարիքները ՌԴ-ի բարբարոսական ագրեսիայի դեմ իր հերոսական պայքարում։ [Եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիս] 17:30- Ուկրաինան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)՝ խնդրելով ՆԱՏՕ-ից պահանջել փակել իր միջուկային օբյեկտների վրայով օդային տարածքի մուտքը և կանխել միջուկային ահաբեկչությունը, ինչի օրինակ է ՌԴ զորքերի կողմից Չեռնոբիլի ատոմակայանի զավթումը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունը։ 17։03- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը մանրամասնել է ռուսական կողմի պայմանները Կիևի ներկայացուցիչների հետ բանակցությունների համատեքստում․ դա առաջին հերթին Ուկրաինայի ապառազմականացումն ու չեզոք կարգավիճակն է։ ՌԴ նախագահն ասել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, իսկ բանակցությունները ձգձգելով` ժամանակ շահելու փորձերը բանակցային գործընթացում կհանգեցնեն Կիևի նկատմամբ լրացուցիչ պահանջների։ [Կրեմլի մամուլի ծառայություն] 17։02- Ուկրաինական Իրպեն քաղաքում ռմբակոծության հետևանքով աղջիկ երեխա է զոհվել։ Այս մասին հայտնում է Իրպենի քաղաքապետ Ալեքսանդր Մարկուշինը` նշելով, որ լուրը ասել է «Առաջնային բժշկական և սանիտարական օգնության կենտրոնի» տնօրեն Անդրեյ Լևկիվսկին: 16։44- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով 32․5 միլիարդ դոլարի ֆինանսավորում, որից 10 միլիարդ դոլարը՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու, 22․5 միլիարդ դոլարը՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հաղորդում է «The Washinton Post»-ը։ Հայցվող ֆինանսական միջոցներով Բայդենի վարչակազմը նախատեսում է լուծել Ուկրաինայում հումանիտար ճգնաժամը, ուժեղացնել երկրի պաշտպանական համակարգը, պաշտպանել նրա էլեկտրական ցանցը խափանումներից և այլն։ 16:37- Ուկրաինայում այս պահին ունենք բազմաթիվ հայրենակիցներ, որոնք հատել են Լեհաստանի, Սլովակիայի Ռումինիայի ցամաքային սահմանները և մուտք ենք գործել այդ երկրների տարածքներ․ նրանցից շատերն այժմ Հայաստանի ճանապարհին են։ ՀՀ քաղաքացիները ունեն 15-օրյա ժամկետ Լեհաստանի, Սլովակիայի, Ռումինիայի տարածքը որպես տրանզիտ օգտագործելու և հայրենիք վերադառնալու համար, իսկ Դոնբասի մեր հայրենակիցները կարող են դուրս գալ դեպի Դոնի Ռոստովի և Վորոնեժի տարածք։ Առանց փաստաթղթերի մեր հայրենակիցները կարող են հատել ԵՄ տարածքը։ [Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակ] |tert.am| 16։26- Ուկրաինացի պատգամավոր Անդրեյ Օսադչուկն ասել է, որ այսուհետ խաղաղ ուկրաինացիները կարող են կրակել ռուս օկուպանտներին․ «Ուկրաինայի Գերագույն Ռադայի իրավապահ կոմիտեն միաձայն կողմ է քվեարկել թալանի համար քրեական պատասխանատվության էական բարձրացմանը և վերացրել է քաղաքացիական բնակչության կողմից հրազենի օգտագործման բոլոր սահմանափակումները՝ ռազմական դրության ժամանակ Ռուսաստանի Դաշնության կամ որևէ այլ երկրի զինված ագրեսիան հետ մղելու համար»,- գրել է Օսադչուկը «Facebook»-ի իր էջում: |unian.net| 16։14- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը քիչ առաջ թվիթերյան էջում գրել է, որ երկու ժամից կմեկնարկեն բանակցությունները։ 15։59- Բազմաթիվ տեղեկություններ կան ուկրաինացիների կողմից նախապատրաստվող սադրանքների մասին, այդ թվում՝ Մարիուպոլում։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով] |tass.ru| 15։49- Ռաշիստներն ամբողջությամբ գրավել են Խերսոնի շրջանի նահանգային վարչության շենքը, բայց մենք չենք հրաժարվել մեր պարտականություններից։ Տարածաշրջանային օպերատիվ շտաբը, որը ես ղեկավարում եմ, շարունակում է աշխատել և լուծել տարածքի բնակիչների օգնության հետ կապված հրատապ խնդիրները։ Սպասում ենք մարդասիրական օգնության։ [Խերսոնի նահանգային վարչության նախագահ Գեննադի Լագուտա] 15։42- Պատժամիջոցներն ինքնին անկախության գինն են։ [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով] |tass.ru| 15։30- Ուկրաինան ամեն օր զենք է ստանում գործընկերներից, իսկական ընկերներից, ավելի ու ավելի հզոր զենքեր։ Ուկրաինան արդեն դիմավորում է օտարերկրյա կամավորների, որոնք գալիս են մեր երկիր։ 16 000-ից առաջինները պատրաստվում են պաշտպանել մեր ազատությունը, մեր կյանքը, և դա հաջողությամբ կպսակվի, ես դրանում վստահ եմ։ [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի] 15։22- Կիևում, Խարկովում, Սումիում, Օդեսայում, Մարիուպոլում ազգայնականները արգելափակում են տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների՝ թույլ չտալով նրանց մեկնել անվտանգ վայրեր։ Ռուսաստանը ստեղծել է բոլոր պայմանները Ուկրաինայում խաղաղ բնակչության անվտանգ տարհանման համար, պատրաստ է ցանկացած պահի մարդասիրական միջանցքներ տրամադրել։ [ՌԴ ՊՆ] 15։16- Երեկ գիշեր՝ 22։57-ի սահմաններում, Խարկովի շրջանի Յակովլիվկա Մերեֆյան գյուղի վրա հարձակման հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 7 մարդ, ավերվել է առնվազն 30 առանձնատուն, մասնավոր մեքենաներ, տնային տնտեսություններ: Ներկա պահին որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է։ Տեղում են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների 20 աշխատակից և 3 միավոր փրկարարական տեխնիկա։ [Ուկրաինայի ԱԻՊԾ] 15:07- Բոլորը հասկանում են, որ երրորդ համաշխարհայինը կարող է լինել միայն միջուկային։ Բայց ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստին, որ միջուկային պատերազմը ոչ թե ռուսների, այլ արևմտյան քաղաքական գործիչների գլխում է: [ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով] 15։00- Վլադիմիր Պուտինը օպերատիվ հանդիպում կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ [ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով] |tass.ru| 14։24- Մարտի 2-ից 3-ը հակառակորդը շարունակել է հարվածներ հասցնել բնակելի թաղամասերին և բնակավայրերին՝ սպանելով խաղաղ բնակիչներին։ Ուժգին հարվածների են ենթարկվել Խարկով և Իզյում քաղաքները, ինչպես նաև Խարկովի մարզի Յակովլովկա և Խորոշևո գյուղերը։ Զոհվել է 34 մարդ, վիրավորվել՝ 285-ը, որից 10-ը՝ երեխա։ [Ուկրաինայի ԱԻՊԾ] 14։14- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը լսում է Ուկրաինային, բայց ականջալուր չի լինում․ երկրների մեծամասնությունը հասկանում է Մոկսվայի հատուկ գործողությունների դրդապատճառը, սակայն ստիպված է աջակցել Արևմուտքի քաղաքականությանը։ |tass.ru| 14։00- Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հավանություն է տվել Ուկրաինային 2700 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մատակարարմանը։ Այս մասին «Deutsche Presse-Agentur»-ին (Գերմանիայի ամենամեծ լրատվական գործակալությունը) հայտնել են նախարարության աղբյուրները։ 13:47- Ռուս-ուկրաինական բանակցությունները սպասվում են ժամը 15.00-ին․ սպասում ենք ուկրաինական պատվիրակությանը։ [Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկի] 13:46- Բելառուսին ուզում են ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի մենք անպաշտպան թողնենք մեր սահմանները։ Բելառուսի իշխանությունները պարզել են այդ ծրագրերը։ Հակառակորդի կողմից շատ ստեր կլինեն։ [Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո] |tass.ru| 13։30- Լատվիան ողջունում է ուկրաինացի դիվանագետներին, որոնք անցյալ գիշեր լքել են Մոսկվան և հատել Լատվիա-Ռուսաստան սահմանը։ Այս մասին իր Թվիթերյան միկրոբլոգում գրել է Լիտվայի ԱԳ նախարարը։ 13։20- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները տեղի կունենան այսօր: |tass.ru| 12։53- Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների դաշնային ծառայությունը («Ռոսկամանդզոր») Google-ից պահանջել է դադարեցնել կեղծ գովազդային հաղորդագրությունների տարածումը Ռուսաստանում։ Ծառայությունը նաև Youtube-ից պահանջել է դադարեցնել ՌԴ հատուկ գործողության վերաբերյալ ոչ հավաստի նյութերի ցուցադրումը ՌԴ տարածքում։ |tass.ru| 12:49- Միջազգային պարալիմպիկ կոմիտեն արգելել է ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել Պեկինի պարալիմպիկ խաղերին, որոնք կանցկացվեն մարտի 4-ից 13-ը։ 12։15- Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը լիովին պարտադրված է և Արևմուտքի քաղաքականության արդյունքն է, որը Ռուսաստանը փորձեց կանխել։ [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |tass.ru| 12։14- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Ռուսաստանին հեռացնելու վերաբերյալ հայտարարությունները անհեթեթ են։ [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |tass.ru| 12։10- «Spotify» ծառայությունը փակել է իր գրասենյակը Ռուսաստանում անորոշ ժամանակով՝ ի պատասխան Ռուսաստանի ներխուժմանն Ուկրաինա։ Ընկերությունը հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր՝ ուսումնասիրել է ահռելի քանակությամբ բովանդակություն և սահմանափակել ռուսական իշխանամետ լրատվամիջոցներին պատկանող և դրանց կողմից կառավարվող հաղորդումների որոնման հնարավորությունը։ 12։07- Ուկրաինայի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ Չեռնիգովի նավթային բազայի վրա արկ է ընկել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է։   12։03- Կիևի մարզում Բուչանսկի շրջանի փրկարարները կամավորների հետ միասին տարհանել են Բորոդյանկայի ավելի քան երկու հարյուր բնակիչների։ 11։51- «Эхо Москвы» ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել լուծարել «Эхо Москвы» ռադիոկայանը և կայքը։ Այս մասին տելեգրամում հայտնել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը։  11։41- ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ասել է, որ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Ուկրաինայի «հեռախոսային» ահաբեկիչները փորձում են արգելափակել ռուս դիվանագետների աշխատանքը արտասահմանում․ «Թեժ գծերը, կոնտակտային տվյալները օգտագործվում են հեռախոսային ահաբեկիչների կողմից։ Նրանք զանգահարում են հիմնականում Ուկրաինայի տարածքից, Լեհաստանից, ԱՄՆ-ից և այլ երկներից։ Նրանք պազապես արգելափակում են ռուս դիվանագետների աշխատանքը արտասահմանում»։ |tass.ru| 11։25- Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը հաղորդել է հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննության մեկնարկի մասին, որոնք Ռուսաստանը կատարել է Ուկրաինայում վերջին տարիներին։ Միջազգային քրեական դատարանի անդամ 39 երկիր (այդ թվում՝ ԵՄ 27 երկիր) դիմել է նրան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետաքննություն անցկացնելու խնդրանքով։  11:23- Ռուսական զորքերի կողմից գրավված Սումիի շրջանի Տրոստյանեց քաղաքում վնասվել են եզակի հուշարձաններ: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին։ 11։17- Գերճշգրիտ զենքի հարվածի արդյունքում շարքից հանվել է Կիևի «Լիսայա Գորա» թաղամասի ռեզերվային ռադիոհեռուստատեսային կենտրոնը․ զոհեր և տների ավերածություններ չկան։ Ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Չիստոպոլյեն, Նովոպոլտավկան, Ժովտնեվոեն։ Բորոդյանկայում, որի բնակելի թաղամասերում տեղակայված են ուկրաինացի ազգայնականները, խաղաղ բնակիչները կարող են դուրս գալ Բերեստյանկայի ուղղությամբ տեղակայված միջանցքով, ռուս զինվոները խոչընդոտ չեն ստեղծում խաղաղ բնակիչների ելքի համար։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ]  10։46- Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազգային ոստիկանությունը ազատագրել է ևս յոթ բնակավայր, որոնք գտնվում էին ուկրաինական բանակի վերահսկողության տակ։ [ԼԺՀ ազգային ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկո] |tass.ru| 10:41- Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Դոնեցկի մոտակայքում տեղակայված «Զուևսկայա» ՋԷԿ-ի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է կաթսայատան շենքը։ Այս մասին հայտնում է ԴԺՀ-ի տարածքային պաշտպանության շտաբը։ Զոհեր կամ վիրավորներ չկան։ |tass.ru| 10։12- Եվս 38 երկիր դիմել է Միջազգային քրեական դատարան՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։ Շնորհակալություն Մեծ Բրիտանիային, Ալբանիային, Ավստրալիային, Ավստրիային, Բելգիային, Բուլղարիային, Կանադային, Կոլումբիային, Կոստա Ռիկային, Խորվաթիային, Կիպրոսին, Չեխիային, Դանիային, Էստոնիային, Ֆինլանդիային, Ֆրանսիային, Վրաստանին, Գերմանիային, Հունաստանին, Հունգարիային, Իսլանդիային, Իռլանդիային, Իտալիային, Լատվիային, Լիխտենշտեյնին, Լյուքսեմբուրգին, Մալթային, Նորվեգիային, Նիդեռլանդներին, Նոր Զելանդիային, Լեհաստանին, Պորտուգալիային, Ռումինիային, Սլովակիային, Սլովենիային, Իսպանիային, Շվեդիային, Շվեյցարիային: Հատուկ շնորհակալություն Լիտվային, որն առաջինն էր առանձին կոչով։ [Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովա] 10:04- Այսօր զրուցել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ես ողջունել եմ նրա ղեկավարությունը և ուկրաինացիների քաջությունը։ Վլադիմի՛ր, Կանադան և աշխարհը կանգնած են ձեզ հետ և կոչ են անում՝ անհապաղ դադարեցնելու նախագահ Պուտինի ապօրինի հարձակումները, որոնք հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան: Մենք կշարունակենք աշխատել դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար, ներառյալ խիստ և համակարգված պատժամիջոցները, և մենք կշարունակենք լինել Ուկրաինայի ժողովրդի կողքին: Մեր աջակցությունն անսասան է։ [Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո] 09։41- Ընդամենը յոթ օրվա ընթացքում մենք ականատես եղանք Ուկրաինայից մեկ միլիոն փախստականների արտագաղթին դեպի հարևան երկրներ։ [Փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդի] 09:32- Սևծովյան օպերատիվ գոտում Սևծովյան նավատորմի նավերի խմբերը շարունակում են կրակել քաղաքացիական նավերի վրա և գերել նավաստիներին։ [Ուկրաինայի ՊՆ] 09։14- Մարտի 1-ին Խարկովում հրետակոծության ժամանակ զոհվել է Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության անդամ Մարինա Ֆենինան։ 08։57- Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գիշերը մի քամի անգամ հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ 02։19- Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ՌԴ-ի ու Բելառուսի դեմ Արևմուտքի պատժամիջոցները Եվրոպայում դժվարությունների և փոփոխությունների են հանգեցնում։ Պատերազմի ժամանակ նորմալ առևտուրն անհնարին է դառնում։ Ռուսաստանին ու Բելառուսին, որոնք ենթարկված են պատժամիջոցների, և Ուկրաինային բաժին է ընկնում 10,5 միլիարդ եվրո արտահանում և գրեթե 8 միլիարդ եվրո ներմուծում՝ Եվրամիության հետ առևտրում: Այդ շուկաների կորուստը մեծապես առնչվում է Գերմանիային, Նիդերլանդներին և Լեհաստանին։ Բայց դա շատ ցավոտ է նաև հարևան երկրների համար։ [Գյուղատնտեսության և գյուղական զարգացման հարցերով եվրահանձնակատար Յանուշ Վոյցեխովսկի] 01։42- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը Ուկրաինայում մինչև մարտի 1-ը գրանցել է քաղաքացիական անձանց զոհվելու և վիրավորվելու ընդհանուր 752 դեպք Ուկրաինայում։ Մասնավորապես, 227 զոհ և 525 վիրավոր։ ՄԱԿ-ի Ուկրաինայի գրասենյակի պաշտոնական կայքում հրապարակվել է զեկույցի ամբողջական տարբերակը, որտեղ նաև նշվում է, որ զոհերից 31-ը տղամարդ է, 25-ը կին, 6 տղա և 3 աղջիկ։ Զոհերից ևս 6 երեխաների ու 156 մեծահասակների սեռը դեռևս չի պարզվել։ 01։39- Բելառուսի Բելովեժյան թավուտում բանակցությունների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Բանակցություններ իսկապես կլինեն, բայց տեղն այլ է։ Բոլոր մանրամասներն՝ ավելի ուշ։ [Ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Արախամիա] 01։30- Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրու Մոդիի հետ զրույցում ընդգծել է, որ տրվել են անհրաժեշտ բոլոր հանձնարարականները, և ռուս զինվորականներն անում են ամեն հնարավորը՝ ռազմական գործողությունների գոտուց Հնդկաստանի քաղաքացիներին անվտանգ հեռացնելու և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Միաժամանակ, «վերջին տեղեկության համաձայն, ուսանողները փաստացի գերի են վերցվել ուկրաինական զինված ուժերի կողմից, որոնք օգտագործում են նրանց՝ որպես կենդանի վահան և ամեն կերպ խոչընդոտում են նրանց մուտքը ՌԴ։ Իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է ուկրաինական կողմը։ [Կրեմլի մամուլի ծառայություն] 00։10- Չորեքշաբթի օրը ռուսական չորս կործանիչներ խախտել են Շվեդիայի օդային տարածքը։ Այս մասին հայտնում է Շվեդիայի Զինված ուժերը։ «Ռուսական երկու «Սու-27» և երկու «Սու-24» խախտել են Շվեդիայի օդային տարածքը։ Խախտումը կարճատև է եղել և տեղի է ունեցել Գոթլանդից արևելք՝ ծովի մյուս կողմում։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք միջադեպին շատ լուրջ ենք վերաբերվում։ Դա Ռուսաստանի կողմից ոչ պրոֆեսիոնալ և անպատասխանատու գործողություն է»,- ասել է Շվեդիայի ռազմաօդային ուժերի ղեկավարը:     02.03.2022 23:01- Միացյալ Նահանգները շարունակում է բառացիորեն դուրս մղել Ռուսաստանի ներկայացուցիչներին ՄԱԿ-ի կառույցներից։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունից վտարելով 12 դիվանագետների՝ ամերիկացիները վտարում են մեր վերջին սպային, ով պաշտոնապես գործուղված էր Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ռազմական գործերի վարչություն։ Մենք չենք պատրաստվում հաշտվել դրա հետ և ուղիղ ասում ենք, որ կպատասխանենք երկկողմանիորեն։ [Մարիա Զախարովա] 22։48- «Որսորդի տունը» (Բելովեժյան թավուտում-խմբ․) պատրաստ է ընդունել Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների երկրորդ փուլը։ [Բելառուսի ԱԳՆ] 22:14- Մարիուպոլը լքելու ցանկություն ունեցող խաղաղ բնակիչներն անվտանգությունից ելնելով կարող են դուրս գալ արևելյան ուղղությունով՝ Մարիուպոլ-Շիրոկինո ճանապարհով։ Սա վերաբերում է նաև Կիևի բնակիչներին, որոնք քաղաքը կարող են լքել Վասիլկովայի ուղղությամբ։ ՌԴ զինծառայողները խաղաղ բնակչության դուրս գալու համար որևէ խոչընդոտ չեն ստեղծում։ Անվտանգային նման միջանցք ստեղծվել է նաև Խարկովի հարավ-արևմուտքում՝ Լյուբոտինի ուղղությամբ։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով] 21։54- «Միավորվելով հանուն խաղաղության» նիստում ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել՝ պահանջելով Ռուսաստանի Դաշնությունից անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ և դուրս բերել իր ռազմական ուժերը։ Բանաձևին կողմ է քվեարկել 141 պետություն, դեմ է քվեարկել 5 պետություն՝ Ռուսաստանը, Սիրիան, Բելառուսը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան։ Ձեռնպահ է քվեարկել 34 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Չինաստանը, Իրանը, Իրաքը, Հնդկաստանը, Ղազախստանը։ 21:44- ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը («UNWTO») կքննարկի Գվատեմալայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովենիայի և Ուկրաինայի խնդրանքը՝ դադարեցնելու Ռուսաստանի անդամակցությունը կազմակերպությանը։ «Մարտի 8-ին Մադրիդում տեղի կունենա խորհրդի ​​նիստը: Կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ գործադիր խորհուրդը կքննարկի նման խնդրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ: 21։37- Անցած հանդիպմանը մենք քննարկել ենք դիրքորոշումներ, ինչպես նաև հայտարարել ենք Ռուսաստանի մի շարք առաջարկներ՝ կապված հրադադարի անհապաղ ռեժիմի հետ։ Ինչքանով որ ես տեղյակ եմ ուկրաինական պատվիրակությունը արդեն Կիևից դուրս է եկել․ ճանապարհին են։ Նրանք հավանաբար տեղում կլինեն վաղը առավոտյան։ [ՌԴ նախագահի օգնական, բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկի] 21։20- Մարտի 3-ին Վրաստանը ԵՄ-ին հայտ կներկայացնի՝ միանալու կազմակերպությանը։ [Իշխող «Վրացական երազանք» կուսակցություն] 21։02- Ռուսաստանի Դաշնության գործողության ընթացքում Ուկրաինայի կորուստները կազմել են ավելի քան 2870 զոհ, Ռուսաստանի Դաշնության կորուստները՝ 498։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով] 19:50- Ես մշտական կապի մեջ եմ մեր վստահելի ընկեր, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Մենք քննարկել ենք ընթացիկ իրավիճակը մարտի դաշտում, դիվանագիտական ջանքերը։ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով դրական ազդակների ենք սպասում։ [Վլադիմիր Զելենսկի] 19։46- Ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների վայր։ Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Բելառուսի Բրեստի շրջանի Բելովեժսկայա Պուշչա բնակավայրում։ |tass.ru| 19։28- Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառում է ՆԱՏՕ-ի ռազմական միջամտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին։ «Մենք ռազմական միջամտություն չենք ձեռնարկի: Այս իրավիճակում դա սխալ կլինի», - ասել է նա՝ Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հանդիպումից հետո։ Օլաֆ Շոլցի խոսքով՝ այժմ խոսքը շատ վտանգավոր իրավիճակի մասին է, քանի որ հակամարտությունում ներգրավված է միջուկային տերություններից մեկը։ 19։14- «Siemens»-ը դադարեցրել է Ռուսաստան մատակարարումները։ Այս մասին ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ «Մենք կտրականապես դեմ ենք Ուկրաինա ներխուժմանը և կանգնած ենք միջազգային հանրության կողքին՝ խաղաղության կոչ անելով։ Մենք սկսել ենք մարդասիրական օգնության աջակցությունը՝ 1 միլիոն եվրոյի նվիրատվություն կատարելով Կարմիր Խաչին: Մենք լիովին աջակցում ենք բոլոր պատժամիջոցներին։ Այդ նպատակով բոլոր նոր բիզնեսները և դեպի Ռուսաստան միջազգային մատակարարումները կասեցված են, մինչ մենք գնահատում ենք բոլոր պատժամիջոցների ամբողջական ազդեցությունը»: 19։00- Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Նաֆթալի Բենեթի հետ։ Այս մասին Ուկրաինայի նախագահը գրել է իր Թվիթերյան միկրոբլոգում՝ նշելով, որ «զրույցի թեման ռուսական ագրեսիան է եղել»։ 18։52- Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել Կիևում շտապ բացելու հումանիտար միջանցք՝ կարիքավոր բնակիչներին օգնություն տրամադրելու համար։ 18։46- Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան նշում է, որ Ուկրաինան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի անդամակցության իրավական մանրակրկիտ վերանայում։ 18։32- Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուժերի միջև բախման ռիսկեր կան, երաշխիքներ չկան, որ միջադեպեր չեն լինի։ «Ռիսկեր, իհարկե, առաջանում են, և մենք, իհարկե, մտահոգված ենք զենքի մատակարարմամբ, այս ամենը շատ վտանգավոր է, երաշխիքներ չկան, որ միջադեպեր չեն լինի»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Միաժամանակ նա հավելել է, որ Ռուսաստանը լսում է ՆԱՏՕ-ի հայտարարությունները, թե դաշինքը ռազմական միջամտության պլաններ չունի։ 18։20- Օդային մարտի ժամանակ ուկրաինական կողմը ոչնչացրել է ռուսական կողմի երկու «Su-35S» ինքնաթիռ, Ուկրաինան կորցրել է մեկ «ՄիԳ-29», օդաչուին փնտրում են։ [Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ] 17։56- Վերջին 6 օրերի ընթացքում Ուկրաինան լքել է 835․928 մարդ։ [ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Շաբիա Մանտուն] 17:50- Բանակցել և պայմանավորվել ենք արևմտյան կողմից Ուկրաինայի սահմանակից բոլոր երկրների՝ Լեհաստանի, Սլովակիայի, Ռումինիայի, նույնիսկ Հունգարիայի հետ: Հունգարիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները կասեցված են, սակայն, ի պատիվ իրենց, ամեն ինչ անում են, որ աջակցեն: Այնտեղ, որտեղ ունենք դեսպանություններ, մայրաքաղաքից դիվանագետներ են գործուղվել Ուկրաինայի հետ սահմանամերձ մի քանի քաղաքներ, իսկ որտեղ չունենք դեսպանություն, օրինակ` Հունգարիա, Մոլդովա, առանձին դիվանագետ է գործուղվել: Դիվանագետները խնդիր ունեն հնարավորինս աջակցել սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին, կազմակերպել նրանց վերադարձը ՀՀ, խորհրդատվություն տրամադրել։ [Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում] 17։40- Սլովակիայի դեսպանությունն Ուկրաինայում դադարեցրել է աշխատանքն ու ամբողջությամբ տարհանվել Կիևից։ Այս մասին հաղորդել է Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը` նշելով, որ դիվանագիտական ավտոշարասյունը կարճ ճանապարհով Կիևից գնում է Սլովակիա։ Ավտոշարասյունը բաղկացած է տասը մեքենայից, որոնցում 26 մարդ կա։ Բացի Սլովակիայի դեսպանատան աշխատակիցներից՝ Կիևից դուրս եկողների մեջ կան նաև այլ պետությունների քաղաքացիներ, նրանց թվում՝ բրիտանացի և գերմանացի լրագրողներ, նաև Ուկրաինայի քաղաքացիներ՝ երեխաների հետ։ |tass.ru| 17։31- Եվրամիությունն արգելել է եվրոյով արտահայտված թղթադրամների վաճառքը, մատակարարումը և արտահանումը Ռուսաստան, ինչպես նաև Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ ֆինանսավորվող նախագծերում ներդրումներ կատարելը։ |tert.am| 17։30- Ռուսաստանի ԿԲ-ն վարկային կազմակերպություններին մարտի 1-ից մինչև մարտի 31-ը կասեցնել այն երկրների իրավաբանական և ֆիզիկական անձանց դրամական միջոցների փոխանցումներըը դեպի օտարերկրյա հաշիվներ, որոնք սահմանափակումներ են կիրառել Ռուսաստանի դեմ։ Սահմանափակումը չի վերաբերում Ռուսաստանի քաղաքացիներին, ինչպես նաև ԱՊՀ պետությունների քաղաքացիների մեծ մասին։ |vedomosti.ru| 17։20- «Պատերազմի յոթ օրվա ընթացքում առաջին անգամ մեր ստորաբաժանումները հարձակման են անցել առանձին ուղղությամբ։ Կարծում եմ, որ սա վերջին հարձակումը չէ, վերջին հակագրոհը չէ»,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։ 17:05- Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի միջամտի Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտնում է «De Spiegel»-ը։ «Մենք չենք միջամտի, դա վերաբերում է ՆԱՏՕ-ին, նա չի անի դա, ինչպես բոլորը։ Այս իրավիճակում դա ճիշտ չէ»-ասել է նա։  17:01- Եվրամիության որոշմամբ ռուսական մի շարք բանկեր, մասնավորապես՝ ВТБ-ն «Россия», «Открытие», «ВЭБ.РФ» բանկերը, Նովիկոմբանկը, Պրոմսվյազբանկը և Սովկոմբանկը անջատվել են SWIFT համակարգից՝ Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպությունից: |armenpress.am| 16:57- Ռուսական բանակն ուժերն ավելի է մոտեցնում Կիևին, քաղաքը պատրաստվում է պաշտպանության։ Մարտերը շարունակվել են Բուչայում և Գոստոմելում, մենք պատրաստվում ենք և կպաշտպանենք Կիևը, կոչ եմ անում բոլոր կիևցիներին չկորցնել ինքնատիրապետումը։ [Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկո] |tert.am| 16։48- Կիևում` մետրոյի կայարանում, Ազգային ոստիկանության օպերատիվ աշխատակիցները բացահայտել են հինգ դիվերսանտի։ Ոստիկանները դիվերսանտներից մեկի մոտ հայտնաբերել են մանկական խաղալիք, որի մեջ զինամթերք եղել։ Իր հետ մարտական փամփուշտներ է ունեցել նաև նրա ընկերը, որը Բելառուսի քաղաքացի է։ [Ուկրաինայի ոստիկանություն] 16:36- Ուկրաինան նոր «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր է ստացել Թուրքիայից, որոնք այժմ գտնվում են մարտական հերթապահության մեջ։ Մեր ստացած օգնության չափն ավելանում է։ Մեծանում է երկրների թիվը, որոնք մեզ օգնություն են ցուցաբերում։ Միանում են նույնիսկ նրանք, որոնց համար դա անհնար էր թվում։ [Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկով] |factor.am| 16։23- Այս պահի դրությամբ Ուկրաինայից Գերմանիա է ժամանել 5300 փախստական։ Գերմանացի պաշտոնյայի խոսքով՝ քանի որ ԵՄ հարևան երկրների միջև կանոնավոր ստուգումներ չկան, այդ թվում՝ Ուկրաինային սահմանակից Լեհաստանում, «շատ հավանական է, որ ավելի շատ մարդիկ են ժամանել Գերմանիա»։ Նա հստակեցրել է, որ փախստականներից վիզա չի պահանջվի, եթե նրանք ցույց տան կենսաչափական անձնագիր։ 16:17- Նավթի, բնական գազի և այլ ապրանքների գները կտրուկ բարձրացել են։ Միաժամանակ, մատակարարման ցանցերի ծանրաբեռնվածությունը, որը գոյացել էր համավարակի հետևանքով, աճել է, քանի որ ԱՄՆ-ն, Եվրոպան ու նրանց դաշնակիցները «ձգել են պտուտակները» Ռուսաստանի ֆինանսական գործարքների համար և սառեցրել նրա Կենտրոնական բանկի՝ արտասահմանում պահվող միլիարդավոր դոլարների ակտիվները։ Ռուսաստանը և Ուկրաինան նաև խոշոր արտահանողներ են ցորենի և եգիպտացորենի, ինչպես նաև կարևոր մետղաների, որոնք կիրառվում են ամենուր։ [«The New York Times»] 15։36- «Укрзалізниця»-ն (Ուկրաինայի ազգային ուղեվորափոխադրող և բեռնափոխադրող- խմբ․) դիմում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ Վոլնովախայում խաղաղ բնակչության տարհանման համար «կանաչ միջանցք» տրամադրելու համար։ Քաղաքում մարդասիրական աղետ է. ռուսական զորքերի կողմից մի քանի օր ռմբակոծվելուց հետո այն արգելափակված է թշնամու կողմից, հնարավոր չէ մատակարարումներ անել, ջուր և դեղորայք հասցնել։ «Укрзалізниця»-ն պատրաստ է գնացքներ ուղարկել խաղաղ բնակիչների տարհանման համար, եթե Կարմիր խաչը կարողանա օգնել մարդասիրական միջանցքի ստեղծել։ [«Укрзалізниця»] 15։20- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին հաղորդել եմ Ուկրաինայի պաշտպանության ընթացքի և խաղաղ բնակչության դեմ Ռուսաստանի վերջին հանցագործությունների մասին։ Մենք երախտապարտ ենք ագրեսիայի դեմ պայքարում Մեծ Բրիտանիայի շարունակական նշանակալի օգնության համար։ [Վլադիմիր Զելենսկի] 15։13- Գիշերային հարձակումից հետո Ժիտոմիրում խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր․ պայթյունների հետևանքով 3 մարդ զոհվել է, 16 հոգի, այդ թվում՝ 7 երեխա, վիրավորվել և հոսպիտալացվել է։ Փրկվել է պայթյունի ժամանակ նկուղում պատսպարված 12 մարդ, այդ թվում՝ 6 երեխա։ [Ուկրաինայի ԱԻՊԾ] 15։05- Առավոտյան Խարկովում հակառակորդի հրթիռակոծությունից հետո վարչական շենքերում շարունակվում են փրկարարական աշխատանքները. ներկա պահին փլատակների տակից դուրս է բերվել 10 մարդ։ Նախնական տվյալներով կա 4 զոհ, 9 վիրավոր: [Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն] 14։49- Հիմա մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց ոչ մի դեպքում պատրաստ չենք ընդունելու ռուսական վերջնագրերը։ Թե երբ տեղի կունենան նոր բանակցությունները, դեռ հայտնի չէ։ [Ուկրաինայի ԱԳ նախարար] 14։33- Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության նպատակը Ուկրաինային զինաթափելն է, Մոսկվան թույլ չի տա Կիևին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին «Al Jazeera»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Լավրովը նաև նշել է, որ եթե տեղի ունենա երրորդ համաշխարհային պատերազմը, այն կլինի կործանարար միջուկային պատերազմ։ 14։30- Մենք պատրաստ էինք պատժամիջոցների, բայց չէինք սպասում, որ դրանք կկիրառվեն մարզիկների, լրագրողների և մշակույթի ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ։ [Սերգեյ Լավրով] |tass.ru| 14։33- Ուկրաինացի ժողովուրդն ինքն է ընտրում իր կառավարությանը, բայց այն պետք է ներկայացնի Ուկրաինայի բոլոր ազգությունները։ [Սերգեյ Լավրով] |tass.ru| 14:27- Ռուսաստանը շատ ընկերներ ունի, նրան հնարավոր չէ մեկուսացնել։ Այս մասին «Al Jazeera»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ |tass.ru| 14:11- Ռուսաստանի տնտեսությունը արևմտյան նոր պատժամիջոցների պատճառով մեծ հարված է ստացել, բայց պահեստային ուժեր կան։ Ռուսական տնտեսությունը հիմա լուրջ ճնշման տակ է, ես կասեի՝ լուրջ հարված է։ Կան պահեստային ուժեր, կա պոտենցիալ, պլանները փոխվում են, ակտիվ աշխատանքներ են տարվում։ Ռուսաստանի Դաշնությունը նախկին ճգնաժամերի ընթացքում գործազրկության դեմ պայքարի փորձ է ձեռք բերել։ |tass.ru| 14։04- Ուկրաինայում գործում են ազգայնականների ռազմական միավորումներ, նրանցից պետք է ազատվել։ [ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով] |tass.ru| 13:50- Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոխել է Օդեսայի և Չերկասիի մարզային նահանգների ղեկավարներին։ Այսուհետ այս նահանգները կղեկավարեն զինվորականները։ Սերխի Գրինևեցկին ազատվել է Օդեսայի շրջանային նահանգային վարչության ղեկավարի պաշտոնից։ Այս պաշտոնում նշանակվել է Մաքսիմ Մարչենկոն։ Ալեքսանդր Սկիչկոն ազատվել է Չերկասիի շրջանային նահանգային վարչության ղեկավարի պաշտոնից։ Այս պաշտոնում նշանակվել է Իհոր Տաբուրեցը։ 13։29- Գազի գինը Եվրոպայում հասել է $2200-ի՝ հազար կուբամետրի դիմաց։ Նման բան առաջին անգամ է տեղի ունենում՝ 2021-ի դեկտեմբերի 23-ից ի վեր։ Սա պայմանավորված է նրանով, որ ԵՄ, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ հայտարարել են ռուսաստանյան մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցների սահմանման մասին։ Գներն աճում են՝ նաև նավթի գներով պայմանավորված, որոնք առավելագույն մակարդակի են հասել՝ 2014 թ-ի հունիսից ի վեր։ |tass.ru| 13։28- Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների նախապատրաստական աշխատանքները վերջնական փուլում են, և Մինսկը պատրաստ է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։ Ռուսական ԶԼՄ-ները ավելի վաղ գրում էին, որ բանակցությունները չեն չեղարկվում, բայց հետաձգվում են։ 13։15- Օրվա սկզբից ուկրաինական կողմի ձեռնարկած հրետակոծությունների հետևանքով Դոնեցկի երեք խաղաղ բնակիչներ զոհվել են, ևս 7-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։ |tass.ru| 12։45- Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն հայտնում է, որ քաղաքացիական նավարկության անվտանգության համար Ուկրաինայի ԶՈՒ Նավատորմը փակել է նավարկությունը Սև ծովի հյուսիսարևմտյան մասում։ «Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Սևծովյան նավատորմը շարունակում է ռուսական ցամաքային զորքերի մարտավարությունը, որով փորձում է թաքնվել քաղաքացիական կյանքերի հետևում»,- ասվում է ԳՇ հայտարարությունում։ 12:35- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել են Ուկրաինայում ստեղծված ճգնաժամային իրավիճակը և Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերը։ |haqqin.az| 12։32- Առավոտյան՝ 09:25-ի դրությամբ, Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 1 չվերթ, «Շերեմետևոյում»՝ 6, «Դոմոդեդովոյում»՝ 3։ «Շերեմետևոյում» չեղարկված չվերթների քանակը հասնում է 125-ի, «Դոմոդեդովոյում»՝ 8-ի, «Ժուկովսկիում»՝ 2-ի, «Վնուկովոյում»՝ 4-ի։ |tass.ru| 12։16- Ռուսաստանի քաղաքացիները կորցնում են իրենց խնայողությունները․ կորցնում են բոլոր հեռանկարները։ Ռուս մայրերը կորցնում են իրենց երեխաներին մի երկրում, որն իրենց լրիվ խորթ է։ Մտածեք այս թվի մասին՝ մոտ վեց հազար զոհված ռուսներ։ Սա՝ դեռ չհաշված հակառակորդի՝ նախորդ գիշերվա կորուստները։ Վեց հազար։ Ինչ-որ բան ստանալու համար: Որ ստանաք Ուկրաինա՞ն։ Դա անհնար է: Դա հնարավոր չէ փոխել հրթիռներով, ռումբերով, տանկերով, հարվածներով։ Մենք մեր հայրենի հողում ենք։ Իսկ մեր դեմ պատերազմին ի պատասխան՝ նրանց (ՌԴ-ի, խմբ․) կլինի միջազգային տրիբունալ։ [Վլադիմիր Զելենսկի] 12։15- Զելենսկին հիշեցրել է, որ Ուկրաինան սկսել է ԵՄ-ին անդամակցության հատուկ արագացված ընթացակարգ․ «Մեր դիվանագետները և մեր ընկերները համախմբում են աշխարհը հանուն Ուկրաինայի, իսկ ավելի շատ՝ հանուն աշխարհի։ Չեզոք Շվեյցարիան աջակցեց ԵՄ պատժամիջոցներին՝ ռուս օլիգարխների, պաշտոնյաների, հենց պետության և ընկերությունների դեմ: Եվս մեկ անգամ՝ չեզոք Շվեյցարիան: Այդ դեպքում ինչի՞ են սպասում որոշ երկրներ: Մեր հակապատերազմական կոալիցիային միացան այն երկրները, որոնց վրա Մոսկվան դեռ մեկ շաբաթ առաջ հույս էր դրել։ Սա արտառոց արդյունք է։ Այժմ դուք չեք կարող չեզոք մնալ»: 12։14- Հատուկ գործողության ընթացքում շարքից դուրս է բերվել Ուկրաինայի 1502 ռազմական օբյեկտ, ցամաքում ոչնչացվել է 47, երկնքում՝ 11 ինքնաթիռ, ինչպես նաև 472 տանկ և այլ զրահատեխնիկա, 46 անօդաչու թռչող սարք։ [ՌԴ ՊՆ] 12։08- Կիևում հեռուստաաշտարակի տեխնիկական սարքավորումները շարքից դուրս են եկել, բնակելի շենքերի ոչնչացում չի թույլատրվել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը։ |tass.ru| 11։44- Առկա պայմաններում «Սբերբանկը» որոշում է կայացրել լքել եվրոպական շուկան։ Ըստ հաղորդագրության՝ խմբի դուստր բանկերը բախվել են դրամական միջոցների աննախադեպ արտահոսքի և աշխատակիցների ու մասնաճյուղերի անվտանգության սպառնալիքների։ Բանկի ակտիվները բավարար են՝ բոլոր ավանդատուների գումարները վճարելու համար։ |tass.ru| 11։39- ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուսական զինված ուժերը ամբողջական վերահսկողության տակ են վերցրել Խերսոնը։ |tass.ru| 11։34- Մարիուպոլը հաջողվել է արգելափակել։ Այս մասին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ազգային միլիցիայի նեկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։ «Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պլանավորվել է։ Վոլնոխովան շուտով մերը կլինի։ Մարիուպոլը արգելափակված է։ Զորքերը կշարունակեն շարժվել այն ուղղությամբ, որը կօգնի մեզ վերջապես դադարեցնել բնակավայրերի հրետակոծությունները ինչպես մեր, այնպես էլ ԼԺՀ-ի՝ մեր հարևան Լուգանսկի մոտ,- ասել է նա «Россия 24»-ի եթերում։ 11։21- Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ մարտի 1-ից մարտի 2-ը ռուսական կողմը շարունակել է ավիահարվածներ ու հրետանային կրակոցներ արձակել Խարկովի խաղաղ բնակելի թաղամասերին․ «Ռումբերը, հրթիռներն ու արկերը հարվածում են տներին և քաղաքացիական օբյեկտներին: Արդյունքում անընդհատ հրդեհներ ու ավերածություններ են առաջացել։ Մարդիկ են մահացել։ Շատերը վիրավորվել են»։ Ըստ պետական ծառայության՝ առավոտյան՝ ժամը 8-ի սահմաններում, ռուսական կողմի հրթիռները խոցել են Խարկովի մարզային պետական վարչակազմի շենքը, շենքում ավերածությունների պատճառով առնվազն 7 մարդ մահացել է, 24 մարդ՝ տուժել, իսկ նրանցից 11-ի վիճակը ներկայումս ծանր է։ Վիրավորների թվում մեկ երեխա կա։ 11։20- Մարտի 2-ին՝ ժամը 08:10-ի սահմաններում, Խարկովում՝ անվտանգության ծառայության շենքի, Ազգային ոստիկանության գլխավոր վարչության և Խարկովի ազգային համալսարանի շենքի վրա հրթիռային հարձակման հետևանքով տուժել է երեք մարդ։ Տեղեկությունը ճշտվում է։ [Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն] 10։42- ԱՄՆ նախագահն ասել է, որ լուրջ քայլեր է ձեռնարկում՝ համոզվելու համար, որ իրենց պատժամիջոցներն ուղղված են ՌԴ տնտեսությանը, և ինքը կօգտագործի ձեռքի տակ եղած յուրաքանչյուր գործիք՝ պաշտպանելու ամերիկյան բիզնեսներին և սպառողներին․ «Այսօր երեկոյան ես կարող եմ հայտարարել, որ ԱՄՆ-ն աշխատել է 30 այլ երկրների հետ՝ հանաշխարհային պաշարներից 60 միլիոն բարել նավթ բաց թողնելու համար։ Ամերիկան 30 միլիոն բարել բաց կթողնի մեր սեփական ռազմավարական նավթային պաշարից: Եվ մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում անել ավելին։ Այս քայլերը կօգնեն նվազեցնել գազի գներն այստեղ՝ տանը»: 10։37- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ամերիկյան զորքերը ներգրավված չեն և չեն ներգրավվելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտում․ «Մեր ուժերը Եվրոպա չեն գնում, որ կռվեն Ուկրաինայում, այլ որ պաշտպանեն ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին, եթե Պուտինը որոշի շարժվել դեպի արևմուտք: Այդ նպատակով մենք մոբիլիզացրել ենք ամերիկյան ցամաքային ուժերը, օդային ջոկատները և նավերի տեղակայումները, որ պաշտպանենք ՆԱՏՕ անդամ երկրներին, այդ թվում՝ Լեհաստանը, Ռումինիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան: Ինչպես ես հստակ ասել եմ, որ ԱՄՆ-ն և մեր դաշնակիցները կպաշտպանեն ՆԱՏՕ-ի երկրների յուրաքանչյուր թիզ տարածքը մեր հավաքական ուժի ողջ կարողությամբ»: 10։35- Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազգային ոստիկանությունը առավոտյան ազատագրել է 40 բնակավար, որոնք գտնվում էին ուկրաինական բանակի վերահսկողության տակ: [ԼԺՀ-ի պաշտպանության վարչության ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկո] |tass.ru| 10։33- Քիչ առաջ Խարկովում հարված է հասցվել ոստիկանության շրջանային վարչության շենքին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ խորհրդական Անտոն Գերաշչենկոն։ Տեսանյութը՝ այստեղ։ 10:28- Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն միանալու է իր դաշնակիցներին և փակելու է ամերիկյան օդային տարածքը ռուսական բոլոր թռիչքների համար։ Նա նաև նշել է, որ Միացյալ նահանգները աջակցություն է ցուցաբերում ուկրաինացիներին ռազմական, տնտեսական, մարդասիրական օգնության տեսքով, ինչպես նաև 1 մլրդ դոլար ուղիղ աջակցություն է տրամադրում Ուկրաինային։ 10։26- ԱՄՆ արդարադատության նախարարությունը հատուկ աշխատանքային խումբ է հավաքում ռուս օլիգարխների հանցագործություններին հետևելու համար։ Մենք միանում ենք մեր եվրոպացի դաշնակիցներին, որ հայտնաբերենք և վերցնենք ձեր (ռուս օլիգարխների- խմբ․) զբոսանավերը, շքեղ բնակարանները, մասնավոր ինքնաթիռները: [ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն] 10։18- Արևմտյան անցակետում՝ Ուկրաինայի՝ ԵՄ երկրների և Մոլդովայի հետ սահմանին․ քաղաքացիների հոսքի որոշակի նվազում է գրանցվել։ Նվազում է նաև անցակետերում ծանրաբեռնվածության մակարդակը։ [Ուկրաինայի ԳՇ] 10։14- Հունգարական «Wizz Air» ավիաընկերությունը որոշել է 100 հազար անվճար տոմս տրամադրել ուկրաինացիներին, որոնք ցանկանում են մեկնել Լեհաստանից, Սլովակիայից, Հունգարիայից և Ռումինիայից։ 10։02- Դոնեցկի Կույբիշևսկի շրջանի հիվանդանոցի և դպրոցի շենքը վնասվել են Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հրետակոծության հետևանքով։ [Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզին] |tass.ru| 09։52- Ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի գիշերային հրետակոծության հետևանքով վնասվել են դպրոցի շենք և սպորտային համալիր։ |ria.ru| 09:43- Ժիտոմիրին Ռուսաստանի ավիահարվածի հետևանքով տուժել է 10 առանձնատուն և քաղաքային հիվանդանոց, առնվազն երկու մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Մարդիկ, ամենայն հավանականությամբ, վնասված առանձնատների փլատակների տակ են։ [Ուկրաինայի ԱԻՊԾ] 09:31- Ռուսաստանին սպասվում են հետագա տնտեսական պատժամիջոցներ։ Պուտինի պատերազմը կանխամտածված էր և առանց հրահրման: Նա մերժեց դիվանագիտական ​ջանքերը: Նա կարծում էր, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի: Եվ նա կարծում էր, որ կարող է բաժանել մեզ: Պուտինը սխալվում էր: Մենք պատրաստ էինք: [ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն] |bbc.com| 00։20- Նյու Յորքում ՌԴ մշտական ներկայացուցչությունների 12 դիվանագետների վտարումը մենք դիտարկում ենք որպես ռուս-ամերիկյան հարաբերությունների կանխամտածված և ցինիկ սրացում, որը հրահրել է Վաշինգտոնը՝ խախտելով ԱՄՆ-ի՝ ընդունող կողմի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ 00։16- Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը նախաձեռնել է հանրապետությունում ռուսական անշարժ գույքի առգրավման գործընթաց, այդ թվում՝ ՌԴ դեսպանատանը կից հանրակրթական դպրոցները։  Պատերազմ Ուկրաինայում․ թարմացվող (24.02.22-01.03.22)
21:33 - 28 մարտի, 2022
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ նույնիսկ առաջին հանդիպման ժամանակ քննարկել ժամանակավոր օկուպացված տարածքների հարցերը

Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ նույնիսկ առաջին հանդիպման ժամանակ քննարկել ժամանակավոր օկուպացված տարածքների հարցերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի Ինքնավար Հանրապետության հարցերը առաջին իսկ հանդիպման ժամանակ, սակայն կասկածում է, որ նման երկխոսությունը կարող է արդյունավետ լինել։ Այս մասին հայտնում է «Ukrinform»-ը։ «Ռուսաստանի նախագահի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ ես պատրաստ եմ բարձրաձայնել օկուպացված տարածքների վերաբերյալ հարցերը: Դրանք մեզ համար արդիական են և շատ կարևոր: Այնուամենայնիվ, վստահ եմ, որ այդ որոշումը կկայացվի ոչ այս հանդիպմանը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին նաև նշել է, որ առանց Պուտինի հետ անձնական հանդիպման անհնար կլինի հասկանալ, թե ինչ է պատրաստ անել Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու համար, ինչպես նաև ինչի է պատրաստ ՌԴ-ն, եթե Ուկրաինան չգնա փոխզիջումների։  Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինա-Ռուսաստան բանակցություններում փոխզիջումների ձևաչափերը կորոշվեն համաուկրաինական հանրաքվեի ժամանակ։ Մասնավորապես, քվեարկության կարող են դրվել անվտանգության երաշխիքները, ինչպես նաև «Դոնեցկի ու Լուգանսկի ժամանակավոր օկուպացված շրջանների և Ղրիմի Ինքնավար Հանրապետության կարգավիճակը»։ Պատասխանելով Ուկրաինայի «կարմիր գծերի» մասին հարցին՝ Զելենսկին նշել է․ «Մենք չենք կարող կորցնել մեր ինքնիշխանությունը։ Հազարավոր մարդիկ են զոհվել։ [...] Օրինակ՝ մենք ազդակներ տեսանք, Ռուսաստանն ասաց՝ ահա թե որտեղ ենք մենք հասել արևելքում, հարավում․ եկեք կանգնենք այստեղ, և դրանք կլինեն մեր տարածքները։ Դա մեզ համար կորուստ է։ Դա մարդկանց կորուստ է։ Եվ դա մեր ինքնիշխանության կորուստ է»։ Միաժամանակ նա նշել է, որ որոշ փոխզիջումների մասին եզրակացություններ անելու համար անհրաժեշտ է բոլոր տեսանկյուններից հասկանալ իրավիճակը։
10:19 - 22 մարտի, 2022
«Տոչկա-Ու»-ով հարվածից հետո Դոնեցկում մարտի 15-ը սգո օր է հայտարարվել |tert.am|

«Տոչկա-Ու»-ով հարվածից հետո Դոնեցկում մարտի 15-ը սգո օր է հայտարարվել |tert.am|

tert.am: Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ) մարտի 15-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Դոնեցկի կենտրոնում Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհվածների։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։«Այսօր ուկրաինացի նացիստները հրեշավոր ահաբեկչություն են իրականացրել Դոնբասում խաղաղ բնակիչների դեմ՝ Դոնեցկի կենտրոնում օգտագործել են «Տոչկա-Ու» հրթիռային համակարգը՝ կասետային լիցքավորմամբ։ Վաղը՝ մարտի 15-ը, սգո օր է հայտարարված»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։Պուշիլինը հայտնել է, որ վերջին տվյալներով զոհվել է 17 մարդ, ևս 28-ը վիրավորվել է: Վիրավորների թվում կա մեկ երեխա, տվյալները ճշտվում են։ Նա ընդգծել է, որ հարվածը հասցվել է ցերեկը, երբ փողոցում շատ մարդ կա, բանկերն ու խանութները բաց են։
17:53 - 14 մարտի, 2022
Ուկրաինայի պնդմամբ՝ ՌԴ-ն փորձում է Խերսոնում «ժողովրդական հանրապետություն» հռչակելու նպատակով հանրաքվե անցկացնել

Ուկրաինայի պնդմամբ՝ ՌԴ-ն փորձում է Խերսոնում «ժողովրդական հանրապետություն» հռչակելու նպատակով հանրաքվե անցկացնել

Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական կողմը փորձում է Խերսոնում «ժողովրդական հանրապետություն» հռչակելու նպատակով հանրաքվե անցկացնել։ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․ «Ռուսները հուսահատորեն փորձում են կեղծ «հանրաքվե» կազմակերպել՝ Խերսոնում կեղծ «ժողովրդական հանրապետության» համար: Հաշվի առնելով ժողովրդի զրո աջակցությունը՝ այն ամբողջությամբ կբեմադրվի: Եթե դա շարունակվի, պետք է հետևեն Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցները։ Խերսոնը կա և միշտ կլինի Ուկրաինա»։ Ավելի վաղ Խերսոնի շրջանային խորհրդի պատգամավոր Սերգեյ Խլանը հայտարարել էր, որ Խերսոնի մարզում հանրաքվե է նախապատրաստվում «Խերսոնի Ինքնավար Հանրապետություն» ստեծղելու նպատակով։  «Օկուպանտները (նկատի ունի ռուսներին- խմբ․) հեռախոսով զանգահարում են Խերսոնի շրջանային խորհրդի պատգամավորներին և հարցնում, թե պատրա՞ստ ենք համագործակցելու նրանց հետ։ Ես կտրականապես մերժել եմ»,- գրել էր նա։ Գլխավոր լուսանկարը՝ Reuters-ի    
22:29 - 12 մարտի, 2022
Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են տեսակապի միջոցով

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են տեսակապի միջոցով

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները, որոնք նախկինում անցկացվում էին Բելառուսում, շարունակվում են տեսակապի միջոցով։ Այս տեղեկությունը հաստատել են և՛ ռուսական կողմը, և՛ ուկրաինականը։ «Այո՛, բանակցությունները շարունակվում են վիդեոֆորմատով, պատվիրակությունը շարունակում է գլխավորել Վլադիմիր Մեդինսկին»,- interfax.ru-ին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա այլ մանրամասներ հրաժարվել է հայտնել։ Բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության անդամ Միխայել Պոդոլյակն էլ իր թվիթերյան միկրոբլոդում գրել է․ «Ռուսական պատվիրակության հետ բանակցությունները շարունակվում են վիդեոֆորմատով։ Ստեղծվել են աշխատանքային հատուկ ենթախմբեր։ Ուկրաինայի դիրքորոշումը սահմանված է նախկին խիստ կոշտ ցուցումների հիման վրա»։ Գլխավոր լուսանկարը՝ Ալեքսանդր Կրյաժևի (TASS)
21:45 - 12 մարտի, 2022
Ուկրաինան պատրաստ է քննարկելու ՄԱԿ-ի ԱԽ-ից անվտանգության երաշխիքներ ստանալու հարցը

Ուկրաինան պատրաստ է քննարկելու ՄԱԿ-ի ԱԽ-ից անվտանգության երաշխիքներ ստանալու հարցը

Անթալիայում եռակողմ բանակցություններից հետո կայացած ասուլիսում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ իրենց հետևողական քաղաքականությունն է եղել միանալ ՆԱՏՕ-ին որպես լիիրավ անդամ և օգտվել անվտանգության երաշխիքներից, որոնք ամրագրված են ՆԱՏՕ կանոնադրությունում։ «Չնայած մենք հասկանում ենք, որ սա (ՆԱՏՕ-ին անդամակցելը- խմբ․)չի կարող մի ակնթարթում իրականանալ, ոչ էլ անգամ մոտ ապագայում, մենք նաև տեսնում ենք ՆԱՏՕ-ի՝ որպես դաշինքի արձագանքը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային, այն, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ հավաքական գործելու պատերազմը կանգնեցնելու և քաղաքացիական անձանց ռուսական օդային հարձակումներից պաշտպանելու համար»,- ասել Է Կուլեբան։ Նրա խոսքով՝ հարց է առաջանում, թե ինչպես է պետք լուծել Ուկրաինայի անվտանգության հարցը մինչև ՆԱՏՕ-ին անդամակցելն ընկած ժամանակահատվածում։  «Եթե մենք կարողանայինք համաձայնության գալ, ըստ որի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրով նախատեսված երաշխիքների նման համակարգ Ուկրաինային տրամադրվեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանից, Թուրքիայի կողմից, մեր բոլոր հարևանների կողմից․․․ Դա այն է, ինչ մենք պատրաստ ենք քննարկելու»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։
15:59 - 10 մարտի, 2022
Կուլեբան հորդորել է Թուրքիային շարունակել աշխատանքը Մոսկվայի հետ՝ «դադարեցնելու արյունահեղությունը Ուկրաինայում»

Կուլեբան հորդորել է Թուրքիային շարունակել աշխատանքը Մոսկվայի հետ՝ «դադարեցնելու արյունահեղությունը Ուկրաինայում»

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնում է, որ Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Դմիտրի Կուլեբան և Մևլութ Չավուշօղլուն համաձայնեցրել են պատերազմին վերջ տալու քայլերը։ Ավելի վաղ Չավուշօղլուն տեղեկացրել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ եռակողմ հանդիպումից առաջ երկկողմ հանդիպում է ունեցել Կուլեբայի հետ։ «Ուկրաինայի ԱԳ նախարարը  երախտագիտություն է հայտնել Թուրքիային ուկրաինացի ժողովրդի դեմ Ռուսաստանի բարբարոսական պատերազմի ֆոնին Ուկրաինային ցուցաբերած քաղաքական և մարդասիրական աջակցության համար»,- ասված է Ուկրաինայի ԱԳ  նախարարության հաղորդագրությունում։ «Ուկրաինան բանակցություններին ժամանել է ամուր դիրքորոշմամբ. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, մեր դիվանագիտության, մեր Պաշտպանության ուժերի, ողջ ուկրաինացի ժողովրդի և գործընկերների աջակցության շնորհիվ ռուս զավթիչները համապատասխան հակահարված են ստանում բոլոր ճակատներում»,- ընդգծել է Դմիտրի Կուլեբան։ Նա ուրվագծել է եռակողմ հանդիպմանը Ուկրաինայի համար առանցքային երեք հարցեր․ «Հրադադարի ռեժիմ, հումանիտար իրավիճակի բարելավում Մարիուպոլում, Խարկովում, Սումիում, Վոլնովախայում և Ուկրաինայի այլ քաղաքներում, ռուսական զորքերի դուրսբերում Ուկրաինայի տարածքից»։ Կուլեբան հորդորել է Թուրքիային շարունակել աշխատանքը Մոսկվայի հետ՝ «դադարեցնելու արյունահեղությունը Ուկրաինայում»։
12:20 - 10 մարտի, 2022
Զելենսկին կարծում է՝ հակամարտությունը կարելի է լուծել միայն ՌԴ նախագահի հետ ուղիղ երկխոսության միջոցով

Զելենսկին կարծում է՝ հակամարտությունը կարելի է լուծել միայն ՌԴ նախագահի հետ ուղիղ երկխոսության միջոցով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ երկրում ընթացող հակամարտությունը կարելի է լուծել միայն ՌԴ նախագահի հետ ուղիղ երկխոսության միջոցով։ Այս մասին նա հայտարարել է BILD-ին տված հարցազրույցում։ Գրում է tass.ru-ն։ «Հարցն այն չէ, թե ես ինչի կարող եմ գնալ։ Ցանկացած երկխոսության մեջ իմ նպատակը ՌԴ-ի հետ պատերազմին վերջ տալն է»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է արդյոք ինքը ճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը, իսկ Ղրիմը՝ ռուսական տարածք․ «Դրա համար [պատերազմը դադարեցնելու] ես պատրաստ եմ որոշակի քայլերի, պատրաստ եմ բանակցություններ վարել, պատրաստ եմ փոխզիջումների։ Բայց դրանք չեն կարող իմ ժողովրդի առաջ դավաճանություն լինել։ Եւ մյուսը կողմն էլ պետք է պատրաստ լինի փոխզիջումների»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ «Միայն այդպես մենք կարող ենք դուրս գալ այս իրավիճակից։ Դետալների մասին դեռ վաղ է եւ դժվար է խոսել։ Նախագահների միջեւ դեռեւս շփում չի եղել, եւ այս պատերազմը մենք կարող ենք կանգնեցնել միայն երկու նախագահների միջեւ ուղիղ բանակցությունների միջոցով»,- կարծիք է հայտնել Զելենսկին։
22:48 - 09 մարտի, 2022