Դավիթ Անանյան

Դավիթ Անանյանը Պերական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ։

Ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 10-ին։  1988-1993 թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ֆինանսահաշվային ֆակուլտետում՝ «ֆինանսներ և վարկ» մասնագիտացումով։ Ունի տնտեսագետի որակավորում։ 

1993-1994 թթ. աշխատել է Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության առաջին տարածքային բաժնի, այնուհետև՝ հատուկ բաժնի պետական հարկային տեսուչ։ 1994-1995 թթ. եղել է Երևանի Թիվ 1 տարածքային հարկային տեսչության (բաղկացած՝ Երևանի Խորհրդային, Արաբկիր և Շահումյան տեսչություններից) ինֆորմացիայի բաժնի պետական հարկային տեսուչ, այնուհետև՝ Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության հաշվետվությունների ընդունման և ինֆորմացիայի բաժնի ավագ պետական հարկային տեսուչ։

1995-1999 թթ. աշխատել է Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության վերահսկողության բաժնի պետական հարկային տեսուչ։ 1999-2000 թթ. աշխատել է Երևանի Խորհրդային տարածքային հարկային տեսչության հարկերի հաշվառման բաժնի պետ, 2000-2006 թթ.` «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸում՝ որպես հարկային խորհրդատու, հարկային մենեջերի օգնական, հարկային մենեջեր, այնուհետև՝ ավագ մենեջեր, հարկային և իրավաբանական բաժնի ղեկավար։ 2006-2016 թթ. աշխատել է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸում՝ որպես հարկային ծառայությունների ղեկավար։ 2016-2018 թթ. եղել է  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում։ 

Ապրիլին հարկային հավաքագրումները ռեկորդային են. Դավիթ Անանյան |news.am|

Ապրիլին հարկային հավաքագրումները ռեկորդային են. Դավիթ Անանյան |news.am|

news.am: Մենք հարկերի հավաքագրման բավականին լավ միտում ունենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Դիտարկմանը, որ նախօրեին պարզվեց, որ Ծաղկաձորի ճոպանուղին միլիոնավոր հարկեր չվճարելու հարց է ծագել, կարո՞ղ են էլի այդպիսի ընկերություններ լինել, որ միլոնավոր հարկեր չեն վճարել, Անանյանն արձագանքեց. «Կարող են լինել եւ այդպիսի ընկերություններ կան, որոնք միլիոնների հարկեր չեն վճարել: Մեկ տարի է, թե 10 տարի է, մենք աստիճանաբար, կամաց-կամաց հարկային վարչարարության հետ կապված ստվերը կրճատելուն ուղղված մեր քայլերն ենք անում»: Նա անդրադարձավ նաեւ բյուջեի հավաքագրումների խնդրին՝ նշելով, որ այս տարվա առաջին եռամսյակում 11,4 մլրդ դրամով գերակատարվել է ծրագրային ցուցանիշը: «Ապրիլ ամսվա հավաքագրումները համարում ենք առավել քան պոզիտիվ, նույնիսկ ասեմ՝ ռեկորդային, բայց մենք չենք համեմատելու որեւէ բանի հետ, համեմատելու ենք երբ ավարտվի եռամսյակը, որովհետեւ ծրագրային ցուցանիշները եռամսյակային կտրվածքով են: Երեկվա դրությամբ ապրիլը նախորդ տարվա ապրիլի համեմատ շատ մեծ տոկոսով գերակատարվել է»,-ասաց նա:
10:42 - 30 ապրիլի, 2019
Խոսքը ոչ թե հարկերի հավաքագրման թերակատարման մասին է, այլ՝ հարկային պոտենցիալի հաշվարկման. ՊԵԿ նախագահ

Խոսքը ոչ թե հարկերի հավաքագրման թերակատարման մասին է, այլ՝ հարկային պոտենցիալի հաշվարկման. ՊԵԿ նախագահ

aysor.am։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը անդրադարձավ ապրիլի 18-ին կառավարության նիստում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի մի հայտարարությանը, որը մամուլում աղմուկ էր առաջացրել։ Նշենք, որ այսօր թերթերից մեկը գրել էր, թե «Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ 2018-ին պետական բյուջեն հարկերի տեսքով չի ստացել ավելի քան 900 մլն դոլար կամ 438 մլն դրամ»։ «Ես կառավարության նիստի տեսագրությունը նայել եմ: Կա երկու ցուցանիշ, կուզեմ, որ դուք իմանաք: Կա հարկային ծախս հասկացություն և կա հարկային պոտենցիալ: Հարկային ծախսը դա այն գումարն է, հանրագումարային այն մեծությունն է, որ հարկային օրենսդրությամբ տրված արտոնությունների պատճառով այդքան թերի են հավաքագրվում պետական բյուջեի եկամուտները: Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտն, ունենալով արտոնություն, հարկեր չի հավաքագրվում այդ ոլորտից: Կարծում եմ, որ պարոն Ջանուղազյանը… Դուք կարող եք պետական բյուջեի ուղերձ-բացատրագրում նայել, տեսնել, որ հարկային ծախսը գնահատվում է 442 մլրդ դրամ: Հավանաբար խոսքը դրա մասին է եղել, պարոն Ջանջուղազյանը հարկային պոտենցիալ, հարկային ծախս հասկացությունները շփոթել է», - ասաց Անանայանը: ՊԵԿ նախագահը շեշտեց, որ խոսքը ոչ թե հարկերի հավաքագրման թերակատարման մասին է, այլ՝ հարկային պոտենցիալի հաշվարկման: «Ֆինանսների նախարարությունը հարկայն պոտենցիալի վերաբերյալ մի հաշվարկ արել, ներկայացրել էր կառավարություն, մենք բոլորս մեր դիրքորոշումը հայտնել էինք դրա վերաբերյալ։ Մեր մտահոգությունների, արգումենտների մեծ մասը ընդունվել է նախարարության կողմից», - հավելեց ՊԵԿ նախագահը։ Գումարը, ըստ Անանյանի, կարող է կորել այն դեպքում, երբ որևէ ոլորտի արտոնություն է տրվում։ «460, 440, 430 մլրդ դրամ հարկային ստվեր կամ այդպիսի հարկային պոտենցիալ գոյություն չունի», - հավելեց Անայանը։
09:52 - 30 ապրիլի, 2019
Պետք է պարզեցնենք հարկային օրենսգիրքը. Դավիթ Անանյան |news.am|

Պետք է պարզեցնենք հարկային օրենսգիրքը. Դավիթ Անանյան |news.am|

Մենք պետք է մտածենք հարկման քաղաքականության հիմնական փոփոխությունների մասին, խորհրդարանում ընթացող «Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների» թեմայով հանրային լսումների ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Մոտ ապագայում միջնաժամկետ փոփոխություններ ունենք և հանրության, քաղհասարակության ու խորհրդարանական մեր գործընկերների հետ միասին պետք է պարզեցնենք հարկային օրենսգիրքը: Տասը ամսից ավելի է քննարկում ենք ընթացիկ փոփոխությունները ու եթե այս փոփոխությունները դեռևս անցած տարի մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները կարողանայինք անցկացնել, և հանրությանը մի քիչ ավելի լավ կամ փոփոխված օրենսդրություն մատուցեինք, կարող էին ասել, որ ընթացիկ փոփոխություններին միտված որևէ քայլ կատարել ենք», - ասել է Անանյանը: ՊԵԿ նախագահն առաջարկվող փոփոխություններում գոհացուցիչ է որակել նախագծերի փաթեթով առաջարկվող հատկապես 3 դրույթները՝ հարկման բեռի փոփոխության, սպառման ոլորտի հարկման բեռի ավելացման՝ եկամուտների և կապիտալի հարկման բեռի նվազեցման պայմաններում:
09:06 - 30 ապրիլի, 2019
Դավիթ Անանյանը՝ Ծառուկյանի Առինջ մոլում ստուգումների մասին |lragir.am|

Դավիթ Անանյանը՝ Ծառուկյանի Առինջ մոլում ստուգումների մասին |lragir.am|

lragir.am: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են ՊԵԿ 40 աշխատակիցները մտել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջ մոլ առևտրի կենտրոն: «Այսինքն՝ դուք կարծում եք, որ 100 հոգո՞վ պետք է լինեին»: «Քննիչը այդպիսի որոշում է կայացրել, մտել է դատարան, սանկցիա է վերցրել, և կատարվել է քննչական գործողություն: Քննչական գործողությունը կատարելու համար, մասնագետները գնահատել են, պետք է 4 հոգի, 40, թե՞ 140 հոգի: Եթե որոշում կայացվեր, որ 1000 հոգի է պետք, մենք այդ ռեսուրսն էլ ունեինք, որ տրամադրեինք»,- հավելեց Անանյանը: Հ արցին, թե ի՞նչ ստուգումներ են կատարվում այնտեղ, նա պատասխանեց, որ քննիչի որոշմամբ կատարվում են քննչական գործողություններ: «Ի՞նչ կարծիքի եք, թույլատրելիության շրջանակներից ավելի տեղեկատվություն կարո՞ղ եմ ձեզ ասել»,- նշեց նա: Դիտարկմանը, որ քաղաքական ենթատեքստ են տեսնում այս ամենում, Անանյանը պատասխանեց՝ թող տեսնեն: «Ես էլ կենցաղային ենթատեքստ եմ տեսնում, օրինակ: Ամեն մեկը կարա իր տեսկաետն արտահայտի», – հակադարձեց Անանյանը:
10:05 - 11 ապրիլի, 2019
ՊԵԿ նախագահը՝ Սպայկայի հարկային պարտավորությունների մասին |lragir.am|

ՊԵԿ նախագահը՝ Սպայկայի հարկային պարտավորությունների մասին |lragir.am|

lragir.am: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Սպայկա ընկերության դեմ հարուցված քրեական գործին: Հարցին, որ վարչապետը ակնարկեց, որ Սպայկայի չվճարած հարկերը կարող են ավելանալ և ընդհուպ հասնել անգամ 30-40 մլրդ դրամի, Անանյանը պատասխանեց, որ կանխատեսումներ անելն այս դեպքում ճիշտ չէ: «Ուղղակի զրույցի ժամանակ վարչապետն ասաց՝ 7, 14, 30, ինքը թվեր հնչեցրեց, որպեսզի հանրությունն իմանա, որ այդ 7 մլրդ-ը, որը հաշվարկի հիմքում դրված է, դա ուղղակի 2015 թվականին առնչվող հաշվարկ է: Բայց նաև կա 2.5 տարվա ժամանակաշրջան, որոնց փաստաթղթերը ձեռքբերման գործընթացում են: Այդ հաշվարկների արդյունքը ևս կտեղեկացվի»,- ասաց նա: Անանյանն ասաց, որ ոչ միայն չի բացառում, այլ նաև կարծում է, որ ընկերության կողմից չվճարված 7 մլրդ դրամ հարկերի թիվը աճելու է: ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաև Սպայկա ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի պնդումներին, թե ընկերության նկատմամբ այսպիսով հետապնդում է իրականացվում: «Ոչ, տնօրենի կարծիքով դա հետապնդում չէ: Տեսեք՝ այստեղ շատ կարևոր բան կա: ՊԵԿ նախագահը կամ վարչապետն այս պահին այդքան էլ իրավասու չեն հանրությանը տեղեկատվություն ներկայացնելու, որովհետը արդեն իրավական գործընթաց է գնում: Այստեղ ամենակարևոր մարդը քննություն իրականացնող քննիչն է: Եթե քննիչն ունի այնպիսի համոզմունք, որ տնօրենի՝ ազատության մեջ գտնվելը կվնասի քննությանը, ինքն այդպիսի միջնորդությամբ գնացել է դատարան, դատարանը այդպիսի որոշում է կայացրել, այսինքն՝ իրավական գործընթաց է գնում: Իսկ չիրավական գործընթացի վերաբերյալ ՊԵԿ նախագահը կամ վարչապետը որևէ գնահատական չեն կարող տալ»,- նշեց նա:  
09:47 - 11 ապրիլի, 2019
Դավիթ Անանյանի պարզաբանումը «Զիգզագը» ընկերության՝ ՀԴՄ չտրամադրելու վերաբերյալ

Դավիթ Անանյանի պարզաբանումը «Զիգզագը» ընկերության՝ ՀԴՄ չտրամադրելու վերաբերյալ

news.am: Մենք այսօր ունենք մոտ 51 հազար ՀԴՄ, որից 13 հազարը հին սերնդի ՀԴՄ-ներ են, բայց այս թվերը օր օրի փոխվում են: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքի հետ կապված «Զիգզագ» ընկերությունը եւս ՀԴՄ չի տալիս գնորդներին, ինչի համար ՊԵԿ-ի կողմից տուգանվել է, Դավիթ Անանյանն ասաց. «Ես հասկանում եմ ձեր մասնագիտական ձգտումը՝ ամեն ինչի մեջ սենսացիա տեսնել: Չկա նման սենսացիա: «Զիգզագը» ունի օրինապահ հարկ վճարողի վարքագիծ: Տարբեր քննարկումների ժամանակ «Զիգզագի» ներկայացուցիչների հետ անմիջական շփումներում մենք գիտենք, որ նաեւ «Զիգզագի» ղեկավարությունն իր աշխատկազմին ՀԴՄ-ի տրամադրման պահանջ է ներկայացրել»: Դավիթ Անանյանը նշեց, որ առաջին անգամ ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքում՝ ոչ թե տուգանվում է, այլ նախազգուշացվում: Դիտարկմանը, որ փաստորեն «Զիգզագի» դեպքում՝ դա առաջին դեպքը չի եղել, որ բանը հասել է տուգանելուն, նա արձագանքեց. «Երեւի»:
10:43 - 25 մարտի, 2019