ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

Կաթնամթերքը պետք է համապատասխանի ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պահանջներին

Կաթնամթերքը պետք է համապատասխանի ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պահանջներին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ղեկավարի Սերգեյ Դանկվերտի վերջին հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։ Հանդիպման արդյունքում ձեռք բերված՝ համատեղ վերահսկողական միջոցառումներ անցկացնելու մասին պայմանավորվածությունը ՍԱՏՄ ղեկավարը ներկայացրել է տեսչական մարմին հրավիրված Հայաստանի կաթնամթերք արտադրող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչներին: Արմեն Հայրապետյանը տնտեսավարողներին հիշեցրել է ռուսական կողմի պահանջը՝ ՌԴ արտահանվող կաթնամթերքի հումքը պետք է լինի բացառապես հայկական, ու նաև հորդորել հստակ գնահատել իրենց արտադրություններում առկա ռիսկերը, վերացնել դրանք, արտադրական ողջ գործընթացը համապատասխանեցնել ԵԱՏՄ օրենսդրությամբ և տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, ներդնել Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը (HACCP): Նա վստահեցրել է, որ Տեսչական մարմնի մասնագետները պատրաստ են տրամադրելու համապատասխան մասնագիտական աջակցություն՝ առկա խնդիրները արագ լուծելու համար: «Միայն արտադրությունների վստահորեն պատրաստ լինելուց հետո ՌԴ համապատասխան գերատեսչության հետ կհստակեցվեն վերահսկողություն իրականացնելու  ժամկետները»,- նշել է ՍԱՏՄ ղեկավարը։ Կաթնամթերք արտադրողներն արձանագրել են, որ այսպիսի հանդիպումներն արդյունավետ ձևաչափ են առաջացած խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց շուրջ պարզաբանումներ ստանալու համար:
15:37 - 15 դեկտեմբերի, 2023
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին. ի՞նչ է նախատեսված Հայաստանի մասով |news.am|

Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին. ի՞նչ է նախատեսված Հայաստանի մասով |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը: Համաձայնագրի հիմնական  խնդիրներն են՝       - Ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակներում Ժամանակավոր համաձայնագրի կարգավորիչ մասի օգտագործումը որպես բանակցությունների հիմք՝ կարգավորիչ միջավայրը էականորեն բարելավելու համար։     -   Իրանական շուկա ապրանքների առավելագույն հնարավոր տեսականու համար առանց մաքսատուրքի մուտքի ապահովում, միաժամանակ ապահովելով Ժամանակավորհամաձայնագրում պարունակվող մուտքի պայմանների չվատթարացումը՝ ներմուծման մաքսատուրքերի վերացման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման անհնարինության դեպքում։ Համաձայնագիրը կարգավորում է տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ իրավական և հորիզոնական պարտավորությունները, փոխադարձ առևտրի դյուրացումն ու խթանումը, ներքին շուկայի պաշտպանությունը, մաքսային կարգավորումը, մրցակցությունը, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները, առևտրում տեխնիկական խոչընդոտները, ծագման կանոնների որոշումը, վեճերի լուծումը, պետական գնումները և այլ բնագավառներին առնչվող խնդիրներ: Համաձայնագիրը նախատեսում էապրանքների արտահանման և ներմուծման գործընթացների ժամանակ կիրառվող կանոնակարգերի թափանցիկություն, ինչպես նաև առևտրում պաշտպանիչ միջոցների կիրառման ժամանակ ԱՀԿ նորմերի ապահովում: Համաձայնագրի անբաժանելի մաս են հանդիսանում նաև կից ցանկերը, որոնց մեջ ներառված ապրանքատեսակների հանդեպ Կողմերը պատրաստ են տրամադրել սակագնային արտոնություններ: Գյուղատնտեսական ապրանքների մասով՝ հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ ՀՀ-ից Իրան արտահանման ծավալներում, մասնավորապես՝ հանքային և գազավորված ջրեր, ոչ ոգելից խմիչքներ, շոկոլադ, հրուշակեղեն, ծխախոտ, ոչխարի միս, որոնց նկատմամբ կիրառվելու է Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր։ Արդյունաբերական  ապրանքների մասով`  հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանից Իրան արտահանման ծավալներում,մասնավորապես՝ հանքային հումք (պղնձի և ցինկի հանքաքար, մոլիբդենի հանքաքար), արծաթե իրեր, պղնձի անոդներ, գոլորշու գեներատորներ, էլեկտրոնային ծխախոտ, թերմոստատներ և այլն:Կազատականացվի մուտքը իրանական շուկա նաև  էլեկտրաէներգիայի, օգտագործված մարտկոցների համար, կնվազեցվեն Իրան ներմուծման մաքսատուրքերը ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար։ ՀՀ տնտեսության համար առավել զգայուն որոշ գյուղապրանքների մասով առաջարկվել է պահպանել և կիրառել ԵԱՏՄ տարածք ներմուծման սեզոնային սակագնային քվոտավորում՝պղպեղ, սմբուկ, ձմերուկ և սեխ, ինչպես նաև սակագնային քվոտավորում՝ արդյունաբերության ոլորտումպլաստմասից արտադրանքի մասով։ Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման մաքսատուրքերի զրոյականացման պարտավորություններ: Համաձայնագրի համաձայն, ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մատակարումը Իրան ապահովվելու է առանց անցումային ժամանակաշրջանների։ Համաձայնագրի կնքմամբ կանխատեսվում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն իրանական շուկայում, դրա հաշվին ավելացնել ապրանքների արտահանումը Իրան, ակտիվացնել կոոպերացիոնև ներդրումային համագործակցությունը:
14:11 - 14 դեկտեմբերի, 2023
Իրանը կստորագրի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը և աշխատանքները կսկսի Հայաստանից
 |armenpress.am|

Իրանը կստորագրի ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը և աշխատանքները կսկսի Հայաստանից |armenpress.am|

armenpress.am: Իրանը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) այս ամսվա վերջին համաձայնագիր կստորագրեն ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման մասին։ Այս մասին հաղորդում է ILNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի տնտեսական հարցերով արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարիին։ «Համաձայնագիրը կստորագրվի Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում դեկտեմբերի 25-ին», - ասել է Սաֆարին Իրանի արտահանման ներուժին նվիրված ցուցահանդեսից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Փոխնախարարը նաև հայտարարել է, որ «աշխատանքները կսկսվեն Հայաստանից»։ Բացի այդ, Թեհրանը հույս ունի, որ ԱԱԳ համաձայնագիրը կմեծացնի Ռուսաստանի և Բելառուսի հետ առևտրի ծավալները։ Օրեր առաջ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն իր հերթին հայտարարել էր, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ԱԱԳ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել դեկտեմբերին։
18:16 - 12 դեկտեմբերի, 2023
ԵԱՏՄ-ի հետ ներքին քննարկումներ կունենանք. Քերոբյանը՝ մեքենաների մաքսազերծման գների մասին
 |armeniasputnik.am|

ԵԱՏՄ-ի հետ ներքին քննարկումներ կունենանք. Քերոբյանը՝ մեքենաների մաքսազերծման գների մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ կառավարությունը 3-րդ երկրներից Հայաստան ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծման գների հարցով ներքին քննարկումներ կանցկացնի ԵԱՏՄ գործընկերների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մինչև տարեվերջ ՀՀ կառավարությունը 40-70 տոկոսով կսուբսիդավորի 3-րդ երկրներից ՀՀ ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծումը։ Միաժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, որ ներմուծման մաքսատուրքը ՀՀ-ում պետք է նվազեցնել, սակայն խնդիրը ԵԱՏՄ կարգավորումն է, և ՀՀ-ն չի կարող միակողմանի լուծել այդ խնդիրը։ «Այս հարցով մենք ներքին քննարկումներ կանցկացնենք ու ըստ այդմ որոշումներ կկայացնենք։ Օրինակ` էլեկտրական շարժիչներով մեքենաները մաքսատուրքից ազատելու որոշումը ԵԱՏՄ մեր գործընկերների հետ քննարկումներում հենց մեր նախաձեռնությամբ է եղել»,- ասաց Քերոբյանը` հիշեցնելով ՀՀ Ազգային ժողովի ընդունած որոշումը, որով էլեկտրաշարժիչով մեքենաները մինչև 2026 թ. ազատվեցին ԱԱՀ-ից և մաքսատուրքից։ Նախարարն ընդգծեց` ԵԱՏՄ-ն հարթակ է, որտեղ տարբեր երկրներ ունեն հավասար ձայնի իրավունք, և այն խնդիրների դեպքում, որտեղ ՀՀ կառավարությունը առաջարկներ ներկայացնելու կարիք է տեսնում, անում է։ Նա նաև տեղեկացրեց, որ մաքսազերծման սուբսիդավորումը վերաբերում է միայն այն մեքենաներին, որոնք արդեն իսկ ՀՀ-ում են. 2024 թ. հունվարի 1-ից 3-րդ երկրներից ՀՀ ժամանակավոր ներմուծված ու չմաքսազերծված մեքենաների շահագործումը կարգելվի։ Հիշեցնենք` ՀՀ կառավարության մեկ այլ որոշման համաձայն` 2024 թ. հունվարի 1-ից Վրաստանից կամ ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։ Այս պահին ՀՀ-ում կա ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված 9000 ավտոմեքենա։
14:10 - 01 դեկտեմբերի, 2023
ՀՀ-ից ռուսական ռազմաբազան հանելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս փուլում չունենք. ԱԳ փոխնախարար
 |news.am|

ՀՀ-ից ռուսական ռազմաբազան հանելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց այս փուլում չունենք. ԱԳ փոխնախարար |news.am|

news.am: Այս փուլում և այս պահին ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կամ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցեր ՀՀ օրակարգում չկան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ մեկնաբանելով ռուս պատգամավոր Զատուլինի կողմից հնչեցրած մտահոգությունները, որ առաջիկայում կդրվի Գյումրիից ռուսական բազան հանելու, ինչպես նաև ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցը։ «Աշխատանքային հարաբերություններ են, բնականաբար, կան տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, շարունակում ենք աշխատանքները դրանց անդրադառնալու, արձագանքելու ուղղությամբ»,- նշեց փոխարտգործնախարարը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպիսին են հիմա հայ-ռուսական հարաբերությունները՝ նկատի ունենալով նաև տարբեր պաշտոնյաների կողմից հնչող փոխադարձ քննադատությունները։ Փոխնախարար Սաֆարյանը նշեց, որ ՀԱՊԿ-ի տարբեր միջոցառումներին մասնակցելու որոշումը  ՀՀ-ն կայացնում է ըստ նպատակահարմարության։ Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից արած այն հայտարարություններին, որ Հայաստանը քաղաքական վեկտոր է փոխում, փոխարտգործնախարարն ասաց․ «Դրանք իրենց մոտեցումներն են, այդ մասով մենք հայտնել ենք մեր մոտեցումների մասին»։ Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Ավելի ուշ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին: Նրա խոսքով` մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում, վերադառնում, հետո հաջորդ անգամ նորից գնում, նույն բաները կրկնում: Նոյեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մինսկ չի մեկնի նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
15:17 - 23 նոյեմբերի, 2023
Էլեկտրոմոբիլների ներմուծումն ու օտարումը ևս մեկ տարով կարող է ազատվել ԱԱՀ-ից և մաքսատուրքից
 |hetq.am|

Էլեկտրոմոբիլների ներմուծումն ու օտարումը ևս մեկ տարով կարող է ազատվել ԱԱՀ-ից և մաքսատուրքից |hetq.am|

hetq.am: Ծրագրվում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծումն ու օտարումը Հայաստանում ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով։ Դրան զուգահեռ, էլեկտրոմոբիլները նաև կշարունակեն ազատվել ներմուծման մաքսատուրքից՝ համաձայն ԵԱՏՄ կարգավորումների։ Այս մասին նախագիծն այսօր Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։  Էլեկտրոմոբիլների ներմուծման արտոնյալ պայմանները մեկ տարով հետաձգելու համար հարկավոր է փոփոխություններ կատարել ՀՀ հարկային օրենսգրքում։ Նախագիծը օրենք կդառնա, երբ Ազգային ժողովում այն ընդունվի։  «Ներկայում՝ համաձայն Հարկային օրենսգրքի, նշված տրանսպորտային միջոցները ազատված են ավելացված արժեքի հարկի վճարումից մինչև 2024 թվականի հունվարի մեկը։ Նախագծով նախատեսվում է ավելացված արժեքի հարկի այս արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականը հունվարի մեկը։ Միաժամանակ, ըստ ԵԱՏՄ որոշման, Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների գնային քվոտա` 2022 թվականի համար 7 հազար, 2023 թվականի համար 8 հազար հատ չափաքանակով, որի շրջանակում կիրառվում է մաքսատուրքի 0% դրույքաչափ»,- նշեց Նարեկ Տերյանը։  Ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ առաջիկայում ևս ԵԱՏՄ կարգավորումներ կընդունվեն, որոնք թույլ կտան ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան 2024-2025 թվականներին յուրքանչյուր տարի մինչև 8 հազար էլեկտրոմոբիլ ներմուծել 0% մաքսատուրքով։  Էկոնոմիկայի փոխնախարարը շեշտեց, որ ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի վճարման ազատման արդյունքում էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան աճել է վերջին երկու տարիներին։  Մասնավորապես, 2022-ին ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծվել է 2681 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, որը 2021-ի համեմատ աճել է 42.3%-ով: Իսկ 2023 թվականի հունվար-նոյեմբերին այն կազմել է 4496 հատ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով մոտ 2 անգամ։ 
15:44 - 21 նոյեմբերի, 2023
ԵԱՏՄ զարգացման հռչակագրի նախագիծը պետությունների ղեկավարներին կներկայացվի դեկտեմբերին
 |armeniasputnik.am|

ԵԱՏՄ զարգացման հռչակագրի նախագիծը պետությունների ղեկավարներին կներկայացվի դեկտեմբերին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մինչև 2030 և 2045 թվականները Եվրասիական տնտեսական միության զարգացման մասին հռչակագրի նախագիծը ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին կներկայացվի ընթացիկ տարվա դեկտեմբերին: Տեղեկությունը հայտնում է «Բելտա» պետական գործակալությանը` հղում անելով ԵԱՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևին: Այժմ հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ համատեղ ակտիվ աշխատում է հռչակագրի նախագծի վրա։ Պատրաստվում է նաև ԵԱՏՄ գործունեության մասին զեկույց, որն ընդգրկում է միավորման գոյության ամբողջ ժամանակահատվածը։ «Մեր կատարած հաշվարկները ցույց են տալիս, որ ինտեգրացիոն էֆեկտը բավականին մեծ է, հատկապես այն պետությունների համար, որոնք սերտորեն ինտեգրված են գործընկերների հետ։ ՀՆԱ-ի աճի մեջ ինտեգրման ամենամեծ ներդրումը մենք տեսնում ենք Բելառուսում, զգալի ցուցանիշներ կան նաև Ղրղզստանում և Հայաստանում։ Ղազախստանում և Ռուսաստանում ազդեցությունները համեմատաբար ցածր են, բայց բացարձակ առումով բնավ պակաս չեն: Այսինքն՝ եվրասիական տնտեսական ինտեգրումը տալիս է տնտեսական ակտիվության բավականին բարձր աճ, ընդ որում՝ աճի հնարավորությունները հսկայական են»,- հայտարարել է Գլազևը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ԵԱՏՄ երկրներում արտադրական հզորությունների օգտագործումը կազմում է 60%-ից մի փոքր ավելի, ինչը հնարավորություններ է բացում արտադրանքի թողարկման ավելացման համար: Բացի այդ, նրա գնահատմամբ, ԵԱՏՄ-ն ներմուծման փոխարինման հսկայական ներուժ ունի։
22:40 - 15 նոյեմբերի, 2023
2023-ի 9 ամիսներին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել է 47,5 տոկոսով. Մհեր Գրիգորյան
 |1lurer.am|

2023-ի 9 ամիսներին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել է 47,5 տոկոսով. Մհեր Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: Մեր՝ միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերը, իհարկե, կարևոր են իրենց ֆինանսական բաղադրիչով, բայց շատ ավելի առանցքային նշանակություն ունեն բովանդակային իմաստով, մեր երկրի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման և միջազգային լավագույն ստանդարտների ներդրման տեսանկյունից: Սրանք ծրագրեր և միջոցառումներ են, որոնք ուղղակիորեն ազդում են և պետք է դրական ազդեցություն ունենան մեր քաղաքացիների կյանքի որակի վրա: Այս մասին խորհրդարանում արտահերթ ելույթի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության շրջանակներում ընթացիկ և իրականացվելիք ծրագրերին, որոնք առնչվում են բյուջետային գործընթացներին և թիրախներին: Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում 2023-ին ստորագրվել է եռամյա պահուստային նոր ծրագիր՝ շուրջ 171,1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի շրջանակներում 2024-ին իրականացվելու են մի շարք միջոցառումներ՝ ուղղված հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումներին, հարկային վարչարարության բարելավմանը և զբաղվածության խթանմանը:  2023 թ. ընթացքում շարունակվել է համապարփակ համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ, մեկնարկել են 2024-2028 թթ. Գործընկերության շրջանակի մշակման աշխատանքները: 2023-ին ՀԲ-ի հետ ստորագրվել է Կանաչ, դիմակայուն և ներառական  զարգացման քաղաքականության վարկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,3 միլիոն եվրո արժողությամբ՝ միտված, այդ թվում՝ հանրային ներդրումների կառավարման բարեփոխումներին, պետության և ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների թվայնացմանը և էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանը: ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև 2023-ի հոկտեմբերին ստորագրվել է Կանաչ, դիմակայուն և ներառական  զարգացման ծրագրի վարկային համաձայնագիրը՝ 50 մլն եվրո արժողությամբ, որի նպատակն է նպաստել կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանը, խթանել մարդկային կապիտալի զարգացումը: 2023 թ. մեկնարկել են նաև Ասիական զարգացման բանկի 2024-2028 թթ. գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները:  Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց՝ Ասիական զարգացման բանկի հետ առաջիկայում նախատեսվում է ստորագրել սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-վարկային համաձայնագիրը՝ 66,1 միլիոն եվրո արժողությամբ: ԱԶԲ-ի հետ նախատեսվում է ստորագրել նաև Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր-վարկային համաձայնագիրը՝ շուրջ 60 մլն եվրո արժողությամբ: Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները՝ կառուցելով Իսակովի-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը: «Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն քաղաքային նոր ենթակառուցվածքներ, մասնավորապես Հրազդան գետի վրա կկառուցվի ևս մեկ կամուրջ»,- հայտնեց ՀՀ փոխվարչապետը: Կարևորելով ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները՝ Գրիգորյանը հայտնեց՝ 2023-ին Եվրամիության հետ ստորագրվել են մի շարք համաձայնագրեր: ««Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման նպատակով 2023-ին մեկնարկել է ԵՄ անդամ պետությունների, դրանց զարգացման գործակալությունների և այլ գործընկերների կազմակերպությունների կողմից իրականացվող 51 միլիոն եվրո արժողությամբ ծրագրային փաթեթ»,- տեղեկացրեց փոխվարչապետը: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջգերատեսչական հանձնաժողովի համակարգմամբ ընթացել և շարունակվում են աշխատանքները ՀՀ-Եմ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման ուղղությամբ:  Եվրասիական տնտեսական միության  շրջանակներում համագործակցության ներքո աշխատանքներ են կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաև երրորդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և խթանման ուղղությամբ: «Կարևոր եմ համարում ընդգծել՝ 2023-ի 9 ամիսներին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել է 47,5 տոկոսով՝ կազմելով ավելի քան 5 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք»,- հայտնեց Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ 2023-ի բյուջեի կատարման արդյունքները և 2024-ի հաստատվելիք բյուջեն կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի աճին, և կշարունակի ամրապնդվել մեր երկրի կայուն և հուսալի գործընկերոջ հեղինակությունը:
15:39 - 15 նոյեմբերի, 2023
17 մլն դրամ է վճարվել Նարեկ Նալբանդյանի ՍՊԸ-ին ԵԱՏՄ նիստը ընդունելու համար
 |hetq.am|

17 մլն դրամ է վճարվել Նարեկ Նալբանդյանի ՍՊԸ-ին ԵԱՏՄ նիստը ընդունելու համար |hetq.am|

hetq.am: Նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի ընկերությանը պետական միջոցներից հատկացվել է 17 միլիոն դրամ՝ ամիսներ առաջ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման համար մատուցած ծառայութունների համար։ Պետական գնումն իրականացվել է առանց մրցույթի։  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի էր ունեցել այս տարվա օգոստոսի 24-ին և 25-ին, որի անցկացման վայրը ընտրվել էր Ծաղկաձորի նախկին «Գոլդեն Փելես» հյուրանոցը։ Պետական գնման պայմանագիրը Նալբանդյանին պատկանող «Պոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊ ընկերության հետ կնքել է արտաքին գործերի նախարարության արարողակարգի ծառայությունը։ Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստի համար վարձակալվել է հյուրանոցի նախասրահը, ընդունարանը և 3 սրահ, որոնցից մեկը մեծ միջոցառումների համար է նախատեսված։ Երբ փորձեցինք պարզել, թե ինչ ընթացակարգով է իրականացվել պետական այս գնումը, պարզվեց, որ հյուրանոցի ընտրությունն իրականացվել է առանց մրցույթի։ ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագտության վարչության պետի պարտականությունները կատարող Իննա Թորգոմյանը մեզ հայտնել է, որ նախագահի, վարչապետի, փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստան ժամանած պաշտոնյաների ծախսերը փոխհատուցվում են այլ ընթացակարգով։ Ըստ կառավարության որոշման՝ նման հրավերների դեպքերում ծախսերը հաշվարկվում և վճարվում են ըստ փաստացի կատարված ծախսերի։ Պարզ ասած՝ միջոցառումն անցկացվելուց հետո ծառայություն մատուցած կազմակերպությունները ներկայացնում են հաշիվներ, որի հիման վրա կատարվում է վճարում։ Հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս է ընտրվել միջկառավարական խորհրդի նիստի անցկացման վայրը և ինչո՞ւ են արտաքին քաղաքական գերատեսչությունում նախապատվությունը տվել նորահայտ գործարարի հյուրանոցին։ Այն հյուրանոցին, որը Նարեկ Նալբանդյանը պետությունից գնեց արտոնյալ պայմաններով և դժվարանում է ժամանակին վճարել դրա գումարը։  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:42 - 13 նոյեմբերի, 2023
Հայաստանից ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, ձեթի արտահանման արգելքի ժամկետը երկարաձգվել է 6 ամսով  |news.am|

Հայաստանից ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, ձեթի արտահանման արգելքի ժամկետը երկարաձգվել է 6 ամսով |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց: Այս որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն  ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի որոշմամբ սահմանվել է արտահանման ժամանակավոր արգելք՝ /6 ամիս / ժամկետով, որի գործողությունը կավարտվի 2024 թվականի հունվարի 2-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման արգելքը՝ մինչեւ հուլիսի 2-ը: Այս ապրանքների մասով բացակայում կամ աննշան է արտահանումը Հայաստանից երրորդ երկրներ և Որոշման ընդունումը էական ազդեցություն չի ունենա գյուղարտադրողների վրա։ Նախագծի ընդունմամբ զգայուն ապրանքների մասով կմոտարկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից միակողմանի կիրառվող արտահանման կարգավորման միջոցները, ինչը պահպանվող համաշխարհային հակաճգնաժամային իրավիճակի ներքո և պարենի միջազգային գների աճի պարագայում՝ կապահովի Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայի անխափան գործունեությունը։
11:32 - 09 նոյեմբերի, 2023
ՀՀ-ն ՌԴ-ի հետ շփումներում կբարձրացնի հայկական վարորդական իրավունքների ճանաչման հարցը
 |armeniasputnik.am|

ՀՀ-ն ՌԴ-ի հետ շփումներում կբարձրացնի հայկական վարորդական իրավունքների ճանաչման հարցը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանը Ռուսաստանի հետ առաջիկա շփումներում կբարձրացնի ԵԱՏՄ երկրների շրջանակներում վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչման հարցը։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Նշենք, որ հոկտեմբերի 24-ին ՌԴ պետաական դումայի պատգամավորները որոշել են անժամկետ հետաձգել ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության նպատակով Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչման նախագծի քննարկումը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանը խնդիրը շուտափույթ լուծելու համար` Սաֆարյանը նշեց, որ այդ հարցով դեռ քննարկում չեն ունեցել։ «Մենք դեռևս այս հարցով իրենց հետ քննարկում չենք ունեցել, այդպիսի առիթ չի եղել, փորձենք առաջիկա շփումների ընթացքում այս հարցը բարձրաձայնել»,-ասաց նա։ ԱԺ պատգամավորները, ԱԳ փոխնախարարին դիմելով, ընդգծեցին, որ հարցն օրակարգային է, քանի որ հազարավոր մարդիկ այդ վկայականներով հանապազօրյա հացի հարց են լուծում։ Արձագանքելով այն դիտարկմանը, թե ԵԱՏՄ իրավապայմանագրային դաշտն արդյոք չպետք է ապահովի բոլոր անդամ երկրների վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչելիությունը և ինչու է այս խնդիրը տարիներով ձգձգվում, փոխնախարարը խոստացավ ճշտումներ կատարել։ «ԵԱՏՄ երկրների շրջանակում փոխճանաչելիության տարբեր հարցեր են քննարկվում, այդ թվում կրթության վկայականների հետ կապված։ Վարորդական վկայականների մասով ինձ մոտ տեղեկատվություն չկա, կճշտեմ կասեմ այդպիսի գործընթաց կա, թե ոչ»,-ասաց նա։ Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորներն ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մասին օրինագծի քննարկումն անժամկետ հոտաձգել էին պատճառաբանելով, որ օրինագծով առաջարկվում է լրացուցիչ նախապատվություններ տալ Հայաստանին, չնայած որ ՀՀ ղեկավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ։
15:59 - 03 նոյեմբերի, 2023
Քննարկվել են ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված գնումների կանոնների վերանայմանն առնչվող հարցեր

Քննարկվել են ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված գնումների կանոնների վերանայմանն առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ-նախարար Բախիտ Սուլթանովի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև համագործակցության ու առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես՝ ԵԱՏՄ պայմանագրի դրույթների կիրարկման ապահովման տեսանկյունից: Այս մասին տեղեկացրին ֆինանսների նախարարությունից: «Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված գնումների կանոնների վերանայման, ինչպես նաև գնման ընթացակարգերին անդամ երկրների սուբյեկտների մասնակցության խոչընդոտների վերացմանն առնչվող հարցերի: Նախարար Սուլթանովը բարձր է գնահատել գնումների ոլորտում անդամ երկրների միջև համագործակցության շրջանակներում հայկական կողմի ցուցաբերած ակտիվությունը, կառուցողական մոտեցումներն ու նախաձեռնողականությունը: Վահե Հովհաննիսյանն ընդգծել է հայկական կողմի հետաքրքրվածությունը Ղազախստանի էլեկտրոնային գնումների համակարգին ծանոթանալու հարցում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս շարունակել ջանքերը համագործակցության զարգացման և ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:06 - 03 նոյեմբերի, 2023