Էջմիածին

Քաղաք Հայաստանի Արմավիրի մարզում։ Հայաստանի քաղաքներից մեծությամբ չորրորդն է։ Քաղաքում կա 5 եկեղեցի, որոնցից մեկը՝ Էջմիածնի Մայր Տաճարը, Հայաստանի գլխավոր եկեղեցին է և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համալիրի մեջ, որը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։

Վաղարշապատն ունի գլխավոր ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան։ Միացված է Երևանին գյուղերով։ Վաղարշապատից դեպի Երևան մայրուղին 15-16 կմ է։

Քաղաքապետը Դիանա Գասպարյանն է:

Էջմիածնի բոլոր քաղաքային երթուղիները փակ են. Համբարձում Մաթեւոսյան |news.am|

Էջմիածնի բոլոր քաղաքային երթուղիները փակ են. Համբարձում Մաթեւոսյան |news.am|

news.am: Այս պահին Էջմիածնի բոլոր քաղաքային երթուղիները փակ են։ Այս մասին այսօր՝ մարտի 16–ին, ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը՝ չբացառելով՝ որ հնարավոր է լինեն մասնավոր ընկերություններ, որոնք շարունակում են աշխատել։ «Երթուղիներն այս պահին չեն աշխատում։ Աշխատում ենք քաղաքը ակտիվության տեսակետից պահել մաքսիմալ պասիվ։ Թե քաղաք մուտք գործելը, թե ելքը քաղաքից՝ պետք է լինի միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,– ասաց Արմավիրի մարզպետը։ Մաթեւոսյանի խոսքով՝ Էջմիածնի միջքաղաքային տրանսպորտը շարունակում է աշխատել. «Մի քանի ժամ առաջ եմ քաղաքապետի հետ խոսել, այն գործում է ու անընդհատ ախտահանում ենք մեքեաները, բայց եթե անհրաժեշտություն լինի միջքաղաքային տրանսպորտի աշխատանքներն էլ դադարեցնել, ապա դա էլ կանենք, քանի որ տրանսպորտն ինքնին ենթադրում է մի քանի մարդու ներկայություն, որից հենց այս պահին մենք ցանկանում ենք խուսափել»։ Կապված տրանսպորտային միջոցների հետ, որոնք փակ են պահում ճանապարհները, Մաթեւոսյանն ասաց, որ ամեն ինչ համաձայնեցված է դրանց սեփականատերերի հետ. «Որեւէ ստիպողաբար բան չկա»։ Մաթեւոսյանի խոսքով՝ եւ երեկ գիշերը եւ այսօր առավոտյան մի քանի ժամով եղել է անցակետերում եւ անձամբ հետեւել իրականացվող աշխատանքներին. «Այսօր առնվազն 3 ժամ կանգնած եմ եղել անցակետերի մոտ, 5 ժամ էլ երեկ գիշերը։ Բժիշկների հետ շրջել եմ անցակետերում։ Այն քաղաքացիները, որոնք ջերմություն ունեին, վերցվել են կոնտակտային տվյալները եւ հետ ուղարկվել քաղաք՝ ինքնամեկուսանալու։ Հնարավոր է սովորական գրիպ կամ մրսածություն լինի, բայց ամեն դեպքում մարդիկ են, որոնք գտնվում են խոցելի դաշտում եւ ճիշտ ենք համարում նրանց հետ ուղարկել քաղաք»։ Մարզպետը Էջմիածնի բնակիչներին եւս մեկ անգամ կոչ արեց միայն անհրաժեշտության դեպքում դուրս գալ քաղաքից. «Դա ծանրաբեռնում է մոնիտորինգի աշխատանքները, ծանրաբեռնում է վերահսկողության աշխատանքները»։
16:23 - 16 մարտի, 2020
Էջմիածնի քաղաքապետարանը 60 տարին լրացած աշխատակիցներին ազատում է աշխատանքի գալու պարտականությունից |pastinfo.am|

Էջմիածնի քաղաքապետարանը 60 տարին լրացած աշխատակիցներին ազատում է աշխատանքի գալու պարտականությունից |pastinfo.am|

pastinfo.am: Պայմանավորվածություններ ունենք բոլոր ռեստորանների և հարսանյաց սրահների հետ, որ այսօրվանից չեղարկվելու են բոլոր առիթները։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ «Հորդորել ենք կա՛մ աշխատել միայն առաքման ծառայությամբ, ընդ որում առաքիչները լինելու են համապատասխան դիմակներով, ձեռնոցներով, ախտահանվելու են թե՛ սնունդը տալուց առաջ, թե՛ հետո։ Հորդորել ենք հիմնականում աշխատել առաքիչների միջոցով։ Մի քանի ռեստորաններ կամավոր փակվել են, այսինքն որևէ գործունեություն չեն իրականացնելու։ «Տաշիր պիցցա»-ում խիստ հսկողություն է լինելու, որպեսզի երկու-երեք հոգուց ավել մեկ սեղանի շուրջ չնստեն, միաժամանակ նույն տարածքում քիչ մարդ գտնվի»,-ասաց Դիանա Գասպարյանը։ Վերջինս հավելեց՝ քաղաքապետարանը 60 տարին լրացած համայնքային ծառայողներին ազատում է աշխատանքի գալու պարտականությունից։ Շփումները նվազեցնելու նպատակով յուրաքանչյուր բաժնից մի քանի աշխատակից է ներկա լինելու քաղաքապետարանում։
14:03 - 16 մարտի, 2020
Խնդրում եմ դադարեցնել Էջմիածնում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը. ՄԻՊ

Խնդրում եմ դադարեցնել Էջմիածնում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին. «Սիրելի հայրենակիցնե’ր, Մեր երկիրը գտնվում է պատասխանատու շրջափուլում՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի (COVID19) վարակի տարածման ու կանխարգելման հետ: Առաջին պահից սկսած, երբ մեր երկրում արձնագրվեց կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, ողջ գործընթացը եղել է Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա անմիջական ուշադրության ներքո: Այս պահին անհրաժեշտ եմ համարում կատարել մի շարք կարևոր արձանագրումներ՝ 1. նախ, պետք է խստորեն հետևել այս վիրուսի կանխարգելման բոլոր պահանջներին, այդ թվում՝ դրսևորել սոցիալական բարձր պատասխանատվություն, պահպանել հիգիենայի բոլոր կանոնները և սոցիալական պահանջվող տարածություն (social distancing): Պետք է խուսափել զանգվածային միջոցառումների ու մարդաշատ վայրեր այցելելուց, հատկապես, եթե դրանք փակ տարածքներ են. 2. չպետք է ուշադրություն դարձնել չստուգված կամ կեղծ տեղեկությունների: Պետք է անտեսել կամ չտարածել բոլոր այն նյութերը, որոնք հիմնված չեն պաշտոնական աղբյուրների վրա. 3. պետք է վստահել միայն համապատասխան պաշտոնական կայքերին ու սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին, ինչպես նաև պաշտոնական հաղորդագրություններին. 4. չպետք է ներքաշվել սոցիալական ցանցերի այն քննարկումների մեջ, որոնք հիմնված են կեղծ օգտահաշիվներից եկող տեղեկությունների վրա կամ նախաձեռնել են այդ օգտահաշիվները: Ակնհայտ է սոցիալական մեդիայում սուտ տեղեկությունների տարածումը, ինչը բացարձակ դատապարտելի է. 5. բոլորիս համար այս պատասխանատու շրջանում պետք է դրսևորենք քաղաքացիական բարձր գիտակցություն և բոլորս միասին ապահովենք համերաշխության մթնոլորտ: Պետք է հարգանքով վերաբերվենք իրար ու չվիրավորենք մեկս մյուսին. դիմացինին վիրավորելով՝ այս չարիքը չենք կանխի. 6. չի կարելի թիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը: Խնդրում եմ դադարեցնել Էջմիածնում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը. 7. այս պատասխանատու ժամանակաշրջանում անչափ կարևոր է անձնական տվյալներ հրապարակելուց զերծ մնալը: Չի կարելի հրապարակել վարակակիր կամ վարակի կասկած արձանագրած մարդկանց նույնականացնող տվյալներ: Պետք է հիշել, որ բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումով ու նույնականացումով մարդու անձնական կամ ընտանեկան կյանքը դարձնում ենք թիրախավորման ու վիրավորանքի առարկա. 8. լրատվամիջոցներին ու լրագրողներին խնդրում եմ դրսևորել բարձր պրոֆեսիոնալիզմ և անկախ քաղաքական, անձնական կամ որևէ այլ հանգամանքից՝ չտարածել չստուգված կամ կեղծ տեղեկություններ. հիշե՛ք, նման նյութերը մոլորության մեջ են գցում մեր հայրենակիցներին և առաջացնում են լարվածություն. 9. մեր բուժաշխատողները կատարում են հերոսական աշխատանք։ Անգնահատելի կարևոր է այդ աշխատանքը և արժանի բացառիկ հարգանքի. 10. Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող հարցերով ներգրավված ենք երկրում տեղի ունեցող գործընթացներին ու քննարկումներին՝ սկսած երեխաների իրավունքներից, ուսումնական հաստատություններում դասերի կազմակերպումից մինչև փակ հաստատություններում գտնվող մարդկանց իրավունքները։ Այս վիրուսի արձանագրման առաջին պահից սկսած՝ իմ կողմից անընդհատ կապ է պահպանվել բոլոր իրավասու մարմինների ու ծառայությունների հետ: Մեր աշխատակազմում նշանակված են պատասխանատու անձինք. 11. հենց այսօր նույնպես անհրաժեշտ քննարկումներ եմ ունեցել մեր իրավասու գործընկերների, Ազգային ժողովի պատգամավորների, այդ թվում՝ քիչ առաջ բոլոր հարցերը մանրամասն քննարկել եմ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ: Էջմիածնում հիմա առանձնահատուկ վիճակ է, Էջմիածնի մեր հայրենակիցների հարցերը առաջնահերթ ուշադրության առարկա են. 12. շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր բոլոր հայրենակիցներին, ում մոտ արձանագրվել է կորոնավիրուս»:
13:19 - 16 մարտի, 2020
Ջերմող երկու դպրոցականների թեստերի պատասխանը բացասական է․ Արմավիրի մարզպետ |factor.am|

Ջերմող երկու դպրոցականների թեստերի պատասխանը բացասական է․ Արմավիրի մարզպետ |factor.am|

factor.am: «Ջերմող երկու դպրոցականների թեստերի պատասխանը բացասական է եղել»,- այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։ Էջմիածնում գրանցվել էր կորոնավիրուսով դպրոցահասակ երեխայի վարակվելու դեպք։ Նա Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի աշակերտ է և մասնակցել էր հայտնի նշանդրեքին: Երեխան հոսպիտալացված է, իսկ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացված են։ Վարչապետն այսօր տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Այս պահին Էջմիածնից դուրս եկող ընդամենը երեք ճանապարհ է բաց։ Հերթապահում են ոստիկանական խմբեր և բուժաշխատողներ։ Քաղաքից դուրս եկող քաղաքացիները ջերմաչափվում են և եթե ունեն ջերմություն, կինքնամեկուսացվեն։ Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը տեղեկացնում է նաև, որ անցակետերում գործընթացն առավել արագ կազմակերպելու համար շուտով կավելացվի սարքավորումների թիվը:
11:18 - 16 մարտի, 2020
Այս պահին ունենք 28 ախտորոշված դեպք․ Նիկոլ Փաշինյան

Այս պահին ունենք 28 ախտորոշված դեպք․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի երկրորդ թեստի պատասխանն էլ է բացասական եղել, ինչը նշանակում է, որ նա դուրս է գրվելու։ Վարչապետ տեղեկացրեց, որ ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնք փոխկապակցված են: Այս պահին վարակվածների ընդհանուր թիվը 28 է։ Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ ժամը 23։00-ից Էջմիածին քաղաքի 27 ելքերից բաց են լինելու միայն 3-ը՝ Էջմիածին-Երևան, Էջմիածին-Աշտարակ և Էջմիածին-Մասիս։ Քաղաքից դուրս գալուց առաջ բնակիչների ջերմությունը չափելու են, այն քաղաքացիները, որոնց մոտ նկատվելու է բարձր ջերմություն, ինքնամեկուսացվելու են։  Վարչապետն ու իր ընտանիքը շարունակում են մեկուսացած լինել Սևանում։ «Մեր մեկուսացման առիթը Բրազիլիայից եկող լուրերն էին։ Շաբաթ օրը մենք ստացանք բացասական թեստ։ Այսօր նոր արձանագրված դեպքը Մեղրիից եկող բնակչի մոտ է։ Ես այդ քաղաքացու հետ շփում եմ ունեցել։ Նոր թեստ հանձնեցի, պատասխանը կլինի գիշերը, եթե պատասխանը լինի դրական, ես և իմ ընտանիքը կշարունակենք ինքնամեկուսացումը։ Եթե ոչ, կվերադառնամ Երևան»,- նշեց նա։ Վարչապետի խոսքով՝ կառավարությունում կլինեն քննարկումներ՝ հետագա քայլերի, սպասվելիք հանրաքվեի վերաբերյալ։  «Կառավարությունը վաղը կքննարկի նաև Հայաստանի որոշ հատվածներում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը , եթե անհրաժեշտ լինի»,- ասաց նա։ Անդրադառնալով վարակված պացիենտներին՝ վարչապետը նշեց, որ նրանցից միայն 2-ի մոտ է առկա թոքաբորբ, մյուսները կա՛մ պարզապես ջերմություն ունեն, կա՛մ նույնիսկ ջերմություն չունեն։ «Այս վիրուսը պակաս սարսափելի է, քան H1N1 վիրուսը։ Այս պահին որևէ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա։
22:37 - 15 մարտի, 2020
Վարչապետը կարևոր հայտարարությամբ հանդես կգա․ Տիգրան Ավինյան |civilnet.am|

Վարչապետը կարևոր հայտարարությամբ հանդես կգա․ Տիգրան Ավինյան |civilnet.am|

civilnet.am: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց կորոնավիրուսի համաճարակի դեմ իրականացվող միջոցառումների մասին։ Նա ասաց, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում մշտական կապի մեջ է եղել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ։ «Հիմնական մարդաշատ միջոցառումները, որ նախատեսված են եղել Էջմիածնում, չեղարկվել են»,- ասաց Ավինյանը։ Նա նշեց, որ վարչապետն այսօր կարևոր հայտարարությամբ հանդես կգա։ Ըստ Ավինյանի՝ առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու ռապիդ թեստեր, որոնք 15 րոպեի ընթացքում հնարավորություն են տալու նախնական հաստատել կամ հերքել կորոնավիրուսի առկայությունը մարդու մոտ։ Ստուգումներն իրականացվելու են անցակետերում, Զվարթնոց օդանավակայանում։ Ավինյանը խոսեց կառավարության աշխատակիցների աշխատանքը հեռակա կազմակերպելու մասին, հատկապես 60-ն անց մարդկանց և հղիների։ Նա հիշեցրեց, որ այսօր տեղի է ունենալու թռիչք Հռոմից, 21:30-Ին, Հայաստան կբերվեն մեր հայրենակիցները։ Նրանք Հայաստան հասնելուն պես կգտնվեն 14-օրյա կարանտինում։ «Տեղյակ եմ, որ մեր որոշ հայրենակիցներ, իմանալով այս կարանտինի մասին, փորձել են այլ ճանապարհով վերադառնալ։ Ուզում եմ ասել, որ բոլորը, ովքեր եղել են Իտալիայում, պետք է կարանտինի ենթարկվեն»,- ասաց Ավինյանը՝ հայցելով այդ քաղաքացիների ներողամտությունը և նշելով, որ հանրային առողջությունը ամեն ինչից վեր է։
20:45 - 15 մարտի, 2020
Եկեղեցիներում պատարագին կանխարգելիչ միջոցների ձեռնարկման թելադրություններ են տրված եղել․ Մայր Աթոռ

Եկեղեցիներում պատարագին կանխարգելիչ միջոցների ձեռնարկման թելադրություններ են տրված եղել․ Մայր Աթոռ

Մայր Աթոռն արձագանքել է եկեղեցիներում ծիսակատարությունները ժամանակավորապես դադարեցնելու կոչերին։ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքում գրել է, որ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս դադարեցված է մի շարք կառույցների` ներառյալ կրթական, սոցիալական խնամատարական հաստատությունների, Մայր Աթոռի թանգարանների գործունեությունը:   «Հայոց Եկեղեցին քաջ գիտակցում է իր պատասխանատվությունը հայրենիքի և ժողովրդի առջև։ Ամենայն Հայոց Հայրապետը հետևում է խնդրի առնչությամբ բոլոր զարգացումներին թե´ հայրենիքում, թե´ արտերկրի մեր թեմերում ու համայնքներում, իսկ պատկան մարմինները մշտական կապի մեջ են Մայր Աթոռի հետ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է ամենքիս պահպանել խաղաղություն, հոգատարություն և սեր դրսևորել միմյանց հանդեպ, որ զորացնենք մեզանում միաբանության ոգին՝ ի վիճակի լինելու միասնական ջանքերով հաղթահարել այս համավարակը: Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մարտի 13-ին գումարված ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով «հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները: Թեմակալ առաջնորդների միջոցով հոգևոր հովիվներին տրված են եղել անհրաժեշտ թելադրություններ՝ ի մասնավորի կիրակնօրյա պատարագի ժամանակ եկեղեցիներում կանխարգելիչ միջոցների ձեռնարկման կապակցությամբ: Այսօր Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում մեր հոգևորականներն իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված մեր հայրենիքի, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների առողջ և անվտանգ կյանքի համար՝ իրենց հորդորը բերելով ներկաներին պատասխանատվությամբ մոտենալ պատկան մարմինների կողմից տրվող ցուցումներին: Տեղեկացնեմ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս դադարեցված է մի շարք կառույցների` ներառյալ կրթական, սոցիալական խնամատարական հաստատությունների, Մայր Աթոռի թանգարանների գործունեությունը: Իրավիճակից ելնելով՝ վաղը Մայր Աթոռում Վեհափառի նախագահությամբ վերստին գումարվելու է ժողով, որի ընթացքում կքննարկվեն մի շարք կարևոր հարցեր։ Մինչ այդ հորդորում ենք մեր բարեպաշտ ժողովրդին պահպանել հանդարտություն: Հորդորում ենք նաև զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներին տուրք չտալ և չհանրայնացնել պատեհապաշտության մոլությամբ տառապող որոշ անձանց կողմից Հայոց Եկեղեցու և բարեպաշտ հայորդիների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններն ու անտեղի դատողությունները»: 
17:49 - 15 մարտի, 2020
Մասամբ փակվել է Էջմիածնի հագուստի «տոնավաճառը», հարսանյաց սրահների հետ բանակցությունները շարունակվում են |hetq.am|

Մասամբ փակվել է Էջմիածնի հագուստի «տոնավաճառը», հարսանյաց սրահների հետ բանակցությունները շարունակվում են |hetq.am|

hetq.am: v data-block="true" data-editor="286ig" data-offset-key="95ucf-0-0"> Այսօր մասամբ փակ էին Էջմիածնի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող, հանրությանը՝ «լեժանկաներ» անունով հայտնի հագուստի փոքր կրպակները: Տարածքը նման է հագուստի տոնավաճառների: Այս օրերի համար չկան հիգիենիկ կանոնները պահելու պայմաններ: Մարդիկ ազատ ելումուտ են անում տաղավարներով: Տարածքում դժվար է նաև ախտահանիչ միջոցներ ձեռնարկելը: Թեև մեծ մասը չէին բացել տաղավարները, սակայն, մի քանի հոգի դեռ աշխատում էին:    «Տարածքի համար ամիսը 60.000 դրամ վարձ եմ տալիս, չեմ կարող փակել ու գնալ տանը նստել: Թող ասեն՝ չաշխատած օրերի համար վարձ չեմ տալու, ես էլ հանգիստ գնամ տուն: Գիտեմ, որ վտանգավոր ա, մենք էլ ենք վախենում, բայց ի՞նչ անեմ: Մի կողմից վարձակալության գումարն ա, մյուս կողմից՝ հարկայինի: Ոչ մեկը չի եկել ասել, որ դուք էլ եք մարդ, կարոող ա վարակվեք կամ վարակեք, չաշխատած օրերի համար փող մի տվեք, գնացեք տուն»,-նշեց վաճառողուհիներից մեկը, ում անունն իր իսկ խնդրանքով չենք հրապարակում:    Էջմիածնի համայնքապետարանի լրատվության բաժնի պետ Մարիամ Պողոսյանն  ասաց, որ ոստիկանության հետ համատեղ քայլեր են ձեռնարկում քաղաքում բացօդյա առևտուրը դադարեցնելու ուղղությամբ: Բացի այդ, պայմանավորվածություն են ձեռք բերել հանրային սննդի օբյեկտների հետ, որպեսզի չեղարկեն լայնամասշտաբ միջոցառումները: Ըստ Մ. Պողոսյանի՝ 2 հարսանյաց սրահների հետ բանակցությունները շարունակվում են և մինչև օրվա վերջ պարզ կլինի նաև նրանց դիրքորոշումը:  
17:42 - 15 մարտի, 2020
Մեծամորի ԲԿ-ից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն

Մեծամորի ԲԿ-ից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն

Արմավիրի մարզպետարանից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված՝ մարզի ազգաբնակչության առողջության պահպանման և հնարավոր բարդություններից խուսափելու համար շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները․«Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված՝ մարզի ազգաբնակչության առողջության պահպանման և հնարավոր բարդություններից խուսափելու համար շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները.✅ Այսօր Մեծամորի բժշկական կենտրոնից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որով արդեն իրականացվել է առաջին հետազոտությունը:✅ Ըստ անհրաժեշտության՝ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները կսպասարկեն նաև Վաղարշապատի հիվանդանոցի կանչերը:✅ Ըստ անհրաժեշտության՝ Մեծամորի բժշկական կենտրոնը բուժօգնություն կցուցաբերի նաև Էջմիածնի բնակիչներին:✅ Մարզը ներկայացնող բժիշկները պատրաստ են անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել մարզային ենթակայության բժշկական հաստատություններում:✅ ՀՀ Արմավիրի մարզպետի հանձնարարությամբ հանգստյան օրերին մարզային ենթակայության պոլիկլինիկաները կաշխատեն մինչև երեկոյան ժամը 19:00-ն:✅Մարզում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ուղեգծերը սպասարկող տրանսպորտային միջոցներն օրվա ընթացքում պարբերաբար ախտահանվում են»։
11:51 - 15 մարտի, 2020
Բոլորին հորդորում ենք պարբերաբար ախտահանել տարածքները. Էջմիածնի քաղաքապետ

Բոլորին հորդորում ենք պարբերաբար ախտահանել տարածքները. Էջմիածնի քաղաքապետ

Էջմիածնի քաղաքապետ  Դիանա  Գասպարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` գրելով. «Հարգելի՛ տնտեսվարողներ (սննդի կետեր, խանութներ, տաքսի ծառայություններ, այլ տեսակի ծառայություններ մատուցող հաստատություններ ու հիմնարկներ՝ բանկեր, վարկային կազակերպություններ և այլն) Բոլորին հորդորում ենք պարբերաբար ախտահանել տարածքները, պահեստները, դռներն ու դրանց բռնակները, առհասարակ այն իրերը, որոնց դիպչում են մեծ թվով մարդիկ: Միաժամանակ հայտնում ենք, որ քաղաքապետարանը ձեռք է բերել մեծ քանակությամբ քլոր և կարող է տրամադրել այն տնտեսվարողներին, որոնք սեփական ուժերով չեն կարողանում ձեռք բերել ախտահանող նյութեր: Դրանք ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 095237222 Մենք ավելի քան երբևէ պետք է լինենք զգոն ու համախմբված՝ գիտակցելով մեր պատասխանատվությունը թե՛ սեփական անձի, թե՛ մեր շրջապատի նկատմամբ»:
20:58 - 14 մարտի, 2020
Էջմիածնի պոլիկլինիկայում թոքերի ռենտգեն սարքը 15 օրից ավել չի աշխատում |hetq.am|

Էջմիածնի պոլիկլինիկայում թոքերի ռենտգեն սարքը 15 օրից ավել չի աշխատում |hetq.am|

hetq.am: Հայաստանում կորոնավիրուսով վարակման էպիկենտրոնը դարձած Էջմիածնի պոլիկլինիկայում մոտ 10 օր է չի աշխատում թոքերի նկարման ռենտգեն սարքը: Մինչդեռ սարքն այս պահին ավելի քան անհրաժեշտ է՝ թոքերում կասկածելի օջախները հայտնաբերելու և դրա հիման վրա մասնագիտացված հիվանդանոց ուղեգրելու համար:   Թվում էր, թե Էջմիածնում բժշկական հաստատություններն այս օրերին պետք է ավելի կազմակերպված աշխատեին, սակայն պարզվում է, վիճակը սովորական օրերից ավելի վատ է: «Քաղաքում ընդամենը 3 ռենտգեն ապարատ ունենք: Մերը չի աշխատում, սարքը վնասված է արդեն 15 օրից ավելի: Հիվանդանոցի ռենտգեն բժշկուհին և տեխնիկը մեկուսացված են, Ծաղկաձորում են: Երևի գիտեք, իրենք են առաջին հիվանդին ռենտգեն արել, դա էլ դուրս եկավ: Մնացել է «Մաստեր Ֆարմը»»,-ասում է «Էջմիածին» բժշկական կենտրոնի թերապևտ թոքաբան Ալվարդ Սամսոնյանը:   Այսօր շրջայց ենք կատարել «Էջմիածին» բժշկական կենտրոնում, կամ, որ նույնն է՝ պոլիկլինիկայում, եղել ենք նաև հիվանդանոցում: Պոլիկլինիկայում հերթապահում էր ընդամենը մեկ թերապևտ թոքաբան՝ Ալվարդ Սամսոնյանը և մանկական բժիշկը: Մյուս կաբինետների դռները փակ էին: Փակ էր նաև տնօրենի աշխատասենյակի դուռը:   «Մարդ չկա, գնացեք երկուշաբթի կգաք»,- հորդորեց առաջին հարկում տեղակայված պահակակետի աշխատակիցը, ով տարիքով մեծ տղամարդ էր: Այսօր հերթապահող թերապևտ թոքաբան Ալվարդ Սամսոնյանը նշեց, որ առողջապահության նախարարի հրամանով արդեն երկու ամիս է` հերթապահություն է սահմանված մինչև ժամը 16:00-ն: Սա բժշկուհու երկրորդ հերթապահությունն է, որը նախորդի հետ համեմատ ավելի ծանրաբեռնված է: Մինչ բժշկուհին քաղաքացիներին հերթով ընդունում էր, հիվանդներից մեկը, ով չցանկացավ անունը հրապարակել, պատմեց, որ 40 րոպե սպասում է իր հերթին: Մինչ այդ հասցրել է միջանցքում ջերմությունը չափել: Պարզել է, որ ունի 37.8 ջերմություն: Հազում է, ունի թուլություն և անհանգիստ էր, որ հնարավոր է` ինքն էլ վարակված լինի կորոնավիրուսով: Երիտասարդ տղամարդը ցանկանում էր թոքերը նկարել, որպեսզի վստահ լինի, սակայն, Էջմիածնում չի գտնվել ոչ մի բժշկական հաստատություն, որ ռենտգեն կաներ: Ժամը մոտ 16:00-ն էր: Քաղաքացին պատմեց, որ սկզբում եղել է հիվանդանոցում, այնտեղից ուղարկել են պոլիկլինիկա, իսկ պոլիկլինիկայից ուղարկել էին հարևանությամբ գտնվող մասնավոր բժշկական հաստատություն՝ «Մաստեր Ֆարմ», սակայն, այնտեղ էլ ասել են, որ շաբաթ օրերին ռենտգեն աշխատում է մինչև ժամը 14:00-ն, կիրակի չեն աշխատում, իսկ երկուշաբթի օրը պետք է հերթագրվել նոր մոտենալ:   «Մաստեր Ֆարմ» բժշկական կենտրոնից նույնը նաև մեզ փոխանցեցին: «Խիստ ծանրաբեռնված աշխատում ենք, տեսնում եք, ժամը 10-ից մինչև հիմա (ժամը 16:00 էր,-հեղ.) այդքան հիվանդ կա: Իսկ անցած անգամ, որ հերթապահում էի, մեկ հոգի դիմող չի եղել: Դե բնական է, Էջմիածնի իրավիճակից ելնելով է, մարդիկ վախից գալիս են»,- ասում է Ալվարդ Սամսոնյանը: Հերթապահության ժամն ավարտվել էր, սակայն միջանցքում դեռ մոտ մեկ տասնյակ հիվանդ կար սպասող: Բժշկուհի Սամսոնյանն ասաց, որ 35 հիվանդից ավել արդեն ընդունել է՝ գրիպոզ վիճակով, ջերմության գանգատներով: «Բնակչությունը վախեցած է, որը երրորդ շարքի կոնտակտավոր է, անմիջականները արդեն մեկուսացված են, պոչային մասը դեռ գալիս է: Այս անգամ բնակիչները շատ ինքնակազմակերպված են, գալիս են ձեռնոցներով, դիմակներով, ամեն ինչը տեղը տեղին: Մի հատ փռշտացել են, հազացել, կոկորդը ցավացել է, անմիջապես այստեղ են եկել»,- նշում է Ա. Սամսոնյանը:   «Էջմիածին» բժշկական կենտրոնի տնօրենից չկարողացանք պարզաբանում ստանալ, քանի որ այսօր նրա համար ոչ աշխատանքային օր էր: «Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն Գոռ Ասատրյանըշհաստատեց, որ հիվանդանոցի երեք բուժաշխատող կարանտինի մեջ է: Ասաց, որ հիվանդանոցում ամեն ինչ ընթանում է պլանավորածի նման:     
19:48 - 14 մարտի, 2020
Խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով․ Էջմիածնի քաղապետ

Խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով․ Էջմիածնի քաղապետ

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ համաքաղաքացիներ, Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը և դրանց համաճարակաբանական կապն Էջմիածնի հետ՝ հորդորում եմ զերծ մնալ Էջմիածին-Երևան (և հակառակը) անկանոն ուղևորափոխադրումներ իրականացվող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց: Առհասարակ, խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով. եթե դա հնարավոր չէ՝ հանրային տրանսպորտով, քանի որ այն պարբերաբար ախտահանվում է: Եվս մեկ անգամ հորդորում եմ չօգտվել այնպիսի տաքսիներից, որոնց ախտահանված լինելու փաստը անհայտ է կամ խիստ կասկածելի և որտեղ ձեր կողքին նստում են անծանոթ մարդիկ»։
13:39 - 14 մարտի, 2020
Կորոնավիրոսով վարակված Էջմիածնի քաղաքացին թաքցրել է ջերմելու փաստը |panarmenian.net|

Կորոնավիրոսով վարակված Էջմիածնի քաղաքացին թաքցրել է ջերմելու փաստը |panarmenian.net|

panarmenian.net: Իտալիայից Էջմիածին վերադարձած և կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին թաքցրել է ջերմություն ունենալու փաստը ու մասնակցել հարազատի նշանադրությանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Էջմիածին վերադարձած քաղաքացու և ևս 2 հոգու մոտ կորոնավիրուս էր հաստատվել մարտի 11-ին, մեկ օր անց՝ այդ քաղաքացու ընտանիքի երկու անդամի մոտ ևս հաստատվել էր վիրուսը: Վարչապետը նշել է, որ փաստացի մեկ ընտանիքի 3 անդամ վարակվել է կորոնավիրուսով, մեկ գերդաստան մեկուսացվել է: Փաշինյանը նաև դեպքից մանրամասներ է պատմել. «Քաղաքացին ոչ միայն պետությունից է թաքցնում ջերմությունը բարձր լինելու հանգամանքը, այլև ընտանիքից, քանի որ մեր հասկանալի ավանդույթի համաձայն շատ կարևոր է հարազատի նշանադրության արարողությունը: Ըստ էության նաև, եթե շատ կոպիտ ասենք, այդ ընթացքում կաթիլային է ընդունում և, կոպիտ ասած՝ «սիստեմայի տակից» դուրս գալով, վճռական որոշում է կայացնում մասնակցելու հարազատի նշանադրության արարողությանը՝ այդ ընթացքում շփվելով վարսավիրի, ոսկերչի հետ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ դեպքը պատմում է իրավիճակը վերլուծելու, ոչ թե որևէ քաղաքացու մեղադրելու կամ վերապահում ներկայացնելու համար: Փաշինյանը նշել է, որ նշանադրության մասնակիցները՝ այդ թվում վարսավիրն ու ոսկերիչը, մեկուսացված են: «Մենք, ըստ էության, ունենում ենք այսպիսի ճգնաժամային իրավիճակ, երբ նրա մորաքրոջ տղան և ամուսինն արդեն հաստատապես վարակված են, իսկ նշանադրության մասնակիցները՝ այդ թվում վարսավիրը, ոսկերիչը՝ մեկուսացված»,- պատմել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ այս դեպքը կանխարգելելու միակ տարբերակը անհատի, մարդու անհատական պատասխանատվությունն է: ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 6 դեպք կա:
14:09 - 13 մարտի, 2020