Բելգիա

Սահմանադրական միապետություն Եվրոպայում։ Բելգիան կառավարում է թագավորը, բայց նրա իշխանությունը սահմանափակված է խորհրդարանով։ Սահմանակցում է Նիդերլանդներին, Գերմանիային, Լյուքսեմբուրգին և Ֆրանսիային։ Բելգիան Եվրոպական միության հիմնադիր անդամ է, ինչպես նաև Բելգիայում են գտնվում Եվրամիության, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների նստավայրերը։ Տարածքը 30 528 կմ² է, բնակչությունը 11 150 516 մարդ։

Բելգիայի հայ համայնքը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի ու ֆոսֆորային զենքերի օգտագործման հարցը |armenpress.am|

Բելգիայի հայ համայնքը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի ու ֆոսֆորային զենքերի օգտագործման հարցը |armenpress.am|

armenpress.am: Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները Եվրոպական Միության արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների բաժնի` Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով զբաղվող թիմի ղեկավար Ջիանմարկո Սկուպայի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են Բելգիայում Հայաստանի հարցերով զբաղվող անկախ իրավաբանը, Եվրախորհրդարանում քաղաքականության մշակման հարցերով զբաղվող խորհրդատուն, Բելգիայի հայ կոմիտեի, ինչպես նաև Մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության միջազգային դաշինքի ներկայացուցիչները: Հանդիպման նպատակը եղել է հոկտեմբերի 28-ին հայ համայնքի անունից Եվրախորհրդարան ներկայացված մի շարք պահանջների քննարկումը: Դրանք վերաբերվում էին Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն, շփման գծի երկու կողմերում մոնիտորինգ անցկացնելուն և Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից զրկելուն: Քննարկվել են Արցախի ճանաչման, ինչպես նաև կասետային ռումբերի ու ֆոսֆորային զենքերի օգտագործումը կանխելու ուղղությամբ հստակ քայլեր կիրառելու վերաբերյալ հարցեր: Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային ներկայացվել են բազմաթիվ փաստեր Արցախում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ, ինչպես նաև էկոլոգիական բոլոր այն խնդիրները, որոնք այսօր ծառացել են Արցախի առաջ: Հանդիպման մասնակից իրավապաշտպան Սարգիս Սիմոնյանն ընդգծել է, որ Արցախում տեղի ունեցող վայրագությունները կանխելուն միտված քայլեր չձեռնարկելը ոչ միայն չի տեղավորվում ժողովրդավար Եվրոպայի սկզբունքների համատեքստում, այլև նպաստում է նոր հանցագործությունների կատարմանն ու տեռորիստական խմբավորումների ակտիվացմանը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
11:51 - 05 նոյեմբերի, 2020
Արցախի ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է. Բելգիայի ակադեմիական, քաղաքական, իրավական և մշակութային շրջանակների ներկայացուցիչների կոչը

Արցախի ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է. Բելգիայի ակադեմիական, քաղաքական, իրավական և մշակութային շրջանակների ներկայացուցիչների կոչը

«Մենք գտնում ենք, որ միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է»։ Բելգիայի ակադեմիական, քաղաքական, իրավական և մշակութային շրջանակների 32 ներկայացուցիչներ համատեղ կարծիք են հրապարակել «La Libre» պարբերականում (https://bit.ly/34f5gbx), որում կոչով դիմել են Բելգիային, Եվրոպական միությանը և միջազգային հանրությանը: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։ Կարծիքում, մասնավորապես, նշվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի Հանրապետության վրա՝ Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ: Հարձակումներ են տեղի ունեցել նաև ՀՀ տարածքում: Թուրքիայի կառավարությունը նաև ջիհադիստներ է տեղակայել Ադրբեջանում, որոնք մասնակցում են հայերի դեմ այս հարձակմանը և օգտագործում են միջազգային իրավունքով արգելված կասետային զենք: Առկա են մարդու իրավունքների զանգվածային խախտումների և խաղաղ բնակիչների կոտորածների վտանգը հաստատող հիմքեր: Կոչում մասնավորապես ասված է՝ Կոչ ենք անում Բելգիային և Եվրոպային անհապաղ գործել այս դրամատիկ հակամարտության պայմաններում: Պահանջում ենք Բելգիայից, ինչպես նաև Եվրոպական միությունից հստակ դատապարտել այս հարձակումը: Կոչ ենք անում պատժել Թուրքիային ՝ ԵՄ թեկնածու-երկիր և ՆԱՏՕ-ի գործընկեր, ագրեսիային մասնակցելու համար: Պահանջում ենք Բելգիայից, Եվրամիությունից և իրավապաշտպան կազմակերպություններից դատապարտել արգելված հրթիռների օգտագործումը և խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները (օրինակ ՝ LORA հրթիռներով): Կոչ ենք անում ՆԱՏՕ-ին, որի անդամն է հանդիսանում Թուրքիան, արգելել նրան մասնակցելու Հայաստանի դեմ ցանկացած տեսակի հարձակումներին՝ հակառակ դեպքում կասեցնելով իր անդամակցությունը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել անհապաղ դադարեցնել կրակը և վերականգնել խաղաղ երկխոսության պայմանները ՝ առաջնությունը տալով մարդկանց: Միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, որն այսօր էքզիստենցիալ վտանգի առաջ է կանգնած: Ուստի մենք համոզված ենք, որ Արցախի ժողովրդի համար խիստ անհրաժեշտ է ապահովել իր լիակատար ինքնիշխանությունն ու ինքնորոշման իրավունքը` առանց որևէ արտաքին կառավարման և ժողովրդավարական շրջանակներում: Մենք գտնում ենք, որ միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է։
19:39 - 20 հոկտեմբերի, 2020
Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խումբը դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան

 |armenpress.am|

Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խումբը դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան |armenpress.am|

armenpress.am: Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամները հանդես են եկել հայտարարությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման առնչությամբ:  Ինչպես տեղեկացրին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբից, հստակ մատնանշելով, որ սահմանային իրավիճակի սրացումը ադրբեջանական սադրանքի հետևանք է՝ բարեկամության խմբի անդամները չափազանց մտահոգիչ են համարել Բաքվում՝ Հայաստանի դեմ պատերազմելու կոչերով զանգվածային ցույցերը: Նրանք նաև կոչ են արել Ադրբեջանին ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը։ «Մեկնաբանելով Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամների հայտարարությունը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ադրբեջանի իշխանությունները պետք է վերջապես հասկանան, որ Հայաստանի և աշխարհասփյուռ հայության  հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման։  Ուժեղ ենք նաև նրանով, որ մեր կողքին ունենք արդարության ջատագովներ, մարդիկ, որոնց համար սկզբունքն ավելի կարևոր է, քան կարճաժամկետ քաղաքական շահը»։  Նշենք, որ բարեկամության խումբը կազմված է տարբեր կուսակցություններ ներկայացնող Բելգիայի դաշնային և շրջանային խորհրդարանների ներկա և նախկին պատգամավորներից, մի շարք քաղաքների ավագանու անդամներից և քաղաքապետերից, ինչպես նաև դասախոսներից և հասարակական գործիչներից: Ստորև ներկայացնում ենք Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի հայտարարության  թարգմանությունը՝ Ադբեջանը պետք է ընդունի ԵԱՀԿ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը։ Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող սրված իրավիճակով, որը 2020 թվականի հուլիսի 12-ին Հայաստանի հյուսիսարևելյան Տավուշի մարզում ադրբեջանական ռազմական սադրանքի հետևանք է: Այն արդեն հանգեցրել է ողբերգական մարդկային կորստների՝ երկու կողմերից:Բաքվում՝ Հայաստանի դեմ պատերազմելու կոչերով զանգվածային ցույցերը չափազանց մտահոգիչ են: Ուստի անհրաժեշտ է վերադառնալ բանակցային գործընթացին  և անցնել անկեղծ  երկխոսության: Պետք է նաև վերջ տալ պատերազմապաշտական հռետորաբանությանը ու ատելության խոսքին, որը հատկապես ուժգին է Ադրբեջանում:Կցանկանայինք նաև շեշտել վստահության ամրապնդման միջոցների կիրառման անհրաժեշտությունը, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ քաշած  առաջարկները, ինչպիսիք են՝ դիպուկահարների դուրս բերումը շփման գծից, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի կիրառումը և ԵԱՀԿ դիտորդների դերի ընդլայնումը:Ադրբեջանը պետք է հետևի Հայաստանի օրինակին, որն արդեն ընդունել է այս միջոցները և  կիրառի դրանք: Արցախյան հակամարտության խաղաղ լուծման համար այլընտրանք չի կարող լինել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:13 - 22 հուլիսի, 2020
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի վարչապետին Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի վարչապետին Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Սոֆի Վիլմեսին՝ Ազգային տոնի կապակցությամբ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Մեծապես արժևորում եմ հայ-բելգիական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը և արձանագրված ձեռքբերումները տարբեր ոլորտներում: Համոզված եմ, որ մեր միասնական ջանքերի շնորհիվ Հայաստանի և Բելգիայի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակի կայուն զարգանալ և ընդլայնվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարօրություն և խաղաղություն»,-ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:
20:47 - 21 հուլիսի, 2020
Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ

Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ

Մեկնարկել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Այս մասին, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշտոնյանից բացի, Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաեւ ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը և ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանը: Այցի շրջանակում Բրյուսելում հանդիպում է տեղի ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ. «Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար, ապա ևս մեկ անգամ շնորհավորել Դոնալդ Տուսկին` ԵԺԿ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, մաղթել հաջողություններ»: Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝  զրուցակիցները կարևորել են Բրյուսելում դեռևս 2017 թվականին ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. «ԵԺԿ նախագահի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները: Անդրադարձ է եղել նաև Հանրապետական կուսակցության հետ ԵԺԿ շրջանակում արդյունավետ զարգացող համագործակցությանը և հետագա անելիքներին: Դոնալդ Տուսկը և Սերժ Սարգսյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ»: Արմեն Աշոտյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է միջազգային գործընկերության կարևորությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման և տարածաշրջանային կայունության ամրապնդման տեսանկյունից. «Անդրադարձ է կատարվել իրական ժողովրդավարության համար պոպուլիզմի վտանգներին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի Սահմանադրության և բացառապես իրավական գործընթացների շրջանակում, համապատասխան մասնագիտացված կառույցների առավելագույն ներգրավմամբ ու փորձագիտական եզրակացությունների հիման վրա»:
20:10 - 05 մարտի, 2020