Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենը շահագործվում է 1981թ.-ից, ունի 10 կայարան, շահագործվող գծերի երկարությունը 12,1 կմ է, առկա է 45 վագոն։ Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ շաբաթ և կիրակի օրերին` 24 վագոն (12 շարժակազմ)։

2016 թ.-ից մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումներում նկատվում է աճի միտում, ինչը պայմանավորված է նոր երթուղային ցանցի ներդրմամբ, մասնավորապես` միկրոավտոբուսների քանակի նվազմամբ, որի հետևանքով այս պահին մետրոպոլիտենի ցուցանիշը մայրաքաղաքի ընդհանուր ուղևորափոխադրումների հաշվեկշռում կազմում է մոտ 10%։

Կառավարությունը միջոցներ կհատկացնի Երևանի մետրոպոլիտենում գույքի ձեռքբերման համար
 |1lurer.am|

Կառավարությունը միջոցներ կհատկացնի Երևանի մետրոպոլիտենում գույքի ձեռքբերման համար |1lurer.am|

1lurer.am: ՀՀ կառավարության որոշմամբ՝ միջոցներ են տրամադրվում Երևանի մետրոպոլիտենի համար գույք ձեռք բերելու նպատակով:  «Առաջարկում ենք 2 հիմնական աշխատանքներ իրականացնել: Մեկը վերաբերում է 14 հզոր օդորակիչներ գնելու գործընթացին: Երևանի մետրոպոլիտենի օդորակիչները տեղադրվել են 80-ականներին, դրանից հետո չեն փոխվել: Հաշվի առնելով մետրոյի ռազմավարական, կենսական կարևոր նշանակությունը՝ հիմա այդ գործընթացն ենք սկսել, որ փոխենք բոլոր կայարաններում: Օդորակիչների տեղադրման նպատակներից է խոնավության մակարդակի փոփոխությունը, որն իր հետ բերում է մյուս ենթակառուցվածքների մաշվածության, եթե համապատասխան խոնավության միջավայրը չի ապահովվում: Բացի նրանից, որ կունենանք անվտանգ ու մաքուր միջավայր, նաև մեկ կետից կառավարման նոր համակարգ է դրվում: Նոր օդորակիչները բավական էներգախնայող են: Այս գնումները 480 միլիոն դրամի են: Մյուս գնումները վերաբերում են սլաքային փոխադրիչներին: Սրանք նույնպես, ըստ պլանի, նախատեսված են յուրաքանչյուր 5 տարին մեկ փոխել, բայց մենք պլանից հետ ենք ընկել: Վերջին անգամ 9 տարի առաջ են փոխվել»: Մոտ 19.4 միլիոն դրամ էլ սրա համար է նախատեսված: Չզեկուցվող հարցերից մեկով էլ 150 միլիոն դրամի գնումներ են իրականացվելու մետրոյի համար՝ սկսած վագոնների պահեստամասերից ու մալուխներից մինչև լուսավորության ցանց և այլն»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
11:29 - 13 հոկտեմբերի, 2022
Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։ Նա նշել է, որ ժամը 21:30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ «Պատճառված անհարմարության համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ այսօր՝ 16։46-ին, հերթական անգամ ԱԻՆ-ումտեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Բնակչության անվտանգությունից ելնելով՝ իրականացվել են տարհանման աշխատանքներ։ 
21:45 - 14 օգոստոսի, 2022
Երեւանի մետրոպոլիտենի մի քանի կայարաններում տեխզննման աշխատանքները շարունակվում են․ բոլոր կայարանների մուտքերը կբացվեն զուգահեռաբար

Երեւանի մետրոպոլիտենի մի քանի կայարաններում տեխզննման աշխատանքները շարունակվում են․ բոլոր կայարանների մուտքերը կբացվեն զուգահեռաբար

Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ», «Երիտասարդական», «Մարշալ Բաղրամյան», «Բարեկամություն» կայարաններում տեխզննման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին ասաց Երեւանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթեւ Խաչատրյանը։ «Այս կայարաններում ռումբ չի հայտնաբերվել, սակայն դրանք դեռեւս չեն բացվի։ Մնացած կայարաններում սակրավորական աշխատանքները շարունակվում են, բոլոր կայարանների մուտքերը կբացվեն զուգահեռաբար»,- նշեց Խաչատրյանը։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:  
17:03 - 20 հուլիսի, 2022
Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել. ԱԻՆ

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել. ԱԻՆ

Հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ Ուղևորներն ու աշխատակազմը տարհանվել են։ ԱԻՆ և ոստիկանության կինոլոգիական և սակրավորական խմբերը ավարտել են որոնողական աշխատանքները Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության հրապարակ» կայարաններում․ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։   ԱԻ նախարարի հրամանով որոնողական աշխատանքները համակարգելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:  
16:04 - 20 հուլիսի, 2022