ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Աջակցություն Հայաստանի դիմակայունությանն ու արցախցիներին․ ինչ ասաց Բլինքենը Բրյուսելում
 |civilnet.am|

Աջակցություն Հայաստանի դիմակայունությանն ու արցախցիներին․ ինչ ասաց Բլինքենը Բրյուսելում |civilnet.am|

civilnet.am:  «Այստեղ ենք տրանստլայնտայն աջակցություն հայտնելու հայ ժողովրդի ժողովրդավարական, բարեկեցիկ ապագային և ավելի ինտեգրված, ավելի խաղաղ Հարավային Կովկասին»․ ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպումից առաջ հայտարարել է Բլինքենը։ «Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը, ուզում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ, անկախ պետություն, որը խաղաղ է ապրում իր հարևանների հետ և միացված է տարածաշրջանին ու աշխարհին»,- ասաց պետքարտուղարը։ Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ընտրության առաջ է, և պետք է աջակցել նրան և Հայաստանի առաջնորդներին ընտրության այս պահին։ «ԱՄՆ-ը նախատեսում է ավելի քան 65 մլն դոլարի աջակցություն տրամադրել Հայաստանին 2023-ի բյուջեով, ինչը 50 տոկոսով ավելին է, քան երկու տարի առաջ»,- հայտարարեց Բլինքենը։ Նա հավելեց, որ Վաշինգտոնը հանձնառու է շարունակելու աջակցությունը Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական դիմակայունությանը՝ ներդրումներ անելով պարենային անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգիայի բազմազանեցման, առևտրային գործընկերների բազմազանեցման հարցերում։ «Շարունակելու ենք աջակցել 100 հազար տեղահանված արցախցիներին, դա կարևոր է Հայաստանի երկարաժամկետ քաղաքացիական բարեկեցության տեսանկյունից։ Սատարելու ենք այդ մարդկանց ինտեգրումը տնտեսության, հասարակության մեջ, ինչը ենթադրում է բնակարանների, աշխատանքի, կրթության ապահովում»,- նշեց ամերիկացի դիվանագետը։ Նա եզրափակեց՝ Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրումը կարևոր է անվտանգությնան ու բարեկեցության հասնելու համար։ Բլինքենը նաև աջակցություն հայտնեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։  
15:15 - 05 ապրիլի, 2024
ԵՄ-ն ներդրումներ կանի Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն
 |armenpress.am|

ԵՄ-ն ներդրումներ կանի Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն |armenpress.am|

armenpress.am:  Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ եռակողմ հանդիպմանն ընդառաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն խոստացել է ուս ուսի կանգել Հայաստանի կողքին եւ այսօր այդ խոստումը կատարում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուրսուլա Ֆոն դեր Լայենն այս մասին ասել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը նախորդած ասուլիսի ժամանակ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ֆոն դեր Լայենը նշեց, որ Հայաստանի հետ գործընկերության տեսլականը կյանքի կկոչվի Հայաստանի դիմակայունությանը նպաստելու ծրագրի միջոցով։ «Մենք ներդրումներ կանենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր լինեն և ցնցումների նկատմամբ կայուն», - ասաց Եվրահանձնաժողովի նախագահը՝  նշելով 270 մլն եվրո դրամաշնորհի մասին, որը կօգնի հատկապես փոքր եւ միջին ընկերություններին։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում ներդրումներ կանի հատկապես ենթակառուցվածքային նախագծերում՝ մասնավորապես Սեւ ծովի էլեկտրական մալուխի նախագծում, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի արտադրության մեջ։ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ նշեց՝ ԵՄ-ն կուսումնասիրի նաեւ միջսահմանային տրանսպորտը, երբ պայմանները թույլ տան։ Եվրահանձնաժողովի նախագահը խոսեց աջակցության նոր փաթեթի՝  Հայաստանի համար Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի մասին։ «Այն արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ Սա հրաշալի նորություն է, եւ մենք կարող ենք ավելին անել։ Ահա թե ինչու վերջերս գործարկեցինք ներդրումների համակարգման հարթակը, որպեսզի կարողանանք բացահայտել նոր նախագծեր եւ արագացնենք իրականացումը», - ասաց Ֆոն դեր Լայենը։ Եվրահանձնաժողովի նախագահը ողջունեց Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին միտված ջանքերը՝ չնայած երկրի առաջ ծառացած մարտահրավերներին եւ վերահաստատեց՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել իրականացվող բարեփոխումներին խորհրդատվության, տեխնիկական աջակցության եւ ֆինանսավորման միջոցով։ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հավելեց, որ չեն մոռանում տեղահանված արցախահայության ծանր վիճակի մասին։ «Հայաստանում փախստականների հումանիտար իրավիճակը մնում է առաջնահերթություն։ Մենք ավելի քան երեսուն միլիոն եվրո ենք տրամադրել նրանց աջակցելու համար եւ պատրաստ ենք ավելին անել»,- նշեց նախագահ Ֆոն դեր Լայենը՝ իր ուրախությունը հայտնելով, որ կարող են հույս դնել Միացյալ Նահանգների վրա՝ որպես հավատարիմ եւ համախոհ գործընկեր այս ջանքերում։ «Մենք շարունակելու ենք բոլորս միասին աշխատել հանուն Հայաստանի ապագայի՝ կայուն ու բարգավաճ հարավկովկասյան տարածաշրջանում»,- եզրափակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
14:39 - 05 ապրիլի, 2024
Բրյուսելյան հանդիպումը հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար. Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է կայանալիք հանդիպումը |tert.am|

Բրյուսելյան հանդիպումը հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար. Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է կայանալիք հանդիպումը |tert.am|

tert.am: Թուրքիան դատապարտում է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը․ այն հարված կհասցնի չեզոքության մոտեցմանը, որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանում բարդ խնդիրների լուծման համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳ նախարարութունը։ «Տարածաշրջանը շատ մոտ է նրան, որ այդ պատմական հնարավորությունը հաջողությամբ պսակվի: Այս առումով առավել քան երբևէ կարևոր է, որ երրորդ երկրները, մասնավորապես ոչ տարածաշրջանային, այս գործընթացին մոտենան արդար և անաչառ՝ զգուշորեն խուսափելով առաջընթացի հասնելուն խոչընդոտող գործողություններից»: Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը հակասում է չեզոքության սկզբունքին, որը պետք է հիմք ընդունել տարածաշրջանային վեճերը լուծելու համար։«Այդ նախաձեռնությունը, որից դուրս է մղված Ադրբեջանը, միայն հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար Հարավային Կովկասում։ Անկարան ևս մեկ անգամ կոչ է անում երրորդ երկրներին հետագա գործողություններում հաշվի առնել տարածաշրջանի առանձնահատկությունները և հավասար դիրքորոշում պահպանել կողմերի նկատմամբ»։
20:57 - 04 ապրիլի, 2024
Արեւմուտք-ՌԴ առճակատման պայմաններում Բրյուսելի հանդիպումը բերելու է այդ առճակատման սրմանը մեր տարածաշրջանում․ Սարգսյան
 |news.am|

Արեւմուտք-ՌԴ առճակատման պայմաններում Բրյուսելի հանդիպումը բերելու է այդ առճակատման սրմանը մեր տարածաշրջանում․ Սարգսյան |news.am|

news.am: Արեւմուտք-ՌԴ առճակատման պայմաններում Բրյուսելի հանդիպումը բերելու է այդ առճակատման սրմանը մեր տարածաշրջանում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ի Բրյուսելում սպասվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպմանը։ «Այս աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում այդպիսի հանդիպումը կարող էր օգտակար լինել Հայաստանին, բայց հիմա երբ այդպիսի առճակատում կա՝ Արեւմուտք-Ռուսաստան, ապա այդպիսի հանդիպումը վստահաբար բերելու է հենց այդ առճակատման ուժեղացմանը մեր տարածաշրջանում։ Լուրեր են պտտվում, որի հավաստիությունը չեմ կարող հաստատել, որ իբր մեզ փող են խոստանալու, բայց իմ կարծիքով Հայաստանի ակնկալիքը այդ հանդիպումից պիտի լինել՝ խնդրել ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին՝ ռեալ օգնեն վերականգնել Հայաստանի սուվերեն տարածքը, ազատ արձակվեն մեր գերիներն ու պատանդները, որ վերականգնվի արցախահայության իրավունքները։ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պետք է պահանջեն Հայաստանի կառավարիչից, որպեսզի Հայաստանում հաստատվի իրական ժողովրդավարություն, որպեսզի Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն, իրական պայքար լինի կոռուպցիայի դեմ, այլ ոչ թե ընտրողական եւ ոչ իրավաչափ միջոցներով հաշվերհարդար տեսնելը»,- նշեց Սերժ Սարգսյանը։
18:40 - 04 ապրիլի, 2024
ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով. դեսպան

ԵՄ-ն դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով. դեսպան

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարը և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներ է նախաձեռնել: Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն գործակցության պատմությանը, նշել՝ ակնկալում են, որ ԵՄ-ՀՀ քաղաքական փաստաթղթի մշակումը կամբողջանա մայիս-հունիսին: Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն էլ կարևոր է համարել այս օրակարգով խորհրդարանական լսումներ անցկացնելը, հայտարարել, որ ԵՄ-ն հանձնառու է նաև տարածաշրջանում իրավիճակի կայունությանը և դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով: «Այս նոր օրակարգը հիմնված է անցյալի գործակցության վրա, բայց ավելի շոշափելի է. աշխատանքն ընթանում է բոլոր ուղղություններով: Թե՛ ՀՀ-ում, թե՛ ԵՄ-ում արձանագրում են, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը, երկխոսությունը այսքան դինամիկ չի եղել: ԵՄ-ն շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունությանը և կարգավորմանը՝ ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակերպել է Եվրախորհուրդը»,- ասել է դեսպանը:
15:26 - 04 ապրիլի, 2024
Բաքվին հրավիրե՞լ են բրյուսելյան հանդիպմանը. ԱՄՆ Պետդեպի պարզաբանումը

Բաքվին հրավիրե՞լ են բրյուսելյան հանդիպմանը. ԱՄՆ Պետդեպի պարզաբանումը

Եռակողմ հանդիպումը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների, նրա ժողովրդավարության, տնտեսության և կայունության մասին է։ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն այս հայտարարությունն է արել ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը հրավիրվել է Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, որին մասնակցելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը։ Նա ընդգծել է, որ խաղաղության գործընթացը այս հանդիպման առանցքային թեմաներից չէ։  «Դա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև հանդիպում է՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացիան, հումանիտար օգնությունը, փախստականներին տրվող աջակցությունը, ինչպես նաև այն աջակցություն է Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։ Այս հանդիպման առանցքում տարածաշրջանը չէ»,- եզրափակել է Միլլերը։ Հիշեցնենք՝ Բրյուսելում կարանալիք հանդիպման մասին հայտնել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը:
10:08 - 02 ապրիլի, 2024
Լավ է ստանալ ԵՄ առաքելության հաստատումը, որ սահմանին արտասովոր շարժ չի նկատվել. Կլաար |azatutyun.am|

Լավ է ստանալ ԵՄ առաքելության հաստատումը, որ սահմանին արտասովոր շարժ չի նկատվել. Կլաար |azatutyun.am|

azatutyun.am: data-sider-select-id="c77208df-6a98-42f9-91ce-fdea9937b5c3">Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելությունն այսօր ողջ օրը հսկողություն է իրականացրել հայ–ադրբեջանական սահմանին և արձանագրել, որ ամեն ինչ հանգիստ է։ «Ոչ մի արտառոց շարժում չի նկատվել», - ասված է առաքելության X-ի գրառման մեջ։   Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, մեկնաբանելով այս գրառումը, իր հերթին գրել է, որ լավ է ունենալ հաստատում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից, որ ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ չի նկատվել։ «Հենց դա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և վստահություն ստեղծել։ Մենք բաց ենք մնում Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի ակտիվ փոխգործակցության համար», - նշել է նա:   Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը պնդել էր, թե սահմանի տարբեր հատվածներում «հայկական զինված ուժերի ակտիվ տեղաշարժ է նկատում», ապա սպառնացել։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել էր այս հաղորդագրությունը։
18:29 - 31 մարտի, 2024
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը։ Հանդիպման սկզբում նախարարը կարևորել է Եվրոպական Միության հետ համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերն ու հայտնել իր պատրաստակամությունը գործադրելու բոլոր ջանքերն այդ քայլերի արդյունավետ իրականացման համար։ Գրիգոր Մինասյանն անդրադարձել է մարտի 4-ից 6-ը Բրյուսել կատարած այցին և վերջինիս շրջանակներում կայացած բարձրաստիճան հանդիպումներին, որոնց ընթացքում կարևորվել է նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ԵՄ կողմից տրամադրվող աջակցությունը տարբեր ձևաչափերով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերին, մասնավորապես՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի արդյունքներին, «Աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի երկրորդ փուլի իրականացման ընթացքին, ինչպես նաև ԵՄ տարբեր գործիքակազմերի շրջանակներում նոր մեկնարկող ծրագրերին։ Կողմերը քննարկել են նաև ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) հետ համագործակցության խորացման հարցը: Կողմերը հնարավորություն են ունեցել մանրամասն քննարկելու «Էլեկտրոնային արդարադատության մշակման և իրականացման լուծումները» ԵՄ ծրագրի արդյունքները և համաձայնեցնելու հաջորդիվ իրագործվելիք քայլերը՝ ուղղված ծրագրի և ակնկալվող վերջնարդյունքների ամփոփմանը։ Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։ Նա բարձր է գնահատել ներկայիս փոխգործակցության մակարդակը և վերահաստատել ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին:
17:52 - 29 մարտի, 2024
Ըստ Լավրովի՝ ԵՄ առաքելությունը վերածվել է ՆԱՏՕ-ի առաքելության |arm.sputniknews.ru|

Ըստ Լավրովի՝ ԵՄ առաքելությունը վերածվել է ՆԱՏՕ-ի առաքելության |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀԱՊԿ-ը պատրաստ էր 2021-ին դիտորդական առաքելությունն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու համար։ «Известия» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հակիրճ պատմելով այդ նախաձեռնության ձախողման նախապատմությունը։ Լավրովը հիշեցրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել է 2021 թվականի աշնանը Երևանում կայացած նախարարական հանդիպման ժամանակ, որից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոնսենսուսի բացակայության մասին և կանչել է Եվրամիության առաքելությունը։ Ըստ նրա՝ դրանից մի քանի օր անց Փաշինյանը Հայաստան կանչեց ԵՄ դիտորդական առաքելությանը՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա ընդամենը 2 ամսով է։ Իսկ 2 ամիս անց ԵՄ-ն կրկնապատկեց այդ առաքելությունը։ «Այժմ Հայաստան զինծառայողներ են ուղարկվում Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից՝ այն վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։ «Վերջին մի քանի տարիների այս ողջ պատմությունը խեղաթյուրվել է պարոն Փաշինյանի, նրա աշխատակիցների և Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Նշենք, որ վերջին ամիսներին փորձագետները արձանագրել են հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում։ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին և միջոցառումներին ու հրաժարվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Այս ամենը երբեմն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով ու դիվանագիտական ​​նոտաներով։
10:33 - 29 մարտի, 2024
Հայաստանը վերածում են հավաքական Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ ՌԴ ԱԳՆ
 |arm.sputniknews.ru|

Հայաստանը վերածում են հավաքական Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ ՌԴ ԱԳՆ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լյայեն եռակողմ հանդիպումը։ Նրա խոսքով՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման նման միջոցառումները Ռուսաստանում մտահոգիչ են, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները ՌԴ գործընկերներին ուղիղ ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Ըստ Զախարովայի՝ Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևականորեն տարակուսում են, թե ինչու է այս հանդիպումը շատերի մոտ անհանգստություն առաջացնում և պնդում են, թե այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։ «Նման հանդիպումներն անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ, քանի որ ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերմանը, այլև Արևմուտքի՝ իր խիստ ապակառուցողական մոտեցումներով դեպի Հարավային Կովկաս հետագա ներթափանցմանը, այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևելուն հարկադրելուն, Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերի խզմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների խարխլմանը»,- ասել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի մոտ նաև հարց է առաջանում՝ ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում` ինչի մասին է խոսքը։ Նշենք, որ մարտի 27-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել էր Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը։ Նա նշել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել: Նախատեսվող հանդիպմանն ու Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանն էր անդրադարձել նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: Վաշինգտոնը համաձայն չէ Ադրբեջանի հայտարարությունների հետ, թե ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումը կարող է հանգեցնել էսկալացիայի:Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջիկա հանդիպման վերաբերյալ հայտարարել էր, որ ԵՄ-ի, Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ խորհրդաժողովը ակնհայտորեն միակողմանի է և կողմնակալ, հիմնված է երկակի ստանդարտների վրա, նոր բաժանարար գծեր է ստեղծում տարածաշրջանում: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հավելել են, որ նման հանդիպումները կարող են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։
12:46 - 28 մարտի, 2024