Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, վերջինիս հարձակման դեպքում. Իսրայել Կաց |1lurer.am|

Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, վերջինիս հարձակման դեպքում. Իսրայել Կաց |1lurer.am|

1lurer.am: Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, եթե երկիրը որոշի վրեժ լուծել Իրանի հյուպատոսության ռմբակոծման համար, որի արդյունքում սպանվեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալներ։ Այդ մասին հայտնում է The Sun-ը: Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված պարսկերեն ուղերձում ասել է, որ եթե Թեհրանն իր տարածքից հարձակվի Իսրայելի վրա, Իսրայելը կպատասխանի հարձակումով Իրանի ներսում։ The Times of Israel-ը հայտնել է, որ, ըստ իսրայելցի զինվորական պաշտոնյաների, Իրանը կարող է հարված հասցնել Իսրայելին ապրիլի 12-ից հետո: Իսրայելն ակնկալում է, որ Թեհրանը քայլեր չի ձեռնարկի մինչև մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ավարտը: Այս տարի այն կավարտվի ապրիլի 12-ին։
13:34 - 10 ապրիլի, 2024
Էկոնոմիկայի նախարարը Իրանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացման հարցը

Էկոնոմիկայի նախարարը Իրանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացման հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 9-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Ինչպես տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից, քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների արտահանման և ներմուծման հետ կապված մի շարք հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրությունների կազմակերպման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը։ Գևորգ Պապոյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակներում աջակցել համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։    
12:50 - 10 ապրիլի, 2024
ՀՀ–ն Արևմուտքի հետ գործակցությունը չի հակադրում Իրանի հետ հարաբերություններին. Փաշինյան
 |arm.sputniknews.ru|

ՀՀ–ն Արևմուտքի հետ գործակցությունը չի հակադրում Իրանի հետ հարաբերություններին. Փաշինյան |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում սպասում է ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը:  Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում: «Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, եթե կարելի է այդպես ասել, մենք սպասման մեջ ենք, սպասում ենք ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը, այն է՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացում»,-ասաց Փաշինյանը: Նրա գնահատմամբ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի տարածաշրջանի համար, ուստի շարունակելու են ջանքերն այս ուղղությամբ:   Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այս երկու ձևակերպումն ունեն ընդհանրություններ, բայց, այնուամենայնիվ, դրանք նույնը չեն»: Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ Երևանը Բրյուսելի հետ համագործակցությունը չի զարգացնում Թեհրանի հետ հարաբերությունների հաշվին։ Նա կրկին ընդգծեց Հայաստանի հատուկ Իրանի հետ համագործակցության հարցում։ «Մեր այս հարևանի հետ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչն այդ հարաբերությունները դարձնում է առանձնահատուկ։ Ընդ որում` Արևմուտքի հետ հարաբերությունները չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Իրանի հետ հարաբերություններին և հակառակը»- եզրափակեց նա։    
12:07 - 10 ապրիլի, 2024
Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ վերածելուն․ Քանանի |azatutyun.am|

Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ վերածելուն․ Քանանի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը դեմ է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության դաշտ վերածելուն, IRNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Նասեր Քանանին՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը։ Քանանին ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում նաև շեշտելով տարածաշրջանային կարողությունների, այդ թվում՝ «3+3» ձևաչափի օգտագործման անհրաժեշտությունը՝ չլուծված վեճերը լուծելու համար: «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։  
09:28 - 10 ապրիլի, 2024
Իրանում հայտնել են ԻՊ անդամների ձերբակալության մասին, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Ուրազ-բայրամ տոնին
 |arm.sputniknews.ru|

Իրանում հայտնել են ԻՊ անդամների ձերբակալության մասին, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Ուրազ-բայրամ տոնին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Իրանում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության երեք անդամի, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել ապրիլի 10-ին՝ Ուրազ-բայրամի տոնակատարության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։ Ըստ տեղեկությունների՝ նրանք ծրագրել էին պայթյուններ իրականացնել մահապարտ ահաբեկիչների օգնությամբ, սակայն բռնվել են Թեհրանից ոչ հեռու գտնվող Մահդաշտ քաղաքում: Ինչպես հայտնել է Իրանի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Մունթազեր օլ Մահդին, ձերբակալվածների թվում է ԻՊ-ի բարձրաստիճան անդամ Մոհամմադ Զաքերան: Ոստիկանությունը ձերբակալել է նաև 8 հանցակցի։ Ուրազ-բայրամը մուսուլմանների գլխավոր տոներից մեկն է, որը նշանավորում է Պահքի ավարտը։
19:30 - 06 ապրիլի, 2024
Իրանը, Իսրայելը և ԱՄՆ-ն զորքերը բերել են մարտական բարձր պատրաստվածության վիճակի․ NYT |armepress.am|

Իրանը, Իսրայելը և ԱՄՆ-ն զորքերը բերել են մարտական բարձր պատրաստվածության վիճակի․ NYT |armepress.am|

armepress.am Իրանը, Իսրայելը և ԱՄՆ-ն իրենց զինված ուժերը (վերջինիս դեպքում խոսքը Մերձավոր Արևելքում զորքերի մասին է) բերել են մարտական բարձր պատրաստվածության վիճակի: Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT) ՝ հղում անելով իր աղբյուրներին: Վաշինգտոնում և Մերձավոր Արևելքում թերթի զրուցակիցներն ասել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան հարվածին ապրիլի 1-ին Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման համար: Իսրայելն իր զինված ուժերը բերել է մարտական բարձր պատրաստության վիճակի։ Ինչպես պարզաբանել է իսրայելական աղբյուրը NYT-ին, մարտական ստորաբաժանումներում չեղարկվել են արձակուրդները, պահեստազորայինների մի մասին կանչել են հակաօդային պաշտպանության զորքեր, արգելափակվում է GPS ազդանշանը։  Իրանից թերթի երկու զրուցակիցներ նույնպես հայտնել են երկրի զորքերը լիարժեք մարտական պատրաստության բերելու մասին, քանի որ Թեհրանը մտադիր է արձագանքել Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակմանը՝ զսպման շրջանակներում: CNN-ի աղբյուրը ամերիկյան վարչակազմում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «անխուսափելի» են համարում Իրանի պատասխան հարվածը։ Ընդ որում սպասվում է, որ թիրախ կարող են դառնալ ինչպես իսրայելական, այնպես էլ ամերիկյան օբյեկտները:
14:53 - 06 ապրիլի, 2024
Ահաբեկչական հարձակում Իրանի ոստիկանական բաժանմունքների վրա. 5 ուժային է զոհվել |arm.sputniknews.ru|

Ահաբեկչական հարձակում Իրանի ոստիկանական բաժանմունքների վրա. 5 ուժային է զոհվել |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Իրանում 5 ոստիկան է զոհվել ոստիկանական բաժանմունքների վրա ահաբեկչությունների ժամանակ, հայտնում է IRNA-ն։ Նշվում է, որ ահաբեկչությունները տեղի են ունեցել Ռասկա և Չաբահար քաղաքներում։ Չաբահարում ահաբեկչությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում, հայտնել է նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամաթին։ Ռասկում կանխվել է ոստիկանական բաժանմունքներ մուտք գործելու փորձը։   Անվտանգության փոխնախարարն ասել է, որ ահաբեկչական խմբավորման հարձակումը Չաբահար և Ռասկ քաղաքների վրա կատարյալ ձախողվել է, 8 ահաբեկիչներ սպանվել են, բնակելի շենքում թաքնված այլ ահաբեկիչները լիակատար շրջափակման մեջ են։   «Իրանի ոստիկանության 5 ծառայող է նահատակվել, 10 հոգի վիրավորվել են»,–ասել է նա։ Ավելի վաղ փոխնահանգապետը հայտնել էր, որ ահաբեկիչները ծրագրել են մուտք գործել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայան, սակայն դա կանխվել է։ Պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը, որը կապում են Իսրայելի հետ։ Իսլամիստական զինյալ կազմակերպությունը գործում է հիմնականում Իրանի հարավ-արևելքում, որտեղ գտնվում է Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանը։
11:02 - 04 ապրիլի, 2024
Սիրիայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը վճռական պատասխան կտա Իսրայելի հարվածին․ իրանական լրատվամիջոց
 |armenpress.am|

Սիրիայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը վճռական պատասխան կտա Իսրայելի հարվածին․ իրանական լրատվամիջոց |armenpress.am|

armenpress.am: Սիրիայում Իսլամական Հանրապետության դեսպան Հոսեյն Աքբարին հայտարարել է, որ Իսրայելը F-35 կործանիչներից վեց հրթիռ է արձակել Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ։  Այս մասին հայտնում է իրանական  Tasnim գործակալությունը` մեջբերելով դեսպանի խոսքը, ով հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները կհանգեցնեն վճռական պատասխանի։ Աղբյուրի տեղկատվությամբ` Սիրայում ԻԻՀ դեսպանը տեղեկացրել է, որ անձամբ եղել է դեսպանատան շենքում, որն ավերածության է ենթարկվել, զոհվել են այնտեղ գտնվող դիվանագետներ։ Ավելի վաղ՝ սիրիական և իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ  Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Դամասկոսում գտնվող շինությանը, որի հետևանքով վնասվել է նաև  Իրանի դիվանագիտական առաքելության շենքը։ 
22:03 - 01 ապրիլի, 2024
Ադրբեջանը շուտով կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը
 |armenpress.am|

Ադրբեջանը շուտով կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը |armenpress.am|

armenpress.am:  Ադրբեջանը շուտով կվերսկսի Իրանի մայրաքաղաք Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը։ Այս մասին ISNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության իրազեկ աղբյուրը: «Դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատունն առաջիկայում կվերսկսի իր գործունեությունը: Օրակարգում է նաև երկու երկրների ներկայացուցիչների միջև դիվանագիտական և պաշտոնական հանդիպումների անցկացումը»,- նշում է զրուցակիցը։ Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը դադարեցրել է իր գործունեությունը անցած տարվա հունվարին դեսպանատան վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։
21:31 - 29 մարտի, 2024