Գևորգ Պապոյան

Գեւորգ Հարությունի Պապոյանը (փետրվարի 11, 1987ՈւջանԱրագածոտնի մարզ) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է, «Իմ քայլը» խմբակցության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

2008թ. ավարտել է Հայաաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: 2011թ.՝ ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: Հեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի եւ գիտական տասնյակ հոդվածների:

2008-2009թթ. աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում: 2009-2013թթ. եղել է «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ մարկետինգային հետազոտությունների մասնագետ: 2011 թվականից դասավանդում է ՀՊՏՀ մարկետինգի ամբիոնում: 2015-2018թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ մարկետինգի բաժնի ղեկավար: 2018-2019թթ.՝ «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ փոխտնօրեն:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Խորհրդարանում ընդունել են Հյուսիսային Մակեդոնիայի պետական աուդիտի և պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը

Խորհրդարանում ընդունել են Հյուսիսային Մակեդոնիայի պետական աուդիտի և պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը սեպտեմբերի 18-ին խորհրդարանում ընդունել են Հյուսիսային Մակեդոնիայի պետական աուդիտի եւ հանրային եկամուտների գրասենյակների պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։  Գեւորգ Պապոյանն ու Դավիթ Առաքելյանը բարձր են գնահատել համագործակցությունն ու գոհունակությամբ ընդգծել այն հանգամանքը, որ  ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցով փորձի փոխանակման հնարավորություն է ընձեռվում: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ՀՀ խորհրդարանի կազմը, մարմինները, աշխատանքի հիմնական ուղղություններն ու ոլորտները: Գեւորգ Պապոյանը մանրամասնել է 12 մշտական հանձնաժողովների վերահսկողական ոլորտային գործունեությունը՝ նշելով, որ բյուջետային բնագավառում ամբողջական վերահսկողական գործառույթն իրականացնում է իր գլխավորած հանձնաժողովը: Շնորհանդեսի ընթացքում հանձնաժողովի նախագահն ԱԺ վերահսկողական գործառույթների համատեքստում բարձր է գնահատել Հաշվեքննիչ պալատի գործունեությունը, երկու ինստիտուտների համագործակցված աշխատանքն ու հայտնել, որ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունն օգնում է խորհրդարանականներին գնահատել տարեկան բյուջեի ծախսերի արդյունավետությունը: Բանախոսն անդրադարձել է իր ղեկավարած հանձնաժողովի գործունեությանը, Բյուջետային գրասենյակի կատարած աշխատանքին, ինչպես նաեւ ներկայացրել է բյուջեի կազմման գործընթացի առանձնահատկությունները՝ բյուջեի ներկայացման, ընդունման եւ հաստատման փուլերը, բյուջետային կատարողականի քննարկումները:  Հյուսիսային Մակեդոնիայի պատվիրակության ներկայացուցիչները հարցեր են ուղղել ՀՀ խորհրդարանականներին, որոնք վերաբերել են տարեկան բյուջեի չափին, բյուջետային փաստաթղթի նախնական քննարկումներին, դրա հաստատման կամ մերժման արդյունքում առաջացող հետեւանքներին: Այցի շրջանակում հյուրերը եղել են նաեւ ԱԺ թանգարանում, նիստերի դահլիճում, ծանոթացել շենքային պայմաններին: Նրանք եղել են նաեւ Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողների մոտ:
17:56 - 18 սեպտեմբերի, 2023
ՔՊ-ն, այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում Ավինյանի համար |fip.am|

ՔՊ-ն, այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում Ավինյանի համար |fip.am|

fip.am: Եթե շտապում ես․ համառոտ՝ նյութի մասին «Անկախ դիտորդ» դաշինքը ստացել է տեղեկատվություն, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունից ստացված հրահանգով Սպիտակի համայնքապետը հանդիպել է համայնքի վարչական ղեկավարներին և հրահանգել կապ հաստատել Սպիտակի հետ կապ ունեցող, բայց Երևանում գրանցված քաղաքացիների հետ և «ձայներ հավաքել» Տիգրան Ավինյանի ու ՔՊ օգտին Երևանի ավագանու ընտրություններում։ Նրանց բաժանվել են համապատասխան ձևաթղթեր։  «Փաստերի ստուգման հարթակի» ներկայացուցիչը զանգել է Սպիտակի բնակավայրերի վարչական ղեկավարներին և համայնքապետի տեղակալին, ներկայացել որպես ՔՊ-ական պատգամավորի օգնական և ապացույցներ հավաքել, որ համայնքում համակարգված ձևով աշխատում և ձայներ են հավաքում ՔՊ թեկնածուի համար։  Վարչական ղեկավարներից ոմանք հայտնել են, որ տեղյակ չեն կամ հրաժարվել են հեռախոսով տեղեկություն փոխանցել։ Վարչական ղեկավարներից ոմանք հրաժարվել են «պատժիչ գործողություններ» իրականացնել Ավինյանի օգտին քվեարկելուց հրաժարվողների նկատմամբ։ «Անկախ դիտորդը»  նմանատիպ գործընթացների մասին տեղեկություններ ունի Ալավերդի, Տաշիր, Գյուլագարակ, Վեդի և Մասիս համայնքներում: «Անկախ դիտորդ» դաշինքը երեք աղբյուրներից ստացել է տեղեկատվություն, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հանդիպումներ է ունեցել համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և հրահանգել իրենց համայնքի հետ ունեցող և Երևանում հաշվառված քաղաքացիներին հորդորել ավագանու ընտրություններին քվեարկել Տիգրան Ավինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ Այդ գործընթացը, ըստ իրազեկողի, հրահանգվել և համակարգում է ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը: Ընտրողների ցուցակագրման նպատակով վարչական ղեկավարներին տրամադրվել են օրինակելի ձևաթղթեր, որոնք հասանելի են դարձել «Անկախ դիտորդ» դաշինքին։  Հայտնի դարձած տեղեկություններից հնարավոր էր անել տարբեր ենթադրություններ, և հաշվի առնելով ՔՊ կուսակցության նման «քարոզարշավի» ծավալման ոչ հանրային գործելակերպը՝ այդ ենթադրությունները հնարավոր չէր ստուգել ո՛չ բաց աղբյուրների ուսումնասիրությամբ, ո՛չ էլ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում:  Խախտման բնույթը հասկանալու համար կարևոր է գնահատել, թե արդյո՞ք համայնքի աշխատակազմն այս գործընթացում ներգրավվել է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ու հարկադրանքով, թե՞ միայն կուսակցական համերաշխությունից դրդված։ Արդյո՞ք ընտրողներին հավաքագրելու գործընթացը ենթադրել է միայն օրինական քարոզչական հնարքներ, թե՞ սպառնալիքներ կամ խոստումներ եղել, որոնք կարող են քրեական հանցագործության տարրեր պարունակել։ Այսինքն, փաստացի, պիտի գնահատվեին վարչական ռեսուրսի չարաշահման կամ կուսակցական քարոզչության և հորդորի կամ սպառնալիքի կիրառման վարկածները։ Այս վարկածները ստուգելու նպատակով «Անկախ դիտորդ» դաշինքի գործընկեր «Փաստերի ստուգման հարթակի» ներկայացուցիչը զանգել է Սպիտակ համայնքի 20 բնակավայրերի վարչական ղեկավարներից 15-ին (խոշորացված համայնքի մեջ մտնող գյուղերի ղեկավարները, որոնք նշանակվում են համայնքի ղեկավարի կողմից) և համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանին, ներկայացել որպես Գևորգ Պապոյանի օգնական կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի ներկայացուցիչ ու հարցեր ուղղել ընտրողների ցուցակների վերաբերյալ։ Վարչական ղեկավարներից 5-ը չեն պատասխանել զանգերին: Ձայնագրությունները Վարչական ղեկավարներից երեքը նշել են, որ չգիտեն, թե ինչի մասին է խոսքը, իսկ նրանցից մեկը հայտնել է, որ թեև տեղյակ չէ, սակայն չի քննարկելու այդ հարցը հեռախոսով անծանոթ զրուցակցի հետ՝ մինչև համայնքի ղեկավարի հետ խոսելը: Մնացածի մոտ որևէ տարակուսանք չհարուցեց այն, որ Գևորգ Պապոյանի «օգնականն» իրենց զանգում է այս հարցով:  Վարչական ղեկավարներից առնվազն 6-ը (Սարալանջ, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Ջրաշեն, Կաթնաջուր, Լեռնավան գյուղերի ղեկավարները) հայտնել են, որ արդեն ունեն կամ շուտով կունենան յուրաքանչյուրը 10-ից մինչև 15-ական ընտանիք-ընտրող պարունակող ցուցակներ, որոնք տվել են Ավինյանի օգտին քվեարկելու հավաստիացում։ Երկուսը նշել են, որ պատրաստվում են մոտ օրերս այդ նպատակով գնալ Երևան, և ՔՊ-ից ներկայացող մեր գործընկեր-թղթակցին խնդրել են զանգել դրանից հետո:  Չնայած բնակավայրերի ղեկավարների խոսքում հիշատակված պոտենցիալ քվեարկողների հանրագումարը մոտ 100-ի կարգի էր, սակայն Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Հովհաննիսյանը զրույցի ընթացքում պնդել է, որ ակնկալում է շուրջ 1000 ընտրողների երաշխավորված քվեարկություն:  Վերջինիս հետ զրույցից (որն այս դեպքում իրականացվում էր «ՔՊ կուսակցության կենտրոնական գրասենյակի աշխատակցի» անունից) պարզ է դառնում նաև, որ իսկապես, համայնքապետին իջեցված հրահանգը եղել է կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանի կողմից, որը Սպիտակի համայնքային ծառայողներ հանդիսացող համայնքապետի տեղակալին ու վարչական ղեկավարներին փոխանցվել է համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի միջոցով: Ձայնագրություններից նաև պարզ է դառնում, որ վարչական ղեկավարներն այս ցուցակագրումներն արել են աշխատավայրից: Այսպես, օրինակ, Ծաղկաբեր գյուղի ղեկավար Արամ Իգիթյանը հայտնեց․ «Ախպեր, ես հիմա տանն եմ, աշխատավայրում ա էլի ցուցակը»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
17:47 - 21 հուլիսի, 2023
2022-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ՀՀ պատմության մեջ 1-ին անգամ հասել է 1 մլրդ դոլարի. Գևորգ Պապոյան
 |1lurer.am|

2022-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ՀՀ պատմության մեջ 1-ին անգամ հասել է 1 մլրդ դոլարի. Գևորգ Պապոյան |1lurer.am|

1lurer.am: 2022-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը (ՕՈՒՆ) ՀՀ պատմության մեջ 1-ին անգամ հասել է 1 միլիարդ դոլարի: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 15-ի նիստին ասաց հարակից զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: «2022 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հասել է 1 միլիարդ դոլարի, որը կազմում է ՀՆԱ-ի 5,12 տոկոսը: Մեր թիրախը 2026 թվականի համար 6 տոկոսն է, այսինքն՝ ընդամենը մոտ 0,88 տոկոսով ավելին, և նշեմ, որ 6 տոկոսը բազմաթիվ ընդդիմադիրների կողմից համարվել է անիրատեսական ցուցանիշը, որն ուղղակի շատ մեծ քննադատության էր արժանանում, երբ մեր նախընտրական ծրագիրն էինք գրում, ներկայացնում»,- ասաց նա: Ըստ Պապոյանի՝ 2021 թվականին ՕՈՒՆ-ի ծավալը կազմել էր ընդամենը 366 միլիոն դոլար, այսինքն՝ 2022 թվականի օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են 2,7 անգամ կամ 632 միլիոն դոլարով: «Համեմատության համար նշեմ, որ նախկին իշխանությունների շարքերում մեծ ոգևորություն առաջացրած և շահարկվող 2017 թվականին ՕՈՒՆ-ը կազմել էր ընդամենը 253 միլիոն ամերիկյան դոլար, այսինքն՝ 2022-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները մոտ 4 անգամ ավելի շատ են, քան 2017-ին»,- ասաց նա: Գևորգ Պապոյանը ներկայացրեց նաև ՕՈՒՆ-ի մասով Վրաստանի հետ համեմատությունը: «Երբ, օրինակ, 2017-ին Հայաստանում ՕՈՒՆ-ը կազմում էր ընդամենը 253 միլիոն ամերիկյան դոլար, ապա Վրաստանում այն այդ նույն ժամանակ կազմում էր 2 միլիարդ դոլար: Այսինքն՝ Վրաստանում 2017-ին Հայաստանի համեմատ ՕՈՒՆ-ն ավելի էր 7,9՝ մոտ 8 անգամ: «2022-ին Հայաստանում ՕՈՒՆ-ը կազմել է 1 միլիարդ դոլար՝ ավելանալով 4 անգամ 2017-ի համեմատ, իսկ Վրաստանում նորից նույն թիվն է, 2022-ին՝ 2 միլիարդ դոլար: Այսինքն՝ Վրաստանի և Հայաստանի համեմատությունը 8 անգամ շատից դարձել է 2 անգամ շատ, կամ նույնն է, որ Վրաստանում նույնն է մնացել 2017-ի համեմատ, իսկ մեզ մոտ ավելացել է 4 անգամ»,- ասաց նա: Գևորգ Պապոյանը նաև թվարկեց Հայաստանի համար ՕՈՒՆ-ի հիմնական մատակարար երկրները. դրանք են Ռուսաստանը, Կիպրոսը, Ջերսին (կղզի Լա Մանշ նեղուցում - խմբ.), Գերմանիան, Արգենտինան, Լյուքսեմբուրգը: «Այս շարքում ես նայեցի և Հայաստանի հարևան երկրներից ոչ մեկին չտեսա: Գոնե նկատելի ուղղակի ներդրում չկա: Պետք է քննարկել, թե սա լա՞վ է, թե՞ վատ է, բայց այս պահին արձանագրումը դա է»,- ասաց նա:
12:57 - 15 հունիսի, 2023
«Պետք է ընտրենք պատերազմի և խաղաղության միջև»․ Գևորգ Պապոյանը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին
 |hetq.am|

«Պետք է ընտրենք պատերազմի և խաղաղության միջև»․ Գևորգ Պապոյանը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին |hetq.am|

hetq.am: «Այս իրավիճակում պետք է որոշում կայացնենք՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ գնու՞մ ենք նոր պատերազմի՝ դրանից բխող կանխատեսելի հետևանքներով, թե՞ գնում ենք խաղաղության ճանապարհով, պաշտպանում ենք Հայաստանի անկախությունը, ՀՀ ինքնիշխանությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, այս հողի վրա հայ ժողովրդի ապրելու իրավունքը»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Ըստ պատգամավորի՝ պետք է հաշվի առնել նաև Ռուսաստանի այսօրվա աշխարհաքաղաքական վիճակը, Հայաստանին տրվող հնարավոր աջակցության չափը․ -Խաղաղության գինը Արցախի հանձնո՞ւմն է,- հարցրեց լրագրողը։ «Ո՛չ, Դուք սխալ հասկացաք։ Արցախում հայ ժողովրդի ապրելու իրավունքը, սա է կարևորը։ Այսինքն՝ պետք է ընտրություն կատարել պատերազմի, արկածախնդրության և խաղաղության միջև։ Իմ կարծիքով՝ քանի որ պատերազմն ու արկածախնդրությունը բերելու են Հայաստանի անկանխության կորստի վտանգի, տարածքային ամբողջականության լրջագույն խնդիրների առաջացման և բազմատեսակ կորուստների, կարծում ենք, որ պետք է շարունակել շարժվել խաղաղության օրակարգով, որն այլընտրանք չունի, օրակարգում չկա այլ տարբերակ»,- նշեց նա։ Պապոյանի խոսքով՝ այսօրվա համար շատ կարևոր է Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը, պատերազմի, արտագաղթի բացառումը, արցախահայության իրավունքների հարցը, և արցախահայության՝ Արցախում ապրելու մշտականության հարցի լուծումը․ «Այս պահին կա երկու տարբերակ՝ խաղաղություն, Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանություն և Հայաստան պետություն ունենալ, և կա մյուս տարբերակը՝ պատերազմ, Հայաստանի տարածքային ամբողջականության խարխլում, միգուցե նաև Հայաստանի անկախության կորուստ»,- նշեց իշխանական պատգամավորը։ Նրա կարծիքով՝ Հայաստանն այս վիճակին են հասցրել այն ուժերը, որոնք երկար տարիներ Արցախի հարցում բանակցել են տարածքները տալու մասին, Արցախն ու Հայաստանը թալանել են՝ միևնույն ժամանակ չհզորացնելով բանակն ու պետությունը։ «Այդ իրավիճակը բերել, հասցրել է Ապրիլյան պատերազմին, 44-օրյա պատերազմին։ Եթե 20-25 տարում դու ոչինչ չես անում կամ անում ես շատ քիչ, ինչ հնարավոր էր անել, բնականաբար, էդպես կլինի։ 6.6 մլրդ դոլարի երկու տարում Լաչինում, Աղդամում և այլ տեղերում Ադրբեջանը ներդրում է արել, քանի միլիոն դրամի ներդրում էր արել Հայաստանն այդ տարածքներում։ Նախկին իշխանություններն են բերել, հասցրել դրան։ Ժամանակն է, որ ռեալ հասկանանք իրավիճակը և հանուն այս ժողովրդի, այս պետության որոշումներ կայացնենք»,- ասաց պատգամավորը։
13:08 - 24 մայիսի, 2023
Իշխող խմբակցության պատգամավորը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը ձեռնտու կլինի Հայաստանի համար
 |armenpress.am|

Իշխող խմբակցության պատգամավորը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը ձեռնտու կլինի Հայաստանի համար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը համաձայն չէ հնչող կարծիքների հետ, թե հայ-թուրքական սահմանի բացումը ձեռնտու է լինելու միայն Թուրքիայի համար, իսկ Հայաստանի համար կունենա աղետալի հետևանքներ։  Պատգամավորն ընդգծում է, եթե սահմանի բացումը ձեռնտու լինի միայն Թուրքիային, ապա այդ երկիրը շատ արագ կբացի սահմանը, քանի որ հենց Թուրքիան էլ ժամանակին փակել է սահմանը՝ Հայաստանին տնտեսապես ճնշելու համար։ Պատգամավորն այս մասին ասաց ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ «Մեր հանրային կյանքում շատ է քննարկվում՝ արդյոք Հայաստանին ձեռնտու է, որ բացվի հայ-թուրքական սահմանը, թե՞ ոչ: Եթե Հայաստանին ձեռնտու չլինի հայ-թուրքական սահմանի բացումը, Թուրքիան սահմանը կբացի 5 վայրկյանում, որովհետև Հայաստանը չի փակել Հայաստան-Թուրքիա սահմանը, այն փակել է Թուրքիան, քանի որ դրանով Հայաստանին տնտեսապես ճնշում է: Դա նրանք երբեք չեն թաքցրել, դրանով նրանք աջակցում են Ադրբեջանին: Դա ցույց է տալիս, որ այն նարատիվը, թե հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար ինչ-որ ապոկալիպտիկ հետևանքներ է ունենալու, պարզապես ծիծաղելի է և որևէ առնչություն չունի իրականության հետ»,-ասաց Պապոյանը: Ըստ պատգամավորի՝ հայ-թուրքական սահմանի բացումը բերելու է Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկերի ավելացման, մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման: «Թուրքիան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցի Ադրբեջանին, երկար տարիներ փակ է պահել հայ-թուրքական սահմանը: Եվ դա իրենք չեն թաքցրել: Սա իրենց գնահատականն է: Այսօր էլ, ես կարծում եմ, իրենք հասկանում են, որ դա մեզ ձեռք է տալիս, և փորձում են ամեն գնով, գուցե, ինչ-որ պահանջներ ներկայացնել, առիթ փնտրել: Առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեր օրակարգային հարցն է, մենք դրանից չենք շեղվում, դա Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնադրույթն է»,-եզրափակեց պատգամավորը: Հայաստանը և Թուրքիան ավելի վաղ պայմանավորվել էին մինչև ամռան սկիզբ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: Գևորգ Պապոյանը նշեց, որ Թուրքիայի կողմից այդ պայմանավորվածությունը չեղարկելու վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա։ Պատգամավորը հարցին անդրադարձավ վերջին իրադարձությունների կոնտեքստում, երբ Թուրքիան փակել է օդային տարածքը Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համար՝ որպես պատասխան քայլ Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրմանը։
12:16 - 10 մայիսի, 2023
Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի հնարավորությունները կընդլայնվեն |armenpress.am|

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի հնարավորությունները կընդլայնվեն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի հնարավորությունները կընդլայնվեն: «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց հեղինակ Գևորգ Պապոյանը: Պատգամավորի նախագիծը հիմնավորեց Հայաստանում գործարար միջավայրը բարելավելու իշխանության ջանքերով: «Վերջին ժամանակահատվածում բազմաթիվ օտարերկրյա կազմակերպություններ են իրենց աշխատակիցների հետ միասին Հայաստան տեղափոխվել: Եվ պարզվեց, որ, եթե օտարերկրյա կազմակերպություններն այստեղ ներկայացուցչություն են բացում, ապա այդ կազմակերպությունների օտարերկրացի աշխատակիցները Հայաստանում ունեն աշխատանքի թույլտվություն: Բայց, եթե մասնաճյուղ է բացում, նշանակում է, որ չունի աշխատանքի թույլտվություն: Տարօրինակ էր այդ օրենքի նորմը: Ստացվում էր, որ խտրական մոտեցում կա»,-ասաց Պապոյանը։ Պատգամավորը նկատեց, որ այսօր օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ գալիս են Հայաստան՝ աշխատելու: Նա կարևորեց այս մասով քաղաքականությունները վերանայել: Օրենքի նախագիծն էլ հենց դրա մասին է: Այսպիսով՝ հնարավորություն կտրվի օտարերկրյա քաղաքացիներին աշխատել ոչ միայն օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունում, այլ նաև մասնաճյուղում:  
12:16 - 16 հունվարի, 2023
ՀՀ-ում խաղային բիզնեսի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն չի կարող լինել
 |armenpress.am|

ՀՀ-ում խաղային բիզնեսի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն չի կարող լինել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Հայաստանում չի կարող լինել այնպիսի հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն, որի անվանումը կարող է կապվել խաղային բիզնեսով զբաղվող կազմակերպության անվանման հետ, այդպիսի հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները պետք է փոխեն իրենց անվանումները: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց հեղինակ Գևորգ Պապոյանը: «Մենք այլևս չենք ունենա այնպիսի հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն, որը իրավունք է ստանում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից, և որի անվանումը վերջին 10 տարվա ընթացքում կարող ենք ուղղակիորեն կապել կամ այն շփոթության աստիճան կարող է նման լինել այնպիսի անվանման, այնպիսի ապրանքանիշի հետ, որը 10 տարվա ընթացքում զբաղվել է խաղաղային բիզնեսով՝ շահումով խաղով, տոտալիզատորով և այլն: Այսպիսով՝ չենք կարող ունենալ խաղային բիզնեսի հայտնի ներկայացուցիչների անվանումներով հեռուստաընկերություն, ռադիոընկերություն»,- ասաց Պապոյանը: Պատգամավորը վստահեցրեց՝ պետությունը տնտեսական առումով խնդիր չունի, գործարարների, բիզնեսի հետ խնդիր չունի, խնդիր ունի խաղամոլության դեմ պայքարի հարցում: Իսկ դա անուղղակի գովազդ է ստացվում, այն ուղղակիորեն ասոցացվում է խաղի հետ: Նախագծի ընդունումից 6 ամիս հետո գործող այդպիսի հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները ստիպված կլինեն իրենց անվանումները փոխել և ընտրել այնպիսի անվանումներ, որոնք կապ չեն ունենա խաղային բիզնեսի հետ: «Սա ուղիղ կապված է խաղամոլության դեմ պայքարի մեր հանձնառության հետ»,-ընդգծեց Պապոյանը՝ հավելելով, որ իշխանության գործողությունները միտված են նրան, որ խաղամոլության տարածման այն ահագնացող տեմպը, որ այսօր կա, կարողանան կոտրել:
12:55 - 20 դեկտեմբերի, 2022
Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ շարունակելու են խաղամոլության դեմ պայքարը

 |armenpress.am|

Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ շարունակելու են խաղամոլության դեմ պայքարը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացրել է օրենքի նախագիծ, որով սահմանվում է՝ լրատվամիջոցները, որոնց անվանումը կապ ունի կամ նման է շահումով խաղի, վիճակախաղի, օնլայն կազինոյի անվան հետ, պետք է փոխեն իրենց անվանումը: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց հեղինակ Գևորգ Պապոյանը:  «Այսօր կան այնպիսի մեդիաներ, որոնց անվանումը շատ նման է կամ կապվում է  նախկինում գործող օնլայն կամ ոչ օնլայն կազինոների, բուքմեյքերների, շահումով խաղերի անվանումների հետ: Եվ կա մտահոգություն, որ այս միտումը կարող է շարունակվել:  Այս նախագիծը նրա մասին է, որ մեր տեսալսողական մեդիայում չի կարող լինել այնպիսի մեդիա, որի անվանումը կապ ունի շահումով խաղի, օնլայն կամ ոչ օնլայն կազինոյի, վիճակախաղի հետ»,-ասաց Պապոյանը: Նա պարզաբանեց՝ սա նշանակում է, որ, եթե կա այդպիսի մեդիա, դրանք ոչ թե պետք է փակվեն, այլ իրենց անվանումը պետք է փոխեն, գործողները պետք է փոխեն իրենց անվանումը 6 ամսվա ընթացքում, իսկ նորերն այդպիսի անվանումներով այլևս չեն կարող ստանալ հեռարձակման թույլտվություն: Պապոյանն ընդգծեց, որ կառավարության ծրագրում, իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրում շատ մեծ նշանակություն են տվել խաղամոլության դեմ պայքարին: Դա ընդգծվում է նաև ՀՀ վարչապետի հրապարակային ելույթներում: «Եթե գովազդն արգելում ենք, և թույլ չենք տալիս շահումով խաղերի, վիճակախաղերի գովազդ տեղի ունենա, ապա, բնականաբար չենք կարող թույլ տալ այդ գովազդի իրականանալը անուղղակի եղանակով: Եթե որևէ մեդիա միջոցի անվանում մարդկանց մոտ ասոցացվում է խաղատան, շահումով խաղի հետ, բնականաբար, չի կարող թույլատրելի լինել: Մենք շարունակելու ենք մեր այն քաղաքականությունը, որը որդեգրել ենք, այն է՝ պայքարը խաղամոլության դեմ: Սա մեզ համար հանրային շահի տեսանկյունից ոչ նպատակահարմար ճյուղ է»,-ասաց Պապոյանը: Նա պարզաբանեց, որ չեն պատրաստվում արգելել դրանք, սակայն պետք է կարողանան խաղամոլության տարածումը կանխել:
13:21 - 15 նոյեմբերի, 2022
Երևանից զանգել են գյուղեր, քաղաքներ ու ասել, որ հողերը ծախած են. Պապոյանը կազմակերպված մեդիատեռոր որակեց սեպտեմբերի 14-ի իրադարձությունները

 |armenpress.am|

Երևանից զանգել են գյուղեր, քաղաքներ ու ասել, որ հողերը ծախած են. Պապոյանը կազմակերպված մեդիատեռոր որակեց սեպտեմբերի 14-ի իրադարձությունները |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը անդրադարձավ սեպտեմբերի 14-ի իրադարձություններին, տեղի ունեցածը որակեց որպես մեդիատեռոր և շեշտեց, որ դեպքին պետք է տրվի իրավական գնահատական: Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ պատգամավորը նշեց, որ սեպտեմբերի 14-ին Հայաստանում հերթական մեդիատեռորը տեղի ունեցավ, որի զոհը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր և Հայաստանի Հանրապետությունն էր: «Իմ քաղաքական գնահատմամբ՝ նման բան կարող են իրականացնել միայն թշնամական, օտարերկրյա գործակալական ցանցերը, որովհետև այն, ինչ երեկ տեղի ունեցավ, դա ուղղակիորեն հարված էր Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության բանակին, նրա մարտունակությանը և նրա ժողովրդին: Սեփական ժողովրդին տեռորի ենթարկելը, սեփական ժողովրդին ստեր մատուցելը, ճշմարտությունը նրանից թաքցնելը անձնական կամ ոչ անձնական շահերի համար, ես գնահատում եմ նման գործունեության արտացոլանք»,- ասաց Պապոյանը: Ըստ պատգամավորի՝ երեկվա դեպքերը  2020 թվականի նոյեմբերի 9-ի կրկնության փորձ էր՝ շատ պարզ եղանակով կատարել հեղաշրջում երկրում, գրավել պետական կառույցները, ուժով զավթել իշխանությունը: «Սա այլ քաղաքական գնահատական, իմ կարծիքով, չի կարող ունենալ: Բայց հերթական անգամ այդ շրջանակները, նրանց սնուցող շրջանակները համոզվեցին, որ մեր ժողովուրդը իրապես շատ լավ ամեն ինչ տեսնում է: Հնարավոր է շատ կարճ մեդիամանիպուլյացիաների միջոցով որոշակի աղմուկ առաջացնել, բայց բավական է ճշմարտությունը ներկայացնել և միանգամից ամիսներով, երբեմն տարիներով կառուցված ստի ռազմավարությունը, որը պետք է կոնկրետ գործողություն ծներ և դառնար, փլուզվում է: Սա շատ կարևոր արձանագրում է»,- ընդգծեց Պապոյանը: Պատգամավորը նշեց, որ երեկ ականատես է եղել մի քանի դեպքերի, որոնք թույլ են տալիս եզրակացնել կամ լուրջ կասկած հայտնել, որ երեկվա դեպքերը շատ լուրջ կազմակերպված գործողություն էին: «Երբ Երևանից զանգում են գյուղեր, քաղաքներ և ասում, որ հողերը հանձնել են, հողերը հանձնած է, թուղթը ստորագրած է, թուղթը հինգ րոպե հետո ստորագրվելու է, եկեք մեքենաներով հասեք Երևան, դա կազմակերպված էր: Ես նաև չեմ կիսում այն մոտեցումը, որ մասսայական մեդիամանիպուլյացիայի արդյունք է: Այսինքն՝ մարդիկ ինչ-որ լայվեր են լսել կամ «Ֆեյսբուք»-ի ինչ-որ հրապարակումներ են տեսել և դրանից հետևություններ էին արել: Այնտեղ կար կազմակերպված գործընթաց, որի արդյունքում մարդկանց մոլորեցրել էին, որպեսզի նրանք գան Բաղրամյան պողոտա և անեն գործողություններ, որոնք հակասահմանադրական են, հակաիրավական են և, բնականաբար, այդ մարդկանց թողնելու են իրավապահ մարմինների հետ միայնակ»,- ասաց Պապոյանը: Պատգամավորի խոսքով՝ երեկվա տեղի ունեցածը պետության դեմ երկրորդ ճակատ բացելն էր: «Իրավիճակ, երբ բանակը կռվում է, իրավիճակ, երբ բանակը լավ է կռվում, իրավիճակ, երբ բանակը իր ունեցած հնարավորությունների առավելագույնի չափով իրականացնում է և եթե այդ իրավիճակում զինվորին, սպային թիկունքից ասում ես, որ հողերը հանձնած է, դա ունենում է մեկ հետևանք՝ զինվորը և սպան թևաթափ է լինում: Հետևաբար, եթե մեր զինվորները և սպաները հավատային ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից դաշտ նետված թեզին, ապա միանշանակ թևաթափ էին լինելու և դրա հետևանքով մեր սահմաններին ունենալու էինք լրջագույն խնդիրներ: Բարեբախտաբար, բանակում վերջին փոփոխությունները իրենց արդյունքը տալիս են»,- ասաց Պապոյանը:
12:21 - 15 սեպտեմբերի, 2022
Համայնքներին տրվող սուբվենցիաները կկազմեն 22 մլրդ դրամ. ԱԺ հանձնաժողովները սկսել են 2023-ի պետբյուջեի նախնական քննարկումները

Համայնքներին տրվող սուբվենցիաները կկազմեն 22 մլրդ դրամ. ԱԺ հանձնաժողովները սկսել են 2023-ի պետբյուջեի նախնական քննարկումները

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Վահե Ղալումյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 8-ին կայացած համատեղ նիստում քննարկել են 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը` համապատասխան մասով: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով` 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերով նախարարությունը նախատեսել է իրականացնել 23 ծրագիր` 135 միջոցառումով, ինչի համար 2023 թ. հատկացվելու է 322,3 մլրդ, 2024-ին` 369,2 մլրդ, 2025-ին` 444,1 մլրդ դրամ: Համեմատելով` նախարարը նշել է, որ 2023 թ. համար նախատեսված գումարը 17,5 տոկոսով ավելի է 2022 թ. հատկացումից: Ոլորտում ամենախոշորը «Տարածքային զարգացում» ծրագիրն է, որի շրջանակում նախատեսված է 69,8 մլրդ դրամ դոտացիա տալ համայնքներին, ինչը 8 տոկոսով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից: Գալիք տարում համայնքներին տրվող սուբվենցիաները կկազմեն 22 մլրդ դրամ: 2022 թ. սուբվենցիաները կազմել են 18 մլրդ դրամ: Գնել Սանոսյանը հայտնել է, որ 2023 թ. սուբվենցիոն հայտները համայնքներից արդեն ընդունվում են: Ակնկալվում է, որ մինչեւ ընթացիկ ամսվա 15-ը 2023 թ. հայտերն ամբողջությամբ կընդունվեն: «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագրով սահմանամերձ համայնքներին նախատեսված է հատկացնել 973 մլն դրամ, ինչն այս տարվա հատկացումից մի փոքր քիչ է: Նախարարն անդրադարձել է նաեւ մյուս ծրագրերին: Մասնավորապես, եկող տարի հանրապետությունում շարունակվելու է դպրոցների սեյսմիկ անվտանգության ապահովման ծրագիրը: Այդ նպատակի համար կհատկացվի 11 մլրդ դրամ: 8,1 մլրդ դրամի չափով էլ Կառավարությունն աջակցություն կցուցաբերի խոշորացված համայնքներին: Եկող տարում նախատեսվել է մոտ 10 մլրդ դրամի պետական գույք վաճառել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախարարին առաջարկել է դիտարկել  սահմանամերձ համայնքներում հայտնի ընկերությունների մասնաճյուղեր բացելու հարցը: «Մենք գիտենք, որ Կառավարությունը ոչ թե աշխատատեղ, այլ աշխատատեղի պայման ստեղծող է: Եվ մեր հարկային արտոնություններն ու միջոցառումներն ուղղված են դրա ապահովմանը: Մենք եւ դուք չպե՞տք է գտնենք հնարավորություն, որ մեր հայտնի արտադրող ընկերությունների հետ քննարկումների արդյունքում փորձենք սահմանամերձ համայնքներում այդ ընկերությունների մասնաճյուղեր ունենալ եւ լուծել զբաղվածության խնդիրը»,- հարցրել է պատգամավորը: Ըստ նրա` որոշ հայտնի ընկերություններ կարող են դրական արձագանքել այս առաջարկին: Համաձայնելով  պատգամավորի բարձրացրած մտահոգությունների հետ` Գնել Սանոսյանը նշել է, որ սահմանամերձ համայնքներից մարդիկ երբեմն հեռանում են ոչ թե այն պատճառով, որ բնակավայրը սահմանամերձ է, վտանգ կա եւ այլն, այլ այն պատճառով, որ սակավ են աշխատատեղերը, դպրոցներն ու մանկապարտեզները, ենթակառուցվածքները եւ այլն: «Այս մտքերն են մեզ հանգեցրել նրան, որ համայնքներում լրջագույն ուշադրություն դարձնենք միջավայրի բարեփոխմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը: Եվ պատահական չէ, որ սուբվենցիոն ծրագրերում հսկայական, մեծ տեղ է թողնված սահմանամերձ համայնքներին»,- նշել է նախարարը: Նա պարզաբանել է, որ ամիսներ առաջ Կառավարությունն իրարից առանձնացրել է «բարձրլեռնային» եւ «սահմանամերձ բնակավայրեր» հասկացությունները, ինչի արդյունքում սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերին Կառավարության աջակցության չափն ավելացվել է: «Գրեթե չկա ծրագիր, որ 70 եւ ավելի տոկոս չէ»,- հստակեցրել է նախարարը: Գնել Սանոսյանը ներկայացրել է նաեւ մյուս արտոնությունները, որոնք նպատակ ունեն նպաստելու սահմանամերձ համայնքների զարգացմանը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նախարարին առաջարկել է ուշադրություն դարձնել ջրային համակարգի զարգացման հարցին եւ որակական ցուցանիշներին: «Օրինակ` կառուցում ենք ջրամբարներ, ինչը շատ լավ է, տրամադրում ենք գումար, բայց կուզեինք իմանալ, թե դրա կառուցման արդյունքում որքա՞ն հողատարածք կջրվի, ինչքա՞ն կավելանա գյուղատնտեսության արդյունավետությունը: Այսինքն` խոսքը նման որակական ցուցանիշներին է վերաբերում»,- ասել է նա: Գեւորգ Պապոյանը նախարարին առաջարկել է աշնանային քննարկումների ժամանակ վերոնշյալ ցուցանիշներն ավելի մանրամասն ներկայացնել խորհրդարանին:
15:58 - 08 հուլիսի, 2022
Հակոբ Արշակյանն ընդունել է ԻԻՀ պատվիրակությանը. կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ միջանցքի կառուցմանն ու շահագործմանը

Հակոբ Արշակյանն ընդունել է ԻԻՀ պատվիրակությանը. կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ միջանցքի կառուցմանն ու շահագործմանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Աբբաս Մոքթադայի Խորասհանիի գլխավորած պատվիրակության հետ: Հակոբ Արշակյանը, ողջունելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակության անդամներին, նշել է, որ միջխորհրդարանական ձևաչափը լավագույն հարթակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար: ԱԺ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: «Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջև երկխոսության օրակարգով առաջնորդվող երկու երկրների համար»,- ասել է Հակոբ Արշակյանը: 2022 թ. նշանավորվում է նաև ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով: ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկու երկրների միջև գրեթե բոլոր ոլորտներում առկա է փոխհարաբերությունների բարձր մակարդակ: «Հայաստանն Իրանը դիտարկում է որպես վստահելի գործընկեր և լավ հարևան: Իրանի հետ հարաբերությունները մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը: Նա անդրադարձել է ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնության անթաքույց դրսևորումներով, որոնք վտանգում են ամբողջ տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը: «Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումն ու ներուժն ակնհայտ է, և դրա վառ դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ԻԻՀ արտահայտած հստակ հայտարարությունը»,- ասել է Հակոբ Արշակյանը: Նա նշել է, որ հայ համայնքն Իրանում ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Աբբաս Մոքթադայի Խորասհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Իրանը մշտապես կարևորել է երկրների տարածքային ամբողջականությունը: Իրանը մեծ պետություն է և հարևան է մոտավորապես 15 երկրի հետ: Հայաստանը Իրանի համար յուրահատուկ և ռազմավարական հարևան է»,- նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահը:Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման առումով կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որն էական դերակատարում ունի երկու երկրների փոխըմբռնման և փոխվստահության գործում: Նա տեղեկացրել է, որ 2022 թ. առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է շուրջ 40 տոկոսով: Բարեկամական խմբի ղեկավարի դիտարկմամբ՝ առաջիկայում մի քանի խոշոր ծրագրերի իրականացումը կնպաստի ցուցանիշի բարելավմանը: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առևտրաշրջանառության զարգացման ու ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանն ու շահագործմանը: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, էներգետիկ, արևային էներգետիկայի, բնապահպանության, ջրային ռեսուրսներին առնչվող ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:
16:33 - 07 հունիսի, 2022
2021-ին Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875.4 միլիոն դրամ. քննարկում ԱԺ-ում

2021-ին Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875.4 միլիոն դրամ. քննարկում ԱԺ-ում

2021 թ. Եվրամիությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875,4 մլն դրամ, որոնք տարվա ընթացքում ստացված պաշտոնական դրամաշնորհների կազմում 39,4 տոկոս են կազմել:  Ընդհանուր պաշտոնական դրամաշնորհների հանրագումարը կազմել է 12 մլրդ 380 մլն դրամ: Այս մասին տեղեկացրել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հունիսի 6-ի Եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Արման Եղոյանը և Գևորգ Պապոյանը: «Պետական բյուջեի պակասուրդը հաշվետու տարում կազմել է 320 մլրդ դրամին համարժեք գումար, որից  88 մլրդ 227 մլն դրամ արժեքով կազմել են այն վարկերը և փոխառությունները, որոնք ամրացված են եղել պետական բյուջեով սահմանված ծախսային ուղղություններին, այսինքն՝ նպատակային վարկերը: Այս նպատակային վարկերի թվում, որը 88 մլրդ 227 մլն դրամ է կազմում, 19 մլրդ 403 մլն դրամը կամ ընդհանուր այդպիսի վարկերի և փոխառությունների 22 տոկոսը ստացվել է Եվրամիությունից»,- պարզաբանել է նախարարը՝ անդրադառնալով ծախսային ուղղություններում դրանց նշանակությանը: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է նախարարության իրականացրած աշխատանքներին և ծրագրերին: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվել է ԵՄ-ի կողմից խոստացված 2,6 մլրդ եվրո աջակցութամբ իրականացվելիք ծրագրերով:  Պարույր Հովհաննիսյանը հայտնել է, որ  մարտին եղել է Բրյուսելում՝ այդ հարցով խորհրդակցություններ իրականացնելու նպատակով:  «Հավաստիացումներ հնչեցին բոլոր գործընկերների կողմից,  որ հապաղում տեղի չի ունենա՝ կապված ընդհանուր ճգնաժամի հետ: Ավելին, ապրիլի վերջին  Երևանում  տեղի ունեցավ Եվրամիություն-Հայաստան գործընկերության կոմիտեի նիստ, որտեղ մանրամասն քննարկեցինք ծրագրերի ընթացքը: Նույնն արվեց արտգործնախարարի կողմից՝ Գործընկերության խորհրդի ընթացքում՝ մայիսի 18-ին: Այժմ ծրագրերն ընթանում են իրենց հունով, և հապաղման  որևէ ռիսկ, կարծես թե,  չկա»,- հայտնել է փոխնախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ ԵՄ-ի հետ շարունակվում են վիզաների դյուրինացման հետ կապված քննարկումները: «Եվրամիության հետ մենք այդ հարցը մշտապես պահում ենք մեր օրակարգում»,- նշել է Պարույր Հովհաննիսյանը:
17:45 - 06 հունիսի, 2022
Լարսի հետ կապված խնդիրը դեռևս մնում է խիստ ծանր. Քերոբյանը վստահեցնում է՝ աշխատում են տարբեր ուղղություններով |armenpress.am|

Լարսի հետ կապված խնդիրը դեռևս մնում է խիստ ծանր. Քերոբյանը վստահեցնում է՝ աշխատում են տարբեր ուղղություններով |armenpress.am|

armenpress.am: Վերին Լարսի անցակետում մեծ հերթերի հետ կապված խնդիրը դեռևս շարունակում է խիստ ծանր մնալ, հայկական բեռնափոխադրողները, արտահանողներն ու ներմուծողները խոշոր վնասներ են կրում, պետությունը աշխատանքներ է տանում ռուս և վրացի գործընկերների հետ: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին: «Լարսի հետ կապված խնդիրը դեռևս մնում է խիստ ծանր: Եվ մենք շարունակում ենք աշխատանքները՝ մեր ռուս և վրացի գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս արագ վերադառնանք նորմալ աշխատանքային ռեժիմի, մանավանդ, որ հիմա թևակոխում ենք գյուղատնտեսական ապրանքների սեզոն, և կարիք կա, որ տրանսպորտային հանգույցներն անխափան աշխատեն»,-ասաց Քերոբյանը: Նախարարը հիշեցրեց, որ հունիսի 11-ին ռուս գործընկերների հետ հանդիպելու է հենց Լարսի անցակետում՝ տեղում հասկանալու, թե ինչպես կարող են արագացնել գործընթացը: Ռուս գործընկերները հավատացնում են, որ հնարավորինս մեծ արագությամբ են իրականացվում մաքսային գործողությունները: «Սակայն մենք տեսնում ենք, որ խնդիրը սկզբունքային առումով դեռ չի լուծվել: Մեր բեռնափոխադրողները, արտադրողները, արտահանողներն ու ներմուծողները խոշոր վնասներ են կրում այս առումով»,-ասաց Քերոբյանը: Անդրադառնալով նախատեսվող լաստանավային հաղորդակցությանը՝ նա ասաց, որ օրեր առաջ հանդիպում են ունեցել տրանսպորտային կազմակերպությունների, լաստանավի օպերատորի հետ, համաձայնեցրել աշխատանքային կարգը: Այս պահին մեր աշխատանքը գործարկելու համար մնացել է ընդամենը մեկ խնդիր լուծելու: «Դա Վրաստանի կառավարության թույլտվությունն է՝ իրենց նավահանգիստներից օգտվելու առումով: Իրենք ունեն մի շարք դիտողություններ: Դրանք, մեր կարծիքով, ամբողջությամբ հարթվել են: Ամեն րոպե սպասում ենք,-ասաց Քերոբյանը: Ըստ պլանավորածի՝ հունիսի 15-ից կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը պետք է սկսի աշխատել: Նախարարը հավատացած է, որ դա թույլ է տալու, որ ամենաարագ փչացող ապրանքների, ամենածանր ապրանքների հարցը օրակարգից հանել: Չնայած լաստանավի տարողունակությունն այնպիսին չէ, որ հնարավոր լինի թարմ և արագ փչացող ամբողջ ապրանքների համար օգտագործել լաստանավային հաղորդակցությունը: Նա վստահեցրեց, որ Վերին Լարսի անցակետով արագ տարանցման մեխանիզմների ուղղությամբ էլ են աշխատանք կատարում, որ հայկական բեռները, որպես ԵԱՏՄ բեռները, ավել արագ ընթացակարգերով անցնեն:
17:32 - 06 հունիսի, 2022