Բելառուս

Բելառուսում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին  կոչ է արել անհապաղ լքել երկիրը |armenpress.am|

Բելառուսում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը |armenpress.am|

armenpress.am: Բելառուսում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը՝ Եվրամիության հետ սահմանին սահմանային անցակետերի փակման կապակցությամբ։ «Բելառուսում ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը: Մեկնումները պլանավորեք Լատվիայի կամ Լիտվայի սահմանային անցակետերով կամ ինքնաթիռով, քանի որ ԱՄՆ քաղաքացիներին չի թույլատրվում Բելառուսից ցամաքային ճանապարհով Լեհաստան մուտք գործել: Մի մեկնեք Ռուսաստան կամ Ուկրաինա»,- ասված է դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Դեսպանությունը խորհուրդ է տվել չմտնել Բելառուս և նախազգուշացրել դեսպանատան սահմանափակ հնարավորությունների մասին ՝ օգնելու ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր ապրում կամ ճանապարհորդում են այս երկրում: Դեսպանատունը հիշեցրել է, որ Լիտվան վերջերս Բելառուսի հետ սահմանին երկու անցակետ է փակել, և նշել, որ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի կառավարությունները հայտարարել են, որ հնարավոր է Բելառուսի հետ սահմանային անցակետերի հետագա փակումը:  
21:25 - 21 օգոստոսի, 2023
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նկատմամբ |azatutyun.am|

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի ևս 101 պետական պաշտոնյաների և նրանց հետ կապված անձանց նկատմամբ: Այդ մարդիկ զրկվում են ամերիկյան մուտքի վիզաների իրավունքից: Պատժամիջոցի մասին հայտնել է ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը: «Այս միջոցները ձեռնարկվել են Բելառուսում ժողովրդավարական ինստիտուտները քայքայելու կամ դրանց վնաս հասցնելու կապակցությամբ»,- ասել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը: Պատժամիջոցներ են կիրառվել, մասնավորապես, Բելառուսի պետական վերահսկողական կոմիտեի ֆինանսական հետախուզության վարչության ղեկավարության չորս ներկայացուցիչների, ինչպես նաև բելառուս գործարար Ալեքսեյ Օլեքսինի ընտանիքի անդամների նկատմամբ։ Բլինկենը Մինսկին կոչ է արել ազատ արձակել տարբեր հոդվածներով դատապարտված ընդդիմադիրներին՝ Մարիա Կոլեսնիկովային, Սերգեյ Տիխանովսկուն, Վիկտոր Բաբարիկոյին:
21:25 - 09 օգոստոսի, 2023
Համահայկական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակիցներ կլինեն Չիլիից, Սաուդյան Արաբիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Ղազախստանից
 |armenpress.am|

Համահայկական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակիցներ կլինեն Չիլիից, Սաուդյան Արաբիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Ղազախստանից |armenpress.am|

armenpress.am: Գյումրիի  «Շիրակ» մարզադաշտում  օգոստոսի 5-ին, ժամը 21:00-ին կտրվի Համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկը։ Խաղերի նպատակով Գյումրի կժամանի ավելի քան 11 հազար մարդ: Միայն  19 մարզաձևերում մասնակից մարզիկների  ու մարզուհիների թիվը 7161 է: Համահայկական խաղերի անցկացմանն աջակցելու համար հայտագրվել է մոտ 2000 կամավոր։ Խաղերի բացման հանդիսավոր միջոցառման համար կառուցվել է մեծ բեմահարթակ, տեղադրվել է լուսաձայնային ժամանակակից տեխնիկա։ Հաշվի առնելով միջոցառման բացման պաշտոնական արարողությանը հետևելու ցանկություն հայտնած մարդկանց մեծ թիվը՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղադրվել է  նաև մեծ  էկրան: «Արդեն 8-րդ տարին անցկացվող խաղերն այս տարի աննախադեպ են լինելու ինչպես մասնակից երկրների աշխարագրությամբ, այնպես էլ մասնակիցների թվով. Մասնակցիցներ են լինելու 41 երկրի 179 քաղաքներից»,- տեղեկացրել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Աննա Վարդանյանը՝ հավելելով, որ այս տարի առաջին անգամ մասնակիցներ են լինելու նաև Չիլիից, Ղազախստանից, Բելառուսից, Սաուդիան Արաբիայից ու Հնդկաստանից:
11:45 - 05 օգոստոսի, 2023
Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս
 |armenpress.am|

Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել էին Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր, որտեղ կանգնած են Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնությամբ բենռված բեռնատարները։ Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Դիվանագետները շրջել են տեղանքում, ծանոթացել ստեղծված իրավիճակին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրանց մանրամասներ է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ։  Դիվանագիտական պատվիրակության կազմում Կոռնիձոր են այցելել հետևյալ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների անդամները․   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բելառուս Բուլղարիա Իսպանիա Իտալիա Իրան Իրաք Լեհաստան Լիտվա Հնդկաստան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն Շվեյցարիա Ռումինիա Ռուսաստանի Դաշնություն Սերբիա Ուկրաինա Ֆրանսիա ԿԽՄԿ ՄԱԿ։
11:36 - 29 հուլիսի, 2023
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ երկրների փրկարարների հատուկ վարժանքներին
 |armeniasputnik.am|

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ երկրների փրկարարների հատուկ վարժանքներին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ծառայողները չեն մասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարական ստորաբաժանումների «Ժայռ-2023» հատուկ վարժանքին։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ պատճառը ծառայողական ծանրաբեռնվածությունն է։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների փրկարարական ստորաբաժանումների «Ժայռ-2023» հատուկ վարժանքը կանցկացվի սեպտեմբերի սկզբին Բելառուսում։ Ակտիվ փուլը կանցկացվի սեպտեմբերի 5-ին ԱԻՆ-ի Սվետլայա Ռոշչայի համալսարանի մասնաճյուղի բազայի վրա (գյուղ Մինսկի մարզի Բորիսովյան շրջանում): Վարժանքի թեման ճառագայթային վթարի հետևանքների վերացումն է»,- ասված է հաղորդագրությունում: Վարժանքներին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի թիմերը: Բելառուսի ԱԻՆ-ից նախատեսվում է ներգրավել 60 մարդ, 25 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ավիացիոն, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ մինչև 34 մարդ և 12 միավոր տեխնիկա:
14:10 - 27 հուլիսի, 2023
Լուկաշենկոն ՌԴ-ում ապստամբության ֆոնին հրամայել է բանակը բերել լիարժեք մարտական ​​պատրաստության
 |tert.am|

Լուկաշենկոն ՌԴ-ում ապստամբության ֆոնին հրամայել է բանակը բերել լիարժեք մարտական ​​պատրաստության |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանում զինված ապստամբության փորձի ժամանակ հրաման է տվել բանակը լիարժեք մարտական պատրաստության բերել, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Բոլոր հրամանները տվել եմ բանակը լիարժեք մարտական պատրաստության բերելու համար»,- ասել է Լուկաշենկոն։ Քաղաքական գործիչը նշել է, որ իր համար «ցավալի էր հետևել» Ռուսաստանի հարավում տեղի ունեցող իրադարձություններին։ «Մեր քաղաքացիներից շատերը դա սրտին մոտ են ընդունել, որովհետև հայրենիքը մեկն է՝ Բրեստից մինչև Վլադիվոստոկ է»,- ասել է Լուկաշենկոն: Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ «Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, շարժվել էին Դոնի Ռոստով և դեպի Մոսկվա: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հրահրման փաստով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագներ»-ի գործողությունները դավաճանություն է անվանել։ Ավելի ուշ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որի արդյունքում մասնավոր ռազմական ընկերությունը հանել էր շարասյուները և վերադարձել դաշտային ճամբարներ։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանեց, որ Պրիգոժինի, ինչպես նաև ապստամբության մասնակիցների նկատմամբ քրեական գործը, հաշվի առնելով առաջնագծում նրանց վաստակը, կարճվելու է։ Ինքը՝ Պրիգոժինը, Պեսկովի խոսքով, կմեկնի Բելառուս։
13:15 - 27 հունիսի, 2023
Ցանկացած շանտաժ, ներքին անկարգություններ ստեղծելու փորձեր դատապարտված են ձախողման. Վլադիմիր Պուտինի ուղերձը

Ցանկացած շանտաժ, ներքին անկարգություններ ստեղծելու փորձեր դատապարտված են ձախողման. Վլադիմիր Պուտինի ուղերձը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ կապված «Վագների» ղեկավար Պրիգոժինի կազմակերպած ապստամբության հետ։ ՌԴ նախագահը նշել է, որ «Վագների» մարտիկների ու հրամանատարների մեծ մասը հայրենասերներ են՝ նվիրված իրենց ժողովրդին ու պետությանը, որոնք դա ապացուցել են իրենց խիզախությամբ մարտի դաշտում (ռուս-ուկրաինական պատերազմում-խմբ.)։ Պուտինի խոսքով՝ նրանց փորձել են «մութ գործերի մեջ օգտագործել»՝ տրամադրելով իրենց զինակից եղբայրների դեմ։ ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ «Վագների» մարտիկները կարող են պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ. «Շնորհակալ եմ «Վագներ» խմբի այն զինվորներին ու հրամանատարներին, որոնք չգնացին եղբայրասպան պատերազմի, կանգ առան, դուք կկարողանաք պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, վերադառնալ ձեր սիրելիների մոտ կամ մեկնել Բելառուս»,- ասել է Պուտինը՝ վստահեցնելով, որ այն խոստումը, որը տվել է վագներականներին, կկատարվի։ ՌԴ ղեկավարի խոսքով՝ իրադարձությունների հենց սկզբից, իր անմիջական ցուցումով, քայլեր են ձեռնարկվել մեծ արյունահեղությունից խուսափելու համար։ «Ապստամբության հենց սկզբից իշխանություններն ընդունել են բոլոր անհրաժեշտ որոշումները՝ չեզոքացնելու առաջացած սպառնալիքը, պաշտպանելու Սահմանադրական կարգը, ռուսների կյանքն ու անվտանգությունը։ Ապստամբության կազմակերպիչները դավաճանել են ոչ միայն իրենց երկրին ու ժողովրդին, այլև նրանց, ում ներքաշել են հանցագործության մեջ։ Զինված ապստամբությունն ամեն դեպքում կճնշվեր: Սահմանադրական կարգի ապահովման հստակ դիրքորոշում են որդեգրել հանրությունը, կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները, ողջ հասարակությունը»,- ասել է Պուտինը: Պուտինի խոսքով՝ «այս ամենը այն է, ինչ ցանկանում էին Ռուսաստանի թշնամիները՝ նեոնացիստները Կիեւում ու նրանց արեւմտյան հովանավորները»։ «Նրանք ուզում էին, որ ռուս զինվորները սպանեն միմյանց, սպանեն զինվորականներին ու քաղաքացիական անձանց, որպեսզի ի վերջո Ռուսաստանը պարտվի, իսկ մեր հասարակությունը պառակտվի՝ խեղդվելով արյունալի քաղաքացիական բախումների մեջ»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։  Պուտինի խոսքով՝ քաղաքացիական համերաշխությունը ցույց տվեց, որ «ցանկացած շանտաժ, ներքին անկարգություններ ստեղծելու փորձեր դատապարտված են ձախողման»։ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` առաջացած ճգնաժամի կարգավորման գործում իր ներդրման համար։
23:58 - 26 հունիսի, 2023
Եթե ապստամբների ջոկատները շարունակեին շարժվել դեպի Մոսկվա, անխուսափելիորեն մեծ արյունահեղություն տեղի կունենար. Լավրով
 |tert.am|

Եթե ապստամբների ջոկատները շարունակեին շարժվել դեպի Մոսկվա, անխուսափելիորեն մեծ արյունահեղություն տեղի կունենար. Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել երկրում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Լավրովը հաստատել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ՝ հունիսի 24-ի առավոտյան, առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փորձել խաղաղ ճանապարհով կարգավորել իրավիճակը ՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինված ապստամբության փորձի ֆոնին: «Լուկաշենկոն շաբաթ առավոտյան նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել է փորձել օգնել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ խուսափելու մեծ արյունահեղությունից, որն անխուսափելիորեն տեղի կունենար, եթե ապստամբների ջոկատները շարունակեին շարժվել դեպի Մոսկվա։ Պուտինն աջակցել է այս առաջարկին։ Իսկ արդյունքը գիտեք»,- ասել է Լավրովը։ Ստորև ներկայացնում ենք Լավրովի մյուս կարևոր հայտարարությունները՝◾️Անհաջող ապստամբությունը դժվարություններ չի ստեղծի ընկերների հետ Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում: ◾️Ռուսական հատուկ ծառայություններն արդեն հետաքննում են, թե արդյոք հունիսի 24-ին ստեղծված իրավիճակում ներգրավված են եղել արևմտյան հետախուզական ծառայությունները: ◾️Մակրոնը ապստամբության հետ կապված իրավիճակում ակնհայտ հնարավորություն տեսավ  Ռուսաստանի ռազմավարական պարտության սպառնալիքն իրագործելու համար: ◾️Գործընկերներից շատերը հունիսի 24-ի իրադարձությունների ֆոնին համերաշխություն են հայտնել Ռուսաստանի Դաշնությանը, սակայն ոմանք խնդրել են այդ զանգերի մասին հրապարակավ չխոսել: ◾️ԱՄՆ դեսպանը կապ է հաստատել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ՝ կապված Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձությունների հետ: ◾️ԱՄՆ դեսպանը ապստամբության հետ կապված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ զրույցում ասել է, որ դա Ռուսաստանի ներքին գործն է: ◾️ԱՄՆ դեսպանը ազդանշաններ է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին, որ Վաշինգտոնը կապ չունի ապստամբության հետ և հույս ունի, որ միջուկային զենքն անվտանգ է պահվում: Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ «Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, շարժվել էին Դոնի Ռոստով և դեպի Մոսկվա: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հրահրման փաստով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագներ»-ի գործողությունները դավաճանություն է անվանել։ Ավելի ուշ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որի արդյունքում մասնավոր ռազմական ընկերությունը հանել էր շարասյուները և վերադարձել դաշտային ճամբարներ։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանեց, որ Պրիգոժինի, ինչպես նաև ապստամբության մասնակիցների նկատմամբ քրեական գործը, հաշվի առնելով առաջնագծում նրանց վաստակը, կարճվելու է։ Ինքը՝ Պրիգոժինը, Պեսկովի խոսքով, կմեկնի Բելառուս։
17:10 - 26 հունիսի, 2023
Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին կատարած աշխատանքի համար

Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին կատարած աշխատանքի համար

Լուկաշենկոն հեռախոսով Պուտինին մանրամասներ է հայտնել «Վագներ»-ի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքների մասին։ Այս մասին հայտնում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից։ Ըստ հաղորդագրության՝ Ռուսաստանի նախագահը սատարել և շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերոջը կատարած աշխատանքի համար։   Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը ռազմական հեղաշրջման կոչ էր հնչեցրել և շարժում սկսել իր խմբավորման հետ․ «Մենք 25 հազար ենք և գնում ենք պարզելու ինչու է երկրում ամենաթողություն տիրում», - հայտարարել էր Պրիգոժինը։ ՌԴ-ում անվտանգության աննախադեպ միջոցներ էին ձեռնարկվել։ «Վագներ»-ը հասել էր ՌԴ Լիպեցկի շրջան․ դրա ղեկավարը հաստատել էր, որ «Վագներ»-ի տեխնիկան շարժվում է Լիպեցկի տարածքով։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։ Պրիգոժինը մեկնաբանելով նշել է․ «Այս ընթացքում մենք մեր մարտիկների արյունից ոչ մի կաթիլ չենք թափել։ Հիմա այն պահն է, երբ կարող է արյուն թափվել։ Ուստի, գիտակցելով ամբողջ պատասխանատվությունը այն բանի, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մենք մեր շարասյուները շրջում ենք և հակառակ ուղղությամբ՝ ըստ պլանի, մեկնում ենք դաշտային ճամբարներ»։
22:47 - 24 հունիսի, 2023
Ադրբեջանի գործողությունները միտված են խոչընդոտելու Հարավային Կովկասում կայունության հասնելու ջանքերը. Միրզոյան

Ադրբեջանի գործողությունները միտված են խոչընդոտելու Հարավային Կովկասում կայունության հասնելու ջանքերը. Միրզոյան

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի աշխատանքների շրջանակում անդամ պետությունների ԱԳ նախարարներին հունիսի 20-ին Մինսկում ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկաներին տեղեկացրել է տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը, ևս մեկ անգամ հիշեցնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ պետության ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի մասին, անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի և միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողություններին, վերջին օրերին ՀՀ հետ սահմանին հայկական դիրքերի ու քաղաքացիական օբյեկտների թիրախավորմանը՝ ընդգծելով ընդհանուր տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցում դրանց ապակայունացնող ազդեցությունը։ Այս համատեսքտում նախարար Միրզոյանը շեշտել է ՀԱՊԿ հասցեական արձագանքի հրամայականը։ ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված լարված իրավիճակին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում Ադրբեջանի սադրանքներին, հունիսի 15-ին Հակարի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպին, ինչպես նաև Լաչինի միջանցքի՝ վեց ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական խնդիրներին և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իրականացման խորացող վտանգին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նշյալ գործողությունները միտված են խոչընդոտելու Հարավային Կովկասում կայունության հասնելու՝ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանում կայունության և կանխատեսելիության ապահովմամբ շահագրգռված բոլոր կողմերի ջանքերը։ Ներկայացնելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի տեսլականը՝ Արարատ Միրզոյանը կարևորել է ուժի կամ ուժի սպառնալիքի քաղաքականությունից հրաժարվելու, կառուցողական երկխոսության միջոցով առկա խնդիրներին լուծումներ տալու, ի թիվս այլ հարցերի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցերի հասցեագրման առանցքային նշանակությունը։   Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին՝ նեղ և ընդլայնված կազմով:  Քննարկվել են նիստի օրակարգային հարցեր՝ ներառյալ ՀԱՊԿ գործունեության և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ ՀԱՊԿ նեղ կազմով նիստում ևս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում վերջին իրադարձություններին՝ ընդգծելով, որ ուժի կիրառմամբ հակամարտությունների սրացման և Հարավային Կովկասում անկայուն իրավիճակի ֆոնին առավել ակնհայտ է դառնում պայմանագրային պարտավորությունների անքննելի կատարման, ՀԱՊԿ կողմից պատշաճ եզրակացությունների, Հայաստանի սահմանների կոպիտ խախտումների վերաբերյալ հստակ գնահատականների կարևորությունը։
22:04 - 20 հունիսի, 2023