Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանը Եվրամիության օրենսդիր մարմին, որն ուղղակի ընտրվում է ԵՄ անդամ-պետությունների քաղաքացիների կողմից: Եվրոպական խորհուրդի հետ խորհրդարանը կազմավորում է ԵՄ իշխանության երկպալատ օրենսդրական ճյուղը եւ համարվում է աշխարհի ամենաազդեցիկ օրենսդրական մարմիններից մեկը:

Եվրախորհրդարանը ստեղծվել է 1957 թվականին: Ի սկզբանե անդամները նշանակվում էին ԵՄ անդամ-պետությունների խորհրդարանների կողմից: 1979 թվականից ընտրվում են բնակչության կողմից: Ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ անգամ:

ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր մեկ շաբաթվա ընթացքում լքեցին ԼՂ-ն․ Փաշինյան

ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր մեկ շաբաթվա ընթացքում լքեցին ԼՂ-ն․ Փաշինյան

ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր մեկ շաբաթվա ընթացքում լքեցին Լեռնային Ղարաբաղի իրենց տներն ու բնօրրանը, ևս քսան հազարը ԼՂ-ից ստիպված էին եղել հեռանալ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, մի մասն էլ 2022-ի դեկտեմբերից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պատճառով ԼՂ վերադառնալու հնարավորություն չէր ունեցել։ Այս մասին Եվրոպական խորհրադարանի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Եվ այսօր ոմանք ձև են անում, թե չեն հասկանում՝ ինչու ԼՂ հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները։ Նման հարցադրումն ինքնին ցինիզմի է նման, որովհետև պատասխանն ավելի քան պարզ է․ Ադրբեջանը հստակ և աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու իր որոշումը»,- ասաց Փաշինյանը։ Փաշինյանը հիշեցրեց, որ 2022թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման շրջանում ԼՂ հայերը զրկված են եղել գազի, էլէներգիայի, վառելիքի, սննդի, մանկական սննդի, դեղորայքի, հիգիենիկ եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների արտաքին մատակարարումներից։ Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձինք թիրախավորվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ «2022-ի դեկտեմբեբրից տասնյակ անգամներ ահազանգել ենք Ադրբեջանի պլանի մասին՝ Լաչինի միջանցքը փակելուց հետո մարդկանց սովի մատնել, ավելացնել ռազմական, պրոպագանդիստական եւ հոգեբանական ճնշումը, ապա եւ բացել միջանցքը եւ այդպիսով բոլոր հայերին ստիպել հեռանալ։ Նման սցենարին խոսել ենք 2023-ի հունվարին, փետրվարին, մարտին, ապրիլին, մայիսին, հունիսին, հուլիսին, օգոստոսին, խոսել ենք բարձր եւ հրապարակային, եւ չեմ ընդունում միջազգային որոշ պաշտոնյաների զարմացած դեմքերը՝ ԼՂ-ի՝ սեպտեմբերին տեղի ունեցած հայաթափման առիթով»,- նշեց Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը միեւնույն ժամանակ շնորհակալություն հայտնեց Եվրոպական խորհրդարանին՝ ԼՂ-ում տեղի ունեցածն իր անունով կոչելու համար։ Փաշինյանի խոսքով դա կարեւոր է հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանելու համար։ «Ի հեճուկս բոլոր պատերազմների, բարդույթունների, ճգնաժամերի՝ ես Եվրոպական խորհրդարան եմ եկել հետեւյալ հիմնական ուղերձով․ մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, ունի խաղաղության կարիք, այսինքն՝ մի վիճակի կարիք, երբ տարածաշրջանի բոլոր երկրները ապրում են բաց սահմաններով՝ տնտեսական, քաղաքական, մշակութային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով եւ երկխոսությամբ լուծելու փորձ եւ ավանդույթ կուտակած։ Հատուկ ուզում եմ ընդգծել՝ խաղաղության մասին մեր պատկերացումները որեւէ կերպ չենք հակադրում մեր տարածաշրջանի շահերին, որովհետեւ մեր երկիրը խաղաղ կարող է լինել, եթե խաղաղ է տարածաշրջանը։ Եւ խաղաղության կառուցմանն աջակցելը համարում եմ իմ հիմնական քաղաքական հանձնառությունը։ Նման հանձնառություն ստանձնելը հեշտ չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ երկարատեւ հակամարտությունը, բազմաթիվ զոհերի, անհետ կորածների, գերիների, տառապանքների եւ հուսահատությունների հանգամանքը։ Բայց արդյո՞ք խաղաղությունը հնարավոր է, եւ եթե այո, ինչպե՞ս։ Գրանադայի գագաթաժողովից առաջ մենք խաղաղության գործընթացում ճեղքում արձանագրելու լրջագույն հնարավորություն ունեինք, բայց Ադրբեջանի նախագահը, ցավոք, հրաժարվեց գալ եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին եւ ԵՄ խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի եւ ինձ հետ ընդունել համատեղ հայտարարություն, որը պիտի արտահայտեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման սկզբունքները»,- նշեց վարչապետը։  Փաշինյանի խոսքով այդ սկզբունքներն ու բովանդակությունն ամենեւին էլ Գրանադայում չէին ձեւավորվել եւ 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքներով էին ձեւավորվել, որին մասնակցում էին Ֆրանսիայի նախագահը, ԵՄ խորհրդի նախագահը, Ադրբեջանի նախագահը եւ ես։ «Այդ սկբունքները կոնկրետացվեցին 2023-ին՝ ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ բրյուսելյան հանդիպումների ընթացքում եւ այդ սկզբունքների մասին կան հրապարակային հայտարարություններ։ Սկզբունքներից առաջինը Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ արտահայտված է հետեւյալ կերպ, մեջբերում եմ. «Ֆրանսիայի նախագահը, ԵՄ նախագահը, Գերմանիայի կանցլերը և ես Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության` Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։ Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը» (մեջբերման ավարտ)։ Այս նույն սկզբունքը ս/թ մայիսի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ արտահայտված է այսպես. «Առաջնորդները, խոսքը իմ եւ Ադրբեջանի նախագահի մասին է, հաստատեցին իրենց աներկբա հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին եւ համապատասխանաբար Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր եւ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը (մեջբերման ավարտ)։ Նույն սկզբունքը ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր հայտարարության մեջ արտահայտել է այսպես (մեջբերում եմ). «Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները եւս մեկ անգամ լիարժեք կերպով վերահաստատեցին իրենց հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ, հիմնված այն ըմբռնման վրա, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր» (մեջբերման ավարտ)»։ 
15:16 - 17 հոկտեմբերի, 2023
Պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության ու հարաբերրությունների կարգավորման պայմանագիր կնքել․ Փաշինյան

Պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության ու հարաբերրությունների կարգավորման պայմանագիր կնքել․ Փաշինյան

Եվրոպական խորհրադարանի իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը իրենց սուվեներության, իրավազորության հիման վրա, առանց «միջանցքային» խոսակցությունների միմյանց համար պետք է բացեն ճանապարհները։ Փաշինյանի խոսքով՝ այդ ճանապարհների անցագրային կետերում պետք է գործեն սահմանային և այլ վերաբերելի հսկողական ծառայություններ և դաա պետք է արվի փոխադարձության և հավասարության սկզբունքով և ՀՀ-ն պատրաստ է օր առաջ գնալ այդպիսի լուծումների։ «Պատրաստ ենք վերականգնել Մեղրիի երկաթուղին, որը ՀՀ-ի հարավով կկապի ոչ միայն ՀՀ-ն ու Ադրբեջանը, այլև ՀՀ-ի հարավային շրջանները հյուսիսարևմտյանների հետ, Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ, հետագա շարունակությամբ՝ ՀՀ-ն Թուրքիայի հետ, Ադրբեջանը Թուրքիայի հետ, Վրաստանը, Ադրբեջանը, ՀՀ-ն Իրանի հետ, արևմուտքը՝ արևելքի հետ, Կասպից ծովից մինչև Միջերկրական, հյուսիսը հարավի հետ, Ծոցից մինչև Սև ծով։ ՀՀ-ում սա անվանում են «հայկական խաչմերուկ»։ Կարծում եմ՝ այս նախագիծը ավելի տարածաշրջանացնելու և Եվրախորհրադարանի բարձր ամբիոնից այս խաչմերուկը «Խաղաղության խաչմերուկ» անվանելու։ Նուն տրամաբանաությամբ մենք պատրաստ ենք ավտոճանապարհների բացմանը նույնպես․ ՀՀ-ն պատրաստ է իր տարածքով բեռների, ավտոտրանսպորտների, մարդկանց, խողովակաշարերի անվտանգությունը, որովհետև «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է սա։ Սա ՀՀ-ի համար նույնպես կարևոր է, որովհետև ՀՀ-ն արդեն 30 տարի է՝ շրջափակված է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»,- ասաց Փաշինյանը։  Նիկոլ Փաշինյանը ընդգծեց՝ կան վերլուծություններ, որ Բաքուն «միջանցքային» խոսույթը նենգափոխում է տարածաշրջայում նոր պատերազմ հրահրելու, ՀՀ-ի նորանոր տարածքներ օկուպացնելու կամ ՀՀ-ն շրջափակման մեջ պահելու համար։ Փաշինյանի խոսքով նման բան թույլ տալ չի կարելի։ «Վերը նշվածները մշակվել և համաձայնեցվել են ԵՄ նախագահի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ և մենք պատրաստ ենք դրանք կյանքի կոչել։ [․․․] Մենք պատրաստ ենք գնալ ընթացակարգերի պարզեցման, պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտաբնգությունը մեր տարածքով՝ հույս ունենալով փոխադարձության։ Մենք պատրաստ ենք զորքերի հայելային հետքաշման 1991 թ․ սահմանների գծից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը ՀՀ-ի ոչ մի տարածքում զորք չի ունենա, ՀՀ-ն էլ Ադրբեջանի։ Պատրաստ ենք նաև փոխադարձության սկզբունքով հասցեագրել «անկլավների» հարցը։ Պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության ու հարաբերրությունների կարգավորման պայմանագիր կնքել»,- ասաց վարչապետը։  Փաշինյանի խոսքով՝ այն, որ Ադրբեջանը հրաժարվեց գնալ Գրանադայի հանդիպմանը, գործերը չհեշտացրեց, բայց մյուս կողմից Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն կա, և եթե վերը նշված սկզբունքները պաշտոնապես վերահաստատվեն, մինչև տարեվերջ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը կդառնա խիոստ իրատեսական։ 
15:02 - 17 հոկտեմբերի, 2023
Վերջին տարիներին իրեն բաժին հասած, անխուսափելի փորձություններից ՀՀ-ն կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար․ Փաշինյան

Վերջին տարիներին իրեն բաժին հասած, անխուսափելի փորձություններից ՀՀ-ն կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար․ Փաշինյան

Տարածված խոսույթ է, որ ժողովրդավարական Հայաստանն անցնում է ծանր փորձությունների միջով, եւ սա ծանր ճշմարտություն է, բայց նույնպիսի ճշմարտություն է այն, որ Հայաստանի ժողովրդավարությունն է անցնում ծանր փորձությունների միջով։ Այս մասին Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փշաինյանը։  «Այնուամենայնիվ, մեծագույն ճշմարտությունն այն է, որ ժողովրդավարությունն է Հայաստանում անցնում ծանր փորձությունների միջով, ոչ միայն Հայաստանի ժողովրդավարությունը, այլեւ ժողովրդավարությունն ընդհանրապես, որովհետեւ ՀՀ-ում եւ աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ առաջ են բերում հետեւյալ հարցը․ իսկ ի վիճակի է, արդյոք, ժողովրդավարությունը ապահովել անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն եւ երջանկություն։ Բայց ես չեմ եկել այստեղ հարցնելու համար, ես այստեղ եկել եմ պատասխանելու, եւ իմ պատասխանն այո՛ է աներկբա»,- ասաց Փաշինյանը։  Փաշինյանի խոսքով՝ շատերն ասում են, որ Հայաստանն այսօր տառապում է ժողովրդավարության պատճառով, բայց իր համոզմամբ՝ վերջին տարիներին իրեն բաժին հասած, մեծ հաշվով անխուսափելի փորձություններից ՀՀ-ն պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար։ «Սրա մասին են վկայում 2020-21թթ․ իրադարձությունները․ 44-օրյա պատերազմի ավարտին հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ Հայաստանի պետական ինստիտուտները ծայրահեղական խմբերի գրոհների թիրախ դարձան, երբ հանրությունը պառակտված էր ու բորբոքված, ժողովրդավարական եղանակով ձեւավորված ինստիտուտները ամուր մնացին պետականության պահպանության իրենց դիրքերում՝ միեւնույն ժամանակ չխախտելով ժողովրդավարության որեւէ սկզբունք»,- ասաց վարչապետը։  «Խոսքի եւ հավաքների ազատությունն այդ ծանր իրավիճակում Հայաստանում չսահմանափակվեց, անհամաչափ ուժի կիրառման դեպքեր չգրանցվեցին, օրենքի գերակայությունը չնսեմացվեց, ու, չնայած այն բանին, որ խորհրդարանում շարունակում էինք ունենալ մեծամասնություն, պատերազմի ծանր հետեւանքների բերումով ի հայտ եկած սոցիալ-հոգեբանկան ճգնաժամը հաղթահարելու համար կառավարող ուժը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու որոշում կայացրեց, եւ այդ նպատակով եւ հրաժարական տվեցի վարչապետի պաշտոնից, ապա եւ սահմանված կարգով արձակվեցին կառավարությունն ու խորհրդարանը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ 
14:56 - 17 հոկտեմբերի, 2023
Հայտնի է Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթի օրը
  |armenpress.am|

Հայտնի է Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթի օրը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին Ստրասբուրգում ելույթ կունենա Եվրախորհրդարանի լիագումար նիստում։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։ «Հայաստանի վարչապետին հրավիրել եմ ելույթ ունենալ լիագումար նիստում։ Նա դա կանի հոկտեմբերի 18-ին Ստրասբուրգում», - ասել է նա Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում։ Մեցոլան հիշեցրել է, որ հոկտեմբերի 5-ին Եվրոպական խորհրդարանում ընդունվել է շատ խիստ ձևակերպումներով բանաձև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ։ «Այս պահին մենք կկենտրոնանանք հումանիտար ճգնաժամի վրա, այլ կերպ ասած՝ ինչպես օգնել Հայաստանին ընդունել փախստականներին՝ տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք մի քանի ժամվա ընթացքում թողել են իրենց կյանքը, որովհետև ստիպված էին փախչել։ Բայց ես նաև ողջունում եմ ապաէսկալացման բոլոր ջանքերը», - նշել է նա։ ԵԽ ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ շփումների պատասխանատվություն ստանձնած Եվրոպական խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ հետագա հանդիպումները կհանգեցնեն ավելի կոնկրետ արդյունքների։
15:24 - 06 հոկտեմբերի, 2023
Եվրախորհրդարանը դատապարտել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան և ԵՄ-ին կոչ է արել համագործակցության հավակնոտ ծրագիր ներկայացնել Հայաստանին
 |armenpress.am|

Եվրախորհրդարանը դատապարտել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան և ԵՄ-ին կոչ է արել համագործակցության հավակնոտ ծրագիր ներկայացնել Հայաստանին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ Եվրամիությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման համար, ինչը հանգեցրել է նաև մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների։ Հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանում քննարկում էր տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թեմայով, որին հաջորդել է բանաձևի ներկայացումը։ Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, բանաձևը Եվրոպական խորհրդարանում քվեարկության դրվեց հոկտեմբերի 5-ին։ Բանաձևին կողմ քվեարկեց 491, դեմ՝9, ձեռնպահ՝ 37 պատգամավոր։ Ընդունված բանաձեւը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված ռազմական հարձակումը, որն իրենից ներկայացնում է միջազգային եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում, ինչպես նաեւ խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունն ու այն պարտավորությունները, որոնք Ադրբեջանը ստանձնել է ԵՄ միջնորդությամբ իրականացվող բանակցություններում։ Եվրախորհրդարանականներն ընդգծում են, որ այս հարձակումը հակասում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու Ադրբեջանի հայտարարած մտադրություններին և խաթարում է կողմերի միջեւ բանակցությունները։ «Հարձակումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հումանիտար մեծ ճգնաժամի համատեքստում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերջին 9 ամիսների շրջափակումից հետո՝ խախտելով Բաքվի պարտավորությունները և Միջազգային քրեական դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող հրամանները։ Քաղաքացիական բնակչությանը տարածքից հեռացնելու հարկադրանքի կիրառումը կարող է համարվել մարդկության դեմ ուղղված հանցագործություն և կարող է դիտարկվել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ներքո», - ասված է բանաձեւում։ Բանաձեւը ԵՄ-ին եւ անդամ պետություններին կոչ է անում թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի եւ մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար, ինչպես նաեւ հետաքննել ադրբեջանական ուժերի կողմից իրագործված հնարավոր ռազմական հանցագործությունները։ Եվրախորհրդարանի պատգամավորները հիասթափություն են հայտնում ՄԱԿ-ի առաջին առաքելության եւ դրա կազմակերպման վերաբերյալ եւ կոչ անում ՄԱԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայություն ստեղծել։ Մտահոգություն է հայտնվել նաեւ արցախահայության բռնագաղթից հետո Լեռնային Ղարաբաղում մշակութային, կրոնական եւ պատմական ժառանգության պահպանման վերաբերյալ։ «Կոչ է արվում Ադրբեջանին զերծ մնալ տարածաշրջանում մշակութային, կրոնական  կամ պատմական ժառանգության ակունքների հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխելուց»։ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը դատապարտում է ադրբեջանական ռազմական ներխուժումը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք եւ վերահաստատում է իր պահանջը՝ դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Բանաձեւը նաեւ խորը մտահոգություն է հայտնում եւ անընդունելի է համարում Ադրբեջանի նախագահի եւ այլ պաշտոնյաների կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող անբարենպաստ հռետորաբանությունն ու հայտարարությունները։ Այս համատեքստում բանաձեւը Թուրքիային կոչ է անում զսպել իր դաշնակից Ադրբեջանին անպատասխանատու գործողություններից եւ դատապարտում է ցուցաբերվող աջակցությունը։ Բանաձեւը  դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ԼՂ-ում զինված հակամարտությունն իր իմպերիալիստական օրակարգը խթանելու նպատակով շահագործելու եւ Հայաստանի ինքնիշխանության դեմ հետագա հարձակումները խրախուսելու համար։ Բանաձեւի տասնմեկերորդ կետը կոչ է անում վերանայել ԵՄ-ի հարաբերությունները Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով վերջին զարգացումները եւ այդ երկրում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը։ Ինչպես նաեւ կոչ է արվում Եվրոպական Հանձնաժողովին վերանայել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ «ռազմավարական գործընկերությունը», հաշվի առնելով վերջինի կողմից միջազգային պարտավորությունների բազմաթիվ խախտումները։ Բանաձեւն ընդգծում է, որ Ադրբեջանի ներկա կեցվածքն անհամատեղելի է Եվրոպական միության մասին պայմանագրի 21-րդ հոդվածում ամրագրված ԵՄ արտաքին քաղաքականության նպատակների հետ։ Բանաձեւը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խաղաղությանն ուղղված իր հանձնառության համար, վերահաստատում է ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը։ «ԵՄ-ն պետք է օգտագործի պոտենցիալ աշխարհաքաղաքական վակուումի հնարավորությունը, Հայաստանին տրամադրի համագործակցության հավակնոտ ծրագիր՝ արդիականացնելով ներկայիս Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և քննարկի Հայաստանին մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիր առաջարկելու հնարավորությունը», - ասված է բանաձեւում։   Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:59 - 05 հոկտեմբերի, 2023
Մարինա Կալյուրանդը հստակ արձանագրել է՝ այն, ինչ Բաքուն արել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է
 |aravot.am|

Մարինա Կալյուրանդը հստակ արձանագրել է՝ այն, ինչ Բաքուն արել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է |aravot.am|

aravot.am: Հոկտեմբերի 3-ին Եվրախորհրդարանում տեղի է ունեցել քննարկում՝ «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով, Բաքվին դատապարտող համապատասխան բանաձևի քվեարկությունը նախատեսված է հոկտեմբերի 5-ին։ Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ՝ կոչ անելով Եվրամիությանը վերանայել հարաբերությունները Բաքվի հետ, ինչը պետք է համապատասխան հետևանքներ ունենա Ալիևի վարչակարգի համար։ Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ամիսներ շարունակ պաշարման պայմաններում մատնված են եղել սովի,  կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանին՝ կոչ անելով պատժել Ալիևին և թույլ չտալ, որպեսզի անցյալի սխալները կրկնվեն։ «Հարձակման տակ գտնվող ժողովրդավարությունը պաշտպանելու ձգձգումը պատրվակով, թե մեզ գազ է պետք, ինչ-որ բան հիշեցնո՞ւմ է: Դուք ճիշտ  եք, այն շատ նման է Ուկրաինային: Եկեք չկրկնենք մեր սխալները, փրկենք մեր պատիվը, փրկենք Հայաստանը»,- հայտարարել է նա Եվրախորհրդարանում։ Եվրախորհրդարանի պատգամավոր  Իզաբել Սանթոսն իր հերթին ընդգծել է Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը կասեցնելու անհրաժեշտությունը: Եվրախորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն էլ հստակ արձանագրել է՝ այն, ինչ Բաքուն արել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է։
12:40 - 04 հոկտեմբերի, 2023
Եվրախորհրդարանում կայացան Լեռնային Ղարաբաղի թեմայով լսումներ
 |azatutyun.am|

Եվրախորհրդարանում կայացան Լեռնային Ղարաբաղի թեմայով լսումներ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրախորհրդարանում այսօր լսումներ են կայացել Լեռնային Ղարաբաղի թեմայով: Բոլոր բանախոսները քննադատել են Իլհամ Ալիևի ռեժիմի գործողությունները: Միաժամանակ, նրանք դատապարտել են Եվրամիության ղեկավարներին, մասնավորապես՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ով «հուսալի գործընկեր» է անվանել Ալիևին, քանի որ Եվրամիությունը գազային գործարք է կնքել Ադրբեջանի հետ: Բանախոսները նշել են, որ բազմիցս են ահազանգել Լեռնային Ղարաբաղին սպառնացող վտանգի մասին: Նրանցից շատերն առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Ալիևի նկատմամբ: «Մենք զոհաբերեցին հայերին հանուն «ռեալպոլիտիկի»: Պետք է սառեցնել պայմանագրերը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել», - հայտարարեց եվրախորհրդարանական Ֆաբիո Կաստալդոն։ Մարինա Կալյուրանդը կոչ արեց պահանջներ ներկայացնել Ալիևին․ - «Այն, ինչ Բաքուն արել է, էթնիկ զտում է: Պետք է Հայաստանին օգնել և Եվրամիության առաքելությունն ընդարձակվի Հայաստանում և աշխատի նաև Ադրբեջանում»: Շատ բանախոսներ նաև ասել են, որ Հայաստանին անհրաժեշտ է եվրոպական հեռանկար առաջարկել, մասնավորապես՝ վիզաների հարցը լուծել: «Վարչապետ Փաշինյանին պետք է տալ հստակ ուղերձ, որ Հայաստանը պետք է ստանա եվրոպական հեռանկար», - ասել է Միխաել Գալերը։ «Ռուսները պատժում են հայերին եվրոպական կողմնորոշում դրսևորելու համար: Հայաստանի դեմոկրատիան պետք է պաշտպանել», - հայտարարել է եվրախորհրդարանականը։
21:57 - 03 հոկտեմբերի, 2023
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ ՀՀ առաքելություն
 |1lurer.am|

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ ՀՀ առաքելություն |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է «Թուրքիայի հարցերով հանձնաժողովի 2022 թվականի զեկույցը», որն «աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ հաշտեցման, տարածաշրջանային կայունության և անվտանգության»։ Այս մասին հայտնել են Եվրամիությունում ՀՀ առաքելությունից։ «Զեկույցը ողջունում է մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և բարձր է գնահատում Հայաստանի վարչապետի ներկայությունը Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը: Այն կոչ է անում անհապաղ իրականացնել հատուկ ներկայացուցիչների կողմից ձեռք բերված համաձայնությունները, ինչպիսիք են օդային տարածքի և երկու երկրների միջև սահմանի բացումը։ Հերթական անգամ խրախուսում է Թուրքիային՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման ճանապարհ հարթելու համար: Փաստաթուղթը հորդորում է Թուրքիային ամբողջությամբ կատարել հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված իր պարտավորությունները»,- նշված է առաքելության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։
16:00 - 18 հուլիսի, 2023
Բաքուն խախտել է միջազգային պարտավորությունները. Եվրախորհրդարանականների հայտարարությունը
 |news.am|

Բաքուն խախտել է միջազգային պարտավորությունները. Եվրախորհրդարանականների հայտարարությունը |news.am|

news.am: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի հանդեպ իր միջազգային պարտավորությունների «աղաղակող խախտման» մասին են հայտարարել ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության եւ ԵՄ-Վրաստան ասոցիացիայի խորհրդարանական կոմիտեները։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հետ կապված՝ երեքշաբթի, ապրիլի 25-ին, լուրջ մտահոգություն են արտահայտել Եվրախորհրդարանում։ Այս քայլը հղի է բացասական հետեւանքներով եւ կարող է դիտարկվել որպես «2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության ակնհայտ խախտում» եւ որպես «ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 23-ի պարտադիր ուժ ունեցող որոշումը չհարգելու ակտ», ասված է Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Հայաստանի գծով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչովի եւ Ադրբեջանի գծով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Ժելյան Զովկոյի համատեղ հայտարարությունում։ Դատարանի որոշումը Ադրբեջանին պարտավորեցնում է «իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով անձանց եւ բեռների՝ երկու ուղղությամբ անխոչընդոտ տեղաշարժը», նշել են եվրապատգամավորները։ Նրանք հիշեցրել են, որ ադրբեջանական շրջափակումը շարունակվում է 2022թ. դեկտեմբերի 12-ից, ինչը հումանիտար դժվարություններ է ստեղծում Արցախի բնակչության համար եւ խափանում խաղաղության հեռանկարները։ «Մենք Բաքվին կոչ ենք անում անհապաղ փոխել ուղեգիծը եւ պարտավորություն ստանձնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ միջազգային պարտավորություններին եւ նորմերին հետեւելու վերաբերյալ։ ԵՄ-ն նախկինի պես պատրաստ է օգնել կողմերին բանակցությունների միջոցով բոլոր տարաձայնությունները կարգավորելու հարցում»,- ասված է փաստաթղթում։ Եվրախորհրդարանականներն ափսոսանք են հայտնել, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։ «Մենք հարգում ենք ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը եւ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ զգոնություն պահպանել  սադրիչ հռետորաբանության եւ գործողությունների բոլոր դեպքերի հետ կապված, որոնք ատելություն են հրահրում եւ խանգարում հաշտեցմանը»,- ամփոփել են հայտարարության հեղինակները։  
12:20 - 26 ապրիլի, 2023
«Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծմանը նոր խնդիրներ կստեղծի»․ Վոլոդին |azatutyun.am|

«Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծմանը նոր խնդիրներ կստեղծի»․ Վոլոդին |azatutyun.am|

azatutyun.am: «Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի», - այսօր Մոսկվայում, Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Այն գործիչները, որոնք հայտարարություններ են հնչեցնում եվրոպական կառույցների ուղղությամբ, հեշտությամբ կարող են կորցնել երկիրը», - հայտարարել է Վոլոդինը՝ կոչ անելով կատարել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթները։ «Այն մարդիկ, որ ցանկանում են ԵՄ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ներգրավել այս հարցում՝ Ուկրաինայի, Հարավսլավիայի, այլ երկրների օրինակից ելնելով, պետք է 10 անգամ մտածեն և ծանրութեթև անեն, թե ինչով կարող է ավարտվել այդ ամենը», - հայտարարել է Վոլոդինը։
17:29 - 13 փետրվարի, 2023
Եվրոպան վերջապես պետք է գործի՝ ընդդեմ այս լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամի․ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր

Եվրոպան վերջապես պետք է գործի՝ ընդդեմ այս լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամի․ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում «Les Républicains - LR» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամին այսօր եղել է Լաչինի միջանցք տանող ճանապարհի սկզբնամասում։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․   «Այս գիշերի ժամանեցի Հայաստան, և գտնվում եմ Լաչինի միջանցք տանող ճանապարհի սկզբնամասում․ Լեռնային Ղարաբաղ մուտքի այս միակ ճանապարհն արդեն երկու ամիս է, ինչ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Այստեղից մի քանի կիլոմետր այն կողմ հարյուր քսան հազար խաղաղ հայ բնակիչ ապրում է աշխարհից կտրված, ամեն ինչից զրկված։ Եվրոպան վերջապես պետք է գործի՝ ընդդեմ այս լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամի։ Որովհետև մենք իրավունք չունենք էթնիկ զտումների նոր սպառնալիքի առջև հայ ժողովրդին միայնակ թողնելու. և որովհետև, իրականում, այստեղ խաղասեղանին դրված է նաև մեր երկրների անվտանգությունը»։     2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ: ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։ Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Ադրբեջանը պարբերաբար անջատում է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Արցախը շրջափակման մեջ է։
21:28 - 11 փետրվարի, 2023
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորն այցելել է Սյունիք

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորն այցելել է Սյունիք

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում հանդիպել է Սյունիք ժամանած՝ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանում «Les Républicains - LR» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամինին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։   Մարզպետը նրան ուղեկցել է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի սահմանային անցակետ, ինչպես նաև ճանապարհի փակ լինելու պատճառով Գորիսում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ հանդիպման։   Պաշտոնյաները նաև առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում ֆրանսիացի հյուրը Ռ․Ղուկասյանից տեղեկացել է մարզում ստեղծված կացության մասին։   «Պարոն Բելամինը առաջիկայում Եվրախորհրդարանում ելույթ պետք է ունենա Բերձորի միջանցքի փակ լինելու և դրա հետևանքների թեմայով ու Սյունիք է եկել, որպեսզի անձամբ տեսնի այստեղ կատարվողը․ նրան հետաքրքրում էր թե՛ Սյունիքի սահմանների, թե՛ Արցախ-Հայաստան ճանապարհի իրավիճակը։ Այցելելով սահմանակետ՝ նա արձանագրել է, որ ճանապարհը փակ է, ու քաղաքացիներն այդտեղով անցնել չեն կարողանում։ Իսկ Գորիսում բնակվող արցախցիները պատգամավորին ներկայացրել են իրենց ամենանվիրական ցանկությունը՝ վերադառնալ հայրենիք՝ չնայած այնտեղ ներկայումս առկա ծանր սոցիալ-տնտեսական կացությանն ու հումանիտար ճգնաժամին։   Ըստ Ռոբերտ Ղուկասյանի՝ Ֆրանսուա-Քզավիե Բելամինը սրանով ցույց է տալիս, որ իր երկիրը հայ ժողովրդի կողքին է․ «Ու սա հստակ ազդակ է, որովհետեև նա առաջին պաշտոնյան չէ, որ այցելում է Սյունիք․ սրանով Ֆրանսիան հստակ ազդարարում է, որ բոլոր մակարդակներում աջակցում է Հայաստանին»», - նշված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ։   Մարզպետը նաև հարցազրույց է տվել պատգամավորին ուղեկցող ֆրանսիական լրատվամիջոցներին։  
18:45 - 11 փետրվարի, 2023