Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
ԱՄՆ-ը և Գերմանիան ողջունում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու՝ Թուրքիայի խոհրդարանի որոշումը
 |factor.am|

ԱՄՆ-ը և Գերմանիան ողջունում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու՝ Թուրքիայի խոհրդարանի որոշումը |factor.am|

factor.am: ԱՄՆ-ը ողջունում է Թուրքիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի վավերացումը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը X-ում գրառմամբ նշել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այն ավելի ապահով և ուժեղ կդարձնի։ «Մենք ողջունում ենք Թուրքիայի խորհրդարանի քվեարկությունը, որը հաստատում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու դիմումը։ Սա կարևոր առաջնահերթություն է եղել նախագահ Ջո Բայդենի համար։ Շվեդիան ուժեղ և կարող պաշտպանական գործընկեր է, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ԱՄՆ-ն և դաշինքն ավելի անվտանգ և ուժեղ կդարձնի»,- գրել է Սալիվանը։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես ողջունել է Թուրքիայի խորհրդարանի որոշումը։ «Թուրքիայի խորհրդարանի այսօրվա որոշումը՝ վավերացնել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, կարևոր և ճիշտ է։ Սա ամրապնդում է մեր միությունը: Մենք ակնկալում ենք, որ Շվեդիան շատ շուտով կկարողանա պաշտոնապես միանալ դաշինքին»,- X-ում գրել է Շոլցը։ Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանն ընդունել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու արձանագրության վավերացմանը հավանություն տալու մասին օրինագիծը։ Քվեարկության արդյունքում առաջարկն ընդունվել է որպես օրենք՝ քվեարկությանը մասնակցած 346 պատգամավորներից 287-ի կողմ ձայնով։ Դեմ է քվեարկել 55, ձեռնպահ՝ 4 պատգամավոր։
13:48 - 24 հունվարի, 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Նիլս Աննենին ներկայացրել է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Նիլս Աննենին ներկայացրել է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը

Նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հանդիպել է ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենի հետ։   Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։ Կողմերը քննարկել են բանակցությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններն ու դրանց իրականացման ընթացքը։   Վահան Քերոբյանը գերմանացի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները։   Զրույցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը Նիլս Աննենին ներկայացրել է նաև Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը։
19:34 - 18 հունվարի, 2024
Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ

Արմեն Գրիգորյանը Դավոսում հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոս քաղաքում մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպումը։ Նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դիվանագիտական ​​խորհրդական Ֆերնանդո Գիմարաեսի և Եվրոպական խորհրդի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Մագդալենա Գրոնոյի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ գործընկերության օրակարգերի հարցեր, ինչպես նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին ցուցաբերվող օգնության օրակարգը, որն ուղղված է աջակցելու Հայաստանի անկախությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը: Գրիգորյանը առանձին հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև անվտանգության ոլորտում համագործակցելու օրակարգային հարցերի և ձևավորված երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ: Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է վերջին զարգացումները:
19:50 - 14 հունվարի, 2024
Գերմանիայի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր ու վիրավորներ |tert.am|

Գերմանիայի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր ու վիրավորներ |tert.am|

tert.am: Գերմանիայի Իլցեն քաղաքի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 5 մարդ։ Այս մասին հաղորդում է գերմանական NDR հեռուստառադիոընկերությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր չորս զոհի և մեկ անհետ կորածի մասին։ «Ստորին Սաքսոնիայի ոստիկանության տվյալներով՝ Իլցենի «Հելիոս» կլինիկայում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Ոստիկանության տվյալներով՝ ևս 21 մարդ վիրավորվել է, մի քանիսը ծանր»,- ասված է հաղորդագրության մեջ։ Հրդեհը բռնկվել է չորեքշաբթի ուշ երեկոյան։ Այն սկսվել է շենքի երրորդ հարկում և տարածվել մի քանի սենյակների ուղղությամբ։ Մարդիկ հիվանդանոցից տարհանվել են հրշեջ մեքենաների սանդուղքների միջոցով։ Ընդհանուր առմամբ՝ ներգրավվել է 140 փրկարար։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։
15:31 - 06 հունվարի, 2024
Գերմանիան շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին խիզախ քայլեր ձեռնարկելու և վստահություն կառուցելու համար. կառավարության ներկայացուցիչ
 |tert.am|

Գերմանիան շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին խիզախ քայլեր ձեռնարկելու և վստահություն կառուցելու համար. կառավարության ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Գերմանիան շնորհավորում է Հայաստանին և Ադրբեջանին խիզախ քայլեր ձեռնարկելու և վստահություն կառուցելու համար։ Այս մասին X-ում գրել է Գերմանիայի դաշնային կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյթ:«Մենք պատրաստ ենք աջակցել հարաբերությունների կարգավորման հետագա գործընթացին՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի։ 
12:00 - 08 դեկտեմբերի, 2023
Արևմտյան երկրների դեսպաններին հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ
 |azatutyun.am|

Արևմտյան երկրների դեսպաններին հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: «Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել Բաքվում ԱՄՆ և Գերմանիայի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանը», - հաղորդում է APA գործակալությունը։ Հանդիպումների ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչներն արևմտյան երկրների դիվանագետներին տեղեկացրել են, որ Abzas Media լրատվական կայքը ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ֆրանսիայում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ անօրինական ֆինանսական գործողություններ է իրականացրել, «իսկ վերը նշված պետությունների դեսպանատները ներքաշված են եղել այդ գործունեության մեջ, ինչի առթիվ Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտնել է իր դժգոհությունը», - նշված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։ Abzas Media անկախ լրատվական կայքն ադրբեջանցի իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել անցած շաբաթ, դրա ղեկավարներից երեքն այժմ կալանքի տակ են։
15:50 - 28 նոյեմբերի, 2023
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունն ամփոփել է դաշնային արտգործնախարար Անալենա Բերբոքի այցը Հայաստան

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունն ամփոփել է դաշնային արտգործնախարար Անալենա Բերբոքի այցը Հայաստան

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը նշում է, որ նոյեմբերին կարևորագույն իրադարձություն էր դաշնային արտգործնախարարի այցը Հայաստան։ Անալենա Բերբոքի ջանքերն ուղղված էին Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության՝ որպես տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքի վերահաստատմանը։ Եվրամիությունն իր միջնորդությունն է առաջարկում հակամարտությունում և փորձում է կամուրջ հաստատել վստահելի խաղաղության համար։ Այդ կամրջի հիմնասյուներից մեկը ԵՄ քաղաքացիական առաքելությունն է Հայաստանում (EUMA)։ Առաքելությունը Երասխի տարածքում արտգործնախարարին մասնակից դարձրեց իրենց պարեկային շրջայցին՝ նրան հնարավորություն տալով պատկերացում կազմելու իրավիճակի մասին։ Գերմանիան Եվրամիության ներսում ձգտում է հասնել առաքելության ընդլայնմանը։ Կայուն խաղաղության հնարավորությունների շուրջ էին դաշնային արտգործնախարարի հանդիպումները նաև Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բերբոքն ընդգծեց շուտափույթ նոր բանակցային փուլ մեկնարկելու նշանակությունը։ Այցելելով Լեռնային Ղարաբաղի փախստականներին ՝ նախարարն առաջին ձեռքից տեղեկացավ, թե որքան շատ են խաղաղություն ցանկանում հատկապես փախստականները։ Բերբոքը բարձր գնահատեց այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունը և հասարակությունը ամենակարճ ժամանակում կարողացել են ապահովել փախստականների առաջնային կարիքները։ Գերմանիան նույնպես Լեռնային Ղարաբաղի մարդկանց միայնակ չի թողնում։ Օգտվելով իր այցից՝ նախարարը հայտարարեց Հայաստանին 9,3 մլն եվրո հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին՝ ի լրումն դեռևս 2021թ․ տրամադրված 22 մլն եվրո օգնության։
11:39 - 23 նոյեմբերի, 2023
Փաշինյանը Նիլս Անենի հանդիպմանը կարևորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին «BMZ-2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում ընդգրկելը

Փաշինյանը Նիլս Անենի հանդիպմանը կարևորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին «BMZ-2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում ընդգրկելը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենին: Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական զարգացման համագործակցության բանակցությունների վերսկսման առիթով, ինչը 2014 թվականից ի վեր տեղի չի ունեցել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին «BMZ-2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում ընդգրկելը: Վարչապետի խոսքով` վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում արձանագրվել է նոր դինամիկա, առկա է համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ և ՀՀ կառավարությունը շահագրգիռ է այն լիարժեք իրացնելու հարցում: Նիլս Անենը նշել է, որ հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների վերսկսումը Գերմանիայի կառավարության գիտակցված որոշումն է` հաշվի առնելով Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերն ու բարեփոխումները: Պարոն Անենը հավելել է, որ «BMZ-2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակում նախատեսվում է Հայաստանի հետ ծրագրեր իրականացնել տնտեսության խթանման, էներգետիկայի, մասնագիտական կրթության, զբոսաշրջության և այլ ուղղություններով: Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղարի համոզմամբ` վերոնշյալ ծրագրերը կնպաստեն գերմանական ընկերությունների` ՀՀ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրվածության մեծացմանը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Նիլս Անենը նշել է, որ Արարատի մարզում հանդիպում է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ և հավելել, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել առկա խնդիրների լուծմանը նպաստելու համար: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
19:03 - 22 նոյեմբերի, 2023
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: «Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձավ նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Պարոն Նիլս Անենը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին հատկապես գերմանացիներ Յոհաննես Լեփսիուսի և Արմին Վեգների հայանպաստ գործունեության մասին: Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Նիլս Անենը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում»,- տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
17:34 - 21 նոյեմբերի, 2023
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամով |azatutyun.am|

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու խաղաղությունն այլընտրանք չունեն»,- ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովը նշել է, հայկական կողմը դեռևս չի արձագանքել Ադրբեջանի վերջին առաջարկներին։ Գերմանիայի ԱԳ նախարարն էլ նշել է. - «Ես հստակ ասել եմ, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ պաշտպանվել է Գերմանիայի կողմից»։ «Ես հանդիպել եմ Ղարաբաղից տեղափոխված մարդկանց հետ: Կարծում եմ, որ արտաքին քաղաքականությունը չպետք է բաղկացած լինի միայն դիվանագետների հանդիպումից: Մենք պետք է հանդիպենք հասարակ մարդկանց հետ, իմանանք նրանց պատմությունը»,- ասել է Բերբոքը: Ասուլիսին նախորդած հանդիպմանը Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարաբերությունները: Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան այցից հետո Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 
22:26 - 04 նոյեմբերի, 2023
Գերմանիայի ԱԳ նախարարը Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ իր երկիրն աջակցում է բրյուսելյան հարթակին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում

Գերմանիայի ԱԳ նախարարը Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ իր երկիրն աջակցում է բրյուսելյան հարթակին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում

Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան այցից հետո Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։  Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ իր երկիրն աջակցում է բրյուսելյան հարթակին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և այդ հարցում Եվրամիության աջակցության հարցերում։  Բերբոքը նաև հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է օգնել վերացնելու ականների հումանիտար խնդիրը, որին բախվում է Ադրբեջանը։ Իլհամ Ալիևն էլ ասել է, որ Ադրբեջանը աջակցում է Հարավային Կովկասի երկրների միջև տարածաշրջանային համագործակցությանը։ Հիշեցնենք, որ Անալենա Բերբոքը Ադրբեջան մեկնելուց առաջ այցելել է հայ-ադրբեջանական սահման։ Դրանից առաջ Բերբոքը Հայաստանում հանդիպումներ էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
19:54 - 04 նոյեմբերի, 2023
Գերմանիայի արտաքին գործերի նախարարն Արարատի մարզում հանդիպել է ԼՂ- ից բռնի տեղահանված անձանց հետ
 |armenpress.am|

Գերմանիայի արտաքին գործերի նախարարն Արարատի մարզում հանդիպել է ԼՂ- ից բռնի տեղահանված անձանց հետ |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Ոստան գյուղում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարը շփվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ, ծանոթացել նրանց կեցության պայմաններին։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին՝  որպես աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Մինչ այդ Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել էր Արարատի մարզի Երասխ համայնք, որտեղ ԵՄ դիտորդները նրան ներկայացրել էին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում։  
12:50 - 04 նոյեմբերի, 2023