Իմ Քայլը

«Իմ քայլը» Հայաստանում գործող քաղաքական դաշինք է, որի հիմքը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Այն ձեւավորվել է 2018 թվականի օգոստոսին Երեւանի ավագանու 2018 թվական ընտրություններից առաջ։ Դաշինքի առաջնորդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» դաշինքը մասնակցել եւ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ հաղթել է Երեւանի ավագանու ընտրություններին՝ ստանալով ավագանու 65 տեղերից 57-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցությունները 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների նախաշեմին ձեւավորեցին «Իմ քայլը» դաշինքը։ 

Ընտրություններում հավաքելով 70․37 տոկոս ձայն՝ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 88 պատգամավոր ունենալու մանդատ։

Նաիրա Զոհրաբյանն այս փուլում պատգամավորին լրավճար տալը համարում է անբարոյականություն |hetq.am|

Նաիրա Զոհրաբյանն այս փուլում պատգամավորին լրավճար տալը համարում է անբարոյականություն |hetq.am|

hetq.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած նախագիծը, որով պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական 50 հազար դրամը hնգապատկվում է, անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այս փուլում անբարոյականություն է համարում: Նման տեսակետ հայտնեց պատգամավորը` լրագրողների հետ զրույցում: «Եթե համեմատում ենք տարածաշրջանի եվրոպական երկրների պատգամավորական աշխատավարձի հետ, ասել որ մեր աշխատավարձերը բարձր են, էդպես չէ: Ես գտնում եմ, որ պատգամավորները, նաև նրանք, ում վրա դրված է պետության կառավարման բեռը, պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ, բայց հիմա էդ փուլը չէ, հիմա ավելի կենսական խնդիրներ ունենք»,-ասաց նա: Զոհրաբյանի համար ամենազավեշտալին հիմնավորումն էր. 50 հազար դրամը դարձնել 250 հազար դրամ, որ պատգամավորը գնա հանդիպման ընտրողի հետ: Նա խորհուրդ տվեց ԱԺ կադրերի բաժնից տեղեկություն ստանալ, թե ամենաշատը որ պատգամավորների հետ են քաղաքացիները հանդիպում խնդրել` վստսահեցնելով, որ նման պատգամավորների եռյակում է: «Դրա համար ինձ որևէ լրավճար պետք չի եղել»,-ասաց նա: Հիշեցնենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Զոհրաբյանի կարծիքով` խորհրդարանը պիտի մերժի այս նախագիծը, որովհետև պատգամավորների պարտականությունն է հանդիպել քաղաքացիների հետ, դրա համար վերջիններս ստանում են աշխատավարձ: Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ տվեց այդ գումարներն ուղղել վիրավորում ստացած զինծառայողների արտերկրում բուժմանը: «Բզկտված Հայաստանով ու Արցախով այնքան առաջնահերթ խնդիրներ ունենք, որ պատգամավորին լրավճար տալը ես համարում եմ անբարոյականություն: Ինչ-որ պահի, երբ տնտեսությունը կայուն կլինի, առաջնային խնդիրները լուծված կլինեն, կարիք կլինի անդրադառնալ պաշտոնյաների աշխատավարձին, բայց այսօր մեր 100-րդ խնդիրը պետք է լինի, ոչ թե առաջնային»,-նշեց Զոհրաբյանը:
14:51 - 15 հուլիսի, 2021
Հռիփսիմե Գրիգորյանը ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստում բարձրաձայնել է հայ ռազմագերիների հարցը

Հռիփսիմե Գրիգորյանը ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստում բարձրաձայնել է հայ ռազմագերիների հարցը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ Տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիայի և շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստին: «Մինչ այսօր մենք խոսում ենք տնտեսական խնդիրների և տնտեսական համագործակցության մասին, շատ բարդ է պատկերացնել համագործակցություն այնպիսի իրավիճակում, երբ հարևան երկիրդ անցյալ տարվա աշնանը սանձազերծել է անմարդկային պատերազմ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ, այժմ պահում է հայ ռազմագերիներին՝ գերևարված ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո, բեմականացնում է նրանց դեմ շինծու դատական գործընթացներ և նույնիսկ ներխուժել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք այս տարվա մայիսին: Ավելին, ապշեցուցիչ էր տեսնել Ադրբեջանի նախագահ Ալիևի և Թուրքիայի առաջին տիկնոջ զրույցի տեսանյութը, որում քննարկվում է գերևարված հայ քաղաքացիների հարցը, և Թուրքիայի առաջին տիկինը Ալիևին հարցնում է՝ դեռ կա՞ն գերիներ, ապա խորհուրդ տալիս վերադարձնել նրանց մաս առ մաս կամ փուլերով: Տեսանյութը հստակ ապացույց է, որ բոլոր հայ գերիները պատանդ են Ադրբեջանում՝ քաղաքական սակարկությունների և առևտրի համար: Այդ պատճառով գերիների բոլոր դատավարությունները պարզապես բեմադրված են, իսկ ձերբակալությունները՝ նրանց հանդեպ արգելված պատժամիջոց: Իրականում սրանով Ադրբեջանի իշխանությունները փորձում են մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը: Այսօր մենք իսկապես պետք է խոսենք Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, ներառյալ երկաթուղիները, փոխարենը Ալիևը հավակնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասին՝ իբրև միջանցքի, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ: Միջանցքը կապ չունի ճանապարհների և երկաթուղիների ապաշրջափակման հետ, դա մի հարց է, որը երբեք չի քննարկվել և քննարկվելու, փոխարենը շահարկվում է Ադրբեջանի ավտորիտար նախագահի կողմից, այդ թվում՝ ներքին օգտագործման համար: Իրականում ներխուժումը Հայաստանի Հանրապետություն հենց այն հատվածով, որն ամենանեղն է, երկմտանքի տեղիք չի տալիս ներխուժման դրդապատճառների վերաբերյալ: Պատերազմն ավարտվել է 2020-ի նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրմամբ: Հայտարարության մեջ ավելի քան հստակ ասվում է, որ բոլորը գերիները և պահվող անձինք պետք է փոխանակվեն անհապաղ և առանց որևէ նախապայմանի: Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը: Եվ այս հարցը անհապաղ պիտի հասցեագրենք բոլոր ներկաներս: Սա անկասկած Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլ է, որով մենք կմերժենք ուժի օգտագործումը կամ ուժի օգտագործման սպառնալիքը` որպես հակամարտությունների լուծման միջոց՝ համապատասխանեցնելով մեր խոսքերն ու գործողությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին և համանախագահող պետությունների ղեկավարներին` իրենց ջանքերի համար, ինչպես նաև Վրաստանին` հայ գերիներին հայրենիք վերադարձնելուն վերջերս ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Հռիփսիմե Գրիգորյանը:
12:15 - 02 հուլիսի, 2021
«Իմ քայլը» չի արձագանքել Արցախի օկուպացված տարածքների վերաբերյալ հայտարարության նախագիծը արտահերթ նստաշրջան ներառելու առաջարկին |hetq.am|

«Իմ քայլը» չի արձագանքել Արցախի օկուպացված տարածքների վերաբերյալ հայտարարության նախագիծը արտահերթ նստաշրջան ներառելու առաջարկին |hetq.am|

hetq.am: «Իմ քայլը» խմբակցությունը չի արձագանքել անկախ  պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանի, Աննա Գրիգորյանի և Թագուհի Թովմասյանի խնդրանքին` արտահերթ նիստի օրակարգում ներառել նաև «Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման և ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին» հայտարարության նախագիծը: Նախագծի հեղինակներն այսօր հրավիրված ճեպազրույցին ասացին, որ գրավոր նամակով դիմել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` խնդրելով այդ հարցը ևս ներառել արտահերթ նստաշրջանի օրակարգում, սակայն Միրզոյանը պատասխան նամակով տեղեկացրել է, որ վերջիններս պետք է դիմեն ԱԺ արտահերթ նստաշրջան նախաձեռնող պատգամավորների խմբին և «Իմ քայլը» խմբակցությանը: Պատգամավորներն այդպես էլ վարվել են, սակայն այդպես էլ որևէ արձագանք չեն ստացել, ինչի հետևանքով հայտարարությունը չի ներառվել նստաշրջանի օրակարգում: Սոֆիա Հովսեփյանի գնահատմամբ` խորհրդարանական մեծամասնությունն այդ քայլով հերթական անգամ անտեսում է Արցախի կարգավիճակի հարցը: Նա ընդգծեց, որ հայտարարության տեքստը համաձայնեցվել է Արցախի խորհրդարանի հետ, ինքնանպատակ չի եղել,եղել է նաև Հայաստանի ԱԳՆ-ի և ՊՆ-ի համաձայնությունը: Թագուհի Թովմասյանն էլ հավելեց, որ Հայաստանը որպես պետություն պետք է որևէ փաստաթղթով արձանագրի, որ Արցախն օկուպացված է, նրա համար անհասկանալի է, թե ինչու է գործող իշխանությունը խուսափում այդ փաստն արձանագրել: «Եթե չենք ընդունում, որ Շուշին, Հադրութը օկուպացված են, աշխարհից ինչ ենք ակնկալում»,-ասաց Թովմասյանը: Նշենք, որ ըստ այդ հայտարարության` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Արցախյան հիմնահարցի լուծում չէ, այլ՝ զինադադարի ռեժիմի պահպանման և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտմամբ Արցախին պարտադրված հերթական պատերազմի արդյունքում ստորագրված հրադադարի հայտարարություն։ Շարունակությունը՝ hetq.am-ում։ 
16:50 - 01 հուլիսի, 2021
ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում բարձրաձայնվել է ադրբեջանցիների՝ հայկական տարածքներ ներխուժելու մասին հարցը. Իգիթյան |armtimes.com|

ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում բարձրաձայնվել է ադրբեջանցիների՝ հայկական տարածքներ ներխուժելու մասին հարցը. Իգիթյան |armtimes.com|

armtimes.com: ԵԽԽՎ ԱԺ պատվիրակությունն այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսով հանդես եկավ, որի ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրեցին հիմնական այն թեմաները որոնք քննարկվել են ԵԽԽՎ-ի այս նստաշրջանում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ իրենք ներկայացրել են այն հարցերը, որոնք շատ կարևոր են ՀՀ-ի համար: «Մասնավորապես առաջին հերթին խոսել ենք ռազմագերիների խնդրից և դրա լուծման ուղղիներից, վերջին արտահերթ ընտրություններից, ակտիվ քննարկումներ ենք ունեցել հանձնաժողովներում, ազատ մամուլի մասին զեկույցում խոսել ենք Ադրբեջանում ընթացող բազմաթիվ սահմանափակումների մասին, որի հետևանքով այդ երկրում գեներացվում է ատելություն Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ»: ՀՀ-ի պատվիրակության մյուս անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն իր խոսքում ընդգծեց՝ ԵԽԽՎ-ում ընդհանուր մթնոլորտն ուղղված է այն խնդիրներին, որոնք հուզում են Հայաստանին: «Բոլոր զեկուցողները և բոլոր անդամները, բացառությամբ մեկ-երկու երկրների ներկայացուցիչների, գտնում են, որ առանց գերիների վերադարձի անհնար է առաջ շարժվել»: Իգթյանը նշեց, որ ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում բարձրաձայնել է ադրբեջանցիների՝ հայկական տարածքներ ներխուժելու մասին հարցը. «Շատ կարևոր է, որ թե մեր, թե մեր այլ երկների գործընկերների ելույթներում բոլոր այն հարցերը, որոնք հուզում են մեր հասարակությանը, բարձրացվում են»: «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր Սոս Ավետիսյանը, որը նույնպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ է, նշեց, որ զեկույցներից մեկը կորոնավիրուսին էր նվիրված: «Զեկույցում նշել ենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Ադրբեջանի կողմից խախտվել է հրադադարը, պատերազմի հետևանքով խախտվել է երեխաների կրթության իրավունքը, քանի որ տասնյակ դպրոցներ են վնասվել, որոշները մնացել են օկուպացված տարածքներում»,-ասաց Ավետիսյանը:
14:29 - 30 հունիսի, 2021
Մինչ աշխարհը պայքարում էր Covid-ի դեմ, Արցախում երեխաները թաքնվում էին ապաստարանում. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

Մինչ աշխարհը պայքարում էր Covid-ի դեմ, Արցախում երեխաները թաքնվում էին ապաստարանում. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կրկին եվրոպացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ավերածությունների վրա՝ հիշեցնելով, որ մինչ միջազգային հանրությունը կոչ էր անում պայքարել համավարակի դեմ, Արցախում մարդիկ հարկադրված էին պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ: Պատգամավորը ելույթը սկսել է՝ հիշեցնելով. «Մինչ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, Արցախում երեխաները թաքնվում էին ապաստարաններում»:    Հայրապետյանը մեջբերել է նրանցից մեկի՝ 8-ամյա Մերիի խոսքը. «Բախտներս բերեց, որ կիրակի էր, թե չէ որ գնայինք դպրոց, շատ վատ կլիներ..., քանի որ, եթե դպրոց գնացած լինեինք, դժվար թե կենդանի մնայինք...»: Նա շեշտել է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, որն ակնհայտ աջակցություն էր ստացել Թուրքիայի կողմից, բազմաթիվ վիրավորներ բժշկական օգնության կարիք ունեին, ինչի հետևանքով Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերը հայտնվեցին աննախադեպ ճնշման տակ: «Սա հարկադրեց COVID–19-ի բուժման հարցով մասնագիտացված կենտրոններին վերափոխվել և հարմարվել նոր իրավիճակին: 150 000 բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղում, մինչև Ադրբեջանի հարձակումը, կորոնավիրուսով 300 հիվանդ էր բուժում ստանում, սակայն բազմաթիվ ավերածությունների և տեղահանության հետևանքով անհնար դարձավ հետագայում վիճակագրություն ունենալ համավարակի վերաբերյալ: Բացի այդ, բազմաթիվ մարդկանց առկայությունն ապաստարաններում համավարակի տարածումը դարձրեց անկառավարելի»,- ասել է Հայրապետյանը: Նա հիշեցրել է՝ Ժնևի կոնվենցիաներին կից Արձանագրություն 1-ի 77-րդ արձանագրության համաձայն՝ «Երեխաներն օգտվում են հատուկ հարգանքից, և ապահովվում է նրանց պաշտպանությունը ամեն կարգի անվայելուչ ոտնձգություններից...», սակայն դա ընդհանրապես կիրառություն չունեցավ Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ժամանակ: Պատգամավորը շեշտել է, որ պատերազմի հետևանքով երեխաները տուժել են ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես, նրանցից շատերը կորցրել են իրենց ծնողներին, իրենց տունը, նորմալ կյանքը և հարկադրված էին նայել մահվան աչքերին: Հայրապետյանը ներկայացրել է մի կարճ վիճակագրություն: «Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում 71 դպրոց և 14 մանկապարտեզ ավերվել են: Համավարակով ուղեկցվող ագրեսիայի հետևանքով ավելի քան 8 000 աշակերտ զրկվել է կրթություն ստանալու իրավունքից: Այսպիսով, համավարակով ուղեկցվող ագրեսիան կործանել է Արցախում և Հայաստանում ապրող բազմաթիվ երեխաների կյանքեր՝ ստեղծելով բազմաթիվ առողջական և հոգեբանական խնդիրներ ամբողջ կյանքի համար: Շնորհակալ եմ կարևոր զեկույցի համար, ես անհրաժեշտ համարեցի, որ ևս մեկ անգամ բոլորս ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ մինչ միջազգային ամբողջ հանրությունը կոչ էր անում պայքարել համավարակի դեմ, Արցախում մարդիկ հարկադրված էին պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ»,-նշել է Հայրապետյանը:
11:32 - 23 հունիսի, 2021
Մի պահ մտածում եմ, թե Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը որտեղի՞ց ԱԺ–ում, հետո հիշում եմ, որ դուք եք ձեզ հետ բերել. Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլին» |tert.am|

Մի պահ մտածում եմ, թե Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը որտեղի՞ց ԱԺ–ում, հետո հիշում եմ, որ դուք եք ձեզ հետ բերել. Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլին» |tert.am|

tert.am: Լսում էի ձեր կշտամբանքները մեկը մյուսին, շատ հետաքրքրիր էր, ասում է՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը։ Մի պահ մտածում եմ՝ բայց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը որտեղի՞ց, հետո հիշում եմ, որ դուք եք ձեզ հետ բերել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, թե Աննա Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն է:«Ես ուզում եմ դիմել մեր ժողովրդին, ժողովուրդ ջան մի քանի օրից կսկսվի նախընտրական քարոզարշավը, արդեն զարմանալի բաներ ենք տեսնում. իրավիճակ, որտեղ ամենքը ինչ սխալ թույլ են տվել, դա քարոզելու են ձեզ: Բանակից է խոսում, բանակաշինությունից, անզեն աչքով նայում ես, տեսնում ես բանակից փախած մարդ է, մյուսը դատական իշխանությունը վերականգնելու մասին է խոսում, բայց դատական իշխանության ապականողներից է: Մենք հիմա ականատեսն ենք, որ իշխանությունը և նախկին իշխանության բանավեճը շարունակվում է: Մենք ունենք մի իրավիճակ, որ եթե այս ընտրություններում հաջողություն ունենա գործող իշխանությունը կամ նախկին իշխանությունը, մեզ ոչ մի լավ բան չի սպասում: Դուք շարունակելու եք հաշիվները պարզել միմյանց հետ, բայց այդ ընթացքում ադրբեջանցիները մտել են մեր երկիր, մենք ժամանակ չունենք, ճոխություն է ներսում իրար միս ուտելը»,– ասաց նա: «Քոչարյանն ասում է, որ Փաշինյանը ոչ մի խոստում չի կատարել, խոսք էր տվել, ինձ դատի դա էլ չի կատարել, պատկերացնո՞ւմ եք իրավիճակի սյուրռեալիզմը: Ինքնաբացարկ տվեք հանեք ՔՊ-ն, անիմաստ է, պատկերացնո՞ւմ եք՝ Քոչարյանը ձեզ ինչ է ասում, իրենց էլ խնդրեք իրենք էլ տան բացարկ: Դուք էնքան եք իրար միս ուտելու, որ այս երկրից բան չի մնալու, բան չի մնացել արդեն: Էս ժողովուրդը սպասում է հունիսի 20-ին ձեր ընտրվելու պատճառով արտագաղթի, թե նրանց ընտրվելու պատճառով արտագաղթի: Պրոբլեմը նրանում է, որ ոչ մի կողմ այնքան ուժեղ չի, որ մյուսին ոչնչացնի, բայց ունի բավարար ռեսուրս օր ու արև չտա, երկիրը ցնցումների մեջ պահի»,-ասաց նա:Շարունակությունը՝ tert.am-ում։
15:29 - 04 հունիսի, 2021
ՀՀ սահմանի դեպքում չենք կարող անվանել գերևարում, դա առևանգում է․ Լիլիթ Մակունց

ՀՀ սահմանի դեպքում չենք կարող անվանել գերևարում, դա առևանգում է․ Լիլիթ Մակունց

Աժ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ինչպես գիտեք, այսօր լուր տարածվեց, որ ՀՀ սահմանից պաշտոնական մեկնաբանությամբ գերևարվել են հայ զինվորներ։ Այս մասին ԱԺ նիստի սկզբում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Սակայն ՀՀ սահմանի դեպքում չենք կարող անվանել գերևարում, դա առևանգում է և դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները, մեր բոլոր գործընկերները պատշաճ գնահատական չեն տալիս, իրերն իրենց անունով չեն կոչում։ Ես կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին անպայման և պարտադիր կերպով հստակ գնահատական և հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամաբ»,- նշեց նա։ Մակունցի խոսքով՝ հանրության շրջանում կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին։ «Միգուցե, այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիաների։ Ես կարծում եմ, որ հետագա լարումներից և բախումներից խուսափելու համար այն անվտանգային համակարգը, որի մաս է կազմում ՀՀ-ն, այն գործընկերները, այն միջազգային գործընկերները, ում անհանգստացնում է Հարավային Կովկասում տեղի ունեցող նման անթույլատրելի գործողությունները և զարացումները՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխան պետության նկատմամբ պետք է հստակ գնահատական ստանա»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։
10:11 - 27 մայիսի, 2021
ԱԺ-ում ՏՄՊՊՀ անդամի պաշտոնում քննարկվեց Շուշան Սարգսյանի թեկնածությունը |1lurer.am|

ԱԺ-ում ՏՄՊՊՀ անդամի պաշտոնում քննարկվեց Շուշան Սարգսյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՏՄՊՊՀ անդամի պաշտոնում առաջարկել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը:  ՏՄՊՊՀ անդամի պաշտոնի հարցի քննարկմանը Շուշան Սարգսյանն իր ելույթում ընդգծեց, որ անհրաժեշտություն կա ակտիվացնել հանձնաժողովին կից հասարակական խորհրդի աշխատանքները՝ լայն շրջանակ ապահովելով խորհրդի կազմում: Կարևորեց վարչարարական բեռի թեթևացման անհրաժեշտությունը:  «Շարունակելով վերահսկողություն իրականացնել տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի լուրջ իրավախախտումների նկատմամբ, ինչպիսիք են՝ հակամրցակցային համաձայնությունները, գերիշխող դիրքի չարաշահումները, անբարեխիղճ մրցակցության գործողությունները, անհրաժեշտություն է ակտիվացնել աշխատանքները մի շարք այլ իրավախախտումների վերահսկողության ուղղությամբ, օրինակ՝ բանակցային ուժեղ դիրքի չարաշահումները: Այս ինստիտուտը ներդրվել է 2021 թվականի մարտի 3-ին տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում»,- ասաց Սարգսյանը՝ կարևորելով նաև աշխատանքների ակտիվացումը պետական օժանդակությունների նկատմամբ վերահսկողության իրականացման առումով: Սարգսյանն իր ելույթում նաև կարևորեց հանձնաժողովի գործունեության ընթացքում պետական գնումների շրջանակում հակամրցակցային վարքագծի նկատմամբ վերահսկողությունը:  «Գործող օրենսդրությամբ նախատեսված է հանձնաժողովի կոլեգիալ ինքնավար մարմնի անդամի առաջադրման գործընթաց սկսելու հնարավորություն միայն հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո, մինչդեռ օրենքով նախատեսված են հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման հիմքեր, օրինակ՝ պաշտոնավարման տարիքը լրանալը, որի մասին հայտնի է նախապես, սակայն օրենսդրական հնարավորություն չկա պաշտոնի համալրման գործընթացը սկսել մինչև պաշտոնի թափուր դառնալը, ինչը կարող էր ռիսկեր ստեղծել ինքնավար մարմնի գործունեության շարունակականության ապահովման, մասնավորապես, քվորումի բացակայության տեսանկյունից: Այդպիսի մտահոգիչ իրավիճակ կարող է առաջանալ 2022-ին, օրինակ, ՏՄՊՊՀ-ում, քանի որ 2022-ին լրանում է հանձնաժողովի անդամներից երեքի պաշտոնավարման ժամկետը: Հանձնաժողովի նիստերին առկա քվորումը, եթե նիստին մասնակցում է առնվազն 4 անդամ, այս պարագայում մինչև հանձնաժողովի անդամների պաշտոնի համալրման գործընթացը կարող է առաջանալ քվորումի ապահովման ռիսկեր»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ կարելի է այդ ամենը հաղթահարել օրենսդրական փոփոխությունների արդյունքում:
13:16 - 25 մայիսի, 2021
Անհրաժեշտ են հստակ հայտարարություններ, որոնք կարտահայտեն ՀԱՊԿ դիրքորոշումը ՀՀ սահմանային իրավիճակի մասին․ Միքայել Զոլյան |tert.am|

Անհրաժեշտ են հստակ հայտարարություններ, որոնք կարտահայտեն ՀԱՊԿ դիրքորոշումը ՀՀ սահմանային իրավիճակի մասին․ Միքայել Զոլյան |tert.am|

tert.am: Միանգամայան արդարացի սպասումներ կան, որ ՀԱՊԿ անդամ երկրները և ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն, պետք է ավելի հստակ արտահայտվի այս խնդրի շուրջ։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով սահմանային իրադրությանն ու այդ հարցով ՀԱՊԿ-ից սպասումներին։«Հասկանում ենք, որ մեծ աշխատանք է կատարվում, որի մեծ մասը չի երևում, բայց կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ նաև ճիշտ կլիներ, որ մեր դաշնակիցները հստակ արտահատվեին, որ ՀՀ հանդեպ կատարվող գործողությունները, որ կասկածի տակ են դնում ՀՀ տարածքային ամբողջականությունը, անընդունելի են և հետևանքներ են ունենալու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրավիճակը չի վերաբերում միայն ՀՀ-ին։«Մենք գործ ունենք ՀԱՊԿ-ի հեղինակության հետ, և միայն ՀՀ խնդիրը չէ, այլև ՀԱՊԿ-ի՝ որպես անվտանգային համակարգ։ Կարծում եմ՝ սա այն դեպքն է, որ միայն չերևացող աշխատանքը չի կարող արդյունավետ լինել, և անհրաժեշտ են նաև հստակ հայտարարություններ, որոնք կարտահայտեն ՀԱՊԿ դիրքորոշումն այս իրավիճակի շուրջ»,-հայտարարեց պատգամավորը։
11:10 - 25 մայիսի, 2021
Աննախադեպ քայլ է, երբ իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատը. Բաբկեն Թունյան


 |armenpress.am|

Աննախադեպ քայլ է, երբ իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատը. Բաբկեն Թունյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կարծում է, որ խորհրդարանի նախատեսվող լուծարումը, արտահերթ ընտրությունների անցկացումը աննախադեպ քայլ է Հայաստանում, որով իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատը: Թունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը: «Թվում է՝ պարզ տեխնիկական ինչ-որ բան ենք անում, երկրորդ անգամ վարչապետին պետք է չընտրենք, որպեսզի պրոցեսը շարունակվի: Բայց այս ամենի մեջ մեծ սիմվոլիզմ կա: Մենք կես ժամ հետո կատարելու ենք մի գործողություն, որից հետո ԱԺ-ն արձակվելու է: Իհարկե, հետո ԱԺ-ն իր լիազորությունները շարունակելու է որոշ ժամանակ, աշխատելու է մինչև հաջորդ խորհրդարանի ձևավորումը, բայց սա շատ կարևոր և Հայաստանում երևի աննախադեպ քայլ է, երբ իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատն ու վերստանալ հասարակության վստահության քվեն»,-ասաց Թունյանը: Նա առաջարկեց հետահայացով նայել, թե վերջին 2.5 տարում ինչ են արել: Պատգամավորն ընդունեց՝ բաներ կան, որ իշխանությունը արել է, բաներ կա, որ չեն արել, բաներ կա, որ սխալ են արել, դանդաղ են արել: Նա ներողություն խնդրեց հայրենակիցներից՝ իշխանության սխալ արածների, չհասցրածների, իրենց տեմպի համար: «Երևի պետք է մի քիչ ավելի արագ լինեինք: Այս ամենը փաստ է, որը ոչ մեկը չի հերքի, բայց փաստ է նաև այն հանգամանքը, որ մենք այստեղ եկել ենք աշխատելու՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: Այստեղ ոչ մեկը չի եկել, որ իր բիզնեսի համար հարմար տանիք ապահովի, կապեր ստեղծի: Մարդիկ այստեղ բոլորն աշխատում են՝ իրենց ոլորտում կամ իրենց հետ առնչվող ոլորտներում որևէ քայլ առաջ կատարել, որ մենք ունենանք այն երկիրը, որի մասին միշտ երազել ենք »,-ասաց Թունյանը: Ըստ ՀՀ Սահմանադրության, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է: Մայիսի 3-ին կայացած Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ արդեն չի ընտրվել ՀՀ վարչապետ, եթե այսօր էլ ընտրությունը չկայանա, խորհրդարանն իրավունքի ուժով կցրվի:
19:35 - 10 մայիսի, 2021
Թույլ չենք տալու ՀՀ քաղաքացուն հպատակ սարքել. Նազելի Բաղդասարյան |1lurer.am|

Թույլ չենք տալու ՀՀ քաղաքացուն հպատակ սարքել. Նազելի Բաղդասարյան |1lurer.am|

1lurer.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԺ հատուկ նիստում նշեց, որ այս խորհրդարանի գլխավոր ձեռքբերումներից մեկն այն է, որ այսօր ԱԺ պատգամավորին և, առավելապես՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին, ՀՀ քաղաքացին ընկալում է որպես իրենից մեկը: «Մենք ձեզանից մեկն ենք, որովհետև հազիվ թե տեսնեք մի պատգամավորի, որը շրջում է ճոխ մեքենաներով և շրջագայում է: Ժողովուրդը պետք է հասկանա, որ այստեղ գտնվում են այնպիսի մարդիկ, որոնք ապրում են իրենց հոգսերով»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով՝ ընդդիմադիր հռչակած որոշ ուժեր ուզում են վերարտադրվել՝ երբեմն հաջողված, երբեմն անհաջող փորձերով: Ասաց՝ նրանց նպատակը մեկն է՝ ՀՀ քաղաքացուց հպատակ սարքելը, որը թույլ չեն տալու: «Շատ վառ է մեր հիշողության մեջ այն դրվագները, որոնք եղել են նախորդող տասնամյակներում: Այո՛, իրենց հաջողվել է ունեզրկել մեզ, բայց երբեք չի հաջողվել զրկել հպարտությունից: Հաջողվել է ազատազրկել մեզ, բայց երբեք չզրկել ազատ մտածողությունից: Այսօր Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները շարունակելու են պայքարել հանուն այս երկրի»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ Գյումրիից է, և նախորդող կառավարությունների օրոք Գյումրին մշտապես ունեցել է ընդդիմադիր կեցվածք, քանի որ տասնամյակների ընթացքում թալանվել է, բայց այսօր իշխանությունները դեմքով դեպի Գյումրին են շրջվել, և Գյումրին, գոնե վերջին 2,5 տարվա ընթացքում, սկսել է շնչել, իսկ գյումրեցին՝ ժպտալ:
16:54 - 10 մայիսի, 2021