Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
Ադրբեջանի սեպտեմբերյան ներխուժման հետևանքով առաջ են եկել անվտանգության լրջագույն խնդիրներ Սոթք, Այրք, Ջաղացաձոր, Կուտական և այլ գյուղերի համար․ «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանի սեպտեմբերյան ներխուժման հետևանքով առաջ են եկել անվտանգության լրջագույն խնդիրներ Սոթք, Այրք, Ջաղացաձոր, Կուտական և այլ գյուղերի համար․ «Թաթոյան» հիմնադրամ

Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է փաստահավաք տվյալներ, որոնք ներկայացնում ենք ստորև. 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ զինված հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա գյուղերում քաղաքացիական կյանք այլևս չկա, սարատեղիներն ամբողջությամբ անցել են ադրբեջանական դիտարկման վերահսկողության ներքո, իսկ գյուղերը դատարկվել են։ Առաջացել են ջրի հասանելի լրջագույն խնդիրներ կամ ջուր չկա առհասարակ: Այս փաստերն արձանագրվել են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի կողմից 2022թ. նոյմբերի 25-ին, դեկտեմբերի 29-ին մարզի սահմանային բնակավայրերում փաստահավաք աշխատանքների ժամանակ։ Մասնավորապես, Վերին Շորժայի սարատեղիի հատվածում, ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել էին դեռևս 2021թ. մայիսի 12-ից, անօրինական տեղակայվել ՀՀ բնակիչներին օրինական փաստաթղթերով պատկանող հողատարածքներում, որտեղից իրականացրել են պարբերական կրակոցներ գյուղի ուղղությամբ, ահաբեկել են անասնապահությամբ զբաղվող բնակիչներին, զբաղվել անասնագողությամբ, արոտավայրեր այրելով, ապօրինաբար տիրացել ջրավազանների ու բնական աղբյուրների՝ մարդկանց զրկելով ջրից և այլն։ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ներխուժման հետևանքով առաջ են եկել անվտանգության լրջագույն խնդիրներ նաև Սոթք, Այրք, Ջաղացաձոր, Կուտական, Փոքր Մասրիկ և այլ գյուղերի համար։ Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա և այլ գյուղերի համար ջրային ավազաններն ու ջրի բնական աղբյուրները հայտնվել են ադրբեջանական վերահսկողության կամ դիտարկման ներքո 2021թ. մայիսից ու առավել խորացել 2022թ. սեպտեմբերի պատերազմից հետո. գյուղերում ջրի հասանելիության լուրջ խնդիներ են առաջ եկել կամ ջուր չկա առհասարակ: Լուսանկարներում այն դիրքերներն, որոնք արձանագրել է հիմնադրամը փաստահավաք աշխատանքների ընթացքում: Ջրի քանակի կտրուկ նվազման պատճառով Վերին Շորժա-Այրք ճանապարհին գործող ՀԷԿ-ն այլևս չի գործում։ Նման հատուկ փաստահավաք աշխատանքներ իրականացվել են նաև 2022թ. հոկտեմբերին Սյունիքի մարզում միջազգային փաստաբաններ Գառնիկ Քերքոնեանի և Կարօ Ղազարեանի մասնակցությամբ:Ներկայում կազմվում է անգլերենով զեկույց այս հարցերի առնչությամբ`հատուկ մեթոդաբանությամբ:
11:34 - 09 հունվարի, 2023
Վերին ու Ներքին Շորժա գյուղերում քաղաքացիական բնակչություն չկա առհասարակ, դարձել են լքված գյուղեր․ Արման Թաթոյան

Վերին ու Ներքին Շորժա գյուղերում քաղաքացիական բնակչություն չկա առհասարակ, դարձել են լքված գյուղեր․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնում է, որ դեկտեմբերի 29-ին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ` փաստագրելու համար ՀՀ-ի նկատմամբ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների ու առաջխաղացումների հետևանքով խաղաղ բնակիչներին պատճառված վնասները: Արման Թաթոյանն իր գրառման մեջ նշում է․ «Գեղարքունիքում ադրբեջանական հանցավոր արաքների հետևանքով առաջացել են լքված գյուղեր, խմելու ջրի հասանելիության լրջագույն խնդիրներ, կամ չկա առհասարակ, խաթարված է մարդկանց անվտանգությունը: Կուտական, Վերին Շորժա, Փոքր Մասրիկ, Արփունք, Արեգունի, Սոթք և մյուս գյուղերի հետ կապված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2020 թ. մայիսյան ներխուժումներից հետո ստեղծված իրավիճակն էլ ավելի է խորացել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի` պայմանավորված ադրբեջանական զինված առաջխաղացումներով։ Տասնյակ գյուղեր, բազմաթիվ բնակելի տներ, հայտնվել են ադրբեջանական ուղիղ դիտարկման ներքո, հազարավոր հեկտարների արոտավայրեր, խոտհարքներ, վարելահողեր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության կամ դիտարկման նեքո են: Դրանք պարզապես չի լինում օգտագործել: Ընդ որում, այս հողատարածքների նկատմամբ մարդիկ ունեն սեփականության օրինական իրավունք: Օրինակ՝ Վերին ու Ներքին Շորժա գյուղերում քաղաքացիական բնակչություն չկա առհասարակ, դարձել են լքված գյուղեր: Գեղամաբակ, Ջաղացաձոր, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա և այլ գյուղերի համար ջրային ավազաններն ու ջրի բնական աղբյուրները հայտնվել են ադրբեջանական վերահսկողության կամ դիտարկման ներքո 2021թ. մայիսից ու առավել խորացել 2022թ. սեպտեմբերի պատերազմից հետո. գյուղերում ջրի հասանելիության լուրջ խնդիներ են առաջ եկել, կամ չկա հասանելիություն առհասարակ: Բնակիչների, համայնքային մարմինների ներկայացուցիչների հետ քննարկումները ցույց են տալիս, որ գյուղերից լսվում են ադրբեջանական կրակոցների ձայները, որոնք մարդկանց ահաբեկելու նպատակ ունեն: Սոցիալական առկա խնդիրները խորացել են, ավելացել են կյանքի ու անվտանգության սպառնալիքները: Նորից եմ կրկնում, որ մեր առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարաքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ նրանց հանցավոր տեղայակումներից։  Արձանագրած փաստերը` կապված ՀՀ ինքինշխան տարածք ադրբեջանական հանցավոր ներխուժումներով,  ՀՀ գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումներով երկրի անվտանգության, բնակչության կյանքի համար առաջացրած խորքային խնդիրների հետ, կվերլուծվեն և կներկայացվեն համապատասխան կառույցներին: Ներկայում կազմվում է անգլերենով զեկույց այս հարցերի առնչությամբ` հատուկ մեթոդաբանությամբ»:
11:49 - 31 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի համայնքները ներկայացնում է ադրբեջանական կեղծ անվանումներով. «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի համայնքները ներկայացնում է ադրբեջանական կեղծ անվանումներով. «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի համայնքները տևական ժամանակ է ներկայացնում է ադրբեջանական հորինված, կեղծ անվանումներով՝ այդ կերպ տպավորություն ստեղծելով, թե իբր ՀՀ այդ տարածքներն ունեն ադրբեջանական պատկանելիություն։ «Թաթոյան» հիմնադրամը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այս փաստի վրա և վստահ պնդում, որ սա Ադրբեջանի իշխանությունների հայատյաց ու թշնամանքի քաղաքականության մաս է, այն ցույց է տալիս նրանց իրական մտադրություններն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները։ «Մասնավորապես, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունների մեջ Ջերմուկն իրենց լեզվով անվանում են İstisu, Սիսիանը՝ Qarakilsə, Վաղատուրը՝ Vağudi, Վարդենիսը՝ Basarkeçər, Նորաբակը՝ Əzizli, Վերին Շորժան՝ Yukhari Shorzha և այլն։ Փոխարենը, անտեսելով Արցախի հայկական բնակավայրերի պատմական անվանումները, ամեն կերպ փորձում են ներկայացնել ադրբեջանական կեղծ տարբերակներով՝ բացարձակ անտեսելով բնիկ հայ ժողովրդի իրավունքներն ու շահերը (օրինակ՝ Մարտակերտն անվանում են Ağdəra, Մարտունին՝ Xocavənd և այլն)։ Այս փաստը հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության Հայաստանի հետ, ավելին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում անգամ այդ փաստաթուղթը չի գործելու, քանի դեռ միջազգային հանրությունը գործուն միջոցներ չի ձեռարկում՝ վերացնելու համար Ադրբեջանի իշխանությունների պատերազմ հրահրելու ու թշնամանքի քաղաքականությունը։ Այս ապացույցները ևս փաստագրվում են միջազգային կազմակերպությունների ուղարկելու, ինչպես նաև տարաբնույթն հանդիպումների ժամանակ ներկայացնելու նպատակով»,- ասված է հիմնադրամի հաղորդագրությունում։
17:25 - 27 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանը չպետք է անպատժելիություն զգա, պետք է զգա, որ իր գործողությունները հստակ արձագանքի են արժանանում. բողոքի ակցիան շարունակվեց ՌԴ դեսպանատան մոտ

Ադրբեջանը չպետք է անպատժելիություն զգա, պետք է զգա, որ իր գործողությունները հստակ արձագանքի են արժանանում. բողոքի ակցիան շարունակվեց ՌԴ դեսպանատան մոտ

Արցախ ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված ակցիաները շարունակվում են։ Արտակ Բեգլարյանի ու Գեղամ Ստեփանյանի գլխավորությամբ մասնակիցները շարունակում են ակցիան ՌԴ դեսպանատան դիմաց։ Այստեղ են նաեւ մի խումբ ուսանողներ, որոնք փակել են դեսպանատան մուտքը։ Գեղամ Ստեփանայնը նշեց, որ կոչով դիմել է ՀՀ եւ Արցախի բոլոր ՄԻՊ-երին՝ շեշտադրելու այն հանգամանքը, որ խոսքը Արցախում ապրող մարդկանց իրավունքներին է վերաբերում։ Ակցիայի մասնակիցներն արդեն եղել են ԱՄՆ, Չինաստանի, ԵՄ դեսպանությունների մոտ եւ հաջորդ կանգառը ՌԴ դեսպանատունն էր։  «Ես կարծում եմ՝ Ռուսաստանի դերակատարումն առավել քան կարեւոր է՝ որպես եռակողմ հայտարարության կողմ, երաշխավոր, որպես Արցախում միջազգային միակ ներկայացվածություն, որպես ՄԱԿ ԱԽ-ում 5 մշտական անդամներից մեկը։ Միջազգային հանրության անդամներից երեւի ոչ մեկն այնքան չի տիրապետում, թե ինչ է կատարվում Արցախում, որքան ՌԴ-ն։ 2 Հազար ռուս խաղաղապահներն ամենօրյա ռեժիմով տեսնում են, թե Ադրբեջանն ինչպես է խախտում  Արցախում ապրող 120 հազար մարդու իրավունքները, այդ խախտումները պարբերաբար արձանագրվում են նաեւ ՌԴ ՊՆ տեղեկագրերում։ ՌԴ-ն տեսնում է նաեւ, որ Ադրբեջանը մասնավորապես սկսած 2022-ի փետրվար-մարտ ամիսներից, իրականացնում է նաեւ ռուս խաղաղապահներին որակազրկելու։ Դրանով նպատակ են հետապնդում նախապատրաստելու, որ 2025 թվականից հետո ռուս խաղաղապահների ուժերը հանվեն ԱՐցախից, իսկ Արցախի ժողովուրդը թողնվի առանց անվտանգույան երաշխիքների։ Մենք գտնում ենք, որ ՌԴ-ն իր գործողություններով սանձի Ադրբեջանին, պարտավոր է իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները եւ ձեռնարկի բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են Արցախում բնակվող մարդկանց անվտանգությունը երաշխավորելու համար։ Ես վստահ եմ, որ ՌԴ-ն դա կարող է անել, վստահ եմ՝ ՌԴ-ն դա ուզում է անել եւ ես՝ որպես Արցախի ՄԻՊ, որը շատ հաճախ շփում է ունենում խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների հետ, գիտեմ, որ զորակազմում մարդիկ են, որոնք իրապես հավատարիմ են իրենց առաքելությանը։ Ուզում են նորից դիմել այդ մարդկանց՝ խնդրելով, որ ձեռնարկեն բոլոր գործողությունները, որ ամենակարճ ժամանակահատվածում՝ հենց այս պահին, վերականգնվի մայր Հայաստանի ու Արցախի միջեւ անխափան կապը»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։  ՄԻՊ-ի խոսքով՝ Ադրբեջանը չպետք է անպատժելիություն զգա, պետք է զգա, որ իր գործողությունները հստակ արձագանքի են արժանանաում, միայն այդ դեպքում է հնարավոր, որ Ադրբեջանը հարգի Արցախի ժողովրդի իրավունքները, կատարի եռակողմ հայտարարության դրույթները։ Արտակ Բեգլարյանը նորից խիստ կարեւորեց օդային հումանիտար միջանցքի տրամադրումը․ «Եթե այս ճանապարհը հիմա փակված է, մենք ունենք տոտալ շրջափակում, այնինչ օդային ճանապարհը կարող է այլընտրանքային միջոց լինեն գոնե հումանիտար բեռների փոխադրման համար, գոնե սուր կարիքների դեպքում մարդկային տեղաշարժի համար»։  Ակցիայի մասնակիցները դեպի ՌԴ դեսպանատուն էլ նետեցին իրենց պատրաստած թղթե ինքնաթիռները՝ ի նշան օդային հումանիտար միջանցքի բացման պահանջի։ Ակցիային մասնակցում էին նաեւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ու ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:  
17:31 - 15 դեկտեմբերի, 2022
Միջազգային հանրության արձագանքը խիստ անբավարար է․ Արման Թաթոյան |news.am|

Միջազգային հանրության արձագանքը խիստ անբավարար է․ Արման Թաթոյան |news.am|

news.am: Ցավոք սրտի միջազային հանրության արձագանքը խիստ անբավարար է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն եւ Արցախում հումանիտար ճգնաժամ հարուցելուն: «Նրա խոսքով, թեև որոշ երկրներից, միջազգային պաշտոնյաներից կան գնահատականներ, բայց դա գրեթե ոչինչ է. «Որովհետև այն, ինչ այսօր տեղի է ունենում, Ադրբեջանի համար ապահովում է բացարձակ անպատժելիություն։ Նրանք այդ հանցավոր անպատժելիությամբ են շարժվում։ Մի անգամ փակեցին այդ կյանքի ճանապարհը՝ միջանցքը, տեսան, որ ձեռքներից գալիս է, իրենց համար որևէ հետևանք չունեցավ, դրա համար էլ այդ անպաժելիությամբ ոգևորված երկրորդ փուլն են անում»,- ասաց Թաթոյանը։ Նա նշեց, որ ադրբեջանցիները մարտավարություն են փոխել. «Իբր  բերել են անկախ ակտիվիստներ, այն էլ էկոլոգիական, ու դրանք իբր անկախ ակցիաներ են անում, լրագրողներն  իբր անկախ լուսաբանում են, մի հատ էլ՝ այդ մեսիջները վերցնում են իրենց պաշտոնյաներն ու  պահանջներ են ներկայացնում։ Ամենասկզբից էլ ակնհայտ էր, որ սա իշխանությունների անմիջական կազմակերպածն է»։ Արման թաթոյանը նկատեց, որ ճանապարհը փակած ադրբեջանցիներից մեկը հայերենով կոչեր է անում, թե մենք միասին պետք է ապրենք. «Բայց երբ գնում, իր գործունեությունը, հարցազրույցներն ուսումնասիրում ես,  ամենահայատյաց գործիչներից մեկն է, ով «գորշ գայլերի» նշանով ու դրոշով նկարված, կոչ անելով սպանել հայերին: Ակնհայտ է, որ սա պետք է ճանաչել»,-ասաց նա: Թաթոյանն ընդգծեց՝ ադրբեջանցիները 120 հազար մարդու թողել են շրջափակման մեջ, գազն են փակել, բայց որևէ մեկն իրավունք չունի սա դիտարկել որպես միայն Արցախի դեմ ուղղված  քայլ, սա հայկականության, նաև Հայաստանի դեմ է ուղղված։ «Բոլոր միջոցները պետք է ձեռնարկվեն այս հարցը լուծելու համար։ Մենք գործ ունենք իրական  մարդկանց հետ, նրանց պաշտպանության հետ, գնահականները պետք է լինեն ոչ միայն վերացական, ընդհանրական, քանի որ այստեղ մարդկանց կյանքի, գոհաբանական հարց է,  անվտանգության իրական սպառնալիքների վերածվելու խնդիր է»,- ասաց Արման Թաթոյանը։
12:45 - 15 դեկտեմբերի, 2022
Արման Թաթոյանն Ավստրալիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ՀՀ-ում ադրբեջանական հանցավոր ներխուժումների վերջին փաստերը և պատերազմական հանցանքների ապացույցները

Արման Թաթոյանն Ավստրալիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ՀՀ-ում ադրբեջանական հանցավոր ներխուժումների վերջին փաստերը և պատերազմական հանցանքների ապացույցները

ՀՀ ինքնիշխան տարածքում ու Արցախում ադրբեջանական պատերազմական հանցանքների փաստերը ներկայացնելու նպատակով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը խորհրդակցություններ է ունեցել Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունում։ Ինչպես հայտնում են հիմնադրամից, հանդիպմանը մասնակցել են նաև Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի փոխատենապետ Խաժակ Քորթեանը և տնօրեն Մայքլ Քոլոքոսյանը։ Արման Թաթոյանը քարտեզների վրա փաստագրումներով ներկայացրել է հիմնադրամի փաստերը՝ կապված ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների հետ՝ սկսած 2021 թ. մայիսի 12-ց մինչև 2022թ. սեպտեմբերի 14-ը, ինչպես նաև խոսել է արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։ Նա մանրամասն ցույց է տվել ադրբեջանական վերջին ներխուժումների հետևանքները Ջերմուկում, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում՝ շեշտելով, որ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը կատարում է  թե´ ՀՀ օկուպացված տարածքներում, թե´ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին իր անօրինական զինված տեղակայումների ամրացման աշխատանքներ, անգամ պատրաստվում ձմռանը՝ անօրինական կառուցելով զինվորական ճանապարհներ, դիրքեր, շինություններ ու բունկերներ։ Ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ են ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Կապանի Գեղանուշի պոչամբարը, «Սյունիք» օդանավակայանը և ռազմավարական նշանակության այլ օբյեկտներ։ Հիմնադրամի տնօրենը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի կրակոցները ՀՀ սահմանային դարձած գյուղերի հարևանությամբ ամենօրյա են դարձել։ Նրանք մարդկանց ահաբեկում են ու կյանքն այդ գյուղերում դարձրել են անհնարին։ Արման Թաթոյանը ներկայացրել է նաև քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու, հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու ապացույցները: Ընդ որում, հայ գերիները շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում և օգտագործվել քաղաքական ու ռազմական շահերի համար առևտրի նպատակով:  Առանձին անդրադարձ է կատարվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական կողմի նախաձեռնած հարձակումների ժամանակ սպանված կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանական հատուկ ջոկատի՝ «ՅԱՇՄԱ»-ի դաժանություններին։ Արման Թաթոյանը ցուցադրել է նաև ադրբեջանական հայատյացության ու ֆաշիզմի հասած քաղաքականության ապացույցները. անպատժելիության հովանավորության այս քաղաքականությունը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է խորացել՝ լինելով իշխանությունը պահպանելու գործիք: Խոսքը բոլոր ոլորտների մասին է՝ սկսած կրթության բոլոր մակարդակներից մինչև մշակույթ և ունի թե՛ կրոնական, թե՛ էթնիկ հիմքեր: Նա շեշտել է, որ այս պայմաններում Ադրբեջանը մոլորեցնում է միջազգային հանրությանը, իրականում չունի խաղաղության մտադրություններ: Առաջնային ու հրատապ հարց է այն, որ ադրբեջանական զինված տեղակայումները պետք է հեռացվեն ոչ միայն ՀՀ ներխուժած տարածքներից, այլ նաև ՀՀ գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը:
10:57 - 01 դեկտեմբերի, 2022
Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ներխուժումների հետևանքով նրանց կրակոցները գյուղերում առօրյայի անբաժան մաս են դարձել. «Թաթոյան» հիմնադրամի նոր փաստագրումները

Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ներխուժումների հետևանքով նրանց կրակոցները գյուղերում առօրյայի անբաժան մաս են դարձել. «Թաթոյան» հիմնադրամի նոր փաստագրումները

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ներկայացուցիչները մի քանի օր առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Գեղամաբակ, Վերին Շորժա և մի շարք այլ գյուղերում իրականացրել են փաստահավաք աշխատանքներ։ Արդյունքները ներկայում ամփոփվում են: Դրանք պատշաճ կերպով կվերլուծվեն և կուղարկվեն միջազգային կառույցներին, կներկայացվեն միջազգային հանդիպումների ժամանակ, կդառնան հասանելի ՀՀ Կառավարության և Խորհրդարանի կողմից օգտագործման համար։ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի դիրքորոշմամբ՝ առաջնային նպատակ պետք է լինի ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները հեռացնելը ոչ միայն Հայաստանի օկուպացված տարաքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող բոլոր վայրերից։ Դա հրատապ անհրաժեշտություն է` սահմանային բնակավայրերում մարդկանց բնականոն կյանքը, նրանց իրավունքներն ու անվտանգությունը վերականգնելու համար:
17:17 - 29 նոյեմբերի, 2022
Շուռնուխի դպրոցի դիմաց ադրբեջանական անօրինական զինված տեղակայում է, որտեղ մեծ տառերով գրված է թուրքական ազգայնամոլական լոզունգներից մեկը. Արման Թաթոյան

Շուռնուխի դպրոցի դիմաց ադրբեջանական անօրինական զինված տեղակայում է, որտեղ մեծ տառերով գրված է թուրքական ազգայնամոլական լոզունգներից մեկը. Արման Թաթոյան

Սյունիքի մարզի Գորիսի Շուռնուխ գյուղի դպրոցի անմիջապես դիմաց ադրբեջանական անօրինական զինված տեղակայում է, որտեղ մեծ տառերով գրված է «Önce vatan»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը: ««Önce vatan»-ը թուրքական ազգայնամոլական (ընդ որում, ագրեսիվ) հիմնարար լոզունգներից է, որ ստեղծվել է Աթաթուրքի իշխանության շրջանում` 1930-ական թթ. և նշանակում է «Առաջ հայրենիք» կամ «Նախևառաջ հայրենիք»: Այս լոզունգն անմիջականորեն կապված է պանթյուրքիզմի հետ: Այն հնարավոր չի համարում Թուրքիայում ապրող ոչ թուրք էթնիկ խմբերի կամ ազգերի ներկայացուցիչների հավասարությունը թուրքերի հետ, քանի որ ըստ թուրքական ազգայնամոլության` հայրենիքին հավասար կարևորվում է նաև ազգի՝ էթնիկապես թուրք միատարր ազգի ստեղծման գաղափարը: Ընդ որում, այս ազգայնամոլությունը հիմնվում էր երիտթուրքերի գաղափարաբանության՝ պանթյուրքիզմի վրա և ըստ էության դրա շարունակությունն էր: Շուռնուխի դպրոցի` երեխաների անմիջապես տեղակայված այս ադրբեջանական դիրքում մշտապես հերթապահում են ծառայողներ, որոնք զինված հետևում են դպրոցին, երեխաներին: Այս զինված դիրքն ունի նաև տեդախցիկներ, որոնք նույնպես հետևում են մարդկանց տեղաշարժին, ապօրինաբար հավաքում են անձնական տվյալներ: Այս փաստերը հայտնաբերեցինք Գարօ Ղազարեանի և Գառնիկ Քերքոնեանի հետ միասին Սյունիք մեր հանատեղ այցի ընցացքում: Այնուհետև, ուսումնասիրությունններն իրականացրել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը: Հիմա հարց` Ի՞նչ գործ ունի այս ազգայնամոլական լոզունգը, առավել ևս ադրբեջանական անօրինական զինված տեղակայումը Շուռնուխի դպրոցի անմիջապես դիմաց: Պարզ է, որ թիրախավորում են անգամ երեխաների, փորձում են ահաբեկել ու ճնշում գործադրել մեր երեխաների նկատմամբ: Այն հատուկ արված է մեծ տառերով ու այնպես, որ երևում է երեխաներին:Ակնհայտ է, որ սա արվել է խաղաղ բնակչությանը ագրեսիվություն ցուցադրելու համար: Այս ամենը ևս մեկ անգամ նշանակում է, որ ադրբեջանական զինված տեղակայումները ոչ միայն լրջորեն վտանգում են մարդկանց ֆիզիկական անվտանգությունն ու կյանքը, այլ նպատակային արարքներով ամեն ինչ անում են, որ մարդկանց, անգամ երեխաներին պատճառեն հոգեկան զրկանքներ, նրանց պահեն անհանգստության ու լարվածության մեջ: Ադրբեջանական զինված տեղակայումները պետք է հեռացվեն ոչ միայն ՀՀ ներխուժած տարածքներից, այլ նաև ՀՀ գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից. պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքը»,- գրել է Թաթոյանը:
13:19 - 26 նոյեմբերի, 2022
Հրաչյա Հակոբյանը չի մեկնաբանում Ջերմուկում Ադրբեջանի կողմից բունկեր կառուցելու մասին Թաթոյանի պնդումը
 |azatutyun.am|

Հրաչյա Հակոբյանը չի մեկնաբանում Ջերմուկում Ադրբեջանի կողմից բունկեր կառուցելու մասին Թաթոյանի պնդումը |azatutyun.am|

azatutyun.am: Արդյոք Ադրբեջանը բունկեր ու ճանապարհներ է կառուցում Ջերմուկում, ինչպես օրերս հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Թաթոյանի հայտարարությունները չցանկացավ մեկնաբանել, փոխարենը մեջբերեց կառավարության հայտարարությունները՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից Ադրբեջանի բոլոր զորքերը պետք է դուրս գան։ Դիտարկմանը, թե հատկապես ջերմուկցիներն անհանգստության մեջ են, ցանկանում են իմանալ՝ հակառակորդն էդտեղ բունկերներ ու ճանապարհներ կառուցո՞ւմ է, թե՞ ոչ, Հակոբյանն արձագանքեց․ -«Էդ մարդիկ նաև հետևում են կառավարության պաշտոնական հաղորդագրություններին և տեսնում են, թե, օրինակ, վարչապետ Փաշինյանն այլ իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ, ինչ հայտարարություններ է անում էդ թեմայով։ Էդ մարդիկ տեսնում են, որ իրենց անվտանգության հետ կապված աշխատանքներ տարվում են»։ Նախկին օմբուդսմենն օրերս ներկայացրեց իր ղեկավարած հիմնադրամի փաստահավաք զեկույցը։ Քարտեզագետներից, իրավաբաններից և պատմաբաներից բաղկացած մասնագիտական խումբը Սյունիքում և Վայոց Ձորի մարզում արձանագրել է, որ ադրբեջանցիներն այս օրերին ակտիվորեն ամրացման աշխատանքներ են իրականացնում, ճանապարհներ և անգամ բունկեր են կառուցում՝ թիրախի տակ պահելով մի շարք համայնքներ, նաև Տաթևի և Ջերմուկի ՀԷԿ-երը, Կապանի պոչամբարը։ Թաթոյանն ասաց՝ եթե այս օբյեկտների հետ որևէ բան պատահի, ապա հետևանքներն աղետալի են լինելու։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում նախկին օմբուդսմենի հայտարարությունը։ Օգտատերերից մեկի դիտարկմանը, թե, գտնվելով ահավոր ճնշումների տեկ, կառավարությունը հրաժարվել է «միասնական հայրենիքի» գաղափարից, իշխանական պատգամավորն արձագանքեց՝ չգիտի, թե ինչ ճնշումների մասին է խոսքը և իրենք էլ չեն հրաժարվել այդ գաղափարից։ «Եթե Արցախի թեման է, ապա վարչապետ Փաշինյանը խոսեց այդ մասին, Անկախության հռչակագրի մեջ «միասնական հայրենիքի» դրույթը կա, բայց հաջորդ իսկ օրվանից մենք սկսել ենք խախտել այդ դրույթը՝ Արցախը դուրս բերվեց բանակցության սեղանից։ Մենք ինչ ենք ասում՝ պետք է ջանք չխնայենք, որպեսզի Արցախում ապրեն հայերը, լրինեն անվտանգ, որովհետև Արցախը մշտապես եղել է հայկական հող, հողը պաշտպանում են այնտեղ ապրելով», - ասաց պատգամավորը՝ կրկին վկայակոչելով Փաշինյանի հայտարարությունը՝ հիմա Արցախը պետք է խոսի Ադրբեջանի հետ, իրենք էլ կլինեն կանգնած Արցախի թիկունքին։
12:06 - 15 նոյեմբերի, 2022
Անվտանգության գոտի ստեղծելու գաղափարը պետք է մշտապես առաջ տանել. Արման Թաթոյան

 |armenpress.am|

Անվտանգության գոտի ստեղծելու գաղափարը պետք է մշտապես առաջ տանել. Արման Թաթոյան |armenpress.am|

armenpress.am:  Անվտանգության գոտի ստեղծելու գաղափարը պետք է մշտապես առաջ տանել՝ փաստերն օգտագործելով և միջազգային մեխանիզմները ճիշտ կիրառելով: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ անվտանգության գոտի ստեղծելու գաղափարն իրենք մշտապես են առաջ քաշել: Նա ընդգծեց, որ միջազգային կազմակերպությունները մշտապես նշել են անվտանգության գոտիների անհրաժեշտությունը: «Այս անվտանգության գոտիները նաև կոչվում են ապահով գոտիներ, փրկության գոտիներ, պաշտպանության գոտիներ և դրանց էությունն այն է, որ, եթե կա զինված հակամարտություն կամ մարդկանց վրա զինված հարձակման վտանգ՝ հակամարտող երկրները պետք է չեզոքացնեն այդտեղից զինված ուժերը, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ ապրել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հենց այդպես էլ հիմնավորել է, որ անհրաժեշտ է ապահովել մարդկանց սեփականության, անվտանգության իրավունքները, խոշտանգումներից ազատ լինելը»,- ասաց Թաթոյանը: Անդրադառնալով ԵՄ դիտորդների գործունեությանն՝ Արման Թաթոյանն ընդգծեց, որ բոլոր միջազգային առաքելությունները համարում է շատ կարևոր քայլ: «Ես միշտ եմ բարձրացրել միջազգային դիտորդների հարցը: Երբ ես գնացի մարզեր և տեսա իրավիճակը, հենց այդ պահից նշեցի, որ պետք է լինեն միջազգային  գնահատողներ: Մեր մասով նշեմ, որ մեր խմբի իրականացրած փաստահավաք աշխատանքները կուղարկենք և՛ ԵՄ դիտորդական առաքելությանը, և՛ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը և կխնդրենք, որպեսզի հաշվի առնեն: Եթե այս փաստերն ու հարցերը հաշվի չեն առնվելու, ապա այդ առաքելությունների գործունեությունը կդառնա անիմաստ»,- եզրափակեց Թաթոյանը:
15:36 - 10 նոյեմբերի, 2022
ՀՀ օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ. Արման Թաթոյան |armenpress.am|

ՀՀ օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ. Արման Թաթոյան |armenpress.am|

armenpress.am: Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ օկուպացված տարածքում, Ադրբեջանն անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ է իրականացնում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ այդ աշխատանքները սկսվել են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին իրականացված ադրբեջանական ագրեսիայից հետո։ Որպես փաստ՝ Թաթոյանը հրապարակեց լուսանկարներ Հայաստանի օկուպացված տարածքում Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած շինարարական, ամրացման  աշխատանքներից: Թաթոյանն ընդգծեց, որ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ն գտնվում է լրջագույն խնդրի առաջ, որը պայմանավորված է ադրբեջանական ներխուժումներով և ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին նրանց ներկայությամբ։ «Ադրբեջանցիների գործողությունները վկայում են, որ չեն պատրաստվում հեռանալ ՀՀ-ից։ Ջերմուկի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ օկուպացված տարածքներում Ադրբեջանն իրականացնում է անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ՝ կառուցում են զինվորական ճանապարհներ, դիրքեր, բունկերներ և այլն։ Կառուցված ճանապարհը, ըստ մեր ուսումնասիրության, 10-12 մ լայնություն ունի»,- նշեց Թաթոյանը։ Նա ընդգծեց՝ Ջերմուկի մոտ օկուպացված տարածքներում կան նաև խոտհարքներ, արոտավայրեր, վարելահողեր։ Հիմնադրամի ղեկավարի պնդմամբ՝ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո առաջացած խնդիրները վերաբերում են ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլև ազգային անվտանգությանը, քանի որ թիրախի տակ են ոչ միայն գյուղերը, այլև «Տաթև» ՀԷԿ-ը, Ջերմուկի ՀԷԿ-ը, Կապանի պոչամբարը և այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ։
13:07 - 10 նոյեմբերի, 2022
Հայ գերիներին գնդակահարողները ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ

Հայ գերիներին գնդակահարողները ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությամբ` նախնական վեր են հանվել տվյալներ, որ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են։ «Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-15-ն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ռազմական գործողություններին այդ ջոկատի ակտիվ ներգրավվածությունը փաստվում է նաև տելեգրամյան ալիքներով հրապարակված բազմաթիվ տեսանյութերում նրանց կրած համազգեստի արտաքին հատկանիշներով, նմանություններով, համադրությամբ: Դրանից բացի, առկա են տեսանյութեր սեպտեմբերի 13-15-ից հետո «Կոմանդո» ջոկատի զորացրումների վերաբերյալ, որտեղ նույնպես նրանք նույն համազգեստով են, ինչ հիշատակված տեսանյութում»,- ասված է հայտարարությունում։ Հիմնադրամը նշում է, որ ջոկատը ստեղծվել է հատուկ նպատակով, այդ թվում՝ վայրագությունների ու դաժանությունների միջոցով ահաբեկելու հայ բնակչությանը։ Ադրբեջանական պատերազմական հանցանքները հիմնավորող ապացույցները ուղարկվելու են միջազգային գործընկերներին։ «Մի բան միանշանակ է. Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան`թեկուզ այս փուլում որոշակի ժամանակով ճանաչելով դատարանի իրավազորությունը` առանց վավերացնելու: Առաջնահերթն Ադրբեջանի իշխանությունների, բանակի ու հատուկ ծառայությունների ղեկավարների միջազգային քրեական պատասխանատվության հարցն է: Այս անձանց միջազգային քրեական հետապնդումը, անգամ առնվազն այդ գործընթացի նախաձեռնումը կարող է ունենալ կանխարգելող նշանակություն: Արտաքին աշխարհին ուղղված միայն կոչերով ու պահանջներով այս հարցերում անհրաժեշտ արդյունքի չեն հասնում: Պետք է գործադրել կոնկրետ մեխանիզմներ»,- նշված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական սոցիալական հարթակներով տարածվել էր ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին կանխամտածված սպանելու տեսանյութ։ ՀՀ ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ ռազմագերիների սպանությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին, Բաքվի լայնածավալ հարձակման ընթացքում։
22:37 - 02 հոկտեմբերի, 2022
Արման Թաթոյանը միջոցներ է ձեռնարկում՝ Google-ի հավելվածներում վերացնելու Սյունիքում մի շարք համայնքների տեղանունների ադրբեջաներեն տարբերակները

Արման Թաթոյանը միջոցներ է ձեռնարկում՝ Google-ի հավելվածներում վերացնելու Սյունիքում մի շարք համայնքների տեղանունների ադրբեջաներեն տարբերակները

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը պարզել է, որ Google Map և Google Earth հավելվածներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մի շարք համայնքների տեղանուններ նշված են ադրբեջաներեն ու ադրբեջանական տեղանուններով։ Առիթը եղել է Սիսիան քաղաքի բնակիչներից մեկի ահազանգը «Թաթոյան» հիմնադրամին: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անվանափոխված և կեղծ կամ գոյություն չունեցող ադրբեջանական անուններով են նշված դպրոցներ, այգիներ, հրապարակներ և այլն: Օրինակ` «Որոտան» գետը նշված է ադրբեջանական անվանումով՝ «Bazarçay» կամ Սիսիանի զբոսայգին անվանակոչված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով կամ Աթաթուրքի անունով, կամ Սյունիքի մարզպետարանի տեղանքը նշված է միայն ադրբեջաներենով՝ «Zəngəzur Vilayəti Administrasiyası» և այլն: Անգամ փորձ են արել փոխել Սիսիան քաղաքի անունը` Qarakilise: Ակնհայտ է, որ տեղի ունեցածն ադրբեջանական իշխանությունների միջամտությամբ է: Սրանով, նախ, փորձ է արվում հոգեբանական ճնշումների ենթարկել Հայաստանի ժողովրդին ու հատկապես կոնկրետ բնակավայրի բնակիչներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ այդ կերպ փորձ է արվում կեղծիքներով աշխարհին ներկայացնել, թե իբր Սյունիքն ադրբեջանական է` ադրբեջանական իշխանության բացարձակ կեղծ թեզը: Ի վերջո, փորձ է արվում լեգիտիմացնել ադրբեջանական հարձակումները և հանցավոր ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Նմանատիպ մոտեցմամբ ադրբեջաներենով են նշված նաև տեղանուններ Մեղրիում, Կապանում։ «Թաթոյան» հիմնադրամը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region) հետ համագործակցությամբ, արդեն իսկ կապի մեջ է «Google» ընկերության հետ և միջոցներ է ձեռնարկում խնդրի լուծման ուղղությամբ։ Ձեռնարկված միջոցների արդյունքում որոշ կեղծ անուններ արդեն փոխված են: Այս եղանակով չփոխվելու դեպքում ամերիկյան գործընկեր հայ փաստաբանների հետ միջոցներ կձեռնարկվեն ադրբեջանական կեղծիքները վերացնելու պահանջով դատական գործընթացներ սկսելու ուղղությամբ:
12:03 - 30 սեպտեմբերի, 2022
Արման Թաթոյանը ԱՄՆ-ում տեղի ունեցած բարձրաստիճան համաժողովի ժամանակ ներկայացրել է ադրբեջանական պատերազմական հանցանքների ապացույցները

Արման Թաթոյանը ԱՄՆ-ում տեղի ունեցած բարձրաստիճան համաժողովի ժամանակ ներկայացրել է ադրբեջանական պատերազմական հանցանքների ապացույցները

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region) հրավերով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը մասնակցել է բարձրաստիճան համաժողովի ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։ Համաժողովի ընթացքում փաստահավաք աշխատանքների արդյունքներով մանրամասն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումները՝ սկսած 2021 թ. մայիսի 12-ց մինչև 2022 թ. սեպտեմբերի 15: Մասնավորապես, քարտեզի վրա մանրամասն ցուցադրել է ադրբեջանական տեղակայումները, ինչպես նաև այն, որ 2022 թ. սեպտեմբերի հարձակումները ՀՀ-ի նկատմամբ տեղի են ունեցել նաև 2020 թ. մայիսին ներխուժած վայրերից: Ներկայացրել է նաև քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու և ադրբեջանական այլ պատերազմական հանցանքների ապացույցները: Արման Թաթոյանը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերն անհնարինության են վերածել ՀՀ սահմանային խաղաղ բնակիչների կյանքը: Ցուցադրել է նաև ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի ապացույցները. «Պետական հովանավորությամբ այս քաղաքականությունը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է խորացել՝ լինելով իշխանությունը պահպանելու գործիք և հասնելով ֆաշիզմի: Խոսքը բոլոր ոլորտների մասին է՝ սկսած կրթության բոլոր մակարդակներից մինչև մշակույթ, և ունի թե՛ կրոնական, թե՛ էթնիկ հիմքեր: Ադրբեջանական զինված ծառայողները տեսանկարում ու լուսանկարում են իրենց գործած վայրագությունները և հրապարակում դրանք, որ սեփական հասարակությունում արժանանան գովասանքի, իսկ հայ հասարակությունը ենթարկեն ահաբեկման և պատճառեն հոգեկան տառապանքներ: Այդ վայրագությունները ոչ թե առանձին-առանձին հանցանքներ են, այլ միասնական քաղաքականության հետևանքներ են, միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր»,- նշել է Արման Թաթոյանը: Նա նաև շեշտել է, որ հրեշավոր պատերազմական հանցանքների, հայատյացության հովանավորության համար ադրբեջանական իշխանությունները, այդ հանցանքները կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առանց դրա իրական խաղաղություն հնարավոր չէ հաստատել: Ադրբեջանական բարձրագույն իշխանությունն ինքն է հպարտանում, որ հայերի նկատմամբ ատելությամբ լցված սերունդներ են մեծացնում:
12:08 - 28 սեպտեմբերի, 2022
Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանական զինծառայողները WhatsApp-ով ուղարկել են կնոջը, հրապարակել «Story»-ում. «Թաթոյան» հիմնադրամ

Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանական զինծառայողները WhatsApp-ով ուղարկել են կնոջը, հրապարակել «Story»-ում. «Թաթոյան» հիմնադրամ

Հայաստանի դեմ 2022թ. սեպտեմբերի 13-15-ը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ծառայողները, բացի ֆիզիկական տառապանքներից, նաև հոգեկան տառապանքներ են պատճառել ՀՀ սպանված զինծառայողների ընտանիքներին: Այս մասին ասված է «Թաթոյան» հիմնադրամի տարածած հայտարարության մեջ: «Իրավունքի ու արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը ձեռք է բերել ապացույցներ, որ ադրբեջանական զինծառայողները սպանել են ՀՀ զինծառայողի, տեսանկարել ու լուսանկարել են նրան սպանված վիճակում, ապա WhatsApp-ի միջոցով ուղարկել են նրա կնոջը, հետո տեսանյութը և լուսանկարը հրապարակել են նաև WhatsApp-ի «story» բաժնում: Նրանց ուղարկած տեսանյութում նաև ՀՀ այլ զինծառայողներ են, ովքեր զոհվել են խմբով: Նշված օբյեկտիվ ապացույցները Հիմնադրամի կողմից կստանան անհրաժեշտ իրավական ամրագրում:Այս հանցավոր արարքը հաստատում է, որ ադրբեջանական զինված ծառայողների նպատակը նաև հոգեկան տառապանք պատճառելն է զոհվածների ընտանիքներին ու հայ հասարակությանը, էմոցիաների հետ խաղալը: Այս նույն դեպքերն արձանագրվել են նաև 2016թ. Ապրիլյան, 2020թ. 44-օրյա պատերազմների ժամանակ: Այսինքն՝ ձեռագիրը չի փոխվում, այս հանցանքները դարձել են խրոնիկ, քանի որ դաժանությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից, իսկ այն կատարողները մնում են անպատիժ: Ապացույցները պատշաճ կամրագրվեն, կուղարկվեն նաև կուղարկվեն միջազգային գործընկերներին. այս հանցանքների համար մեղավորները պետք է պատժվեն»,- ասված է հայտարարության մեջ:
12:05 - 26 սեպտեմբերի, 2022