Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգողն է։ Ծնվել է 1987թ. նոյեմբերի 27-ին։

2011թ․ ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: 2007թ․ գործունեություն է ծավալել «Ժառանգություն» կուսակցությունում: 2010-2011թթ․ աշխատել է 4-րդ գումարման ՀՀ ԱԺ-ում՝ որպես պատգամավոր Լարիսա Ալավերդյանի օգնական։ 2010 թ․ համակարգել է «Կրթության իրավունք» շարժումը: 2011 թվականից աշխատել է տարբեր տեղական լրատվամիջոցների համար, նաեւ՝ որպես իրավապահ համակարգի վերլուծաբան։ 2011-2013թթ․ աշխատել է Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտում: 2014 թ․ հիմնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը: 

Փողոցներում նախընտրական գովազդային պաստառներ են հայտնվել. օրենքի խախտո՞ւմ, թե՞ օրինաչափություն
 |armtimes.com|

Փողոցներում նախընտրական գովազդային պաստառներ են հայտնվել. օրենքի խախտո՞ւմ, թե՞ օրինաչափություն |armtimes.com|

armtimes.com: Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ մայրաքաղաքի փողոցներում հայտնվել են մի շարք քաղաքական ուժերի գովազդային վահանակներ, ինչը համացանցում բուռն քննարկումներին առիթ է դարձել: Մասնավորապես շատերը պնդում են, որ մինչ քարոզարաշվի սկսվելը գովազդային վահակների տեղարդումն օրենքով արգելվում և խախտման համար պետք է տվյալ քաղաքական ուժերը պատասխանատվության ենթարկվեն: Մայրաքաղաքում արդեն կարելի է տեսնել «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների գովազդային վահանակները: Հարցին՝ կա՞ արձանագրված խախտում տվյալ քաղաքական ուժերի գործողություններում, թե՝ ոչ, ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը պատասխանեց, որ այս փուլում, երբ նշանակված չեն ընտրություններ, նման պաստառների առկայությունը Ընտրական օրենսգրքի որևէ դրույթի խախտում չէ։ «Ընտրական օրենսգրքով հստակ սահմանված է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, որի ընթացքում գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու կանոնները»,-եզրափակեց ԿԸՀ խոսնակը: Ընտրական նոր օրենսգրքի նախագծի համահեղինակ Դանիել Իոաննիսյանն էլ նշեց, որ, ըստ էության, Ընտրական օրենսգիրքն արգելում է քարոզարշավ իրականցնել քվեարկության և դրա նախորդ օրը. «Իսկ այլ ժամանակահատվածում քարոզչությունն արգելված չէ: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները միշտ էլ քարոզարշավ իրականացնում են: Սա խախտում չէ, քանի որ կոնկրետ կանոնակարգում չկա, թե ինչ գումարներով են այդ վահանակները տեղադրվում, թե քանի վահանակ կարելի է տեղադրել»: Իոաննիսյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քարոզարաշվի համար տրվում է 12 օր ժամանակ. «Ես հիշում եմ, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին առաջարկեցի Սահմանադրության կարգավորումը փոխել, որպեսզի նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը դառնա մեկ ամիս կամ մեկ ամիս ու կես, Մարուքյանն ասաց՝ այդքան երկար քարոզարշավ ով է անելու: Իմ պնդումներին, որ բոլորն էլ շուտ սկսելու են, ուղղակի ոչ խաղի կանոններով, նա հակաճառում էր ու ասում՝ բոլորն էլ քարոզարաշը սկսում են այն ժամանակ, երբ հատուկ ժամանակահատված է տրամադրվում: Բայց արդեն մի քանի շաբաթ է ինչ նախընտրական քարոզաշվը սկսել է Ռոբերտ Քոչարյանը, «Վերծնվող Հայաստան», «Քաղաքիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Նույն Էդմոն Մարուքյանը, որը պնդում էր, թե քարոզարշավի ժամանակահատվածում նոր բոլորը կսկսեն այն իրականացնել, խախտեց իր ասած խոսքերը»,-  նկատեց մեր զրուցակիցը: Դանիել Իոաննիսյանը նշում է՝ այժմ ընթանում է քարոզարշավ, ուղղակի ջունգլիների կանոններով.  
22:00 - 03 մայիսի, 2021
«Հիանալի» նորություն ունեմ. հունիսի 20-ի ընտրությունները լինելու են հին Ընտրական օրենսգրքով․ Դանիել Իոաննիսյան

«Հիանալի» նորություն ունեմ. հունիսի 20-ի ընտրությունները լինելու են հին Ընտրական օրենսգրքով․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններն անցկացվելու են հին ընտրական օրենսգրքով: Նա, մասնավորապես, տեղեկացրել է․«Մի «հիանալի» նորություն ունեմ. հունիսի 20-ի ընտրությունները լինելու են հին ընտրական օրենսգրքով: Բացի ռեյտինգային ընտրակարգից որևէ այլ կարգավորում չի փոխվելու առաջիկա ընտրությունների համար: Այո, «Իմ քայլը» խմբակցությունն ու ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում են զարմացնել՝ նույնիսկ պատրաստի ռեֆորմները տապալելու իրենց բացառիկ կարողությամբ: Մարդիկ են, որոնք 2 տարուց ավել, ունենալով աննախադեպ մեծամասնություն Ազգային ժողովում, չկարողացան (իսկ ոմանք՝ չուզեցին) բարեփոխել ընտրական օրենսգիրքը: Երևի կարող եմ չհիշացնել ընտրական բարեփոխումներ անելու Նիկոլ Փաշինյանի բոլոր խոստումները՝ սկսած 2018-ի ապրիլից, կառավարության ծրագրից և վերջացրած 2020-ի նոյեմբերի 18-ի ճանապարհային քարտեզով: Ու այս տապալման միակ մեղավորը հենց «Իմ քայլն» է. ոչ հանրապետության նախագահը, ոչ դատարանները, ոչ նախկինները, ոչ ադրբեջանցիք և ոչ էլ ընդդիմությունը: Հստակեցնեմ՝ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր որոշեց, որ հետաձգում է ընտրական օրենսգրքի քննարկումը, ինչը նշանակում է, որ ԱԺ-ն այն չի ընդունի նախքան ընտրությունների նշանակումը: Իսկ նշանակումից հետո, բնականաբար, կանոնները չեն փոխվելու: Հ.Գ. Առհասարակ, որևէ մեկն այս երկրում այդքան չի խանգարում ժողովրդավարության զարգացմանը (կամ չնահանջմանը), որքան ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը (և, իհարկե, դրա «հոգևոր հայր» Արարատ Միրզոյանը)»:
19:37 - 03 մայիսի, 2021
«Իմ քայլում» դե-ֆակտո որոշել են՝ ընտրություններին կուսակցությունները կարող են ունենալ օլիգարխներից ու արտերկրից ֆինանսավորում, որքան ուզեն, «տակից» գումար ծախսեն․ Դանիել Իոաննիսյան

«Իմ քայլում» դե-ֆակտո որոշել են՝ ընտրություններին կուսակցությունները կարող են ունենալ օլիգարխներից ու արտերկրից ֆինանսավորում, որքան ուզեն, «տակից» գումար ծախսեն․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային ժողովում այսօր շրջանառվել է Քրեական օրենսգրքում ընտրական հանցագործությունների փոփոխման ու լրացման նախագիծը, որը կքննարկվի ու կքվեարկվի վաղը։ Նախագծում, սակայն, բացակայում են քարոզարշավի ֆինանսավորման կարգի խոշոր խախտումների մասին հոդվածները, այնինչ դրանք կային նախնական տարբերակում, ուղարկվել էր Վենետիկ, ստացել էր Վենետիկի, ՀԿ-ների ու մի շարք արտախորհրդարանական ուժերի օրհնությունը: Իշխանություններն այդ հոդվածները հանել են առանց քաղաքացիական հասարակության հետ քննարկումների ու առանց որևէ հանրային քննարկման… Ավելին, դա արվել է ի հեճուկս քաղհասարակության ու հանրային քննարկումների ժամանակ հնչեցրած այն մոտեցումների, որ գալիք ընտրությունների ժամանակ առավել կարևոր է ֆինանսավորման կարգի ապահովումը: Այլ կերպ ասած, «Իմ քայլում» դե-ֆակտո որոշել են, որ գալիք ընտրությունների ժամանակ կուսակցությունները կարող են ունենալ օլիգարխներից ու արտերկրից ֆինանսավորում, ինչի վրա ուզեն, որքան ուզեն, «տակից» գումար ծախսեն, ոնց ուզեն բռնաբարեն Ընտրական օրենսգրքի համապատասխան կարգավորումներն ու մնան անպատիժ:Հ․Գ․  Ես լսել եմ հարցի վերաբերյալ «Իմ քայլի» մոտեցումները, բայց դրանք անընդունելի են, իսկ պոտենցիալ խոչընդոտները՝ հաղթահարելի: Եվ ես հերթական անգամ ապշած եմ «Իմ քայլի»՝ ռեֆորմները տապալելու բացառիկ ունակությամբ»:
22:43 - 27 ապրիլի, 2021
Նոր Սահմանադրությամբ նախագահի և խորհրդարանի լիազորությունները պետք է մեծապես ընդլայնվեն, վարչապետինը՝ կրճատվեն. Դանիել Իոաննիսյան |tert.am|

Նոր Սահմանադրությամբ նախագահի և խորհրդարանի լիազորությունները պետք է մեծապես ընդլայնվեն, վարչապետինը՝ կրճատվեն. Դանիել Իոաննիսյան |tert.am|

tert.am: Գերագույն դատարանի ստեղծումը Սահմանադրության նախագծի կենտրոնական թեման չէ, ավելի կարևոր թեմաներ կան. մայր օրենքը բոլոր դատավորների համար պետք է լինի մայր փաստաթուղթ, ՍԴ որոշումները չպետք է մնան թղթի վրա, նախևառաջ՝ մյուս դատարանները պետք է կատարեն ՍԴ որոշումները: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը: «Դատարանները գիտեն, որ ՍԴ-ն իրենց վերադաս դատական ատյանը չէ, և չեն կատարում ՍԴ որոշումները: Ընդհանուր իրավասության դատարաններն առաջնորդվում են Վճռաբեկ դատարանի ակտերով: Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միացմամբ մենք ձևավորում ենք Գերագույն դատարան: Պետական մարմինները գիտեն, որ դատարանում հայտնվելիս գերակա է Վճռաբեկ, ոչ թե Սահմանադրական դատարանի ակտը»,- ասել է փորձագետը: Ըստ Իոաննիսյանի՝ առաջարկվող նախագծով քաղաքացին առաջին ատյանի դատարանում կարողանալու է ակտի սահմանադրականության հարց բարձրացնել. «Պետք է անցումային դրույթներով սահմանել, որ դատավորները մի քանի տարի ունենան՝ սահմանադրական իրավունքին ծանոթանալու համար: Գերագույն դատարանի ստեղծման միտքն առաջարկել է ոչ թե «Իմ քայլը», այլ իրավաբան-գիտնականները: Բացի նրանց առաջարկից, եղել է նաև Արդարադատության նախարարության առաջարկը, որը որոշ հարցերում տարբերվում է իրավաբան-գիտնականների պատկերացումներից: Եթե հանձնաժողովն սկսի քաղաքական պատվեր իրականացնել, ես դուրս կգամ դրանից»: Փորձագետի կարծիքով՝ Գերագույն դատարանի ստեղծման մասին քննարկումները որևէ կապ չունեն ՍԴ թնջուկի հետ. «Չի քննարկվել ՍԴ գործող դատավորների ճակատագիրը: Մենք որևէ հանդիպման ժամանակ հարցին չենք նայել այսօրվա պրիզմայով, ՍԴ-ի գործող վիճակը մտքում ունենալով: Այս քննարկումն սկսվել է դեռևս փետրվարին, ՀԿ սեկտորում՝ 2018-ի դեկտեմբերին: ՍԴ-ն առանձին, սպեցիֆիկ խնդիր չէ, խնդիր է ամբողջ դատական համակարգը»: Շարունակությունը՝ tert.am-ում
16:09 - 03 սեպտեմբերի, 2020
Հրաժարվելու ենք ԱԺ-ի կայուն մեծամասնության մեխանիզմից. քննարկվում է ընտրական տարիքի շեմը 18-ից իջեցնելու հարցը. Դանիել Իոաննիսյանը՝ ընտրական համակարգի փոփոխությունների մասին |tert.am|

Հրաժարվելու ենք ԱԺ-ի կայուն մեծամասնության մեխանիզմից. քննարկվում է ընտրական տարիքի շեմը 18-ից իջեցնելու հարցը. Դանիել Իոաննիսյանը՝ ընտրական համակարգի փոփոխությունների մասին |tert.am|

tert.am: Ընտրական բարեփոխումների հանձնաժողովը փետրվարի վերջից նիստեր է գումարել: Միայն երկու հարց կա, որոնց վերաբերյալ ձևավորված դիրքորոշում կա, մնացածը դեռևս քննարկման փուլում են: Մի հարցն այն է, որ խորհրդարանական հանրապետություն ենք ունենալու, և երկրորդ՝ հրաժարվելու ենք կայուն մեծամասնության մեխանիզմից: Այս մասին ընտրական համակարգի փոփոխությունների վերաբերյալ քննարկման ընթացքում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը:Նա նշեց, որ ընտրական իրավունքի և իշխանության ձևավորման հետ կապված մի շարք հարցեր կան, որոնք հանձնաժողովի օրակարգում են: «Դրանցից մեկը վերաբերում է ընտրելու իրավունքի տարիքին, հաջորդը՝ հանրապետության նախագահի ընտրության մեխանիզմին, մյուսը՝ հանրաքվեների մեխանիզմին»,-նշեց նա՝ հավելելով, որ վերջին բլոկը, որը բավականին կարևոր է, Կառավարության ձևավորումն է կայուն մեծամասնությունից հրաժարվելու դեպքում: «Ներկայիս Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը ենթադրում են, որ ընտրությունների արդյունքում խորհրդարանն ունենալու է կայուն մեծամասնություն, ըստ այդմ՝ Կառավարության ձևավորման խնդիրներ չեն լինում: Այժմ քննարկման հարց է, թե եթե հրաժարվում ենք կայուն մեծամասնության երաշխավորումից, ինչպես է ձևավորվելու Կառավարությունը»,-նշեց Իոաննիսյանը:Նրա տեղեկացմամբ՝ ընտրական տարիքի վերաբերյալ քննարկվում է երեք հնարավոր սցենար. «Առաջին՝ թողնվում է այնպես, ինչպես կա. այսինքն՝18 տարեկան, ես այդ սցենարի կողմնակիցը չեմ: Սցենարներից մյուսի համաձայն՝ տարիքն իջեցվում է 16 կամ 17 տարեկան, ըստ երրորդ սցենարի՝ ազատություն է տրվում օրենսդիր մարմնին, և վերջինս կարող է որոշել, թե որ ընտրություններում ինչ տարիքային շեմ սահմանի»: Շարունակությունը՝ tert.am-ում
12:47 - 21 օգոստոսի, 2020
Հանրային խորհուրդն առաջարկում է արտակարգ դրության ընթացքում որոշակի սահմանափակումներով թույլատրել հավաքների անցկացումը |azatutyun.am|

Հանրային խորհուրդն առաջարկում է արտակարգ դրության ընթացքում որոշակի սահմանափակումներով թույլատրել հավաքների անցկացումը |azatutyun.am|

azatutyun.am: Հանրային խորհուրդն առաջարկում է արտակարգ դրության ընթացքում որոշակի սահմանափակումներով թույլատրել հավաքների անցկացումը։ Օրինակ՝ մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 30 հոգին, պետք է պահպանեն 3 մետր հեռավորություն և կրեն դիմակներ։ Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն ասաց՝ արտակարգ դրությունը գուցեև դեռ երկար շարունակվի, և կարևորում է, որ սահմանափակումները լինեն համաչափ։ «Կարծում ենք, որ մինչև 30 հոգանոց հավաքները, որոնց ժամանակ բոլոր մասնակիցներն իրարից մինիմում 3 մետր հեռավորության վրա կլինեն և անվերապահ կկրեն դիմակներ, վիրուսի տարածման համար հարմար հարթակ չեն լինի: Մյուս կողմից կապահովվի մարդկանց՝ հավաքների ազատ իրացումը գոնե ինչ-որ չափով», - ասաց Դանիել Իոաննիսյանը:
20:20 - 20 հունիսի, 2020
Շատ փոփոխությունների մասով շատ բան կորած է․ Դանիել Իոաննիսյան |lragir.am|

Շատ փոփոխությունների մասով շատ բան կորած է․ Դանիել Իոաննիսյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող, վարչապետին կից ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի նախկին քարտուղար Դանիել Իոաննիսյանի հետ։ Հայտնի է, որ ՀՀ իշխանությունները ՍԴ-ի խնդրի լուծման հարցով դիմել են Վենետիկի հանձնաժողով: Այդ կառույցի նկատմամբ կարծես բավականին անվստահություն կար, բայց հիմա դիմում են նրան: Ի՞նչ ակնկալիքներ կան Վենետիկի հանձնաժողովից:   Այդ կառույցը բազմաթիվ մինուսներ ունի, բայց այդ կառույցի կարծիքը պետք է հաշվի առնել, քանի որ հեղինակավոր կառույց է, և նրա խորհուրդները բավականին կարևոր են: Պետք չի մոռանալ, որ ինքը խորհրդատվական կառույց է, բայց այդ խորհուրդները կարևոր են: Եթե Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ տա խորհրդարանի միջոցով չլուծել ՍԴ-ի խնդիրը, ստացվում է, որ պետք է հետևե՞լ այդ խորհրդին: Ինձ չի թվում, որ Վենետիկի հանձնաժողովի առջև նման հարց է դրված: Վենետիկի հանձնաժողովի առջև դրված է հարց առ այն, թե որքանով է Սահմանադրության 213-րդ հոդվածի ներկայիս շարադրանքն արտացոլում այն մոտեցումները, որոնք Վենետիկի հանձնաժողովը արտահայտել է կապված 2015 թվականի Սահմանադրության հետ: Խոսքն այն մասին է, որ 2015-ի Սահմանադրությունն ասում է, որ պետք է ՍԴ դատավորներն ընտրվեն 6 տարով, բայց 2013-րդ հոդվածով այնպես է արվել, որ ՍԴ գործող անդամները ցմահ պետք է պաշտոնավարեն: Այդ նորմը որքանո՞վ է բխում Վենետիկի հանձնաժողովի տված ռեկոմենդացիաներից և մոտեցումներից: Ես ճիշտն ասած վստահ եմ, որ Վենետիկի հանձնաժողովն ասելու է, որ չի բխում և ըստ այդմ նշված նորմը կարելի է փոխել: Հիմա լավ կլիներ հանրաքվեով փոխել, ես ինքս ժողովրդավարության ջատագով եմ, բայց դե կորոնավիրուսի ու արտակարգ դրության պայմաններում հանրաքվե անցկացնելը, ինքներդ եք հասկանում, անհնար է: Ավելի ճիշտ չէ՞ր լինի ի սկզբանե խնդիրը լուծել խորհրդարանում, ոչ թե հանրաքվե անցկացնել: Ոչ, որովհետև երբ այդ խնդիրն ուղարկվում էր հանրաքվեի, դեռ չէին պատկերացնում, որ կորոնավիրուս կլինի: Եթե կորոնավիրուսը չլիներ, ես, իհարկե, հանրաքվեի կողմնակից էի: Իսկ հնարավոր չէ՞ հեռավար քվեարկություն կազմակերպել, դա անարդյունավե՞տ կլիներ: Հենց հիմա, իհարկե, տարբեր մասնագիտական շրջանակներով քննարկում ենք, թե ինչպես կարելի է քվեարկություններ կազմակերպել կորոնավիրուսի պայմաններում: Նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անընդհատ հետաձգվում, հիմա սահմանադրական փոփոխությունների վրա ենք աշխատում և շուտ, թե ուշ դա էլ պետք է հանրաքվեի գնա: Իհարկե, հիմա ակտիվորեն ուսումնասիրում ենք միջազգային փորձը, բայց չկա այնպիսի լուծում, որը Հայաստանի կոնտեքստի համար կիրառելի լինի, ապահովի ժողովրդավարական մեխանիզմները և վերահսկողության լծակները, թափանցիկությունը, ընտրողների քվեարկության գաղտնիության նկատմամբ վստահությունը և ապահովի նաև էպիդեմիոլոգիական անվտանգությունը:Ավելին՝ lragir.am-ում։
20:11 - 18 մայիսի, 2020
143 անձ քվեարկել է խցիկից դուրս, 6 անձ նկարել է քվեաթերթիկը. դիտորդները Արցախի ընտրությունները դիտարկում են օնլայն
 |armtimes.com|

143 անձ քվեարկել է խցիկից դուրս, 6 անձ նկարել է քվեաթերթիկը. դիտորդները Արցախի ընտրությունները դիտարկում են օնլայն |armtimes.com|

armtimes.com: «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը Արցախում անցկացվող այսօրվա ընտրությունները դիտարկում է հիմնականում օնլայն ռեժիմով: Արցախի մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարեց ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:«Հիմնականում դիտորդությունը անում ենք հեռակա՝ տեղամասերում տեղադրված տեսախցիկների միջոցով, որովհետեւ ամեն դեպքում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մեր համար մի քիչ սկզբունքային էր դիտորդների անվտանգությունը, որպեսզի ռիսկի չդիմենք: Հայաստանից եկել է մոտ 10 հոգի, բոլորը կորոնավիրուսի թեստ անցած, բայց այդքանս ենք, մնացածը աշխատում են օնլայն ռեժիմով»,- ասաց Իոաննիսյանը: Նա հիշեցրեց, որ առաջին փուլին հետեւում էին 113 դիտորդով, հիմա 65 հոգով ենք հետեւում, բայց օնլայն: ՀԿ-ն այսօրվա ժամը 14:00-ի տվյալներով արդեն նաեւ հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով տեղամասերում դիտարկման արդյունքները: Կազմակերպությունը տեղեկացնում է, որ չնայած տեղամասերում առկա տեսախցիկների աշխատանքի որակին եւ որոշ դեպքերում տեղադրված դիրքի անհարմարությանը, ժամը 14։00-ի դրությամբ 48 ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումների միջոցով դիտարկման նախնական արդյունքներով դիտորդական առաքելության կողմից արձանագրվել է․ ընտրատեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձի ներկայության 44 դեպք, վկայականը տեսանելի չկրող անձի ներկայության 40 դեպք, ընտրողի կողմից քվեաթերթիկը քվեախցիկից դուրս լրացնելու 143 դեպք, ընտրողի կողմից քվեաթերթիկը լուսանկարելու 6 դեպք, հանձնաժողովի նախագահի լիազորություններն այլ անձի կողմից իր վրա վերցնելու 10 դեպք, քվեասենյակում կուտակումների 14 դեպք։ «Այս ամենից զատ՝ հարկ է նշել, որ 7։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, խախտելով Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգը, դիտարկված ընտրատեղամասերում ընտրական գործընթացի մասնակիցները չեն կրել համավարակի տարածումը կանխելու համար նախատեսված պաշտպանիչ միջոցներ 125 դեպքում»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։
19:29 - 14 ապրիլի, 2020
ՀՀ-ից Արցախ եկած բոլորս կորոնավիրուսի թեսթ ենք անցել․ Դանիել Իոաննիսյան

ՀՀ-ից Արցախ եկած բոլորս կորոնավիրուսի թեսթ ենք անցել․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» շարունակում է իրականացնել դիտորդական առաքելություն Արցախի Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլում, որը կկայանա վաղը՝ ապրիլի 14-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Նա նշել է, որ այս անգամ իրենց դիտորդական առաքելության մեջ ներգրավված են շուրջ 65 դիտորդներ, որոնք իրականացնելու են ինչպես տեղամասերի դիտարկում (այդ թվում՝ օնլայն հեռարձակման միջոցով), այնպես էլ դիտարկում շրջիկ խմբերի միջոցով։ «Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ հաշվի առնելով COVID-19 նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ֆորս-մաժորային իրավիճակը՝ մենք հնարավորինս սահմանափակել ենք ՀՀ-ից ժամանած փոքրաթիվ դիտորդների մշտական ներկայությունը տեղամասերում և կիրառելու ենք ընտրությունների դիտարկման այլընտրանքային մեթոդաբանություն։ Առաքելությունում ներգրավված է նաև դիտորդներին աջակցող թիմ՝ բաղկացած իրավաբաններից, տվյալներ մուտքագրողներից, համակարգողներից և այլ մասնագետներից։ ՀՀ-ից Արցախ եկած բոլորս կորոնավիրուսի թեսթ ենք անցել»:
23:35 - 13 ապրիլի, 2020
Արցախի Ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը. Դանիել Իոաննիսյան

Արցախի Ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը. Դանիել Իոաննիսյան

Արցախի Ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «1. Ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են ոստիկանությունում, հրապարակվում են ոստիկանության կայքում և տրամադրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին՝ հիմնական ցուցակների հետ միասին: Ոստիկանությունը դրանք չի հրապարակել, ինչը ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն է:Յուրաքանչյուր մարդ կարող է համոզվել ասածիս ամբողջական ճշմարտացիության մեջ (տես ԱՀ Քրեական և Ընտրական օրենսգրքերն ու ոստիկանության կայքը): 2. Նշված ցուցակներում ոստիկանությունը նշում է միմիայն անձանց անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն ու ծննդյան օր/ամիս/տարեթիվը: Անձնագրի համարը լրացվում է ընտրական հանձնաժողովի անդամի կողմից՝ քվեարկության ժամանակ: Ստեփանակերտի թիվ 1/11 և 1/13 ընտրական տեղամասերի ընտրողների ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակները պարունակում են կրկնողություն: Նույն անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն ու ծննդյան օր/ամիս/տարեթիվը:Ոստիկանությունը երկու ցուցակներում էլ գրել է ամբողջությամբ նույն տվյալները: Թե այդ տվյալների դիմաց ո՞մ անձնագրի համարն է նշվել և ո՞վ է ստորագրել/քվեարկել՝ առանձին քննության հարց է (պետք է պարզվի, թե արդյո՞ք Իննայի անվան դիմաց այլ ընտրող է քվեարկել և ինչու):Բայց այն, որ ոստիկանությունը երկու ցուցակներում էլ ամբողջությամբ նույն մարդու անունն է գրել, փաստ է, որի ապացույցը կդնեմ մեկնաբանությունում: Ասեմ ավելին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում օգտվում են նույն ծրագրից, ինչ որ ՀՀ-ում: Իսկ այդ ծրագիրը բացառում է նման սխալները: Դա կարող էր լինել միայն ծրագրից հանված ցուցակում տպելուց առաջ ավելացնելու դեպքում: Դա էլ, իր հերթին, ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն է: Եվ քանի որ ոստիկանությունում կատարել են 1-ին կետում նշված հանցագործությունը, մենք չենք էլ կարող ստուգենք, թե 2-րդ կետում նշված հանցագործությունից (բացի մեր՝ պատահաբար բացահայտածից) քանի հատ է եղել: Հ.Գ. Կյանքումս երկրորդ անգամ եմ լսում, որ որևէ մարմին քննի իր իսկ ներսում տեղի ունեցածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը (առաջինը Բերձորի հայտնի հերոսությունն էր): Ակնհայտ է, չէ՞, որ Ոստիկանությունը չէր ասելու «այո, մենք հանցագործություն ենք արել»: Բայց եթե Արցախի ոստիկանությունը ևս մեկ անգամ այսօրինակ անհեթեթ հաղորդագրություն տարածեց, դատական կարքով հերքում ենք պահանջելու»,- գրել է նա:
18:42 - 09 ապրիլի, 2020
Ընտրողների ցուցակները կազմելիս ԱՀ ոստիկանությունում կատարվել են հանցագործություններ. Դանիել Իոաննիսյան

Ընտրողների ցուցակները կազմելիս ԱՀ ոստիկանությունում կատարվել են հանցագործություններ. Դանիել Իոաննիսյան

Ընտրողների ցուցակները կազմելիս ԱՀ ոստիկանությունում կատարվել են հանցագործություններ: Այս մասին ֆեյսբուք իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Կան ընտրական հին, կներեք արտահայտությանս համար, «մուխլոժներ», որոնք Հայաստանում մի 10 տարի է, ինչ չեն արվում և որոնք մենք չէինք մտածում, որ Արցախում կլինեն (սփոյլեր՝ սխալվում էինք): Խոսքը Ոստիկանության կողմից միևնույն ընտրողին մեկից ավել ցուցակում ներառելու մասին է: Այսպիսով, պատահականորեն մի քանի՝ ըստ գտնվելու վայրի ցուցակ ուսումնասիրելով արդեն հայտնաբերեցինք մի քաղաքացու, ում ոստիկանությունը ներառել է Ստեփանակերտի միանգամից երկու ընտրական տեղամասերի (թիվ 1/11 և 1/13) ցուցակում: Միանգամից ասեմ՝ քաղաքացին երկու տեղամասերում էլ քվեարկել է: Ընդ որում, Ոստիկանությունը ընդհանրապես չուներ այդ քաղաքացուն ըստ գտնվելու վայրի ցուցակում ներառելու իրավունք, քանի որ քաղաքացին հաշվառված էր և գտնվում էր միևնույն համայնքում: Ոստիկանության կողմից այս կեղծիքը կարող էր արվել միմիայն կանխամտածված, քանի որ անձնագրայինի ծրագիրը չի թողնում նման բան անել: Դա կարելի է անելի միմիայն «մանուալ»: Ռետրոսպեկտիվ հասկանալով մեր սխալը (որ իզուր ենք վստահել ոստիկանությանը)՝ փորձեցինք խնդրել բոլոր ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակները, որ ստուգենք դրանք (ինչպես անում էինք Հայաստանում մի 10-12 տարի առաջ): Եվ այստեղ պարզվում է, որ այդ ցուցակները ոստիկանությունում «չեն պահպանվել»: Այստեղ ևս խախտվել է ընտրական օրենսդրությունը և կատարվել քրեական օրենսգրքով արգելված արարք, քանի որ ընտրողների ըստ գտնվելու ցուցակները ևս պետք է հրապարակվեն ոստիկանության կայքում (իսկ հրապարակվել են միմիայն հիմնական ցուցակները): Դատախազությանն այս դեպքով ուղարկված հանցագործության մասին հաղորդման հետ քիչ անց կուղարկենք ևս մեկը՝ ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի թե 1-ին և թե 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների մասով»,- գրել է Իոաննիսյանը:    
18:10 - 06 ապրիլի, 2020
Կուտակումներ, վեճ տեղամասերում, ընտրողների տեղափոխում. դիտորդական կազմակերպությունն ամփոփեց արցախյան ընտրությունները
 |armtimes.com|

Կուտակումներ, վեճ տեղամասերում, ընտրողների տեղափոխում. դիտորդական կազմակերպությունն ամփոփեց արցախյան ընտրությունները |armtimes.com|

armtimes.com: «Երեկ Արցախում տեղի ունեցած ընտրություններում գրանցվել է քվեախցիկից դուրս քվեարկելու շուրջ 700 դեպք՝ 40 տեղամասում: Դրանք հիմնականում եղել են տարեցների կողմից». ամփոփելով ընտրությունների դիտարկման արդյունքները՝ այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Իրազեկ քաղաքացիների միավորումը, ըստ Իոաննիսյանի, դիտարկում իրականացրել է 282 ընտրատեղամասերից 49-ում: Ընտրություններին հետեւել է 98 տեղամասային եւ 8 տարածքային դիտորդ, եւս 18 դիտորդներ շրջիկ խմբերով շրջել են Արցախի բոլոր շրջաններում։ Հրապարակելով արձանագրված խախտումները՝ Իոաննիսյանն ասաց. «Տեղամասերից 3-ի տարածքը բավարար չէր քվեարկության բնականոն ընթացքի իրականացման համար: 16 ընտրատարածքում եղել են դրա իրավունքը չունեցող անձինք։ 13 տեղամասում եղել են դեպքեր, որ այլ անձ գտնվի քվեարկության խցիկում։ Ընդ որում, այլ անձի տակ մենք որեւէ կերպ չենք հասկանում օրենքով սահմանված կարգով օգնողին կամ երեխաներին։ Ընդ որում, որոշ տեղամասերում այդ այլ անձի կողմից գտնվելը դիտորդի կողմից հստակ գնահատվել է՝ որպես վերահսկողական բնույթ կրող: 15 տեղամասում եղել են վստահված անձինք եւ հանձնաժողովի անդամներ, որոնք չեն կրել համապատասխան վկայական։ 12 տեղամասում խախտումները չեն գրանցվել գրանցամատյանում։ 9 տեղամասում գրանցվել են ընտրության մասին բարձրաձայնելու դեպքեր»։ Դիտորդական առաքելության ղեկավարը նշեց նաեւ, որ 2 տեղամասում գրանցվել է քվեաթերթիկը դուրս տանելու փորձ։ Այս դեպքերը, ըստ նրա, գրանցվել են այն բանից հետո, երբ թույլ չի տրվել քվեաթերթիկը լուսանկարել: Սեփական քվեաթերթիկը լուսանկարելու դեպքեր արձանագրվել են դիտարկված 9 տեղամասում. «Նման դեպքերի մասին բազմաթիվ ահազանգեր են գրանցվել նաեւ այլ դերակատարների կողմից, բազմաթիվ տեսանյութեր երեւի հանդիպել եք արդեն համացանցում։ Այս դեպքերից եւ ոչ մեկով ընտրական հանձնաժողովների նախագահները չեն դիմել տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկաններին։ Իսկ հանձնաժողովի նախագահներից մի քանիսը նաեւ մեզ հետ զրույցներում, մեկն անձամբ ինձ հետ զրույցում պատճառաբանել է դա համապատասխան հրահանգավորմամբ»,- ընդգծեց Իոաննիսյանը։ Անդրադառնալով կուտակումներին՝ Իոաննիսյանն ասաց, որ 11 դեպք է նկատվել, որոնցից 4-ում կուտակումները զուգորդվել են տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայության հետ։ «Զգալի մասում ոստիկանությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել կուտակումը վերացնելու համար։ Կուտակումներից վեց դեպքերը հստակ կապված են եղել թեկնածուների վստահված անձանց հետ, որոնցից երեքը շարունակվել են քվեարկության ամբողջ ընթացքում»,- ասաց նա։ Դանիել Իոաննիսյանը հավելեց, որ երկու ընտրական տեղամասերում ձայների հաշվարկի ժամանակ անճշտություններ շտկելու համար իրականությանը չհամապատասխանող թվեր են գրանցվել գրանցամատյանում կամ փոխվել ելակետային տվյալները։«Դիտարկված տեղամասերից 7-ում վստահված անձը փորձել է այլ անձանց հրահանգներ եւ կարգադրություններ տալ, մեկ դեպքում նման լիազորություն իրեն վերապահել է ԶԼՄ ներկայացուցիչը։ Դա հիմնականում արդյունք է եղել նրա, որ որոշ տեղամասերում հանձնաժողովի նախագահը կամ անդամները չէին տիրապետում իրենց գործառույթներին։ Վիճաբանություն գրանցվել է 10 տեղամասում եւ հիմնականում վստահված անձանց եւ հանձնաժողովների անդամների մասնակցությամբ՝ առնչվել են հանձնաժողովի կողմից խախտումների չվերացմանը»,- հավելեց դիտորդական առաքելության ղեկավարը: Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ երեք տեղամասի շրջակայքում նկատվել է ընտրողների կազմակերպված տեղափոխում, երկու դեպքում այն չի կրել համակարգային բնույթ. «Բայց, օրինակ, Քարվաճառում, տեղափոխումը անընդհատ էր եւ կազմակերպված էր Արայիկ Հարությունյանի աջակիցների կողմից»։ Լրագրողներից մեկը խնդրեց համեմատել երեկ Արցախում տեղի ունեցած ընտրությունները Ադրբեջանում փետրվարին տեղի ունեցած ընտրությունների հետ։ «Բոլոր արձանագրված խնդիրներով հանդերձ՝ այս ընտրությունները որեւիցե կերպ ուղղակի չեն կարող համեմատվել Ադրբեջանում փետրվար ամսին կամ վերջին տարիներին տեղի ունեցած որեւիցե ընտրության հետ։ Ընդհանրապես համեմատության որեւիցե եզր չկա։ Որակապես բացարձակապես տարբեր հարթություններում են այս ընտրությունները»։ Խոսելով ընտրողների ակտիվության մասին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավարը ընդգծեց, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում ընտրողների ակտիվության համար մեծ դեր է խաղացել այն հանգամանքը, որ մինչեւ վերջին օրը ոչ ոք չգիտեր, թե ով է ընտրվելու: «Երբ որ տրիվիալ չէ, թե ով է հաղթելու, իսկ ով՝ պարտվելու, ըստ էության, գալիս է այն տրամաբանական եզրահանգումը, որ քվեից շատ բան է կախված, և մարդիկ առավել մոտիվացված են լինում գնալ տեղամաս։ Եվ երեւի թե սա է պատճառը, որ նույնիսկ կորոնավիրուսի վախի լույսի ներքո գրանցվեց մոտավորապես նույնքան մասնակցություն, ինչքան 2012 թվականի Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ»։
18:24 - 01 ապրիլի, 2020
8 տարածքային ընտրական հանձնաժողովների դիտորդներից ստացված աղյուսակավորումներն ու հաշվարկները վկայում են, որ նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը

8 տարածքային ընտրական հանձնաժողովների դիտորդներից ստացված աղյուսակավորումներն ու հաշվարկները վկայում են, որ նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը

« Իրազեկ քաղաքացիների միավորում»  հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրում է․ «Արցախի բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովների մեր դիտորդներից ստացված աղյուսակավորումներն ու մեր հաշվարկները գալիս են վկայելու, որ նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը և ապրիլի 14-ին լինելու է երկրորդ փուլ (չեմ խոսում դրա էպիդեմիոլոգիկ հետևանքներից)։ Հարկ է նկատել, որ այս թվերը կարող են փոփոխվել վերահաշվարկի ժամանակ, իսկ թեկնածուներից Հարությունյան Արայիկին, մեր հաշվարկով, չնչին քանակությամբ ձայներ են պակասել 50 տոկոս հավաքելու համար։ Տարածքային հանձնաժողովներում դիտորդները մնացել են միջև վերջին տեղամասի արձանագրության ժամանումը, իսկ ես ժամը 5-ն անց եմ ԿԸՀ-ից դուրս եկել։ Կարող եմ հավաստել, որ պաշտոնական տվյալների ուշացումը օբյեկտիվ է»։
13:43 - 01 ապրիլի, 2020