Դոնալդ Թրամփ

ԱՄՆ 45-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ։

Ծնվել է 1946թ. հունիսի 14-ին։ 1968 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի տնտեսագիտության բակալավրիատը։ 1971 թվականին ժառանգել է հորը պատկանող անշարժ գույքի և բնակարանային շինարարության ընկերությունը, կարճ ժամանակ անց այն վերանվանելով «The Trump Organization»։ 1996-2015 թվականներին հանդես է եկել «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում՝ տվյալ ժամանակահատվածում հանդիսանալով նաև տվյալ նախագծի սեփականատերը։ Կամեո ձևաչափով նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում և գեղարվեստական ֆիլմերում։

2000 թվականին ուժերն է փորձել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն մասնակցության հայտը ետ է վերցրել քվեարկության նախօրեին։ Լայնամասշտաբ ճանաչման է հասել նաև «NBC»-ի հեղինակային «Աշակերտը» ռեալիթի հեռուստաշոուից, որի ժամանակ մասնակիցները պայքարում էին Թրամփի մոտ աշխատանքի անցնելու համար (2004-2015)։ 2016 թվականին «Ֆորբս» պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի 324-րդ և ԱՄՆ-ի՝ 156-րդ ամենահարուստ անձ։ 

2015 թվականի հունիսին Թրամփը հայտարարում է ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցության մասին՝ արագորեն դառնալով Հանրապետական կուսակցության առաջադիրը։ 2016 թվականի մայիսին մնացած հանրապետական թեկնածուների մասնակցության դադարեցումից հետո, Թրամփն ի վերջո պաշտոնապես դառնում է ընտրություններում գլխավոր հանրապետական թեկնածուն։

2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է ԱՄՆ 45-րդ նախագահ` հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։ Նախագահի լիազորությունները Թրամփը ստանձնեց 2017 թվականի հունվարի 20-ին։ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվում է Ջոզեֆ Բայդենին։

Սենատը հրաժարվել է Թրամփի իմփիչմենթը ճանաչել հակասահմանադրական |1lurer.am|

Սենատը հրաժարվել է Թրամփի իմփիչմենթը ճանաչել հակասահմանադրական |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ Սենատը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթ հայտարարելը հակասահմանադրական չի ճանաչել՝ հայտնում է The Hill-ը: Քվեարկության ժամանակ 55 սենատոր կողմ է քվեարկել իմփիչմենթի օրինականությանը, 45-ը՝ դեմ: Դեմոկրատների հետ կողմ է արտահայտվել նաև հինգ հանրապետական: Ըստ այս արդյունքի՝ պարբերականը քիչ հավանական է համարում Սենատի աջակցությունը Թրամփին իմփիչմենթի ենթարկելու Ներկայացուցիչների պալատի որոշմանը: Դրա համար անհրաժեշտ է սենատորների երկու երրորդի համաձայնությունը: Իմփիչմենթի ընթացակարգի օրինականության հարցը քվեարկության էր դրել հանրապետական ​​սենատոր Ռենդ Փոլը, որի համոզմամբ՝ Թրամփը չի խախտել օրենքը, իսկ դեմոկրատները պարզապես փորձում են հաշիվներ մաքրել նրա հետ: Դեմոկրատ կոնգրեսականների ու որոշ հանրապետականների կարծիքով՝ Թրամփը պատասխանատու է հունվարի սկզբին Կապիտոլիումի տարածքում տեղի ունեցած անկարգությունների համար: Թրամփին սատարող ցուցարարները ներխուժեցին Կոնգրեսի շենք: Իսկ այդ միջադեպից առաջ երկրի նախկին նախագահը նրանց հորդորել էր չդադարեցնել պայքարը: Ըստ դեմոկրատների, հենց այս կոչն էլ ցուցարարներին դրդեց ագրեսիվ գործողությունների:
13:11 - 27 հունվարի, 2021
Հանրապետականները եւ դեմոկրատները համաձայության են եկել Սենատում լիազորությունների բաժանման շուրջը |armenpress.am|

Հանրապետականները եւ դեմոկրատները համաձայության են եկել Սենատում լիազորությունների բաժանման շուրջը |armenpress.am|

armenpress.am: Հանրապետականները եւ դեմոկրատները միմյանց հետ համաձայնության են եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում համատեղ կառավարման եւ ֆիլիբաստերի («ֆլիբուստիերության»)՝ օրենսդիր մարմնի վերին պալատում փոքրամասնության իրավունքների ապահովման համար քննարկումների արհեստական ձգձգման ընթացակարգի պահպանման շուրջը: Հունվարի 25-ի երեկոյան այդ մասին հայտնել Է Սենատում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը Twitter-ի իր Էջում: «Այսօր երկու դեմոկրատ սենատորներ հավաստեցին, որ չեն քվեարկի ֆիլիբաստերի վերացման օգտին: Նրանք համաձայնվել են նախագահ Ջո Բայդենի եւ ինձ հետ, որ Սենատում ոչ մի մեծամասնություն չպետք Է վերացնի երկու կուսակցությունների ապագա փոքարմասնությունների իրավունքը,- ասված Է հայտարարության մեջ: - Օրենսդրական «ֆիլիբուսիերությունը» Սենատում լիազորությունների բաժանման շուրջը 2001 թվականի համաձայնության հանգուցային մասն Է (հանրապետականների եւ դեմոկրատների մոտ տեղերի հավասար քանակության դեպքում): Այս երաշխիքներով եւ անհամբերությամբ սպասում եմ դեպի առաջ շարժմանն իշխանության բաժանան շուրջը համաձանության այդ մոդելի նախադեպի միջոցով»: Երկու կուսակցությունների ներկայացուցիչներն այժմ հավասար քանակթյամբ տեղեր են վերահսկում Սենատում՝ 50-ական: Սակայն, քանի որ փոխնախագահի պաշտոնն այժմ զբաղեցնում Է դեմոկրատ Քամալա Հարիսը, նրա կուսակիցների մոտ ավտոմատ կերպով առավելություն Է առաջանում: Ըստ օրենսդրության՝ Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարի տեղակալը Սենատի ղեկավարն Է եւ կարող Է քվեարկել, եթե այս կամ այլ հարց քննարկելիս օրենսդիրների դիքորոումները բաժանվեն հավասար չափով: Այժմ որեւիցե նախաձեռնության շուրջը քննարկումների դադարեցման համար պահանջվում Է 100 սենատորներից 60-ի ձայնը: Իսկ դեմոկրատներն ավելի վաղ առաջարկում Էին որոշումների ընունումը պարզ մեծամասնությամբ, ինչը փոքրամասնությանը կզրկեր ֆիլիբաստերի մարտավարությունն օգտագործելու հնարավորությունից: Վերին պալատում իշխանության բաժանման շուրջը համաձայնության բացակայությունը կսպառնար Բայդենի օրենսդրական հարցերի առաջադրմանը, նշել Է The Washington Post թերթը: ԱՄՆ-ում ֆիլիբաստերի պրակտիկայում ռեկորդը պատկանում Է Հարավային Կարոլինայի նահանգից սենատոր Սթրոմ Թերմոնդին (1902 – 2003), որը 1957 թվականին ամբիոնից անընդհատ խոսել Է 24 ժամ 18 րոպե, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:06 - 26 հունվարի, 2021
Ներկայացուցիչների տունը Սենատին է փոխանցում Թրամփի իմպիչմենտի մեղադրական եզրակացությունը |azatutyun.am|

Ներկայացուցիչների տունը Սենատին է փոխանցում Թրամփի իմպիչմենտի մեղադրական եզրակացությունը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփին հունվարի 13-ին իմպիչմենտի ենթարկած Կոնգրեսի Ներկայացուցիչների տունն այսօր Սենատին է փոխանցելու «ապստամբություն հրահրելու» հոդվածով մեղադրական եզրակացությունը: Գործը հարուցվում է Վաշինգթոնում հունվարի 6-ի զանգվածային անկարգությունների և Կոնգրեսի շենք Թրամփի աջակիցների ներխուժելու փաստերով: Ամերիկյան օրենքների համաձայն, իմպիչմենտի պարագայում Ներկայացուցիչների տունը հանդես է գալիս որխպես մեղադրող կողմ, իսկ դատավորների դերը ստանձնում են սենատորները: Դատավարությւնը սկսվելու է փետրվարի 8-ին, ինչի մասին անցա շաբաթ հայտնել է Սենատում դեմոկրատականների մեծամասնության ղեկավար Չաք Շումերը: Թրամփին քվեարկությամբ մեղավոր ճանաչելու համար կպահանջվի, որ առնվազն 17 հանրապետական սենատորներ միանան դեմոկրատական գործընկերներին, ինչը վերլուծաբանները հավանական չեն համարում: Նախատեսվում է նաև երկրորդ քվեարկությունը, որով Ներկայացուցիչներիի տունը Սենատին առաջակվում է Թրամփին զրկել ապագայում ևս մեկ անգամ նախագահ առաջադրվելու իրավունքից:
14:48 - 25 հունվարի, 2021
Սենատում հանրապետականները խնդրում են Թրամփի իմփիչմենթի գործընթացը հետաձգել մինչև փետրվարի կեսերը |azatutyun.am|

Սենատում հանրապետականները խնդրում են Թրամփի իմփիչմենթի գործընթացը հետաձգել մինչև փետրվարի կեսերը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների Սենատում հանրապետականները խնդրում են հետաձգել Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը մինչև փետրվարի կեսերը: Նրանք կարծում են, որ նախկին նախագահին պետք է ժամանակ տրամադրել պաշտպանությունը պատրաստելու համար։ Երեկ օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Ներկայացուցիչների պալատը կարող է արդեն այսօր Սենատ ներկայացնել նախկին նախագահի իմփիչմենթի հոդվածը, որը նախորդ շաբաթ հաստատվել է Կոնգրեսի ստորին պալատի օրենսդիրների մեծամասնության կողմից: Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ 45-րդ նախագահի գործողությունները տեղավորվում են «ծանր հանցագործություններ և արարքներ» սահմանադրական ձևակերպման մեջ։ Քաղաքական ընդդիմախոսների պնդմամբ՝ Թրամփն իր գործողություններով նպաստել է հունվարի 6-ին Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների ծավալմանը՝ Կոնգրեսի վրա հարձակմանը, որոնց հետևանքով 5 մարդ է զոհվել։
12:48 - 22 հունվարի, 2021
Հեռանում եմ ուրախ սրտով ու լավատեսությամբ. Թրամփը հանդես է եկել հրաժեշտի խոսքով |1lurer.am|

Հեռանում եմ ուրախ սրտով ու լավատեսությամբ. Թրամփը հանդես է եկել հրաժեշտի խոսքով |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների ղեկավարի կարգավիճակում ունեցած վերջին ելույթում ընդունել է Բայդենի հաղթանակն ու հաջողություն մաղթելով Սպիտակ տան նոր առաջնորդին՝ հայտարարել. «Մենք հասցրել ենք անել այն, ինչի համար եկել էինք, նույնիսկ շատ ավելին»:Թրամփն իր ելույթի ընթաքում դատապարտել է Կապիտոլիումի վրա հարձակումը՝ որակելով այն սարսափելի իրադարձություն: Քաղաքական բռնությունը երբեք չպետք է հանդուրժել՝ վստահ է Դոնալդ Թրամփը: ԱՄՆ 45-րդ նախագահն իր խոսքում շեշտել է՝ դեռ շատ անելիք ունի, ամեն բան դեռ նոր է սկսվում: Պաշտոնաթող նախագահը խոստացել է աղոթել Բայդենի վարչակազմի հաջողությունների համար:«Այսօր մենք կանցկացնենք նոր վարչակազմի երդմնակալությունը, և ես աղոթում եմ նրանց հաջողությունների համար՝ հօգուտ անվտանգ ու զարգացող ԱՄՆ-ի: Այժմ, երբ ես պատրաստվում են իշխանությունը փոխանցել նոր վարչակազմին, ցանկանում եմ, որ իմանաք՝ մեր սկսած շարժումը դեռ նոր է մեկնարկում:Ամերիկան ծաղկելու է, մեր ժողովուրդը բարեկեցիկ է ապրելու, մեր ավանդույթները պահպանվելու են, հավատն ավելի է ուժեղանալու: Մեր ապագան առավել քան պայծառ է լինելու: Ես հեռանում եմ այս վեհաշուք կառույցից ուրախ սրտով ու լավատեսությամբ՝ մեր երկրի և մեր երեխաների համար լավագույնը դեռ առջևում է: Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- ասել է Թրամփը:
10:01 - 20 հունվարի, 2021
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Դոնալդ Թրամփի և Մայք Պոմպեոյի նկատմամբ |hetq.am|

Իրանը պատժամիջոցներ է սահմանել Դոնալդ Թրամփի և Մայք Պոմպեոյի նկատմամբ |hetq.am|

hetq.am: Թեհրանը ԱՄՆ դեռևս գործող նախագահ Դոնալդ Թրամփին և ամերիկացի մյուս պաշտոնյաներին ներառել է պատժամիջոցների ցուցակում։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ սև ցուցակում հայտնվել են պետքարտուղար Մայք Պոմպեոն, ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին, Պենտագոնի նախկին ղեկավար Մարկ Էսպերը, պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը, ԿՀՎ ղեկավար Ջինա Հասփելը և ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։ Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Իրանի հարցերով ԱՄՆ նախկին հատուկ դեսպանորդ Բրայան Հուքը և գործող հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը։ Իրանական արտաքին գերատեսչությունը Թրամփին և ամերիկյան մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրել է մարդու իրավունքների խախտման, ահաբեկչությանն աջակցելու, տարածաշրջանում և աշխարհում անվտանգության սպառնալիքների ստեղծման, ինչպես նաև Իրանի ու նրա քաղաքացիների դեմ հակամարդկային և ահաբեկչական գործողությունների մեջ։
23:03 - 19 հունվարի, 2021